29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Սամվել Նիկոյանը անցյալում անկախության համար պայքարած տղաներից է, Անդրանիկ Մարգարյանի ընկերը, հասուն պատական գործիչ, նա տիրապետում է ԱԺ բոլոր կազմակերպչական և օրենսդրական խնդիրներին, և այսօր շատ հստակ կարող է կազմակերպել ԱԺ գործունեությունը։ Իսկ Շարմազանովին համարում եմ երիտասարդ գործիչ, որը կարողացավ կարճ ժամանակում ինքնադրսևորվել, և ըստ այդմ էլ գնահատվեց ՀՀԿ-ի կողմից, իսկ Գագիկ Մելիքյանը ունի ԱԺ-ում և քաղաքական դաշտում աշխատելու փորձ: Ըստ Ռազմիկ Զոհրաբյանի` այդպիսով ձևավորվել է նոր երիտասարդ թիմ, որով էլ ՀՀԿ-ն կնախապատրաստվի ընտրություններին»,- այսօր լրագրողների հետ ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` անդրադառնալով երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի ընդունած որոշումներին:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանին Զոհրաբյանը նշեց որ նա մասնակցել է ՀՀԿ և գործադիր մարմնի և խոհրդի նիստերին: Քանի որ այս ընտրությունները պետք է լինեն բավական ծավալուն և թափանցիկ, այս ընտրություններին հետևելու են մեծ թվով միջազգային դիտորդներ,ահա թե ինչու Հովիկ Աբրահամյանը պատրաստակամ է` ներդնել բոլոր ջանքերը, որ ընտրություններում ՀՀԿ-ն հաղթի:
Անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած վերջին դեպքին երբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին ելույթի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը վիրավորել ու անվանել էր «հայվան…էշ», ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հիշեց, որ նախորդ խորհրդարաններում նույնիսկ իրար են ծեծել, բայց արդեն 4 տարի նման դեպք չէր եղել: Իսկ հիմա, ըստ Ռազմիկ Զոհրաբյանի, «ուղղակի տերմիններ են հնչել` մեկը մեկին հայվան են ասել»: Դիտարկմանը, թե հայվանից բացի, Առաքել Մովսիսյանը նաև «էշ» է ասել Արմեն Մարտիրոսյանին, ՀՀկ-ական պատգամավորը հումորով արձագանքել է. «Հայվանի նման էլ էշն ա: Հայվանը թուրքերեն նշանակում է անասուն, էշն էլ ա անասուն էլի»:
ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը այսօր «Վարկած» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց վարչապետին ուղղված ֆաքսերի ճակատագրի մասին՝ նշելով, որ բաց ֆաքս համար 3-ը վերջինը չէ: Նրա խոսքով՝ համաձայն իր ուսումնասիրությունների, 2009թ. մարտ ամսին, այսինքն` գործարանի պայթյունից օրեր առաջ «Նաիրիտ» գործարանի հաշվեհամարից 35 մլն դոլար է փոխանցվել մի շարք կազմակերպությունների, որից 22 միլիոն դոլարը գնացել է դանիական ինչ-որ ֆինանսական խմբի, 8 միլիոն դոլարը` «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ»-ի հաշիվներին, իսկ 60 մլն դրամ հատկացվել է ոմն Անդրանիկ Հովհաննիսյանի: Մնացած մոտ հինգ միլիոնով էլ մարվել են աշխատավարձի և այլ արտադրական պարտքեր: «Նաիրիտը» կանխամտածված տարել են սնանկացման:
«Չի բացառվում, որ «Նաիրիտի» գողացված փողերը դրվում են իմ դեմ`որպես հակաքարոզչություն: Դրա ապացույցն են ամենաթանկ հյուրանոցում կազմակերպված միջոցառումն ու ֆուրշետը, որը լուսաբանել են նաև բոլոր հեռուստաընկերությունները: Ավետիքյանն Անտինյանի խելքը կերել է, և իմ դեմ գործում են վարչապետի հետ միասին: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ որևիցե քննարկում, որևէ առաջարկ միավորման մասին չի եղել: Սա խաբեություն է` ուղղված հասարակությանն ապատեղեկատվություն տարածելուն: Սա Տիգրան Սարգսյանի ճնշումն է կուսակցության վրա`ոմն Ավետիքյանի և Անտինյանի միջոցով: Անտինյանն ինձ ասել է, որ մոտ է վարչապետի եղբոր հետ: Նրանք երեկ ապացուցեցին, որ իրենք դեմ են ՀՌԱԿ-ին և ամեն ինչ անելու են`արատավորելու կուսակցության անունը: Ավետիքյանը նույնիսկ այստեղ քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, քանի որ նա Հայաստանի քաղաքացի չէ: Անտինյանը 2011թ. մարտին հաստատել է իր ատենապետությունը`կեղծելով ստորագրությունը»,-ասաց Առաքելյանը:
Ըստ նրա՝ «Նաիրիտը» պարտք է «Երևան ՋԷԿ» ընկերությանը շուրջ յոթ միլիարդ դրամ. «Արդյոք 100 տոկոս պետական բաժնեմասով «Երևան ՋԷԿ» ընկերությունը անտոկոս ու անժամկե՞տ է վարկ տրամադրել «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» օֆշորային մասնավոր ընկերությանը պատկանող «Նաիրիտ» գործարանին, իսկ «Երևան ՋԷԿ»-ը վարկերի միջոցով տարեկան 12 տոկոսով մարել է սպառած գազի դիմաց իր պարտավորությունները «ՀայՌուսգազարդի» հանդեպ»: Նախագահի և վարչապետի դիմումները գլխավոր դատախազությունը քննում է անհապաղ, սակայն անցել է երկու շաբաթ, բայց որևէ տեղաշարժ չկա։ Առաքելյանը նշեց նաև,որ Արդարադատության նախարարությունը երկու անգամ մերժել է իրենց դիմումը`հաստատելու ՀՌԱԿ համագումարում կայացված որոշումները, և անօրինական է ճանաչել համագումարը:
Այսօր մամուլի ասուլիսում անդրադառնալով ՌԴ-ում կայանալիք ընտրություններին, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը կարծիք հայտնեց թե,` Հաշվի չառնել ռուսական ընտրությունների ազդեցությունը Հայաստանի համար հնարավոր չէ. «Հայաստանի քաղաքական էլիտան բազմաթիվ կապեր ունի Ռուսաստանում, բայց ասել, թե մեկը մեկին կհամապատասխանի, սխալ կլինի: Հայաստանում կա ավելի ազդեցիկ ընդդիմություն»:
Ըստ նրաՌուսաստանում դեկտեմբերի 4-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ձայների Ճնշող մեծամասնությունը կվերցնի իշխող «Եդինայա Ռոսիան», ինչպես որոշել է Պուտինը, մյուս մասը կստանան այլ կուսակցություններ, որոնց դժվար է ընդդիմադիր ասել: «Չեմ կարծում, թե կոմունիստներն ու Ժիրինովսկիի կուսակցությունն ընդդիմադիր են, իսկ ով ընդդիմադիր է, չափից դուրս մարգինալացված է, որոնց անգամ չեն էլ գրանցի»,-ասաց Աբրահամյանը:
Ինչ վերաբերվում էայն հարցին, թե` Պուտի՞նն է որոշելու, թե ով է լինելու Հայաստանի նախագահը, Արամ Աբրահամյանն ասաց. «Ամեն ինչ այդքան պարզ չէ: Իհարկե, Ռուսաստանի տարբեր ուժեր կարող են խոսել Հայաստանի ուժերի հետ, շահագրգռված լինել որեւէ ուժի հաղթանակի մեջ, բայց եթե տեսնեն, որ հակառուսական որեւէ մեկն է դառնում նախագահ, դեմ չեն լինի, որ դառնա: Հետո քաղաքականությունը կվարվի ինչպես պետք է»:
Այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը փաստում է, որ իրոք եկել են Թորոսյանի ժամանակները:
Միջադեպը, կամ ավելի շուտ լեզվակռիվը, որ հարիր չէ պատգամավորներին տեղի է ունեցել, երբ Ազգային Ժողովը քննարկում էր վարկային փոխառության մասին համաձայնագիրը: Դրա համաձայն Հայաստանը 18 միլիոն դոլար վարկ է ստանալու, որն օգտագործվելու է խորհրդատվությունների նպատակով:
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը նիստերի դահլիճ է հրավիրել ԱԺ շենքում գտնվող բոլոր հանրապետական պատգամավորներին: Սակայն չի կարողացել վերահսկել իրավիճակն ու ԱԺ դահլիճում ժխոր է առաջացել, ուշացել է քվեարկությունը, ինչի պատճառով էլ դժգոհություններ են եղել. Ամենաշատը, դժգոհ ու անկարգ եղել են հանրապետականները:
«Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանի նյարդերը տեղի են տվել երբ, «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ելույթն ընդհատել է, քանի որ ժխորը թույլ չի տվել շարունակել: Շմայսը տեղից բղավել է. «Ես չեմ էկել ստեղ, որ քո նման հայվանին լսեմ»: Մարտիրոսյանըն էլ հակադարձրել է թե`. «Հայվանն ինքդ ես, հանգիստ խոսիր: էդ ի՞նչ ձեւ ես խոսում»: Հանրապետական «Շմայսը» բորբոքված լքել է նիստերի դահլիճը:
Հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջեւան-Ղազախ հատվածում` Կայան գյուղի մերձակայքում, նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ հերթական դիտարկումը: Լեռնային Ղարաբաղի հանրապետության ԱԳՆ-ից հայտնեցին, որ հայաստանյան հատվածից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը, դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Մարիուս Պուոձինուսը:
Դիտարկման ընթացքում Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոտքով հատել են հայ-ադրբեջանական սահմանագիծը:
Մինչ դիտարկումը Տավուշի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի խախտումներին եւ ադրբեջանական դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր:
Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:
Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահի լիազորությունը, դադարեցնելուց հետո խորհրդարանում կարծես վերադարձել են Տիգրան Թորոսյանի ժամանակները: Կիսադատարկ դահլիճում ոչ ոք իր տեղում չէ: Նիստերն անցնում են անտարբերության ու ձանձրույթի մեջ, նախարարները չկան, օրինագծերը ներկայացող չկա, և սա այն դեպքում, երբ նույնիսկ կառավարությունն է լինում արտահերթ նիստ հրավիրողը:
Հովիկ Աբրահամյանը գոնե կարողանում էր արտաքին մասն ապահովել, գոնե ձեւի համար խորհրդարանի դեմքը պահել: Վաղը դա էլ չենք ունենալու, և վերադառնալու են Թորոսյանի ժամանակները:
Հայաստանի խորհրդարանն ինքն էլ շատ լավ գիտի, որ իր գոյությունը եղած, թե չեղած մի հաշիվ է: Այստեղ գալիս են նեղ կուսակցական հարցեր լուծելու, գյալաջի անելու ու շարիկ գլորելու համար: Ու ավելին պետք էլ չէ սպասել քանի դեռ խորհրդարանը երկրում գործադիր մարմնի կցորդ է, ընդամենը նախագահի նստավայրի կամակատար, նշանակություն չունի, թե նիստերին քանի պատգամավոր կամ նախարար է գալիս, որովհետեւ այդ ամենը ընդամենը ձեւականություն է:
Սակայն ինչքան էլ երանելի լինեն Աբրահամայանի ժամանակները պատգամավորներին ոչ թե Հովիկ Աբրահամյանն, այլ սահմանադրական պարտքը եւ գիտակցությունը պետք է խորհրդարան բերի: Եթե դա չկա, ապա Հովիկ Աբրահամյանին Նիկոյանով փոխարինելը, երկրի համար որևէ էական հարց չի լուծելու:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Այցի ընթացքում նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ:
Հայաստանի և Վրաստանի նախագահները երկկողմ և ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Նախատեսվում է նաև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Թբիլիսիում Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև հայ-վրացական գործարար համաժողովի բացմանը, կայցելի Սուրբ Էջմիածին եկեղեցի և հանդիպում կունենա Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հարություն Առաքելյանը նոր դաս է հրամցրել ՀՀ վարչապետին: Ի դեպ անցյալ շաբաթվա վերջում նրան հրավիրել էին քննության: Պրն Առաքելայնը պետք է հանդիպեր քննիչին հետաքրքիր է, ինչ է տեղի ունեցել քննության արդյունքում, որ նախկին կուսակցապետի մտքով անցել ֆաքս 2 օպերացիան նախաձեռնել.
«Հաշվի առնելով շրջանառվող այն լուրերը, որ մեծ ատելությամբ եք լցված ֆաքսի ապարատների հանդեպ, այնուամենայնիվ շարունակելով իմ բաց գործունեությունը և պատրաստակամությունը՝ աջակցելու ձեզ հարցաքննվելուց առաջ, ցանկանում եմ սույն բաց «ֆաքս-2»-ի միջոցով տեղեկացնել, թե քննչական խմբի մոտ ինչպիսի հարցեր կարող են առաջանալ, հետևաբար ձեզ հարկավոր է շատ լրջորեն նախապատրաստվել: Դուք, որպես պետական սեփականություն հանդիսացող «Նաիրիտ» գործարանի 10 տոկոս բաժնեմասի պատասխանատու պետք է կարողանաք հիմնավորել ձեր անգործությունը գործարանում իրականացված անօրինականությունների հանդեպ: Նույն կերպ լրջորեն նախապատրաստվելը չէր խանգարի նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին:
Եվ այսպես.
— Ինչո՞ւ 2006 թվականի ամռանը ՀՀ Կենտրոնական բանկի առաջարկությամբ կառավարությունը հապճեպ որոշում կայացրեց դադարեցնել «Նաիրիտ» գործարանի աշխատանքային նորմալ ընթացքը և գործարանի բաժնեթղթերը վաճառքի անվան տակ նվիրաբերվեցին քիմիական արդյունաբերության ոլլոլոլորտում (ծանո՞թ բառ է…) պատմություն և փորձառություն չունեցող «Rhinoville Property Limited» օֆշորային ընկերությանը: Եվ այս ամենը այն պարագայում, երբ գործարանը տնօրենության բարեխիղճ աշխատանքի արդյունքում արդեն խնդիրներ չուներ ո՛չ ֆինանսական և ո՛չ սպառման հարցերում, ստացված էր կաուչուկի մեծ խմբաքանակի համար կանխավճար և անխափան արտադրության համար առկա էին բոլոր հումքերը:
Հաջորդ հարցը.
Հիշեցնեմ, որ դուք, ս.թ. հունիսի 2-ին կառավարության նիստում հայտարարեցիք, որ «Նաիրիտում» հարկավոր է իրականացնել աուդիտորական ստուգումներ, որպեսզի ունենաք գործարանի ամբողջական ֆինանսական պատկերը, քանի որ «Նաիրիտը» կառավարելու համար մայիսին օպերատորի մրցույթ էր հայտարարվել և օպերատորը պետք է հստակ պատկերացում ունենա գործարանի իրական ֆինանսական վիճակի մասին: Այդ կապակցությամբ ՀՀ Ֆինանսների նախարարության Վերստուգիչ հանձնաժողովին հանձնարարվեց իրականացնել ֆինանսական ստուգումներ և ներկայացնել եզրակացություն: Ֆինանսական ստուգումների ժամանակ, երբ բացահայտվեցին լուրջ ֆինանսական խախտումներ, Վերստուգիչ հանձնաժողովի աշխատանքները դադարեցվեցին, իսկ Հանձնաժողովը, իր հերթին, ներկայացրեց միջանկյալ հաշվետվություն՝ կատարված իրավախախտումների վերաբերյալ:
Այդ խախտումներից մեկը, մասնավորապես, վերաբերում էր «Նաիրիտի» նախկին գլխավոր տնօրեն, այժմ գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանին պատկանող «Մեգատեքս գրուպ» (նախկինում «Մահուդի գործարան») ընկերության հետ կատարված գործարքին: Այսպես` Վահան Մելքոնյանը «Մեգատեքս» ՍՊԸ գրավ է դնում ԱՊՀ Միջպետական բանկում և չի վճարում վերցված վարկի դիմաց, արդյունքում «Մեգատեքսն» անցնում է ԱՊՀ Միջպետական բանկին: 2009 թվականին «Նաիրիտը» ունենալով լուրջ ֆինանսական խնդիրներ, չգիտես ինչու, 3,7 միլիարդ դրամով ԱՊՀ Միջպետական բանկից վերցրած վարկի հաշվին գնում է «Մեգատեքսի» բաժնետոմսերը` նույն ԱՊՀ Միջպետական բանկից: Հիշեցման կարգով նշեմ, որ 2009 թվականի մայիսին տեղի ունեցած պայթյունի հիմնական պատճառ նույն Վահան Մելքոնյանը նշում էր 150.000 դոլար ֆինանսական միջոցների բացակայությունը: Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ «Նաիրիտ» գործարանը գնում է մեկ այլ գործարանի բաժնետոմսեր, որի պրոֆիլը կապ չունի «Նաիրիտի» հետ և վճարում դրա դիմաց շուրջ 12 միլիոն դոլար:
Հարց.
— Ինչո՞ւ «Նաիրիտ» գործարանի 10 տոկոս բաժնետեր հանդիսացող ՀՀ Կառավարությունը ի դեմս Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, ունենալով տնօրենների խորհրդում իր ներկայացուցիչը, որը քաջատեղյակ էր գործարանի ծանր ֆինանսական վիճակի մասին, տվել է համաձայնություն «Նաիրիտ» գործարանի ոլորտին առնչություն չունեցող «Մեգատեքս» ՍՊԸ-ի բաժնետոմսերը վարկային միջոցներով ձեռք բերելու համար: Դուք որպես ՀՀ վարչապետ եղե՞լ եք տեղեկացված, թե՞ գործարքը կատարվել է առանց ձեր իմացության կամ «Նաիրիտ» գործարանի փոխտնօրեն աշխատող ձեր եղբայրը ընտանեկան զրույցների ժամանա՞կ էլ չի տեղեկացրել գործարանը սննկացման տանող անիմաստ գործարքի մասին…
Այժմ անցնենք հաջորդ խախտմանը:
Իմ ուսումնասիրությունները պարզել են, որ Ֆիննախի նույն ակտում հաջորդ հայտնաբերված ֆինանսական խախտումը կապված է պարսկական NUMARD TRADING LTD կազմակերպությանը, որը 2010թ. հաղթել է «Նաիրիտի» դեմ 4.9 մլրդ դրամի պահանջի վերաբերյալ դատը: Ֆիննախի աուդիտը պարզել է, որ «Նաիրիտի» ղեկավարությունը միտումնավոր է պարտվել բավականին անհիմն պահանջ ներկայացրած պարսկական այդ կազմակերպությանը` նույնիսկ չբողոքարկելով դատարանի վճիռը: Այդ 4.9 մլրդ դրամը մինչ այս պահը որպես պարտք «նստած» է «Նաիրիտի» վրա (անհասկանալի կամ ավելի ճիշտ շատ պարզ պատճառով պարսկական ընկերությունը մինչ օրս չի դիմել ԴԱՀԿ-ին գումարը բռնագանձելու պահանջով): Միայն լրատվամիջոցների ահազանգումներից հետո` հավանաբար ֆինանսների նախարարության ցուցումով «Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը բողոք ներկայացրեց ՀՀ Վերաքննիչ դատարան` ընդդեմ ուժի մեջ մտած վճռի:
Հարց.
— Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Վերստուգիչ հանձնաժողովի կողմից «Նաիրիտ» գործարանում իրականացված ստուգումների հիման վրա գրված միջանկյալ ակտը, որում արձանագրված են նմանատիպ բազմաթիվ ֆինանսական խախտումներ, մինչ օրս չեն ուղարկվել ՀՀ Գլխավոր դատախազություն, որպեսզի «Նաիրիտ» գործարանի հետ կապված «մութ» պատմությունները դառնան թափանցիկ և դուք էլ հետագայում կարողանաք լուսաբանել նշված փաստերը:
Առայժմ այսքանը: Մնացածը՝ հաջորդ դասին…
ՀՀ քաղաքացի Հարություն Առաքելյան
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը պատասխանել է նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը.
«Մեր տարակուսանքն ենք հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանի նոյեմբերի 21-ի պաշտոնական նամակին ի պատասխան ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 26-ի արձագանքի առնչությամբ և գնահատում այն իբրև ոչ պետականավայել, հատվածական հարձակում Րաֆֆի Հովհաննիսյան անհատի ու ՀՀ առաջին արտգործնախարարի, «Ժառանգության» և, ընդհանրապես, ողջ ընդդիմության, Հայաստանի հասարակության ու քաղաքացու վրա:
Եթե նոյեմբերի 25-ի հայտարարության մեջ ՀՀԿ-ն նշել էր, որ «անհրաժեշտ է զերծ մնալ իշխանության ստանձնած քաղաքական պարտավորությունները բացարձակացնելու փորձերից, քանզի դրանք ունեն ողջամիտ սահմաններ», ապա նոյեմբերի 26-ի իր արձագանքով ՀՀԿ ղեկավար և ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը բացահայտեց այդ «սահմանը»: Այն է` ազատ, արդար ու մրցակցային ընտրություններ անցկացնելու կամ դրանք իրականություն դարձնելու ցանկացած պահանջ կամ առաջարկ հատում է «թույլատրելի սահմանագիծը» և գնահատվում որպես սևացնող, թունավորող, վարկաբեկող ու չարամիտ նպատակներ հետապնդող:
Գնահատական հնչեցնելիս ՀՀ գործող նախագահը առնվազն պետք է գիտակցեր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը 15 կետերի ներքո շարադրված որոշակի առաջարկների ամբողջություն է և ոչ թե հայտարարություն, և որ դրանց նպատակն ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու` ՀՀ իշխանությունների հռչակած հանձնառությունն ըստ էության կյանքի կոչելն է, ինչը Սերժ Սարգսյանը կամ չի ընկալել, կամ խեղաթյուրում է:
Նման պահվածքն ու անհամարժեք գնահատականները հարիր չեն երկրի ղեկավարին։ Դա վկայում է, որ ՀՀ իշխանությունները չեն մերժում և չեն պատրաստվում հրաժարվել վարչական լծակներն օգտագործելու, հանրային ու պետական ռեսուրսների նկատմամբ կուսակցական մենաշնորհները վերահաստատելու, անհավասար մրցակցային պայմաններ թելադրելու, քաղաքացիական ու հանրային ծառայողներին պարտադրելու, մեծամասնական ընտրակարգով ընտրական գործընթացն աղավաղելու, ընտրացուցակները խարդախելու, բանակն ու եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու և այլ արատավոր գործելակերպից:
Տասնվեց տարի շարունակ իշխանությունների կողմից հակոտնյա այդ մեթոդաբանությամբ ընտրությունների կազմակերպո’ւմն է հենց շարունակաբար սևացրել ու վարկաբեկել երկրի հեղինակությունը, հանգեցրել ժողովրդական ընդվզման և արյունահեղության: Չափազանց մտահոգիչ է, որ նախագահի կողմից 2008թ. նախագահական ընտրությունները դրական են գնահատվում և վկայակոչվում իբրև միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող, ինչից ենթադրվում է, որ կարող է լինել նոր «Մարտի 1»:
Գործող նախագահը պետք է գիտակցի, որ քաղաքական նման հռետորաբանությունը, որն ուղեկցվում է վերոնշյալ մեթոդներով անցկացված «ընտրություններով», ամենակարճ ճանապարհն է բացում դեպի ներհասարակական անհանդուրժողականություն: Ուստի սթափվելու պահը բոլորի համար է, և առաջին հերթին` գործող նախագահի:
Եթե Սերժ Սարգսյանը սխալվել է կամ վրիպել, կամ էլ շեղվել նախագահական ոճից և բովանդակությունից` դա էլ է պատահում, դեռ կարող է ուղղել սխալը, անհեթեթ ու անիմաստ ասպատակումների փոխարեն ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի նամակի կետերի գերակշիռ մեծամասնության ճշմարտացիությունը և քայլեր ձեռնարկել այդ խնդիրներն անհապաղ լուծելու, ընտրությունները հանրորեն ընդունելի դարձնելու, Հայաստանի Հանրապետությունում վերջապես իրավական (դե յուրե) ընտրական արդյունք ապահովելու համար»:
Նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունից դեռ ամիսներ առաջ խոսակցություն կար, որ նրան ազատելու են պաշտոնից: Անգամ շրջանառվում էր փոխարինողի`Կարեն Կարապետյանի անունը:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի պաշտոնանկության մասին խոսակցություններ միշտ էլ եղել են: Սակայն միշտ ինչ որ բան խանգարել է դրան: Չնայած ՀՀԿ երկու անդամների հանդեպ դրսևորովող տարբեր վերաբերմունքին, նրանց հետ կապված միջադեպերում ընդհանուր գիծ կա, որ բերում է այն համոզման թե, այս երկու գործի «սցենարը» նույնն է:
Ինչ խոսք գործարարի ու նախագահականի աշխատակցի մեջ տարբերություն անշուշտ կա: Գուցե դա էր պատճառը, որ մի դեպքում անմիջապես հետևեց պաշտոնանկությունը, իսկ մյուսում` դեռ սպասում են: Պատահական չէ, որ այդ օրերին կարծիք կար, թե` հարցը ոչ թե նրանում է, որ քաղաքապետը մարդ է ծեծում, այլ նրանում` թե ում է ծեծում: «Պլաչիդո Դոմինգո-1» օպերացիան հենց այնպես չպայթեց, և Արամ Կանդանյանն էլ առաջինը չէր, ում ապտակել էր Բեգլարյան Գագիկը:
Կարևոր չէ, որ մի դեպքում մի քանի ապտակ է եղել և փակ վայրում, իսկ մյուս դեպքում կին է ծեծվել մարդաշատ վայրում` և մայրաքաղաքի առաջնակարգ հոթելներից մեկում: Կարևորը, որ առաջին դեպքում աղմուկը ձեռնտու էր «սցենարիստին», իսկ Սիլվա Համբարձումյանի դեպքում գործի քննությունը «ժամանակ է պահանջում»:
Դատելով մի շարք հանգամանքներից, վստահ կարելի է ասել, որ ինչպես նախորդ այնպես էլ այս սցենարը մտածված էր ի սկզբանե. հարց է առաջանում ինչո՞ւ հանկարծ գործարար Սիլվա Համբարձումյանը, որի վրա մեկից ավել քրեական գործեր կան, հանկարծ որոշեց բարձրաձայնել ամենազոր Լիսկայի «գողության» մասին: Գործարար Սիլվաn ասուլիս է տալիս և հայտարարում, թե Սուրիկ Խաչատրյանը «Լիճվազք-Թեյի» ոսկու իր հանքից 102 մլն դրամ արժողության սարքավորում է գողացել, և որ դա գտնվում է մարզպետին պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում: Հայտարարությանն անմիջապես արձագանքում են: խիստ վերահսկողության տակ գտնվող, պատասխանատու TV –ները լայնորեն մի մարդու պես լուսաբանում են գործարարի մեղադրանքը:
Տիկինը հազիվ թե այդքան «դուխ» ունենար ինքնուրույն ասուլիս հրավիրելու և նման բացահայտումներ անելու: Ակնհայտ էր, որ ինչ որ մեկին դա պետք էր, ու նրան դուխ տվող է եղել: Միանշանակ ընդունել չի կարելի նաև այն, որ աղմուկին անմիջապես հետևեց Լիսկայի և Սիլվայի նույն վայրում գտնվելու «պատահականությունը», որտեղ էլ տեղի տվեց իրեն «ամենակարող» համարող սյունեցու նյարդերը:
Այստեղ հատկանշական է մի փաստ որ բացառում է պատահականությունը.Սիլվա Համբարձումյանն ու Մենուա Հարությունյանը միջադեպի ժամանակ միասին էին: Մենուայի ներկայությունը, ավելի քան ակնհայտ է դարձնում կատարվածի` սկզբից ևեթ կազմակերպված լինելը. Մենուան, որ զբաղվում է գործարարի «փիառով», ի սկզբանե տեղյակ է եղել, թե ինչ հունով է պետք տանել սցենարը:
Ակնհայտ է որ, թե` Բեգլարյանը, թե` Խաչատրյանը միջադեպի ժամանակ ցույց տվեցին իրենց իրական դեմքը: Սակայն հարցն այն է թե ո՞վ և ի՞նչ նպատակով օգնեց նրանց այդ անելու:
Մտածելու տեղիք է տալիս վարչապետի վերաբերմունքը Գագիկ Բեգլարյանի և Սուրիկ Խաչատրյանի դեպքերի ընդհանրության հարցին, «Այս դեպքը տարբերվում է այդ դեպքից, որովհետև մեկ այլ քրեական գործ արդեն հարուցված էր` կապված հանքերի հետ, և դա է պատճառը, որ մենք պարտավոր ենք, քանի որ արդեն երկու քրեական գործ ունենք», —ասել է կառավարության ղեկավարը:
Հ.Գ. Ի դեպ Արամ Կանդանյանին տեղափոխել են նախագահականից, նա այժմ աշխատանքի է անցել Արտաքին գործերի նախարարությունում:
Հ. Գ. 2 Ասում են, նախկին Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը խորը «մանթրաշի» մեջ է. նա նեղվել է, որ իրենից շատ ավելի վատ արարք թույլ տված Սյունիքի մարզպետը, որ. հրապարակավ կին է ծեծել, շարունակում է պաշտոնավարել: Ասում են, թե նա նեղացած է, ու ասել է, թե ընտրություններին ոչինչ էլ չի անելու ՀՀԿ-ի համար:
Այս ֆոնի վրա հետաքրքիր է Սիլվա Համբարձումյանի մտադրությունը, որ նա հայտնել է մամուլին. Գործարարը չի բացառել, որ Աժ առաջիկա ընտրություններում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունը կառաջադրի Սյունիքի մարզում:
«Դեռ մտածելու ժամանակ ունեմ, մեկ ամիս հետո ավելի լիարժեք կասեմ»,- ՀԺ-ի թղթակցին ասել Է Համբարձումյանը՝ հավելելով, որ եթե աոաջադրվի` հաստատ կհաղթի:
Թերթը շարունակում է. «2007-ի Աժ ընտրությունների ժամանակ Սյունիքի մարզից պատգամավոր է դարձել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը: Մեր աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նկատառումներով թույլ չի տալու, որ այս անգամ Սաշիկը պատգամավորի թեկնածու առաջադրվի: Հնարավոր է, որ սույն ընտրատարածքում (37) մեծամասնական ընտրակարգով առաջադրվի նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.