23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ, ըստ էության, վերջին պահին Քննչական պետական կոմիտեի մասին օրենքի նախագիծը ընդգրկվել է Աժ առաջիկա քառօրյայի օրակարգ։ Խոսքը այն կառույցի մասին է որի ղեկավարի ամենահավանական թեկնածու է համարվում Աղվան Հովսեփյանը։
Օրենքի նախագծի քննարկումը անընդհատ հետաձգվում էր, և օրակարգում ընդգրկվելն ամենևին չի երաշխավորում, որ առաջիկա շաբաթում Աժ-ն կհասցնի այն քննարկել։
Բանն այն է, որ առաջիկա «քառօրյան» ըստ էության «եռօրյա» է լինելու, որովհետև հինգշաբթի մայիսի 1-ը, ոչ աշխատանքային օր է, և Աժ-ն նիստ չի կարող անել։ Բացի այդ նախատեսված է մի շարք հարցերի հրատապ քննարկում Սևանի մասին օրենք, պարտադիր կուտակային, Աժ նախագահի ընտրություն։
Էնպես որ. հավանական է, որ Աղվան Հովսեփյանը դեռ ստիպված լինի ահագին սպասել:
Հայկական ժամանակ
Ոչ իշխանական «հրաշալի քառյակ»-ի նիստում երեկ անակնկալ էր. նիստին անսպասելիորեն մասնակցել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջինս այնտեղ մնացել է մոտ մեկ ժամ, փորձել է բանակցել ընդդիմադիր պատգամավորների հետ, հավաստիացրել, որ կառավարությունն անելու է հնարավոր ու անհնարին ամեն ինչ՝ աշխատելու համար, նաև՝ որպես ապացույց նշել, որ այս պահին հրաժարվում են կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր բաղադրիչից»:
Ավելին՝ Արգամիչը նաև վերցրել է քառյակի նախագիծը՝ կենսաթոշակայինի հետ կապված՝ խոստանալով ծանոթանալ ու այն միավորել իրենց նախագծին: Սակայն հանդիպումն այնքան էլ ջերմ մթնոլորտում չի անցել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հատկապես ՀԱԿ պատգամավորները հակադարձել են, թե չեն վստահում Սերժ Սարգսյանի կադրերին, ու միամիտ չեն, որ հավատան նրանց: Ի պատասխան Աբրահամյանն ասել է՝ փորձեք:
Հովիկ Աբրահամյանի կառավարության ձևավորումը դանդաղ տեմպերով, բայց առաջ է ընթանում: 9 նախարարի պաշտոն դեռ թափուր է:
…Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մասին ասում են, որ նա չի հեռանա, բայց կտեղափոխվի: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ևս վտանգի տակ է: Էներգետիկայի համար «գլուխ է ջարդում» Վարդան Այվազյանը:
Ըստ շրջանառվող տեղեկությունների Վարդան Այվազյանն Արգամիչի «դաբրոն» ստացել է, մնացել է Սերժ Սարգսյանի համաձայնությունը:
Դեռ բաց է արդարադատության և կրթության նախարարների հարցը: Հատկապես ՀՀԿ երիտգվարդիայի «ճարտասան» Արմեն Աշոտյանի հարցն է առկախված: Աշոտյանը ծառուկյանական թևում անցանկալի անձ է, Արգամիչը նրան ուզում է փոխարինել Աժ կրթության և գիտության հանձնաժողովի ղեկավար Արտակ Դավթյանով:
Հրապարակ
Ինչ է անում ներկայիս վարչապետը՝ փորձում է կասեցնել կուտակայինը, հանդիպում է ակտիվիստների հետ. մասնակցում է «քառյակի» նիստին, նրա ընդդիմախոսներն ասում են՝ «սա PR ակցիա է»: Դե, եթե այդպես մոտենանք, ապա ցանկացած քաղաքական գործչի ցանկացած քայլ՝ հարցազրույց, հրապարակային ելույթ, գործնական ճաշ և այլն. այդ ամենը կարելի է անվանել «PR ակցիա», այսինքն` գործողություն, որն ուղղված է տվյալ գործչի վարկանիշի բարձրացմանը։ Կարևորը արդյունք լինի։ Այսինքն՝ այս դեպքում՝ կուտակային կենսաթոշակի մասին օրենքը չի գործի դրա շահառուների կամքին հակառակ։
Այս ընթացքում եղան նախարարների նշանակումներ, որոնք ոչ մի կերպ «PR ակցիա» չես անվանի: Այդ առումով ամենից շատ խոսվում է Նարեկ Սարգսյանին քաղաքաշինության նախարար նշանակելու մասին։ Ավագ սերնդի ճարտարապետների բացասական վերաբերմունքը այս գործչի նկատմամբ գուցե կարելի է բացատրել պրոֆեսիոնալ խանդով, սակայն Նարեկ Սարգսյանի «ոչ բարի համբավը» տարածվել է մասնագիտական շրջանակներից դուրս, և նորանշանակ նախարարին դժվար կլինի աշխատել հասարակական բացասական ֆոնի պարագայում։ Ինքս էլ վերապահումներ ունեմ ցանկացած չափից դուրս ռադիկալ, հեղափոխականների գաղափարների նկատմամբ բոլոր բնագավառներում, այդ թվում՝ ճարտարապետության մեջ:
Առավոտ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Չեխիայում մասնակցել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի երկրորդ օրվա նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանը շահագրգռված է Արևելյան գործընկերության ձևաչափի հետագա զարգացմամբ: Այն պետք է շարունակի ծառայել իր հիմնական նպատակին՝ բաժանարար գծերից զերծ, կայուն ու բարեկեցիկ միասնական Եվրոպային: Կարևոր է, որ Արևելյան գործընկերությունը արձագանքի բոլոր մասնակից պետությունների կենսական շահերին: Հայաստանի համար դա առաջին հերթին Թուրքիայի հետ փակ սահմանի ապաշրջափակումն է:
Ցավալի է, բայց փաստ, որ գործընկեր պետությունների միջև դեռևս չկա լիարժեք փոխգործակցություն: Երբեմն մենք ոչ միայն չենք համագործակցում ընդհանուր նպատակներին հասնելու համար, այլև իրար նկատմամբ ցուցաբերում ենք թշնամանք և ատելություն: Ասվածի վառ ապացույցը Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթն էր: Իհարկե, նրա բացակայությունն այսօրվա նիստին ինձ հնարավորություն չի տալիս մանրամասնորեն անդրադառնալ նրա ասածներին: Նա, փոխանակ խոսեր առկա բազմաթիվ պրոբլեմների մասին, փորձեց դառնալ Թուրքիայի փաստաբանը: Փոխանակ կատարեր որևէ կառուցողական առաջարկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ՝ անդրադարձավ քսանմեկամյա վաղեմության ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերին, որոնց կատարումը ժամանակին վիժեցվել էր հենց Ադրբեջանի կողմից:
Խաղաղության և բարեկեցության համար առաջնային կարևորություն ունի Եվրոպա մայրցամաքում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը շարունակում է կենսական կարևորություն ունենալ Հայաստանի համար:
Անհերքելի փաստ է, որ Լեռնային Ղարաբաղն ունի եվրոպական արժեքների վրա հիմնված, ժողովրդավարության սկզբունքներին համապատասխանող կառավարման համակարգ: Վաղուց հասունացել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի փաստացի իրագործումը «դե յուրե» ամրագրելու անհրաժեշտությունը:
Հարգելի՛ բարեկամներ,
Գնահատելով Արևելյան գործընկերության անցած ճանապարհը՝ կարող ենք նշել, որ այն մեծ հաշվով հաջողված է եղել։ Ինչպես բազմիցս նշել եմ՝ այն առաջին հերթին հնարավորություն տվեց գործընկեր երկրներին համակարգելու և ընդլայնելու ներքին բարեփոխումները։ Հենվելով ընդհանուր արժեքների վրա` մենք ամրապնդեցինք մեր փոխգործակցության հիմքը։
Հայաստանն ու Եվրամիությունն անցած հինգ տարիների ընթացքում համատեղ ծավալուն աշխատանք են կատարել. ամրապնդվել է մեր քաղաքական երկխոսությունը, համատեղ ջանքեր ենք գործադրում բազմատեսակ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։ Համաձայնության ենք եկել ու ներդրել վիզաների դյուրացման մեխանիզմը, ինչը գործընկերության առաջին շոշափելի արդյունքներից է։
Հայաստանը հնարավորություն է ստացել մասնակցելու ԵՄ տարբեր ծրագրերին՝ այդպիսով ընդլայնելով ոլորտային համագործակցության շրջանակը։ Մենք հանձնառու ենք ԵՄ մեր գործընկերների հետ քայլեր ձեռնարկել մեր հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմք ձևավորելու ուղղությամբ, որը մի կողմից կարտացոլի ԵՄ հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի կլինի համագործակցության մյուս ձևաչափերի հետ:
Մեր համոզմամբ, գործընկեր երկրներից որևէ մեկը չպետք է ստիպված լինի գին վճարել իր կայացրած որոշման համար՝ պայմանավորված այս կամ այն ինտեգրացիոն գործընթացին իր մասնակցության աստիճանով։ Մենք չենք ուզում ընտրություն կատարել բարեկամների միջև, այլ ուզում ենք ունենալ հնարավորինս շատ բարեկամներ։
Համոզված եմ, որ մենք ճիշտ ուղի ենք ընտրել։ Արևելյան գործընկերությունը միայն ասոցացման համաձայնագիր չէ։ Դա ընդամենը գործիք է։ Երբ հայտարարում էինք «և՛, և՛» մոտեցման մասին, նկատի ունեինք այլընտրանք ունենալու հնարավորություն և ոչ թե համագործակցության այս կամ այն գործիքի ընտրություն։ Վստահ եմ, որ եթե մենք շարունակենք հավատարիմ մնալ ընդհանուր արժեքներին, հարգել միմյանց որոշումները և ընտրությունը՝ մեր համագործակցությունը կընթանա ճիշտ ճանապարհով։
Մենք անկեղծ հավատում ենք, որ միայն համագործակցության ճանապարհով ու համատեղ քայլերով է հնարավոր իրականություն դարձնել խաղաղ և բարեկեցիկ միասնական Եվրոպայի տեսլականը:
Վերջում ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ Արևելյան գործընկերությունը դեռևս իր ձևավորման փուլում որոշակի խնդիր ուներ: Մասնավորապես, հայտնի չէր, թե գործընկերներին ինչ սկզբունքով էին միավորել. երկրները տարբեր էին իրենց մոտեցումներով, իրենց ձգտումներով, և կարծում եմ` սա է պատճառը, որ գոնե Արևելյան գործընկերության մի բաղադրիչը՝ տարածաշրջանային համագործակցության բաղադրիչը, այդպես էլ չաշխատեց: Ինձ համար մինչև հիմա հասկանալի չէ, թե ի՞նչ սկզբունքներով մենք և Ադրբեջանը միավորվեցինք մի գործընկերության մեջ. տարբեր հնարավորություններ, տարբեր մոտեցումներ, տարբեր ձգտումներ, և սա է պատճառը, որ այդ բաղադրիչը չաշխատեց: Ես վստահ եմ, որ բոլոր պարագաներում գործընկերությունը շարունակվելու է, վստահ եմ, որ լինելու են բարդություններ, ինչպես առկա են այսօր, բայց նաև վստահ եմ, որ բոլոր այդ բարդությունները լուծվելու են խաղաղ ճանապարհով:
Շնորհակալություն:
Շաբաթ օրը ՀՀԿ ԳՄ նիստը տեղի կունենա 15։30-ին, ինչը ԳՄ-ների պրակտիկայում հազվադեպ է պատահում, մանավանդ որ օրն աշխատանքային է։
ՀՀԿ-ում չգիտեն նաև, թե ով կփոխարինի Դավիթ Հարությունյանին՝ պետաիրավական հանձնաժողովում։ Ծերերը հակված են այնտեղ տեսնել Հովհաննես Սահակյանին, բայց կասկածներ ունեն, որ հնարավոր է առաջադրվի Արփինե Հովհաննիսյանը, ով նաև կստանձնի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարի պարտականությունները։
Ի դեպ, խնդրահարույց է նաև մեկ այլ հանձնաժողովի նախագահի՝ Հովիկ Աբրահամյանի մերձավոր Արտակ Դավթյանի հարցը, ում վարչապետը տեսնում է ԿԳ նախարարի պաշտոնում։ Արմեն Աշոտյանն ու Հրայր Թովմասյանը ԲՀԿ-ի համար «պերսոնա նոն գրատա» են, նրանց իր կաբինետում չի տեսնում նաև նորաթուխ վարչապետը:
Հրապարակ
րեկ փորձել է մարզպետերից պարզել, թե արդյոք տեղյակ են իրենց պաշտոնանկությունների մասին: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը վրդովված հայտարարեց, որ ինքը որևէ բան չունի պատասխանելու, քանի որ դրա ժամանակը չէ. «Ինձ դա չի հետաքրքրում»:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ ասաց, որ այդ առումով որևէ տեղեկություն չունի:
Հարցին՝ իսկ գոնե տեղյակ է արդյոք՝ գոհ են իր կատարած աշխատանքից, թե ոչ, նշեց. «Շիրակի մարզի ժողովրդին հարցրեք, ես չեմ կարող որևէ բան ասել, իրենք պետք է տան իմ աշխատանքի գնահատականը: Երբևիցե գոհունակության կամ դժգոհության մասին բան չեմ լսել»:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն էլ շատ վստահ հայտարարեց, որ նման բան իրականում չկա ու իրենք այդ հարցը չեն քննարկել: «Նման հարց չկա ու չի քննարկվում»: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ ասաց, որ ինքը զբաղված է ու մեր հարցերին չի կարող պատասխանել:
Ժողովուրդ
Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի նստավայրում քննարկվում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանին՝ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակելու հարցը։
Իսկ փոխվարչապետի պաշտոնում քննարկվում է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հարցը։
Նշվում է, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին կփոխարինի բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը, իսկ վերջինիս փոխարեն կնշանակվի Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Ժողովուրդ
Նորանշանակ կառավարությունում ուրվագծվում է հետաքրքիր մի առանձնահատկություն` գործադիր են վերադառնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերը. արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, առևտրի ու արդյունաբերության նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ էկոնոմիկայի նախարար:
Երեկ երեկոյան առողջապահության նախարար նշանակվեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Մուրադյանը, ով Քոչարյանի աղջկա հարսանիքի քավորն է: Նա մտերիմ հարաբերություններ ունի ՏԿ նախարարի ԺՊ Արմեն Գևորգյանի հետ: Եվ, ի վերջո, քոչարյանական կադրերի այս «փունջը» գլխավորում է Քոչարյանի բնորոշմամբ՝ իր ժամանակվա լավագույն փոխվարչապետ Հ. Աբրահամյանը:
Երեկ երեկոյան «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ, հավանաբար օրերս պաշտոնանկ կարվեն ԿԳՆ Ա. Աշոտյանը, ՏԿՆ Ա. Գևորգյանն ու ԲՆ Ա. Հարությունյանը: Առայժմ հայտնի է, որ ԲՆ կնշանակվի Արարատի մարզպետ, «Ավշար»-ի սեփականատեր Արամայիս Գրիգորյանը:
Ժողովուրդ
Վերջին օրերին մամուլում լուրեր են տարածվել, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը արդարադատության նախարարի պաշտոնում փոխարինելու է Հրայր Թովմասյանին։ Երեկ մեր զրույցում Նահապետյանը հայտնեց, որ որեւէ առաջարկ չի ստացել.
«Ես նման առաջարկ չեմ ստացել»,- նշեց Նահապետյանը՝ կեսկատակ-կեսլուրջ հավելելով, որ ինքն էլ է իր արդարադատության նախարար նշանակվելու մասին լուրեր լսել։ Հարցին, թե կցանկանար աշխատել կառավարությունում, Նահապետյանը պատասխանեց. «Իմ ցանկությունները տվյալ դեպքում պայմանավորված կլինեն իմ քաղաքական ուժի որոշմամբ։ Ընդհանուր առմամբ, ես նախընտրում եմ խորհրդարանի աշխատանքը:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.