29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանի ասուլիսում արտահայտած մտքերը բուռն քննարկումների առիթ են դարձել.«Պարզապես առիթ չունենք չսատարելու: Եթե դուք նկատում եք, ես միշտ ձեռնպահ եմ մնում իմ ղեկավարի անունից խոսել, բայց բոլոր դեպքերում ես հասկանում եմ, որ մենք ունենք փաստաթուղթ, իսկ մենք միշտ հարազատ ենք մեր կողմից ստորագրված փաստաթղթերին», — ասել է Բոստանջյանը:
Aravot.am- ին Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն ասել է, թե իրենք որպես ճնշում դիտարկվող բոլոր նմանատիպ տեղեկություններն ու ահազանգերը ուշադրությամբ ուսումնասիրում և վերլուծում են: «Դրանք բոլորը պարն Ծառուկյանն ընդունում է ի գիտություն ու միայն այդքանը: Այդ տվյալները ամբողջությամբ համադրելուց հետո մենք հանդես կգանք վերջնական եզրակացությամբ»,- հավաստիացրեց Խաչիկ Գալստյանը` հավելելով, թե «ԲՀԿ—ի հետ ճնշումների լեզվով հնարավոր չէ խոսել»:
Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի նկատմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահությունն ամրապնդվել է: Նախնական որոշմամբ նա կղեկավարի ԲՀԿ նախընտրական շտաբը: Ավելի ուշ կկայացվի նաև վերջնական որոշումը:
Հունվարի 30-ին Վարդանյանը, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ մասնակցել է նախագահական նստավայրում կայացած կոալիցիոն կուսակցությունների հանդիպմանը:
Այսօր «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը մի շարք բացահայտումներ է կատարել, որոնք, եթե մեկ ուրիշի կողմից արվեր, միգուցե արժեր լուրջ վերաբերվել դրանց:
ԱԻՄ ղեկավարը նախ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանին շատ է գնահատել մինչև 1998-ը, երբ նա եղել է արցախյան քաղաքական գործիչ, սակայն նույնը նա չի կարող ասել այս օրերի համար: «1999-ից հետո նրա հետ մի բան եղավ, չգիտեմ ինչ, բայց ես այժմ նրա նկատմամբ լավ տրամադրված չեմ»,- ասաց Հայրիկյանը:
Հայաստանի երկրորդ նախագահը հաստատ շատ կվշտանա, եթե իմանա Հայրիկյանի տրամադրվածության մասին:
Մի հարցում Հայրիկյանը արդարացի է Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ երկրում թուլացել է ՀՀ նախագահի դերը:
Նա չցանկացավ կանխագուշակել, թե Քոչարյանը կվերադառնա մեծ քաղաքականություն, «Դա նրա իրավունքն է, ինչպես օրենքի սահմաններում ցանկացած ՀՀ քաղաքացունը: Քոչարյանը խաղացող է, բայց լավ խաղացող չի: Ինքը փոխեց Սահմանադրությունը այնպես, որ այսօր վարչապետը ավելի զորեղ է, քան նախագահը: Իսկ Սերժ Սարգսյանի ուժը այսօր մեծ է քանի որ խորհրդարանում մեծամասնություն են կազմում հենց իր կուսակցության ներկայացուցիչները»,:
ԱԻՄ ղեկավարը չզլացավ մի քար էլ նետել առաջին նախագահի ուղղությամբ. նա ծիծաղելի համարեց, որ այսօր ՀԱԿ-ը ցանկանում է Լևոն Տեր-Պետրոսյանին տեսնել ՀՀ նախագահի դերում:«Եթե խորհրդարանում ՀԱԿ-ը չկազմի մեծամասնություն, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը նման կլինի անգլիական թագուհուն»,-նկատեց Հայրիկյանը:
Անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վարած քաղաքականությանը՝ Հայրիկյանը բացահայտեց, որ նա հավատարիմ է կոալիցիայի հետ կնքած համաձայնագրին և որևէ ինքնուրույն որոշում չի կայացնի .«Վերջին հանդիպմանը, երբ ես ներկայացնում էի մեր ծրագիրը, նկատեցի, որ նա հավատարիմ է կոալիցիայի համաձայնագրին: Նա առաջարկում էր ուշադիր լսել, բայց ասում էր մենք ինքնուրույն որոշում չենք ընդունի»,:
Դեկտեմբերի 16-ին Մոսկվայում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 25-րդ հանդիպումը, որին մասնակցում էր նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը մասնակցում էին նաև ՍԾՏՀ դիտորդ երկրների, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարարական հանդիպման օրակարգում էին առևտրի, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, բնապահպանության, զբոսաշրջության, արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում կազմակերպության անդամ երկրների համագործակցության հարցերը:
Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ՍԾՏՀ 20-ամյակի նախաշեմին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, տարածաշրջանային կոնկրետ ծրագրերի պատշաճ իրականացմանն ուղղված տնտեսական նոր օրակարգի ձևավորման և խթանման նշանակությունը:
Նախարար Նալբանդյանը ողջունեց անցած ժամանակահատվածում ՍԾՏՀ տրանսպորտի, գյուղատնտեսության և արտակարգ իրավիճակների նախարարների կողմից ընդունված համապատասխան ոլորտներում հռչակագրերը:
Համագործակցության ձեռքբերումների շարքում նախարար Նալբանդյանը նշեց ՍԾՏՀ առողջապահության և դեղագործության հարցերի Հայաստանի կողմից համակարգվող աշխատանքային խմբի շրջանակներում ՍԾՏՀ անդամ երկրներում սանիտարական պաշտպանության բնագավառում համագործակցության հուշագրի նախագծի ընդունումը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի Հայաստանի կողմից ղեկավարվող աշխատանքային խմբում վերոհիշյալ ոլորտում համագործակցությունը խթանելու և նոր գործընկերներ ներգրավելու ուղղությամբ կատարված աշխատանքները:
Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարներն ընդունեցին 80-ից ավելի որոշումներ և առաջարկություններ:
Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Ռուսաստանից փոխանցվեց Սերբիային, որը կնախագահի կազմակերպությունը 2012թ. առաջին կեսին:
ԱՊՀ երկրների Երիտասարդական Միության ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են անցկացրել ուսանողների հետ, ովքեր Համագործակցության երկրների կողմից առանձնացված քվոտաներով սովորում են Ռուսաստանում։
Նախօրեին Մոսկվայում կայացավ ակտիվիստների և ԱՊՀ երկրների Երիտասարդական Միության նախագահ` Անդրանիկ Նիկողոսյանի հանդիպումը հայ ուսանողների հետ։ Քննարկվեցին մի շարք հարցեր` կապված նոր միջավայրին հարմարվելու, իրենց ապրելու և սովորելու վերաբերյալ ։Որքան էլ տարօրինակ էր, բայց ուանողների անհանգստությունը հիմնականում վերաբերում էր լեզվական խոչընդոտներին։ Դա ցույց է տալիս, որ Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցումը դեռևս չի հասել անհրաժեշտ մակարդակի։ ԱՊՀ երկրների Երիտասարդական Միության խորհրդի որոշմամբ գալիք տարվա սկզբից Հայաստանի բոլոր մարզերում կբացվեն անվճար ռուսաց լեզվի դասընթացներ։Միության մամուլի կենտրոնից հայտնում են նաև, որ Նոր Տարվա նախօրեին Մոսկվայում կկայանա կլոր սեղան Ռուսաստանում սովորող ԱՊՀ բոլոր երկրների ուսանողների մասնակցությամբ: Այն վերաբերելու է ընդհանուր պատմական հիշողության պահպանմանը, առաջին հերթին միասին ձեռք բերած հաղթանակներին։
Կառավարությունն այսօրվա նիստին հայտարարել է, որ Հունվարի 1-ից 10%-ով կբարձրանան տրամադրվող նպաստներն ու կենսաթոշակները: Նվազագույն կենսաթոշակը 28 հազար դրամ կլինի, իսկ նվազագույն ընտանեկան նպաստը 35 հազար դրամ:
Իսկ առայժմ քաղաքացիները պետք է բավարարվեն 3 շիշ ձեթով:Սարգսյանի կառավարությունը հավանություն է տվել 116 000անապահով ընտանիքներին 3–ական շիշ արևածաղկի ձեթ տրամադրելու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկը։ «Ես չեմ կարծում, թե այս ընտանիքներին միայն արևածաղկի ձեթ էր հարկավոր և դրանով նրանք կբավարարվեն: Բայց ձեթը, որն ունեինք պահեստավորված, գոնե հատկացնում ենք այդ ընտանիքներին, և ինձ թվում է` դա վատ չէ»,- ասել է նախարարը տեղեկացնելով, որ այդ ձեթը կառավարության պահուստներից է, այն ամռանը Ռուսաստանից ներկրել էր արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ձեթը պետք է վաճառվեր, իսկ գումարը մուտք արվեր պետբյուջե, սակայն, չվաճառվեց և այժմ հատկացվում է անապահով ընտանիքներին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ասել նաև, որ սոցիալական ծրագրերին 2012 թվականի բյուջեյով 2011-ի համեմատ 35 միլիարդ դրամ լրացուցիչ գումար է հատկացվել:
Իսկ վարչապետը տեղեկացրել է, որ «Կառավարությունը համալիր ծրագիր է մշակել, որով 2012 թ. ընթացքում մի շարք սոցիալական ծրագրեր կիրականացվեն»:
Կառավարությունը հավանության է արժանացրել նաև ծերերի խնամքին վերաբերող նոր չափորոշիչներ:
կամ ինչպես «սկումբրիևիչները» գրպանեցին 60 միլիոն դոլար…
Պարոն վարչապետ, իմ նախորդ ֆաքսերում ձեզ նախազգուշացնում էի, որպեսզի լուրջ պատրաստվեք «հարցաքննությանը», բայց դրա փոխարեն իմ դեմ զինվորիկներ եք ուղարկում, որոնք ավելի շուտ շոումենների տպավորություն են թողնում (խոսքս քաղաքական անտունիներ Հ.Ավետիքյանի և Է.Անտինյանի մասին է): Ասեմ նաև, որ լրագրողներն ասում էին, որ նրանց կազմակերպած «միավորման» ֆուրշետի ուտելիքից կաուչուկի հոտ էր գալիս… Ձեր պահվածքը «խոսում» է այն մասին, որ լուրջ չեք վերաբերվում ձեր ապագային կամ թերահավատ եք իմ ուսումնասիրությունների արդյունքներին:
Լավ, ասենք նրանք ինձ վիրավորեցին և վարկաբեկեցին ՀՌԱԿ-ը, ասեցին` իբր ես վատ մարդ եմ, հետո՞… բայց դրանից չբացահայտվեց չէ՞, թե ուր է կորել «Նաիրիտի» «վաճառքից» գոյացած 31 միլիոն դոլարը, կամ գործարանի պայթյունից առաջ որտեղի՞ց հայտնվեց 35 միլոն դոլարը և ո՞ւր այն «ուղղորդվեց», կամ ինչո՞ւ է «Նաիրիտ»-ը 12 միլիոն դոլարով գնում մեկ այլ գործարան, որն իրեն պետք չէ, կամ ինչպե՞ս է ստացվում, որ պարսկական ընկերությունը հաղթում է դատն ընդդեմ «Նաիրիտի» և չի պահանջում 13 միլիոն դոլարը:
Այն, ինչ կներկայացնեմ ստորև իսպառ կվերացնի թերահավատությունը և կսթափեցնի ձեզ ու համոզված եմ, որ այսուհետև կլծվեք ձեր պաշտպանական ճառը գրելու գործին հենց այսօրվանից:
Եվ այսպես, ինչպես խոստացել էի` այսօր հատելու ենք 100 միլիոն դոլարի «սահմանը» և որքան էլ ՀՀ Կառավարության ներկայացուցիչները մամուլին ներկայացնում էին, թե «Նաիրիտի» սեփականատեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությունն իր արտադրած կաուչուկը Հայաստանից արտահանել է մեկ տոննայի դիմաց առավելագույնը 2500-2700 դոլար արժեքով և հարկերը վճարվում էր այդ գումարի կտրվածքով, քանի որ իբր շուկայական արժեքը դա է և «խորհուրդ» էին տալիս «ուրիշի ջեբի լոբիները չհաշվել», այնուամենայնիվ ինձ հաջողվեց պարզել, թե կաուչուկ սպառող ռուսական ընկերություններն ինչ արժեքով են գնել «Նաիրիտի» արտադրանքը «միջնորդ» կազմակերպություններից 2006-2009 թթ. ընկած ժամանակահատվածում: Այդ կազմակերպություններից են բաշկիրական «Վիմպել» ձեռնարկությունը, Չեբոկսարի քաղաքի «Չապաևի անվան արտադրական ձեռնարկությունը» և Օրենբուրգ քաղաքի «ՕՌՏ» ձեռնարկությունը:
Իմ ուսումնասիրությունները պարզեցին, որ ՀՀ կառավարության ներկայացուցչի հայտարարած 2500-2700 դոլար մեկ տոննայի դիմաց շուկայական արժեքը չի համապատասխանում իրականությանը, քանի որ բաշկիրական «Վիմպել» ձեռնարկությունը «Նաիրիտի» արտադրանքը «միջնորդներից» գնել է ստորև ներկայացված արժեքներով.
2006 թվականին – 111.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-27 ռուբ.) կազմում է 4100 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,
2007 թվականին – 113.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-25 ռուբ.) կազմում է 4500 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,
2008 թվականին — 188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-24 ռուբ.) կազմում է 7800 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,
2009 թվականին — 180.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-30 ռուբ.) կազմում է 6000 դոլար գումար մեկ տոննայի դիմաց:
Չեբոկսարի քաղաքի «Չապաևի անվան արտադրական ձեռնարկությունը» «Նաիրիտի» արտադրանքը «միջնորդներից» գնել է
2006 թվականին – 110.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-27 ռուբ.) կազմում է 4000 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,
2007 թվականին – 130.000-ից մինչև 164.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-25 ռուբ.) կազմում է 5200 — 6500 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,
2008 թվականին — 188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-24 ռուբ.) կազմում է 7800 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,
2009 թվականին — 188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-30 ռուբ.) կազմում է 6200 դոլար գումար մեկ տոննայի դիմաց:
Օրենբուրգ քաղաքի «ՕՌՏ» ձեռնարկությունը «Նաիրիտի» արտադրանքը «միջնորդներից» գնել է`
2006 թվականին – 110.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-27 ռուբ.) կազմում է 4000 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,
2007 թվականին – 130.000-ից մինչև 165.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-25 ռուբ.) կազմում է 5200 — 6500 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,
2008 թվականին — 188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-24 ռուբ.) կազմում է 7800 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,
2009 թվականին — 188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-30 ռուբ.) կազմում է 6200 դոլար գումար մեկ տոննայի դիմաց:
Սույն «ֆաքս-4»-ին կից ներկայացնում եմ վերը նշված կազմակերպությունների կողմից տրամադրված փաստաթղթերը ( JPG տարբերակով):
Հարց 1. Ի մի բերելով այս «Ֆաքս-4»-ում ներկայացված ուսումնասիրությունները, ձեզ համար (որպես «Նաիրիտ» գործարանի 10 տոկոս պետական բաժնեմասի հիմնական պատախանատու) արդյո՞ք պարզ չի, որ 2006 – 2010 թթ. ժամանակահատվածում «Նաիրիտ» գործարանի կողմից արտադրված մոտ 30.000 տոննա պատրաստի կաուչուկը Հայաստանից արտահանվել է «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ»-ին և այլ «սկումբրիևիչյան» կազմակերպություններին, որի արդյունքում նրանք մեկ տոննայից ստացել են նվազագույնը 2000 դոլար գերշահույթ, իսկ պարզ հաշվարկի դեպքում ստացվում է 60 միլիոն դոլարին համարժեք գերշահույթ (կրկնում եմ նվազագույնը): Եվ սա այն պարագայում, երբ «բարիք ստեղծող»` «Նաիրիտ» գործարանում կյանքի համար վտանգավոր թունավոր արտադրամասերում աշխատող բանվորները ամիսներով աշխատավարձ չէին ստանում, իսկ ստացածներն էլ զուտ գոյությունը պահպանող սիմվոլիկ գումար էր:
Հարց 2. Ձեր եղբայրը, որը զբաղեցնում է «Նաիրիտ» գործարանի կոմերցիոն հարցերով փոխտնօրենի պաշտոնը տեղյա՞կ չէր կաուչուկ սպառող կազմակերպություններից, որպեսզի «Նաիրիտի» արտադրանքը առանց միջնորդի առաքվեր նրանց և բարձր շահույթներն էլ ուղղորդվեին Հայաստան:
Հարց 3. Դուք, որպես ՀՀ վարչապետ հաշվե՞լ եք, թե՞ «Նաիրիտ» գործարանի արհեստականորեն վնասով աշխատացնելու պարագայում որքա՞ն է տուժել ՀՀ պետական բյուջեն … այսինքն` ու՞մ եմ հարցնում…
Հաջորդ «ֆաքսով» դեռ կանդրադառնամ գործարանի ուռճացված աշխատավարձի ֆոնդին և ՀՀ Նախագահից մի քանի անգամ բարձր աշխատավարձ ստացող ձեր փոխտնօրեն եղբոր ու նրա «շրջապատի» գործունեությանը:
Իսկ այժմ մեկ անգամ ևս հորդորում եմ առավել լուրջ նախապատրաստվել «հարցաքննությանը»: Իսկ եթե չեք հասցնում, ապա մի ամաչեք, ասեք և ես կերկարաձգեմ «ֆաքսերի» հրապարակման պարբերականությունը:
ՀՀ քաղաքացի Հարություն Առաքելյան
Համատեղությամբ՝ Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական Կուսակցության գործադիր-փոխատենապետ, ՀՌԱԿ ատենապետ
Այսօր` լրագրողների հետ հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, և հայտարարել, որ «Ժառանգություն» կուսակցությունը որեւէ այլ կուսակցության հետ չի քննարկել առաջիկա ընտրություններին իրենց մասնակցության հարցն ու ձեւաչափերը։ «Ժառանգությունն» ունի ներքին հակում միասնական առաջ ընթանալու: Մեր դժբախտությունն էլ որոշ ուժերի առանձին գնալու ցանկությունն է եղել: Յուրաքանչյուր սթափ մտածող կուսակցություն պետք է հասկանա, որ ընտրություններին միայնակ գնալը սխալ է: Կամ վեր կկանգենք հատվածաբար մոտեցումներից, կա’մ կշարունակենք խարխափել»,-ընդգծել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով 2012-ի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին և «Ժառանգության» մարտավարության խնդրին, կուսակցության հիմնադիրն ասաց. «Մենք ոչ ֆորմալ քննարկումներ կատարում ենք տարբեր ուժերի հետ, բայց ոչ մի քննարկմանը ցուցակների հարց չի քննարկվել։ Ինձ թվում է առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում պարզ կլինի: Մենք պատրաստ ենք համագործակցության, բայց հավասարը հավասարի հետ»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ համագործակցությանը, նա նշեց. «Մենք բաց ենք բոլորի համար, բայց հաշվի առնելով մարտի 1-ի միտինգը, հացադուլը, կոնգրեսի վերաբերմունքը, կարող ենք ասել, որ իրենք վերապահում ունեն: Խնդիրը մեր մեջ չէ, իրենք մտածում են, որ կարող են զինաշարժել ժողովրդին, դա հարգանքի արժանի է։ Բայց ինչ վերաբերում է համագործակցությանը, «Ժառանգությունը» փաստել է, որ հավատավոր գործոն է, դաշտը միավորելու ուղղությամբ։ Միգուցե մեր ներկայացուցիչները երբեմն անտեղի սրել են, բայց անմիաբան վիճակի համար հիմնական պատասխանատվությունը «Ժառանգությունից» դուրս է», — ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա Հայաստանը մեծ փոփոխություների նախաշեմին է եւ մտել է մի շրջան, որն ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում քաղաքական ուժերից: «2011 թվականը հագեցած տարի էր, նաեւ բաց թողնված հնարավորություներով տարի: Բոլոր ուղղություններով պարտություն տանող տարի էր, անգամ Արցախի քսանամյակին իմացանք, որ ձերբակալվել է Նարեկ Հարութունյանը, ( դեկտեմբերի 9-ին, ՊԵԿ-ի երկու աշխատակիցներ բերման են ենթարկել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանին: Նույն օրը, կեսգիշերին մոտ, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել նրա նկատմամբ), ով օրինապաշտ մարդ է»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը, շարունակելով. «Մեր ժողովրդին պետք է դուրս բերենք ճակատագրապաշտական վիճակից: Օրենքը հատվածաբար է կիրառվում, փոխանակ սկսեն իրենցից, սլաքի տակ են վերցնում այն մարդկանց, ովքեր իրենց գիտակցական կյանքում շատ բան են արել մշակույթի համար։ Իհարկե, օրենքը պիտի գործի, բայց գործի բոլորի համար»:
Ինչ վերաբերվում է առաջիկա ԱԺ-ի ձևավորմանը. «Ժառանգություն» կուսակցությունը կողմ է խորհրդարանական կառավարման, ինչը թույլ կտա բարձրացնել խորհրդարանի դերը: Այսօր Ազգային Ժողովը «կանխորոշված արդյունքների կաճառ է եւ չի իրականացնում պետական հիերարխիայում իր դերը եւ դա պետք է փոխվի: Մենք նաեւ կողմնակից ենք 100 տոկոս համամասնական ընտրակարգին, որն ավելի արդյունավետ կլինի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա անդրադարձավ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը ` ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ, եթե վերջինս լքի կոալիցիան: Ինքը դա այս պահին ֆանտաստիկայի ոլորտից է համարում, թեպետ կողջունի ԲՀԿ-ՀԱԿ երկխոսությունը։ «Ես որեւէ հիմք չունեմ պնդելու, որ ԲՀԿ-ի մեր գործընկերները դուրս կգան կոալիցիայից»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ազատության հրապարակում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի օրվա կապակցությամբ ՀԱԿ-ը ակցիա էր կազմակերպել: «Ոչ մի չինովնիկ չի տրամադրելու մեզ մեր իրավունքները: Քաղաքացիները պարտադիր պետք է պահանջեն իրենց իրավունքները»,- ասաց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, իր ելույթում:
Փաշինյանի կոչ արեց երթը սկսելուց առաջ. «Փետրվարին կսկվի ընդվզման նոր ալիք, այն բանի համար, որ չընտրված իշխանությունները հեռանան Հայաստանից: Առաջ դեպի անսերժ Հայաստան, առաջ դեպի ժողովրդավարություն»:
Չմեռանք` դա էլ տեսանք. Նեմեց Ռուբոն` բողոքի ցույցի մասնակից: Բողոքի ցույցն էլ ընդդեմ մեկ այլ օլիգարխի է` Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշի), որը մտադիր է «Հրազդան» տոնավաճառի տարածքում` հենց մարզադաշտի կողքին, 20 մետր բարձրությամբ առևտրի կենտրոն կառուցել:
Ահա ինչ է ասում ինքը` Ռուբեն Հայրապետյանը. «Նման կառույցի կործանումը չի ներվի սերունդների կողմից: Ես ամեն ինչ անելու եմ` ընդհուպ էքսկավատորի տակ պառկելը: Այս պահին միջազգային որեւէ խաղ չենք կարող անցկացնել: Շատ կարեւոր է մարդկանց տարհանումը, որին կարող է խոչընդոտել առեւտրի կենտրոնը: Բացի այդ խոտածածկը պետք է փոխվի: Գալիք մրցափուլում Մալթային եւ Բուլղարիային հյուրընկալվելիս 6 միավոր վաստակելուց հետո` հայ ֆուտբոլասերներին հնարավոր չի լինի զսպել, քանի որ հաջորդ խաղը Երեւանում է լինելու Իտալիայի հետ»:
Պատկերացնո՞ւմ եք`մի օլիգարխը կարող է պառկել մեկ այլ օլիգարխի էքսկավատորի տակ: Մեր կյանքը ռեա՞լ է, թե՞ ապրում ենք հայտնի ֆիլմի «մատրիցայի» ներսում:
Մեկ ուրիշ հետաքրքիր դրվագ. ԱԱԾ-ն, բերման է ենթարկել պոռնոսկանդալի հերոսուհի Անժելա Սարգսյանի նախկին (կամ իբր նախկին) ամուսնուն` ԵՊՀ փիլիսոփայության դասախոս Ղազար Ավետիսյանին, և նա հարցաքննվել է ԱԱԾ-ում` կեղծ վկայականներ տրամադրելու գործի շրջանակներում: Առայժմ ազատ են արձակել: Դե ԱԱԾ-ն ժամանակին այլոց էլ էր ազատ արձակում հարցաքննություններից հետո, բայց դա որոշ դեպքերում 15 տարվա ազատազրկման դատավճռով… Կհետևենք, տեսնենք, թե սա ինչքան ջուր կքաշի:
Հա, քանի որ հիշեցինք Անժելին, չենք կարող չհիշել և ռուսական ժողովրդավարության մերկաստինք պաշտպաններին` ուկրաինական «Ֆեմեն» կազմակերպությունից: Այդ նպատակով Մոսկվա ժամանած երեք աղջիկներին չի կանգնեցրել նույնիսկ դեկտեմբերյան ցուրտը: Նրանք մերկացել են Սուրբ Փրկչի եկեղեցու մոտ, կոնքերին փաթաթել Ռուսաստանի դրոշի տեսքով պարկերի կտորներ: Բոլոր աղջիկների մարմիններին նկարված է եղել ուղղափառ խաչ: Բացի այդ, նրանցից մեկի ձեռքին եղել է մտրակ: Աղջիկների ձեռքին եղել են պաստառներ, որոնց վրա անգլերեն եւ ռուսերեն գրված է եղել: «Աստված, քշիր թագավորին»: Աչքիս, սրանք էլ ինչ-որ աղանդի հետ կապ ունեցող են, այլապես…
Սակայն մեր քաղաքական դաշտն էլ առանձնապես չի տարբերվում այդ մերկ աղջիկներից: Հանուն քաղաքական իրավիճակի վրա ազդելու ինչի ասես կգնան մեր քաղաքական այրերը: Ճիշտ է, ՀԱԿ-ի ակտիվիստուհիները «հանուն ավազակապետության կազմաքանդման» դեռևս «ֆեմինիստուհիների» պես հրապարակավ չեն մերկանում, սակայն նրաց առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի`հրապարակ նետած ՀԱԿ-ԲՀԿ դաշինքի գաղափարն, արդեն երկու շաբաթ է, ինչ ալեկոծում է ամբողջ քաղաքական դաշտը: Լուրջ-լուրջ խոսում են դրա մասին, նաև քաղաքագետ կոչված մարդիկ են դա «վերլուծում» որպես հնարավոր տարբերակ: Այդ վիրտուալ բլեֆը այնքան է տարել ոմանց, որ էլ դու սուս… Բայց անգամ իշխանության ներսում է այդ բլեֆը ազդեցություն թողնում:
Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն այդպես էլ հրապարակավ չեն հայտարարում, որ դա կատարյալ էշություն է: Իբր թե չհայտարարելով կարող են վախեցնել ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, թե եթե հանկարծ իրենց հատկացվելիք տեղերից դժգոհ մնացին, մեկ էլ տեսար ՀԱԿ-ի հետ ընկերություն կանեն: Մեկ էլ նույն ձևով ոչ հաստատում են, ոչ հերքում այն լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է գլխավորել ԲՀԿ ցուցակը: Բայց չէ՞ որ, ինչպես նկատեց Բառադի Համո մականունով հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը, «Քոչարյանը թիմ չունի, էդ մարդը իրենց տանը նստած է»: Բայց հանրապետականներն էլ պակաս չեն` այն բանի համար, որ ԲՀԿ-ն հրապարակավ չի ասում, որ ՀԱԿ-ի հետ դաշինք հնարավոր չի, Ռոբերտ Քոչարյանն էլ իրենց ցուցակում չի լինի առաջին տեղում, ԲՀԿ-ում ինչքան «պլանքաշ» կա` բոլորի վրա գործ հարուցեցին: Դե ձեր սեփական «պլանքաշներին» էլ հավաքեք…
Ստացվեց աբսուդային խաղ. «Ասա»-«Չեմ ասի», «Չէ, կասես»-«Չեմ ասի»: Գրողը տանի, իշխող կոալիցիայի լուրջ կուսակցություննե՞ր եք, թե՞ «կազակի-ռազբոյնիկի» խաղացող 10-12 տարեկան մանչուկներ: Կարճ ասած, ընկղմվում ենք մի վիրտուալ «Մատրիցայի» մեջ, ուր հասարակ ողջամտությունն ու առողջ տրամաբանությունը հեչ հագի չեն:
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.