29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Առաջին առատ ձյունն էլ եկավ ու հալվեց: Այն չհասցրեց էլ սպիտակ դարձնել երկիրը, զի ներքաղաքական կյանքը Հայաստանում անտանելիության աստիճանի հագեցած է մրով: Օրինակ` վարչապետի և Հարություն Առաքելյանի պատմությունը: Չգրանցված կուսակցապետ, որը հրապարակավ դիմում է վարչապետին` եթե ինձ պաշտոնապես չգրանցեք կուսակցապետ, ապա կբացահայտեմ, թե ինչպես են վարչապետը, յուր եղբայրը և այլոք կերել 31 միլիոն դոլար:
Եթե իրոք կերել են, ապա ի՞նչ կապ ունի կուսակցապետության պաշտոնական գրանցումը: Այդպիսի հանցագործությունը ենթակա է պատժի` ում կողմից էլ այն կատարված լինի: Այսինքն, եթե գրանցվեց, կարելի է անցնել ծանր հանցագործության պարագայում իմանալ-չհայտնելո՞ւն… Նույն վարչապետի պարագայում էլ է անհասկանալի` ի՞նչ է նշանակում հրապարակավ հայտարարել, թե տեղի ունեցածը շանտաժ է, սակայն շանտաժի համար պատասխանատվության ենթարկելու պահանջ մենք չտեսանք: Այսինքն` ստացվում է զարհուրելի մի բան. Վարչապետն ու կուսակցական գործիչը հրապարակավ խոսում են ծանր հանցագործության մասին, սակայն այդ ծանր հանցագործությունն ընդամենը «բազարի» առարկա է: Հանրությանն էլ համարել են այնքան կեղտոտված, որ մտածում են, թե նույն այդ հանրության աչքի առաջ կարելի է «բազար» անել ծանր հանցագործության շուրջ…
Չնայած այդ հանրության մաս են կազմում նաև այն 300 հազար հոգին, որ 5000 դրամի դիմաց անգամ Ալիևին քվե կտա, բայց մի՞թե դա ամբողջ հանրությունն է: Չէ՞ որ 3 միլիոն մարդ է ապրում Հայաստանում: Չէ՞ որ կան նրանք, ում քվեի հարցը փողով չի լուծվում, ովքեր կամ դեմ են քվեարկում իշխանությանը` ելնելով սեփական ճիշտ կամ սխալ համոզմունքից, կամ կողմ, ու պատրաստ են պահանջներ ներկայացնել իրենց ընտրած իշխանությանը…
Կամ Լիսկա — Սիլվա Համբարձումյան հակամարտությունը: Դա էլ դարձավ հրապարակային «բազարի» առարկա: Մինչդեռ ակնհայտ է, որ Սուրիկ Խաչատրյանը պիտի նստի բանտում մինչև իր վերջին օրը, իսկ գործարարուհին այնպիսի քանակի ստվերային խաղերի մեջ է, որ դա առնվազն հետաքննության կարիք ունի:
Ու այդպես շարունակ: Նաև տեղի ունեցած ցուցերի պարագայում: ՀԱԿ-ի հանրահավաքին, ոստիկանության տվյալներով, 2700 հոգի է մասնակցում. Թամաշա անողների զգալի մասը ցրտին հրապարակ գալու հավես չունի: Ու ի՞նչ է ասվում այդ եկածներին` որ իհարկե ամեն ինչի պատրաստ են ՀՀ նախագահի հրաժարականի համար` գնացեք մասնակցեք հերթական ընտրություններին: Էլ ի՞նչ իմփիչմենթ, ի՞նչ բան, ո՞ւմ եք էշի տեղ դրել… Բայց արի ու տես, որ Գագիկ Ծառուկյանին ու այլ օլիգարխներին նաև հրապարակավ «բազար» են առաջարկում, թե որ դեպքում նրանց կհամարեն «պուպուշ» օլիգարխ: Օլիգարխի «պուպուշը» ո՞րն է. կամ քանդում ենք գրողի ծոցն ուղարկում օլիգարխիկ համակարգը, կամ պահպանում: Նույն օլիգարխների թեմայով Լևոն Հայրապետյանի «սենսացիոն» հայտարարությունը նույնպես ազնիվ չէ: Առաջարկում է «արտագաղթեցնել» մի շարք «արհեստական» օլիգարխների: Ինչ է նշանակում պարտադրել, որ արտագաղթեն. եթե հանցագործ են` պետք է բանտ նստեն, իսկ եթե օրինավոր են, ապա ո՞վ և ի՞նչ իրավունքով նրանց պետք է վռնդի հայրենիքից: Համ էլ ինչպե՞ս եղավ, որ Լևոն Հայրապետյանի նկարագրած «արհեստական օլիգարխի» բնութագրիչները ճիշտ ու ճիշտ համընկնում են Գագիկ Ծառուկյանի կերպարի հետ: Դա ի՞նչ խաղեր են, և հանուն ինչի՞: Մի՞ թե հանրությունը էշ — էշ պիտի հավատա, որ եթե Ծառուկյանին հալածի, ապա երկրում ամեն ինչ կշտկվի: Եթե Ծառուկյանն այդքան վատն է` թող կալանավորեն ու քննություն անցկացնեն, ԲՀԿ-ն էլ սահմանադրական դատարանի որոշմամբ փակեն, իսկ եթե ոչ` քանի՞ կոպեկ արժե այդ սենսացիան իր հեղինակով հանդերձ…
Այլ ցույցեր էլ եղան: Զորօրինակ` «Միասին» երիտասարդական շարժումը պահանջագիր հանձնեց վարչապետին` հայոց լեզվի պահպանման միջոցառումների մասին, հետո էլ երիտասարդները Հյուսիսային պողոտայի բոլոր` օտարալեզու ցուցանակ ունեցող խանութների մոտ կանգ առան ու վանկարկեցին «Ամոթ»: Ու անմիջապես հայնվեցին նրանք, ովքեր հարցադրում են` այդ ինչո՞ւ ՀՀԿ-ի «կոմսոմոլը» որոշեց պաշտպանել հայոց լեզուն, ի՞նչ կա դրա տակ: Հիմա ինչ` վա՞տ բան են արել, որ պաշտպանել են: Թե՞ պաշտպանելը լավ բան կլիներ միայն այն դեպքում, եթե պաշտպանողները ընդդիմադիր լինեին: Կամ էլ ֆեմինիստուհիների ցույցը: Մի աղջկա թիկունքին գրված էր. «Ես 14 տարեկան եմ, և ինձ բռնաբարել է իմ հայրը»: Եթե դա ընդամենը ցուցապաստառ է, մեկը հարցնող լինի. աղջիկ ջան, իսկ ո՞ւր է քո իրական հայրը, և ինչպե՞ս եղավ, որ քեզ թույլ տվեց այդպիսի գրառումով փողոց դուրս գալ: Բա որ մի ասող լինի` ես քո հոր… որ քեզ բռնաբարել է:
Ամբողջ քաղաքական դաշտը լեցուն է հրապարակային կեղտոտ սակարկություններով` հանրության աչքի առաջ: Հանրության, որին մեխի գլխի կամ անլեզու հայվանի տեղ են դրել թե իշխանամետները, թե ընդդիմադիրները: Լավ, բա որ հանրությունն այնպես կատաղի, որ մարտի մեկը ձեզ մանկական խաղ կթվա՞… Կամ էլ ընդհանրապես թքի ձեր վրա ու չգա ընտրատեղամասեր, ու ստիպված լինեք 300 հազար` քվե ծախող թերմացքների շրջանակում մրցակցել, թե ով ավելի շատ կվճարի: Բայց չէ՞ որ այդ ծախուները ձեզանից և ոչ մեկի համար հենարան չեն դառնալու, դրա մասին մտածե՞լ եք… Չնայած` չկա չարիք առանց բարիքի, թող ժողովուդը հասու լինի այն ճշմարտությանը, որ քաղաքական դաշտը գրեթե չի տարբերվում անասնաֆերմայից: Եվ վերջապես սովորի դատել ըստ ռեալ գործերի, այլ ոչ թե դատարկ խոսքերի:
… Եվ, տեղացած առաջին առատ ձյունը չհասցրեց ասֆալտը պատել թեկուզ բարակ սպիտակ շերտով: Դեռ օդում, այնքան մուր ներծծեց, որ ամբողջովին սևացավ: Միգուցե ասֆալտի մրջուրն իր հետ քաղաքային կոյուղի տանի նաև մթնոլորտում կուտակված անբարո խաղերի թունավոր լիցքե՞րը: Պարզապես չեմ ուզում հավատալ, որ մեր հանրությանն է վերաբերում Եզնիկ Կողբացու խոսքը. «Խոզի համար կոյաջուրը բաղնիք է»:
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր ստորագրեցին Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության պլանը` նախկինում բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար: Այն նպատակ ունի ակտիվացնել համագործակցությունը մի քանի ուղղություններով, հատկապես խթանել ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությունը:
«Մի քանի ուղղություններ ընդգծվեցին, որոնց ուղղությամբ պետք է ակտիվ աշխատել։ Դա փոխադարձ հետաքրություն ներկայացնող ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակոցությունն է, մեծ աշխատանքային խումբ է եկել Հայաստան, որ մշակվի այդ արագ արձագանքմանն ուղղված զինավարժությունների անցկացման պլանը, որը պիտի անցկացվի 2012թ. Հայաստանում: Ինձ դուր եկավ Արթուր Բաղդասարյանի մոտեցումը` պարբերաբար հանդիպումների միջոցով կրկնակի ակտիվացնել համագործակցությունը` այս ոլորտի խնդիրների և առաջնահերթ ուղղություններով միջոցառումների իրականացման համար»,- ասաց Բորդյուժան։
«ՀԱՊԿ անվտանգության միջոցառումների շրջանակում անցկացվել են 15 միջոցառում` նվիրված ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության խթանմանը։ Այդ առումով արագ արձագանքման զորավարժությունները նույնպես ուղղված են ՀՀ համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում ակտիվացնելուն: Հույս ունեմ, որ եկող տարի արագ արձագանքման զորավարժությունները արդյունավետ կանցնեն»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Այսօր «Վարկած» ակումբի հյուրն էր ԱԺ պատգամավոր Հայկ Սանոսյանը: Լրագրողների հետ հանդիպմանը նա նախ հստակեցրեց. ՀՀ բյուջեից ու տարբեր հիմնադրամներից ֆինանսական միջոցները բախշելիս պետք է հաշվի առնել նաև Վրաստանի հայ համայնքին՝ 75 հայկական գյուղեր` կես միլիոնի հասնող հայ բնակչությամբ։ Վրաստանում անուշադրության մատված հայ համայնքը, ոչ միայն ֆինանսական այլև բարոյահոգեբանական առումով մայր հայրենիքի ուշադրության կարիքն ունի:
«Կարծում եմ՝ Համահայկական հիմնադրամի գործառույթների շրջանակը պետք է ընդարձակվի և աշխարհագրությունը մեծացնելով՝ թեկուզ քիչ-քիչ բաժին հանվի նաև այդ համայնքներին»,- նշեց Հայկ Սանոսյանը:
Պատգամավորը համոզված է, որ Աբխազիայում նույնպես բնակվում է 40 հազար հայ, նրանց էլ պետք է ուշադրության կենտրոնում պահել, թեկուզ մշակութային-կրթական միջոցառումների կազմակերպման առումով, և այս առումով մեծ անելիք ունի Սփյուռքի նախարարությունը:
Խոսելով Բյուջեի մասին, որից դուրս է մնացել Ջավախքը Հայկ Սանոսյան ասաց. «Բյուջեի նախագիծն այնքանով է իրատեսական, որ բարդություններ լինելու են կապված համաշխարհային ճգնաժամի հետ: Կառավարության կողմից պետք է իրականացվի միջոցառումների շարք, որ գումարները կարողանան հավաքագրել»:
Ըստ նրա համաշխարհային պրակտիկայում, ընդունված փորձ կա. մեծահարուստներն իրենք են առաջարկում, ավելի շատ հարկ վճարել քանի որ կայացած բիզնեսմենները ձգտում են, որ իրենց երկրի տնտեսությունը զարգանա:
Սանոսյանն ասաց, որ մեր ԱԺ-ում էլ հարկային նման փաթեթի առաջարկ է արվել` շքեղության հարկ անվամբ. «Սակայն իմ առաջարկությունը բազմակողմանի է լինելու` մասնավորապես 30 մլն շահույթ ունեցող կազմակերպությունները նույնպես պետք է հարկվեն, քանի որ սրանով կթեթևացվի մանր և միջին բիզնեսի բեռը»:
Նրա կարծիքով մեր տնտեսական քաղաքականությունը համահունչ պետք լինի համաշխարհային տնտեսական քաղաքականությանը: «Գործարարներ կան, ովքեր կայացել են մեր երկրում, չեն թողել գնացել Հայաստանը, պարզապես կայացած բիզնեսի մի մասը տեղափոխում են այլ երկիր իրենց բիզնեսն ավելի մեծացնելու համար», -ասաց պատգամավորը:
«Մենք ստեղծել ենք «Ջավախքի զարգացման հիմնադրամ» անունով մի կառույց, որը փորձում է իրականացնել տարբեր`մասնավորապես մշակութային միջոցառումներ: Կարծում եմ, որ «Համահայկական հիմնադրամի» գործառույթները պետք է մեծանան, իհարկե պետք է առաջինը Արցախին ուշադրություն դարձվի, բայց հայ ազգի մյուս հատվածներին էլ մի փոքր բաժին հասնի:Սակայն դա չի արվում դիվիդենտներ շահելու նպատակով.Մենք` ես և Շիրակ Թորոսյանն արդեն քառասուն տարեկան ենք և հիմա չէ, որ պետք է դիվիդենտներ շահենք: Ես մեր ժողովրդի մոտ դիվիդենտենր ձեռք եմ բերել տասը տարեկանից` սկսած շախմատային մրցաշարերից և ֆուտբոլից: Թե ինչ գործեր ենք անում իմ եղբոր հետ Ջավախքում` գիտեն բոլորը: Սակայն Ի տարբերություն Շիրակ Թորոսյանի, ես ոչ մի կենտրոնի կողմից չեմ ղեկավարվում», — պարզաբանեց Սանոսյանը:
ԱԺ պատգամավոր Հայկ Սանոսյանը դիվիդենտներ չի ուզում շահել նաև Չախալյանի անունը շահարկելով. «Վահագն Չախալյան քաղաքական գործիչ ես չեմ ճանաչում, նա այդպիսի գործունեություն չի էլ ծավալել։ Պարզապես մի վարդով մտել է իրենց գյուղապետարան և գյուղապետին ասել` հեռացիր՝ փորձելով Վրաստանի «Վարդերի հեղափոխություն» իրականացնել նաև իր բնակավայրում։ Դրա համար չեմ կարծում, թե որպես քաղբանտարկյալ են նրան պահում»:
Հայկ Սանոսյանն առաջարկ ուներ նաև գյուղատնտեսության վերաբերյալ. «Պետք է զարգացնել ` մասնավորապես գյուղատնտեսական ապրանքների միջոցով անհրաժեշտ է դառնալ արտահանող պետություն:Մենք պետք է թե´ բյուջեից, թե´ բոլոր հիմնադրամներից ֆինանսական միջոցները բաշխենք այնպես, որ հայ ազգի մյուս հատվածներին էլ հասնի, օրինակ` Վրաստանի Մառնեուլի, Կարդաբանի գյուղերին և մոտ յոթանասունհինգ գյուղերի էլ հասնի ֆինանսներ»:
Հանրապետական կուսակցությունն անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` երկրի նախագահին ուղղված պաշտոնական նամակին, որտեղ կոչ է արվում անցկացնել արդար ու ազատ ընտրություններ, և այդ նպատակի համար ապակուսակցականացնել պետական ու կրթական հաստատությունները հայտարարում է.
«2011 թվականի նոյեմբերի 21-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է հղել Հայաստանի նախագահ եւ Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին, որում շարադրվել են երկրում ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանն ուղղված մի շարք առաջարկություններ:ՀՀԿ-ն դրական է գնահատում ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած քաղաքական ուժի կառուցողական եւ անաչառ մոտեցումը եւ կարեւորում դրանց բարելավմանն ու կատարելագործմանն ուղղված յուրաքանչյուր հիմնավորված առաջարկության շահագրգիռ քննարկումը:
Միաժամանակ ՀՀԿ-ն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ բարեփոխումներ ակնկալող նախաձեռնությունները պետք է ունենան պոզիտիվ միտում եւ բացառեն առանձին երեւույթների սուբյեկտիվ ընկալումները որպես օբյեկտիվ իրականություն ներկայացնելու կամ այդպիսի պատրանք ստեղծելու հավանականությունը, քանզի արդարացի չէ սուբյեկտիվ գնահատականները դնել քաղաքական եւ իրավական գործընթացների օրինաչափությունների բացահայտման հիմքում:Ազատ եւ արդար ընտրություններ կազմակերպելու եւ անցկացնելու իշխանության ստանձնած քաղաքական պարտավորության իրականացմանն ուղղված կարեւորագույն քայլերից մեկը դարձել է ընտրական նոր օրենսգրքի ընդունումը: Նամակում արծարծված հարցերի գերակշռող մեծամասնությունը իրենց կարգավորումն են ստացել նոր օրենսգրքի մեջ եւ դրանք առավել առարկայական ու չափելի կարող են դառնալ բուն ընտրական գործընթացներում:
Այս պարագայում հռչակագրային բնույթի հայտարարությունները կամ պոպուլիստական կարգախոսները չպետք է փաստացի իրացվող քաղաքական կամքը կասկածի տակ դնելու գործիք ծառայեն: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է զերծ մնալ իշխանության ստանձնած քաղաքական պարտավորությունները բացարձականացնելու փորձերից, քանզի դրանք ունեն ողջամիտ սահմաններ եւ չպետք է դառնան այլոց իրավունքները, ազատություններն ու կամարտահայտությունը սահմանափակելու կամ ոտնահարելու պատրվակ: Ցանկացած պետություն պետք է ձգտի անթերի ընտրությունների, սակայն դրանց անցկացումից առաջ կանխատեսվող ենթադրյալ շեղումները չպետք է նսեմացնեն այդպիսի ձգտման արժեքը: Այլ խնդիր է, որ ընտրական գործընթացներում բացահայտված կամ արձանագրված ցանկացած խախտում պետք է համարժեք գնահատական ստանա, եւ դա է լինելու քաղաքական այդ հանձնառության կատարման չափանիշներից մեկը»:
Դանիա կատարած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցի օրակարգում էր Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթը Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ելույթին ներկա էին Դանիայի ԱԳՆ պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դիվանագետներ, լրագրողներ եւ փորձագետներ:
Ելույթից հետո, պատասխանելով հարցերին, Էդվարդ Նալբանդյանն, անդրադառնալով Թուրքիայից հնչող հայտարարություններին, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ ոչ բոլոր հարցերի շուրջ էր պայմանավորվածություն ձեռք բերվել, ասաց. «Նման հայտարարություններն առնվազն տարակուսանք են առաջացնում. արդյո՞ք Թուրքիան բոլոր համաձայնագրերն է ստորագրում առանց վերջնական համաձայնեցման կամ ինչո՞ւ է ստորագրում, եթե համաձայն չէ համաձայնագրի բովանդակության հետ»:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն նոյեմբերի 24-ի կառավարության նիստում թեպետ անուղղակի, սակայն իր դժգոհությունը հայտնեց վիճակագրական տվյալների վերաբերյալ, որոնց համաձայն շինարարության ոլորտում գրանցվել է 25 տոկոս անկում:
Նիստում կառավարությունը փոխեց հողերի կատեգորիան մի շարք համայնքներում ` փոքր ՀԷԿ կառուցելու թույլտվություններ տալու նպատակով:
Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը պարզաբանել է մամուլում հրապարակված լուրը, թե՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը «մինուսով» բյուջե է ժառանգել.
««Հրապարակ» օրաթերթում տեղ գտած հրապարակման առնչությամբ, թե Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը «մինուսով» բյուջե է ժառանգել և հաջորդ տարվա համար վճարելիք գումարների չափը գրեթե աստղաբաշխական է, պարզաբնում եմ, որ Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեի միջոցները ամբողջությամբ բավարարում են վճարելու բոլոր կատարված աշխատանքների դիմաց։ 2011 թվականի քաղաքապետարանի ծրագրերը ներառում էին մի շարք շարունակական աշխատանքներ, որոնց մի մասը նախատեսված էր ավարտել 2012 թվականին, իսկ դրանց վճարումները նախատեսվել են Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի նախագծով։ 2011 թվականին պայմանագրերով ստանձնած բոլոր պարտավորությունները կվճարվեն նույն տարում»:
«Ներկայումս մի գործընթաց է նշմարվում, երբ ամենուր՝ թե աշխարհում, թե Հայաստանում մարդիկ համոզվում են, որ իրենց կյանքը իրենց չի բավարարում», — այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշոտ Մանուչարյանը:
Նրա կարծիքով, մարդը հասունացել և փորձում է դուրս գալ իր քաղաքական, տնտեսական և արժեքային կաղապարներից: Հայաստանում նույնպես ըմբոստություն է, այսօրվա աշխարհի քաղաքական առաջադեմ կաղապարները չկարողացանք ստեղծել, և ամենուր մարդիկ ելք են փնտրում:
Խնդիրը, Մանուչարյանի համոզմամբ արժեհամակարգի փոփոխությունն է. «Հայերի մեծագույն գանձերից մեկը Նարեկացին է, ով ցույց է տալիս մարդու ճիշտ ուղին այս աշխարհում: Նա այսօրվա արժեհամակարգով պետք է ձգտեր Բենթլիի, կամ իր ժամանակների չափանիշով՝ գոնե ոսկեզօծ պոչով ավանակի, բայց նա թողել է «Մատյան ողբերգության»-ը, այնպես որ ամեն ինչ հանգում է արժեհամակարգի փոփոխության»:
Նրա համոզմամբ` այսօր քաղաքական դաշտի մեծամասնությունը կրողն է այն արժեքների, որը հրամցրել է նրան լիբերալ-դեմոկրատիան, և ինքը մերժում է այդ արժեքները: «Ես ինքս էլ ընդդիմություն եմ, քանի որ ես էլ եմ ուղիներ փնտրում այդ կաղապարներից, ինչպես ամբողջ մարդկությունը: Ամեն մի ըմբոստ ոգու ողջունում եմ, այդ առումով ՀԱԿ-ի պայքարն եմ ողջունում»,-ասաց ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին գլխավոր խորհրդականը:
Ըստ Մանուչարյանի եկեղեցականներն ու մեծահարուստները այսօրվա ամենաողբերգական կերպարներն են, մարդիկ`որոնք կոչված են առաջնորդելու ազգը, նրան կործանման են տանում:
«Կա Նժդեհի թողած ժառանգությունը, բայց ՀՀԿ-ն ի՞նչ կապ ունի Նժդեհի ուսմունքի հետ, չեմ հասկանում։ Նժդեհը անդադար կատարելության ձգտող անձանցից էր, այսպիսի կերպարներ ՀՀԿ-ում չկան: Ի՞նչ է այսօրվա դեմոկրատիան, վերցնում է մարդկանց մի խումբ, անջատում նրանց և տալիս ամենալայն իրավունքներ: Այսօրվա մարդն ուրիշ է, ինքն է ուզում կարևոր որոշումների կայացմանը մասնակցել, ինքն է ուզում որոշել իր ուղին»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
Հարություն Առաքելյանն այսօր հայտարարություն է տարածել, մասնավորապես նշելով, որ ինքը «ողջունելի քայլ» է համարում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ իր նամակների առնչությամբ ՀՀ դատախազությանն ուղղված միջնորդությունը:
Առաքելյանը գրում է. «Համոզված եմ, որ քննչական խմբի մոտ առաջանալու են մի շարք հարցեր, և ստորև ներկայացրած իմ հարցադրումները կօգնեն քննությանը», խոստանալով «որևէ հարցի վերաբերյալ դժվարություններ ունենալու դեպքում դիմել վարչապետին.
«Խոստանում եմ մի կողմ թողնել ինձ հասցված վիրավորանքները և լծվել հարցերի պարզաբանման գործընթացին, քանի որ դրանից կշահեն «Նաիրիտում» աշխատող շուրջ 20000 իմ հայրենակիցները, որոնց ճակատագիրը կապված է «Նաիրիտ» գործարանի հետ»,- գրում է նա՝ հարց ուղղելով, թե ինչո՞ւ 2006 թ. չի իրականացվել »Նաիրիտի» ուղիղ վաճառքը, ինչո՞ւ է օֆշորային գոտում գրանցված կասկածելի կազմակերպությանը, որն ուներ ընդամենը 20 հազար ֆունտ ստեռլինգ կապիտալ, տրվել «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը, ինչի արդյունքում էլ այդ կազմակերպությունը գրավադրելով գործարանը, կարողացավ վերցնել 70 միլիոն դոլար վարկ, ինչո՞ւ 70 միլիոն վարկի միայն 39 միլիոն դոլարն է «եկել» Հայաստան, իսկ 31 միլիոնը մինչ օրս համարվում է անհետացած:
Առաքելյանը պահանջում է պարզել, թե ինչո՞ւ է 2006թ. ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, համաձայնություն և թույլտվություն տվել, որ 70 մլն-ը դոլարը նստի օֆշորային ֆիրմայի հաշվեհամարին, ո՞վքեր են Rhinoville Property Limited-ի իրական սեփականատերը։
Նա նշում է. երբ հայաստանյան լրատվամիջոցները բարձրաձայնում էին, որ «Նաիրիտի» արտադրանքը չափազանց էժան գնով` 1 տոննան 2 հազար 700 դոլարով է արտահանվում և փորձում էին ստանալ պարզաբանումներ, «Նաիրիտի» 10 տոկոս պետական բաժնեմասի պատասխանատու հանդիսացող էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն արդարանում էր, թե «մեր ապրանքի գինը դա է շուկայում», այնինչ միջնորդ կազմակերպությունները կաուչուկի 1տոննան սպառողին են հասցնում 3,5 հազար դոլարից ավելի արժեքով: Արդյո՞ք նախարարը միտումավոր չէ իրեն դնում չիրազեկվածի տեղ: Ո՞ւմ գրպանն էր գնում վաճառված կաուչուկի 1 տոննայից մնացած 4 հազար դոլարից ավելի գումարը»,- հարցնում է Առաքելյանը՝ կոչ անելով Տ. Սարգսյանին պատասխանել՝ ինչո՞ւ է գործարանի 900 հոգանոց ուռճացված ադմինիստրատիվ-վարչակազմը ստանում է 320 մլն դրամ աշխատավարձ, իսկ 2 հազար 100 մասնագետները ստանում են ընդամենը 170 մլն դրամ աշխատավարձ:
ԸստԱռաքելյանի «Նաիրիտի» բաժնետոմսերը պետք է վերադարձնել դրանց իրական տիրոջը` ՀՀ կառավարությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հետ:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի անցած չորս տարիների գործունեությունը, որը Նախագահի խոսքով, եղել է ակտիվ և արգասաբեր` նպաստելով Եվրամիության հետ մեր երկրի հարաբերությունների դինամիկ զարգացմանն ու արդյունավետ համագործակցությանը: Այդ ամենի արդյունքում, ըստ Հանրապետության ղեկավարի, լավ նախադրյալներ են ստեղծվել երկրում սկսված բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու համար:
Նախագահի հրամանագրով, Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհավորել և Ռաուլ դե Լուցենբերգերին է հանձնել պետական պարգևը` հույս հայտնելով, որ նա այսուհետ էլ շարունակելու է մնալ մեր երկրի բարեկամը, որտեղ էլ հետագայում պաշտոնավարի:
Դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը շնորհակալություն է հայտնել իր գործունեության ընթացքում մշտապես ցուցաբերված աջակցության, համագործակցության և աշխատանքին տրված գնահատականի համար: Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի փոփոխություններ են կատարվել, երկրում լուրջ բարեփոխումներ են ընթանում, ինչը ԵՄ-ում ևս գերիշխող կարծիք է: Ռաուլ դե Լուցենբերգերը հաջողություններ է մաղթել այդ բարեփոխումներին, որոնք, նրա հավաստմամբ, առավել կամրապնդեն ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու կխորացնեն համագործակցությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.