29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակային խոցման թիրախ է ընտրում ոչ միայն ՊԲ առաջնային դիրքերը, այլև մարտական հերթապահություն իրականացնող հայկական անձնակազմի թիկունքային ապահովման շարժական օբյեկտները: Մասնավորապես՝ ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արևելյան (Ակնա) հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը, իսկ միայն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը բանակի հյուսիս-արևելյան (Մատաղիսի) հատվածում գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգերից արձակել է շուրջ 330 կրակոց:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ուշադրությունն է հրավիրում վերոնշյալ փաստի վերաբերյալ՝ միաժամանակ կոչ անելով ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունը արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել նոր գաղափար, ըստ որի՝ 2020-ից եկամտային հարկի պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Դրա առաջին քայլը պետք է լինի քաղաքացու կողմից սեփական եկամուտները պարտադիր հայտարարագրելը, ըստ որի կորոշվի՝ նա ունի՞ հարկման ենթակա եկամուտ, թե՞ ոչ: Այս նախաձեռնությունը որոշակի մտահոգություն է առաջացրել քաղաքացիների շրջանում: Ո՞վ է դառնալու 23 տոկոսանոց հարկի նոր վճարող ու ինչպե՞ս. առաջացած հարցերը ՊԵԿ նախագահի հետ զրույցում փորձել է հստակեցնել Ռադիոլուրը:
Հայաստանը փորձում է ներդնել տրանսֆերտների հարկման մեխանիզմ, այսինքն՝ եթե քաղաքացին դրսից եկամուտ է ստանում, պարտավոր է այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը որպես եկամտային հարկ վճարել պետությանը: Սա դեռ գաղափար է, որը ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել, բայց որն արդեն հասցրել է քաղաքացիների շրջանում անհանգստություն հարուցել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանում է՝ ո՞ւմ ուղարկված ի՞նչ գումարների հարկման մասին է խոսքը:
Հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով: Ինքն արդեն պետք է իմանա, որ ինքը դրսից գումար է ստացել, դա եկամուտ է, որից ինքը պետք է հարկ վճարի: Հիմա ժողովուրդը կարող է մեզ քննադատել, ասել՝ տարիներ շարունակ մեր հարեւանը, բարեկամը կամ ամուսինը խոպանում գումար է վաստակել եւ ուղարկել, որը չի հարկվել: Այո, այդ գումարը, որը նա վաստակել, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը եւ ապա հարկենք մեր օրենքով:
Միայն 2017-ին Հայաստան է մտել 1 մլրդ 756 միլիոն դոլար տրանսֆերտ: Սա միայն ֆիքսված թվերն են, այսինքն՝ այն գումարները, որոնք փոխանցվել են բանկերով կամ ֆինանսական համակարգերով: Դրան զուգահեռ՝ չափելի չեն առձեռն կամ այլ անձանց միջոցով երկիր ուղարկված հոսքերը: Որպես համեմատություն՝ նույն 2017-ին ՀՀ ՀՆԱ ֆիզիկական ծավալը 11.6 մլրդ դոլար էր՝ տրանսֆերտների գրանցված ծավալից ընդամենը մոտ 10 անգամ ավելի: Այսինքն՝ միայն տրանսֆերտների հարկմամբ ՊԵԿ-ը նախատեսում է կտրուկ ավելացնել բյուջեի մուտքերը:
Բայց պոտենցիալ հարկ վճարող լինելու են ոչ միայն դրսից եկամուտ ստացողները, այլ 18-65 տարեկան բոլոր քաղաքացիները, ովքեր ցանկացած եղանակով ստանում են եկամուտ: Որպես առաջին քայլ՝ բոլորը պետք է լրացնեն սեփական եկամուտների հայտարարագիրը: Հետագա մեխանիզմը գլխավոր հարկահավաքը պատկերացնում է այսպես:
Կարծում եմ՝ պետք է սահմանենք տարեկան հայտարարագրի լրացման ու հարկերի վճարման ժամկետ՝ անպայման սահմանելով առնվազն 2 ամիս: Այսինքն, օրինակ՝ եկող տարվա մարտի 15-ը լինի հայտարարագրի լրացման, իսկ մայիսի 15-ը՝ հարկերի վճարման վերջնաժամկետ: Բոլորը դառնալու են եկամտային հարկի տարեկան հայտարարագիր ներկայացնողներ, բայց հնարավոր է այդ հայտարարագրի արդյունքում վճարվելիք հարկեր չառաջանան:
23 տոկոս եկամտային հարկ վճարող է դառնալու բնակչության այն ստվար զանգվածը, որն ինքնազբաղված է, որը զբաղված է գյուղոլորտում, որոնց արտադրանքի մի մասը հանվում է վաճառքի, բայց դրա շրջանառությունն էլ չի երեւում: Եկամտային հարկով լրացուցիչ կհարկվեն նաեւ գրանցված աշխատողները, եթե նրանք աշխատավարձից զատ այլ եկամուտ էլ ունեն: Ինչպե՞ս են արձագանքում ՊԵԿ-ի նոր մոտեցմանը մեր քաղաքացիները. «Ռադիոլուրի» փոքրիկ հարցախույզը:
Մարդկանց եկամուտները հարկային մարմինների համար չափելի դարձնելու նպատակով կիրառվելու է ID-քարտերը կուտակիչ դարձնելու մեխանիզմը՝ առաջնորդվելով դրույթով, որ հենց սպառման ժամանակ են երեւում մարդու իրական եկամուտները:
Իսկ որպեսզի մարդն առավել շահագրգիռ լինի իր եկամուտները հարկային մարմիններին տեսանելի դարձնել, ՊԵԿ-ից որոշել են խթան էլ ներդնել. ID քարտերը դառնալու են կուտակիչ, ու այդ քարտով կատարված առեւտրի 1-3 տոկոսը կվերադարձվի քաղաքացուն: Դավիթ Անանյանը խոստովանում է՝ սա էլ մարդու եկամուտների ողջ պատկերը տեսնելու նախապայման չէ, բայց խթանելու որոշակի տարբերակ է:
Տնտեսագետ Գագիկ Վարդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդունում է՝ բյուջեին եկամտի լրացուցիչ աղբյուրներ են պետք, պետք է հարկման արդարացի մեխանիզմ կիրառել, որպեսզի բարձր եկամուտ ունեցողը բարձր էլ հարկեր վճարի, սակայն նաեւ վստահ է՝ հարցի սոցիալական, էթիկական, խոցելի կողմերն անտեսել չի կարելի: Զարգացած երկրների մոդելը մեր տնտեսության զարգացման այս մակարդակում ներդնելն ու անցումը որքանով սահուն կլինի՝ տնտեսագետի համար միանշանակ չէ:
«Խոսքն արդարացի հարկային օրենսդրության ներդրման մասին է: Եթե դրանով արդարացիության հարցը լուծվում է՝ ես կողմ եմ, իհարկե: Բայց թե դա ինչպես կիրագործվի, ինչպիսի դրսեւորումներ կունենա ու ինչ ազդեցություն սոցիալական վիճակի վրա, արդարացի կլինի, դա արդեն հարցի մյուս կողմն է»:
Հարկային բեռի բարձրացմամբ Հայաստանը կհաջողի՞ արդար հարկման խնդիրը լուծել, սոցիալական այս պայմաններում ինչպիսի նոր բեռ կդառնա նոր՝23 տոկոսանոց հարկը, դեռ մնում է ժամանակի ու քննարկման լուրջ հարց:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է 2014 թվականին իր արած հայտարարությանը, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։ Սերժ Սարգսյանն ասում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության և կոալիցիոն Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերում ամենատարբեր ձևաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։ Նախագահը նաև նշում է, որ իր հետ էլ արդեն բազմաթիվ գործընկերներ խոսել են և ինքը չգիտի՝ այս քննարկումները երբ կավարտեն։ Սակայն եթե ի վերջո որոշեն, որ առաջադրվելու է իր թեկնածությունը, ապա դա կլինի Սերժ Սարգսյանի կողմից մեկ հավելումով։
— Պարո՛ն նախագահ, Ձեր հայտնի ելույթում Դուք հայտարարել եք, որ խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում չեք հավակնելու վարչապետի պաշտոնին և հավելել եք, որ մեկ մարդը 2 անգամից ավելի չպետք է ղեկավարի երկիրը։ Այսօր այդ հայտարարությունը քաղաքական ընդդիմությունը պարբերաբար հրապարակավ մեջբերում է։ Հարցը հետևյալն է. դուք կդառնա՞ք ՀՀ վարչապետ ապրիլին։
– Նախ կարծում եմ, որ վաղուց արդեն ժամանակն է հրաժարվելու համատեքստից դուրս մեջբերումային լեզվակռիվների պարզունակ մարտավարությունից և ժամանակն է լսելու քաղաքական խոսքը, ընկալելու այն և քննարկելու հենց այդ մակարդակում։ Իսկ քաղաքական խոսքը հստակ է, բայց ոչ պարզունակ։ Երբ գործիչն ուզում է քաղաքական հայտարարություն անել այն մասին, որ չի լինելու ինչ-որ տեղում, նա ասում է՝ ես չեմ լինելու այսինչ տեղում, ինչպես ես հստակ հայտարարել եմ, որ չեմ լինի Հայաստանի Հանրապետության նախագահ։ Բայց երբ պնդումը քաղաքական համատեքստ է պարունակում և խոսվում հավակնությունների ու պատկերացումների մասին, ուրեմն ասելիքն այլ հարթությունում է։ Դժվար չէ սա տարբերել։ Ինչ վերաբերում է հավակնություններին։ Այո, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել։ Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ և համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի և ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար։ Այսօր մենք մի կողմից ունենք արտաքին քաղաքականության դրական արդյունքներ, որոնք ամրության լուրջ պաշար են տալիս մեզ, հասել ենք ներքին կայունության այնպիսի մակարդակի, որն արդեն դրականորեն կանխորոշում է նաև տնտեսական ցուցանիշների դինամիկան, բայց մյուս կողմից չի կարելի հաշվի չառնել սպառնալիքները, որոնք սահմանադրական փոփոխությունների ընթացքում, ցավոք, միայն ավելացել են. մենք անցանք ապրիլյան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության և տրամաբանության շրջանակում են, թե՝ ոչ։ Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական պատասխանատվություն և կառավարություն ձևավորելու լիազորություն ստանձնած Հանրապետական կուսակցության և կոալիցիոն ՀՅԴ-ի շարքերում ամենատարբեր ձևաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։ Ինձ հետ էլ արդեն բազմաթիվ գործընկերներ խոսել են։ Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից։
Իշխող ՀՀԿ-ի ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը News.am-ի հետ զրույցում ասել է.
«Ես խնդրում եմ՝ զինվեք համբերությամբ եւ սպասենք տեսնենք, մեր ընդդիմադիր գործընկերները միասնակա՞ն, թե՞ պառակտված որոշում են կայացնում։ Դա չէ ելքը։ Քաղաքական ամբիոնը պետք է ճիշտ օգտագործեն, որը նրանց տրամադրված է, եւ քաղաքականությունը փողոց տանելը արդյունավետ չի եղել»:
Սա ծաղր է ընդդիմությանը: Փաստացի Վահրամ Բաղդասարյանը տեղյակ է, թե առաջիկայում ինչ է լինելու «ԵԼՔ»-ի հետ և արդեն սկսել է այս ոճով համբերության կոչ անել:
Մանրամասները՝ կայքի տեսանյութում:
«Առաջին լրատվական»-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հարցում միասնական որոշում չունենալու դեպքում «Ելք» դաշինքի յուրաքանչյուր անդամ, կուսակցություն կկայացնի իր ճանապարհի որոշումը, ըստ էության վերջնագիր է դաշնակիցներին՝ կամ միանում են իրեն Ազատության հրապարակի ճանապարհին, կամ «Քաղաքացիական պայմանագիրը» ինքնուրույն գնում է այդ ճանապարհով: Ընդ որում, մեծ է հավանականությունը, որ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ամենևին չի հայտարարի «Ելք»-ից դուրս գալու մասին, այլ կօգտվի այն հանգամանքից, որ դաշնակիցները ամենևին պարտավորված չեն բոլոր քայլերն անել կոնսենսուսով, առավել ևս խորհրդարանից կոնսենսուսով գնալ հրապարակ:
«Ելք»-ի կոնսենսուսը, խոշոր հաշվով, մնացած խորհրդարանի շրջանակում, իսկ դրանից դուրս դաշնակիցները, փաստորեն, մնացին ազատ, առանց միմյանց հանդեպ պարտավորությունների, ինչն էլ ներկայումս փորձում է օգտագործել ՔՊ առաջնորդը: Այդ դեպքում, կստեղծվի բազմաիմաստ իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանն առնվազն «Ելք»-ի շրջանակում կստանա առավելություն՝ նա գոնե գնացած կլինի հրապարակ: Բանն այն է, որ «Ելք»-ը, ըստ էության, գնալու այլ տեղ չունի էլ: Իհարկե չի նշանակում, որ հրապարակում սպասվում է լուսավոր ապագա, սակայն բանն այն է, որ հրապարակ գնացող ուժը կերկարաձգի դաշինքի այսպես ասած ոչ լուսավոր ապագան, որովհետև մնացողների համար խորհրդարանական թունելի վերջում լույսն արդեն անջատվել է: Ինչ-որ իմաստով, Փաշինյանն անելանելի դրության մեջ է դնում մյուս երկու կուսակցություններին: Նրանք արդեն իսկ պարտվել են «Քաղաքացիական պայմանագրին» կամ Նիկոլ Փաշինյանին, եթե չեն առաջարկի Ազատության հրապարակ գնալու այլընտրանք: Չգնալն ամենևին այլընտրանք չէ:
Գործնականում, Նիկոլը գնում է ընդհուպ լատենտ շանտաժի, բավական բաց տեքստով հայտարարելով, որ իր քաղաքական նպատակի և հաշվարկի համար պատրաստ է նույնիսկ գնալ «Ելք»-ը քանդելուն, իհարկե ոչ ուղղակի, այլ հարցը դնելով «կամ-կամ» տրամաբանությամբ: Նա կսպասի, որ իրեն հեռացնեն, այսինքն՝ քանդելու քայլն անեն մյուսները, ոչ թե կանի ինքը: Մի կողմից, նա այդպիսով իր վրա չի վերցնի դաշինքը քանդելու պատասխանատվությունը, մյուս կողմից՝ գուցե հաշվարկը այն է, որ մյուս երկու ուժերը չեն գնա այդ ճանապարհով և ակտիվ կամ պասիվ կենթարկվեն Նիկոլի մարտավարությանը:
Մի կողմ թողնենք այդ մարտավարության հեռանկարայնությունն ու ռացիոնալությունը: Փաստացի, Նիկոլն անում է քայլ, որը «անպարտելի» է դաշինքի շրջանակում այնքան ժամանակ, քանի դեռ որևէ քայլ չեն արել մյուս երկու ուժերը: Նա գնդակը, ինչպես ասում է, տեղափոխել է նրանց դաշտ, բայց չի տվել նրանց ձեռքը՝ գնդակը խաղարկում է Նիկոլը, առայժմ: Կարողանալո՞ւ են այն խլել մյուս երկու ուժերը, թե՞ միանալու են սեփական դարպասին կազմակերպված գրոհին: Իսկ գրոհը առնվազն առայժմ և տեսանելի ապագայում ավելի շատ «Ելք»-ի, քան իշխանության դարպասին է:
Իրանում այսօր տեղի ունեցած երկրաշարժն այս տարվա ընթացքում առաջինը չէր և կարող է վերջինն էլ չլինել։ Սա հաստատում է մասնագետների կարծիքը տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության մասին։
«Իրանի և Ադրբեջանի տարածքում վերջին շրջանում տեղի ունեցած երկրաշարժերը, եթե կարելի է այսպես ասել` իրենց դրական կողմն ունեն։ Նման համեմատաբար ոչ ուժեղ երկրաշարժերի շնորհիվ լիցքաթափվում է տարածաշրջանում կուտակված սեյսմիկ էներգիան»,– ասում է Պետրոսյանը։
Այժմ սեյսմիկ ակտիվ են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի տարածքները, Թուրքիայի` արևելյան և Իրանի` հյուսիսային հատվածը։ Առավել մեծ ակտիվություն, սակայն, նկատվում է Իրանում ու Ադրբեջանում։
Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքին` Հրաչյա Պետրոսյանի խոսքով` 2017թ–ի ընթացքում այստեղ գրանցվել է 193 երկրաշարժ, որից 26-ը` 3 բալ և ավելի ուժգնությամբ։ Ամենաուժեղը ցնցումը, 5 բալ ուժգնությամբ, տեղի է ունեցել ս.թ. փետրվարի 28-ին Կապան քաղաքից 3կմ դեպի հյուսիս–արևմուտք։ Ու թեև մասնագետները 5 բալն ուժեղ երկրաշարժ չեն համարում, բայց Հրաչյա Պետրոսյանը հիշում է, որ տեղի բնակչության շրջանում այն խուճապ էր առաջացրել։
Իրանի տարածքում այսօր տեղի ունեցած երկրաշարժը վկայում է` տարածաշրջանում տարվա ընթացքում նկատված սեյսմիկ ակտիվությունը շարունակվում է։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» գործակալության տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանը։
Ավելին, նրա խոսքով` ակտիվությունը դեռ շարունակվելու է, մասնավորապես` Հայաստանի և Արցախի տարածքներից դեպի արևելք և հարավ–արևելք, ասել է թե` Իրանի և Ադրբեջանի տարածքներում։
Իրանում վերջին ուժեղ և միջին ուժգնությամբ երկրաշարժերը գրանցվել էին Իրան–Իրաք սահմանային հատվածում, նոյեմբերի 12-ին և դեկտեմբերի 6-ին։ Նոյեմբերի 15-ին միջին ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել նաև Ադրբեջանի Մինգեչաուրի շրջանում։
Մասնագետի դիտարկմամբ` այս տվյալները վկայում են այս երկրների տարածքներում առկա սեյսմիկ ակտիվության մասին։ Բայց ցնցումների հաճախակիությունը, Հրաչյա Պետրոսյանի խոսքով, վտանգավոր չէ, քանի որ դրանք նպաստում են կուտակված էներգիայի լիցքաթափմանն ու կանխում առավել ուժեղ ցնցումների հավանականությունը։
Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա պետք է ճանաչի Արցախի անկախությունը՝ որպես դե յուրե անկախ պետություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Հայաստանը կարող է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին միանալ միայն այն դեպքում, երբ դուրս բերի զորքերը, իրենց ձևակերպմամբ, «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:
«Նախ օկուպացված տարածքներից Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը, մասնավորապես՝ Գետաշենից, Մարտունաշենից ու Շահումյանից: Եթե կան օկուպացված տարածքներ, ապա դրանք օկուպացված են Ադրբեջանի կողմից: Երկրորդը՝ եթե Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը միանա տարածաշրջանային նման նախագծերի, ապա ինքը պետք է ճանաչի Արցախի անկախությունը՝ որպես դե յուրե անկախ պետություն»,- ասաց Շարմազանովը:
Նա հավելեց, որ Հայաստանի երազանքը չէ միանալ Ադրբեջանի տարածաշրջանային նախագծերին:
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: 13-ի ցերեկը, 14-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արեւմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-13-ը, 15-ի ցերեկը, 16-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 14-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:
Երեւան քաղաքում հոկտեմբերի 12-ին եւ 15-ին՝ երեկոյան ժամերին, 13-ի գիշերը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: 13-ի ցերեկը, 14-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երեւան քաղաքի հոկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.80C (2002 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 1.60C (1983 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.30C
Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, հոկտեմբերի 7-10-ը հանրապետության տարածքում տեղումներ չեն սպասվում, իսկ հոկտեմբերի 11-ին շրջանների մեծ մասում և մայրաքաղաքում անձրևներ կտեղան:
Քամին կլինի հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հանգստյան օրերին կբարձևանա 5-7 աստիճանով, իսկ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում՝ 7-9 աստիճանով: Սակայն հոկտեմբերի 11-ին ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում առաջիկա չորս օրերին օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին կտատանվի 21-26 աստիճանի սահմաններում, իսկ հոկտեմբերի 11-ին կնվազի մինչև 20-22 աստիճան:
2017 թվականին Հայաստանում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ բոլոր մարզերում հանդիպումներ եղան, քննարկվեցին հնարավոր ներդրումային ծրագրերը: Մի կողմից համայնքային տնտեսությունների օպտիմալացումից հետո ակնհայտ է, որ աշխատատեղեր են փակվելու, մյուս կողմից՝ հայտարարվում է ներդրումային բումի մասին, ըստ որի՝ հազարավոր աշխատատեղեր կստեղծվեն և տնտեսությունը ոտքի կկանգնի:
Վարչապետը հայտարարեց 3.2 մլրդ դոլար ներդրումների մասին, որոնցից 850 միլիոնը՝ 2017 թվականին:
Մինչ վարչախումբը նկարում է մեր երազանքի մոլորակը, փաստերն այլ բան են ասում՝ 2017 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում փոքր ու մեծ, բազմաթիվ ընկերություններ փակվեցին, որոշներն արդեն « վերջին շնչում են»:
Փակման պատճառները տնտեսվարողները տարբեր կերպ են բացատրում. դրանք հիմնականում այն ընկերություններնն են, որոնք զրկվել են վերին իշխանության դաբրոյից, արդյունքում՝ ֆինանսների անհասանելիություն, բարձր տոկոսադրույքներ, տնտեսական չարդարացնող աճ, հարկային բեռ, սահմանափակ շուկա, արտագաղթ, ազգաբնակչության գնողունակության անկում, կոռուպցիա, բարձր տոկոսով վարկեր, գործազրկություն, աղքատություն, սխալ հաշվարկներ, ոչ մասնագիտական գործունեություն, անհավասար մրցակցություն . այսպես կարելի է երկար շարունակել:
Փրփուրներից կախված գործարարները կքած են վարկերի տակ, իսկ թե ինչ ներդրումներ են արվել, դեռևս հաշվարկ չի ներկայացվում:
Մինչ ներդրումների ծավալն ու ուղղությունը կհստակեցվի, բազմաթիվ ընկերություններ կամ սնանկանում են, կամ լուծարվում, կամ ժամանակավորապես դադարեցնում գործունեությունը: Ստացվում է՝ակամա, թե միտումնավոր մաղվում է դաշտը, իսկ ներդրումները բաժին կհասնեն յուրայիններին:
Աննա Գրիգորյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.