23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Չնայած Գալուստ Գրիգորիչն իր հետ տարել է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի իր աշխատասենյակի աթոռը, բայց նոր ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հասցրել է տեղավորվել այդ սենյակում։
Ի հեճուկս ոմանց, Բաղդասարյանը խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջին քննությունը «գերազանց» տվեց. նա ոչ միայն արտահերթ նիստի «հարցը լուծեց» բավական բարեհաջող՝ մեկ մարդու պես խորհրդարան բերելով գրեթե բոլոր ՀՀԿ-ականներին և մյուս խմբակցությունների պատգամավորներին, այլև գերազանցեց Գալուստ Գրիգորիչին։
Երեկ ֆրակցիան ոչ մի վայրկյան դատարկ չէր մնում։ Պատգամավորները բոլոր ծայրերից ու ծագերից գալիս, Վահրամ Բաղդասարյանին էին ներկայանում ու գնում։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի ծննդյան առիթով նիստերի դահլիճը տեղափոխվել էր խմբակցության սենյակ։ Այստեղ էին ՀՅԴ-ականներ Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Ռուբիկ Հակոբյանը՝ «Ժառանգությունից», ապարանցի ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը և այլք։ Վոլոդյա Բադալյանի հյուրասիրած կոնյակը գործընկերները շատ էին հավանել՝ ոչ միայն գինովցել էին, այլև միայն «հրաշք» կոնյակի մասին էին խոսում։
Հրապարակ
Երեկ խորհրդարանի պատերի ներսում դժգոհություն էր հասունանում՝ թիրախում Գալուստ Գրիգորիչն ու Հովիկ Արգամիչն էին: Աժ-ից վերջինի հեռանալուց և քաղաքական նոր իրավիճակի ու հատկապես ՕԵԿ-ի «ընդդիմադիրացումից» հետո Գրիգորիչին հրահանգ է իջեցվել «քենսլ» անել բոլոր գործուղումները, ՀՀԿ-ին կազմ-պատրաստ պահել հայրենիքում՝ քվեարկությունները չտապալելու համար: Բացառություն են կազմելու միայն ամենահրատապ գործուղումները:
Աժ նախագահը երեկ նույնիսկ չթաքցրեց այդ փաստը և նիստերի դահլիճում խոստովանեց, որ քաղաքական իրավիճակն է այդպես պահանջում:
Հրապարակ
Արցախի հարցի «կարգաւորման» գծով ԵԱՀԿ-ի Մինսկի ԱՄՆ տխրահռչակ նախկին համանախագահ Մաթիւ Բրայզան իր «առաքելութեան» տարիներին անթաքոյց ադրբեջանամէտութիւնն «արդարացնում» էր… լեզւական սայթաքումներով կամ էլ՝ իր ելոյթների թերի ու սխալ թարգմանութիւններով:
ԱՄՆ-ի գործող համանախագահ Վորլիքը, սակայն, կարծես թէ իր նախորդի «մարտավարութիւնը» գործարկելուց զերծ է կացուցում ինքն իրեն, հաշւի առնելով օրերս «Քարնեգի» հիմնադրամի ամբիոնից իր մեղմ ասած՝ հաշւենկատ եւ ընդգծւած ադրբեջանամէտ ելոյթը…:
Ինչպէս միշտ եւ օրինաչափօրէն քաղաքական յայտարարութիւնների եւ տւեալ դէպքում Վորլիքի ելոյթի պահը յուշում է, որպէսզի զգօն ու սթափ դատողութիւնը ուղեկցւի հայկական թէ՛ դիւանագիտական, եւ թէ՛ քաղաքական-տեղեկատւական ոլորտներում:
Եւ ինչքան էլ որ ԱՄՆ պետքարտուղարութեան խօսնակ Փսակին փորձի պահ-ի հանգամանքը շրջանցելով՝ Վորլիքի ադրբեջանամէտ յայտարարութիւնները արդարացնել՝ «հիմնական սկզբունքների մասին խօսքեր՝ ուղղւած հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը» ընդհանուր բնութագիրով, հարցը մնում է հարց, որ նոյն սկզբունքները ինչ եղանակներով ու կարեւորը՝ աշխարհաքաղաքական իրավիճակի որ պահին են բարձրաձայնւում:
Այլապէս՝ պարզից էլ պարզ է ու բազմիցս ապացուցւած, թէ ԱՄՆ-ն Արցախեան հարցի սկզբնական օրերից (հիմա էլ Փսակիի շեշտադրմամբ) հաւատարիմ է մնում սեփական սկզբունքներին (ընդգծենք այն հանգամանքը, որ Վորլիքը Քարնեգիում շեշտադրեց, որ իր ելոյթը չի արտացոլում միւս՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համանախագահների մօտեցումներն ու դիրքորոշումը եւ որ դրանք «կազմում են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ ԱՄՆ քաղաքականութեան հիմքը…»), իսկ դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ աւելի քան 20-ամեայ վաղեմութիւն ունեցող ու երիցս տխրահռչակ «Գոբլի պլանը» (Ադրբեջան-Թուրքիա ցամաքային ուղիղ կապ՝ Իրանի հիւսիսային սահմանի երկայնքով, որով հայկական Սիւնիքը Ադրբեջանին է նւիրաբերւում…):
Ահաւասիկ, պահ(եր)-ը.
ա- Ուկրայնական-Ղրիմեան ճգնաժամ եւ Արեւմուտք-Ռուսաստան դիւանագիտա-քաղաքական դիմակայութեան արդիւնքում՝ «Ղրիմի դիմաց՝ Արցախ» սակարկութիւններ, որպէս ճնշամիջոց՝ Ռուսաստանի դէմ, Անդրկովկասում զիջումների գնալու համար…:
բ- Ընդհանուր սոյն համատեքստում թուրք-ադրբեջանական ինչպէս միշտ համատեղ ագրեսիւութիւն (ռազմափորձեր, շանտաժի մարտավարութիւն, ընդհուպ մինչեւ Քեսաբի հայաթափման խնդրով քարոզչական հնարքների կիրառում, Էրդողան-Դաւութօղլու ապրիլեան «ցաւակցութիւններ» եւ…), որոնք էլ հիմք են տւել Վորլիքներին յիշելու եւ բարձրաձայնելու սեփական «սկզբունքայնութեան» մասին…:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Այսօր խորհրդարանում` հանձնաժողովի նիստում, որոշվել է, որ «Գազի» հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի փոխարեն կղեկավարի Վարդան Այվազյանը:
Դավիթ Հարությունյանին, որպես հանձնաժողովի անդամ, կփոխարինի Գագիկ Մելիքյանը:
Հանձնաժողովի 10 անդամներից 5-ն ընդդիմադիր են, մյուս 5-ը` ներկայացնում են կոալիցիան: Այս պահին դեռ պարզ չէ, թե ՀՀԿ-ն նոր անդամ կտրամադրի՞ հանձնաժողովին: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ի դաշտը փոխելուց, և Դավիթ Հարությունյանի կառավարություն տեղափոխվելուց հետո, այս հանձնաժողովում խնդիրներ են առաջացել:
Այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու՝ Կառավարության կողմից ներկայացրած օրենքի նախագծին: Նա լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ կառավարությունն իրենց հրավիրում է քննարկումների, ասում, որ «կուտակայինի» հարցում փոխզիջման գնան, սակայն նրանք այլ դիրքորոշում ունեն. «Ստացվում է, որ ինչ-որ ավազակախումբ եկել է և ավարը տարել, հիմա ասում է՝ եկեք քննարկենք թե տարած ավարից ինչը կարող ենք վերադարձնել: Սա աբսուրդ է, իրավական պետության հետ որևէ կապ չունի: Նման է տեռորիստների հետ բանակցության, որտեղ շնից մազ պոկելն էլ կհամարվի լուրջ առաջընթաց»:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը մյուս քաղաքական ուժերի հետ կապված ոչինչ չի կարող ասել՝ նշելով, որ Քառյակում եղել է մեկ քննարկում. «Անցած նստաշրջանում, որտեղ որոշվեց, որ եթե կառավարության բերած առաջարկները չբավարարեն մեզ, այսինքն՝ չհամընկնեն նրա հետ, ինչը մենք ենք առաջարկում, ուրեմն մենք դա մերժում ենք և արտահերթ նիստ ենք գումարում: «Մենք բանակցության չենք գնում, համարում ենք անիմաստ բան, ունենք պահանջների շարք, որը համընկնում է «Դեմ եմ»-ի և հասարակության պահանջների հետ: Դրանք մինիմալ պահանջներն են, որ պիտի ապահովվեն օրինականությունը: Մենք դա պահանջելու ենք և մինչև վերջ կանգնելու ենք», -ընդգծեց Լևոն Զուրաբյանը:
«Ինչքան բարեփոխում են, այդքան այս երկիրը կործանվում է»,- ասել է Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Ազատություն» ռադիոկայան
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ա. Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանին և բարձր գնահատել մարզպետի պաշտոնում նրա երկարատև աշխատանքը: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ նա իր փորձով ու գիտելիքներով հետագայում ևս օգտակար կլինի պետական կառավարման համակարգում:
Ներկայացնելով նորանշանակ մարզպետին՝ փոխվարչապետը նշել է, որ նա երկար տարիներ աշխատել է հանրապետական գործադիր մարմնում, ծանոթ է նաև մարզին ու մարզում առկա խնդիրներին: Հաջողություններ և արդյունավետ աշխատանք մաղթելով մարզպետին՝ փոխվարչապետը վստահություն հայտնել, որ նա իր ջանքերը կներդնի խնդիրների լուծման, մարզում տարբեր ծրագրերի կենսագործման համար: Ա. Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում կայցելի մարզի համայնքներ՝ իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը երեկ հայտարարել է, որ լրագրողներից և հասարակական գործիչներից ոմանք «ազատ մեկնաբանաթյուն» են տվել իր խոսքերին, իսկ նա հայաստանյան հ/կ-ների դեմ ռեպրեսիվ գործողությունների կոչ չի արել։ Վերհիշենք, թե ինչ էր իրականում ասել դեսպանը «Նոյև կովչեգ» լրատվամիջոցին. «Ես վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվ հայտարարի այստեղ՝ Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին։ Դրանում ոչ մի կասկած չկա։ Սակայն զբաղվել հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրող, Հայաստանի տարածքում գործող հ/կ–ներով, պետք է, հավանաբար, օգտագործելով այլ մեթոդներ։ Ռուսաստանում, ի դեպ, ընդունված է օրենք, որը միանգամայն հստակ ձևով կարգավորում է հ/կ-ների գործունեությունը»։
Իսկ հիմա տեսնենք ՌԴ-ում ընդունված հ/կ–ների մասին ո՞ր օրենքն է վկայակոչում, պարոն Վոլինկինը և, ըստ էության, խորհուրդ է տալիս մեզ էլ հետևել այդ օրինակին։ Խոսքը, կարծում եմ, 2012-ի նոյեմբերի 21-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների մասին է, ըստ որոնց՝ «քաղաքականությամբ զբաղվող» և արտերկրից ֆինանսավորվող հ/կ-ները պետք է գրանցվեն որպես «արտասահմանյան գործակալներ»՝ համապատասխան պատասխանատվությամբ և «պետական հոգատարությամբ»։
Մի կողմ դնենք այն հարցը՝ իրավունք ունի՞ արդյոք տվյալ երկրում հավատարմագրված դեսպանը խորհուրդ տալ, որ այդ երկրում ընդունվի այս կամ այն օրենքը։ Արդարության համար նշեք, որ պարոն Վոլինկինի գործընկեր Ջոն Հեֆերնը նույնպես, ինձ թվում է, չափից դուրս մեծ շահագրգռվածություն էր դրսևորում «կուտակայինի» մասին օրենքում։
Տվյալ դեպքում ավելի կարևոր է հետևյալը. մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, ուզում ենք, որ մեզանում Ռուսաստանի օրինակով գործի հ/կ-ների իրավունքները սահմանափակող օրենք։
Ավելացնեք, որ դեսպան Վոլինկինի չհավանած հ/կ-ները իմ աչքի լույսը չեն։ Նրանք իսկապես հաճախ ընկնում են ծայրահեղությունների մեջ, երբեմն անտեսելով փաստերը, աշխատում են ամեն «կեղտ բռնել»։ Բայց դա մեր պետությանը վնաս չի։ Իսկ նրանց գործունեությունը սահմանափակելը վնաս է:
Առավոտ
Հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրությունները թեժ են լինելու: Այստեղ առաջադրվել են 4 թեկնածու . անկուսակցականներ՝ «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը, և «Շանի» ՍՊԸ տնօրեն, Գորիս քաղաքի ավագանու անդամ Հրայր Յոլյանը, ՀՀԿ-ականներ՝ «Վարարակն» ՍՊԸ տնօրեն Արա Բուդաղյանը և «Հայջրմուղկոյուղու» Գորիսի տեղամասի պետ Վաչագան Ադունցը: Վերջինիս առաջադրել է ՀՀԿ-ն:
Արա Բուդաղյանը անցած տարի հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է: Հիշեցնենք, Բուդաղյան եղբայրներից մեկն էլ` Արտակ Բուդաղյանը, վիրավորվել էր: Կալանավորվել էին Սուրիկ Խաչատրյանի որդին և թիկնապահը, սակայն գործը կարճվեց:
Ըստ որոշ տեղեկությունների, թեկնածուները հնարավոր է համախմբվեն և ՀՀԿ-ականի դեմ պայքարի մեկ միասնական թեկնածու: Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը, ըստ մեր տեղեկությունների, բանակցում են:
Նշենք, որ թեկնածուները կգրանցվեն մինչեւ մայիսի 14-ը: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 21-ից:
Գորիսում խոսում են որ այս ամառ էլի արյունահեղություն կլինի քաղաքում: «Անցած տարի հունիսի 1-ին էր, էս անգամ հունիսի 8-ին կլինի, հինչ ըն օզում մըզնից, խի չի նախկինը նահանջում»,-հարցնում են գորիսեցիները:
Վահրամ Բաղդասարյանի նշանակումը ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում ՀՀԿ-ում լուրջ դժգոհությունների տեղիք է տվել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ հատկապես հին ՀՀԿ-ականները չեն համակերպվում այն մտքի հետ, որ իրենց ղեկավարելու և ցուցումներ է տալու ՀՀԿ շարքերն ընդամենը երեք տարի առաջ, այն էլ՝ ԱԺ ընտրությունների նախաշեմին համալրած մի անձնավորություն, ում անունը ոչ վաղ անցյալում կապված էր մի շարք աղմկահարույց հանցագործությունների հետ:
Մասնավորապես մամուլը ժամանակին մանրամասն անդրադարձել էր 2007թ. ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ ապրիլի 26-ին, Վանաձորում Հրանտ Հակոբյանի սպանությանը, երբ Վահրամ Բաղդասարյանի կողմնակիցները, Վանաձորի ավագանու նախկին անդամներ Սամվել Դիլոյանը և Վահագն Ավատյանը «Թեժ լեռ» կոչվող տարածքում ծեծել, այնուհետև՝ դանակահարել էին Հրանտ Հակոբյանին: Վահրամ Բաղդասարյանը սպանության գիշերը մնացել էր Վանաձորի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի աշխատասենյակում, քննարկելու սպանության կոծկման մանրամասները
Ժողովուրդ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.