29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը հերթական գորաները շաղ տվեց ներկա քաղաքական իրավիճակի, գալիք ընտրությունների և իրենց հետագա անելիքների մասին. «Մեր կուսակցությունը կգնա հերթական պառլամենտական ընտրություներին միայնակ՝ առանց որևէ կուսակցության հետ դաշինք ստեղծելու: Չունենք հրավեր որևէ կուսակցությունից, չենք հրավիրի ոչ մեկին: Մեր խնդիրն է հայոց պառլամենտարիզմի ինստիտուտը լցնել մարքսիզմը որպես տիեզերական վարդապետություն»:
Հանրությունը «կարոտել էր» մարքսիստին.նա այս անգամ էլ ինքնատիպ, մարդ կուսակցության ղեկավարը ասաց որ ինքնակառաջադրվի. Ասաց որ իրենց կուսակցությունը չի սատարի ոչ մի նախագահի թեկնածուի, այլ կմասնակցի իր թեկնածուով, որը չի բացառվում, որ լինի կուսակցության ղեկավարը: Ըստ նրա գաղափարական տեսակետից մրցակից չկա, իսկ ֆինանսական կապիտալի հարցը կլուծվի ժամանակի ընթացքում: Իր մասնակցությունը նախագահական ընտրություններին մարքսիստը համարում է պատմական անհրաժեշտություն:
Անդրադառնալով կուսակցության նախընտրական կարգախոսներին՝ Հակոբյանը նշեց, որ դրանք երեքն են` նոր տնտեսական քաղաքականություն, նոր ագրարային քաղաքականություն և նոր ազգային դիվանագիտական դոկտրինա. «Սրանք կլուծեն երեք գլխավոր խնդիրները, որոնք ծառացել են մեր ազգի առջև, իսկ ավելի բաց տեքստով հանդես կգամ ընտրարշավի ժամանակ»,- ընդգծեց նա:
Ըստ նրա՝ երեք խնդիրներից մեկը քաղաքական պառակտվածությունն է. «Այսօր մեզ մոտ գաղափարական միասնություն չկա: Հարկավոր է նոր տնտեսական քաղաքականություն, առաջարկել եմ նոր լուծում շարադրել և առաջարկել վարչապետին»,- հավելեց Հակոբյանը:
Անդրադառնալով ընդդիմությանը`նա նշեց, որ նրանց նոր առաջնորդ է հարկավոր. «Ես վերջին նախագահական ընտրությունների ժամանակ հայտարարել էի, որ ընդդիմությանը նոր առաջնորդ է հարկավոր, իմ ասածը կատարվեց: Մենք այսօր լուրջ ընդդիմություն չունենք: Սակայն սա ևս ընդդիմությանը չի փրկի, քանի որ այդպես էլ համազգային շարժում չձևավորվեց»:
Խոսելով գալիք խորհրդարանական ընտրությունների մասին` Հակոբյանն ասաց, որ այսօր այն պահն է, որ կապիտալով պառլամենտ գնել հնարավոր չէ. «Պառլամենտը ազգի ուղեղն է և միտքը: Եթե այսօրվա բթամիտ, գաղափարապես սնանկ խորհրդարանի տեղը չձևավորենք լավ մտքի տեր պառլամենտ, հետագայում կործանարար հետևանքներ կարող են լինել»:
Նա կարծում է, որ այս տեսակետից նախագահը լուրջ մտածելու խնդիր ունի և պետք է հետևի Վլադիմիր Պուտինի օրինակին` լուրջ մարդկանց հրավիրի, նվաճի ժողովրդի սիրտը. «Ժողովուրդը կորցրել է հավատը հանրապետականների նկատմամբ, եթե նրան փորձեն կապիտալի ուժով, տեռորիզմով պառլամենտ ունենալ, ապա կտապալվեն, քանի որ համաժողովրդական պոռթկում կսկսվի: Այսպես ժողովուրդ չեն պահում. ժողովուրդը կանգնած է կենսաբանական գենոցիդի առջև»:
Նրա կարծիքով` շատերն են սխալվում, երբ մտածում են, թե կոալիցիան ամուր կառույց է գաղափարական և շահերի համընկնման առումով. «ԲՀԿ-ն կսատարի նախագահին միայն այն դեպքում, երբ ստանա երկրի իշխանության երեք տեղերից մեկը, իմ կարծիքով՝ վարչապետի պաշտոնը»,- հավելեց Մարքսիստական կուսակցության ղեկավարը:
ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «Ազնավուրը, որն աշխարհի հինգ երգիչներից մեկն է ու նաև ՀՀ դեսպանը Շվեցարիայում, ուղիղ ասաց, որ Հայաստանի դատարկման միակ պատճառը մաֆիան է։ Այն հանցագործ խմբերը, որ սերտաճեցին իշխանության հետ, կոչվեցին մաֆիա, դրա մասին ասում է ՀՀ դեսպանը ։ Ես սպասում եմ, թե ինչպես այս հայտարարությանը կարձագանքի իշխանությունը»:
Ըստ Եղիազարյանի` Հայաստանում մեծ անջրպետ կա փոքրաթիվ հարուստների և մեծաթիվ աղքատների միջև. «Օրեցօր թանկացումներ և արտագաղթ… դա մեր համար օրհասական է։ Ստե՞լ է շանսոնյեն։ Ի՞նչ է հայաթափությունը, դա այն է, որ արևմուտքում թուրքերն են, արևելքում ոչ բարով ադրբեջանցիները, այսօր սահմանամերձ գյուղերը դատարկ են, այդ գյուղապետերին պահում են, որ կրկին խայտառակ ընտրություններ անցկացնեն։ Որովհետև այն մարդը, որ ինչ–որ մարդկանց անօրինական ջանքերով է եկել իշխանության, պետք է ստիպված գոհացնի այդ մարդկանց, պետք է թույլ տա, որ նրանք թալանեն»,- ավելացրեց բանախոսը:
ՍԴՀԿ ներկայացուցիչը համամիտ է շանսոնյեի հետ. «Ճիշտ է շանսոնյեն, մեզ իշխում է մաֆիան, որից շուտ պետք է ազատվել, թե չէ այդ վիճակը գնալով կխորանա» Եղիազարյանը համոզված է, որ «մեր գենետիկ հիշողության մեջ ստրուկն է նստած, հակառակ դեպքում այսքան երկար չէինք հանդուժի տիրող անպատկառությունը»։
ԱԱԾ նախկին աշխատակիցը, անդրադարձավ նաև իրավապահ ոլորտին. Ճանապարհային ոստիկանության արդեն նախկին պետ Մարգար Օհանյանը ուրիշի փոխարեն է հայտնվել կալանավայրում. «Երբ նա մեր երկրի պես աղքատ երկրից միլիոններ էր թալանում, նախագահը չգիտե՞ր, ոստիկանապետը չգիտե՞ր… Եթե չես իմացել, ուրեմն ինչո՞ւ ես ոստիկանապետ, եթե հասկացել ես, ուրեմն մեղսակից ես, ուրեմն տեղերով փոխվեք Մարգար Օհանյանի հետ, դու գնա նստի, թող Մարգարը դուրս գա»,- ասաց Եղիազարյանը։
Հանդիպման ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական բնագավառում տիրող վիճակը, առկա մարտահրավերներն ու զարգացման խոչընդոտները, ինչպես նաև դրանք հաղթահարելու’ Հայ Ազգային Կոնգրեսի մոտեցումներն ու պատկերացումները: Առաջին նախագահը մասնավորապես նշել է, որ տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտներն են ինչպես անբարենպաստ արտաքին գործոնները, այնպես էլ’ երկրի ներսում տիրող համակարգային կոռուպցիան, մենաշնորհների առկայությունը, իրավական պաշտպանության հնարավորության բացակայությունը և ժողովրդավարական ազատությունների բացակայությունը:
Պատվիրակության անդամների խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանն անդրադարձ է կատարել նաև հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին:
«Էքսպերտ» ամսագրին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի տնտեսության հետագա դիվերսիֆիկացումը թիվ մեկ խնդիրն է երկրի համար:
« 2008-2009 թվականները փորձություն էին բոլոր երկրների տնտեսությունների համար՝ անկախ նրանց զարգացվածության աստիճանից: Հայաստանը տնտեսական առաջին ալիքին կարողացավ դիմակայել արդյունավետ ֆինանսական հսկողության և տնտեսության ֆինանսական հատվածում, այսպես կոչված, «տաք փողերի» բացակայության շնորհիվ: Բայցևայնպես Հայաստանին, ինչպես և շատ երկրների, չհաջողվեց խուսափել տնտեսական ճգնաժամի ազդեցությունից: Նախորդող տարիների ՀՆԱ կայուն աճի ֆոնին 2009 թվականին տնտեսական անկում գրանցվեց: Դա հիմնականում պայմանավորված էր արտաքին ֆինանսական հոսքերի ու ներդրումների կրճատմամբ»,-նշել է նախագահը:
Հարցին, թե Հայաստանի տնտեսության առաջ այսօր ինչպիսի՞ հիմնական խնդիրներ են կանգնած, ՀՀ նախագահը պատասխանել է. «Տնտեսության հետագա դիվերսիֆիկացումը թիվ մեկ խնդիրն է, քանի որ այն կօգնի մեզ նվազագույնի հասցնել արտաքին տատանումների հետ կապված մեր խոցելիությունը: Հատուկ ուշադրություն ենք դարձնում այն հարցերին, որոնք ամրապնդում ու զարգացնում են պետական ու մասնավոր ոլորտների միջեւ համագործակցության գործուն մեխանիզմները: Դա կնպաստի երկրում տնտեսական ակտիվությանը, խոշորամասշտաբ նախագծերի իրականացմանը եւ պետության կողմից մասնավոր հատվածին արդյունավետ ծառայությունների մատուցմանը»:
Հայաստանի տնտեսության խիստ մոնոպոլիզացված լինելու մասին պնդումների մասին խոսելիս Սերժ Սարգսյանն ընդգծել է. «Նոր սուբյեկտների շուկա մուտք գործելու համար բարենպաստ պայմանների ձեւավորումն ու բոլորի համար խաղի հավասար կանոնների ապահովումը մեր տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններն են: Նոր գաղափարների զարգացման եւ առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման փորձերը մշտապես գործնական աջակցություն են ստանում պետության կողմից: Ունենալով սահմանափակ ներքին շուկա` պետությունը որդեգրել է արտահանումը խթանելու ուղին՝ ամեն կերպ օժանդակելով նորարարական նախաձեռնություններին: Ազատ մրցակցային միջավայրի կայացումը այդ նպատակին հասնելու կարեւորագույն մեխանիզմներից մեկն է: Ձեռքբերումներից բացի առկա են նաեւ խնդիրեր, որոնց լուծման համար մի շարք համակարգային բարեփոխումներ են իրականացվում, մասնավորապես պետք է ընդգծեմ, որ բավականին արդյունավետ գործում է Տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովը, եւ այդ ինստիտուտին մենք ամեն կերպ կսատարեք ու կուժեղացնենք այն»:
Հայաստանը լուրջ տնտեսական օգուտներ կքաղի Թուրքիայի հետ սահմանը բացելու դեպքում հարցին, նախագահնասել է, որ. «Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի կարելի գնահատել բացառապես երկկողմ տնտեսական կամ քաղաքական հարաբերությունների կոնտեքստում: Ողջամիտ ու ռացիոնալ չէ 21-րդ դարում հարեւան երկրի հետ վաղուց արդեն իր դարն ապրած երկաթյա վարագույրի սկզբունքով փակ սահման ունենալ: Այդպիսի դիրքորոշում ունի նաև ողջ միջազգային հանրությունը, որը մեծ եռանդով ընդունեց կարգավորման մեր նախաձեռնությունը:
Պարզ է բոլորին, որ դրական արդյունքի դեպքում երկու կողմերն էլ շահելու էին: Բայց դա առաջին հերթին նպաստելու էր ավելի զարգացած, դինամիկ ռեգիոնալ տարածության ստեղծմանը»:
Lրագրողների հետ այսօրվա հանդիպմանը ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանն հայտարարեց, որ. «Ոչ միայն կոալիցիայի ներսում, այլև դրանից դուրս հանրապետականն ակտիվացնում է իր գործունեությունը: Կա կոալիցիոն հուշագիր, և եթե կոալիցիայի անդամը հրաժարվում է կոալիցիոն հուշագրից, դա լավ չի դիտվում, դա ճիշտ չէ, դա վնասում է նրա իմիջին»:
Ըստ նրա` իհարկե, քաղաքականության մեջ կան անբարոյական էլեմենտներ, բայց քաղաքականությունը ունի նաև բարոյական օրենքներ:
Խոսելով նոր հուշագրի հնարավոր ստորագրման մասին`Ալեքսանյանը նշեց. «ՀՀԿ խորհրդի նիստում շատ ներքաղաքական և ներկուսակցական հարցեր են քննարկվել, բայց որոշում չի եղել, քննարկումներ ԲՀԿ-ի հետ կապված չեն եղել, քաղաքականությունը նաև իրավիճակից է կախված, սակայն չեմ կարծում, որ նոր հուշագիր կստորագրվի:Ես անձամբ ուզում եմ, որ ՀՀԿ-ն հստակեցնի իր հարաբերությունները բոլոր քաղաքական ուժերի հետ»:
Անդրադառնալով ՀԱԿ-ի հետ համագործակցությանը` բանախոսը հավելեց. «ՀՀԿ-ն միշտ կողմնակից է եղել բոլոր առողջ ուժերի միավորմանը, դա ՀՀԿ-ի կենսագրությունն է ցույց տալիս, բայց եթե դա արվում է այլ քաղաքական ուժի կուսակցական խմբային շահերը հետապնդելու նպատակով, ապա դա ՀՀԿ-ն չի ընդունում: ՀՀԿ-ն միշտ էլ հանդիսացել է որպես կենտրոնամետ, պետականամետ քաղաքական ուժ»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը, խոսելով ներկա քաղաքական իրավիճակի ու իրենց հետագա անելիքների մասին, նշեց , որ. « Եթե կա ձախողում, ապա դա միայն իշխանությունների մոտ է. նրանք փակում են ճանապարհները և խախտում հանրահավաքներին մասնակցելու մարդու սահմանադրական իրավունքը… Մենք ամեն ինչ անում ենք, որ ամեն ինչ լավ կազմակերպենք, ձախողված են այս իշխանությունները և բոլոր այն գործընթացները, որ իրականացնում են»
Հարցին` ճանապարհները փակ են շրջաններից եկողների համար, ինչո՞ւ երևանցիները չեն գալիս հանրահավաքին, բանախոսը պատասխանեց, որ շատ մարդիկ դժգոհ են ՀԱԿ-ից, քանի որ վերջինս չի գնում կոնկրետ գործողությունների. դրա պատճառն այն է, որ հասարակությունն արաբական մոդել է պահանջում, իսկ իշխանությունները չեն ուզում համակերպվել դրա հետ. «Հոկտեմբերի 28-ին մենք պահանջելու ենք նախագահի աթոռը զբաղեցնողի հրաժարականը, — ընդգծեց Թադևոսյանը,- թե Սերժ Սարգսյանը չտա աթոռը, ուրեմն ուզում է հասարակությանը կործանման տանել, եթե ուզում է կառչել աթոռից, ուրեմն մեղքը իր վիզը, թող հասարակությունը որոշի՝ ինչ անել։ Ուզում եմ՝ բոլորը հասկանան, որ երկիրը կործանվում է»:
Արդյո՞ք հասարակությունը ինքնաբուխ դուրս կգա հանրահավաքի, եթե առաջնորդող չլինի հարցին էլ տրվեց հետևյալ պատասխանը` այն մարդիկ, որ չեն գալիս հանրահավաքին, արտագաղթում են. «Ասում եմ`եկեք համախմբվենք ու լեգիտիմ նախագահ ընտրենք»,- կոչ արեց նա:
Իսկ ահա ո՞վ է լինելու նախագահ, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա հարցին Թադևոսյանը պատասխանեց, որ եթե ժողովուրդը ընտրի Լևոն Տեր-Պետրոսյանին, ուրեմն հենց նա կլինի ժողովրդի կողմից ընտրված նախագահը. «Առայժմ մեր պահանջը մեկն է` նախագահի հրաժարական, իսկ հետոն կտեսնենք»:
Անդրադառնալով ԲՀԿ-ին` նա հավելեց, որ. «Կարծում եմ, որ ԲՀԿ-ն ունի նպատակներ, որ նորից հետ բերեն, նախագահի աթոռին նստեցնեն թիվ մեկ հանցագործին՝ Քոչարյանին, դրա համար էլ դա լուրջ անհանգստություն է առաջացրել ՀԱԿ-ում»: Եվ եթե նման նպատակ ունի, ապա ԲՀԿ-ն ամբողջովին կոչնչանա:
«Ժառանգությանը» իրենք որպես կուսակցություն չեն դիտում.«Մենք այնտեղ կուսակցություն չենք տեսնում. նա այլևս էլեկտորատ չունի այն ժամանակվանից, երբ իր ներսում սկսվեցին պառակտություններ»,- հայտարարեց Թադևոսյանը:
«Բոլորս գիտենք, որ հանրապետությունում վիճակը լավ չի, ինչքան էլ ՀՀԿ-ն ու կոալիցիան ասեն, որ վիճակը լավ է, մոնպոլիան գլուխ է բարձրացրել, իսկ օլիգարխները մտածում են իրենց մասին: Այստեղից կարելի է ենթադրել, որ երկու ուժ կա` իշխող կոալիցիան կգնա ընտրությունների կեղծիքներով, փողերով, և ընդդիմությունը, որը պետք է միավորվի»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Ժողովրդական կուակցության նախագահ Տիգրան Կարպետյանը:
Խոսելով ընդդիմության միավորման հավանականության մասին` նա նշեց, որ եթե ընդդիմությունը ոչ թե իր հարցերը փորձի լուծել, այլ ժողովրդի, այդ ժամանակ շատ հնարավոր է, որ լինի միավորում, իսկ այդ միավորումը կլինի հզոր, քանի որ ՀԱԿ-ն այսօր հակադրվում է և ռեալ ուժ է :
Ավելին, Տիգրան Կարպետյանն ասաց, որ պատրաստվում է միանալ ՀԱԿ-ի նստացույցին, միաժամանակ նկատելով, որ միգուցե ամսի քսանութին ականատես կլինենք դրան.«Ուզենք, թե չուզենք այսօր միակ ռեալ ուժը ՀԱԿ-ն է, իսկ Ժողովրդական կուսակցության միավորումը ավելի կուժեղացնի պայքարը և ավելի արդյունվետ կդարձնի այն: …Մենք ժողովրդին ենք միանում, իսկ ՀԱԿ-ի կողքին կա ժողովուրդ»,- ասաց Կարպետյանը:
Ավելին, ըստ նրա, ՀԱԿ-ի պայքարն արդարացված է, որովեհետև պայքարում է բիրտ ուժի դեմ. «Իրենք իրենց ճշտով են ճիշտ, բայց մենք ուզում ենք, որ դա համընդհանուր լինի»:
Հարցին` իշխանափոխությունը ընտրությունների միջոցով հնարավոր համարում է, թե հեղափոխություն է անհրաժեշտ, պատասխանեց, որ ոչինչ չի բացառում, իսկ հեղափոխության կգնան ծայրահեղ դեպքում. «Ես չէի ուզենա ծայրահեղ վիճակ, բայց եթե լինի` թող լինի»: Իսկ ծայրահեղ պահը, ըստ Կարպետյանի, հասունանում է:
«Այսօր սկսվում է պայքարն Անդրկովկասի համար» Անդրադառնալով տարածաշրջանում տիրող քաղաքական վիճակին` այսօր ասուլիսում, ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Այդ ֆոնին նա հատկանշական համարեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը տարածաշրջան, որն, ըստ նրա, ներառում է մի քանի հանգամանքներ` «տեսնել, թե ինչ վիճակ է Անդրկովկասում, Իրանի, Սիրիայի խնդիրը, դրան գումարած Թուրքիային Եվրամիություն չթողնելու հարցը»:
Կարապետյանի համոզմամբ, քանի որ Հայաստանում ներքին գործընթացները լճացած են, արտաքինը` մնում է հայ-թուրքական սահմանի բացումն ու ղարաբաղյան հարցի լուծումը: Իսկ Հայաստանը Եվրամիություն տանող երկրի դերում հանդես է գալիս Ֆրանսիան: Կարապետյանն ասաց, որ իր «Նոր ժամանակներ»-ը եղել ու մնում է Եվրասիական միության ջերմ ջատագովը:
Նա անդրադարձավ նաև ներքաղաքական կյանքին.
Ըստ նրա անհասկանալի էր ԲՀԿ-ի դիրքորոշումը, որ կոալիցիոն հուշագիրը ստորագրեց և ասում է, թե հետո կհայտնեն, թե ով է լինելու նախագահի իրենց թեկնածուն. «Անլրջության աստիճանը այսքան է հասել քաղաքական դաշտ», ասաց նա: «Յուրաքանչյուր ընտրություն կատակլիզմ է, որքան էլ ասեն՝ ցնցում չկա, իշխանությունը հիմա մտածում է կյանքի կոչել պայմանավորված ընտրական գրոհ, հին հանրապետականներին կհանեն, նոր կարիերիստների կբերեն, տնտեսական հարվածներ կլինեն որոշ քաղաքական լծակներին»,- ասաց Կարապետյանը հանրապետականների վարքագիծը վերլուծելիս:
«Բոլորս պետք է հասկականանք՝ ՀԱԿ-ն ուզո՞ւմ է փոխել երկրում իրավիճակը, թե՞ պայքարում է ընդամենը հրմշտոցով քաղաքական իշխանության հասնելու համար»,-հարցով սկսեց ընդիմադիր դաշտի իր գնահատականը Կարապետյանը:
«Համարյա բոլոր հանրահավաքներին մասնակցել եմ։ ՀԱԿ-ը քայլ արեց, ժամանակը եկել է, որ նրանք որոշում կայացնեն՝ կամ մոնղոլ-թաթարներ, կամ բանակցել, թե չէ այդ երկուսն իրար հետ բացարձակ չեն համատեղվում: Երբ ՀԱԿ-ն ասում է, որ մենք ենք միակ ճիշտ ընդդիմությունը, հա, դեմ չենք, բայց մենք բոլորս պիտի հստակ հասկականանք՝ ուզո՞ւմ են իրավիճակ փոխել երկրում»,- ասաց նա, — «անլրջության աստիճանն այնքան է հասունացել, որ տրամաբանությանը տեղ չի մնացել»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ու ՀԺԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանը քննարկեցին ներկա քաղաքական վիճակն ու նրա ապագա զարգացումները:
Ֆելիքս Խաչատրյանն ընդգծեց, որ ժամանակն է, որ իշխանությունը հասկանա ներկա իրավիճակը և վճռական քայլեր անի. «Ինչու՞ էինք մենք ուզում արտահերթ ընտրություննե՞ր: Միայն մեկ խախտում բավարար է, որ ընտրությունները չհամարել արդար, օրինակ Սերժ Սարգսյանը, լինելով թեկնածու, շարունակել է վարչապետի պաշտոնում մնալ, սա կոպտագյույն խախտում էր: Մենք ցանկացանք անցնցում հասնել իշխանափոխության, մենք ցույց տվեցինք մեր ուժը` շուրջօրյա ակցիաներին, կարգապահ ակցիաներ իրականցրեցինք: Եթե իշխանությունները չարձագանքեն` արդեն ժողովուրդը ճնշում կկիրառի: Պայքարի բոլոր խաղաղ ձևերը շարունակելու ենք կիրառել»:
Ռաֆիկ Պետրոսյան էլ նշեց, որ. «ՀԱԿ-ը մի օր հրաժարվում է երկխոսությունից, մի օր առաջարկում է երկխոսություն… Դրա վերջը հանգելու է նրան, որ ի վերջո երկխոսությունը պետք է կայանա: Երկխոսությունը կարող է շարունակվել, բայց արդյունք չի կարող տալ, որովհետև առաջիկայում ընտրություններ են: Դուք ձեր օրկարգը շատ եք փոխում` ունեցեք մի նպատակ, մի կարգախոս: Դուք ճշտեք, թե ինչ եք ուզում»:
Ըստ Պետրոսյանի` ընդդիմությունը նախ պետք է հստակ պատկերացնի,թե ինչ է ցանկանում,հետո նոր հայտարարություններ անի. «Մի օր խորհրդարանական եք ուզում, մի օր` նախագահական, մի հատ ճշտեք` ինչ եք ուզում»,- ասաց բանախոսը:
«Մենք ընտրել ենք խաղաղ ճանապարհը, մեզ որ զենք էլ տան` մենք չենք գնա»,- ասաց ՀԺԿ անդամն` հավելելով, որ իրենք հստակ գիտեն իրենց անելիքները:
Ըստ Պետրոսյանի`շատ լավ է, որ ոստիկանության հետ ընդհարումներ չեն եղել, ամեն ինչ խաղաղ հունով է ընթացել:
Մինչև հիմա էլ ինձ համար անհասկանալի մնաց, թե ո՞րն էր ՀԱԿ վերջին 7-օրյա ակցիայի նպատակը:
Այդ ակցիան չավելացրեց Կոնգրեսի համակիրների թիվը, ճաքեր չառաջացրեց իշխանության ճամբարում, ավելի իրական չդարձրեց արտահերթ ընտրությունների պահանջը:
Միակ տրամաբանական ենթադրությունն այն է, որ ՀԱԿ-ը փորձում էր մոբլիզացնել իր համակիրներին, ովքեր հիասթափվել էին ընդդիմության վերջին շրջանի վարքագծից: Սակայն այս մոտիվն էլ կասկածելի է, որովհետև նույնիսկ Ազատության հրապարակում գիշերող մարդիկ հասկացան, որ այս ակցիան իրենց չի մոտեցնում արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Ուշագրավ է, որ իշխանությունն առանձնապես անհանգստացած չէր Ազատության հրապարակի «վրանացումից»` նույնիսկ այն պարագայում, երբ հարեւանությամբ ելույթ պետք է ունենային Սերժ Սարգսյանն ու Նիկոլա Սարկոզին:
Վերջին ամիսներին խիստ «հումանիստ» դարձած իշխանությունը տրամադրված չէ նաև վերսկսել երկխոսությունը:
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ՀԱԿ վերջին արմատականացումը հրահրված էր հենց իշխանության կողմից: Սերժ Սարգսյանի շրջապատը ուզում էր ստուգել ՀԱԿ պոտենցիալը, գնահատել իրավիճակը:
«Վերևներում», հավանաբար, հասկացան, որ գերագնահատել են ՀԱԿ պոտենցիալը ու հրաժարվեցին երկխոսության գաղափարից:
Չեմ ասում, որ ՀԱԿ-ը «կերավ» իշխանության «կուտը», բայց կամա թե ակամա ապացուցեց, որ հեղափոխություն իրականացնելու ռեսուրս չունի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.