23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթը տեղեկացրել է, որ Աժ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանին՝ Շերիֆին, խորհրդարանում փոխարինելու հարցը ԲՀԿ-ում աժիոտաժ է առաջացրել։
Ըստ ԲՀԿ համամասնական ցուցակի՝ Գ. Գրիգորյանին Աժ-ում պետք է փոխարիներ ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը։ Սակայն ԲՀԿ-ում ցանկանում են, որպեսզի Շերիֆին փոխարինի ոչ թե եզդի համայնքի ներկայացուցիչը, այլ Հրազդանի հացի գործարանի տնօրեն Տիգրան Ներսիսյանը։ Սա առաջացրել է եզդիների զայրույթը, որոնք նախօրեին նամակով դիմել են ԲՀԿ առաջնորդին։ Հայտարարությանը միացել են «Եզդիների համախմբում», «Միդիա-Շանգալ», «Հայաստանի եզդի երիտասարդներ», «Սինջար եզդիների ազգային միավորում» եզդիական հասարակական կազմակերպությունները։
Բայց թե որքանով Գ. Ծառուկյանը կիրականացնի եզդիների խնդրանքը՝ ապագան ցույց կտա:
Ժողովուրդ
Հանրապետական հանրահայտ գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը, ինչպես նաև Մհեր Սեդրակյանը շարունակում են մնալ արտոնյալ և օգտվել ոչ օրինական կարգով իրենց ընձեռված արտոնություններից։ Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի ժամանակ ստացած «դաբրոն» գործում է նաև Գալուստ Սահակյանի օրոք։
Խոսքը վերջիններիս ավտոմեքենաների՝ ԱԺ տարածք մուտք գործելու մասին է։ Բանն այն է, որ Ազգային ժողովի դարպասներից ներս կարող են մտնել միայն ԱԺ այն պատգամավորների մեքենաները, որոնց օրենքով սահմանված կարգով հատկացվում է ծառայողական պետհամարանիշ, սակայն ոչ թե օօ 11 սերիայով, որից օրենքով հասնում է բոլոր պատգամավորներին, այլ օօ 01 սերիայով, որոնցից, ծառայողական ավտոմեքենայի հետ մեկտեղ, տրամադրվում է միայն ԱԺ աշխատակազմի անդամներին, խորհրդարանական խմբակցություններին և հանձնաժողովների նախագահներին ու տեղակալներին։
Այդպիսի պետհամարանիշով (XXX օօ 01) ծառայողական ավտոմեքենաները կարող են մուտք գործել ԱԺ դարպասներից ներս և կայանել շենքի մոտ, մյուսներին արգելված է։ Սակայն Մանվել Գրիգորյանին ու Մհեր Սեդրակյանին արտոնյալ կարգով հատկացված է օօ 01-ով համարանիշ, և նրանց մեքենաներն ազատ ելումուտ ունեն ԱԺ տարածք, այն դեպքում, երբ նրանք շարքային պատգամավորներ են՝ ոչ խմբակցության ղեկավար են, ոչ էլ որևէ հանձնաժողովի նախագահ կամ տեղակալ։
ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, հավանաբար, մեծահոգություն է արել ու «ընծայել» է նրանց այդ պետհամարանիշները, Գալուստ Գրիգորիչն էլ շարունակել է անօրինական ավանդույթը:
Հրապարակ
Գորիսում` քաղաքապետի ընտրության շուրջ, հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Քաղաքապետի թեկնածու «Վարարակն» ՍՊԸ տնօրեն, ՀՀԿ-ական Արա Բուդաղյանն այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Գորիսի քաղաքապետի թեկնածուները երեքն են. «Գամմա» ԲԲԸ տնօրեն Տիգրան Կարապետյանը, «Շանի» ՍՊԸ տնօրեն, Գորիս քաղաքի ավագանու անդամ Հրայր Յոլյանը և «Հայջրմուղկոյուղու» Գորիսի տեղամասի պետ Վաչագան Ադունցը:
Ադունցը, որը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հովանավորյալն է, առաջադրվել է նաև ՀՀԿ-ի կողմից:
Մեր ունեցած տեղեկություններով, ինքնաբացարկի դիմում կներկայացնի նաև Տիգրան Կարապետյանը, որին սատարում է Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանը:
Մայիսի 21-ից սկսվում է քարոզարշավը: Թեկնածուներն ընտրողներին իրենց ծրագրերը կներկայացնեն մինչև հունիսի 6-ը:
Իշխանության ներսում, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի դեմ լուրջ դժգոհություններ են հասունանում։ Ինչպես պնդում են «Ժողովուրդ»–ի աղբյուրները՝ Հարությունյանն իրեն մեծ լիազորություններ է վերապահել։ Ավելին՝ Աբրահամյանի հետ կապված ցանկացած հարց լուծվում է Դ. Հարությունյանի միջոցով:
Ժողովուրդ
Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին նշանակել իրեն խորհրդական։ Այժմ այդ հարցը բուռն քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմում։ Սակայն դեռեւս վերջնական որոշում չկա։ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից։ Սակայն վերջինս ասաց, որ ինքը որեւէ տեղեկություն չունի:
ժողովուրդ
Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալի հետ` վերջինից ակնկալելով որոշակի ֆինանսական «ներդրումներ»: Էլ ավելի «հուզիչ» է ստացվել հանդիպման ավարտը: Հանդիպման ողջ ընթացքում բանկի պատվիրակությունը հատուկ ուշադրությամբ եւ ընդգծված հարգանքով է վերաբերվել սեղանի ծայրին նստած վարչապետի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանին, իսկ հրաժեշտին հատ-հատ մոտեցել, հրաժեշտ են տվել նրան:
Հովիկն ասել է. «Էս ոնց որ շատ եք սիրում Վաչեին, տամ` տարեք հետներդ»: ՀԲ ներկայացուցիչներն արձագանքել են` սիրով: Նրանց գնալուց հետո Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել Վ. Գաբրիելյանին դարձնել «նախարար»՝ առանց պորտֆելի` միջազգային ֆինանսական կառույցների հետ աշխատանքի գծով, իսկ թե այդ «նախարարությունն» ինչ անուն կունենա, դեռ չգիտեն:
Հրապարակ
Ազգային անվտանգության խորհուրդը դեռ առանց ղեկավարի է։ ԱԱԽ քարտուղար չգտնելու լուրերն այնքան հեռու են գնացել, որ նախորդ օրն արդեն քննարկվում էր Արտաշես Մամիկոնովիչի (Գեղամյան) թեկնածությունը, ըստ այդմ՝ ՌԴ-ն ու յուր Վոլինկինը ցանկացել են նրան տեսնել այս պոստում։ Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը՝ հարցրինք «լյոխկըյ պախոդկոյ» դահլիճ շտապող Գեղամյանին։ «Օ, մեծ պատիվ կլիներ ինձ համար դա, սակայն ինձ հետ դեռ չեն խոսել»։ Եվ, այնուհանդերձ, առավել հավանական է համարվում ԱԱԽ-ի նախկին դրության վերադարձը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի ներքո։ Չնայած՝ որպես նոր ԱԽՔ տրվում է նաև Շավարշ Քոչարյանի անունը:
Հրապարակ
«Լուրեր են շրջանառվում, որ ԱԺ աշխատկազմի ղեկավար է նշանակվելու Սերգեյ Լոքյանը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանագրով՝ Գուրգեն Դումանյանի՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ նշանակվելուց հետո հավանական թեկնածուների շարքում հենց Սերգեյ Լոքյանն է։ Սակայն վերջինս հերքում է այս լուրերը։
ՉԻ»-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այս լուրերը, Սերգեյ Լոքյանն ասաց. «Չէ, չկա նման բան»։ Երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք ցանկություն չունե՞ք Աժ աշխատակազմի ղեկավար նշանակվեք Լոքյանը բացասական պատասխան տվեց. «Չունեմ, չունեմ»:
Չորրորդ ինքնիշխանություն
Մենք բոլորս ապրում ենք կարծրատիպերով` ազգային, քաղաքական, սոցիալական, ոմանք գուցե նաև`կրոնական: Հրաժարվել բոլոր կարծրատիպերից հնարավոր չէ` դրանք մեզ օգնում են որոշակի կրկնվող իրավիճակներում ցուցաբերել նմանատիպ վարք: Եթե ամեն մի իրավիճակում մենք մտածենք, թե ինչպես է պետք վարվել, դա, հավանաբար, շատ կդժվարացնի մեր կյանքը:
Սակայն կա հակառակ ծայրահեղությունը` ընդհանիապես չմտածել, չվերլուծել և կյանքին մոտենալ արդեն պատրաստի դեղատոմսերով` բոլոր հարուստները (Հայաստանում) գող են, բոլոր թուրքերը արյունարբու են, բոլոր ռուսները հարբեցող են, բոլոր եվրոպացիները` միասեռական: Չեմ բացառում, որ այդպես հեշտ ապրել: Սակայն արդյոք մի՞շտ է պետք ձգտել նման պարզության:
Ես էլ, բոլորի նման, առաջնորդվում էի և շատ հարցերում, հավանաբար, առաջնորդվում են սխալ, կեղծ կարծրատիպերով: Հիմա, բնականաբար, կարող եմ խոսել այն կարծրատիպերի մասին, որոնցից հրաժարվել եմ: Առաջինը Հայ հեղափոխական դաշնակցության մասին է: Կարծրատիպն այն էր, որ դա հեղափոխական, ծայրահեղական, «փանգջունիական» կազմակերպություն է, որը հանուն ինչ-որ ցնորական «տեսլականների» և անիրատեսական «պատմական երազանքների» պատրաստ է քանդել ներկայիս Հայաստանի հանրապետությունը:
Ինչ խոսք, նման դրսևորումներ եղել են և կան, իսկ այդ կուսակցության գաղափարախոսությանը շարունակում է ինձ համար խորթ մնալ: Բայց այժմ ես վստահ եմ, որ դաշնակցականների ճնշող մեծամասնությունը` թե Հայաստանում և թե Սփյուռքում ինձնից ոչ պակաս են շահագրգռված, որ Հայաստան պետությունը ամրանա և զարգանա: Ինչի՞ շնորհիվ է այդ կարծրատիպը քանդվել: Պարզ է, որ տեղեկատվություն հավաքելու, կարդալու, ուսումնասիրելու, դիտարկելու, կարծրատիպին հակասող ինֆորմացիայի համար բաց լինելու շնորհիվ:
Առավոտ
Չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն հնազանդորեն կատարել է իշխանական բոլոր հրահանգները, բայց կարծես թե որոշել են նրանից ազատվել: Անգամ փոխարինողի անունն է շոշափվում՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյան: «Ստացե՞լ եք արդեն առաջարկ»,- հարցրինք նրան: «Առաջին անգամ Ձեզնից եմ այդ մասին լսում»: «Իսկ որ ստանաք, կհամաձայնե՞ք»: Այվազյանը հորդորեց խոսակցությունը եզրափակել:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.