29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունիսի 25-ին մեկնելու է Իրան, այս մասին հաղորդում է իրանական Fars գործակալությունը:
Հունիսի 25-26-ը Թեհրանում կայանալու է «Միջազգային պայքար ընդդեմ ահաբեկչության» խորհրդաժողովը, որին ներկա են լինելու ավելի քան 60 երկրների ներկայացուցիչներ:
Հայաստանում Իրանի դեսպան Ալի Սաղայիանը Fars գործակալությանը հայտնել է, թե`
«Խորհրդաժողովին հրավիրվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բայց քանի որ այդ օրերին նա գտնվելու է Կազանում կայանալիք եռակողմ հանդիպմանը, նրան կփոխարինի ՀՀ ԱԱԾ քարտուղար Արթուր Բաղդասարյանը»:
Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մինասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ վերջին զարգացումները վկայում են ղարաբաղյան հարցի կարգավորման նկատմամբ Մինսկի խմբի համանախագահների վերաբերմունքի փոփոխության մասին: «Առաջինը Դովիլյան հռչակագիրն է, որը մայիսի վերջին համանախագահներն ընդունել են ֆրանսիական Դովիլ քաղաքում, Մեծ ութնյակի գագաթաժողովում: Այնտեղ կոչ է ուղղված ոչ թե Ադրբեջանին ու Հայաստանին, ինչպես նախորդ մի քանի հռչակագրերում, այլ հակամարտող կողմերին. հայտնի է, որ դրանք երեքն են` Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը: Սա անուղղակիորեն վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը հակված է ճանաչել ԼՂ իշխանությունների մասնակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային փուլում»,- ասաց Գագիկ Մինասյանը` ավելացնելով, որ Դովիլյան հռչակագրում նաև հստակ նշված է կոնֆլիկտի պատճառը, այն է` Ադրբեջանի ռազմական ագրեսիան: Նշվել է նաև, որ համանախագահող երկրները կդատապարտեն Ադրբեջանին` ագրեսիան վերսկսելու դեպքում:
Ըստ Գագիկ Մինասյանի, համանախագահող երկրները պետք է ավելի առաջ գնան և հստակ հայտարարեն, որ ագրեսիան վերսկսելու դեպքում միջազգային հանրությունը կճանաչի ԼՂ ինքնիշխանությունը, ինչն էլ կկանխի պատերազմի վերսկսումը:
Երկրորդ դրական միտումը, որ նկատել է հանրապետական Գագիկ Մինասյանը, արտահայտվել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրշիկի վերջին հարցազրույցում: Դեսպանն այդ հարցազրույցում նշել է, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության հանրաքվեի արդյունքում, իսկ մինչ այդ ԼՂ-ն պետք է ստանա միջազգային սուբյեկտի կարգավիճակ:
Ըստ Մինասյանի` պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցները լիովին անտեսել են Ա. Կասպրշիկի հարցազրույցը` ադրբեջանական հասարակությունից թաքցնելու նպատակով, ինչպես նաև ճիշտ չեն ներկայացնում Դովիլյան հռչակագիրը:
Կառավարության այսօրվա նիստին ներկա էր նաև գյուղատնտեսության նախարարության կազմում գործող Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանը, ում գործունեությանը մի քանի անգամ անդրադարձել ենք: Քանի որ հիշյալ նորաստեղծ կառույցի և հատկապես նորանշանակ պետի գործունեության հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոշեցինք դրանք ճշտել հենց թիվ մեկ պատասխանատուից:
Կառավարության հետնամուտքով դուրս գալու իրավունք ունեն ոչ բոլորը. հիմնականում անվտանգության խորհրդի անդամները, շարքային նախարարները, փոխնախարարները, առավել ևս վարչությունների կամ ծառայությունների պետերը ելումուտ են անում միայն գլխավոր մուտքից:
Նիստի ավարտից հետո գաղտնի մասում մնալու թույլտվություն չունեցող Գրիգորյանը սկսեց իջնել աստիճաններով. ուղղությունը դեպի գլխավոր մուտքն էր: Գրիգորյանի կողքից քայլում էր Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Ծառայության պետը արդեն ոտքը դրել էր դեպի նախասրահ իջնող աստիճանավանդակի առաջին աստիճանին, երբ «պարոն Գրիգորյան» բառերը լսելով՝ անմիջապես շրջվեց և Ղազարյանի հետ անհետացավ տեսադաշտից: Ճիշտ է, Գրիգոր Գրիգորյանը երիտասարդ պաշտոնյա է, բայց ես ավելի երիտասարդ եմ և արագորեն հասա նրան:
— Պարո´ն Գրիգորյան, ես Ձեզ մեկ-երկու հարց ունեմ:
— Մեր բաժնից հարցրեք:
— Ես Ձեզանից եմ ուզում հարցնել, ի՞նչ է, Ձեր մամուլի բաժնում Ձեզանից ավելի լա՞վ կարող են պատասխանել:
— Զբաղված եմ:
— Ես շատ ժամանակ չեմ խլի, հիմա ընթացքում, թեկուզ այսպես քայլելով:
— Ընթացքում, խնդրեմ, եկեք ընթացքում, հայտնեք:
— Ձեր ծառայության ազատված անդամները ի՞նչ կարգավիճակում են հիմա, ի՞նչ է լինելու նրանց հետ: Օրինակ, հայտնի է, որ Ձեր բոլոր կուրսեցիներին ազատել եք աշխատանքից: Ինչո՞վ է դա պայմանավորված, ինչ-որ անձնական խնդիրնե՞ր ունեք, թե՞ այլ պատճառ կա:
— Ես խնդրում եմ, մեր Հասարակայնության հետ կապերի բաժնի պետին դիմեք,- բառերն ու վանկերը հատ-հատ արտաբերելով պատասխանեց սուպերտեսուչը:
— Դուք խնդիրներ ունե՞ք ԶԼՄ դաշտի հետ շփվելու առումով:
— Հիմա զբաղված եմ, կներեք:
— Բայց սա նորմա՞լ եք համարում:
Այս հարցս արդեն Ղազարյանին էր ուղղված, որը ժպտալով հետևում էր ծառայության պետի պատասխաններին: Դուռը փակվեց, և հարցերը մնացին դռան հետևում: Պարզ է, որ աշխատանքից ազատված շուրջ 70 հոգին առավել ևս զրկված են պատասխան ստանալու հնարավորությունից: Վերջերս նրանց ընդունել էր Քաղաքացիական ծառայության պետ Մանվել Բադալյանը, քանի որ բոլորն էլ քաղաքացիական ծառայողներ էին համարվում, և բոլորին ազատել են օրենքի խախտմամբ: Ճիշտ է, Գրիգոր Գրիգորյանը չցանկացավ որևէ բան հստակեցնել, սակայն, մեր տեղեկություններով, հիշյալ ծառայությունում դրությունը շարունակում է մնալ լարված. աշխատանքից չազատվածներն արդեն երանի են տալիս աշխատանքից ազատվածներին` խոստովանելով, որ ուղղակի անհնար է ոլորտից անտեղյակ այդ ինքնահավան երիտասարդի հետ աշխատել:
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին` 2011թ. հունիսի 21-ին, ժամը 12։00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։
Արտահերթ նիստը հրավիրվելու է կառավարության կողմից հրատապ ճանաչված մի քանի խումբ հարցերի քննարկման նպատակով, որոնց թվում են մի շարք միջազգային համաձայնագրեր ու պայմանագրեր, գործարարությամբ զբաղվելու հարցի դյուրացմանը վերաբերող մի շարք նախագծեր:
ՀՀ կառավարությունը հաստատել է նաև Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև ավելի վաղ ստորագրված պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների ցանկը։
Գործադիրն օրենսդիրին կներկայացնի 18 օրինագիծ և մի շարք պայմանագրեր:
«Կաթողիկոսի այցը ես համարում եմ պատմական: Վերջին օրերին ամենաբուռն քննարկման առարկա է դարձել: Ոմանք համեմատում են Խրիմյան Հայրիկի այցելության հետ, բայց ես դրան այնքան էլ համամիտ չեմ, քանի որ Խրիմյան Հայրիկը անցել էր Ջավախքով, և նրա այցը հովվապետական այց չէր: Քանի որ աշխարհում չկա մի այլ տեղ, որտեղ համախմբված լինի այսքան հայություն, և բնականաբար այս տարածաշրջանը հոգևոր խնդիրներ ունի, ուստի կաթողիկոսի այցը ոգևորիչ էր ջավախքահայության համար: Շատ բարձր եմ գնահատում այս հովվապետական այցը, քանի որ նոր լիցք հաղորդեց, որի շնորհիվ տեղի հայությունը կկարողանա իր ազգային մենթալիտետը պահպանել: Քանի որ կան բազմաթիվ խնդիրներ»,- այսօր «Ընտրություն» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ հավելելով, որ դրականի հետ մեկտեղ այցը բերեց նաև բացասական հետևանքներ: «Նախ և առաջ մեզ համար շատ անակնկալ էր վրացական մամուլում հրապարակված կոմյունիկեի նախագիծը, որը տարածեցին վրացական լրատվամիջոցները, իսկ այնուհետ տարածվեց նաև հայկական լրատվամիջոցներով: Կոմյունիկեի տեքստին ծանոթանալով՝ հասկացանք, որ վրացական կողմը կանխամտածված ձևով փորձում էր փակուղի մտցնել օրակարգային հարցերի քննարկումը: Օրակարգում կային հետևյալ հարցերը. Հայ Առաքելական եկեղեցու վրացահայոց թեմում իրավական կարգավիճակի հարցը և վիճելի եկեղեցիների վերադարձը: Առաջին հարցի լուծումով կլուծվեր նաև վիճելի եկեղեցիների խնդիրը, մինչդեռ կոմյունիկեի մեջ առաջ քաշվեցին մեզ համար անընդունելի ոչ իրավական, ոչ պատմական տեսանկյունից չհիմնավորված առաջարկներ, այն է՝ առաջարկվում էր, որ Հայ Առաքելական եկեղեցու վրացահայոց թեմը Վրաստանում ունենա այն կարգավիճակը, ինչ որ վրաց ուղղափառ եկեղեցին՝ Հայաստանում: Այս երկու խնդիրները դնել նույն հարթության վրա՝ խիստ տարակուսելի է, որովհետև բոլորս գիտենք, որ Վրաստանում կոմպակտ կերպով բնակվում են շուրջ 150 հազար հայեր, իսկ Հայաստանում վրացական համայնքը շատ փոքրաթիվ է: Այսքան ժամանակ վրացական իշխանություները կամ եկեղեցին խնդիր չեն դրել վրաց ուղղափառ եկեղեցի գրանցել Հայաստանում»,- ասաց Շիրակ Թորոսյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում խղճի ազատությունն օրենսդրորեն կարգավորված է. «Այս խնդիրը օրենքով կարգավորված է, քանի որ բոլոր կրոնական հոսանքները, նույնիսկ հասարակության համար անցանկալի կազմակերպությունները գրանցվում են, եթե նույնիսկ հասարակության համար դրանք անընդունելի են: Մինչդեռ Վրաստանում գրանցվում են միայն պետության կողմից ճանաչված վրաց ուղղափառ եկեղեցիները: Իսկ Վրաստանում կան խոշոր կաթոլիկական, հրեական և մահմեդական համայնքներ, և այս խոշոր համայնքներն անտեսված են:
Հաջորդ խնդիրը, որը առաջ է քաշվել կոմյունիկեում՝ այն է, որ իրենց կողմից Վրաստանում գտնվող, այսպես կոչված, վիճելի եկեղեցիների հարցի հետ զուգահեռ հայտարարում են, որ Հայաստանում գտնվող հինգ եկեղեցիներ վրացական են, դրանց թվում՝ Սուրբ Նորաշենը: Նրանք փորձում են քանակական առումով համարժեքության վրա դնել այս խնդիրը: Սակայն եթե տրամաբանենք, պետք է նշել, որ յուրաքանչյուր ազգ եկեղեցի է կառուցում այն վայրում, որտեղ ապրում է: Բայց Լոռիում ե՞րբ է գոնե մեկ վրացի ապրել, որ վրացական եկեղեցի կառուցի»:
Ակնհայտ է, որ ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ՝ հոգևոր, խտրականություն կա ջավախքահայության նկատմամբ: Կոմյունիկեի մեջ առաջարկվում է ստեղծել հանձնաժողով, որում ներառված մասնագետները պետք է որոշեին եկեղեցիների պատկանելության հարցը: Այս դեպքում արդեն կասկածի տակ է դրվում հայկական եկեղեցիների պատկանելության հարցը: Սա գրեթե նույնն է, որ հանձնաժողով ստեղծվի ցեղասպանության հարցը քննարկելու համար, ինչը նշանակում է՝ կասկածի տակ դնել ցեղասպանության իրողությունը:
Այսօր Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ իրենք և Հնչակյան կուսակցությունը նախաձեռնում են ձախ ուժերի միավորում, որը միասնական ճակատով մասնակցելու է խորհրդարանական առաջիկա ընտրություններին: «Մենք ուզում ենք, որ ժողովուրդն իսկապես ընտրություն ունենա: Դեմոկրատական սոցիալիզմի ուղին, որը հաստատվել է Եվրոպայում և արտահայտվում է Չինաստանում, Հայաստանի առանձնահատկությունները հաշվի առնելով, պետք է այն հաստատել նաև Հայաստանում: Մեր համաժողովի օրակարգում լինելու է Հայաստանում դեմակրատական սոցիալիզմի հաստատման հարցը»,- հայտարարել է Դեմկուսի նախագահը:
Գեղեցիկ խոսքեր են, լավ մտադրություն, որի ռեալիզացմանը, սակայն, դժվար է հավատալ:
Բոլոր ընտրություններից առաջ ձախերը խոսում են միավորվելու մասին, բայց ընտրություններին մասնակցում են առանձին-առանձին` ընտրարշավի ժամանակ հաճախ քարկոծելով միմյանց:
Օրինակ, ՀՅԴ-ն, որը նաև Սոցինտերնի անդամ է, սկզբունքորեն առանց դաշինքների է մասնակցում ընտրություններին:
Հնչակյան կուսակցությունը, որը, Արամ Գասպարիչի խոսքերով, ձախերին միավորելու նախաձեռնության հեղինակներից մեկն է` ինքն է բաժան-բաժան եղած, ու հասարակությունը չգիտի, թե ո՞ւմ համարի իսկական հնչակ: Հնչակների մի մասը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում է ու պայքարում է ռեժիմը հեռացնելու համար, Շիրխանյանի հնչակները տարբեր տրամաչափի բանակցություններ են վարում` որևէ միավորման մեջ ինքնադրսևորվելու համար, բոլորից անկախ հնչակ Էռնեստ Սողոմանյանն էլ հանգրվանել է աջ գաղափարներ ունեցող ԲՀԿ խմբակցությունում:
Տրադիցիոն մյուս ձախերը` կոմունիստները, առնվազն 3-4 կուսակցություն ունեն` զրոյական վարկանիշով, խարիզմայից զուրկ առաջնորդներով: Նրանք անգամ իրենց առաջնորդ Լենինի ծննդյան օրը մի սեղանի շուրջ չեն նստում, էլ ուր մնաց մի նախընտրական ցուցակում լինեն:
Էլ չեմ խոսում անփոխարինելի մարքսիստի մասին` իր էպոխալ բացահայտումներով ու դարակազմիկ հայտարարություններով:
Մի խոսքով, մեր ձախերը նաև ձախորդ են` քաղաքական իմաստով: Ընտրություններից առաջ նրանք կխոսեն միավորումների մասին, հետո իրար հետ մի լավ կկռվեն, ու դրանով ամեն բան կվերջանա: Խորհրդարանում ձախ դաշտից հայտնվելու հնարավորություն դարձյալ կունենա միայն ՀՅԴ-ն: Այն էլ` ոչ իր ձախության կամ գաղափարական կողմնորոշումների շնորհիվ:
«Լևոն Տեր-Պետրոսայանը լավ գիտեր, որ ժողովուրդն ատելությամբ էր լցված իր և իր իշխանության նկատմամբ, իրեն հնարավորություն ստեղծեցին վերադառնալ և վերակենդանանալ ու ցույց տալ, որ ինքը կարող է ժողովրդի աչքում ավելի բարվոք կերպար ձևավորել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Ըստ նրա, Լևոն Տեր-Պետրոսյանը մի խնդիր էր լուծում այս ընթացքում. ինքն իրեն վերակենդանացնում էր որպես քաղաքական գործիչ, և փաստորեն նրան հաջողվեց դա անել: «Հաջողվեց այնքանով, որ նա այլևս այն անձը, այն բոբոն չի, որին ժամանակին ժողովուրդն ասում էր՝ հանկարծ տեսնեմ փողոցում և այլն… դա հաջողվեց»,– ասաց Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի շրջապատին, Դեմկուսի նախագահը նշեց, որ նրա շուրջ հավաքված մարդիկ իրենք պետք է որոշեն՝ ինչ շահեցին այս ամենից։
Արամ Սարգսյանը համոզված է, որ ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին՝ ձգտելով ինչ–որ կերպ «գոնե մի տասը տոկոս ձայն հավաքել ընտրություններին, որպեսզի մի տասը հոգի լինեն խորհրդարանում, որ հաստատեն, որ իրենց միավորը ինչ-որ բան արժե»։ Թեև Սարգսյանը խիստ կասկածում է, որ ներկա գործընթացների պայմաններում ՀԱԿ-ին կհաջողվի հասնել անգամ դրան։
«Միասնություն» դաշինքի մասին ՀԴԿ առաջնորդն ասաց. «Արդարություն դաշինքը հաջողության չհասավ, որովհետև, իրոք, այնտեղ գաղափարապես տարբեր ուժեր էինք, և դա չէր կարող երկար միասնության մեջ լինել, հիմա էլ նույնը ՀԱԿ-ում է, դրա համար այդ ճանապարհը պետք է համարել ավարտված։ Իրոք, պետք է լինի միավոր, որն ունի ընդհանրացված քաղաքական, գաղափարական ծրագիր, որը կարողանա իրականացնել»,- ասաց Արամ Սարգսյանը:
CNN հեռուստաընկերությունը հունիսի 15-ի երեկոյան հեռարձակել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը հայտնի տնտեսական մեկնաբան, լրագրող Ջոն Դեֆթերիոսի հետ: ՀՀ վարչապետի հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի՝ Հայաստանի տնտեսության վրա ունեցած ազդեցությանն ու ձեռնարկված քայլերին վերաբերող հարցին ՀՀ վարչապետը պատասխանում է.
-Առաջինը, ինչ մենք զգացինք տնտեսական ճգնաժամից հետո, այն էր, որ դա տեղի ունեցավ մեր տնտեսության բավարար չափով դիվերսիֆիկացված չլինելու պատճառով: Ճգնաժամին մեր պատասխանը կենտրոնացավ երեք հիմնական ուղղությունների վրա` տնտեսության հետագա դիվերսիֆիկացիա, ենթակառուցվածքների և բիզնես միջավայրի բարելավում: Հուսով ենք` շարունակական բարեփոխումների ջանքեր գործադրելով` մենք ի վիճակի կլինենք բարելավել բիզնես միջավայրը և հաղթահարել ճգնաժամի հետևանքները:
— 2000թ. ձեր արտահանումը կազմում էր ՀՆԱ—ի 20 տոկոսը, իսկ այսօր այն ընդամենը 12 տոկոսն է: Այս պարագայում ինչպե՞ս եք պատրաստվում բարձրացնել արդյունաբերական հիմքը:
-Դժբախտաբար, մեր առևտրային հաշվեկշիռը դեռևս նշանակալիորեն բացասական է: Արտահանման խթանումը դեռևս առաջնային նպատակ է մեզ համար, իսկ մեր արտահանումը հիմնականում երեք ուղղություններով է` հանքարդյունաբերություն, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերություն և զբոսաշրջություն:
—Ձեր տնտեսության ո՞ր տոկոսն են կազմում սփյուռքից կատարված ներդրումները: Չէ՞ որ ձեր երկրից դուրս մոտավորապես այնքան մարդ ունեք, որքան ձեր երկրում:
-Իհարկե, մեր տնտեսության մեջ ներդրումների առաջնային աղբյուրը հայկական սփյուռքն է: Ներկայումս ՀՆԱ-ում նրա մասնաբաժինը կազմում է 60-70 տոկոս: Իհարկե, սփյուռքից ներդրումները գալիս են ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսքով, այլ նաև մասնավոր դրամական փոխանցումների միջոցով, ինչն օգնեց Հայաստանին հաղթահարելու տնտեսական ճգնաժամի հետևանքները:
—Հայաստանի վրա միշտ կախված է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամպը, ինչի առումով սպասումներ կան նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումից այս ամսվա վերջին: Արդյոք այսքան տարիներից հետո կա՞ մի իրատեսական շրջանակ այս հարցում առաջ շարժվելու համար:
-Հայկական ղեկավարությունն ունի քաղաքական կամք հաշտության գալու համար, և մենք գիտակցում ենք, որ դա հեշտ չի լինելու, սակայն հուսով ենք նաև, որ մեր ադրբեջանցի գործընկերները կցուցաբերեն նույն քաղաքական կամքը:
—Կարո՞ղ եք ասել նույնը նաև Թուրքիայի մասին: Հարաբերությունների կարգավորման ճանապարհն առկա չէ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած վայրագությունների պատճառով:
-Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է հստակ քաղաքական դիրքորոշում այս հարցի առնչությամբ: Մենք պատրաստ ենք բարելավել հարաբերությունները մեր հարևան Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիան պատրաստ չէ անել նույնը:
—Թուրքիան 80 մլն սպառող և մեծ շուկա ունեցող երկիր է: Դուք զգու՞մ էիք արդյոք, որ Հայաստանի համար դժվար է բանակցել այս հարցում` հաշվի առնելով ինչպես Թուրքիայի դերը տարածաշրջանում, այնպես էլ այն, որ նա «Մեծ Քսանյակի» անդամ է:
-Դա միայն Հայաստանի հարցը չէ: Թուրքիայի քաղաքական ազդեցությունն ու կշիռը միայն կաճի, եթե Թուրքիան հետևի խաղի միջազգային կանոններին: Նրա ազդեցությունը խարխլվում է այն խնդիրներով, որոնք Թուրքիան շարունակում է ունենալ իր հարևանների հետ: Թուրքիան պետք է շարունակի իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ ԵՄ-ին անդամակցության ճանապարհին, և այս դեպքում մենք առավել հեշտությամբ կկարողանանք կառուցել կայուն հարաբերություններ մեր հարևան երկրի հետ:
Թարգմանությունն անգլերենից` ոչ պաշտոնական
Այսօր Ազգային ժողովում կայացավ Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում «Եվրանեսթ»-ի, ՀՀ ԱԺ պատվիրակության և Հայաստանի Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի խորհրդի անդամների հերթական համատեղ աշխատանքային քննարկումը: Ֆորումի անդամները ներկայացրեցին իրենց առաջարկները չորս հիմնական ուղղություններով` ժողովրդավարություն և մարդու իրավունքների արդյունավետ կառավարում, Եվրամիության հետ տնտեսական ինտեգրացիա և մերձեցում, շրջակա միջավայր, կլիմայական փոփոխություններ և էներգետիկ անվտանգություն, մարդկանց միջև հարաբերություններ: Սրանք եվրոպական խորհրդարանական այս նոր կառույցում ձևավորված չորս թեմատիկ հանձնաժողովների գործունեության հիմնական ոլորտներն են:
Հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, որը «Եվրանեսթ»-ի մեկ ամիս առաջ կայացած հիմնադիր նիստում ընտրվել է այդ կառույցի փոխնախագահ, նշեց, որ այս ձևաչափով աշխատանքային քննարկումները չափազանց կարևոր են նաև այն առումով, որ հունիսի 21-ին կայանալու է Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը, որտեղ նախանշվելու է այդ կառույցում քննարկվելիք հարցերի օրակարգը: Ըստ նրա, ԱԺ պատվիրակությունը կկարողանա նախապես իր համար հստակեցնել առաջնահերթ հարցերի շրջանակը, իսկ հետագայում դրանց հիման վրա նաև մշակել բանաձևերի, զեկույցների նախագծեր: Վ.Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ հայկական պատվիրակությունը մտադիր է ակտիվ գործունեություն ծավալել այդ կառույցում և հատկապես` բոլոր չորս հանձնաժողովներում: Ի դեպ, հայկական պատվիրակության հանրապետական անդամ Արտակ Զաքարյանն ընտրվել է կրթական խնդիրներով զբաղվող հանձնաժողովի նախագահ, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը և «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը, համապատասխանաբար, քաղաքական և էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովների փոխնախագահներ:
«Ես իսկապես միանում եմ բոլորի այն կարծիքին, որ առաջարկությունները պետք է լինեն կոնկրետ և հստակ: Երկրորդ. որպեսզի ձեր առաջարկությունները հաջողություն ունենան, դրանք պետք է լինեն ոչ միայն Հայաստանի շահերի շրջանակներում, այլև բխեն Արևելյան գործընկերության անդամ մյուս երկրների շահերից, նաև լինեն այնպիսի խնդիրներ և առաջարկներ, որոնց շուրջ ԵՄ-ն կարող է ուղղակի օժանդակություն տրամադրել»,- ասաց Ժողովրդավարական կառույցների և ԵՄ-ի ինտեգրման հարցերով ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդատու Էդուարդո Լորենցոն: Որպես օրինակ՝ նա նշեց, որ քննարկման մասնակիցներից մեկի կողմից կարևորվեց կոռուպցիայի խնդիրը. «ԵՄ-ն չի կարող պարտադրել որևէ երկրի՝ վերջ դնել կոռուպցիային, բայց եթե դուք, օրինակ, ԵՄ-ից օժանդակություն խնդրեք կոռուպցիոն ռիսկեր պարունակող սահմանների կառավարման ոլորտում, միանշանակ ԵՄ-ն կտրամադրի այդ օժանդակությունը»: ԵՄ փորձագետը հատուկ շնորհակալություն հայտնեց «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակությանը՝ «կառուցողական մոտեցման համար, նաև այն կապակցությամբ, որ իրականացրել է առանձնահատուկ այնպիսի նախաձեռնություն, որ Եվրոպական խորհրդարանն ինքը չունի»: «Խոսքը առաջարկությունների մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավման մասին է»,-հստակեցրեց նա:
Հայաստանի Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակներում գործող Ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի նախագահ Վաչե Քալաշյանն էլ այն կարծիքին էր, որ հասարակության հետ հետադարձ կապի առումով հայկական այս նախաձեռնությունը կարող է դառնալ մոդելային և որպես օրինակելի համագործակցություն ներկայացվել «Եվրանեսթ»-ում:
Եթե Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակից, բարձր գնաճից սկսել են բողոքել անգամ պաշտոնատար անձինք, եթե անգամ իշխանություններն ու կառավարությունն են սկսել խոստովանել իրավիճակի բարդությունը, ապա սա նշանակում է, որ վիճակն իրոք լուրջ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Ըստ նրա՝ սա ուղիղ գնահատականն է այն բանի, թե ինչպես ենք աշխատել, առաջնորդվե՞լ ենք արդյոք երկրի երկարաժամկետ զարգացման ռազմավարությամբ, թե զուտ իրավիճակային լուծումներ ենք տվել առկա խնդիրներին: «Իմ տպավորությամբ, մենք առաջնորդվել ենք օր գլորելու տրամաբանությամբ, մինչդեռ Հայաստանում կյանքը սեզոնից սեզոն ավելի բարդ հաղթահարելի է դառնում։ Ակնհայտ է դառնում, որ երկրում արմատական փոփոխությունների իրականացման անհրաժեշտություն կա»,- ասաց Սաֆարյանը։
Անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն երկխոսության թեմային՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ կողմերի միջև փոխվստահություն չկա, և ավելացրեց. «Երկխոսելու գործընթացին պետք է մասնակցեն ոչ միայն բացառապես ՀԱԿ-ն ու իշխանությունը, այլ նաև խորհրդարանական ընդդիմությունը։ Երկխոսության հարթակը միայն պատվիրակությունները չեն, երկխոսության հարթակը նաև Ազգային ժողովն է, ինչպես որ՝ ՀԱԿ-ը չէ միակ ընդդիմությունը»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.