23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2018 թվականին Ադրբեջանը կակտիվացնի սադրանքները ղարաբաղյան հակամարտության գոտում, վստահ է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
galatv.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
Իսկ լայնածավալ ռազմական գործողությունների վտանգ ներկայումս կա, թե ոչ, ըստ Բաբայանի, միանշանակ որևէ բան հնարավոր չէ ասել: Ամեն դեպքում թշնամին հնարավոր է ինչ-որ սադրանքների գնա առաջնագծում, և դրա համար որոշակի նախադրյալներ կան. «Քանի որ 2018-ը յուրահատուկ տարի է և մեզ, և Ադրբեջանի համար, այսինքն կարող է լինել շահարկումների տարի: Նախևառաջ այլ արհեստածին պետության ձևավորման 100-ամյակն է, ընտրություններ են սպասվում այնտեղ, Հեյդար Ալիևի 95-ամյակն է, Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի, Կուբատլուի, Քելբաջարի կորստի 25-ամյակն է: Ադրբեջանի համար սրանք ամենամեծ տարածքային, բարոյական, ռազմական կորուստներն են եղել, բնական է, որ այս ամենը շահարկումների համար պարարտ հող է ստեղծելու, շահարկումներ լինելու են հատկապես ընտրությունների շրջանում: Պրովոկացիաների կդիմեն, սահմանին դրա համար պետք չի լինել ակադեմիկոս, որ այդ ամենը կանխատեսվի, սա պարարտ հող է ստեղծում Ադրբեջանի պես պետության համար, սա լավ են հասկանում միջնորդները, և սա էլ է կարևոր, որ հստակ մեսիջներ տան, որ չեն տեսնում կարգավորման որևէ ուժային տարբերակ»,- գտնում է Բաբայանը:
Այնպես չէ, որ հայկական կողմը ոչինչ չի անում: Ըստ Բաբայանի՝ օրեցօր բարձրացվում է զորքերի մարտունակությունը: Բացի այդ, ապրիլյան պատերազմից հետո լայնածավալ աշխատանքներ են կատարվել և ներկայումս էլ կատարվում են առաջնագծում: Ինչ վերաբերում է խոցելիությանը, ապա Բաբայանը նշեց. «Խոցելիությունն Արևելյան ուղղությամբ է, որտեղ դաշտավայր է, բայց սահմանները հուսալիորեն հսկվում են, գիտենք, որ ապրիլյան պատերազմից հետո նոր որակ կա, սահմանների ուժեղացման հետ կապված, կտրուկ նվազել են ներթափանցման փորձերը, բայց նվազել են ոչ թե նրա համար, որ հակառակորդը հրաժարվել է այդ քաղաքականությունից, այլ որ նրա փորձերը կասեցվում են, միշտ պետք է լինենք պատրաստ, դա է մեր խաղաղությունը»,- եզրափակեց նա:
Հռոմի Պապ Ֆրանցիսկը մեղադրել է Չիլիի ամենահայտնի պեդոֆիլի զոհերին զրպարտության մեջ,– հաղորդում է Associated Press-ը։ Չիլի կատարած իր այցի ավարտին, որի նպատակը սեքս–սկանդալի կարգավորումն էր, Պապը հանդես է եկել կաթոլիկ հոգևորականի շահերից։
Միջադեպը տեղի է ունեցել 2011 թվականին, երբ Վատիկանը մեղավոր է ճանաչել չիլիացի հոգևորական Ֆերնանդո Կարադիմային՝ մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների և նրանց նկատմամբ հոգեբանական ճնշման համար։ Նրա վրա առաջին բողոքները սկսել են գալ դեռևս 1984 թվականին։
Չիլիում արտասանած Պապի խոսքերը վրդովել են հանրությանը. զոհերն ու նրանց փաստաբանները դատապարտել են նրա վերաբերմունքը կատարվածի հանդեպ։ Պապը սակայն պնդել է, որ մինչև ապացույցներ չտեսնի, կհամարի, որ մեղադրանքները զրպարտություն են։
Ներկայումս Չիլիի բնակչության կեսից ավելին կաթոլիկներ են։
sputnik.am Ահաբեկչական խմբավորումների անդամները Սիրիայից Հարավային Կովկաս են վերադառնում։ Հայաստանի առաջ կոնկրետ մարտահրավերներ են ծառացել, կարծում է Աֆղանստանի և Արցախյան պատերազմի վետերան Լևոն Ստեփանյանը։
Ստեփանյանը կարծում է, որ այժմ բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվել։ Նրա խոսքով` Սիրիայից ԻՊ (մի շարք երկրներում արգելված խմբավորում — խմբ.) զինյալները տարածվել են Մերձավոր Արևելքով. մի ամբողջ գումարտակ ադրբեջանցի ահաբեկիչներ Արցախում կռվելու պատրաստակամություն են հայտնել։
«Վերջերս տեղեկություն է տարածվել, որ ԻՊ անդամները Հայաստան ներթափանցելու փորձ են արել։ Այսինքն մենք թիրախի տակ ենք։ Հայտնի չէ` ինչով կավարտվի Իրանում ներքաղաքական իրավիճակը», — ասաց Ստեփանյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանն 90-ականներին սեփական սահմանապահ զորքը չուներ, Արցախում մարտական գործողություններ էին ընթանում։ Բացի այդ, Թուրքիայի 3-րդ դաշտային բանակը կենտրոնացել էր Հայաստանի սահմաններին, անհանգստություն էր առաջացել բնակչության և ղեկավարության շարքերում, Թուրքիայի սահմանին քրդական խնդիր կար։
Երևանն այդ պայմաններում դիմեց Մոսկվային թուրքական և իրանական սահմանին պաշտպանության հարցում օգնություն ցուցաբերելու խնդրանքով։
«Այդ խնդիրն ավելի քան քսան տարվա ընթացքում Ռուսաստանի սահմանապահ զորքերը պատվով ու արժանապատվությամբ են կատարել ու շարունակում են կատարել», — ասաց Ստեփանյանը։
Գեներալը նաև շեշտեց, որ ռուսական սահմանապահ զորքերի կազմում զգալի թիվ են կազմում հենց հայերը։
Վերջին տարիների ընթացքում, նրա խոսքով, ռուսական սահմանապահ զորքում անձնակազմի թվաքանակի նվազեցման հետ կապված զգալի փոփոխություններ են տեղի ունեցել։ Գեներալը կարծում է, որ անկախ տեխնիկական վերազինումից պետք է վերականգնել սահմանների պահպանման հին սխեման ու ընդլայնել քանակը։
Ռուս սահմանապահները ծառայություն են իրականացնում հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին` Հայաստանի տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագրի համաձայն։ Պայմանագիրը կնքվել է1992 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում։
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության կազմում են ընդգրկված Գյումրում, Արմավիրի, Արտաշատի և Մեղրու ջոկատները, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առանձին հսկիչ անցակետը։ Հայաստանում ռուս սահմանապահների ապրուստը հոգում են երկու պետությունների կառավարությունները հավասարության սկզբունքով։
Պարոն Կուտոյան, վստահ եմ, որ կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարում Ձեր կողմից լայնածավալ գործողություններ են կատարվում, սակայն հնարավոր չէ այն միանգամից արմատախիլ անել եւ տեսանելի դարձնել: Հատկապես այն պայմաններում, երբ տասնյակ տարիներ դա սերմանվել է դատական համակարգում, իսկ որոշ դատավորներ կարծում եմ` այլեւս չեն էլ կարող ձերբազատվել այդ երեւույթից: Ստորեւ նշված հանգամանքներից ելնելով գտնում եմ, որ առկա են բավարար հիմքեր նշելու, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդ.Ավետիսյանը թիվ ԵԿԴ/3012/02/11 քաղաքացիական գործով 26.12.2017 թվականի որոշմամբ Մանվել Տեր-Առաքելյանին վերջնականորեն իր սեփականությունն օգտագործելու հնարավորությունից զրկելու համար կաշառք է վերցրել կամ այլ կերպ շահագրգիռ է եղել՝ վճռի պարզաբանման անվան տակ կայացրել է ակնհայտորեն անհիմն նոր վճիռ, ըստ էության, սեփականատիրոջը լիարժեքորեն արգելելով օգտագործելու ք.Երեւան, Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող անշարժ գույքը:
Հայրս՝ Մանվել Տեր-Առաքելյանը, հանդիսանում է նշված անշարժ գույքի սեփականատերը, ինչը հաստատվում է 10.12.2003թ. թիվ 1553319 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականով: Նշված անշարժ գույքը վարկային պարտավորության համար «Յունիբանկ» ՓԲ ընկերությունում հանդիսանում է գրավի առարկա: Հայրս ցանկանում է վաճառել այդ գույքը, որպեսզի ստացված գումարի համապատասխան մասն ուղղվի վարկի ամբողջական մարմանը, իսկ մյուս մասը՝ տնօրինի, որպես իր սեփականություն: Դրան հակառակ «Յունիբանկ» ՓԲԸ-ն ցանկանում է չնչին գումարով այն իրենը դարձնել, ինքնուրույն իրացնել եւ հնգապատկել իր օգուտը:
Արդեն 8 տարի Մանվել Տեր-Առաքելյանը պայքարում է, արդարություն է խնդրում, սակայն բոլոր գործողությունները մնում են անարդյունք: Հենց այնպես չեմ ասում, «Յունիբանկ» ՓԲԸ-ն կարծես դատական համակարգը դարձրել է իրենով, դրա վառ ապացույցը թիվ ԵԿԴ/5306/02/14, թիվ ԵԿԴ/3012/02/11 եւ տեղի ունեցած մի շարք այլ գործերն են: «Յունիբանկ» ՓԲԸ-ն դատարանի միջոցով արգելում է, ամեն կերպ խոչընդոտում է եւ ցանկանում է բառի ուղղակի իմաստով տիրանալ իմ ընտանիքի սեփականությանը: Այն պայմաններում, երբ վարկային պարտավորությունը 2,5 միլիոն ԱՄՆ դոլար էր, իսկ վարկառուն սնանկ էր ճանաչվել եւ Սնանկության մասին օրենքի ուժով չէր կարող հաշվարկվել տոկոսներ, դատավոր Էդ.Ավետիսյանն անտեսելով այդ ամենը 2,5 միլիոն ԱՄՆ դոլարին տոկոսներ հաշվարկելով դարձրեց 10 միլիոն ԱՄՆ դոլար: Այնուհետեւ թիվ ԵԿԴ/3012/02/11 քաղաքացիական գործով 12.09.2013թ. վճռով նույն դատավոր Էդ.Ավետիսյանը Մանվել Տեր- Առաքելյանին արգելեց այլ անձանց օգտագործմանը եւ տիրապետմանը հանձնեմ Հյուսիսային պողոտա 2 հասցեի նշված անշարժ գույքը, ինչից ելնելով հայրս ստիպված, որպես անհատ ձեռնարկատեր ինքնուրույն սկսեցի օգտագործել եւ տիրապետել այն՝ գույքի նշանակությանը համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը դատավորին իրավունք է վերապահում պարզաբանել իր կայացրած վճիռը, որի ժամանակ չպետք է փոփոխվի այդ վճռի բովանդակությունը եւ էությունը: Այդ պահանջը սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով: Մինչդեռ դատավոր Էդ. Ավետիսյանը «Յունիբանկ» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ պարզաբանելով թիվ ԵԿԴ/3012/02/11 քաղաքացիական գործով իր 12.09.2013թ. վճիռը՝ փոփոխել է դրա բովանդակությունն ու էությունը, ըստ էության, կայացնելով նոր վճիռ: Այն պայմաններում, երբ 12.09.2013թ. վճռով որեւէ ձեւով արգելված չէ Մանվել Տեր-Առաքելյանին օգտագործելու եւ տիրապետելու իր սեփականությունը, դատավորը նույն վճիռը պարզաբանելու անվան տակ իր 26.12.2017թ. որոշմամբ Մանվել Տեր-Առաքելյանին արգելել է, որ օգտագործի եւ տիրապետի այն։
Վճիռը պարզաբանելիս դատավորը սկզբնապես նույնականացրել է ֆիզիկական անձին եւ անհատ ձեռնարկատիրոջը, որպես քաղաքացիական իրավունքի մեկ սուբյեկտ, ինչը համահունչ է ձեւավորված իրավական պրակտիկային, բազմաթիվ այլ գործերով կայացված դատական ակտերին, ինչպես նաեւ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասին, այն է՝ անհատ ձեռնարկատերը ֆիզիկական անձ է: Մինչդեռ նույն որոշման եզրափակիչ մասում, դատավորը, հակասելով ինքն իրեն, արտահայտել է իր դատողություններին եւ ՀՀ օրենսդրության պահանջներին տրամագծորեն հակառակ դիրքորոշում: Վերջինս համարել է, որ անհատ ձեռնարկատեր Մանվել Տեր Առաքելյանը, որպես սուբյեկտ հանդիսանում է այլ անձ եւ նույնական չէ ֆիզիկական անձ Մանվել Տեր Առաքելյանի հետ: Նման դատողությունն ակնհայտ անհիմն է, քանի որ անհատ ձեռնարկատերը նույն ֆիզիկական անձն է, որն իր անունից եւ իր ռիսկերով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն: Արդյունքում դատավորն օրենքի պահանջի ակնհայտ եւ կոպիտ խախտմամբ վճիռը պարզաբանելու մասին որոշմամբ կայացրել է նոր վճիռ, արհեստականորեն զրկելով Մանվել Տեր-Առաքելյանին իր գույքն օգտագործելու իրավունքից, որն ամբողջությամբ պարզաբանվող վճռի շրջանակներից դուրս է:
Գտնում եմ, որ դատավոր Էդ.Ավետիսյանը հենց այնպես նման բեռի տակ չէր մտնի, նման կողմնակալ մոտեցում չէր դրսեւորի: Դատավորն այնպես է կուրացել իր կողմնակալության մեջ, որ հաշվի չի առել նաեւ ԴԱՀԿ ծառայության կողմից հասցե այցելելու մասին 07.04.2014թ. արձանագրությունը, որի համաձայն՝ Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող գույքն այլ անձանց կողմից չի օգտագործվում, այլ նշված հասցեում գործունեություն է իրականացնում գույքի սեփականատեր Ա/Ձ Մանվել Տեր-Առաքելյանը: Ինչպես ստացվեց, որ 2013 թվականին վճիռը հասկանալի էր, այն կատարվել էր, ԴԱՀԿ-ի եւ «Յունիբանկ» ՓԲԸ-ի համար այն պարզաբանելու անհրաժեշտություն չկար, իսկ չորս տարի անց՝ այդ վճռի պարզաբանման անհրաժեշտություն առաջ եկավ: Ավելին՝ համարելով, որ վճռի պահանջը կատարված է ԴԱՀԿ ծառայության կողմից 18.04.2016թ. որոշմամբ ավարտվել է կատարողական վարույթը, ինչի պայմաններում դատավոր Էդ.Ավետիսյանն այլեւս չէր կարող տալ վճռի պարզաբանում: Նման արգելքը սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ վճիռը կարող է պարզաբանվել մինչեւ դրա կատարումը: Նաեւ նշված հիմքով Էդ.Ավետիսյանը թույլ է տվել օրենքի ակնհայտ եւ կոպիտ խախտում: Վստահ եմ, որ բոլորից լավ գիտեք, թե ով է դատավոր Էդ.Ավետիսյանը: Այդ դատավորի մասին Ձեր ունեցած տեղեկությունները համադրելով այս գործով նրա կատարածի հետ, ավելի քան համոզված եմ, որ ինքներդ նույնպես կնշեք, որ հենց այնպես այդ դատավորը նման որոշում չէր կայացնի: Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել դատավոր Էդ.Ավետիսյանի եւ այդ գործում ներգրավված անձանց արարքը բացահայտելու պատասխանատվության ենթարկելու համար: Նաեւ հայտնում եմ, որ թիվ ԵԿԴ/3012/02/11 քաղաքացիական գործով 26.12.2017թ. որոշման դեմ Մանվել Տեր-Առաքելյանի ներկայացուցչի կողմից բերվել է վերաքննիչ բողոք: Գտնում եմ, որ դատավոր Էդ.Ավետիսյանի այդ որոշումը պահելու համար ինչ-որ ազդեցություն կլինի վերաքննիչ դատարանի համապատասխան դատավորի նկատմամբ: Խնդրում եմ այդ մասով եւս ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի կանխվի ազդեցությունը եւ միայն արդարադատություն տեղի ունենա:
Միլենա Տեր-Առաքելյան
Գիտնականները զգուշացնում են գրիպի համատարած համաճարակի մասին 1918 թվականի իսպանական գրիպի օրինակով, որին զոհ էր գնացել մոտ 50 միլիոն մարդ ամբողջ աշխարհում: Նրանց կարծիքով նման համաճարակի բռնկումը շատ հավանական է. հայտնում է Ամերիկայի Ձայնը:
Նման մի իրավիճակին հակազդելու համար գիտնականները ձեռնամուխ են եղել ստեղծելու համընդհանուր մի պատվաստանյութ: Մերիլենդ նահանգում գտնվող Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետները հավաստիացնում են, որ ունիվերսալ պատվաստանյութը շուտով պատրաստ կլինի:
«Սա լինելու է մի պատվաստանյութ, որը կպաշտպանի գրեթե ամեն տեսակի վարակներից: Այն արդյունավետ կլինի անգամ սեզոնի փոփոխման ժամանակահատվածում»,- ասում է դոկտոր Էնթոնի Ֆաուչին:
Գիտնականների կարծիքով՝ այս նոր համընդհանուր պատվաստանյութի ի հայտ գալու պարագայում այլևս չի լինի անհրաժեշտություն պատվաստում ստանալ ամեն տարի:
«Եթե ամեն ինչ անցնի այնպես, ինչպես սպասում ենք, և կենդանիների վրա փորձարկումները գրանցեն դրական արդյունք, մենք կունենանք ունիվերսալ պատվաստանյութ գրիպի և այլ վարակների դեմ մի քանի տարում»,- ասում է Փիթեր Փեյլիսը Իքահնի համալսարանի բժշկական դպրոցից:
Համընդհանուր պատվաստումը նաև կվերացնի հետագա թանկարժեք հետազոտություններ անցկացնելու կարիքը: Հայտնի է, որ այս պահին առնվազն մեկ համընդհանուր պատվաստանյութի հետազոտություն է գտնվում վերջնական փուլում: Այս հարցում հետազոտությունն անցկացնող ընկերությունը ստացել է 27 միլիոն դոլար՝ այն շարունակելու համար:
Նախորդ տարեվերջից Երևանի բնակիչներն անակնկալի են եկել՝ պարզելով, որ ջրամատակարարման դիմաց այլ պարտքեր ունեն: Սպառած ջրի դիմաց «Վեոլիա Ջուր» ընկերությանը վճարում կատարողներին փաստային բաժանմունքներում տեղեկացնում են, որ նրանք պարքեր ունեն նաև նախկին «Երևան Ջուր» ընկերությանը: Այդ պարտքերը ֆիքսվում են կտրոնների վրա, և ինչպես պարզվում է, պարտադիր վճարման ենթակա են:
Փոստային բաժանմունքների աշխատակիցներից Lragir.am-ը տեղեկացավ, որ տեղեկատվական նոր բազայի տեղադրման միջոցով նախորդ ամսվանից այս պարտքերը երևում են, գրեթե բոլոր բաժանորդները պարտքի տակ են, և պարզվում է՝ արդեն նախկին սպասարկող ընկերությանը՝ «Երևան Ջրին» պետք է գումարներ վճարեն:
Հիշեցնենք, որ Երևանում խմելու ջրի մատակարարման օպերատորը 2017 թվականի հունվարի մեկից «Վեոլիա Ջուր» ընկերությունն է՝ փոխարինելով «Երևան Ջրին»:Փոստային բաժանմունքների աշխատակցիներն այս օրերին քաղաքացիներին հորդորում են չվճարել այդ պարտքերը, մինչև կպարզվի, թե դրանք պարտադիր վճարման ենթակա են, թե ոչ:
Այնինչ, «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի բաժնի աշխատակից Մուրադ Սարգսյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ այս գումարը պարտադիր վճարման ենթակա է: Իսկ թե ինչ կլինի այն բաժանորդների հետ, ովքեր չեն վճարի, նա հստակ պատասխան չտվեց: Մուրադ Սարգսյանը բաժանորդների համար անհասկանալի պարզաբանում տվեց, թե որտեղից են գոյացել այդ պարտքերը:
«Դա միայն այս ամիսն է այդպես:«Վեոլիա Ջուր»-ն աշխատել է 2017 թվականի հունվարի մեկից, իսկ դրանից առաջ եղել է «Երևան Ջուրը», որն աշխատել է ավելի էժան սակագնով՝ 170 դրամ, «Վեոլիա Ջուր»-ն ավելի թանկ՝ 180 դրամ: Եվ քանի որ «Երևան Ջրի» տեսուչները չէին կարող 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆիքսեին մեր 350 հազար բաժանորդների ջրաչափերի ցուցմունքները, նրանք սովորական այցելություններ են կատարել 2017 թվականի հունվարին կամ փետրվարին: Երբ հաշարկել են, հաշվարկել են 2016 թվականի վերջին այցից մինչև 2017 թվականի առաջին այցն ընկած ժամանակահատվածը: Դրա համար մենք 2017 թվականի ընթացքում համակարգչային ծրագիր ենք ստեղծել, բոլորի ջրաչափերի ցուցմունքները վերցրել ենք, այստեղ անցկացրել ենք և հիմա ստացել ենք արդյունքը այդ բոլոր 350 հազար բաժանորդների մասով»,- ասաց Մուրադ Սարգսյանը:
Նա նշեց, որ սա որոշակի անհարմարություն է ստեղծել մարդկանց համար, մարդիկ չեն հասկանում, թե ինչու են «Երևան Ջրին» պարտք, բայց գումարային առումով սա ավելի ձեռնտու է մարդկանց, քանի որ իրենք պարտքը հաշվարկել են էժան սակագնով:«Պայմանական այսպես ասեմ՝ եթե դուք այսօր «Երևան Ջրով» 800 դրամի պարտք եք ստացել, ուրեմն պետք է համոզված լինեք, որ 1000 դրամի չափով պարտք հանվել է ձեր սպառածից «Վեոլիա Ջրի» մասով: Այսինքն՝ այս հաշվառումը եղել է ի օգուտ մեր բաժանորդների: Դա պարտք չէ, դա ավելի շուտ վերահաշվարկ է, որը մենք ձևակերպում ենք որպես պարտք»,- ասաց նա:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է, որ «Վեոլիա Ջուրը» պարտավոր է բաժանորդներին հստակ ու հասկանալի տեղեկատվություն տրամադրել այս իրավիճակի վերաբերյալ: Պիպոյանն ասաց, որ այս խնդրով իրենք էլ են բողոքներ ստացել սպառողներից:
«Անկախ ամեն ինչից, սպառողը պետք է վճարի մեկ անգամ, չի կարող սպառել երկու անգամ: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավահարաբերությունները կարգավորելու ընթացքում մասնակի անցում կատարելը կարող է առաջացնել որոշակի տեխնիկական թերություններ, որպեսզի սպառողը չտուժի, պետք է այնպես անեն, որ սպառողը ստիպված չլինի երկու անգամ վճարում կատարել»,- ասաց Պիպոյանը:
Մասնագետը նշում է, որ “Վեոլիա Ջուր” ընկերությունը պետք է հրապարակային ներողություն խնդրած լիներ բաժանորդներից, մանրամասն բացատրեր, թե ինչու է այս խնդիրն առաջացել:
Նրա խոսքով՝ բաժանորդների մի մասը անտեղյակ են, չգիտեն, թե ինչ պայմանագրեր ունեին “Երևան Ջրի” հետ, ինչ պարտավորություններ էր ստանձնել այդ ընկերությունը, որը չկատարեց դրանք: Իսկ “Վեոլիա Ջրի” գործունեությունն սկսվեց ջրի սակագինը բարձրացնելով:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 118 և և 262 հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նշված քրգործը հարուցվել է 2017 թ.-ի դեկտեմբերի 18-ին՝ Հակոբ Ավետիսյանի կողմից 34-ամյա Թամար Մկրտչյանին ծեծի ենթարկելու փաստով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության 1-ին վարչության, Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ գումարտակի ծառայողները Արաբկիրի քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ, պարզել են, որ Երևան քաղաքի բնակիչներ, 39-ամյա Հակոբ Ավետիսյանը և 37-ամյա Լևոն Ավետիսյանը 2016 թ.-ի հոկտեմբերից մինչև այս տարվա հունվարն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ, 34-ամյա Սյուզաննա Մ.-ին, դնելով իրենցից ֆինանսական կախման մեջ, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ Կոմիտասի պողոտայի 40 հասցեում գործող «Դայմոնդ» և Կիևյան 5 հասցեում գործող «Լեդի» մերսման սրահներում ստիպել են հաճախորդներին մատուցել սեռական բնույթի ծառայություններ՝ նրան ենթարկելով սեռական շահագործման:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Ավետիսյանը «Դայմոնդ» մերսման սրահի տնօրենն է, իսկ Լ. Ավետիսյանը «Լեդի» մերսման սրահի տնօրենն է: Նրանք երկուսն էլ հարազատ եղբայրներ են և կան տեղեկություններ, որ նրանց ծուղակն են ընկել այլ կանայք նույնպես, որոնց ինքնությունը պարզվում է:
Շաբաթ օրը, երեկոյից հետո, երբ կիրակին էր սկսվում, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։ Հանկարծ մի ուժեղ երկրաշարժ եղավ, և Աստծու հրեշտակը, երկնքից իջնելով, գլորեց գերեզմանի մուտքին դրված քարը և նստեց նրա վրա։ Նրա տեսքը փայլակի նման էր, և հագուստները ձյունի պես սպիտակ էին։ Պահապանները, երբ այս տեսան, սարսափեցին և մեռելի պես եղան։ Հրեշտակը կանանց ասաց.
— Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ Այստեղ չէ, որովհետև ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՎ, ինչպես ինքն էր ասել։ Եկե՛ք և տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր։ Իսկույն գնացե՛ք և ասացե՛ք նրա աշակերտներին, որ հարություն առավ։ Նա ձեզնից առաջ Գալիլեա կհասնի, և այնտեղ կտեսնեք նրան։ Ահա ասացի ձեզ։
Կանայք վախով, բայց միևնույն ժամանակ մեծ ուրախությամբ իսկույն դուրս ելան գերեզմանից և վազեցին պատմելու աշակերտներին։ Հանկարծ Հիսուսը նրանց դիմացը ելավ և ասաց.
— Ողջո՜ւյն ձեզ։
Կանայք մոտենալով փարվեցին նրա ոտքերին և երկրպագեցին նրան։ Հիսուսն ասաց.
— Մի՛ վախեցեք, գնացե՛ք և ասացե՛ք իմ եղբայրներին, որ գնան Գալիլեա. այնտե՛ղ պիտի տեսնեն ինձ։
Երբ կանայք գնացին, պահապան զինվորներից ոմանք քաղաք եկան և ինչ որ պատահել էր, պատմեցին ավագ քահանաներին։ Ավագ քահանաներն ու երեցները հավաքվելով խորհրդակցեցին, առատ դրամ տվեցին պահապաններին և ասացին.
— Կասեք, թե՝ «Նրա աշակերտները գիշերով եկան և գողացան մարմինը, երբ մենք քնած էինք»։ Եվ եթե կառավարչի ականջին հասնի այս լուրը, մենք նրան կգոհացնենք. դուք անհո՛գ եղեք։
Պահապան զինվորները դրամն առան և արեցին այնպես, ինչպես որ պատվիրվել էր իրենց։ Եվ այսպիսով այս լուրը տարածվեց հրեաների մեջ մինչև այսօր։
Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, որտեղ Հիսուսը ժամադրվել էր իրենց հետ։ Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, բայց ոմանք տարակուսեցին։ Հիսուսը մոտենալով խոսեց նրանց հետ։ Ապա ասաց.
— Ամեն իշխանություն տրվեց ինձ երկնքում և երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ ես ձեզ եմ ուղարկում։ Գնացե՛ք, ուրեմն, և բոլոր ժողովուրդներին իմ աշակերտնե՛րը դարձրեք։ Մկրտեցե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Սովորեցրե՛ք նրանց այն բոլոր պատվիրանները, որ տվեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը։
(Մատթեոսի ավետարան 28:1-20)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որը նախատեսում է փոփոխություններ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում:
Ըստ այդ նախագծի սահմանվում է, որ այսուհետ Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահի փոխարեն ղեկավարելու է ՀՀ վարչապետը, որը Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված, երկրի թիվ մեկ պաշտոնյան է լինելու։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դա պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով:
Նախագծի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր: Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ:
Նոր կարգավորումներն ուժի մեկ կմտնեն ապրիլի 9-ից, երբ գործող նախագահը վայր դնի իր լիազորությունները։ Սակայն մինչ այդ օրինագիծը դեռ պետք է ընդունվի Ազգային ժողովի կողմից՝ երկու ընթերցմամբ։
Մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ Ֆրանսիայի կառավարությանն ուղղված կոչը՝ չթույլատրել Արցախի քաղաքացիների մուտքն այդ երկիր, Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Սարգսյանը ասել է. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի կոչը ֆրանսիական կառավարությանը՝ խոչընդոտելու Արցախի քաղաքացիների այցերին, ոչ իրավազոր է և հանդիսանում է Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, մասնավորապես, ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարում»։
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ պարադոքսալ վիճակ է ստեղծվում: «Երբ մի երկիր, որտեղ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների համաձայն, մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը վատթարագույններից մեկն է աշխարհում, փորձում է իր ստանդարտներն արտահանել այլ երկրներ։
Արցախի Հանրապետության քաղաքացիների անհատական և հավաքական իրավունքները հերքելու Ադրբեջանի քաղաքականությունը Արցախի մեկուսացմանն ու առճակատման շարունակմանն ուղղված՝ Ադրբեջանի ընդհանուր ռազմավարության առանցքային բաղկացուցիչներից մեկն է, ինչը հակասում է հակամարտության կարգավորման տրամաբանությանը, որը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և դրանց պահպանման վրա»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.