29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Լիբանանահայութեան հերթական ապրիլ 24-ի ստեղծած մթնոլորտը, կազմակերպուած տարբեր բնոյթի ձեռնարկները, համագաղութային մակարդակի վրայ արձանագրուած իրադրութիւնները դիտարկումներու եւ վերլուծումներու դուռ կը բանան անկասկած: Ի հարկէ նկատուած են բացթողումներ, յառաջիկային վերանայելի գործունէութեան եւ գործելաձեւի խնդիրներ, աւելի նպատակաուղղուած եւ արդիւնաւէտ աշխատանքներ իրականացնելու առաջադրանքներու յստակացումներ: Այս բոլորով հանդերձ, նկատուած արտակարգ եռուզեռը, երիտասարդութեան ցուցանիշային իմաստ ունեցած ներգրաւուածութիւնը, նոր շարժումի մը ալիքաւորումները ուրուագծող երեւոյթները ուղենիշեր են անկասկած` Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ գաղութի բազմամակարդակ պատրաստուածութեան ուղղութեամբ:
Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի կեդրոնական մարմինի յառաջացումը (համասփիւռքեան այս առումով իբրեւ առաջին երեւոյթ) կ՛ազդարարէր լիբանանահայ համայնքին վերագրուող յառաջատարութիւնը` Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նախապատրաստուելու եւ համահայկական ցանցային կառոյցին առաջին օղակը կազմելու: Եւ պատահական չէր, որ այս ուղղութեամբ կարեւոր կենսափորձ կուտակած գաղութը արագօրէն համախմբուէր իր կառոյցներով: Պատահական չէր նաեւ, որ արձագանգումը Հայաստանի Հանրապետութեան համապատասխան յանձնախումբէն եղաւ նոյնքան արագ: Պետական յանձնախումբի քարտուղարին տուած աշխատանքային առաջին այցելութիւնը Պէյրութն էր. առաջին մարմինը, որուն հետ համագործակցութեան ծրագիրներ մշակուած էին, լիբանանահայ մարմինն էր. Ցեղասպանութեան թանգարանի երկիրներ շրջելու կոչուած առաջին շրջուն ցուցահանդէսի կազմակերպումը Պէյրութի մէջ տեղի կ՛ունենար: Տակաւին նոր է, որ մարմին կ՛առնեն ու կը կազմուին լիբանանահայ գաղութէն շատ աւելի մարդաշատ դասական թէ նոր սփիւռքներուն մէջ գործող հայ համայնքներու 100-ամեակի մարմինները:
Կարեւոր երկրորդ հանգամանքը այն էր, որ թէ՛ յայտարարողական եւ թէ՛ գործնական մակարդակի վրայ մարմինը 24 ապրիլէ 24 ապրիլ ոգեկոչական բնոյթէն կ՛անցնէր ռազմավարականի, նպատակ ունենալով`
Ա.- Համագաղութային մակարդակի վրայ առնուազն մինչեւ 100-ամեակ մնայուն աշխատանքային մարմինի վերածել 100-ամեակի մարմինը, որուն գործադաշտին կը ներառուին Հայոց ցեղասպանութեան, հայ-թուրք յարաբերութիւններու, թրքական գործօնի հետ կապուած զանազան խնդիրներ, հայոց դէմ Ազրպէյճանի իրականացուցած ջարդերուն առնչուած ծալքերու բացայայտումներ եւ նման համահայկական հնչեղութիւն ունեցող հիմնահարցեր:
Բ.- Հեռանկարային նկատառումներով այժմէն իսկ համախմբել գաղութին մէջ գործող կուսակցական, երիտասարդական եւ տարբեր բնոյթի միութիւններու երիտասարդական միաւորներու ներկայացուցիչները, որոնց յաճախակի շփումները, միասին իրականացնելիք աշխատանքները, միացեալ քննարկումներն ու տակաւ ձեւաւորուող համագործակցութեան դաշտը` նոր եռանդով, նոր հորիզոններով եւ նոր գործելաձեւերով պիտի օժտէ լիբանանահայ երիտասարդութիւնը:
Գ.- Ժամանակակից խնդիրներու տարողութեան նկատառումը, անոնց արագակշռոյթ փոփոխութիւնները, թշնամիին դրսեւորած արհեստավարժութիւնը եւ մանաւանդ շրջանին ու երկրին մէջ ցուցաբերած արտակարգ աշխուժութիւնը կը պարտաւորեցնեն հայկական կողմը միասնական ներուժի կուտակումով ոչ միայն գործելաձեւի նորարար մշակոյթ որդեգրելու, այլ նաեւ նոր կառուցակարգումներ յառաջացնելու եւ արդիւնաւէտ աշխատելու: Նախապայմանը այս բոլորին համախմբուածութիւնն է իբրեւ նպատակ, իբրեւ առաջադրանքներ եւ մանաւանդ իբրեւ նոր կառոյցներ: Միջկուսակցական ըլլան անոնք, միջյարանուանական, միջմշակութային, համաերիտասարդական թէ միջմիութենական: Այս մանրանկարը ուրուագծուեցաւ այս ապրիլ 24-ին, երբ 100-ամեակի կեդրոնական մարմինին առընթեր գործեցին նշուած ձեւաչափերու մեր միութիւններու ներկայացուցիչները: Ահա այս կառուցակարգուած մանրանկարն է, որ հետեւողականութիւն պէտք է ստանայ եւ ապրիլ 24-ի ոգեկոչականութենէն անդին կազմակերպուածութեան նոր աստիճանաչափ պէտք է յաջողի նուաճել գաղութին համար:
Դ.- Համագաղութային հետզհետէ ձեւաւորուող համակարգը մնայուն գործակցական կապ պիտի հաստատէ Ցեղասպանութեան 100-ամեակի հայրենական եւ համասփիւռքեան ձեռնարկները համակարգելու կոչուած Հայաստանի պետական յանձնախումբի քարտուղարութեան հետ: Համահայկական միասնականութեան ամէնէն հիմնաւորուած նիւթն է Ցեղասպանութիւնը, որուն ճանաչումի թէ անկէ անդին անցնող հատուցման պահանջատիրութեան հետ կապուած աշխատանքներու գերազդեցիկութիւնը պայմանաւորուած է Հայաստանի պետութիւն-սփիւռքեան կառոյցներ սերտ եւ փոխշահաւէտ համագործակցութեամբ:
Աշխատանքային այս հիմնադրոյթներու մանրանկարային նախանշումներն ու անոնց առընթեր կատարուած յայտարարութիւնները, հարցազրոյցները, ձեռնարկներն ու մամլոյ հաղորդագրութիւնները նախապատրաստած էին լիբանանահայութեան ապրիլեան մթնոլորտը: Երիտասարդութեան համախումբ աշխատանքն ու աշխատանքներուն ներգրաւուելու գործնական պատրաստակամութիւնը յանգեցան ապրիլեան բազմակողմանիօրէն նկատուած մակընթացութեան: Թրքական դեսպանատան թիրախաւորումն ու քայլարշաւին վրայ բողոքի ցոյցի յաւելումը վերածուեցան ուժի ցուցադրութեան առիթի, որ ամէն պարագայի թշնամիին շրջանային թէ լիբանանեան նկրտումներուն դիմաց անհրաժեշտ երեւոյթ էր:
Մարտահրաւէրները շատ են. առաջադրանքներու տարողութիւնները` ուռճացուած: Բոլորս կը գիտակցինք անկասկած, որ նման մեծ օրակարգերու դիմաց շռայլութիւնը չունինք թէ՛ առաջադրանքները եւ թէ՛ անոնց ընդառաջ առնուելիք քայլերն ու ծրագրելիք աշխատանքները հատուածայնացնելու:
Ապրիլեան ձեռնարկները աւարտած են: Կը շարունակուին սակայն Հայոց ցեղասպանութեան հետ առնչուած եւ համահայկական հնչեղութիւն ունեցող աշխատանքները: Համագաղութային մակարդակի վրայ եւ մի՛շտ գործակցաբար` Հայաստանի Հանրապետութեան համապատասխան մարմիններուն:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
Թիվ 23 ընտրատարածքն ընգգրկող Գեղարքունիքի մարզի Վարդենիս, ճամբարակ ,Սևան բնակավայրերում ընտրապայքարը բավականին թեժ է: Այստեղ հիմնական մրցակցությունը Համամասնական ընտրակարգով ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև է: Դաշնակցությունը համարյա չի խառնվում, ՀԱԿ ը ևս ակտիվ չէ, ժառանգությունը թեև ինչ որ բան անում է, սակայն դա ընդհանուր շիկացած մթնոլորտում կարծես եղանակ չի փոխում:
Իսկ մեծամասնականով առաջադրված թեկնածուներից ընտրապայքարի առաջին գծում են ԲՀԿ թեկնածու Էդուարդ Սահակյանը և ՕԵԿ-ից Կարեն Բոթոյանը: Նրանց կարգախոսները և առհասարակ ընտրողի նկատմամբ մոտեցումները բավականին տարբեր են.
Կարեն Բոթոյանը, առաջնայինը համարում է մարդկանց հավատի վերականգնումը:
-Իսկ դա ինչպե՞ս եք պատկերացնում
— Այո, նախևառաջ պետք է վերականգնել հավատը, այսօրվա, ու ինչու չէ, վաղվա հանդեպ: Հանդիպումների ընթացքում մարդիկ հաճախ են ասում՝ նախկիններն ի՞նչ արեցին, որ ձեզանից ինչ սպասենք: Մարդիկ ուշադրության կարիք ունեն: Իրենց սոցիալ — տնտեսական խնդիրների , դարդ ու ցավի լուծումն են ուզում, որը կարծում եմ, մի օրվա գործ չէ, և դա միանգամից այդքան էլ հեշտ չէ լուծելը , միայն խոստումներով չէ, պետք է հետևողական լինել: Ես վստահ եմ, որ եթե ես լինեմ Աժ –ում, բաց ճակատով կմտնեմ իմ ընտրատարածք:
— Որո՞նք են այն խնդիրները որոնք ավելի շատ են բարձրացնում ընտրողները:
— Խնդիրները որոնք բարձրաձայնվում են շատ –շատ են, օրինակ՝ գյուղերի բնակիչները հարցնում են՝ ինչո՞ւ պետք է իմ երեխան վառարանով տաքանա, ինչո՞ւ մեր բնակավայրը գազաֆիկացված չէ ու կամ ճանապարհների հարցը, ու էլի հարցեր, որոնց պատասխանը ես այսօր չունեմ: Լուծման տարբերակներ գտնել կարելի է, բայց աշխատանք ու ժամանակ է պետք:
Այսօր երկրում գլոբալ խնդիր է համարվում արտագաղթը: Իմ ընտրատարածքում արտագաղթն ավելի զգալի է, քանի որ այստեղ կան սահմանամերձ գյուղեր: Իսկ սա նշանակում է, որ կա ազգային անվտանգության խնդիր: Պետությունը դեմքով շրջվել է դեպի գյուղ, մենք էլ շատ անելիք ունենք:
-Առաջադրված թեկնածու — մրցակիցների կողմից սև PR կիրառվում է՞
— Ի սկզբանե մենք որդեգրել ենք hանդարտ, խաղաղ քաղաքակիրթ մրցապայքար, սակայն մրցակիցների կողմից արվել և արվում են քայլեր, իմ անունը սևացնելու համար: Իմ անվան հետ կապված ասեկոսեներ են տարածվում: Սակայն կարծում եմ, որ ժողովուրդն իմաստուն է և շատ լավ գիտի, ով ով է ու վստահ եմ, որ ցույց կտա իր կատարած ընտրությամբ:
Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ծաղրածուի դեր է ստանձնել, այս մասին այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հետ բանավեճի ժամանակ հայտարարեց «Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավոր Կարեն Ավագյանը:
Նա պարզաբանեց, որ «քաղաքական ծաղրածու» ասելով նկատի ունի այն ,որ Րաֆֆի Հովհաննիսյանը սափրել է բեղերը և հացադուլ է արել (Րաֆֆի Հովհաննիսյանի ձևակերպմամբ`ծոմապահություն):
Ստեփան Սաֆարյանը Կարեն Ավագյանին առաջարկեց կոռեկտ լինել, այլապես ինքն առավել լուրջ բառամթերք ունի և հիմքեր Սերժ Սարգսյանին վիրավորելու համար:
Ստեփան Սաֆարյանը նաև նշեց, թե կլոունադայով զբաղվում է ՀՀԿ-ը:
«Հերմինե Նաղդալյանին հարցնում ես, ինչու ես ուրիշի փոխարեն քվեարկում ասում է «էէէ»: Հարցնում ես Արա Բաբլոյանին, ասում է «Ինձ բժկությունից հարցեր տվեք»,- նշեց Ստեփան Սաֆարյանը` ավելացնելով, որ կրկեսը Ազգային ժողովն է:
Բանավեճն վերջում Կարեն Ավագյանը հայտարարեց, թե ««Ժառանգությունը» քաղաքական առնականության խնդիր ունի», ինչին ի պատասխան Ստեփան Սաֆարյանը հարցրեց. «Դուք մաչո՞» եք»:
tert.am
«Տիգրան Սարգսյանի կառավարության վիճակն այնքան է վատացել, որ այն արդեն քննադատում է օրինակ` Արժույթի միջազգային բանկը»,- այսօր «Վարկած» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը:
Ամփոփելով քաղաքական տարին` նա անդրադարձավ նախ Ռուսաստանին ու այնտեղ կատարվող իրադարձությունների ազդեցությանը մեր քաղաքական դաշտի վրա. «Շատ հետաքրքիր բան կատարվեց Ռուսաստանում` «Եդինայա Ռասիան» գահավիժեց: Այսինքն` իշխանությունն այդ գահավիժումը ֆիքսել է: Սա դառնալու է կարևոր խնդիրներից մեկը: Սակայն կան ևս երկու կարևոր հարցեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Դա համաշխարհային ճգնաժամի ավելի տարածումն է և Մերձավոր Արևելքում ընթացող գործողությունները: Մի քանի կարևորագույն խնդիր է մնացել, իսկ քաղաքական տարին ես փակված եմ համարում», -ասաց Կարապետյանը:
Բանախոսի համոզմամբ` ՌԴ Պետդումայի ընտրությունները, ցույց տվեցին, որ ռուս հասարակությունը գնում է դեպի ավելի ձախ, կոմունիստական ուղղությամբ: Հայաստանը նույնպես շատ ավելի զգայուն է դառնալու ձախ սոցիալիստական ուղղության հանդեպ: Պետդումայի ընտրությունների վերաբերյալ երկու կարծիք լինել չի կարող: Հետընտրական այս ճգնաժամը կանխատեսելի էր. կատարվում է այն, ինչ պետք է կատարվեր: Կարելի է առանձնացնել երկու պատճառ. «Ռուսաստանում կյանքի որակը այնքան բարձր չէ, որպեսզի հետընտրական գործընթացներ չլինեն, այսինքն` կա դժգոհություն: Երկրորդն այն է, որ իսկապես կա Արևմուտքի միջամտությունը: Եվրախորհրդարանը որոշում է կայացրել, որ պետք է չեղյալ համարել այս ընտրությունները: Շատ ավելի խստ իրավիճակում այսպիսի խիստ պայմաններ չեն դրվել. Հայաստանում մարդիկ սպանվեցին, և ոչինչ չեղավ»:
Խոսելով ՀՀ քաղաքական կյանքի մասին` Ա. Կարապետյանը նկատեց, որ իշխանության մեջ միասնական ցուցակով հանդես գալու շուրջ լուրջ քննարկումներ են ընթանում: «Կա կոալիցիա, որի նկատմամբ վերաբերմունքը բացասական է: Սա դառնալու է ընտրությունների գլխավոր մեխը»,- կանխատեսեց ՆԺԿ ղեկավարը:
Ըստ Ա. Կարապետյանի` Հայաստանը Վրաստանի հետ մտնում է ոչ ճիշտ խաղի մեջ, որի մի կողմը Վաշինգտոնն է:
Հաջորդ հարցերը կապված են ԼՂՀ- ի և Թուրքիայի հետ: «Ասեմ, որ պրոցեսը կանգնեցված չէ, պրոցեսը շարունակվում է: Թուքիան հիմա բավականաչափ ակտիվ գործունեության մեջ է: Մերձավոր Արևելքի պրոցեսը, հայ-թուրքական սահմանի բացումը, ԼՂ հիմնախնդրի հետ փոխկապակցված շարունակում են առաջ տանել ամերիկացիները: Նշեմ նաև, որ համաշխարհային որոշակի ուժեր Իրանի հետ բախման մեջ կարող են մտնել, ինչը չի կարող բացասական ազդեցություն չթողնել»:
Սահակաշվիլին քաշվեց ու քաշվեց: Ոչ միայն ռուսների, այլև հրեաների ձեռամբ: Նա հրեա գործարարներ Ռոնի Ֆուքսին եւ Զեեւ Ֆրենկելին ներում շնորհելու փոխարեն 70 միլիոն դոլար է ստացել: Այս մասին հայտարարել է վրացի փորձագետ Իրակլի Սեսիաշվիլին, գրում է վրացական «Մեդիայնուզ» գործակալությունը:
Փորձագետը գործակալությանը տված հարցազրույցում հռետորական հարց է հնչեցրել. «Ի՞նչ տարբերություն գործարարները կառավարությանը գումարը կտային կաշառելո՞ւ, թե՞ բանտից ազատվելու համար: Գործարարներին դեռ ծուղակը գցեցին, ապօրինաբար ձերբակալեցին, բանտում ստեղծեցին անհանդուրժելի պայմաններ, իսկ հետո ներում շնորհելու փոխարեն պահանջեցին 70 միլիոն դոլար: Դա չի կոչվում ներում շնորհել, դա կոչվում է նրանց վաճառել ազատությունը»:
Ինչպես ասում են` այ էդ բանը չպիտի անեիր… Մանավանդ, որ այս կիրակի Ռուսաստանում գրանցվելու է Սահակաշվիլու համար նույնիսկ հասարակ բարևն ափսոսող Վլադիմիր Պուտինի հաղթանակը: Սեփական թշնամիների քանակն ավելացնելը, մեղմ ասած, խելամիտ չէ: Լավ է գոնե մեր նախագահի այցի ժամանակ ֆահմել է որևէ բանի «ոչ» չասելու: Ճիշտ է, այլ հարց է` արդյո՞ք մերոնք նրանից պոկել են հնարավոր ամեն ինչ, բայց դե փաստ է` պատրաստ է սահմանել այնպիսի ռեժիմ, որ Վրաստան մուտք գործող ՀՀ քաղաքացին ընդամենն ավտոմեքենայի լուսամուտից փաստաթուղթ ցույց տա սահմանապահին: Այսինքն` անցյալ են դառնալու այն խայտառակությունները, երբ Ջավախք եկողից առգրավում էին անգամ հայերեն ցանկացած գիրք ու հետ ուղարկում: Քանի Միշիկոյին լրիվ չեն կերել` պիտի շտապենք երկկողմանի փաստաթղթերով այդ կարգն ամրագրել:
Սակայն անդրադառնանք մեր ներքին նախընտրական կրքերին: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ առաջարկեց ԲՀԿ-ին համագործակցել «ընդդեմ ավազակապետության», դա միանգամից դարձավ թիվ 1 ներքաղաքական ինտրիգը: Ոմանք Ռոբերտ Քոչարյանի շրջապատում միանգամից որդեգրեցին այն գիծը, որ ԲՀԿ — ՀԱԿ դաշինքը միակ շանսն է, և ով բացահայտ կամ անուղղակի դեմ է դրան` ոչնչով չի տարբերվում «դատարկ դհոլ» Արտաշես Գեղամյանից: Ու այդ հիմքով արդեն «Սերժի հաճախորդ» հռչակեցին «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին: Բայց հարց է ծագում` այդ կրքերի իմա՞ստը որն է: Վաղը, եթե Լևոն Հակոբիչն էլ մի կողմ դրեց այդ գաղափարը, նրա՞ն էլ կհռչակեն «դհոլ» և «հաճախորդ»:
Իշխանության ռեակցիան էլ է հետաքրքիր: Պարզ է, որ ԲՀԿ-ն չի շտապում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունը հռչակել անհնարին, ընդամենը մեկ պատճառով` որպեսզի ընտրություններին ընդառաջ ընդամենը սեփական գինը բարձրացնի, մեկ-երկու պատգամավորական մանդատ կամ նախարար-փոխնախարարական պորտվել ավել կորզի: Ուրեմն մի՞թե այդ քվոթաներն այնքան կարևոր են, որ հանուն դրա ոստիկանությունը բերման ենթարկեց ԲՀԿ-ում ու դրա շուրջ եղած բոլոր պլանքաշներին, ոստիկանապետն էլ հայտարարեց, որ պլանքաշաց դասի կուսակցական պատկանելիությամբ չի հետաքրքրվում:
Ախր պարզից էլ պարզ է, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր դաշտ չի գնալու: Ձերբալալվածներն էլ քաղբանտարկյալ չեն հռչակվելու: Կա խաղ, կան խաղի կանոններ, շեղվողների աչքի առաջ էլ կա Գռզոյի ու Լեդի Հակոբի ճակատագիրը, դրա կրկնության հեռանկարով խանդավառ «կամավորներ» չկան ու չեն կարող լինել: ԲՀԿ-ի` ՀՀԿ-ից որևէ բանով տարբեր լինելն էլ կատարյալ բլեֆ է: ԲՀԿ-ի պատգամավորները որևէ հարցով երբևէ քվեարկե՞լ են այլ կերպ, քան ՀՀԿ-ականները: ԲՀԿ-ի նախարարները ՀՀԿ-ի նախարարներին հակառակ որևէ դիրքորոշում հայտնե՞լ են: Քանի որ պատասխանը բացասական է, ուրեմն կռիվը պրծավ: Այդ դեպքում ինչո՞ւ կոալիցիայից տարբեր կերպ քվեարկող դաշնակին որակում են կեղծ ընդդիմադիր, իսկ կեսքայլ աջուձախ չշեղվող ԲՀԿ-ն հանկարձ դարձավ ապագա «իշխանափոխիչ», ընդդիմության հույս ու հավատ…
Այլ հարց է, որ ՀՀ նախագահն այնքան է լուծել իշխանության կենտրոնացման խնդիրը, որ արդեն օլիգարխներից կարող է պահանջել հրապարակավ խոստովանել սեփական հնազանդությունը: Ու խոստովանելու են, դիմադրելու ռեսուրս ԱՐԴԵՆ չունեն: Եթե 2 ամիս առաջ նույնիսկ վատ երազում չէին կարող նման բան թողնել, զի իշխանության հույսն ու հենարանն էին, այսօր նրանց կարգավիճակն իջեցվել է: Ճիշտ է, դեռ կան մեկ-երկուսը, որ իրենց «թռփոշ» են զգում, բայց դա էլ է ժամանակավոր: Եթե այսօր «պլանքաշների հաշվառման» ոստիկանական օպերացիաներ են իրագործվում, վաղը կարող է հանկարծ ավելի լուրջ բաներ սկսեն հաշվառել: Իսկ դրա տակից դուրս գալ չեն կարող, նամանավանդ ներկայիս ոստիկանապետը «կոմպլեքսներ» չունի, և ի տարբերություն բոլոր նախորդների, նրա «ձեռը կգնա» ցանկացածի վրա… Դե, Աղվան Գառնիկիչին էլ միայն առիթ է պետք, որ այդ «ձեռը գնացածների» մեղադրական եզրակացությունները հաստատելով, իր հետագայի հարցերը լուծի:
Բայց բոլոր դեպքերում, դեռ ահագին ժամանակ քաղաքական ֆանտաստիկայի ժանրով ժողովրդին կերակրողների պակաս չի լինի: Ժողովրդին էլ ի՞նչ է պետք` հաց և զվարճալիք: Զվարճալիք մատուցողների պակաս հիմա էլ չկա, բայց եթե մայիսից հետո էլ հացը ուշացնեն… Աստված մի արասցե…
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.