29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, խոսելով ներքաղաքական գործընթացների մասին, ասել է. «Ժողովուրդը ապստամբ է, նա խիստ դժգոհ է, բայց ՀԱԿ-ը կորցրեց ժողովրդի վստահությունը, և կորցրեց նաև երկխոսության հնարավորությունը, քանի որ առանց ժողովրդի կամքի չի լինի ոչինչ: Խեղված աշխարհը փորձում է ապստամբ ժողովրդին հարմարեցնել իրեն, բայց այսօր Հայաստանը գնում է հնարավոր ապստամբության ուղով»:
Ըստ Մանուչարյանի՝ Հայաստանում ապստամբություն կլինի, եթե այն կարողանա ղեկավարել այնպիսի ուժ, որը հաղթահարել է սեփական խեղվածությունը. «Այդ դեպքում Հայաստանն ինքն իրեն կվերագտնի՝ իրեն էապես բարելավող տենդենցով: Ներքին կյանքում լարվածությունը մեծանալու է, բայց այն կհասնի ապստամբության, թե ոչ, կախված է մի շարք գործոններից՝ այդ թվում արտաքին»:
Ժողովրդական ապստամբության այս գործընթացի համար գումարներ են ներդրվելու և այդ ներդրումները լինելու են հասարակական կազմակերպությունների կողմից` «Հանկարծ Հայաստանի նկատմամբ սրտացավ դարձած մարդկանց հայտնվելու» դրսևորումներով:
Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձով առաջին ու երրորդ նախագահները միավորվեն, նա պատասխանեց. «Խեղված Հայաստանն այսօր երեք ուժ ունի, որոնք կապվում են երեք նախագահների հետ, չնայած այդ երեք ուժերից դուրս կա մի հսկայական զանգված, որը այդպես էլ չի ձևավորվում: Ցանկացած խճանկար այս երեքի վերաբերյալ կարող է ստացվել՝ ոչ այնքան իրենց կամքով, որքան՝ պայմանավորված արտաքին գործոններով ու մեր երկրում բռնկվող գործընթացով»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարեց. «Մենք ոչ մի տեղի համար էլ չենք պայքարում, մենք պայքարում ենք երկրի բարգավաճման համար։ Ժողովուրդը կհասկանա՝ լավ, չի հասկանա՝ իր գործն է: Մենք ցանկացած քանակի ձայների կարող ենք հավակնել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նման ջղաձգություններ չունի, մենք գիտենք, որ այդ ձայները շատ են, կարող են քչացվել»:
Լրագրողների խնդրանքով պատգամավորը անդրադարձավ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այն հայտարարությունը, թե ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը պայքարում են երկրորդ տեղի համար:
Հարցին, թե ու՞մ է ԲՀԿ-ն համարում իրենց մրցակից առաջիկա ընտրություններում, Բոստանջյանը պատասխանեց. «Լուրջ մրցակից է Հանրապետական կուսակցությունը, որն անցած տարիների ընթացքում ցույց է տվել, որ ուժեղ կուսակցություն է, կարողանում է պատասխանատվություն վերցնել և պատվով է դուրս գալիս դրա տակից»: Իսկ ընդդիմադիր ուժերը մրցակից չեն կարող լինել ԲՀԿ-ին:
Պատգամավորը ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին`մասնավորապես նշելով, որ ռուսական երկիրը միշտ հզոր պետություն է եղել և ունի յուրահատուկ քաղաքականություն, որի գործընթացները պետք է քիչ առնչություն ունենան Հայաստանի նման փոքր երկրի հետ:
Ըստ նրա՝ հետաքրքրությունների այն շրջանակը, որը Ռուսաստանն ունի Հայաստանի նկատմամբ, միշտ էլ եղել է, ուստի վերջին փոփոխությունները չեն կարող մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքական զարգացումների վրա:
Իսկ ահա այն հարցին, թե հնարավո՞ր է՝ այդ փոփոխությունները նպաստեն Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, Բոստանջյանը պատասխանեց. «Կյանքը ցույց կտա։ Ես հասկանում եմ, որ մարդիկ, որոնք զբաղվել են քաղաքական գործունեությամբ, հայտնի գործունեություն են ծավալել, ինչպես նաև ՀՀ առաջին նախագահի, հանգուցյալ Կարեն Սերոբիչի պարագայում, նրանք իրավունք ունեն ցանկության դեպքում վերադառնալ մեծ քաղաքականություն, բայց դա տեղի կունենա, թե ոչ, չեմ կարող ասել»:Եթե Քոչարյանը նույնիսկ վերադառնա էլ, ապա ԲՀԿ-ում ռազմավարական փոփոխություններ չեն լինի:
ԲՀԿ-ը անդամը խոսեց նաև երկրի տնտեսական վիճակի մասին`նշելով, որ երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը «դրական» է. «Բոլոր դեպքերում կարողանում ենք իրագործել առկա ծրագրերը, դրանից ավելին, ամենայն հավանականությամբ, հնարավոր էլ չի»,- ասաց նա:
Եթե երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը լավ է, ինչո՞ւ են օլիգարխները վաճառում իրենց ունեցվածքն ու հեռանում, հարցին, Բոստանջյանն ասաց, որ «օլիգարխներ» ասելը սխալ է, «այդ մարդիկ մեծ հնարավորություններ ունեցող մարդիկ են»: Իսկ ինչ վերաբերում է ունեցվածքը վաճառելուն`գուցե՞ այն շատ է, դրա համար են վաճառում:
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի տեսաբան, ֆիզիկոս Մանե Հակոբյանը այսօր ասուլիս էր հրավիրել հավանաբար պատասխանելու երեկ ասուլիսում Զուրաբյանի իր հասցեին հնչած մեղադրանքներին:
Նա այսօր հրապարակավ մեղադրեց Հայ ազգային կոնգրեսին՝ իր հեղինակած ծրագիրը գողանալու մեջ: Մանե Հակոբյանը 2009թ-ից եղել է ՀԱԿ-ի գիտության և կրթության հանձնաժողովի անդամ, սակայն անցած տարի դուրս է եկել՝ կանխարգելելով՝ իր ծրագրի ՀԱԿ-ի գիտության և կրթության ծրագիր դառնալը. «Այս երկու տարվա մեջ անընդհատ փորձել են իմ ծրագիրը սեփականացնել: Ես ընդամենը երեք ամիս եմ եղել այդ հանձնաժողովում»:
Տիկին Հակոբյանը վրդովված պատում էր. «Ես ներկայացա այդ հանձնաժողովին, կարծեցի, թե լուրջ մարդիկ են, բայց այնտեղ որևէ լուրջ մարդ չկար: Ես 2010թ-ին փետրվարին այնտեղից դուրս եկա՝ հասկանալով, որ այնտեղ ոչնչով չեն զբաղվում: Խմբակային խարդախության դիրիժորը Լևոն Զուրաբյանն է, միայն նա է որ կրթությամբ ֆիզիկոս լինելով ՝ հասկանում էր այդ ծրագրի արժեքը: Լևոն Զուրաբյանը ոչ մի միմիկա չունեցող անդեմ դեմք է, դա ահավոր մի անձնավորություն է, որը իր աթոռին գրեթե պառկած «տասը աստիճան անկյան տակ» ճոճվող աթոռին, ասել է. «ՀԱԿ-ը ես եմ, տիկին Մանե, հասկանո՞ւմ եք…»»:
Հակոբյանն ասաց ,որ Զուրաբյանը երևի կասկածել է, թե Հակոբյանը իշխանությունների կողմից ՀԱԿ-ում ներդրված անձ է ու ասել` թե ինչպե՞ս է, որ իր նման խելացի մարդը հայտնվել է ՀԱԿ-ում:
Ֆիզիկոսը փորձել է իր խնդիրը ներկայացնել Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն իրեն դա չի հաջողվել. «Լևոն Տեր-Պետրոսյանի չորս կողմը այնպիսի բազմաշերտ չինական պարիսպ է դրված, որ….»:
Ըստ նրա՝ իր մեղադրանքը ուղղված է Կոնգրեսի հիշյալ հանձնաժողովի բոլոր անդամներին, որոնց նպատակը ոչ թե ծրագիր քննարկելն էր, այլ ուղղակի իրենից ծրագիրը վերցնելը, որին Կոնգրեսը ավելացրել է ընդամենը` « մի երկու հիմար կետ »: Ինչ վերաբերում է Բագրատյանին, տեսաբանը հայտարարեց. «Հրանտ Բագրատյանն անգամ որևէ ստորակետի ներդրում չունի այդ ծրագրում, ինքը միայն իր ստորագրությունն է դրել ծրագրի տակ»:
Գիտնականների համաշխարհային կազմակերպության անդամ Մանե Հակոբյանը պահանջում է քրեական գործ հարուցել խմբակային հանցագործության համար: Նա պատրաստվում է դիմել ԳՀԿ-ին, նաև` դատախազություն:
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը հայտարարեց, որ Կոալիցիա-Հայ ազգային կոնգրես երկխոսության գնալը ինքնանպատակ չէր:
Ըստ նրա`այսօր կարելի է երկխոսության ընթացքի մի քանի տարբերակ քննարկել, որոնցից առաջինը հետևյալն է.
ՀԱԿ-ը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորոթյամբ, կարող է կոչ անել, որ ամեն գնով գնում է իշխանափոխության՝ հաշվի չառնելով ոչ ղարաբաղյան հարցը, ոչ պետական շահերը։ «Բայց բարեբախտաբար ՀԱԿ-ն այս ամենը ծանրութեթև է անում և գերակայությունը տալիս է երկրի շահին ու Ղարաբաղի հարցին։ Ցավոք սրտի, իշխանություններն այս հարցում այնքան էլ մտահոգ չեն։ Իշխանության հետ երկխոսության ընդդիմությունը գնաց հենց այդ մտահոգությամբ՝ հուսալով, որ նա կհասկանա եւ սահուն կերպով, երկխոսության միջոցով իշխանությունը կփոխանցի ժողովրդին։ Սակայն եկավ այն պահը, երբ մենք համոզվեցինք, որ իշխանությունը երբեք այդ բանը չի անի»,- նշեց Մակեյանը:
Մյուս հնարավոր քայլը հերթական ընտրությունների գնալն է. «Դա նույնքան վտանգավոր է, որքան նախորդ ճանապարհը։ Այդ ժամանակ լճացումը խորանալու է։ Մնում է ամենաբարդ ճանապարհներից մեկը, որ ընտրել է ՀԱԿ-ը, այն է՝ աշխատել ժողովրդի հետ, փորձել հասարակությանը բերել հրապարակ եւ ժողովրդի ճնշման տակ վարչակազմին պարտադրել գնալ արտահերթ ընտրությունների,- շեշտեց Մակեյանը,- իշխանությունները ստեղծված իրավիճակում ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ են դնում և փորձում հանգստացնել նրան»։
Այսօր ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ համատեղ ասուլիսում քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն՝ ասաց, թե այս ապիկար կառավարության և Տիգրան Սարգսյանի պատճառով Սերժ Սարգսյանի դիրքերը շատ են թուլացել. «Սերժ Սարգսյանը այնքան թույլ է, որ չի կարող վերարտադրվել, և նրան անհրաժեշտ են Քոչարյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի ռեսուրսները»:
Հովհաննիսյանի այս հայտարարությանը հակադարձեց պատգամավոր Սահակյանը`ասելով. «Ինչ-որ ժամանակում հենց այդ թիմերը Սերժ Սարգսյանի ռեսուրսներից են օգտվել վերարտադրվելու համար, Սերժ Սարգսյանի ռեսուրսն այնքան է, որ նա կարող է վերընտրվել և վերընտրվել լեգիտիմության ճանապարհով »:
Ըստ Հովհաննիսյանի` ինքը հնաբնակ է քաղաքականության մեջ, ծնված օրվանից քաղաքականության մեջ է,իսկ Սահակյանի պնդումները ճչող հակասության մեջ են իրականության հետ: Նրա խոսքով` «էսօրվա ՀՀԿ հնաբնակները ժամանակին պահանջում էին Սերժ Սարգսյանին: Նրանք պահանջում էին հանձնել Սերժ Սարգսյանին և Տիգրան Նաղդալյանին»:
Քաղաքագետների միության նախագահն էլ նշեց, որ Քոչարյանը Հայաստանում նախագահ նշանակվեց ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի ռեսուրսների շնորհիվ, որովհետև նա էր այդ ժամանակ նախագահ:
«Մենք հայտարարել էինք, որ սեպտեմբերին իշխանությունները պետք է կողնորոշվեին արտահերթ ընտրությունների անցկացման հարցում։ Տեխնիկապես դեռ մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ կա, բայց չեմ կարծում, որ Հայաստանում կա պատրանք ունեցող որեւէ մեկը, թե իշխանությունները պատրաստ են որեւէ զիջման։ Նրանք զիջումների պատրաստ էին գարնանային մեր հզոր հանրահավաքների ազդեցության ներքո։ Եւ գնացին լուրջ զիջումների։ Այժմ իշխանություններն ակնհայտորեն կանգ են առել ճանապարհի կեսին եւ զիջման չեն գնում։ Նրանք համարում են, որ լարվածությունը թուլացել է, եւ հետագա զիջումների կարիք չկա։ Նրանք չեն հասկանում, որ լարվածությունը թուլացել է հետեւյալ պատճառով. ժողովուրդը սպասում է, որ իր պահանջները կկատարվեն երկխոսության միջոցով»,- այսօր` մամուլի ասուլիսում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։
Ակնհայտ է, որ կոնգրեսն ակնկալում է ժողովրդի ակտիվությունն ու միջամտությունը, (իշխանությունները կանգ են առել կես ճանապարհին եւ գալիս է պահը, երբ խաղի մեջ պետք է մտնի ժողովուրդը։ Լ.Զ.) սակայն նա չասաց, որ հենց իրենք առաջինը սառը ջուր լցրեցին հունից դուրս եկող ժողովրդի ոգևորության վրա:
ՀԱԿ-ի համակարգողը արդարացավ` թե երկխոսության միջոցով իրենք փորձել են ժողովրդի ձայնը հասցնել իշխանություններին, սակայն այսօր ստիպված են եզրակացնել, որ իշխանությունները սթափ չեն ըմբռնում ստեղծված իրավիճակը:
Զուրաբյանն ասաց, որ իրենք իշխանություններին մինչև այս ամսվա վերջ էին ժամանակ տվել արտահերթ ընտրությունների հարցում որոշում կայացնելու համար: Իշխանությունները պատրաստ էին զիջման գնալ ՀԱԿ-ի գարնանային հզոր հանրահավաքների ճնշման ներքո, բայց հիմա ակնհայտորեն կանգ են առել ճանապարհի կեսին, և գտնում են, որ այլևս զիջումների կարիք չկա:
Զուրաբյանի կարծիքով գալիք հանրահավաքը կրկին դառնալու է ժողովրդի ինքնակառավարման ֆորում, որը կորոշի ընդդիմության հետագա ծրագրերը: Նա նաև տեղեկացրեց, որ Կոնգրեսում ինտենսիվ քննարկումներ են տեղի ունենում: «Սեպտեմբերի 30-ին մենք պետք է բեկում մտցնենք մեր հանրահավաքների մարդաշատության առումով»,- ասաց նա՝ կոչ անելով իրենց համակիրներին առաջարկություններ ներկայացնել զանգվածային միջոցառումների ծրագրերի մշակման առումով:
Ըստ Զուրաբյանի` «Երկխոսությունը այսօր որպես իրավիճակի լուծման գործիք, չի գործում, այն գնացել է երկրորդ պլան»: Սակայն, երկխոսության այժմ չաշխատող գործիքը իրենք չեն կարող դեն նետել, բայց պարտավոր են ավելի հզոր կամ ազդեցիկ գործիքներ կիրառել: Չբացառելով, որ իրենք կշարունակեն երկխոսությունը «Չեմ կարծում, որ մեր իշխանությունները կընտրեն քաղաքացիական պատերազմի և արյունահեղության ճանապարը»,- ասաց բանախոսը:
«Մենք հո չենք ցանկանում այս իշխանությունների հետ վարվել այնպես, ինչպես Լիբիայի ժողովուրդը՝ Քադաֆիի հետ: Մենք նման պլաններ չունենք», — հավաստիացրեց Զուրաբյանը, խոստովանելով, որ ինքը չի կարող նշել, թե կոնկրետ ինչ քայլ են իրենք սպասում իշխանությունից, սակայն. «Դա պետք է լինի մի քայլ, որը ամբողջ հասարակությանն ապացուցում է, որ ռեժիմը գնում է դեպի Հայաստանի ժողովրդավարացում, բայց դա պետք է աներկբա լինի»:
Սա կարծես նահանջ էր, արմատական դիրքերից: Ինչ –ինչ բայց այսօր թե, Զուրաբյանը թե, նրա ներկայացրած Կոնգրեսը շատ ավելի կոմպրոմիսային էին քան ոչ վաղ անցյալում: Անդրադառնալով ռուսական քաղաքականության վերջին զարգացումներին, նա նշեց, որ Կոնգրեսը Պուտինի հետ հանդիպման ծրագրեր չունի, որ իրենք Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններ ունեն, ինքն էլ պարբերաբար այցելում է Ռուսաստան:
Իսկ «Առավոտ» օրաթերթում այսօր հրապարակված նամակին վերաբերյալ, որի հեղինակ Մանե Հակոբյանը պնդում է, թե Կոնգրեսի Գիտության և բարձրագույն կրթության ծրագրում օգտագործվել են իր մտքերը, Լևոն Զուրաբյանն ասաց. «Որևէ մեկի մտքերը օգտագործելու համար, մենք նման ծրագիր պետք է ունենայինք, մենք նման ծրագիր չունենք: Կոնգրեսը կազմել է «Հարյուր քայլ», կենսաթոշակային, առողջապահության, հանրակրթության ծրագրեր, բայց գիտության ու բարձրագույն կրթության ծրագիր իրենք չունեն: Ես նման պնդումները համարում եմ աբսուրդ, հնարավոր չէ պլագիատ անել, եթե դու ոչ մի բան չես գրել»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցության պատագամավոր Արմեն Մարտիրոսյանը, համոզմունք հայտնեց որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դաշտից երբեք էլ դուրս չի եղել.«Որևէ նախագահ քաղաքականությունից երբեք դուրս չի լինում՝ ինչ կարգավիճակով էլ որ լինի, հաշվի առնելով այն ռեսուրսները, որոնց ժամանակին տիրապետել է՝ հատկապես ֆինանսական ռեսուրսները։ Ինչ վերաբերում է ակտիվ քաղաքականություն վերադառնալուն, ապա դա անձնական որոշելիք խնդիր է»:
Իսկ ինչ վերաբերվում է Քոչարյանի նկատմամբ հավատարմություն, համակրանք ունեցող քաղաքական ուժերին ըստ պատգամավորի. «Դուք վերլուծեք, կտեսնեք՝ որ քաղաքական ուժերն են, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ծաղկեցին բնականաբար անցնելու են նրա կողմը»:
ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանն էլ գրեթե կրկնեց Մարտիրոսյանի միտքը. «Այս պահին ասել՝ ակտիվ քաղաքականություն կվերադառնա՞ Ռոբերտ Քոչարյանը, թե` ոչ, կարծում եմ՝ այդ հարցը պետք է ուղղվի իրեն»։
Իսկ համագործակցության հնարավորություն իրենց հետ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ լինելու է, բայց այս անգամ «Ժառանգությունը» նայելու է ոչ թե ում հետ է համագործակցում, այլ ինչի շուրջ է համագործակցում. «Իսկ միավորում կազմելու մասին պետք է խոսենք այն դեպքում, երբ ռեալ քաղաքական ուժը կունենա «Ժառանգության» կարծիքին համահունչ կարծիք»,- ասաց պատգամավորը,- որ իրենք կհամագործակցեն այն ուժի, հետ, որը կցանկանա սահմանադրական փոփոխությունների միջոցով Հայաստանը դարձնել խորհրդարանական պետություն, կկարևորի Հայաստանի կողմից ԼՂ-ի ճանաչումն ու կցանկանա, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունները հանվեն խորհրդարանի օրակարգից»:
Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ կուսակցությունը համագումար կանցկացնի, որի ժամանակ վերջնականապես կհստակեցվեն «նախընտրական ուղղությունները»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով մամուլում հայտնված այն լուրերին, թե ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, իսկ նախընտրական ցուցակը` վարչապետ Տիգրան Սարգսյանն, ասաց.«Քանի դեռ ՀՀԿ-ն պաշտոնապես չի քննարկել այդ հարցը, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից, բայց որևէ զարգացում չեմ բացառում»:Շարմազանովի խոսքով նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին ՀՀԿ-ն կհրավիրի կուսակցության համագումար, որի ժամանակ էլ բոլոր հարցերը կհստակեցվեն:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանի քաղաքական վերջին զարգացումները հայկական իրականության հետ համեմատելու փորձերին. (Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ նախագահական ընտրություններում առաջադրվելում որոշումը և նախագահ Մեդվեդևի՝ կառավարություն վերադառնալու պատրաստակամությունը) Շարմազանովն ասել է, թե դրան հումորով է մոտենում.«Վերջին շրջանում մեր երկրում քաղաքական հավակնությունների որոշ ձևակերպումները հետաքրքրական են դառնում: Վիկիլիքսյան ընթերցումներն ավարտելուց հետո այսօր որոշ ուժեր խոսում են ռուսական զարգացումների ցանկությունների մասին հայկական ռոմանսներում»:
Ըստ Շարմազանովի Սերժ Սարգսյանը չի պատրաստվում իր տեղը զիջել Ռոբերտ Քոչարյանին. «Կա կոալիցիոն հուշագիր, և ՀՀԿ-ն վճռական է շարունակելու իր բարփոխումները՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:
Շարմազանովը, ի պատասխան, սեպտեմբերի 23-ի ՀԱԿ հանրահավաքում Արամ Մանուկյանի ցուցադրած տոպրակով ՀՀԿ անդամատոմսերին, հակադարձեց. «ՀՀԿ-ն կենդանի քաղաքական օրգանիզմ է, կան և անդամագրումներ, կան նաև դուրս եկողներ, բայց մեծ արտահոսք մեր կուսակցությունից չկա: Իմ հայրենակց, Արամը Լոռեցի է, չէ՞, ես նրա ազնվությունը միշտ բարձր եմ գնահատել, բայց ճիշտ կլիներ, որ Արամ Մանուկյանը մեկ այլ տոպրակ էլ ցույց տար, որում կլիներ Ալիկ Արզումանյանի, Կարապետ Ռուբինյանի և ՀԱԿ-ից հեռացած մյուսների անդամատոմսերը»:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է որ նախորդ միտինգի այն պահից, երբ իրենք հայտարարեցին հանրահավաքների ավելի ակտիվ փուլ մտնելու մասին, ՀՀԿ շատ անդամներ համերաշխություն են հայտնում ՀԱԿ-ին, հանձնում են իրենց անդամատոմսերը: Մանուկյանի խոսքով՝ իր ներկայացրած անդամատոմսերի վրա հիմնականում Սերժ Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի ստորագրություններն են: Մանուկյանը համոզված է, որ «ծաղկազարդ, օրինածիլ կուսակցութան տոմսերի հանձնումը շարունակվում է», և իրենք խոստանում են գաղտնի պահել անդամատոմսերը հանձնած մարդկանց անունները:
«Ես ուզում եմ դիմել Սերժ Սարգսյանին՝ սա՞ է քո ստորագրության արժեքը»,- հայտարարեց նա՝ ավելացնելով. «Իշխանության ճաքը, ճեղքը գնաց: Ավազակապետությունը ճաք է տալիս, և այդ ճաքը առաջիկա օրերին խորանալու է»: Նիկոլ Փաշինյանը մոտեցավ Մանուկյանին և հայտարարեց, թե անդամատոմսերից մեկի վրայի նկարը շատ նման է Սերժ Սարգսյանին և ինքը մտածեց, թե նա էլ է ուղարկել իր անդամատոմսը:
ՀՀՇ վարչության նախագահը նաև ընթերցեց անկախության հռչակագիրը՝ հայտարարելով, որ այսօր ժամանակն է տեր կանգնելու այն «Այո»-ին, որն ասել ենք Անկախությանը:
Այսօր ԿԲ նախկին նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը, ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով ՀՀ անկախության հռչակումից հետո երկրի կայացման գործընթացին, ասել է. «Իմ տպավորությունն այն է, որ Հայաստանի իշխանությունները չեն ուզում աշխատել։ Մենք ունենք կառավարություն, որը հոգնած մարմնի տպավորություն է թողնում»:
Անկախությունն իսկապես տոն է. «Ես այն սերնդի մարդկանցից եմ, որը մասնակցել է անկախության մեխանիզմների մշակմանը: Մենք նպատակ ունեինք ստեղծել մի երկիր, որտեղ գերիշխող կլիներ օրենքը,- ասաց Ասատրյանը, — Հայաստանը ԽՍՀՄ պետություններից միակն էր, որ իր անկախությունը հռչակեց ԽՍՀՄ օրենքների հիման վրա, իսկ մյուսներն անկախացել են քաղաքական վճիռների արդյունքում»:
Նա ցավ հայտնեց, որ այսօր Հայաստանում գերիշխողը նեգատիվն է. «1991-ից մինչև հիմա բնակչությունը նվազել է, Հայաստանը դեռ տնտեսական կայուն զարգացում չի ապահովել` չնայած որոշակի առաջընթացներ այդուհանդերձ կան: Հայաստանը մի երկիր է, որտեղ հինգ-տասը հոգի գերիշխող դիրք ունեն: Բացի դա, այնպիսի հարաբերություններ են, որ կան անհատներ, որոնք որոշում են՝ ով ինչով պիտի զբաղվի կամ չզբաղվի»:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հ. Հակոբյանի համոզմամբ այսօր իրոք կա արտագաղթ և դեռ կշարունակվի, ու դա մտահոգիչ է և լրջորեն պետք է վերաբերվել դրան, սակայն. «Անկախությունը բացարձակ արժեք է: Ինձ համար առավել կարևոր է անկախությունը պահպանելու, արժևորելու հոգեբանությունը»:
Այստեղ սկսվեց բանավեճը. Հակոբյանը համամիտ չէր Ասատրյանի հետ, թե` ՀՀ-ում զբաղվածությունը լուրջ խնդիր է, վկան` տնային տնտեսությունների շրջանում կատարված սոցհարցման արդյունքները: Ասատրյանը հակադարձեց` «Չորս հարյուր հազար մարդ գործազուրկ է»:
ԿԲ նախկին նախագահը Հայաստանում տիրող վիճակը համեմատեց ՀՀ օրհներգի խոսքերի հետ, որին Հակոբյանը դեմ էր. «Ես համաձայն չեմ, որ Հայաստանը թշվառ է, որովհետև երկիրը թշվառ համարողը պետք է լինի հայրենազուրկ, որովհետև հայրենիք չունեցողն է թշվառ»:Հանրապետական պատգամավորը կողմ է օրհներգի մյուս քառատողին ազատ, անկախ: Չնայած դրանից պատկերը չի փոխվում. երկուսն էլ մերն են նաև օրհներգում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.