23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այժմ կառավարության կազմը հայտնի է, և կարելի է գումարային համեմատություններ կատարել նախորդ կառավարության հետ։ Այսինքն՝ պատկերավոր ասած՝ կարելի է թվային ցուցանիշներով համեմատել՝ ո՞ր կաբինետն է ավելի հարուստ։
Նշենք, որ ստորև ներկայացվող տվյալներում հաշվի են առնվել նախարարների և նրանց կանանց դրամական միջոցները։
Եվ այսպես, միանգամից ասենք, որ նոր կառավարության անդամների դրամական միջոցները 3 անգամ գերազանցում են նախորդ կառավարությանը։ Ներկայիս կառավարության անդամները՝ իրենց ամուսինների հետ, ունեն շուրջ 24 միլիոն դոլարին համարժեք դրամական միջոցներ, որոնք պահվում են դրամով, դոլարով և եվրոյով։ Նախորդ կառավարության «ունեցվածքը»՝ գումարային արտահայտությամբ՝ 8.3 միլիոն դոլար էր։
Ընդ որում, նոր նախարարներից երկուսի հայտարարագրերը դեռ հրապարակված չեն. խոսքը վերաբերում է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին և սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանին։ Այսինքն, նրանց տվյալները հաշվի առնելու պարագայում տարբերությունն էլ ավելի կմեծանա։
Նախարարներն իրենց խնայողությունները պահում են հիմնականում ամերիկյան դոլարով (23 միլիոնից 16-ն ԱՄՆ դոլարով է)։
Եվս մի հետաքրքիր օրինաչափություն։ Վարչապետն ու նոր նշանակված բոլոր նախարարներն ավելի հարուստ են, քան նրանց նախկինները։ Հովիկ Աբրահամյանն, ինչպես նշեցինք, իր կնոջ հետ միասին ունի 6.1 միլիոն դոլար, մինչդեռ Տիգրան Սարգսյանի և նրա կնոջ դրամական միջոցները 1.1 միլիոն դոլար էին կազմում։ Կամ, օրինակ՝ բնապահպանության ներկայիս նախարար Արամայիս Գրիգորյանը, ըստ հայտարարագրի, ունի 3.7 միլիոն դոլար՝ Արամ Հարությունյանի 953.9 հազարի դիմաց։
168 ժամ
Քաղաքական շրջանակներում նոր ինտրիգ է հասունանում. մեր աղբյուրները հայտնում են, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ջանքեր են գործադրում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնանկությանը հասնելու համար։
Լուրեր կան, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մտադիր է այս թեմայով խոսակցություն ունենալ Սերժ Սարգսյանի հետ։
Այն, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաև նրա խնամին՝ Գագիկ Ծառուկյանը, իրականում բարիդրացիական հարաբերություններ չունեն գործող ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, թերևս շատերին է հայտնի։ Իշխանական շրջանակներում խոսում են նաև, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է ոստիկանապետի պաշտոնում տեսնել փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին։ Վերջինս 2004–08թթ. եղել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ։ Սա կարևոր փաստ է, եթե հաշվի առնենք, որ Արարատը համարվում է Հովիկ Աբրահամյանի կալվածքը, իսկ Գագիկ Ծառուկյանը լայնածավալ բիզնես ունի այդ մարզում։
Ուշագրավ է, որ երեկ առավոտից խոսակցություններ էին պտտվում, թե Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, ում անունը, ի դեպ, այս ընթացքում կապվել է զանազան աղմկոտ պատմությունների հետ, ձերբակալվել է։ Ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն, մեզ հայտնեցին, թե նման բան չկա։ «Անհեթեթություն է»,– պատասխանեցին լրատվականից։
Մեր աղբյուրները պնդում են, սակայն, որ Ազգային անվտանգության ծառայությունը լրջորեն հետաքրքրվում է Արշակ Հակոբյանով և նրա աղմկահարույց գործունեությամբ:
Հայկական ժամանակ
Մի գրագետ, օրինավոր իրավաբան կար ժամանակին: Փորձագետի համարում ուներ՝ լրագրողները բոլոր իրավական հարցերով նրանից էին մեկնաբանություններ խնդրում և վստահ էին, որ ճշգրիտ ու պրոֆեսիոնալ պատասխաններ են ստանում: Աշխատում էր միջազգային կազմակերպությունում, բավական լավ էր վաստակում, որևէ կուսակցության անդամ չէր, բարի համբավ ուներ և գրեթե անթերի կենսագրություն: Երիտասարդ, խոստումնալից կադր էր: Երբ նրան արդարադատության նախարար էին նշանակում, բոլորը միաբերան ոգևորված էին՝ ողջունում էին այս նշանակումը և մեծ սպասելիքներ ունեին: Մի ռեկորդակիր, աշխարհահռչակ սպորտսմեն ունեինք, իսկական ազգային հպարտություն՝ բազում մրցաշարերի հաղթող, չվարկաբեկված, հայրենասեր մարդ: Ժամանակին ընդդիմադիր հայացքներ ուներ՝ Կարեն Դեմիրճյանի աջակիցների բանակում էր: Բոլորի համար զարմանալիորեն՝ նա հրաժարվեց ԱՄՆ-ում իր խաղաղ կյանքից, վերադարձավ Հայաստան և որոշեց կանգնել գործող իշխանության կողքին:
Նրա հայտնվելը նախագահական նստավայրում՝ որպես ՀՀ նախագահի խորհրդական, չնայած տարակուսանքի տեղիք տվեց, սակայն բարձր գնահատվեց՝ որպես իշխանության կողմից կրեատիվ մտածողության, նոր ռեսուրսներ փնտրելու, անսպասելի լուծումներ գտնելու փորձ: Որոշ ժամանակ անց նրան առաջարկվեց սպորտի նախարարի պորտֆելը: Թվում էր՝ համաշխարհային սպորտում ունեցած հեղինակությունը, անկեղծ ու շիտակ մարդու կերպարը միայն կօգնեն հաջողության հասնելու և սպորտի ոլորտում փոփոխություններ արձանագրելու համար: Ավաղ: Երկու խոստումնալից կադր և երկու ձախողված պաշտոնավարում: Իշխանությունը ոչ միայն ի շահ հասարակության չօգտագործեց այս կադրերին, այլև կարճ ժամանակում, ներեցեք արտահայտության համար, «փչացրեց» ու դեն շպրտեց նրանց: Ափսոս:
Հրապարակ
Կառավարության նոր կաբինետի ձևավորումից հետո կսկսվի մարզպետների փոփոխությունը: Այդ հարցն արդեն ակտիվորեն քննարկվում է իշխանական կուլիսներում։ Բացառված չէ, որ նոր մարզպետների շարքում ևս ի հայտ գան ուշագրավ կերպարներ։
Ըստ մեր տեղեկությունների, քննարկվում է սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանին Արագածոտնի մարզպետ նշանակելու հարցը։ Մեր տեղեկություններով, վերջինս աշխատում է ամեն ինչ անել, որ այս հնարավորությունը մամուլում չքննարկվի` փոզմիշ չլինելու համար։
Լուրեր կան, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը փորձում է նշանակվել Կոտայքի մարզպետ:
Հայկական ժամանակ
Ես չգիտեմ, մոտակա 3-4 տարում փոխվելո՞ւ է արդյոք Հայաստանի Սահմանադրությունը, և կա՞ արդյոք դրա անհետաձգելի անհրաժեշտությունը: Մեր քաղաքական վերնախավում վերաբերմունքն այդ հարցին հակասական է. քաղաքական ուժերը, որոնք ցույցեր էին անում՝ Սահմանադրությունը փոխելու, կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու, 100 տոկոսանոց համամասնական ընտրություններ անցկացնելու և այլ բաների համար, հիմա ասում են, որ ոչ մի փոփոխություն էլ պետք չէ: Տվեք մեզ իշխանություն՝ և վերջ: Իսկ մարդիկ, որոնց կյանքն ու գործունեությունը ոտքից մինչև գլուխ Սահմանադրության խախտում է, հիմա ասում են, որ Գլխավոր օրենքը պետք է ապահովի մարդկանց իրավունքներն ու ազատությունները:
Բայց եթե ինձ մնար, ես կփոխեի Սահմանադրության այն հոդվածը, որն օրենքով չի կարելի փոխել՝ առաջինը. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Խնդիրն այն չէ, որ մեր պետությունը Սահմանադրության ընդունումից ի վեր գրեթե 19 տարվա ընթացքում ձեռք չի բերել թվարկած 4 հատկանիշներից որևէ մեկը: Մենք կարող ենք երբևէ դառնալ, և վստահ եմ կդառնանք ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետություն: Բայց սոցիալական պետություն մենք, նույնիսկ տեսականորեն, երբեք չենք դառնա: Որովհետև դա, իմ կարծիքով, անիմաստ և դատարկ բառակապակցություն է:
Առավոտ
Թերթի տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը դեպի նախարարի պորտֆել սլանալու ճանապարհին չի մոռանում մարզպետարանում կառուցվածքային փոփոխություններ կատարել։
Երեկ նրա հրամանով մարզպետարանի մշակույթի և սպորտի վարչության պետ է նշանակվել Կարինե Հովհաննիսյանը։
«ՉԻ» աղբյուրննրի փոխանցմամբ՝ վերջինս տարրական դասարանների դասվար է։ Փորձեցինք այս լուրի իսկությունը ճշտել մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Խաչատրյանից, որը ոչ հերքեց, ոչ հաստատեց փաստը, այլ խորհուրդ տվեց դիմել մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին։
Այստեղից մեզ տեղեկացրեցին, որ իրոք Կարինե Հովհաննիսյանը նշանակվել է վերոնշյալ պաշտոնում։ Մեր հարցին, թե որ դպրոցում է աշխատել, պատասխանեցին, որ գործերը դեռ լավ չեն ուսումնասիրել, բայց Նոր Խարբերդի դպրոցներից մեկի ուսուցչուհիներից է:
Չորրորդ ինքնիշխանություն
Կառավարությունում, դիտորդների կարծիքով՝ կտրուկ մեծացել է Ռոբերտ Քոչարյանի կադրերի քանակը. Դավիթ Հարությունյան, Արմեն Գևորգյան, առողջապահության նախարար Արմեն Մուրադյան, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյան, հիմա էլ, ահա, Երվանդ Զախարյան։
Այս մարդկանց մեծ մասը Սերժ Սարգսյանի մերձակայքում էլ են եղել, բայց, այսպես ասած, ժառանգություն են մնացել Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից։
Երեկվա հաջորդ սենսացիան այն է. որ կառավարության ամենաերկարակյաց նախարարը՝ Արմեն Մովսիսյանը, որ կառավարության անդամ է 2001 թվից, հեռացավ այդ պաշտոնից։ Նա մեկն էր նրանցից, ովքեր վերջին շրջանում հեռակա բանավեճի մեջ էին մտել Ռոբերտ Քոչարյանի հետ վերջինիս մի հարցազրույցի առիթով։
Հրայր Թովմասյանն էլ, որ վերջերս հակադարձել էր Քոչարյանին, կրկին կառավարության կազմում չէ այլևս։ Կառավարության նոր կազմում, ի դեպ, Քոչարյանին հակադարձած ոչ մի պաշտոնյա այլևս չկա։
Եվս մեկ վիճակագրություն. երեկվա նշանակումներից հետո թափուր են մնացել միայն սպորտի և երիտասարդության ու գյուղատնտեսության նախարարի պաշտոնները։ Յուրի Վարդանյանը, գրեթե վստահաբար, չի վերանշանակվի սպորտի նախարարի պաշտոնում, իսկ Սերգո Կարապետյանը գյուղնախարար մնալու փոքր, բայց շանս ունի:
Հայկական ժամանակ
Այսօր Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որ ինքը չի շնորհավորելու կառավարության նոր և վերանշանակված նախարարներին, այդ պահին դեռևս արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը որոշեց իր ոճի մեջ հակադարձել անեկդոտով. «Մեկի գերեզմանին քար են դնում, վրան գրված’ բոլորի կողմից, բացի Վալոդից»: Փաշինյանն էլ արձագանքեց. «Ի դեպ, հենց Վալոդն է նշանակվելու Ձեր փոխարեն’ որպես արդարադատության նախարար»: Մի փոքր անց, հրապարակվեց Սերժ Սարգսյանի հրամանագիրը’ Հովհաննես Մանուկյանին արդարադատության նախարար նշանակելու մասին:
Այս դրվագը ոչ այնքան զվարճալի է, որքան ցավալի: Փաստորեն նախարարը ԱԺ-ում ներկայացնում է կառավարության տեսակետը՝ անեկդոտներով համեմված, բայց դեռ չգիտի, որ արդեն գործազուրկի կարգավիճակ ունի: Ինչպես երևում է՝ հատկապես Հրայր Թովմասյանը լավ չէր սերտել Ֆրանսիական հեղափոխության դասերը, որ «հեղափոխությունը խժռում է իր զավակներին»: Բայց, այնուամենայնիվ, ՀՀ արդարադատության նախարարի նշանակումից թերևս անհանգստանալու խնդիր ունի ՀՅԴ-ն, քանզի Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ այն պահից, երբ հանեց իր նախարարական կոստյումը, արժանի հակահարված է հասցնելու Արմեն Ռուստամյանի հնչեցրած տհաճ գնահատականին: Կոստյումը չկա: Տեսնենք՝ ինչ է անելու Հրայրը:
Հրապարակ
Ամեն անգամ, երբ որևէ նորմալ մարդու պաշտոն են տալիս, ես անհանգստանում եմ նրա համար։ Պարտադիր չէ, որ այդ մարդիկ իրենց պաշտոնավարության ժամանակ անպարկեշտ արարքներ թույլ տան։ Սակայն համապատասխան միջավայրը, որոշակի մտավոր և հոգևոր մակարդակը չեն կարող իրենց հետքը չթողնել։ Եվ եթե նույնիսկ նրանք մի քանի ամսում կամ մի քանի տարում այդ միջավայրին հատուկ հայհոյանքները չեն սերտել, ուտելու ժամանակ չփչփացնելու սովորություն չեն ձեռք բերել և իրենց նյութական վիճակը չեն բարելավել, միևնույն է, այդ՝ հիմնականում դրական ներուժ ունեցող մարդիկ ընկալվում են որպես «նրանցից» մեկը։ Մի քանի ներկա և նախկին նախարարների մասին դա կարելի է ասել անվերապահ և վերապահումներով՝ երկրորդ դեպքում այն պատճառով, որ, իմ տպավորությամբ, նրանք էապես փոխվել են պաշտոնավարության ընթացքում։
Պատկերացրեք, նույն տագնապն ունեն, երբ իմ շրջապատի կամ, ենթադրաբար, իմ արժեքները դավանող մարդիկ դառնում են պատգամավոր։ Նույնիսկ խիստ ընդդիմադիր։ Որովհետև ինչքան էլ դու «քլնգես» իշխանությանն ու նրա ներկայացուցիչներին, ամիսը առնվազն 8 օր Շմայսի կողքը նստելուց դու, ուզած-չուզած, որոշակի «շմայսություն» ես ձեռք բերում, վարակվում ես նրա աշխարհընկալմամբ։
Հաշվի առնենք նաև, որ քաղաքականությունը, ինչպես գիտենք, պրագմատիկ ոլորտ է. այսօր դու ընդվզում ես նման կերպարների դեմ, իսկ վաղը գալիս ես այն եզրակացության, որ հենց Շմայսը կամ Թոխմախի Մհերն է հայկական Իվանիշվիլին, և հենց նա է փրկելու հայ ժողովրդին՝ իրականացնելով օլիգարխա-դեմոկրատական հեղափոխություն:
Առավոտ
Կարծում եմ, որ այն, ինչ պիտի իրականացվեր ապրիլի 28-ին սպասվող «հուժկու» հանրահավաքի ձևով, իրականացվեց «հուժկու» քվեարկության արդյունքում»,– «Առավոտի»-ի հետ զրույցում ասաց ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը նշելով, որ խոսքն այն մասին է, որ այդ քվեարկությունը ԱԺ նախագահի ընտրության արդյունքում ժողովրդի համար տեսանելի դարձավ, թե ինչի է հանգեցրել 2011թ. նոյեմբերից բեմադրված և մեր ժողովրդի թիկունքում ձևավորված այս գործընթացը. «Դա հանգեցրել է նրան, որ այսօր, ըստ էության, ոչ իշխանական ուժեր Հայաստանում գոյություն չունեն։ Կան իշխանության կողմից վերահսկվող ուժեր, իսկ մնացածը պարզապես մասնակցում են այդ թատրոնում իրենց համար վերապահված հատվածին։ Ես ցավում եմ դրա համար, բայց մյուս կողմից՝ դա սկիզբ է դնում մի այլ գործընթացի՝ վերջապես մեր երկրում քաղաքական գործընթացները կմաքրաջրվեն, և ժողովուրդը շատ արագ ձեռնամուխ կլինի իրական ընդդիմության ձևավորման խնդրի լուծմանը»,– ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.