29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 21-ին, Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ գործարար Ռեյ Հարությունյանի հետ եւ քննարկել Արցախում տպարանային գործի զարգացմանը եւ այս ոլորտում Քալիֆորնիայի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:
«Եվրասիական միությունը» յոթ սարի հետևում չէ, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը առաջինն է հայտարարել, որ Հայաստանը պետք է անվերապահորեն միանա նախաձեռնությանը, որի մասին հռչակագիրը Մոսկվայում նոյեմբերի 18-ին ստորագրել են առայժմ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը:
Քաղաքական դաշտում խաղացողների հիմնական մասը դեռեւս լռում է՝ իշխանությունը դեռևս դիրքորոշում չի հայտնել, ՀԱԿ-ը եւս, լռում են նաեւ Դաշնակները: Պուտինի եվրասիական նախաձեռնությունը ողջունելուն հակված չէ «Ժառանգությունը», որի «Լյուստրացիայի մասին» օրենքի նախագծի նախաձեռնումը թերևս, խոսում է այդ մասին:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, որի մասին նա ԱԺ-ում հայտարարել է նոյեմբերի 14-ին, ընդունված կհամարվի, եթե նա այսօր` նոյեմբերի 21-ին կրկնի իր հրաժարականը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանն այսօր արդեն ներկայացրել է հրաժարականի իր դիմումը, ինչը նշանակում է, որ նրա հրաժարականն ընդունված է:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր պաշտոնական նամակ է հղել նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու Ձեր հռչակած հանձնառությունն ըստ էության կյանքի կոչելու համար անմիջապես անհրաժեշտ ենք համարում, ուստիև առաջարկում ենք հետևյալ հիմնաքայլերը.
ա) Ձեր և պետական գործող բոլոր պաշտոնյաների հրաժարումը բարձր ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի նախագահի ու համապատասխան այլ պաշտոններից:
բ) Բուհերի ուսումնական խորհուրդների ապակուսակցականացումն ու ուսանողության առջև բոլոր քաղաքական ուժերի հավասար մատչելիությունը:
գ) Ձեր ղեկավարած կուսակցության բոլոր գրասենյակների դուրսբերումը քաղաքապետարանների, գյուղապետարանների, համայնքապետարանների, մշակութային տների և հանրային սեփականություն հանդիսացող այլ շենքերից կամ էլ ցանկացող քաղաքական կուսակցությունների կողմից դրանց` միևնույն պայմաններով օգտագործման ապահովումը:
դ) Ձեր կամ որևէ այլ կուսակցության զինանշանի, ցուցանակի, պաստառի կամ անվան հղման հեռացումը քաղաքապետարանների, գյուղապետարանների, համայնքապետարանների, մշակութային տների, համալսարանների, դպրոցների և հանրային սեփականություն հանդիսացող այլ շենքերից ու տարածքներից:
ե) Հանրակրթական համակարգի ապակուսակցականացումը` տնօրեններից մինչև դահլիճներ, բացառելով քաղաքական ցանկացած միջոցառում դպրոցի տարածքում` բացի աշակերտների քաղաքացիական լուսավորմանը միտված բազմակուսակցական, հաղորդակցման հավասար հնարավորություններ ապահովող ձեռնարկներից: Նույնը` առողջապահության և հանրային բոլոր մնացյալ ոլորտներում:
զ) Ձեր իսկ կուսակցական գործունեության բացառումը նախագահական նստավայրում:
է) Պետական բյուջեի հատկացումների բացառումը կուսակցական ուղղակի կամ անուղղակի օգտագործման համար` դրանք լինեն ուղիղ հատկացումներ ինքնաթիռների, հյուրանոցների, օրապահիկների, ընդունելությունների կամ ներկայացուցչական այլ ծախսերի համար, թե միջնորդավորված հատկացումներ տարատեսակ հիմնադրամների, կենտրոնների կամ այլ ձեռնարկների միջոցով:
ը) Իրավապահ մարմինների, անվտանգության ծառայությունների, մարզպետների և Ձեր կուսակցության ներկայացուցիչների առանձին, տեղ-տեղ նույնիսկ նկատելիորեն համակարգված գործունեության բացառումը, որն ուղղված է Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքների սահմանափակմանը, վախի ու ստրկամտության հակաքաղաքացիական մթնոլորտի պարտադրմանը:
թ) Քաղաքապետ(արան)ների, գյուղապետ(արան)ների, համայնքապետ(արան)ների, ցանկացած հանրային ծառայողի վրա որևէ տեղից ուղղակի կամ անուղղակի ձևով նախընտրական ճնշման, սպառնալիքի, անգամ դրանց ակնարկի բացառումը:
ժ) Մրցակցության, այդ թվում և ֆինանսական իրավահավասար պայմանների ապահովումը` բացառելով «վարչական ռեսուրսների» հատվածական չարաշահումը:
ի) Ցանկացող բոլոր կուսակցությունների համար հեռուստատեսությունների, ձայնասփյուռի և այլ լրատվամիջոցների հավասար մատչելիությունը` այդ թվում գովազդային ցուցանակների և պաստառների առումով:
լ) Ձեր կամ որևէ այլ կուսակցության շահադիտական կամ քարոզչական «բարեգործության» բացառումը՝ անկախ դրա ձևից, բովանդակությունից ու անվանումից:
խ) Ազգի հպարտություն հանդիսացող մեր զինվորների նենգագործման բացառումը նախընտրական և ընտրական գործընթացներում:
ծ) Եկեղեցու քաղաքական օգտագործման կամ կուսակցականացման անգամ տպավորության բացառումը:
կ) Ամբողջապես համամասնական ընտրակարգի ընդունումը, փաստացի քվեարկող քաղաքացիների մատների թանաքոտման պահանջի կատարումը, փաստացի քվեարկած քաղաքացիների ցուցակների հետընտրական հրապարակումը, օրինախախտ բոլոր հանցագործների` անկախ պաշտոնական կամ կուսակցական դիրքից, բացահայտումն ու խստագույն պատժումը:
Շնորհակալություն ենք հայտնում այս խնդիրներին Ձեր ուշադրության համար»:
Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում: Նախընտրական մթնոլորտը այնքան է ազդել ոմանց վրա, որ անհավասարակշիռ ու անիմաստ բաներ են անում: Այսպես, ՀՌԱԿ ատենապետի անունից հայրենի կառավարությունը ֆաքս է ստացել, որ եթե իրեն չճանաչեն ՀՌԱԿ ատենապետ, ապա վարչապետի ստվերային տնտեսական խաղերի մասին շատ բան կպատմի: Մի ողջ մարզի ղեկավար մարդկանց աչքի առջև քացով կին է ծեծում ու դեռ պաշտոնավարում է: Մի վարորդ էլ հաջողացնում է ավտոմեքենայով հարվածել ՀՀ նախագահի նստավայրի դարպասին, ու ոմանք էլ ուզում են դրան քաղաքական աստառ տալ…. Կարճ ասած` մեր հայրենակիցների մի մասը մտել է հոգեկան շեղման գործընթացի մեջ:
Դե մթնոլորտն է այդպիսին: Ոչ մի պաշտոնյա չգիտի` վաղը պաշտոնավարելո՞ւ է, թե՞ ոչ: Ոչ մի օլիգարխ չգիտի` կմնա՞ որպես այդպիսին, թե՞ բոմժի կվերածվի: Ոչ մի քաղաքական գործիչ չգիտի` կհայտնվի՞ համամասնական ընտրացուցակի անցողիկ մասում. և դա վերաբերում է ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմադիրներին: Հա, հենց ընդդիմադիրներին: ՀԱԿ-ը կարծես սսկվել է ու հավանաբար կբավարարվի մանդատների այն քանակով, որը համապատասխանում է 7 տոկոսանոց մինիմումին, եթե իհարկե դա էլ շատ չհամարեն: Այսինքն` ՀԱԿ-ի 18 կուսակցությունների մեծ մասի քաղաքական ապագան զերոյացվում է…
Բայց խորհրդարանական ընդդիմության վիճակն էլ լավ չէ: Դաշնակներն ու «Ժառանգությունը» կարծես թե ուզում են միավորվել, սակայն առաջինները կողմ են Եվրասիական միություն մտնելուն, իսկ երկրորդերը` դեմ: Սակայն Հայաստանի` Եվրասիական միություն մտնելու հեռանկարը ավելի ստույգ փաստ է, քան անգամ Գալուստ Սահակյանի ապագա պատգամավորությունը: Ու այդ գծով ջրբաժան առաջացավ նաև կոալիցիայում:
Այսպես, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դրան միանշանակ կողմ են, իսկ ՕԵԿ-ը փորձում է դեմ գնալու խաղեր տալ: Դե եթե հիշենք, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը գլխավոր ախքիկին անգլիական շպիոն էր հանել, ապա պարզ է դառնում, թե ինչու է դա տեղի ունենում: Հո նախկին ստվերային կապերը չեն անհետացել կոալիցիայի մեջ լինելու և բարձր պաշտոն զբաղեցնելու զորությամբ…
Այնպես որ նախընտրական դասավորումը կարող է նոր և անսպասելի ելևէջներ ունենալ: Ու եթե հանկարծ «Ժառանգությունը» ոչ թե դաշնակների, այլ ՕԵԿ-ի հետ դաշինք կազմի, այնքան էլ զարմանալի չի լինի: Ի վերջո աշխարհաքաղաքական տրամաբանությունը զորավոր բան է: Իսկ դաշնակների` Եվրասիական միությունը սիրելը բխում է թերևս Տիգրան Սարգսյանի ասած «չկոտրած տաշտակի» հարցից: Սակայն Եվրասիական միության տրամաբանության բերումով «կոտրած տաշտակի» թեկնածու կարող է դառնալ և վարչապետը: Հո պատահական չէ՞ր, որ նրա «ձայնային խոտանով» և փաթ ընկած լեզվով տեսագրությունն այդքան լայն տարածում գտավ: Պատահական չէ նաև Հարություն Առաքելյանի ոչ այնքան ադեկվատ ֆաքսը… Ի վերջո, Տիգրան Սարգսյանը Արևմուտքի մարդ է համարվում, և միգուցե նրան պարզապես չհաջողվի «եվրասիական կրոն» ընդունել: Չէ՞ որ «Ժառանգության» պատգամավորների մեծ մասը հաստատ կուզենային այդ «կրոնի» շվաքի տակ իրենց մի կտոր մանդատի հարցը լուծել, սակայն հենց Աղվան Գառնիկիչի հայրենակից Արմեն Մարտիրոսյանին ստիպեցին ասել, որ Եվրասիական միությունը «քըխ» է, զի դա գալիս է Րաֆֆի Հովհաննիսյանեն և Ամերիկայեն…
Մյուս ստույգ փաստն այն է, որ Լիսկայի երգը երգված է: Նրանից արդեն երկրից չբացակայելու ստորագրություն են վերցրել, այսինքն` ՀՔԾ-ն խափանման միջոց է կիրառել, այլապես նա չէր սկսի հերքել իր` Ֆրանսիա մեկնելու ցանկությունը այդքան ջանադրաբար, որ երդում տար, թե Հայաստանից երբևէ հեռանալու ցանկություն չի ունեցել ու ահավոր հայրենասեր է: Աղվեսի` այսինքն Լիսկայի դունչը խաղողին (Ֆրանսիային) չի հասնում, դրանի՞ց է խակ: Ու, եթե արտակարգ իրավիճակային հոտառություն ունեցող Հմայակ Հովհաննիսյանը հայտարարում է, որ պետք է դատել ոչ միան մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, այլև այն պատգամավորներին, որ ծեծը տեսել են ու հրապարակավ սուտ են վկայել, ուրեմն իրոք մի բան կա… Գումարած դրան` Լիսկայի համար շատ վատ նշան է, որ ՀՀԿ վերջին «աշխատանքային նիստին» նրան ոչ թե առաջարկել են դիմում գրել, այլ որոշել են սպասել «նախաքննության արդյունքին» և «չմիջամտել» իրավապահների գործերին:
Ի դեպ, սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանի` Եվրասիական միության մեջ մտնելու հեռանկարն ուղղակի կապ ունի Լիսկայի գործի հետ: Պարզապես Լիսկայի նման տեղական ֆեոդալները ոչ մի կերպ չեն տեղավորվում ապագա միության ձևաչափի և վարչական կարգի մեջ, ուստի… Դե, մյուսների հերթն էլ է հասնելու, սկիզբն է միշտ զոռ: Ի վերջո, այդ խորամանկ սյունեցուն քեֆը լավացնելուց հետո անպայման «Մարիոտ» հասցնելը հո պատահականություն չէր…
Ինչևէ, որոշ արտաքին գործոններ էլ են վկայում հօգուտ Եվրասիական միության անխուսափելիության: Հո հենց այնպես չէ, որ «պարիտետի սիրահար» բրիտանական շպիոն Թոմաս դե Վաալը, որի մուտքը Ռուսաստան արգելված է, հանկարծ հայտարարում է, որ Ադրբեջանը Արցախի ու հարակից տարածքների երես երբեք չի տեսնի, ինչքան էլ միլիարդավոր դոլարներ ծախսի սպառազինության վրա: Եվ դեռ ինչքան «ոսկե սարերով» Արևմուտքը կփորձի գայթակղել Հայաստանին, միայն թե գոնե ուշացնենք մեր մուտքը Եվրասիական միություն, զի չմտնելու տարբերակները այլևս ֆանտաստիկայի ոլորտից են:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
«Տարո’ն, դու մեզ եւ բոլոր համաքաղաքացիներին հուսախաբ անելու իրավունք չունես»: Այդ մասին Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը նախ շնորհակալություն է հայտնել Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանից: «Կարեն Կարապետյանը կարճ պաշտոնավարեց, սակայն հասցրեց հետք թողնել Երեւանի պատմության մեջ: Հաջողություն եմ մաղթում նրան իր նոր ձեռնարկումներում»,- նշել է նախագահը:
Ըստ Սարգսյանի, «Տարոն Մարգարյանը նոր մարդ չէ մեր մայրաքաղաքի կյանքը կազմակերպելու գործում եւ տեղական ինքնակառավարման բնագավառում: Ավանում նա իրեն դրսեւորել է որպես համայնքի հմուտ եւ հոգատար ղեկավար, ով գործով վաստակեց բնակչության հարգանքն ու սերը: Այդ համակրանքը չի սահմանափակվել ոչ Ավանով, ոչ էլ Հանրապետական կուսակցությունով: Այսօր նա լրջագույն պատասխանատվություն ստանձնեց քաղաքի եւ Մարգարյան անվան հանդեպ»:
«Տարոն, դու մեզ եւ բոլոր համաքաղաքացիներին հուսախաբ անելու իրավունք չունես: Մենք քո կողքին կանգնած ենք եւ մշտապես պատրաստ ենք քեզ օժադակելու: Օժանդակությունն ու աջակցությունը կարեւոր են, բայց յուրաքանչյուր մարդ, պետական պաշտոնյա ինքը պետք է կռի իր ճակատագիրը: Անհրաժեշտ է ձեւավորել համախոհների մեծ թիմ եւ լուծել Երեւանի առջեւ ծառացած խնդիրները»,- նկատել է նախագահը:
Նշենք, որ Տարոն Մարգարյանը նոյեմբերի 15-ին կայացած Երեւանի ավագանու նիստում միաձայն ընտրվել է Երեւանի քաղաքապետ: Այսօր` նոյեմբերի 18-ին կայացել է նրա երդմնակալության արարողությունը: Տարոն Մարգարյանը, ստանձնելով Երեւանի քաղաքապետի պաշտոնը, երդվել է պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երեւանի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը:»
Եթե Սերժ Սարգսյանը գլխավորի ՀՀԿ ցուցակը ապա կարելի է ասել, որ տեղի է ունենում նախագահական ընտրություններ խորհրդանականի քողի տակ, ընդ որում, մենք գործ ունենք այդ ընտրությունների առաջին փուլի հետ, — այսօր այսպիսի գնահատական հնչեցրեց ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ հովհաննիսյանը «Վարկած» մամուլի ակումբում: Ըստ վերլուծաբանի, ընտրությունները մեր իրականության մեջ դառնում են ծանր եւ ցավագին փորձություն, քանզի իշխանություններն անցած 20 տարիների ընթացքում իրենց առջեւ խնդիր են դրել պահպանել եւ ընդլայնել իրենց դիրքերը: Նրա խոսքով, ներկա նախընտրական իրավիճակը որեւէ հույս չի ներշնչում, որ իշխանությունն ամեն գնով պահպանելու եւ ընդլայնելու ցանկությունը կհաղթահարվի իշխանությունների կողմից: ՀՀԿ-ն չի կարող իր դիրքերն առանց ընտրակեղծիքների պահպանել։ «Իշխող կուսակցությունը թամբել է պետական մեքենան եւ ծառայեցնում է իր շահերին»,- ասաց նա ու որպես իշխող կուսակցության «ցինիզմի» ապացույց նշեց. «Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ-ում բրիֆինգ էր անցկացնում եւ ասում, թե տեսեք ինչ ռեկտորներ ունենք, որ չեն օգտվել ԲՀԿ-ի` ուսանողների վարձերին ուղղված բարեգործական ծրագրերից։ Սա նշանակում է, որ իրենք «ատկատի» խնդիր ունեն։ Իր բաժինն է ուզում»: Հովհաննիսյանը Հայաստանում ձևավորված քաղաքական համակարգը բնորոշեց որպես կուսակցապետություն, ՀՀԿ նիստերը նմանեցրեց Կոմկուսի պլենումի կամ բյուրոյի նիստերին։ ՀՀԿ նիստի լուսաբանումն էլ լրատվամիջոցներում խորհրդային քարոզչամեքենայի արտադրանք է հիշեցնում: «Իսկ նման կերպ մենք նմանվում ենք միակուսակցական համակարգ ունեցող պետության»,- ասաց քաղաքագետը: Հայ ազգային կոնգրեսի մասին քաղաքագետը կարծիք հայտնեց, թե այն պատրաստ չէ խորհրդարանական ընտրություններին, քանի որ շատ դժվար կլինի 18 կուսակցություններից բաղկացած կառույցի, որի գերնպատակը նախագահական ընտրություններին հաղթելն է, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցուցակ կազմել: Ահա ինչու «Հայ ազգային կոնգրեսը ցանկանում է, որ շաբաթն ուրբաթից շուտ գա»,- նկատեց Հմայակ Հովհաննիսյանը, հավելելով. «ՀԱԿ-ը կհասնի իր նպատակին եւ հանրապետությունում կանցկացվեն արտահերթ ընտրություններ»:
«Հետաքրքիր շրջան ենք ապրում, երբ իշխանությունը լրջագույն ճաքեր է տալիս: Չեմ կարծում, որ նոր նշանակումները երկրի արդյունավետ կառավարման հետ են կապված, այլ Սերժ Սարգսյանը փորձում է ազատվել քոչարյանական կադրերից», — այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Իշխանական հանցագործ բուրգը, ըստ նրա, անում է ամեն ինչ, որ առանց ցնցումների պահի այդ բուրգը, բայց դա նրան չի հաջողվի. «Պարտադրանքով գործընկեր չես պահի: Եթե Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տալիս` իջեցնելով իր ստատուսը, ակնհայտ է, որ այդ հրաժարականը նրան պարտադրվել է, մանավանդ հայտնի էլ չէ` նոր տեղում նա կարող է կարևոր դերակատարում ունենալ, թե ոչ»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը` կանխատեսելով, որ դեռ լուրջ հրաժարականների ենք ականատես լինելու:
Իջևանի ընտրությունները, ըստ նրա, ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն լրջորեն իր դիրքերը զիջում է, կարևոր չէ, թե որ քաղաքական ուժին, մանավանդ որ լուրեր են տարածվում, որ ՀՀԿ-ի երեկվա նիստում վեր է հանվել Տավուշի մարզպետի հարցը, և հնարավոր է` նրան էլ պարտադրված լինի հրաժարական:
«Այսօր Սերժ Սարգսյանը շատ կուզեր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեին, եթե կարողանար ԲՀԿ-ից իրեն սատարելու խոստումներ կորզել, քանի որ նա գիտակցում է` որքան ժամանակը ձգվում է` այնքան ՀՀԿ-ն թուլացնում է իր դիրքերը: Ինչպես ասում են` գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել, և ի վերջո կարծում եմ, Գիքորը մահանալու է»,- նկատեց Լյուդմիլա Սարգսյանը:
Նրա խոսքով անպատժելիություն է այն, որ Գագիկ Բեգլարյանին ուզում են «ռեաբիլիտացիա» անել, Հովիկ Աբրահամյանն էլ իշխանության համար «շտրաֆնոյ բատալյոն է», ուզում են դաստիարակել ու հասկացնել, որ եթե չենթարկվի, այդտեղից էլ հեռու է գնալու: Այն հարցին` հնարավո՞ր է` ՀԱԿ-ն իր շարքերն ընդունի Հովիկ Աբրահամյանին, եթե վերջինս ցանկանա, մանավանդ որ անցյալում, նա ՀՀՇ անդամ է եղել, Լուդմիլա Սարգսյանն ասաց. «Բացառվում է, քանի որ ՀՀՇ-ն արդեն մաքրվել է»:
Անդրադառնալով վերջին աղմկալի իրադարձություններին նա ասաց. «Իշխանությունները անդադար խոսում են եվրոպական արժեքներին ինտեգրվելու մասին, բայց որոնք են այդ արժեքները` կրիմինալը, ամենաթողությունն ու թալա՞նը: Ամենաթողությունն այն աստիճանի է հասել, որ նույնիսկ հրապարակային են հանցանք կատարում, քանի որ գիտեն, որ չեն պատժվելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` նկատի ունենալով Սյունիքի մարզպետին, որը, ըստ գործարար Սիլվա Համբարձումյանի, հարձակվել է իր վրա: «Նա միշտ էլ ջրից չոր է դուրս եկել, նա ինձ համար տղամարդ չի»,- ասա նա` ավելորդ համարելով այն խոսակցությունները, թե նման դեպք չի եղել:
«Հաստատ գիտեմ, որ եղել է, նախ դա նկարահանվել է, և հետո այնտեղ իմ աղջիկն է աշխատում, և նման բան եղել է»,- ասաց ՍԴՀԿ ատենապետը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը մի պարզ ճշմարտություն ասաց. Մեր իշխանությունների խոսքն ու գործը իրար չի բռնում: Նրա կարծիքով` նախագահը, վարչապետը և այլք իրենց ելույթներում պատրաստակամություն են հայտնում ինչ-որ բան փոխել, օրինակ հայտարարում են` թե Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրականացվելու է արդյունաբերության զարգացման ծրագիր` միտված արտահանմանը, բայց այդ ամենը միայն ցանկություններ են և ոչ հնարավորություններ:
«Այսօր երբ նայում եմ գյուղատնտեսության վիճակը, որտեղ զարգացման ինտենսիվության աստիճանը զրոյի է հասնում և նախնադարյան վիճակ է, պարզ է դառնում, որ այդ ցանկությունները կմնան թղթի վրա: Ճիշտ է` այս տարի գյուղատնտեսության վիճակը մի քիչ բարելավվել է` կապված բնակլիմայական բարենպաստ պայմանների հետ, երևի դա էր ոգեշնչել մեր պաշտոնյաներին նման ծրագրեր կազմել, բայց երբ նայում եմ արդյունաբերության ոլորտը, հասկանում եմ, որ մարդիկ երևակայությանը շատ են զոռ տվել»,- ասաց Խաչատրյանը:
Ըստ Խաչատրյանի Հայաստանը գտնվում է համակարգային խոր ճգնաժամի մեջ՝ թե քաղաքական, թե տնտեսական առումով, և բյուջեն թույլ չի տալու այդ ճգնաժամից դուրս գալ. «Բյուջեն ոչ մի ամբիցիաներ իր մեջ չի պարունակում, այդ առումով ոչ մի փոփոխություն չի առաջացնի, ոչ քաղաքական, ոչ էլ որակական առումով»:
Նրա կարծիքով երկիրը առանձին ոլորտների բարելավման փոխարեն պետք է խնդիրները լուծի համակարգային ձևով, որն էլ պիտի բխի քաղաքական դաշտում համակարգային փոփոխություններից: Վառ օրինակը հարևան Վրաստանն է, ուր քաղաքական կամքի առկայության պայմաններում խնդիրները հաջողությամբ լուծվում են: «Ի դեպ, վարչապետը երեկվա իր ելույթում ասաց, որ 2011թ. ներդրումներ են արվել և հազարավոր աշխատատեղեր են ստեղծվել, սակայն պաշտոնական տվյալներն ասում են, որ ներդումները նվազել են, իսկ աշխատատեղերի մասին խոսք էլ չկա, ես չեմ տեսնում: Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները կստեղծեն այնպիսի պայմաններ, որ ներդրումները ավելանան, համոզված եմ, որ ոչ»,- ասաց Խաչատրյանը:
Նա խոսեց նաև վերջին պաշտոնանկությունների մասին. Ըստ ՀԱԿ-ի անդամի դրանով Սերժ Սարգսյանը փորձում է առավել կառավարելի դարձնել քաղաքական համակարգը. «Սերժ Սարգսյանի ելույթների տրամաբանությունը սխալ է, երբ նա տարանջատում է քաղաքական համակարգը տնտեսական համակարգից, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ»:
ՀԱԿ-ի մասով նա տեղեկացրեց. «Մենք պատրաստվում ենք արտահերթ և նախագահական, և խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների, ուզում ենք ճշտել ամեն բնակավայրում, շենքում մեր համախոհների տրամադրությունները, քանակը, պատրաստում ենք դիտորդներ: Իսկ եթե քաղաքական անհրաժեշտություն լինի, ՀԱԿ-ը կանցնի ավելի ինտենսիվ հանրահավաքների և նստացույցերի»:
Ինչ վերաբերվում է Երեւանի քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանի նշանակմանը: նախկին պաշտոնյան կարծում է, որ Հայաստանի կառավարման համակարգում ամենագլխավոր խնդիրը հսկայական չափերի հասնող կոռուպցիան է եւ այս պայմաններում ոչ մի քաղաքապետ չի կարող արդյունավետ աշխատել։ Խաչատրյանը չժխտեց, որ իր ղեկավարման տարիներին ինքը շատ սխալներ է թույլ տվել: Սակայն հիշեցրեց, որ ինքը ղեկավարել է այն տարիներին, երբ Երեւանի բնակչությունը լույս ու ջուր չուներ:
Հ.Գ. Ի դեպ քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը որ պաշտոնավարել էր գրեթե 10 քաղաքապետերի օրոք, մի օր անկեղծացավ, որ Վահագն Խաչատրյանը նրանց մեջ լավագույնն էր:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն զբաղեցրած պաշտոնից ազատել է Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննչականի պետ Կարեն Կարապետյանին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.