29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀԱԿ-ն ակնհայտորեն շտապում է ֆորմալիզացնել իշխանության հետ երկխոսության գործընթացը: Երեկ Կոնգրեսը քաղաքական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել ու հրապարակել է այն պատվիրակության կազմը, որը երկխոսելու է իշխանության հետ:
Այսօր լրագրողները ՀՀԿ-ից փորձում էին պարզել, թե արդյո՞ք իշխանությունը չի հրապարակելու իր երկխոսողների անունները, ի՞նչ չափանիշներով է կազմավորվելու իշխանության պատվիրակությունը:
Հնչել են ընդհանուր բնույթի պատասխաններ երկխոսության կարևորության մասին, բայց առաջադրված հարցին, ըստ էության, պատասխան չի եղել: Մարդիկ անկեղծորեն ասում են, որ Սերժ Սարգսյանը հանրապետությունում չէ, իսկ նման հարցեր որոշում է միայն նա:
Բայց հանրապետականները մի հարցի այսօր խիստ որոշակի պատասխաններ են տվել. նրանք միաբերան պնդել են, որ չեն պատրաստվում երկխոսել արտահերթ ընտրությունների պահանջի շուրջ: Ենթադրաբար, Սերժ Սարգսյանը, Հռոմ մեկնելուց առաջ, խիստ որոշակի տվել է այս հարցի պատասխանը:
Կանխատեսում եմ, որ նախագահը` հայրենիք վերադառնալուց հետո, կկազմավորի իշխանության պատվիրակությունը` անկախ այն հանգամանքից, թե ինչքանով է լուրջ վերաբերվում երկխոսության հեռանկարին: Նա բոլորին պետք է ցույց տա, որ հանդուրժողական վերաբերմունք ունի ընդդիմության հանդեպ և պատրաստ է բանակցել նրանց հետ, լսել ընդդիմադիրների նույնիսկ անընդունելի պահանջները:
Դարձյալ ենթադրում եմ, որ իշխանության պատվիրակությունը կկազմավորվի նույն կոալիցիոն սկզբունքով:
Դա հարմար ձևաչափ է: Նախ, նախագահը տպավորություն կստեղծի, որ գործընթացին մասնակցում են իրեն սատարող քաղաքական ուժերը և հետո` հնարավորություն կունենա ուղղակի պատասխանատվություն չկրել երկխոսության համար:
Բացի այդ, կարծես թե` Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը փուլալին են պատկերացնում երկխոսության ընթացքը: Նախ, պատվիրակությունները պետք է կարողանան զրոյական կետից առաջ շարժվել, քննարկման օրակարգ ձևավորել, ինչ-որ հարցերում համաձայնությունների գալ, ապա նոր նախապատրաստել առաջնորդների հանդիպումը:
Երկու առաջնորդներն առայժմ փորձելու են կողքից հետևել գործընթացին` չկաշկանդելով իրենց վարքագիծը, մարտավարություն փոխելու կամ եղածը սրբագրելու հնարավորությունը:
Այսօր լրագրողների հետ հանդիպեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը և հիմնականում անդրադարձավ համաներման թեմային: Ըստ Հարությունյանի՝ իշխանությունները համաներում հայտարարեցին գլխավորապես միջազգային ճնշումների պատճառով, և այս համաներումը ոչ մի դեպքում չի կարող հումանիզմի դրսևորում համարվել, քանի որ իշխանությունները եթե հումանիստ լինեին՝ անմեղ մարդկանց չէին ձերբակալի, որ հետո էլ ազատեին: «Համաներումը չլուծեց քաղաքական դաշտը լիցքաթափելու խնդիրը, չէր էլ կարող լուծել, որովհետև մեր երկրի քաղաքական դաշտը լարված է ոչ թե այն պատճառով՝ համաներում կարվեր, թե չէ, այլ լարված է, որովհետև Հայաստանի Հանրապետության իշխանությունները լեգիտիմ չեն, ՀՀ քաղաքացին զրկված է ազատ արտահայտվելու և ազատ տեղաշարժվելու իրավունքից, քաղաքական դաշտը լարված է, որովհետև սիսիանցին չի կարող գալ հանրահավաքի, ինչո՞ւ չպետք է կարողանա գալ…»,- ասաց Հարությունյանը:
Իրավապաշտպանի խոսքով ՝ համաներումը չլուծեց նաև քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը, ինչի հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում չի կիրառվում վաղաժամկետ ազատման իրավունքը: «Հայաստանում վերջին շրջանում ավելի շատ կալանավոր կա, քան երբևէ եղել է: Եվ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ այս իշխանությունները հրաժարվում են կիրառել պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը: Այդ պատճառով էլ մարդիկ, շարունակելով մնալ բանտերում, ծանրաբեռնում են կալանավայրերը: Բացի դրանից, դատախազությունը, ոստիկանությունը միշտ էլ դիմում են կալանավորման միջոցին` ծանր հանցագործություն է կատարել մարդը, թեթև հանցագործություն է կատարել, առաջին անգամ է, չափահաս է, անչափահաս է, որպես կանոն, ձերբակալվում է»,- ասաց Վարդան Հարությունյանը՝ հավելելով, որ քրեակատարողական հիմնարկների թերբեռնմանը հասնելու համար համաներման արդյունքում բանտերից դուրս եկող մարդկանց թիվը շատ փոքր է: Վարդան Հարությունյանը վստահ է, որ բանտում չպետք է լինեն «սայթաքածները, սխալվածները, թյուրիմացաբար բանտերում հայտնվածները»:
Իրավապաշտպանն անդրադարձավ նաև Մուրադ Բոջոլյանի և Սարգիս Հացպանյանի խնդրին՝ վստահեցնելով, որ նրանք էլ շուտով ազատ կարձակվեն, նաև հիշեցրեց, որ Բոջոլյանի վրա տարածվում է ինչպես այս, այնպես էլ 2009 թ. համաներումը, սակայն իշխանության կամայականության պատճառով նա դեռևս բանտում է: Ինչ վերաբերում է Սարգիս Հացպանյանին, Վարդան Հարությունյանն ընդգծեց, որ իշխանությունները նրա նկատմամբ ընդամենը քինախնդրություն են ցուցաբերում:
«Իհարկե, ընդդիմության մեջ կան խմբեր, որոնք կարծում են, որ պետք է ամբողջ օրը փողոցներում «հույ-բույ» անել և ամեն տեղ վրաններ խփել, իշխանության ներկայացուցիչների մի մասն էլ վստահ է, որ ընդդիմադիրների տեղը բանտն է, և ընդդիմության ցանկացած ցույցի ժամանակ պետք է նրանց վրա հարձակվել։ Սակայն այդ տեսակետներն այսօր այլևս մարգինալ են՝ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն այսօր ներքին խաղաղության և հանդուրժողականության կողմնակից է»,- այսօր իր խմբագրականում գրել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, և ես միանշանակ համաձայն եմ այդ տեսակետին։
Իշխանություն-ՀԱԿ սպասվող երկխոսությունը մարդկանց մոտ որոշակի հույսեր է ծնում, որ այդ խաղաղությունն ու հանդուրժողականությունը վերջապես կվերադառնան մեր երկիր, ու որ ամենակարևորն է՝ կլուծվեն իրենց տարրական սոցիալական խնդիրները:
Իսկ առայժմ երկխոսության սպասումը որոշակի լարվածություն է ստեղծել մարդկանց մոտ, ընդ որում` ոչ միայն շարքային քաղաքացիների, այլ նաև` քաղաքական դասի ներկայացուցիչների:
Խեղճ քաղաքացին այդպես էլ չի հասկանում, թե ինչի շուրջ են երկխոսելու իրենց քաղաքական առաջնորդները: Ընդդիմությունն ասում է, որ գնալու է երկխոսության, որպեսզի երկրում լինեն արտահերթ ընտրություններ: Իշխանությունն ասում է, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու: Քաղաքացին շփոթվում է, չի կարողանում թացը չորից տարբերել: Սա էլ որոշակի անվստահություն է ծնում երկխոսության ինստիտուտի հանդեպ: Այդ անվստահության հիմքն էլ քաղաքական էլիտայի անկեղծության պակասն է: Արտահերթ ընտրություններ անցկացնել-չանցկացնելը նպատակ չէ, նպատակ չէ նաև դրանց հերթական կամ արտահերթ լինելը: Կարևորն ընտրությունների որակն է, այդ գործընթացում քաղաքացու քվեի արժեվորումը: Բայց ավելի կարևոր է, որ իշխանության և ՀԱԿ ներկայացուցիչները կարողանան ձևակերպել երկխոսության միասնական օրակարգ, կամ որ նույնն է` ընդհանուր հայտարարի գան այն խնդիրների շուրջ, որոնք ծառացած են երկրի առաջ: Հենց առաջնահերթությունների միասնական օրակարգը հայտնի լինի` պարզ կլինի նաև, թե որոնք են այն գործիքները, որոնց միջոցով այդ խնդիրները պետք է լուծվեն:
Սա է հուշում տրամաբանությունը, այլապես տարօրինակ է, որ իշխանության ու ՀԱԿ ներկայացուցիչները` առանց երկխոսության օրակարգի բովանդակային հստակեցման, անցել են չպարզված խնդիրների լուծման գործիքավորման հարցին: Քաղաքացին էլ, օրինակ, տեսնում է, որ նույն արտահերթ ընտրությունների հարցում կան տրամագծորեն հակառակ տեսակետներ, և կամ չի հավատում երկխոսությանը, կամ՝ դրա մեջ գործարքի տարրեր է նկատում:
Երկխոսության ձևաչափն ու բովանդակությունը ընկալելի չեն անգամ քաղաքական էլիտային: Դրա պատճառով քաղաքական գործիչները կամ հերթապահ հայտարարություններ են անում արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, մյուսներն էլ` վնասակարության մասին, կամ էլ` խուսափում են ԶԼՄ-ների հետ շփվելուց: Ավելի աբսուրդ է այն հանգամանքը, որ երկու բևեռների քաղաքական գործիչները բոլոր հարցերի պատասխանները թողնում են իրենց առաջնորդներին` բացահայտելով երկու համակարգերի անձնակենտրոնությունը: Եթե ամեն բան պետք է որոշեն բացառապես Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչի՞ համար է էլիտա կոչվածը:
Հասարակության գերակշիռ մասը կողմ է երկխոսությանը, որովհետև խաղաղություն և հանդուրժողականություն է ուզում:
Սակայն այդ նույն հասարակությունը որոշակի հարցեր է առաջադրում, որոնց պատասխաններն ակնկալում է քաղաքական գործիչներից: Նրանց լռությունը կամ շաբլոն դարձած պատասխանները միայն տագնապ ու անորոշություն են ծնում հասարակության մոտ` արժեզրկելով երկխոսության գաղափարը:
«Արտահերթ ընտրությունները բարձրացնում են պետության վարկը, այլ ճանապարհ գոյություն չունի, և իշխանությունները շատ լավ հասկանում են դա: Ավելին, արտահերթ ընտրությունները բխում են Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերից, բխում են նաև Արցախի շահերից, և ես կարծում եմ, որ իշխանությունները պետք է հասկանան, որ դա բխելու է նաև իրենց շահերից: Կհասկանան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով արտահերթ նախագահական և արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Այն կայունությունը, որն այսօր առկա է, ըստ Դավիթ Շահնազարյանի՝ շնորհիվ Հայ ազգային կոնգրեսի է, և այդ կայունությունը պետք է ամրապնդվի ազատ, արդար ընտրություններով և օրինական իշխանության ձևավորմամբ:
Հարցին, թե երկխոսությունն ստեղծված քաղաքական ճգնաժամի արդյու՞նք է, թե՞ դրանից դուրս գալու ելք, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Իհարկե՝ երկրորդը, ավելին՝ միակ խելամիտ ելքն է այն իմաստով, որ դա է միակ, առանց ցնցումների ճանապարհը՝ հաղթահարելու այս ծանր քաղաքական իրավիճակը: Այլ ճանապարհ չկա, մյուս ճանապարհները ցնցումներն են, և մենք ամեն ինչ կանենք, որ նման բան տեղի չունենա: Արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են այս արտագաղթը կանգնեցնելու համար»: Դավիթ Շահնազարյանի կարծիքով՝ իշխանություններն արդեն համոզվել են, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են:
Իսկ թե ովքեր են լինելու ՀԱԿ-ի պատվիրակության կազմում, Շահնազարյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կհրապարակվի, չնայած դեռևս ՀԱԿ-ում չի քննարկվել այդ հարցը:
Լրագրողներից մեկը հարցրեց՝ արդյո՞ք ՀՀՇ իշխանության տարիներին քաղբանտարկյալներ չեն եղել, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Եթե նկատի ունեք դաշնակներին, ապա նրանք քաղբանտարկյալներ չէին, այլ հանցագործներ»:
Իսկ թե ինչու իշխանափոխությունից հետո նրանք ազատ արձակվեցին, Շահնազարյանն ասաց, որ իր ձերբակալածները մինչև հիմա էլ նստած են, իսկ ՀՅԴ ներկայիս ազատ արձակված ղեկավարությանը, օրինակ՝ Վահան Հովհաննիսյանին, «նստեցրել է» Սերժ Սարգսյանը, և «թող միմյանց հետ պարզեն այդ հարցը»:
Այսօր նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի առաջին մամուլի ասուլիսն էր բանտից դուրս գալուց հետո: «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիրը խոսեց մի քանի խնդիրների շուրջ: Օրինակ, ըստ նրա, անգամ մեծ ցանկության դեպքում Ռոբերտ Քոչարյանը չի կարող հեռանալ քաղաքականությունից, դա այնքան էլ հեշտ բան չէ, քանի որ հանրությունը նման բան թույլ չի տա նրան։ «Մեծ երջանկություն է, երբ մեկը կարող է վեր կենալ ու հեռանալ քաղաքականությունից։ Բայց Քոչարյանը չի կարող օգտվել այդ երջանկությունից, որովհետև հեռանալու թույլտվություն ստանալուց կամ չստանալուց առաջ նա հանրության շատ հարցերի պետք է պատասխանի»,- իր պնդումն այսպես հիմնավորեց Փաշինյանը:
Հանրությանը հուզող թիվ 1 թեմայի`երկխոսության կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը այսպես պարզաբանեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե երկխոսության ժամանակ հաշվի կառնվեն նաև իշխանության առաջարկները. «Գուցե իշխանության մտքի տիտանների մոտ նոր գաղափար առաջանա, որը մենք մինչ այժմ հաշվի չենք առել… Բայց կարծում եմ, որ այս 3 տարիների ընթացքում իշխանություններն ապացուցեցին, որ ի վիճակի չեն երկիրը դուրս բերել համակարգային ճգնաժամից։ Իշխանությունը բոլոր ասպարեզներում գլխովին տապալվել է դեռ 2008-ից, այնպես որ՝ ճգնաժամը հաղթահարելու ոչ տեսական, ոչ գործնական ռեսուրս չունի»:
«Իշխանությունների հետ ընդդիմությունը պատրաստ է բանակցել միայն արտահերթ ընտրությունների թեմայի շուրջ»,- հանրահավաքի ժամանակ իր ասածը կրկնեց Նիկոլը։ Բանակցելու պատրաստվող պատվիրակության կազմի թեմային էլ անդրադարձավ, հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսն այս հարցը դեռևս չի քննարկել, և պարզ չէ՝ ովքեր կմտնեն պատվիրակության կազմի մեջ։ «Միայն կարող եմ ասել, որ ես ինձ այդ պատվիրակության կազմում չեմ պատկերացնում»,- հավելեց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ իշխանությունների հետ բանակցությունների ժամանակ ՀԱԿ-ն ընդունի հնարավոր առաջարկը և համաձայնի միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Փաշինյանը պատասխանեց. «Չեղած բաների մասին չեմ կարող խոսել։ Բայց ակնհայտ է, որ մենք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները դիտարկում ենք մեկ ամբողջության մեջ»: Ըստ նրա՝ Հայաստանի երկրորդ և գործող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև տարբերություն չկա։ «Տարբերությունը 2006-ի և 2011-ի Հայաստանի քաղաքացու միջև է»,- ասաց նա:
Հիշվեց նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը՝ իր այն հայտարարությամբ, թե Տեր-Պետրոսյանը ՕԵԿ նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին «դավաճան», «ԱԽՔ» անվանելու համար նրանից պետք է ներողություն խնդրի: «Եթե Ռուբեն Հակոբյանը տանջվում է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի համար, թող ինքն էլ ներողություն խնդրի նրանից։ Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ մեկից, մանավանդ Բաղդասարյանից, ներողություն խնդրելու կարիք չունի։ Կարծում եմ, որ ոչ Ռուբեն Հակոբյանին, ոչ Արթուր Բաղդասարյանին քաղաքական տխուր ապագայից չեն փրկի անգամ ներողությունները։ Արթուր Բաղդասարյանի ճանապարհով կարող է գնալ միայն Արթուր Բաղդասարյանը, և նրա ճանապարհով գնալու համար պետք է ամոթի բավական մեծ դեֆիցիտ ունենալ։ Իսկ ՀԱԿ-ում ամոթի դեֆիցիտ ունեցող մարդիկ չկան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մարտի 1-ի տասը զոհերի մահվան համար ընդդիմության մեղքի իր բաժինը Փաշինյանը համարեց այն, որ թույլ է տվել՝ Հայաստանում ձևավորել այնքան լկտի իշխանություն, որը կարող է Երևանի կենտրոնում գնդակահարել սեփական քաղաքացիներին։ «Բայց ես պաշտոնապես ասում եմ, որ Հայաստանի ընդդիմությունը նման բան այլևս թույլ չի տա։ Հայաստանում այլևս չի լինի այնպիսի իշխանություն, որը մայրաքաղաքի կենտրոնում կարողանա գնդակահարել սեփական քաղաքացիներին։ Բոլոր այն իշխանությունները, որոնք կարծում են, որ քաղաքացուն՝ իր օրինական իրավունքներն իրացնելու ժամանակ կարող են ծեծել և քշել, այդ իշխանությունները կծեծվեն և կքշվեն ժողովրդի կողմից»,- հայտարարեց Փաշինյանը:
«Թե՛ ՀԱԿ-ում, թե՛ ՀՀԿ-ում մարդիկ գնում են իրենց շահերի հետևից, պաշտոնների, փայի: Ես մաքուր տղա եմ, մինչև վերջ էլ մաքուր կմնամ: Ոչ մեկին էլ չեմ միանալու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը`անդրադառնալով ՀԱԿ-ի հետ միավորվելու հնարավորությանը:
Ըստ նրա՝ ժողովուրդը մեղք է, քանի որ խաբվել է և այսօր այլընտրանքի հնարավորություն չունի:
Իսկ թե նման քաղաքական գործընթացների դեպքում ինչքանով են իրատեսական և ակտուալ նման ուժի գոյությունը և հետագա դերակատարությունը ստեղծված քաղաքական դաշտում, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Ցավոք, էսօր ժողովուրդը ուժեղի հետևից ա վազում, էսօր դաշտում Լևոն Տեր-Պետրոսյանն ա, Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը. փաստորեն, նախագահների հետևից են վազում: Ես ցավ եմ զգում դրանից: Ակտուալությունը չգիտեմ, ամեն դեպքում անհրաժեշտ են հայրենասիրական ուժերը»,- ասաց Կարապետյանը:
ԺԿ նախագահին խնդրել էինք գնահատել ստեղծված իրավիճակը, ներկայացնել իրենց ծրագրերն ու անելիքներն այն դեպքում, երբ, փաստորեն, ՀԱԿ-ի վերջին բազմամարդ հանրահավաքից, իշխանությունների հետ արդեն պատվիրակություններով երկխոսելու մտադրությունից, իշխանությունների համապատասխան արձագանքից և պատրաստակամ վերաբերմունքից պարզ դարձավ, որ մեծ հաշվով, Հայաստանի քաղաքական դաշտում այսօր գործում է երկու հիմնական ուժ՝ իշխանությունը և ընդդիմությունը՝ հանձին ՀԱԿ-ի:
«Ժողովրդական ուժերը, ցավոք, պարտվում են: Դրանից, չգիտեմ, ուրախանա՞մ, թե՞ տխրեմ: Ես ինքս ինձ անձնապես շատ լավ եմ զգում և հույս ունեմ, որ հայրենասիրական ուժերը դեռ կմիավորվեն գաղափարի շուրջ»,- այսպես արձագանքեց Տիգրան Կարապետյանը մեր դիտարկմանը:
Շուշան Գալստյան
Հունիսի 25-ին Կազան քաղաքում, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ, հերթական անգամ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը:
Գուցե այս հանդիպումը համարվեր հերթականը, և դրա շուրջ մեծ հետաքրքրություն չլիներ, եթե դրան նախորդած չլիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը, որը նրանք հրապարակեցին մայիսի 26-ին, Ֆրանսիայի Դովիլ քաղաքում ընթացող Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում:
Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ «քաղաքական կամք ցուցաբերել և հունիսին կայանալիք իրենց գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»։ «Ուժի կիրառումը հանգեցրել է առճակատման և անկայունության այսօրվա իրավիճակին, որի կրկնությունը կբերի միայն նոր տառապանքներ ու ավերածություններ և կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Մենք կոչ ենք անում կողմերի առաջնորդներին իրենց երկրների բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»,- ասված է Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդևի և Նիկոլա Սարկոզիի համատեղ հայտարարությունում։ «Հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հանձնառությունը՝ հասնելու համաձայնության: Երբ համաձայնությունը ձեռք բերվի, մենք պատրաստ ենք վկա լինել դրանց պաշտոնական ընդունմանը, աջակցել խաղաղ համաձայնագրի մշակմանը և հետագայում, մեր միջազգային գործընկերների հետ միասին, սատարել դրա կատարմանը»: Նախագահներն արձանագրում են, որ կողմերի և համանախագահող պետությունների ջանքերի արդյունքում հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթաց է ձեռք բերվել։ «Հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը, որը քննարկվել է մարտի 5-ին՝ Սոչիում, հիմք է ստեղծում համընդհանուր խաղաղ կարգավորման համար։ Այդ փաստաթուղթը կողմերին հնարավորություն է տալիս հաղթահարել ներկայիս անընդունելի պայմանները», -նշված է նրանց հայտարարությունում։
Օբամայի, Սարկոզիի և Մեդվեդևի համատեղ հայտարարությունն արդեն արժանացել է պաշտոնական Երևանի և Բաքվի դրական արձագանքին, ավելին` երկու կողմերն էլ արձանագրում են, որ սպասելիքներ ունեն առաջիկա եռակողմ հանդիպումից:
Հետաքրքիր է նաև, որ Հայաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները գրեթե չեն թաքցնում, որ իրենց առաջիկա երկխոսության գլխավոր շարջառիթներից մեկը հենց ԼՂ կարգավորման գործընթացում ստեղծված վիճակն է: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկվա հանրահավաքում անգամ արձանագրեց, որ կարգավորման գործընթացը մոտ է հանգուցալուծման` Ռուսաստանի ակտիվ դերակատարության շնորհիվ:
Կարգավորման գործընթացում շրջադարձ կանխատեսող գործիչները` որպես հիմնական փաստարկ, նշում են, որ միջնորդ երկրների նախագահներն առաջին անգամ իրենց հայտարարության մեջ վերջնաժամկետ են նշել:
Հակամարտության կողմերի դիրքորոշումները, հատկապես` Արցախի կարգավիճակի հարցում, հակադիր են, և դժվար է ենթադրել, որ Կազանում ավարտին կմոտենա աշխատանքը կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ: Ենթադրելի է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդես կգան հերթական եռակողմ հայտարաությամբ:
Բայց Օբամա-Մեդվեդև-Սարկոզի հայտարարությունը հուշում է նաև, որ կարգավորման գործընթացում ստատուս քվոն պահելու ռեսուրսներ արդեն չկան: Առաջիկա ամիսներին, ամենաուշը` Հայաստանի և Ադրբեջանի ընտրություններից հետո, սպասվում են զարգացումներ, որոնք չեն կարող չազդել Հայաստանի և Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների վրա:
Այնպես է ստացվել, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը դարձել է իշխանության այն ներկայացուցիչն, ով առաջինն է հրապարակավ արձագանքում ընդդիմությունից եկող ազդակներին: Ընդ որում, այդ արձագանքը հետո սովորաբար դառնում է իշխանության հավաքական կարծիք:
Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ էր անում ու իշխանության եւ ընդդիմության քարոզչամեքենան հեգնում էր նրան, հենց Աբրահամյանն այցելեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին, ու այդ այցը դրական նշանակություն ունեցավ. մեկ-երկու օր հետո Րաֆֆին դադարեցրեց հացադուլը:
Երբ արդեն պարզ էր, որ քաղկալանավորներին ազատ են արձակելու` դարձյալ առաջին նախաձեռնությունը պատկանեց ԱԺ նախագահին: Նա հանրապետության նախագահին միջնորդեց, որպեսզի վերջինս ներում շնորհի Սասուն Միքայելյանին: Իհարկե, այդ միջնորդությունն ոչ մեկին պետք չեղավ, որովհետեւ Սասուն Միքայելյանն ու մյուս քաղկալանավորներն ազատություն ստացան համաներման շնորհիվ: Բայց փաստն է կարեւորը: Օրինակ, նման միջնորդություն կարող էր, բայց չարեց Մարդու Իրավունքների Պաշտպանը, ով նոր իմիջ ձեռք բերելու խնդիր, անհարժեշտություն ուներ:
Այսօր էլ պարոն Աբրահամյանը` բարձարստիճան պաշտոնյաների մեջ առաջինը, անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հանրահավաքային ելույթին, ավելի ստույգ դրա այն հատվածին, որը վերաբերում էր իշխանության հետ երկխոսությանն եւ ասել է. «Դա շատ ողջունելի է, որ արմատական ընդդիմությունը նման առաջարկ է ներկայացնում իշխանություններին։ Իմ կարծիքով՝ հանրապետության նախագահը կգնա այդ քայլին, և կկազմակերպեն այդ երկխոսությունը, որն, իհարկե, համոզված եմ, որ բխելու է Հայաստանի Հանրապետության և ժողովրդի շահերից»։
Քանի որ Հովիկ Աբրահամյանի նախկին քայլերը զարգացում են ունեցել, այսինքն` կա նախադեպ, վստահաբար կարելի է պնդել, որ իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը կայանալու է:
Ինչ մնում է խորհրդարանի ղեկավարի «քաղաքական պայծառատեսությանը»` կարելի է երկու հետեւություն անել:
Իշխանությունները գուցե նրա միջոցով են ուզում փորձարկել իրենց մտադրությունները, հնարավոր քայլերի հասարակական արձագանքը որոշել: Կամ էլ` պարոն Աբրահամյանն ինքն է փորձում ազդել իշխանության վարքագծի վրա` նաեւ իր անձի շուրջ հասարակական բարենպաստ ֆոն ստեղծելով, մանավանդ ` առջեւում խորհրդարանական ընտրություններն են, որոնց արդյունքում Աբրահամյանը ձգտում է առնվազն պահպանել իր այսօրվա դիրքերը:
Ամեն դեպքում, Հովիկ Աբրահամյանի հրապարակային վարքագիծն որոշակի փոփոխությունների է ենթարկվել, ինչը նկատելի է նույնիսկ անզեն աչքով:
«Ես ուզում եմ տեսնել, թե այդ ով է պրակտիկորեն վերադարձնելու, Ադրբեջանին նվիրելու նրան չպատկանող հողերը: Ես չեմ կիսում այն կարծիքը, թե չկան այն մարդիկ, ովքեր կկանգնեն և կպաշտպանեն այդ հողերը: 1989 թ. գտնվել են այդ պայծառ մարդիկ, որոնց թիվը թվում էր չնչին: Այսօր կա այդ տարածքը, կա ԼՂՀ, և ցանկացած հայտարարություն այդ տարածքների վերաբերյալ առոչինչ է, երբ դրանք հայտարարում են այն մարդիկ, ովքեր կապ չունեն դրանց հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
Իսկ նրա ընդդիմախոս ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ ՕԵԿ-ը համամիտ է Սերժ Սարգսյանի տեսակետին. «ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Երկրորդ փոխըմբռնելի փոխզիջումն ավելի լավ է, քան անխոհեմ առճակատումը: Փոխզիջում նշանակում է ինչ-որ բան զիջել յուրաքանչյուր կողմից»:
Սակայն, ԼՂ հարցում տիկին Ալավերդյանը համամիտ չէ ՀՀ նախագահներից որևէ մեկի տեսակետին. «Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի տեսակետները ԼՂ հարցում ես համարում եմ կոպիտ սխալ: Այդ սխալը միավորում է այսօրվա ոչ պառլամենտական ընդդիմությանը՝ ՀԱԿ-ին և իշխանություններին»:
Հովհաննես Մարգարյանը նախընտրեց անուններ չմատնանշել. «Փառք ու պատիվ նրան, ով կկարողանա խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը և դարձնել առաջին՝ ԼՂՀ բնակչության, իսկ այնուհետև՝ հայ ժողովրդի սեփականությունը»:
Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ Լարիսա Ալավերդյանը չհամաձայնեց այն կարծիքին, որ ՀԱԿ-իշխանություններ երկխոսության արդյունքում մնացած քաղաքական ուժերը դուրս են մնում գործընթացներից: «Եթե խոսքը խանդի մասին է, ապա այդ խոսքերն ասողը հաստատ խանդի կրող է: Այսինքն, այստեղ հստակ պայքար կա այդ դաշտում միակը լինելու համար: Բազմազանությունն է քաղաքական դաշտի մեր միակ նվաճումը; Ես հարգում են այն մարդկանց, ովքեր հավատում են այս կամ այն ուժին, սակայն չեմ ընդունում, երբ կիսում են դաշտը»,- հայտարարեց տիկին Ալավերդյանը:
ՕԵԿ խմբակցության քարտուղարը ավելացրեց. « Խանդը, նախանձը քաղաքական կատեգորիաներ չեն: Մենք որևէ քաղաքական ուժի նկատմամբ ոչ խանդ ունենք և ոչ էլ նախանձ, որովհետև մեր առաջնորդը ճանաչված, գրագետ, խելացի, երիտասարդ, գիտությունների դոկտոր, փորձ ունեցող, տեղը տեղին առաջնորդ է»: Նա անդրադարձավ նաև ՀԱԿ-իշխանություն հնարավոր երկխոսությանը` նշելով, որ ինքը ողջունում է և վստահ է, որ դրանից առաջինը կշահի ժողովուրդը: Տիկին Ալավերդյանը ՀԱԿ-իշխանություններ երկխոսությունը գնահատում է պտույտ, որը հանգելու է նույն կետին. «ՀԱԿ-ին և այսօրվա իշխանություններին ես համարում եմ նույն թիմը»:
Իսկ ահա արտահերթ համապետական ընտրությունների անցկացման վերաբերյալ Հովհաննես Մարգարյանը ասաց. «Ոչ իրավական և ոչ էլ քաղաքական որևէ հիմք չեմ տեսնում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար»:
Իսկ տիկին Ալավերդյանը վստահ չի, որ ՀՀ-ում արտահերթ ընտրություններ չեն լինի. «Դա, կարծես թե, դարձել է վատ սովորույթ՝ խոսել արտահերթ ընտրությունների մասին: Իսկ եթե դա տեղի ունենա, ես կհամարեմ ոչ թե երկխոսության արդյունք, այլ միմյանց «պաս» տալ»:
Շուշան Գալստյան
Քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեին
Վարդան Հարությունյանին
Կարապետ Ռուբինյանին
Ժիրայր Սեֆիլյանին
Հովիկ Հարությունյանին
Անժելա Հարությունյանին
Լիլիթ Թադևոսյանին
Տիգրան Խզմալյանին
Վարդգես Գասպարիից
Թեմա
Արա Հովհաննիսյանի մասին
Ինչպես արդեն մի քանի անգամ տարբեր ձևաչափերում բարձրացրել եմ ներքոնշյալ հարցը և չեմ ստացել որևէ պատասխան, ուստի դիմում եմ ևս մեկ անգամ, քանի որ օր օրի իմ բարձրացրած հարցը դառնում է ավելի ու ավելի խնդրահարույց:
Հարցն այն է, թե արդյո՞ք «Քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն» իր առաքելությունն է համարում քաղաքական բանտարկյալներին և հալածյալներին պաշտպանել միայն իշխող ռեժիմի կամայականություններից, իսկ նրանց թողնել անպաշտպան՝ յուրային հանցագործների դիմաց:
Այս հարցի կարևորությունն այն է, որ գործող ռեժիմն ընդիմադիրներին բանտերը լցրեց ոչ այնքան անազատության մեջ պահելու, որքան կալանավայրերի հանցախմբերի մսաղացներում նրանց մշակելու նպատակով: Այդ մսաղացի ամենալկտի և ամենաակտիվ դերակատարներից էր (և հավանաբար` է) «քաղբանտարկյալ» Արա Հովհաննիսյանը:
Եթե 2009-ին նա մեկն էր մի քանի տասնյակ (70-80) քաղբանտարկյալների ցուցակում, ապա այժմ մեկն է 4-5-ի մեջ: Եթե մենք ինչ-ինչ նկատառումներով հանդուրժում ենք, նաև` պաշտպանում հանցաշխարհի ներկայացուցչին մեր շարքերում, ապա բարոյական ի՞նչ իրավունքով ենք պահանջում պատժել իշխանության ճամբարի այդ նույն հանցագործներին: Եթե մենք անզոր ենք պաշտպանել քաղբանտարկյալին «մեր» հանցագործից, որքանո՞վ ենք ի զորու պաշտպանել քաղբանտարկյալին ոչ յուրային հանցախմբերից:
Ի դեպ, քանի որ «Քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն» իր վրա է վերցրել միայն քաղաքական բանտարկյալների պաշտպանությունը, այստեղ չեմ հիշատակում «մեր» հանցագործի զոհը դարձած ոչքաղաքական բանտարկյալների մասին:
Վերոհիշյալը անուշադրության է արժանացել, իսկ ոմանց կողմից էլ պարբերաբար լուսանցք է մղվել երևութապես այն հույսով, թե՝ դե՛, բոլորին կթողնեն, հետո կսկսենք նոր, սպիտակ էջից: Այդ նույն նկատառումով էլ ես եմ հարցին մոտեցել, բայց փաստն այն է, որ այդ լուսանցք մղելը աստիճանաբար դառնում է ավելի ու ավելի կրիտիկական, և ՀԱԿ-ի ու Կոմիտեի բարոյական ողջ ռեսուրսը սպասարկում է «յուրային» հանցագործին:
Ուստի առաջարկում եմ օր առաջ քննարկել այս հարցը Կոմիտեի նիստում:
Հարգանքով` Վարդգես Լ. Գասպարի
14 մայիսի 2011 թ.
Հ. Գ. Եթե «Քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն» ունի այլ անդամներ, ում ես չեմ նշել և չեմ ուղարկել նամակը, խնդրում եմ՝ հիշատակեք:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.