23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Այն, որ ամերիկացի համանախագահը ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ներկա փուլի իր առանձնահատկությունները ներկայացրեց կարծես թե Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի կողմից իր հասցեին հնչեցրած սուր, դիվանագիտական առումով նույնիսկ ոչ կոռեկտ բանաձևումներին ի պատասխան՝ ուշադրության արժանի հանգամանք է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակի նրբերանգները»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն՝ անրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ներկայացուցիչ Ջեյմա Ուորլիքի՝ ԼՂՀ խնդրի կարգավորման վեց կետանոց առաջարկներին:
Ի դեպ, դրանց հետևեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն այն մասին, որ «Արցախին հարակից օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը»: Քանի որ Ուորլիքն ինքն էլ փաստեց, որ դա իր տեսակետն է և համաձայնեցված չէ խմբի մյուս համանախագահների հետ, հետևաբար, պետք է ենթադրել, որ դրանք ԱՄՆ-ի մոտեցումներն են: Թեպետ ամերիկացի համանախագահի վեց առանձնացրած կետերն, ըստ էության ծաղկաքաղ են «մադրիդյան սկզբունքներերից», այն էլ հաջորդականություն չենթադրող շարադրանք են, հայտարարություններ, որոնք քանիցս արված են համանախագահող երկրների ներկայացուցիչների կողմից՝ ուժի սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականության սկզբունքի և ազգերի ինքնորոշման սկզբուների համատեղում, այնուհանդերձ Խոսրով Հարությունյանը նկատում է. «Սատանան մանրուքների մեջ է»:
Առավոտ
Արդեն մի քանի օր Հայաստանում դեսպաններ հայհոյելու գործընթաց է սկսվել։ Առիթը ՀՀ-ում ՌԴ և ԱՄՆ դեսպանների վերջին օրերին արած հայտարարություններն են։ Դեսպաններին հայհոյողները, զարմանալի զուգադիպությամբ, հստակ երկու խմբի են բաժանվում։ Առաջին խումբը հայհոյում է ՀՀ-ում ՌԴ դեսպանին և ոչինչ չի ասում ԱՄՆ դեսպանի մասին, իսկ երկրորդ մասը հայհոյում է ԱՄՆ դեսպանին և ոչինչ չի ասում Ռուսաստանի դեսպանի մասին։
Հայ-ռուսական հարաբերությունների մասին Հայաստանում երկու պատկերացում կա. առաջինի համաձայն՝ մենք պետք է պառկենք Ռուսաստանի տակ, իսկ երկրորդի համաձայն՝ կռիվ տանք Ռուսաստանի դեմ։ Երկու տեսակետներն էլ հավասարապես վտանգավոր են, որովհետև երկուսն էլ խորքում կրում են հակապետական տրամաբանություն։ Առաջին դեպքում պետականության անկումը ենթադրվում է Ռուսաստանի մեջ ներծծվելու, երկրորդ դեպքում՝ Ռուսաստանի դրբի տակ մնալու տարբերակով։ Իսկ արդյունքը, մեծ հաշվով, նույնն է։
Ընդ որում, Ռուսաստանը առաջին տարբերակի կողմնակիցներին չի ուզում լսել, որովհետև նրանց համարում է սեփական փալասը, իսկ երկրորդ տարբերակի կողմնակիցներին չի ուզում լսել, որովհետև նրանց համարում է ամերիկյան շպիոն ու թշնամի։ Այսօրինակ իրարանցումները կանխելու համար պետք է ոչ թե հայհոյել ՀՀ-ում ՌԴ դեսպանին, այլ հստակ և հասկանալի ձևակերպել, թե ինչ ենք մենք ակնկալում հայ-ռուսական հարաբերություններից, որն է այդ հարաբերությունների մասին մեր այլընտրանքային պատկերացումը, որ տարբերվում է թե պրոռուսական և թե պրոամերիկյան սցենարից
Հայկական ժամանակ
«Օրեր առաջ մեր կողմից շրջանառության մեջ դրվեց նախագիծը, ըստ որի պետք է փոփոխություններ մտցվեր կենսաթոշակային բարեփոխումների մեջ և «պարտադիր» բառը պետք է փոխարինվեր «կամավոր»-ով». այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Նա ընդգծեց, որ նույնիսկ կամավոր սկզբունքով շարունակելու դեպքում՝ պետությունը պետք է իրավական երաշխիքներ տա:
Հովհաննես Մարգարյանի խոսքերով՝ ՕԵԿ-ն այլևս ընդդիմություն է, և ակտիվ համագործակցելու է քառյակի հետ:
«Մենք միշտ էլ համագործակցել ենք, և այժմ կփորձենք աջակցել միմյանց: Բոլորովին վերջերս մենք նաև մասնակցեցինք ժողովին և քննարկեցինք շատ հարցեր»,- հայտնեց Հովհաննես Մարգարյանը:
Նա, անդրադառնալով կառավարման համակարգում կադրային փոփոխություններին, նշեց, որ լավ կլիներ, եթե նոր դեմքեր հայտնվեին՝ նոր և թարմ ծրագրերով:
Վերցնենք բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աղյուսակը այս տարվա ապրիլի դրությամբ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով: Առաջին տասնյակում են Քաթարը, Լյոքսեմբուրգը, Սինգապուրը, Նորվեգիան, Բրունեյը, ԱՄՆ-ը, Հոնքոնգը, Շվեյցարիան, Կանադան, Ավստրալիան: Ինչպես տեսնում ենք, այստեղ կան թե եվրոպական և թե ասիական երկրներ, ինչպես նաև Միացյալ նահանգները և Ավստրալիան: Հայաստանը 187 երկներից 117-րդ տեղն է զբաղեցնում:
Մենք դժգոհ ենք այդ վիճակից և ուզում ենք մեր բարեկեցությամբ նմանվել վերոհիշյալ երկրներին: Ասացեք խնդրեմ, ո՞ր պետություններն են մեզ ավելի հոգեհարազատ’ Բրունեյը’ իր սուլթանով, իսլամով, նավթով և գազով, թե այստեղ թվարկած եվրոպական երկրները: Ինձ համար միանշանակ է, որ քաղաքակրթական, մշակութային առումով Եվրոպան մեզ ավելի մոտ է:
Մեզանում հաճախ Եվրոպան հակադրում են Ռուսաստանին: Այս պահի քաղաքական իրողությունները հաշվի առնելով՝ դա ճիշտ է: Բայց նայեք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի նույն աղյուսակը. Ռուսաստանի 58-րդ տեղում է՝ եվրոպական, այդ թվում նաև՝ Բալթյան երկրներից հետո: Ինչո՞ւ է բնական հսկայական պաշաներ ունեցող, աշխարհի ցամաքի մեկ վեցերորդը զբաղեցնող երկիրը հետ ընկել այդ ցուցանիշով Գաբոնից, Տրինիդադ և Տաբագոյից, ինչպես նաև շատերի համար անհայտ Պալաուից: Հավանաբար, այն պատճառով, որ Ռուսաստանի քաղաքական ռեժիմը չի նպաստում վերոհիշյալ պաշարների արդյունավետ օգտոգործմանը, ինչը և խոչընդոտում է տնտեսական զարգացմանը: Իսկ սառը պատերազմը և սպառազինությունների մրցավազքը, որի մեջ այժմ մտել է այդ երկիրը, ստեղծելու է հավելյալ դժվարութուններ և ավարտվելու է ճիշտ այնպես, ինչպես ավարտվել է Խորհրդային միության համար 1970-80-ական թվականներին: Դրանից հետո Ռուսաստանում նոր «վերակառուցում» է սկսվելու, որը անցկացվելու է կիսատ-պռատ, իսկ դրան հետևելու է կրկին «ծնկներից վերկենալու» գործընթացը
«Վարչապետը դեռ որոշում չի կայացրել»,- երեկ այսպես պատասխանեցին կառավարության լրատվական ծառայությունից մեր հարցին՝ արդյոք վարչապետ Հովիկ Աբրահամյանը բնակության է տեղափոխվելու կառավարական ամառանոցներ։
Հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանը կառավարական ամառանոցներ չէր տեղափոխվել նաև ԱԺ նախագահ ընտրվելուց հետո։ Իսկ թե կոնկրետ որտեղ է նա բնակվում, իրականում դժվար է ասել։ Նա երբեմն գնում-գալիս է իր հայրենի Մխչյան գյուղի իրենց տուն։ Բացի դա, կա «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող նրա հայտնի տունը՝ Ազգային ժողովի շենքի նմանությամբ։
Բացի այս, մայրաքաղաքում շրջող լուրերի համաձայն՝ Աբրահամյանը Երևանի կենտրոնում մոտ երկու տասնյակ բնակարաններ ունի։ Լուրեր կան, ի դեպ, որ նա կառավարական ամառանոցներ չի տեղափոխվում հատուկ ծառայությունների ուշադրությունից հնարավորինս դուրս լինելու համար։
Հայկական ժամանակ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` Արմեն Մովսիսյանին նշանակել է Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական:
Իշխանական կուլիսներում կադրային սովը շարունակվում է: Իշխանությունները որևէ կերպ չեն կողմնորոշվում, թե ինչ է լինելու ԱԱԽ ճակատագիրը Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո:
Հիշեցնենք, որ Արկադի Ղուկասյանը հրաժարվել է զբաղեցնել այդ պաշտոնը. նա պատրաստվում է ԼՂ-ում նախագահ դառնալ: «Իմաստ չեմ տեսնում ԱԱԽ գնալ»,- ասել է նա մի նեղ միջավայրում: Քննարկվում է Հրայր Թովմասյանի նշանակման հնարավորությունը, սակայն առավել քաջատեղյակները պնդում են, որ դա անհնար է, և չի բացառվում, որ ԱԱԽ-ն վերադառնա իր նախկին կարգավիճակին ու դառնա ՀՀ նախագահի աշխատակազմին «կից» կառույց. հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը նույնպես որոշ ժամանակ զբաղեցրել է այդ պոստը:
Հրապարակ
Թերթի տեղեկություններով՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 12-ին Երևանում կմասնակցի ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը։ Այս լուրը լրջորեն անհանգստացրել է գործարար դաշտին։ Նրանց մի մասը վստահ է, որ «Կարֆուր»-ի գործունեության արդյունքում տեղական արտադրությունը պարզապես կմեռնի։
Հայտնի է, որ «Կարֆուր»-ն իր ցանցում վաճառվող տեսականին ինքն է ներկրում, և այդ պատճառով որոշ ապրանքներ ավելի էժան գներով է վաճառում։
«ՓՄՁ զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Քնարիկ Մալխասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ պատկան կառույցները նախևառաջ պետք է սահմանափակեն խոշոր սուպերմարկետների գործունեությունը՝ անկախ այն բանից դրանք տեղական են, թե, օրինակ, ֆրանսիական։ Նա համոզված է, որ ֆրանսիական «Կարֆուր»-ը կարող է մեծ մրցակցություն առաջ բերել հայաստանյան շուկայում:
Ժողովուրդ
Ազգային ժողովի պատգամավոր, թալինցի Մնացական Մնացականյանը, մեզ հասած տեղեկություններով, օգտագործում է փոխնախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանի միջնորդությունները՝ Արագածոտնի մարզպետ նշանակվելու համար։ Պատգամավորը շատ է ցանկանռւմ զբաղեցնել իր ոխերիմ հակառակորդի՝ Սարգիս Սահակյանի աթոռը, որպեսզի նաև վրեժ լուծի կնոջն աշխատանքից ազատելու համար։
Հիշեցնենք, որ Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի կինը՝ Թամարա Գևորգյանը, Թալինի բժշկական կենտրոնի տնօրենն էր:
Հրապարակ
Հովիկին ես ճանաչել եմ շատ վաղուց. նախկինում ես նրա հետ աշխատել եմ և կարող եմ ասել, որ նա այն մարդ է, ով կարող է վերլուծել և օգուտ բերել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի մասին նման խոսքեր ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանը:
«Կարելի է ամեն մեկի մասին վատաբանել, բայց Հովիկ Աբրահամյանի օրոք համայնքներն ավելի զարգացան: Նա հողի, իր երկրի մարդն է, և եթե նա հայտարարում է, որ գյուղացու կողքին է, վա՞տ է»,-նշեց ՀՀԿ պատգամավորը:
Ասուլիսի մյուս բանախոս, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն էլ իր հերթին նշեց, որ նոր կառավարությունում այնպիսի մարդիկ են, որոնք արդեն եղել են այդ համակարգում:
Ըստ նրա՝ կան բազմաթիվ խնդիրներ, և սա այն կառավարությունը չէ, որ պետք է լուծի այդ խնդիրները:
«Ես թերահավատ եմ. այն մարդը, որը շահում է խաղի կանոններից, չի փոխի այդ կանոնները, և եթե նրանց հարստության աղբյուրը խաբեությունն է, առավել ևս ոչինչ չեն փոխի» ,- նշեց Ստյոպա Սաֆարյանը՝ նկատի ունենալով նորանշանակ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:
Ստյոպա Սաֆարյանի այն կարծիքի հետ, թե Դավիթ Հարությունյանին էլ նախկինում Արդարադատության նախարարի պաշտոնում արդեն տեսել ենք և ոչինչ չի փոխվել, Մկրտիչ Մինասյանը չհամաձայնեց, նշելով, թե Դավիթ Հարությունյանը շատ տաղանդավոր մարդ է և նրա կարողությունները պետք են գալու մեր կառավարական համակարգում:
«Ժառանգության» քարտուղարի խոսքով՝ Հայաստանում ինքնակամ կառավարման համակարգը մնում է չկայացած:
Մարիանա Պետրոսյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.