23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀԿ-ի ներսում ինչ-որ բան այն չէ։ Այս կուսակցության ներկայացուցիչները արդեն իսկ հրապարակային կծում, խոցում, քննադատում են իրար։
Երեկ ԱԺ նիստի ժամանակ նման երկու միջադեպ գրանցվեց։
ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը Քննչական կոմիտեի մասին նախագծի քննարկման ժամանակ այնպիսի կպնողական հարց տվեց արդարադատության փոխնախարար Գ. Մուրադյանին, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չդիմացավ. «Պարոն Հակոբյան, կեսկատակ-կեսլուրջ ասում եմ՝ էս վերջին շրջանում այնքան շփվեցիք մեր ընդդիմադիր գործիչների հետ, որ արդեն իրենց բառապաշարն եք օգտագործում»։ Իսկ Սամվել Ֆարմանյանը քլունգն առած քլնգում էր ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի բերած «Զինապարտության մասին» օրենքի նախագիծը։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱԺ ամբիոնից հարցերին պատասխանող Աշոտյանը դիտողություն արեց Ֆարմանյանին այլ պատգամավորների հետ զուգահեռ զրուցելու համար:
Հայկական ժամանակ
ՀՀ Կառավարությունը Տավուշի մարզպետ է նշանակել Հովիկ Աբովյանին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին, նրան մաղթել արդյունավետ աշխատանք:
Հովիկ Աբովյանի կենսագրությունը.
Ծնվել է 1964 թ. հունիսի 1-ին Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում: 1991 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղը: Ավտոճանապարհաշինարարական մեքենաների և սարքավորումների ճարտարագետ-մեխանիկ: Պարգևատրվել է Ֆրիդրիխ Նյունսենի անվան մեդալով և պատվոգրով (1998 թ.):
1985 թ. աշխատել է Նոյեմբերյանի ավտոտնտեսությունում շինարարության բանվոր,
1991-1993 թթ. եղել է Նոյեմբերյանի «Մարինա» կոոպերատիվի նախագահ,
1993-1994 թթ. ՀՀ Նոյեմբերյանի պետական հարկային տեսչությունում’ տեսուչ,
1994-1995 թթ.’ ՀՀ մաքսային վարչության ԳՏՄ Բագրատաշենի մաքսային տեսուչ,
1995-1996 թթ.’ մաքսապետի տեղակալ,
1996-1998 թթ.’ մաքսապետ, 1998-2000 թթ.’ ՀՀ պետեկամուտների նախարարության ՇՏՄ Բավրայի,
2000-2001 թթ.’ Բագրատաշենի, այնուհետև Գոգավան-Պրիվոլնոյե մաքսակետերի պետ:
2002 թ. մայիսի 25-ին’ ԱԺ պատգամավոր (թիվ 75 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 56 ընտրատարածքից:
ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
«Ես զարմանում եմ, որ դուք կարծում եք, որ մենք կառավարությանը որևէ առաջարկ կուղարկենք: Ճիշտ է, մեզ զանգահարել է Դավիթ Հարությունյանը, խնդրել է մեզ` տրամադրել առաջարկներ ՀԱԿ-ի կողմից. ես իրեն պատասխանել եմ, որ մենք այս իշխանությունների հետ համագործակցելու, նրանց որոշումների կամ որոշումների նախապատրաստման պատասխանատվությունը կիսելու որևէ ցանկություն չունենք»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` կառավարության ծրագրի վերաբերյալ ՀԱԿ-ի կողմից առաջարկներ ներկայացրե՞լ եք, պատասխանեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ-ն ընդհանրապես մերժում է «կեղծ ՀՀԿ-ական մեծամասնության» իրավունքը` Հայաստանում կառավարություն ձևավորելու. «Ո՞ւր մնաց ներկայացնենք, այդ ոչ լեգիտմի, կոռումպացված կառավարությանն ինչ-որ ծրագրային առաջարկներ: Նրանք ի վիճակի են ներկայացնել միայն Հայաստանը թալանելու, կեղեքելու ծրագիր: Եթե այդ առումով են առաջարկներ ուզում` մենք իրենց ոչնչով օգնել չենք կարող, որովհետև իրենցից ավելի հմուտ վարպետներ` բարձրագույն կվալիֆիկացիայի, Հայաստանում դժվար է գտնել: Այդ գործում մենք չկանք»:
Առավոտ
Կառավարությունն այսօր լուծարելու է «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն, որը Տիգրան Սարգսյանի գլխավոր ծրագրերից մեկն է եղել՝ վարչապետ նշանակվելու առաջին օրվանից: Բացի այդ, կառավարության նախաձեռնությամբ ընթացող ԱԺ արտահերթ նիստում ընդգրկված է նաև «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որը ենթադրում է պարտադիր աուդիտի համակարգի վերացումը: Սա, ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանի հեղինակային օրինագծերից էր, որով վերջինս հսկում էր բանկային, ֆինանսավարկային և աուդիտորական կազմակերպություններին:
Սակայն սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը մտադրություն ունի այս ծրագրերը «ոչնչացնելուց» հետո քայլեր սկսել «Որոտան հէկ»-ի «վերադարձման» ուղղությամբ: ՀՀ նորանշանակ վարչապետն իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի կարողանա «Որոտան հէկ»-ի վաճառքի գործարքը չեղյալ համարվի: Հիշեցնենք, որ այդ փաստաթղթերը ևս Տիգրան Սարգսյանի «քավորությամբ» կնքվեցին: Այսպիսով, Հովիկ Աբրահամյանն իր երազանքների պաշտոնին հայտնվելուց հետո զբաղված է իրեն 6 տարի «երազախաբ արած» նախորդի հետքերը վերացնելով:
Ժողովուրդ
Նախկին մարզպետը, որը նաև ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարն է, կենաց և մահու պայքար է մղում իր իշխանության համար: Մնում է Հանրապետականի արծվի փոխարեն Լիսկային պատկերեն՝ թևերը թեկնածուների վրա աջ ու ձախ փռած: Նա աջակցում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գորիսի մասնաճյուղի տնօրեն Վաչագան Ադունցին, որը 20 տարուց ավելի մարզում տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել և ՀՀԿ պաշտոնական թեկնածուն է:
Երեկ ավարտվեց թեկնածուների գրանցման ժամկետը: Մինչև վերջին պահը համառորեն լուրեր էին պտտվում, թե Բուդաղյան եղբայրներից կրտսերը՝ Արա Բուդաղյանը, կհրաժարվի պայքարից հօգուտ ընկերոջ՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետյանի: Սակայն այդ լուրերը հերքվեցին: Արա Բուդաղյանն առաջադրվեց քաղաքապետի թեկնածու: Նույնն արեց նրա հանգուցյալ եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը, 2010 թվականին, սակայն ընտրություններում պարտվեց ՀՀԿ-ական Նելսոն Ոսկանյանին:
Եվ այսպես, հունիսի 8-ին Գորիսի քաղաքագլուխ դառնալու համար երեկ գրանցվեց 4 թեկնածու. Վաչագան Ադունցը, երիտասարդ գործարարներ Տիգրան Կարապետյանը, որին, ըստ լուրերի, համակրում է մարզպետ Վահե Հակոբյանը, Արա Բուդաղյանը և ավագանու անդամ, «Շանի» հացաթխման արտադրամասի սեփականատեր Հրայր Յոլյանը: Նա, լուրերի համաձայն, նույնպես Ադունցի մարդն է, և չի բացառվում, որ ներդրված է մյուսներից ձայներ տանելու համար:
Հրապարակ
Չինովնիկը չպիտի որոշի, թե ով է սեպ խրում, իսկ ով չի խրում
Վերջին 5 տարիների ընթացքում ես Հ1-ով բազմաթիվ հաղորդումներ էի պատրաստել ռուս նշանավոր կոմպոզիտորներ Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Ռախմանինովի, Պրոկոֆևի, Ստրավինսկու մասին: Յուրաքանչյուրին ես նվիրել եմ 4-5-ական հաղորդում: Դրանց մի մասը կա համացանցում, եթե դուք youtoub-ում փնտրեք Aram Abrahamyan. Parakanon բառերը: Այդ հաղորդումներով ես, ինձ թվում է, իմ համեստ ավանդն եմ ներդրել հայ-ռուսական բարեկամության մեջ: Հուսով եմ, ես հետագայում նույնպես կկարողանամ իմ աշխատաննքով իմ հարգանքն ու երախտիքը հայտնել Ռուսաստանին, հանճարներ ծնած ռուս ժողովրդին և նրա հրաշալի մշակույթին:
Առավոտ
Գյուղատնտեսության նախկին նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, ով Հովիկ Աբրահամյանի խորհրդականն էր և աջ ձեռքը ԱԺ-ում, կադրային վերջին փոփոխություններից հետո խաղից դուրս է հայտնվել ու անգործ մնացել։
Աբրահամյանի երբեմնի հավատարիմ անձը համարվող կրտսեր Լոքյանը Աբրահամյանի կառավարություն գնալուց հետո շտապեց աշխատանքից ազատվելու դիմում գրել և ակնկալում էր, որ նախկին ղեկավարը իրեն էլ կտանի կառավարություն։ Նոր կառավարություն ձևավորման օրերին, երբ ՀՅԴ-ն չէր բացառում իր՝ կոալիցիայի մաս դառնալը, քննարկվում էր նաև ավագ Լոքյանի փոխվարչապետ նշանակվելու տարբերակը, ինչը կրտսեր Լոքյանին ավելի էր ոգևորել։ Բայց նրա սպասումները չարդարացան։
Ավելին՝ ընդամենը մեկ ամիս առաջ Մոսկովյան 31 հասցեում բացված կրտսեր Լոքյանի «Լուբրանո» ռեստորանից նախօրեին հանում էին իրերը, անջատել էին նաև հեռախոսները։ Այս օրերին Սերգեյ Լոքյանը տխուր-տրտում նստում է «Մարիոթի» բացօթյա սրճարանում և անվերջ նայում կառավարության շենքին:
Հայկական ժամանակ
ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը ոչ միայն մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Օլանդի պատվին տրված ճաշին, այլև ուշ ժամի հանդիպել և ճեմել է նրա հետ «Մարիոթի» մերձակայքում: Պատրուշև-Բորդյուժա դուետի «հոգեզավակ», ՀԱՊԿ ակադեմիայի խորհրդի նախագահ, «Պատվո լեգեոնի» շքանշանակիր Բաղդասարյանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում մեկնելու է Փարիզ, ուր նոր մեդալ է ստանալու` Հայաստանում միջպետական մի շարք կառույցների` Ֆրանսիական համալսարանի, Բարձրագույն ինժեներական ինստիտուտի, Ֆրանսիական լիցեյի և վարժարանի հիմնադրման համար:
Հրապարակ
վերջերս սրվել են Աժ պատգամավորներ Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) և Ռուստամ Գասպարյանի հարաբերությունները։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուստամ Գասպարյանը Ռուբեն Գևորգյանից հաշիվ է պահանջել՝ ասելով. «Որ չէիր կարողանում երկրապահ ազատամարտիկների նոր կառույց ստեղծել, ինչի՞ մեջ ընկար թե նոր երկրապահ ստեղծենք»։ (Ռուբեն Գևորգյանն էլ արդարացել է, ասելով՝«մուտիտ արեցին, չթողեցին, որ էդ կառույցը ստեղծվեր»։ Ու սկսվել է փոխադարձ մեղադրանքների տարափը։
Հիշեցնենք, որ Ռուստամ Գասպարյանն ու Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո) հայտարարել էին, որ իրենք պատրաստվում են ազատամարտիկներին հավաքել մեկ միության մեջ և նոր Երկրապահ ստեղծել, որը կոչվելու էր՝ «Ազատամարտի նվիրյալների միություն» ՀԿ։ Սակայն դա նրանց այդպես էլ չհաջողվեց:
Չորրորդ ինքնիշխանություն
Վերջերս մի նեղ միջավայրում Հովիկ Աբրահամյանը հպարտորեն ասել է. «Ես Սերժ Սարգսյանի բժիշկն եմ»: Իրեն հարցականով նայող օպոնենտի հայացքին ի պատասխան` Հովհաննես Արգամիչը շարունակել է. «Հա, ես գիտեմ իրեն ինչպես պետք է համոզել, որ համոզվի, ինչ է պետք «անել», որ չհամոզվի»: Հիշեցնենք` այսօրվա կառավարությունում, բացի «բժիշկ» Հովիկ Աբրահամյանից, ևս երկու բժիշկներ կան` Արմենների տեսքով. առողջապահության և ԿԳ նախարարները:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.