29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Սյսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Եվրանեսթում հայկական պատվիրակության անդամներ՝ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը անդրադարձան Եվրանեսթի լիագումար նիստի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին:
Մեր պատվիրակության անդամները գոհ էին, որ կարողացել էին առաջ տանել իրենց իսկ խոսքով ասած` «ազգային շահը»:
Եվրանեսթի քաղաքական հանձնաժողովում Ադրբեջանի պատվիրակությունը ներկայացրել էր մի նյութ, ըստ որի`եղած խնդիրները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության իրավունքի համաձայն: Սա պիտի բանաձև դառնար, ապա ընդգրկվեր Եվրանեսթի աշխատանքներն ամփոփող փաստաթղթում, որն էլ պիտի ներկայացվեր Վարշավայում կայանալիք «Արևելյան գործընկերության» համաժողովին:
ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝փոխանցեց իր ոգևորությունը. Եվրանեսթում իրենց հաջողվել էր խանգարել հակահայ բանաձևի ընդունմանը.«Փորձ էր արվում Ադրբեջանի և, ցավոք, նաև Վրաստանի կողմից շրջանցել ինքնորոշման իրավունքի սկզբունքը»:
«Մենք անհնազանդություն չենք ցուցաբերել, մենք ընդամենը ասել ենք, որ եթե միջազգային իրավունքի տասը նորմ կա` իրավահավասար, ապա բարի եղեք, բոլոր սկզբունքները ներառեք, կամ էլ ավելացրեք նախադասություն, ըստ որի՝ հակամարտությունները լուծվում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ ընդծելով, որ Ադրբեջանն իրենց երկու առաջարկներին էլ դեմ էր,- Մենք չէինք կարող թույլ տալ, որ նման ձևակերպմամբ որևէ փաստաթուղթ ընդունվի՝ անկախ նրանից, դա կլիներ Եվրանեսթի վախճանը, թե վերածնունդը»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցությանից Ստյոպա Սաֆարյանն էլ գոհ էր կատարված աշխատանքներից. «Հայկական պատվիրակությունն այս ամիսներին չերևացող, բայց հսկայական աշխատանք է կատարել»: Եվ քանի որ Եվրանեսթի հաջորդ նիստը կայանալու է Երևանում, Սաֆարյանը լավն ակնկալելու հույսեր ունի. «Ես կարծում եմ` դա լավ արդյունք է»,- ասաց Սաֆարյանը:
ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ գոհ էր, որ, «Հայկական պատվիրակությունն՝ անկախ քաղաքական հայացքներից համախմբված էր, միակամ»: Նա համոզված է, որ «Ադրբեջանը ինչքան էլ բղավի` շոկոլադ, դրանից նրա բերանը չի քաղցրանա»:
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարեց,որ խորհրդարանը չի զգում այնպիսի մարդկանց կարիք, ովքեր հետևողականորեն չեն զբաղվի օրինաստեղծ աշխատանքով` կրկնելով օրեր առաջ պարբերականներից մեկին տված հարցազրույցում արտահայտած իր այն համոզմունքը, որ ՀՀԿ-ին «մումիաներ պետք չեն»։
«Նման պատգամավորներ մեր հասարակությանը, մեր ժողովրդին պետք չեն։ Հասարակությունն անընդհատ նայում է օրենսդիր մարմնին, այն կարծես հասարակության դեմքը լինի։ Խորհրդարան պետք է գնան մարդիկ, ովքեր կզբաղվեն օրինաստեղծ գործունեությամբ։ Ինչ վերաբերում է մումիաներին, սա հումորով եմ ասել։ Մումիաներ խորհրդարանում չկան, դրանք շատ թանկ արժեն եւ բուրգերում են պահվում։ Եվ ոչ ոք չի թողնի, որ մենք դրանց Ազգային ժողով տանենք»,-ասաց ՀՀԿ պատգամավորը:
«Ղարաբաղը մեր անկախության ամենակարևոր ձեռքբերումն է: Այս տարիներին մենք կարողացանք հասնել այն դարավոր մեր պապերի երազանքին, այսինքն՝ մեր հողն ազատագրվեց թուրք ասկյարից, ոչ միայն Ղարաբաղն, այլև Հայաստան աշխարհը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Նրա կարծիքով` անկախություն կերտելով «մենք ազգովի մի եկեղեցի ենք կառուցել» և պարտավոր ենք սրբորեն պահպանել այն: Խոելով պատերազմի հնարավոր վերսկսման հավանականության մասին` Միքայելյանն ընդգծեց. «Պատերազմի հավանականությունը մեծ է, բայց չեմ կարծում, որ այսօր կարող է պատերազմ լինել, որովհետև դրսի ուժերը վերադասավորվում են: Բայց պատերազմը միշտ անխուսափելի է, և մենք պետք է միշտ պատրաստ լինենք դրան»:
Նախկին պաշտոնյան հրաժարվեց բանակում տեղի ունեցող դեպքերի մասին որևէ մեկնաբանություն անել, միայն հավելեց. «Ես դա ծանր եմ տանում, չեմ ուզում այդ հարցին պատասխանել, որովհետև բանակը նաև ես եմ, ես էլ իմ ներդրումն ունեմ բանակաշինության մեջ: Եթե երկրում օրենք գործի, եթե երկրում կարգուկանոն լինի, նման բաներ չեն լինի»: Իսկ ահա պաշտպանության նախարարի հրաժարականը պահանջելու մասին Միքայելյանն ասաց. «Մարդ կախելով ոչ մի բանի չես հասնի, պետք է նորմալ աշխատել: Սեյրան Օհանյանն իմ մարտական ընկերն ա, նորմալ մարդ ա, չեմ կարծում՝ նրան փոխելով ինչ-որ բան կփոխվի»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը առաջիկա հանրահավաքի մասին խոսելով հայտարարեց. «Մենք արդեն ասել ենք, որ սեպտեմբերը վճռորոշ է լինելու մեր մարտավարության հստակեցման համար: Սեպտեմբերի 23-ին մենք ամփոփելու ենք իշխանություններին տված ժամանակում նրանց կատարած քայլը, և քայլը արդեն մերն է լինելու: ժողովուրդը պետք է հավաքվի արդեն որոշումներ ընդունելու համար»: Ըստ նրա՝ իշխանությունները բաց են թողնում վերջին հնարավորությունը երկխոսության միջոցով իշխանափոխություն կատարելու, քաղաքական հաշտություն կնքելու համար:«ժողովուրդը ստիպված է լինելու խոսել այս իշխանության հետ իրենց համար ավելի հասկանալի լեզվով»,- ավելացրեց Զուրաբյանը՝ կոչ անելով հասարակությանը ակտիվորեն մասնակցել առաջիկա հանրահավաքին,քանի որայն բոլոր առումներով կարևորագույն էտապ է լինելու մեր հաղթական պայքարում:
Ադրբեջանում ժողովրդավարության մասին խոսելն անհեթեթություն է,քանի որ այնտեղ դա իսպառ բացակաըում է,այս մասին խոսել է լրագրողների հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա` եվրոպական հանրության կողմից բացեիբաց հայտարարվում է, որ Ադրբեջանը հետ է մնում ժողովրդավարական ինստիտուտների պահպանման տեսանկյունից.«Միջազգային հանդիպումներից մեկի ժամանակ, ադրբեջանական պատվիրակների ներկայությամբ, բաց տեքստով նշվել է, որ երկիրը լուրջ հետընթաց է ապրում ժողովրդավարության կառուցման գործում: Այլ բան չէր էլ կարող լինել մի երկրում, որը մի քանի տարի առաջ փոփոխություններ մտցրեց Սահմանադրության մեջ և նախագահի ընտրման ժամկետը դարձրեց անսահմանափակ: Հնարավոր չէ ժողովրդավարության եւ բազմակարծության մասին խոսել մի երկրում, որտեղ առկա է խանություն եւ սուլթանություն, որտեղ ձեւավորվել է ցմահ ղեկավարություն»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Իսկ ահա Վրաստանի մասին խոսելիս պատգամավորն հավելեց, որ հնարավոր չէ չարձանագրել կաշառակերության դեմ պայքարում այդ երկրի ձեռք բերած հաջողություններն ու դեռևս կատարվելիք փոփոխությունները: «Սակայն մենք կարող էինք տեսնել, որ կտրուկ միջոցներ են կիրառվել ընդդիմության դեմ»,-նշել է նա:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ԵԽԽՎ-ում ընդունված մի շարք բանաձեւերում արձանագրվում են Հայաստանի հաջողությունները մարդու ազատության և իրավունքների ոլորտում. «Դա մեր մեծ ձեռքբերումներից մեկն է»,-հավաստիացրեց Ն. Զոհրաբյանը:
«Ժառանգության» վերադարձը միշտ էլ սպասված էր. մեր գործընկերները ակնառու արտահայտեցին իրենց կարոտը»,- այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա համոզմամբ` «Ժառանգությունն» իր ուժերը չի կորցրել, և քառօրյա նիստերի աշխատանքը քննարկելիս մեր առջև դրված նպատակները որոշակի իմաստով իրագործել ենք: Չնայած լրատվամիջոցները «Ժառանգության» վերադարձը որակել են որպես «անառակ որդու վերադարձը»` Ա. Մարտիրոսյանը նշում է, որ աստվածաշնչյան վերոնշյալ սիրված եզրույթն օգտագործելն ավելի է ընդգծում, որ անառակ որդին էլ ավելի է սիրված է ծնողի կողմից:
Իսկ ահա խմբակցության մեկ այլ պատգամաոր Լարիսա Ալավերդյանը, կարևորելով սեպտեմբերյան խորհուրդն ու նշանակությունն անկախ պետականության համար, ավելացրեց, որ 20 տարի անարդյունավետ ու սխալ քաղաքական և վարչական քաղաքականության արդյունքում չկա այն պետությունը, որի մասին երազել են:
«Ժառանգությունը» վստահ է իր ուժերի վրա և վերադարձել է պայքարի հստակ սահմանագծված օրակարգով:Ըստ նրա` իշխանության մեջ դեմքերի փոփոխությունը ոչինչ չի տա ժողավրդին. անհրաժեշտ են են համակարգային փոփոխություններ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը կարծիք հայտնեց խոսելով` Կոնգրեսի` խոստացած զանգվածային միջոցառումներն ակտիվացնելու մասին.«Ոչ բոլոր հարցերն են, այդ թվում՝ հեղափոխություններին,պատերազմներին առնչվող հարցերը, որ համազգային մասնակցությամբ են միայն լուծում ստանում. կա մի ակտիվ մասսա, որը ճակատագիր է որոշում: Այն մասսան, որը պատրաստ է ակտիվ գործընթացների, հավատացեք, բավարար է՝ թիվ մեկ քաղաքական խնդիրը լուծելու համար: Երբ անցնենք համարձակ, ակտիվ քայլերի, ունենք մարդկային ռեսուրսը եղածը բազմապատկելու»,- հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Ա.Մանուկյանը՝ ավելացնելով, որ իշխանափոխության համար ոչ թե քանակն է կարևոր, այլ այն տեսադաշտը, հասարակության այն գիտակցությունը, որն անհրաժեշտ է համարում իշխանափոխությունը:
«Թիվը չի որոշում մոտիվացիան, ակտիվությունը, և այն բազան ու հասարակական մթնոլորտը, որի վրա առաջանում է հիսուն հազարը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Կոնգրեսի հայտարարած հինգ հարյուր հազար մարդ հավաքելու մասին հայտարարությունը որպես խորհրդանշող թիվ պետք է ընդունել :
Երկխոսության գործընթացին անդրադառնալիս՝ ՀՀՇ վարչության նախագահը նշեց, թե լավ կլինի, որ երկխոսությունը կայանա, իսկ եթե չստացվի, ապա ավելի լավ. «Մենք շատ զանգվածներ ունենք, որ չեն էլ ուզում, որ այդ երկխոսությունը ստացվի»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ իշխանությունը կամ պետք է դրական պատասխանի արտահերթ ընտրությունների իրենց պահանջին կամ`բացասական: Սեպտեմբերի երեսունը վերջնաժամկետ է, և եթե մինչ այդ իշխանությունը «այո» էլ ասի, ապա իրենք այդ ընկալելու են որպես «ոչ»:
ՀՀՇ վարչության նախագահը կարծում է,որ եթե իշխանությունները մտածում էին՝ երկխոսությունն այսպես ընդհատելով Կոնգրեսին ծուղակը կգցեն, ապա` «որոշ ժամանակ հետո պարզ կլինի՝ ով կհայտնվի ծուղակում »:
Երկրում ստեղծված վիճակի համար Մանուկյանը մեղադրում է թե իշխանությանը, թե ընդդիմությանը. «Բոլորս ենք մեղավոր, եթե Լֆիկը շաքարավազը թանկացնում է, ժողովուրդը չի բողոքում, իրա կոմպոտն ու մուրաբան է փակում, բոլորս ենք մեղավոր… Մենք ամեն ինչում լավագույն լուծումը տեսնում ենք «շառից-փորձանքից հեռու»… Հարսանիքի կամ մեռել թաղելու ազգ ենք, ծայրահեղությունից ծայրահեղություն ենք, տեսա՞ք ինչ զուսպ իրենց վիշտը տարան ճապոնացիները… մենք պիկերի ազգ ենք՝ շատ փոքր բաներով կարող ենք արագ ոգևորվել, մի փոքր բանից էլ նեղվել ու մտնել կաղապարի մեջ»:
Անկախության 20 ամյակը ջրի երես է հանել մոռացված քաղաքական գործիչների. Այսօր լրագրողների հետ հանդիպեց երկրորդ և երրորդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Աղասի Արշակյանը:
Նա վերլուծեց 20 ամյա անկախության արդյունքը. «Այսօր ունենք ուժի, փողի, զոռբայության իրականություն, այլ կերպ ասած՝ իրավիճակը վերածվել է հայրենական մեծ ողբերգության»: Արշակյանը նույնիսկ պատրաստվում է գիրք գրել այդ մասին: Նախկին պատգամավորը անկախության տարիների մեր ամենամեծ կորուստը համարում է ոչ թե` «երկու միլիոն ժողովրդից չորս միլիարդ կեղեքելը, այլ նախկին նախագահի օրոք՝ ղարաբաղցի — հայաստանցի որակավորման ստեղծումը.
«Իրականությունը սա է, որը պետք է փոխվի»,- եզրակացրեց նա:
Արշակյանն անդրադարձավ նաև բանակին. Ըստ նրա անկախ Հայաստանի ամենամեծ նվաճումը ազգային բանակի ստեղծումն է, չնայած այսօր բանակում հաճախ միջադեպեր են արձանագրվում: «Երբ մենք քվեարկում էինք մեր անկախության համար, մենք հույսի, արդարության, խղճի ու բարոյականության համար էինք քվեարկում: Ցավոք, քսան տարի անց իրականությունը չի արդարացրել մեր սպասումները»,- ասաց նախկին պատգամավորը:
Արշակյանն իր հետ բերել էր մի տեսանյութ, որտեղ իր լողանցումն էր ՝ նվիրված Անկախության տարեդարձին. սեպտեմբերի 10-ին,նա ի պատիվ Հայաստանի անկախության, Չկալովլկա գյուղի հրվանդանից մինչև հանրային լողափ`մոտ 3 կմ լողանցում է կատարել:
Հայաստանի Ազգային ժողովը այսօր սկսեց 4-րդ գումարման 10-րդ նստաշրջանը:
Նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը, որը փետրվարից մինչեւ գարնանային նստաշրջանի ավարտը չէր մասնակցում խորհրդարանի նիստերին:
«Ժառանգություն» կուսակցությունը այսօր հայտարարություն է տարածել` հայտնելով, որ Ազգային ժողովի նիստերին խմբակցության մասնակցությունը վերսկսելու որոշումը երեկվա համատեղ նիստի ժամանակ կայացրել են կուսակցության վարչությունը եւ խորհրդարանական խմբակցությունը:
«Երեւանում եւ մարզերում երկրի քաղաքացիների հետ «Ժառանգության» եւ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները վկայում են, որ հասարակության մեջ ամրապնդվել է համակարգային փոփոխություններին միտված ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության հստակ պատկերացումը, ինչն այլեւս առոչինչ է դարձրել կոալիցիոն հուշագիրը: Քաղաքացիները […] գտնում են` ժամանակն է, որպեսզի խմբակցությունը վերսկսի աշխատանքը խորհրդարանի լիագումար նիստերում` այդպիսով ապահովելով ժողովրդի ներկայությունը եւ բարձրագույն օրենսդիր մարմնում նրա շահերի պաշտպանությունը», — ասված է, մասնավորապես, հայտարարությունում:
Էկոնոմիկայի նախարարությունում այսօր անցկացվել է Ազգային համագործակցության հիմնադրամի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:Նախարարության կայքը հաղորդում է, որ ԱՀՀ-ի նպատակն է, ժամանակակից տեղեկատվական և հեռահաղորդակացական տեխնոլոգիաներն օգտագործելով, առավել բարենպաստ պայմաններ ստեղծել հայ մշակութային առանձնահատկությունների պահպանման, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կառավարության անունից ողջունել է Ազգային համագործակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին. «Գաղտնիք չէ, որ էլեկտրոնային հասարակության ձևավորման համատեքստում ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների նշանակությունը ժամանակակից աշխարհում օրեցօր մեծանում է, և մենք իրավունք չունենք հետ մնալու այդ գործընթացից, իսկ որոշ տեղերում նույնիսկ ավելի մեծ առաջընթաց պետք է ունենանք»,- ասել է Դավթյանը` ողջունելով և կարևորելով հիմնադրամի ստեղծումը: Նիստի ընթացքում Ազգային համագործակցության հիմնադրամի հոգեբարձումների խորհրդի նախագահ է ընտրվել Գիտությունների ազգային ակադեմիայի և Հանրային խորհրդի անդամ Ռոբերտ Աթոյանը, իսկ հիմնադրամի գործադիր տնօրեն` Արշակ Սադոյանը:
Նախարարի խոսքով, էլեկտրոնային հասարակություն, ազգային համագործակցության ցանց ստեղծելու առաջարկը եղել է հասարակական կազմակերպությունների կողմից և համահունչ է կառավարության խնդիրներին:Իսկ հոգաբարձուների խորհրդում ներգրավված են բավական հեղինակավոր մարդիկ, որոնց հետ նախարարությունն ունի համագործակցության հարուստ փորձ: Դավթյանը համոզված է, որ սա պետություն-մասնավոր հատված համագործակցության լավ օրինակ է:
Նիստի ընթացքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արշակ Սադոյանը ներկայացրել է կատարված աշխատանքները և առաջիկա ծրագրերը. «Ազգային համագործակցության ցանց» (ԱՀՑ) պորտալի շնորհիվ մեր հայրենակիցները, անկախ բնակության և գործունեության վայրից, կստանան գործնական խնդիրների լուծման, ինքնազարգացման, հանգստի, ուսման, փոխօգնության կազմակերպման մասին տեղեկատվություն ստանալու լրացուցիչ հնարավորություններ»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.