29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Այն, որ ցանկացած իրեն անկախ համարող կազմակերպության աշխատանք, այս կամ այն չափով թելադրվում է իշխանության կողմից, ու մեր երկրում չկան անկախ կառույցներ, պարզ դարձավ այսօր` «Վարկած» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Հյուրերը երկուսն էին. մտահոգ մարդիկ մեր երկրի ճանապարհների, և դրանցից անբաժան վարորդների խնդիրներով` Հայաստանի Միջազգային փոխադրողների ասոցիացիայի (TIR) նախագահ Հերբերտ Համբարձումյանը և Երևանի թիվ 1 ճանշին կազմակերպության նախկին պետ Վահան Առաքելյանը.
«Բլոկադան սկսվեց նրանից, որ Կապի և տրանսպորտի նախարարության փաստացի հրահանգի արդյունքում, Համբարձումյանը հրաժարվեց նույն`բանավեճի սեղանի շուրջ նստել Առաքելյանի հետ: Առաջ անցնելով նշենք, որ ասուլիսին ներկա ոչ քիչ թվով լրատվամիջոցները խուսափել են ներկայացնել Վահան Առաքելյանի բացահայտումները, թեպետ մինչև վերջին պահը ներկա են եղել և նույնիսկ ասուլիսից հետո էլ մնացել էին հարցեր տալու:
Ինչևէ, պարոն Առաքելայնը զիջեց Համբարձումյանին և նա առաջինը միայնակ նստեց ֆոտոխցիկների առջև.«Ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետի փակումը վրացական կողմից նոյեմբերի սկզբներին պայմանավորված չէր քաղաքական շարժառիթներով», — հայտարարեց նա ի պատասխան այն հարցի, թե վարորդները պնդում են, որ վերաբերմունքը հայերի և մյուս բեռնափոխադրողների միջև տարբեր են եղել և անցակետում խնդիրներ են ունեցել հատկապես հայերը:
Չնայած դրան Համբարձումյանը խոստովանեց, որ խնդիրներ, այնուամենայնիվ, եղել են: Նախ, վրացական կողմը անցակետում հայտարարություններ չէր փակցրել, թե երբվանից է փակում անցակետը, ինչպես սովորաբար վարվում էր նախորդ տարիներին: Այդ պատճառով հայ վարորդները հանկարծակի են եկել` տեսնելով փակ անցակետը: Երկրորդ` այս տարի բավական երկար ժամանակ չէր գործում Փոթի-Նովոռոսիսյսկ լաստանավը, ինչի հետևանքով բեռնատար մեքենաները պարզապես այլընտրանք չունեին: Եւ վերջապես, երրորդ`ձմեռն այս տարի եկավ ժամանակից շուտ ու շատ անականկալ:
Եւ արդյունքում` մոտ 200 հայկական բեռնատարներ Դոնի Ռոստովից մինչեւ Վերին Լարս ճանապարհներին հայտնվեցին սպասողական վիճակում:
«Սակայն, բարեբախտաբար դեկտեմբերի 2-ին եւ 3-ին տեղումները դադարեցին, ինչը հնարավոր դարձրեց բեռնատարների փոխադրումը քարշակներով: Իսկ որպես վարձ այդ ծառայության համար յուրաքանչյուր մեքենայից գանձվել է 220 դոլար» — ասաց նա:
Ըստ Համբարձումյանի այս պահին այդ անցակետի շրջանում այլեւս կուտակված մեքենաներ չկան` հայկական բեռնատարները փոխադրվում են լաստանավով, թեև դա մոտ 40 տոկոսով ավելի թանկ է: Երեւան-Մոսկվա 1 բեռնատարի ուղերթը Վերին Լարսով արժե 4000 դոլար, լաստանավով` մոտ 5700 դոլար, որից 1500 դոլարը լաստանավի «տոմսի» արժեքն է:
Իսկ Վահան Առաքելյանը, որպես փորձառու ճանապարհաշինարար եկել էր զգուշացնելու, որ առաջիկայում հնարավոր են նոր սողանքներ: Քանի որ «Տավուշի» հայտնի ողբերգությունից հետո էլ, ոչ մի աշխատանք չի կատարվել: Նա ասաց, որ Ճանշին-ը չի կարող այլ կերպ աշխատել, քանի դեռ այն ղեկավարում են դիլետանտ մարդիկ, ովքեր թույլ տվեցին, որ սննկացած ընկերության բազան վերածվի վետերոկների: Վարչությունը բաժանվեց առանձին ստորաբաժանումների, ստեղծվեց ՊՈԱԿ, որը ղեկավարում է նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը, որն առհասարակ կապ չունի Ճանշինի հետ:
Սա այն տարբերակն է, որ մարդուն գործ էր պետք տվեցին, սակայն ճանապարհների հարցը, որտեղ կարող է վտանգվել մարդկանց կյանքը, ռազմավարական խնդիր է, որի լուծումը, պրն Առաքելյանը տեսնում է մեկ տարբերակով. Վերահսկողություն սահմանել այն կցելով կամ նախագահի, կամ վարչապետի ինստիտուտին, ինչպես նախկին ԱՊՀ մի շարք երկրներում է:
«Ամենաթողությունը կարող է ամեն պահ վթարային իրավիճակ ստեղծել է Ախուրյանի ճանապարհին, որտեղ Ախուրյան ճանշինը մաքրում է միայն իր սպասարկելիք հատվածը, իսկ մինչև Բավրա տանող ճանապարհը առաջին իսկ ձյան դեպքում վերածվում է ռեալ վտանգ հանդիացող սահադաշտի: Դիլիջանում ևս կան վտանգավոր հատվածներ և այս պես կարելի է թվել»,- զգուշացրեց ճանապարահաշինարարը:
Հ.Գ. Տրանսպորտի նախարարությունը, Հենրիկ Քոչինյանին թույլ չտվեց մասնակցելու բանավեճին, ասելով թե նպատակահարմար չեն գտնում, ոչ նրա, ոչ էլ առհասարակ որևէ մեկի ներկայությունը, պարզաբանելով, թե` մեր կայքում ամեն բան դրված է:Հետաքրքիր է վերընշված հարցերից քանի՞սն են արծարծված կայքում:
Ջավախքի հայաթափումը կործանարար կլինի Հայաստանի համար: Ջավախքը միայն ջավախքցիներինը չէ, այլ բոլոր հայերինը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Նա համոզված է, որ ՀՀ նախագահի այցը Վրաստան որոշակի առաջընթաց էր և դա հույս է առաջացնում վիրահայության խնդիրների գոնե մի մասի լուծման համար:
«Մենք բազմիցս ասել ենք այդ խնդիրների լուծման ձևը: Նախագահական պաշտոնական հանդիպումների ժամանակ նախ դրանք պետք է դարձնել օրակարգային թեմա: Հայ-վրացական հարաբերությունները պետք է ջերմ լինեն, բայց պետք է հասկանալ, որ առանց վիրահայության իրավունքները պաշտպանելու, չեն կարող այդ հարաբերությունները զարգանալ»,- ասաց ԱԺ պատգամավորը:
«Ջավախքի համար մենք պետք է պայքարենք այնպես, ինչպես պայքարել ու պայքարում ենք Ղարաբաղի համար: Մենք կորցնելու ենք մեր հյուսիասային դարպասը: Չէ՞ որ դա նաև մեր պատմական հայրենիքի մի մասն է»,- նկատեց Թորոսյանը:
Օրերս Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվականի մեկնաբան Արտակ Հերիքյանը Հ1-ից տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն, ղեկավարելու «Ժամը» լրատվական ծառայությունը:
Ի դեպ, «Արմենիա» հեռուստաընկերության նախկին ղեկավար կազմն արդեն հավաքել է ճամպրուկները, այստեղ տնօրինությունը հանձնվել է արդեն 100 տոկոսանոց բաժնետիրոջը` Միքայել Մինասյանին, որը նախապես Գաֆեսճայանից գնել էր 50 տոկոսը, իսկ այժմ արդեն Սարգսյանների ընտանիքը վաճառել է նաև իր բաժնեմասը, և տեղափոխվում է ԱՄՆ:
Այնպես որ, այս ֆոնի վրա, Արտակ Հերիքյանի նոր նշանակումը, ինչպես նաև մյուս փոփոխությունները. Արտակ Ալեքսանյանի` Հանրայինից «Արմնյուզ», Նվեր Մնացականյանի` «Շանթից» «Հայլուր», այսուհետ Առաջին լրատվական տեղափոխումը կարելի է դիտել այդ շրջանականերում:
Շատ հնարավոր է, որ վերջին ամիսներին կատարվող բոլոր կադրային փոփոխությունները վերադասավորումներ են ընտրություններից առաջ, և այդ նպատակին են ծառայում:
Մեր ունեցած տեղեկություններով, ներքին հրահանգ կա «Արմենիան» դարձնելու լավագույն հեռուստանկերությունը ողջ մեդիա դաշտում, ընտրարշավում լուրջ քարոզչություն իրականացնելու համար:
Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարինե Ղազինյանը դեկտեմբերի 7-ին իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին:
Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ բուքինհեմյան պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկուստեք կարեւորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը: Դեսպան Ղազինյանը ներկայացրել է Հայաստանի` հին քաղաքակրթության մաս կազմող պատմությունը, ինչպես նաեւ այն մարտահրավերները, որոնք կանգնած են միայն 20-ամյա պատմություն ունեցող նորաստեղծ ժողովրդավարության առջեւ: Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հաջողություն է մաղթել ՀՀ դեսպանին իր նոր առաքելություն իրականացման գործում:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, դեկտեմբերի 6-ին, ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության (7-րդ վարչություն) պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետի պաշտոնում նշանակվել է Աշոտ Ավագյանը, որը նախկինում աշխատել է Ռազմական ոստիկանությունում:
Աշոտ Ավագյանը Գասպարյանի գլխավորած Ռազմական ոստիկանությունում զբաղեցրել է հատուկ օպերատիվ ծառայության բաժնի պետի պաշտոնը:
Հայաստանի Ազգային ժողովն այսօր` դեկտեմբերի 6-ին, խորհրդարանի նոր խոսնակ է ընտրել: Այդ պաշտոնում ընտրվել է ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Նիկոյանը, նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող Հանրապետական կուսակցությունը:
ԱԺ հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը հրապարակել է ԱԺ նախագահի փակ գաղտնի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ, ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցել է 106 պատգամավոր, Լարիսա Ալավերդյանին կողմ է քվեարկել 4 պատգամավոր, իսկ Սամվել Նիկոյանին` 102 պատգամավոր:
Ներկա էին «Ժառանգության» 4 պատգամավորները` Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը եւ Լարիսա Ալավերդյանը, ովքեր էլ հենց, ըստ ամենայնի, կողմ են քվեարկել Լարիսա Ալավերդյանի թեկնածությանը:
Իրեն ընդդիմադիր համարող Դաշնակցությունը կողմ է քվեարկել Սամվել Նիկոյանի թեկնածությանը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր երկու թեկնածություն` Սամվել Նիկոյանի եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի:
Նախատեսվում է, որ այսօր երեկոյան ժամը 18:30-ին հրավիրվի արտահերթ նստաշրջան, որի ժամանակ ԱԺ փոխնախագահ կընտրվի Էդուարդ Շարմազանովը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին և ՌԴ կառավարության նախագահ, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամլո ծառայությունից:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգարժա՛ն Դմիտրի Անատոլիի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ՌԴ պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
Ընտրությունները երկրի հասարակական-քաղաքական կյանքում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության առաջատար դերի վառ վկայությունը դարձան: Ընտրություններում հաղթանակը ևս մեկ անգամ ցույց տվեց բարեկամ Ռուսաստանի ժողովրդի աջակցությունը Ձեր վարած քաղաքականությանը, որն ուղղված է պետականության և իրավակարգի ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը, երկրի քաղաքացիների կյանքի նոր որակի հաստատմանը և համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի դիրքի ու հեղինակության ամրապնդմանը:
Վստահ եմ, որ ընտրությունների արդյունքները կօգնեն Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային, ռազմավարական գործընկերության մակարդակի հետագա բարձրացմանը, բարեկամական և բարիդրացիական բազմադարյա հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր երկրների և մեր ժողովուրդների, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման:
Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ՝ նախանշված նպատակների իրականացման հարցում»:
ՌԴ կառավարության նախագահ, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում ևս Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ընտրությունները դարձան ՌԴ-ի հասարակական-քաղաքական կյանքում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության որոշիչ դերի վառ ապացույցը:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ցույց են տվել պետական գործունեության Վլադիմիր Պուտինի հարուստ փորձի պահանջված լինելը երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման, պետության քաղաքական և տնտեսական արդիականացման, Ռուսաստանի Դաշնության միջազգային հեղինակության հետագա բարձրացման գործում:
«Համոզված եմ, որ «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը կարող է ապահովել Ռուսաստանի Դաշնության հետագա դինամիկ առաջխաղացումը՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումների նախանշված ճանապարհին:
Հայաստանում բարձր են գնահատում Ձեր վերաբերմունքը Հայաստանի և հայ-ռուսական բարեկամության նկատմամբ: Ես համոզված եմ, որ մենք հետագայում ևս կամրապնդենք հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական գործընկերությունը՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների, ի շահ Հարավային Կովկասում կայունության և անվտանգության:
Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ պետական գործունեության մեջ՝ ի նպաստ Ռուսաստանի բարեկեցության, խաղաղության և բարգավաճման»,-ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Հայաստանի Ազգային ժողովում, քիչ առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանի թեկնածությունը:
Թեկնածու առաջադրել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանի խոսնակի պաշտոնի համար առաջադրել է իրենց խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը:
Այժմ երկու թեկնածուները պետք է 10-ական րոպե ելույթ ունենան եւ ներկայացնեն իրենց մոտեցումները:
Փակ գաղտնի քվեարկությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա վաղը` դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին: Նույն օրը երեկոյան, ժամը 18:30-ին կհրավիրվի արտահերթ նիստ, որի ժամանակ ԱԺ փոխնախագահ կընտրվի Էդուարդ Շարմազանովը, ով այդ պաշտոնում կփոխարինի Սամվել Նիկոյանին:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը դեկտեմբերի 6-8-ն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի, Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի, Շուման հիմնադրամի նախագահ Ժան Դոմինիկ Ջուլիանիի, Արտերկրում ֆրանսիական կրթական հաստատությունների գործակալության գլխավոր տնօրեն Անն Մարի Դեկոտի եւ բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների հետ:
ԱԱԽ քարտուղարը կմասնակցի նաեւ Մարսել քաղաքում կազմակերպվելիք Եվրոպական ժողովրդական կուսակցության 20-րդ համագումարին: Համագումարի շրջանակներում տեղի կունենա Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենզի եւ ԵՄ անդամ երկրների քաղաքական կառույցների ղեկավարների հետ:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, դեկտեմբերի 1-2-ին, Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) նախարարական համաժողովին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից ն հայտնում են, որ ՖՄԿ նախարարական հանդիպմանը մասնակցում էին կազմակերպության 70 անդամ, ասոցացված եւ դիտորդ երկրների պատվիրակությունները:
Նախարարական համաժողովի օրակարգում էին 2010 թ. հոկտեմբերին կայացած Մոնտրոյի գագաթաժողովին ընդունած որոշումների իրականացման ընթացքը:
Նախարարական հանդիպմանն ելույթով հանդես է եկել Հայաստանի ԱԳ նախարարը, ով կարեւորել է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը եւ կազմակերպության դերը բազմամշակութային երկխոսության միջոցով ժողովուրդների եւ երկրների միջեւ համերաշխության ամրապնդման գործում:
Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է կազմակերպության նպատակների իրագործման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, Երեւանում կայացած Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի արդյունքները:
Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի տնօրեն Միշլին Կալմի-Ռեյի հետ հանդիպման ժամանակ երկուստեք գոհունակություն է հայտնվել այս տարի երկկողմ հարաբերություններում արձանագրված զգալի առաջընթացով, ինչը նշանավորվել է երկու երկրների ղեկավարների փոխադարձ պաշտոնական այցելություններով: Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Կալմի-Ռեյը նշել են, որ հաճախակի հանդիպումները հնարավորություն են ընձեռում մշտապես հետեւելու նախորդ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին եւ նախանշելու նոր քայլեր:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում է ունեցել նաեւ ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հետ:
Զրուցակիցները քննարկել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Աբդու Դիուֆն ընդգծել է, որ Հայաստանի հետ կազմակերպության հարաբերությունները նշանակալի զարգացում են ապրել 2008թ. ասոցացված անդամի կարգավիճակով Հայաստանի անդամակցությունից ի վեր:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.