23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կրկին փորձություն դարձավ քաղաքական դաշտի և հատկապես ոչ իշխանական հատվածի համար։ Հերթական անգամ «արյան կանչով» իշխանության գիրկը նետվեցին իր տեղն ընդդիմադիր դաշտում ապահոված ԲՀԿ-ն և օրերս ընդդիմության մկրտությունն ստացած ՕԵԿ-ը:
Եթե ՕԵԿ-ի դավաճանությունը սովորականի պես ընկալվեց, ապա ապշեցնող էր ԲՀԿ-ի պահվածքը. պարզվեց, որ ոչ վաղ անցյալում գործադիր իշխանության ղեկավար Տիգրան Սարգսյանի բմբուլները քամուն տվող ԲՀԿ-ի նախընտրած ԱԺ նախագահի թեկնածուն իշխանության թեկնածուն է։ Այլընտրանք հռչակված ԲՀԿ-ն ոչ միայն դավաճանեց դաշնակիցներ՝ հրաշալի քառյակի մաս կազմող կուսակցություններին և մասնակցեց խորհրդարանի խոսնակի ընտրությանը, այլև մոտ 30 հոգով միաձայն քվեարկեց ոչ թե Հրանտ Բագրատյանի, այլ Գալուստ Սահակյանի օգտին։ Քանի որ առանց նման «պադդերժկայի» անհնար կլիներ Գալուստի համար 101 կողմ ձայն ապահովել խորհրդարանում, և վտանգ կար, որ ներկա 68 հանրապետականները «պրավալ» կտան իշխանության կարևոր օպերացիան։ ԲՀԿ-ից խմբակցության պաշտոնական տեսակետ ներկայացվեց, թե իրենք այդքան էլ չեն կարևորում այդ ընտրությունը և ազատ են թողել դրանք, իսկ քառյակի հետ միասնական թեկնածու չառաջադրելու վերաբերյալ էլ նույն չհիմնավորված լոլոներն էին տարածում, թե քառյակում չեն քննարկել այդ հարցը։
Քառյակն ըստ ամենայնի ստեղծվել էր միայն Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջելու համար, որովհետև վերջինի պաշտոնանկությունից հետո այն անգործության է մատնվել, և որևէ միասնական օրակարգ, անգամ ԱԺ նախագահի ընտրության անշառ հարցը չեն կարողանում ձևավորել։
ԲՀԿ-ի լեդին այնպես էր ահաբեկել կուսակիցներին, որ ընտրությունից հետո բոլորը միաբերան մեր հարցերին ի պատասխան կամ կրկնում էին վերջինի խոսքերը, կամ էլ ուղղորդում դեպի նա։ Մասնավորապես, Մարտուն Գրիգորյանը մեր հարցին, թե ինչ արժանիքներ ուներ Գալուստ Սահակյանը, որը չունի Հրանտ Բագրատյանը, կմկմաց, թե քվեարկությունը գաղտնի է, և ինքը որևէ բան ասել չի ցանկանում։ ԲՀԿ-ական պատգամավորն անդրդվելի մնաց նույնիսկ այն պարագայում, երբ բացատրեցինք, որ ընտրության արդյունքներից ակնհայտ է, թե ում օգտին են իրենք քվեարկել։
Մեր հաջորդ հարցն էր, թե իշխանության մեջ Տիգրան Սարգսյանից բացի կա՞ մեկը, որի դեմ ԲՀԿ-ն կարող է ուղղել իր քննադատությունը։ «Մենք քննադատել ենք կառավարությանը, և եթե այս կառավարությունն էլ նույն գիծը վերցնի, բնականաբար, ԲՀԿ-ն արտահայտելու է այն դիրքորոշումը, ինչը նախորդ ժամանակ։ Բայց տեսաք՝ Սևանի մասին օրինագծի վերաբերյալ մեր առաջարկը կառավարությունը բավարարեց, ինչպե՞ս կողմ չքվեարկեինք»,- նորընտիր վարչապետ Հովիկ Աբրահամյանին գովելու հերթական շանսը բաց չթողեց հերթական ԲՀԿ-ականը:
Հրապարակ
Քաղաքաշինության ՕԵԿ-ական փոխնախարար Անուշավան Այվազյանը շարունակում է մնալ և՛ կուսակցությունում, և՛ պաշտոնում:
Նա երեկ մասնակցում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում անցկացվող` ճանապարհային ոլորտը կարգավորող խորհրդի նիստին: «Ժողովուրդ»-ը Այվազյանից փորձեց ճշտել, թե դո՞ւրս է եկել ՕԵԿ-ից. «Ես հեռախոսով հարցերին չեմ պատասխանում»,-ասաց փոխնախարարը, ապա նշեց, որ նախարարությունում կա լրատվության բաժին: Ստացվում է, որ ՕԵԿ-ը թաքուն պահպանում է պաշտոնները կառավարությունում:
Ժողովուրդ
Մենք հիմա տեսնում ենք, որ ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունենում, ընդհակառակը, տեղի է ունենում լճացում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց քաղաքագետ Գեղամ Նազարյանը:
«Մենք միայն տեսնում ենք նույն մարդկանց տեղաշարժը, ինչն ավելի վատ հետևանքների կբերի: Երբ Հասմիկ Պողոսյանը, կուտակայինի «հայր» սոցապ նախարարը կամ Արմեն Աշոտյանը մնում են նախարար, դրանով Սերժ Սարգսյանը ասում է, որ իրեն ընդհանրապես հետաքրքրիր չէ, թե հայ ժողովուրդը ինչ է ուզում, նա անելու է այն, ինչ ուզում է: Այսինքն, այսպես թե այնպես, նա ինչ-որ կերպ փորձելու է կուտակայինը մտցնել, իսկ կրթության և ֆինանսների ոլորտում ևս ոչինչ չի փոխվելու»-համոզված է քաղաքագետը:
Նրա կարծիքով՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականը հենց քառյակի գործունեության հետևանքն էր:
«Քառյակ կլինի, թե հնգյակ, համենայն դեպս, ընդդիմադիր կողմը պետք է պահանջի արմատական փոփոխություններ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականով»,-նշեց Գեղամ Նազարյանը՝ հավելելով, որ դա ինքնըստինքյան լինելու է, եթե նախագահը չհրաժարվի Սահմանադրական բարեփոխումներից, որի նպատակը, ըստ քաղաքագետի, միայն իր իշխանության երկարաձգումն է լինելու:
Անդրադառնալով ՕԵԿ-ի գործողություններին՝ Գեղամ Նազարյանը նշեց, որ ՕԵԿ-ը, ի սկզբանե, ոչ քաղաքական դաշտում, ոչ խորհրդարանում ռեսուրսներ չի ունեցել՝ ինքնուրույն քաղաքական ուժ հանդիսանալու համար:
Նա համարում է, որ ՕԵԿ-ի քայլերը քննարկելը լուրջ չէ, քանի որ, քաղաքագետի խոսքով, նրա մուտքը քաղաքական դաշտ ձևական բնույթ էր կրում և հիմա նրանց դուրս գալը ևս ոչ մի լուրջ հայտարարություն չէր:
«Երկիրը կործանման եզրին է, նստել, ասում եք՝ ՕԵԿ -ՕԵԿ-ը: «Օրինաց երկիրը» քաղաքական դաշտում անելիքներ չունի, ճիշտ կլինի, եթե նրանք ինքնալուծարվեն և իրենց ձևական ներկայությունից ազատեն: ՕԵԿ-ն ի՞նչ կոալիցիա էր, որ մի հատ էլ քննարկենք նրա դուրս գալը, նա ՀՀԿ-ի դուստր ձեռնարկությունն էր, որը որոշեցին փակել»,-նկատեց բանախոսը:
Ինչ վերաբերում է Կուտակային բարեփոխումներին, Գեղամ Նազարյանի կարծիքով, ամեն ինչ կախված է ժողովրդի դիմադրողականությունից, իսկ կառավարությունը, ըստ քաղաքագետի, պարզապես դադար է տվել:
«Ի՞նչի համար ստեղծվեց այդ կուտակայինը… նրանց իրականում չի հուզում մարդկանց կյանքը բարելավելու խնդիրը: Սերժ Սարգսյանը մի անգամ անկեղծացավ և ասաց, որ իրենց երկար փողեր են պետք, և որոշեցին ժողովրդից վերցնել, ու հիմա մինչև սեպտեմբերի 30-ը կիսալուծում են տալիս, որպեսզի տեսնեն մարդկանց ռեակցիան»,-նշեց Գեղամ Նազարյանը:
Ըստ նրա՝ Հովիկ Աբրահամյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե ինչ-որ բան փոխում է, և ձևացնում է, թե կիսամիջոցներով փորձում է բարելավել մարդկանց իրավիճակը:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ իր հերթին նշեց, որ թվում է, թե նոր վարչապետ կա, նոր կառավարություն, բայց բոլորն էլ իրականում, քաղաքագետի խոսքով, մնացել են իրենց պաշտոններին:
«Վարչապետի փոփոխությունը չնպաստեց բարեփոխումներին, պարզապես Սերժ Սարգսյանի նպատակն էր, մինչև իր հեռանալը, ավելի կայուն քաղաքական հենարան ստեղծել»,-ընդգծեց Սերգեյ Մինասյանը:
Մարիանա Պետրոսյան
Ներկայացնում ենք թերթի ու պատգամավոր Մհեր Սեդրակյանի զրույցից մի հատված.
— Ինչպե՞ս եք գնահատում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեությունը։
— Ախր այդ հարցը ինձ չպետք ա տայիք։ Նենց ամենաուժեղ քաղաքական գործիչը ինձ եք համարում, էդ հարցը ինձ եք տալիս, այդպես չի…
— Ամեն դեպքում, պատասխանեք։
— Ես չգիտեմ:
— Հ. Աբրահամյանի որդեգրած մոտեցումները զգալիորեն տարբերվում են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքից, դա լա՞վ է։
— Հլը որ աշխատանք չենք տեսել, չենք կարող ձեր հարցին պատասխանել։ Մի որոշ ժամանակ կաշխատի, կտեսնենք, հետո հարցը կտաք՝ կպատասխանեմ։
— Ուրա՞խ եք, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ձեր խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունն է առաջադրվել ու նա կղեկավարի խորհրդարանը։
— Բա լավ ա, բա ինչ ա… Եթե նորմալ չլիներ, լավ չլիներ, չէին առաջադրի թեկնածությունը։ Բնական ա՝ ամենահարմարը, ամենախելացին, ամենաճիշտը այս պահին Գալուստ Գրիգորիչն էր, դրա համար՝ առաջադրվեց իր թեկնածությունը:
— Իսկ ՀՀԿ-ի խմբակցության ղեկավարը ո՞վ է լինելու։ Դուք չե՞ք ուզում ղեկավարել խմբակցությունը։
— Հա, կուզեմ, տո համ էլ կուզեմ Աժ նախագահ լինել։
— Բա ինչո՞ւ չդարձաք։
— Տո ով ա ինձ բանի տեղ դնում։
Չորրորդ ինքնիշխանություն
Հանրապետականում կադրային լուրջ ճգնաժամը շարունակվում է, հիմա էլ չեն կարողանում ՀՀԿ խմբակցության ղեկավար ընտրել։ Թեև պտտվում էր Սամվել Նիկոյանի անունը, բայց ՀՀԿ-ում կարծում են, որ նա Գրիգորիչ չի կարող աշխատել՝ րոպեների ընթացքում բերման ենթարկել պատգամավորներին։
Գալուստ Սահակյանը, ըստ ամենայնի, կշարունակի պաշտոնավարել որպես ՀՀԿ խմբակցության ղեկավար՝ համատեղելով ԱԺ նախագահի պաշտոնը։ Իսկ խմբակցության քարտուղարությունն էլ կվերապահեն ԱԺ եկած և նախկինում այստեղ «հարց լուծող» Գագիկ Մելիքյանին։ Երեկ Մելիքյանը թեպետ հերքեց այդ լուրը՝ ասելով, որ որևէ առաջարկ չի եղել, բայց ողջ օրը համակարգում էր խմբակցության և հատկապես հաշվիչ հանձնաժողովում առաջացած խնդիրները:
Հրապարակ
Նոր վարչապետի կաբինետի համալրման համար մնում է հինգ նշանակում՝ գյուղատնտեսության նախարար, բնապահպանության նախարար, սպորտի նախարար, էներգետիկայի նախարար, արդարադատության նախարար։ Գյուղնախարարի պաշտոնի համար շրջանառվում է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունը, բնապահպանության նախարարի պաշտոնի համար պայքարը շարունակում է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, էներգետիկայի նախարարի պաշտոնի համար շրջանառվում է կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի անունը, բայց Արմեն Մովսիսյանը շարունակում է պայքարը։ Արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն դեռ շարունակում է մնալ Հրայր Թովմասյանը, իսկ սպորտի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը համառորեն պայքարում է իր պոստը պահպանելու համար, թեև այդ պաշտոնի դեպքում շրջանառվում է ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանի անունը:
Հայկական ժամանակ
Ազգային Ժողովի ապրիլի 28-ի նիստի ընթացքում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պաշտոնապես հայտարարեց, որ «Օրինաց երկիր»-ն ընդդիմադիր ուժ է դառնում։
«Հայկական Վարկած»-ի հետ զրույցում՝ խմբակցության ղեկավարը մանրամասնեց, թե այսուհետև ինչ աշխատելաոճ են որդեգրում:
«Տարբերությունն արդեն ակնհայտորեն հասկանալի է, որ ընդդիմադիր քաղաքական դաշտում ավելի ազատ ես քո որոշումների մեջ, այլևս կոալիցիոն կաշկանդումներ չկան, և՛ նախագծերի, և՛ օրենքների շուրջ մենք կունենանք հստակ, ընգծված և բավականին սուր շեշտադրումներով մեր հրապարակային կարծիքները։ Այդ ազատությունը հնարավորություն է նաև տարբեր քննարկումներին ազատ մասնակցելու և տեսակետեր ու մոտեցումներ ասելու համար։ Սա է հիմնական տարբերությունը լինելու»,-նշեց նա։
Այն հարցին, թե ՕԵԿ-ը համագործակցելո՞ւ է մյուս ընդդիմադիր ուժերի հետ, Հեղինե Բիշարյանն ասաց. «Միանշանակ, այս պահին ոչ քաղաքական ուժերը հայտարարեցին, որ կարմիր գծերի և տեսախցիկների հետ կապված այլևս այդ լսումները ձեռք չեն տալիս և առաջարկեցին հանձնաժողովի ձևավորում, մեր ներկայացուցիչը նրանց հետ մասնակցում է այդ հանձնաժողով ստեղծելու քննարկմանը»։
Արդյո՞ք ՕԵԿ-ը՝ մասնավորապես կուսակցության նախագահը, հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակ ունի և այդ ուղղությամբ է գործելու, Հեղինե Բիշարյանը նպատակահարմար չգտավ այդ մասին խոսել։
«Քանի որ Արթուր Բաղդասարյանը եղել է նախագահի թեկնածու, չի բացառվում, բայց այդ մասին խոսելը շատ վաղ է», — եզրափակեց խմբակցության ղեկավարը։
Մարինե Ամիրյան
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«2014 թվականի ապրիլի 22-ին 2rd.am կայքէջը հրապարակեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցի շարունակությունը: Հիշեցնենք, որ այդ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը շոշափել էր վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը՝ ՀՀ նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները, ինչպես նաև պատասխանել էր քաղաքական օրակարգի մի քանի հրատապ խնդիրներներին վերաբերող որոշ հարցերի: Հաջորդ մի քանի օրերին, ինչպես և սպասվում էր, հարցազրույցն ակտիվորեն քննարկվում էր: Գոհունակությամբ արձանագրում ենք, որ այդ առիթով քաղաքական մեկնաբանների ու լրագրողների ճնշող մեծամասնությունը հասարակությանը ներկայացրեցին համարժեք գնահատականներ: Թեմայի շուրջ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ծավալված քննարկումների բնույթն ու փորձագիտական արձագանքները տալիս են բոլոր հիմքերը համոզված ասելու, որ մարդիկ ճիշտ են ընկալել բոլոր շոշափված հարցերի վերաբերյալ նախագահ Քոչարյանի հասկանալի ու փաստարկված դիրքորոշումը:
Այժմ հարցազրույցի վերաբերյալ իշխանության որոշ ներկայացուցիչների արձագանքների մասին:
Ըստ բովանդակության, այդ արձագանքները կարելի է բաժանել երկու խմբի.
1. Արձագանքներ, որոնք հանգում էին մտքին, թե սահմանադրական բարեփոխումներն այնուամենայնիվ հասարակության պահանջն է ու հասունացած անհրաժեշտություն, և այդտեղ է մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ կենսական խնդիրների լուծման բանալին:
2. Արձագանքներ, որոնք վերաբերում էին ոչ թե հարցազրուցի բովանդակությանը, այլ դրա ի հայտ գալու փաստին: Մասնավորապես, հնչեցին ուղղակի կամ անուղակի մեղադրանքներ առ այն, որ նախագահ Քոչարյանը մինչ իր տեսակետն արտահայտելը, պարտավոր էր հայտարարել մեծ քաղաքականություն իր վերադարձի մասին:
Հիմա դիտարկենք այդ արձագանքները առանձին-առանձին:
1. Եթե ծանոթանանք վերջին 4 տարվա ընթացքում տարբեր սոցիոլոգիական կազմակերպությունների անցկացրած հասարակական կարծիքի ուսումնասիրություններին, ապա կտեսնենք, թե որ խնդիրներն են մեր քաղաքացիները համարում ամենահրատապը: Հարցին, թե «երկրի առջև ծառացած խնդիր-ներից որո՞նք եք այս պահին համարում ամենակարևորը»՝ հարցվողների գերակշիռ մեծամասնությունը տարեցտարի պատասխանում է` գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթը, ինֆլյացիան, ցածր աշխատավարձը և կենսաթոշակը, ինչպես նաև կոռուպցիան: Ահա խնդիրների այն շարքը, որոնց լուծմանը մարդիկ սպասում են /իմիջիայլոց, հարցվողներից ոչ մեկը ոչ ուղղակիորեն, ոչ անուղղակի Սահմանադրությունը չի հիշատակել/: Մոլորություն է կարծելը, թե այդ խնդիրների լուծումը կախված է սահմանադրական բարեփոխումներից, և չինովնիկների դեկլարատիվ հայտարարությունները ոչ մեկին հակառակը չեն համոզի: Անգամ նախկին կառավարությունը, որ մշտապես օբյեկտիվ պատճառներ էր փնտրում բոլոր անհարթությունները բացատրելու համար, չէր փորձում արդարացնել դրանք Հիմնական Օրենքի անկատարությամբ:
2. Մեր մոլորակի հարյուր միլիոնավոր մարդիկ ամեն օր Facebook-ում ու Twitter-ում արտահայտում են իրենց կարծիքը բոլոր հնարավոր, այդ թվում նաև՝ քաղաքական հարցերի վերաբերյալ: Պնդումը, թե երկրի կենսական խնդիրների վերաբերյալ տեսակետ արտահայտելու համար նախ պիտի բարձրաձայնես քաղաքական նպատակներիդ մասին, այն էլ սոցիալական ցանցերի մեր դարում՝ ծանր դեպք է քաղաքավարության շրջանակներում բնութագրելու համար: Սահմանադրության 27-րդ հոդվածով էլ կարծես թե նման որևէ նախապայման չի ենթադրվում /սա ի գիտություն արդարադատության նախարարի պաշտոնակատարի/: Ավելին, այստեղ խոսքը գնում է մի մարդու կարծքի մասին, ով որոշիչ դեր է ունեցել ԼՂՀ պետականության կայացման գործում և տասը տարի հաջողությամբ աշխատել է ՀՀ նախագահի պաշտոնում: Այդպիսի կենսագրություն ունեցող քաղաքական գործիչն ուղղակի իրավունք չունի լռել՝ անկախ ապագայի իր ծրագրերից:
Վերջում անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ նախագահ Քոչարյանն իր հարցազրույցում չի քննարկել պետական կառավարման այս կամ այն մոդելի առավելություններն ու թերությունները: Նա համարում է /և այդ առիթով հրապարակավ արտահայտվում/, որ իմաստնաբար կամ ապաշնորհ կերպով կարելի է երկիրը ղեկավարել ինչպես նախագահական աշխատասենյակից, այնպես էլ վարչապետական: Նայենք ԱՄՆ-ին ու Կանադային, կամ Ֆրանսիային ու Գերմանիային: Դրանք միանգամայն տարբեր պետական կառուցվածք ունեցող հարևան երկրներ են: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նախագահական կամ խորհրդարանական հանրապետության մոդելը չի հաջողությունների ձեռքբերման վճռորոշ գործոնը: Հայաստանի խնդիրները պետական կառավարման մոդելի մեջ չեն: Խնդիրն այն է, թե ինչպես է կառավարվում մեր երկիրը»:
Ազգային ժողովի նախագահի ընտրությունն ավելի շատ վերապահված է մեծամասնությանը. մեր մասնակցությունն այս քվեարկությանը ձևական է. այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրության քվեարկությանը:
Նույն դիրքորոշումն ունի նաև ՀԱԿ-ը: Խմբակցության անդամները նույնպես չեն մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը:
«Մենք անիմաստ ենք համարում մասնակցել խորհրդարանական ապօրինի մեծամասնության կազմակերպած քվեարկությանը»,-նշել է Լևոն Զուրաբյանը:
Իսկ, թե ի՞նչ կորոշի «քառյակը», նրանք հրաժարվել են որևէ պատասխան տալ:
ՀՀ Ազգային ժողովը սկսել է քառօրյա աշխատանքները: Նիստը վարում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ելույթի իրավունք է խնդրել և նշել, որ ՕԵԿ-ը խորհրդարանում կլինի որպես ընդդիմություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.