23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պատկերացրեք` փոքրիկ, նեղ սենյակ. պատին դրվեց ընդամենը մեկ հայելի, և միանգամից աչքին տեսանելիորեն ընդարձակվեց ու լուսավորվեց սենյակը: Սա նվազագույն լուծումն էր նվազագույն պայմաններում: Հիմա` բազմաթիվ լուծումներ ամենատարբեր պայմաններում: «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»: Այս ընկերությունը ներկայանում է բարձրորակ ու բավական հետաքրքիր ապակյա ապրանքատեսակներով`ապակիներ, հայելիներ, ապակե կահույք, հուշանվերներ, ֆուրշետի համար սկուտեղներ և այլն:
Աշխատելով 2004 թվականից` արդեն 14 տարի «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ը կատարում է ապակու հետ կապված ցանկացած ծառայություն, իսկ դա իրականացնում է բավական բարձր որակով, բարձր ճաշակով, շատ տարբեր ու ինքնատիպ լուծումներով, անընդհատ նոր տարբերակներ առաջարկելով ու նոր մեթոդներ կիրառելով, ու միշտ` մատչելի գնով:
Ապակիներ. ընկերությունն առաջարկում է ապակիների լայն տեսականի` թափանցիկ, էքստրա թափանցիկ ապակիներ, գունավոր ապակիներ, ձևավոր, հայելապատ, ներկած ապակիներ: Մի խոսքով` հասարակ ապակիներից մինչև գեղարվեստական լուծումներով դեկորացիաներ ու կոնստրուկցիաներ, և ձեր հարմարավետ ու գեղեցիկ ինտերիերը պատրաստ է: Առավել ևս` «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ն առաջարկում է ապակու կորացում` ցանկացած ֆակտուրայի և գույնի, ցանկացած տրամագծով և կաղապարով: Այնպես որ` «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ի ապակիներով աշխատելիս դիզայների երևակայությունը կարող է ձգվել անսահման:
Հայելիներ. սա բոլորովին այլ աշխարհ է «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ում: Նախ դարձյալ` պարզ հալելիներից մինչև գեղեցիկ դեկորներ տան ցանկացած սենյակի կամ հատվածի համար: Հաշվի առնելով հայելու մոգական ազդեցությունը մարդու ներաշխարհի ու կոմֆորտի վրա` ընկերության մասնագետներին ստիպում է շատ հետաքրքիր աշխատանք կատարել ու յուրօրինակ տարբերակներ ստեղծել, որոնք նաև էսթետիկ մեծ բավականություն կպատճառեն: Կարող եք ընտրել ավազահարված, գեղեցիկ նախշերով կամ լուսավորվող տեսակները, եթե ուզում եք սենյակը ավելի լուսավոր ու հյուրընկալ դարձնել: Տարբերվող ճաշակը ստիպում է կանգ առնել դեկորատիվ հայելիների շուրջ: Ինտերիերի էլիտար և էլեգանտ ոճը կարող եք շատ լավ ապահովել հայլե սալիկներով… Պետք է պարզապես տեսնել և ընտրել:
Վիտրաժներ. ավելորդ է ասել, որ ինտերիերի շքեղությունը, նրբագեղությունը, կամ ցանկացած այլ գեղագիտական որակ լրացվում է վիտրաժների միջոցով: «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ը հնարավորություն է տալիս օգտվել վիտրաժային անկրկնելի աշխատանքներից, որոնք դուրս են բերում ստանդարտ լուծումների սահմաններից: «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ում առաջարկում են վիտրաժներ դռների, պատուհանների, միջնապատերի, առաստաղների, խոհանոցային կահույքի համար, ինչպես նաև վիտրաժե գմբեթներ, ջահեր: Գույներ, վառ տրամադրություն ու կենդանություն ձեր միջավայրում: Էլ ինչ է պետք ավելին: | ||
Ֆացետե դռներ. Ֆացետ կամ թեք տաշվածք` ապակու, հայելու եզրը հղկվում և փայլեցվում է համապատասխան անկյան տակ: Սա ապակու գեղարվեստական մշակման տարբերակներից մեկն է, որ սովորական ապակուն հաղորդում է կենդանի շունչ. ֆացետի կիրառման շնորհիվ ապակու շուրջ ստեղծվում է յուրահատուկ լուսային խաղ: «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ն առաջարկում է ապակու գեղարվեստական մշակման ֆացետային տարբերակներ, որոնք դռներին կտան հետաքրքիր ու գեղարվեստական նուրբ լուծումներ: Սա իսկապես շատ հետաքրքիր ոճ է ստեղծում ինտերիերում, իսկ ընկերությունը բավական լայն տեսականի է ներկայացնում` ամենատարբեր նախասիրությունների համար:
Ֆուրշետի աքսեսուարներ. Թե ինչ նշանակություն կարող են ունենալ «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ում պատրաստված ֆուրշետային տակդիրները, շատ լավ կարող են հասկանալ ու գնահատել ֆուրշետներ կազմակերպող ընկերությունները կամ առանձին անհատներն ու առավել ևս` սեղանները ձևավորող մասնագետները: Այստեղ ընդունվում են ֆուրշետային տակդիրների անհատական պատվերներ` ձեր տրված չափսերով, նախընտրելի գույնով, հայելուց, ապակուց, օրգանական ապակուց և այլն: Ֆուրշետային տակդիրները կարող են լինել նաև մի քանի հարկանի, ինչը թույլ է տալիս մեծացնել օգտագործվող տարածքը` մատուցումը դարձնելով առավել արդյունավետ: Իսկ հատուկ ֆուրշետների համար պատրաստված հայլեպատ սեղանները ձեր աշխատանքին կտան ոչ ստանդարտ տեսք:
«ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ը կարող է բավական հետաքրքիր լինել նաև կահույք արտադրող ընկերություններին, քանի որ կահույքի համար ևս առաջարկվում են բարձրորակ լուծումներ:
Իսկ բոլոր դեպքերում ցուցաբերվում է համալիր մոտեցում պատվիրատուի առաջադրած խնդրին` մանրակրկիտ վերլուծելով ու լավագույն տարբերակը առաջարկելով նրան:
ՀՀ աշխատանքային օրենսգրքը, կախված աշխատանքից ազատման հիմքերից, տարբեր ժամկետ է նախատեսում ծանուցման համար:
Վերոնշյալ օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով, այն է կազմակերպության լուծարման կամ արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում, աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում, 7-րդ կետով` աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով և 11-րդ կետով` տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մինչև մեկ տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, մեկից մինչև հինգ տարի աշխատողին` 35 օր առաջ, հինգից մինչև տասը տարի աշխատողին` 42 օր առաջ, տասից մինչև տասնհինգ տարի աշխատողին` 49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ:
Կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված ծանուցման ժամկետների համեմատ ավելի երկար ժամկետներ:
Ամերիկյան պատժամիջոցների պատճառով ծանր տնտեսական վիճակում հայտնված Ռուսաստանում, որտեղ հաճախ են սիրում գերագնահատել իրենց պետության հնարավորությունները՝ ուրախանալով միայն այն փաստով, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին դիտում է որպես մրցակից ուժ, քննարկվող հիմնական հարցերից մեկը փորձագիտական և քաղաքական դաշտում դարձել է ոչ միայն ռազմաքաղաքական, այլև տնտեսական դիմակայությունը ԱՄՆ-ի հետ, կամ ավելի ճիշտ՝ այս դիմակայության պայմաններում գոյատևելը:
Նոր խմբաքանակ
Եվ այս իրավիճակում, երբ ամերիկյան փորձագետները հույս ունեն, թե ամերիկյան պատժամիջոցները կազդեն այլ երկրների հետ Ռուսաստանի զենքի գործարքների վրա, իսկ ռուսաստանցի փորձագետներից շատերը ֆինանսական աղբյուրներ գտնելու ելքը տեսնում են զենքի վաճառքի մեջ, Ռուսաստանը շարունակում է զենքի մատակարարումները իր ռազմատեխնիկական հիմնական գործընկերներից մեկին՝ Ադրբեջանին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը օրեր առաջ տեղեկացրել է, որ Ռուսաստանից Բաքվի նավահանգիստ է հասել ռուսական ռազմական տեխնիկայի և սպառազինության հերթական խմբաքանակը: Հայկական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանին կրկին մատակարարվել են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ: Ադրբեջանը նման խմբաքանակ ստացել էր նաև նախորդ տարվա ապրիլին: Պարզ չէ միայն այն, թե այս նոր մատակարարումներն իրականացվում են նոր համաձայնագրերի, թե՞ նախկինում՝ 2010 թ. ի վեր Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խոշոր պայմանագրերի շրջանակներում:
Մոսկվայի ստրատեգիական նպատակները
Բայց կա մեկ այլ՝ ավելի կարևոր հարց, թե գլոբալ իմաստով քաղաքական ի՞նչ հեռահար նպատակներ է հետապնդում Ռուսաստանը՝ զինելով ղարաբաղյան կոնֆլիկտի երկու կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին: Կան մի քանի հայտնի բացատրություններ: Ռուսաստանի կոմերցիոն, ֆինանսական շահի մասին արդեն նշվեց: Երկրորդը, զենքի և անվտանգության մատակարարումը Ռուսաստանի ազդեցության հիմնական լծակներից է մեր ռեգիոնում: Զենք մատակարարելով հայկական և ադրբեջանական կողմերին՝ Ռուսաստանը որոշակի կախվածության մեջ է պահում այս երկրներին՝ միաժամանակ կառավարելով կոնֆլիկտը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ի հեճուկս Ռուսաստանի և նաև Հայաստանի պաշտոնյաների հավաստիացումների՝ Ադրբեջանին միլիարդների արժողության զենք վաճառելու պատճառով ռեգիոնում էապես խախտվեց ռազմական հավասարակշռությունը, ինչը նկատվեց 2016 թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում՝ կտրուկ մեծացնելով դժգոհությունը Հայաստանում ռուսական քաղաքականությունից և խնդիրներ ստեղծելով հայ-ռուսական հարաբերություններում: Ու եթե, օրինակ, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասում է, թե խոշոր ծավալներով Ադրբեջանին զենք վաճառելու Մոսկվայի որոշումը սխալ էր, և հիմա կարևորն այն է, որ չստորագրվեն նոր համաձայնագրեր, ռուսաստանցի այլ փորձագետներ այդքան լավատես չեն այս հարցում:
Ռուսաստանն իրեն այնպես է պահում, կարծես ոչինչ էլ չի եղել
Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը կարծում է, որ զենքի վաճառքն Ադրբեջանին առաջին հերթին կոմերցիոն գործարք է, սա ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության հիմնական բաղադրիչն է, բայց որոշակի աստիճանի քաղաքականություն ևս կա սրա մեջ:
«Ռուսաստանը սրանով իրեն է կապում Ադրբեջանին, որովհետև միշտ էլ այդպես է լինում՝ զենքի վաճառքը լրջորեն ամրապնդում է քաղաքական կապերը: Ռուսաստանը չէր ուզենա, որպեսզի Ադրբեջանը անցներ ազդեցության այլ ոլորտ, օրինակ՝ թուրքական կամ ամերիկյան: Այդ պատճառով նա կապում է Ադրբեջանին զենքով, առավել ևս, որ այստեղ կան նաև ընդհանուր նավթային հարցեր: Ռուսաստանը չի ուզում լիովին իր ձեռքից բաց թողնել Ադրբեջանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետը:
Բայց Խրամչիխինը սկզբունքային փոփոխություններ չի տեսնում Ռուսաստանի մոտեցումներում. «Ռուսաստանն իրեն այնպես է պահում, կարծես թե ոչ մի կոնֆլիկտ էլ չկա Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ Ռուսաստանն, այսպես ասած, ինքնուրույն հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի, և զենք է վաճառում թե՛ մեկին, թե՛ մյուսին՝ ընդ որում ամենևին չհրաժարվելով Հայաստանի հետ հարաբերություններից ՀԱՊԿ-ի շրջանակներում: Պարզապես, կրկնում եմ, տարվում է մի քաղաքական գիծ, թե սրանք երկու առանձին հարաբերություններ են տարբեր երկրների հետ»:
Ինչ վերաբերում է կոնկրետ Ղարաբաղյան հակամարտությանը, Խրամչիխինի կարծիքով՝ պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը կկատարի ՀԱՊԿ-ում Հայաստանի հանդեպ ստանձնած իր պարտավորություններն այն դեպքում, եթե ագրեսիա լինի Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ:
«Իսկ եթե հարձակում լինի Ղարաբաղի վրա, ապա դա արդեն լինելու է Հայաստանի խնդիրը: Ըստ էության, այս վերաբերմունքը եղել է մինչև զենքի մատակարարումները Ադրբեջանին և դրանից հետո»,- ավելացրեց մեր զրուցակիցը:
Պուտինյան Ռուսաստանը երկրորդ փորձն է անելու
Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը համոզված է, որ Բաքվին շարունակաբար զինելով՝ Ռուսաստանը հրահրում է Ադրբեջանին նոր պատերազմի Արցախի և Հայաստանի դեմ՝ նպատակ ունենալով վերջնականապես Հայաստանը զրկել անկախությունից և ինքնիշխանությունից:
«Չկարողանալով Ապրիլյան պատերազմի ընթացքում որևէ հարց լուծել Հայաստանի հանդեպ՝ Ռուսաստանը փորձում է նոր փուլ մտնել, և դա շատ վտանգավոր է: Մեր պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը հստակ պիտի հասկանա՝ պուտինյան Ռուսաստանը երկրորդ փորձն է անելու՝ Ադրբեջանի միջոցով Հայաստանին պարտադրելու շատ բաներ: Ապրիլյան պատերազմն ակնհայտորեն ամրապնդեց Հայաստանի անկախությունը, բարձրացրեց ժողովրդի տրամադրությունը, ոգին այն իմաստով, որ անկախությունն ու պետականությունը չի կարելի կորցնել, և դրա համար մեր ժողովուրդն ասաց, որ արյուն անգամ չի խնայելու, և տապալվեց պուտինյան նախաձեռնությունը՝ զինել Ադրբեջանին, քշել իր դաշնակցի վրա՝ դանդաղեցնելով մատակարարումները Հայաստանին: Կարծում եմ, որ սա երկրորդ փուլն է: Նպատակը չի իրականացել, փորձում են կրկին իրագործել իրենց ծրագիրը: Պուտինը հայտարարեց, թե ամերիկյան զենքի մատակարարումն Ուկրաինային մեծացնում է պատերազմի սպառնալիքը: Իսկ իրենց մատակարարումը կրճատո՞ւմ է պատերազմի սպառնալիքը: Ուրեմն իրենք շարունակում են նույն քաղաքականությունը: Թող իշխանությունները ոչ մի պատրանք չունենան: Ռուսաստանը հրահրում է Ադրբեջանին Հայաստանի դեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց Շիրինյանը:
Պրոֆեսորը չի մոռանում նաև պատմության դասերը՝ հիշեցնելով բոլշևիկների և քեմալականների դաշինքը Հայաստանի դեմ 1920-21 թթ.: Իր տեսակետը նա հիմնավորում է Հենրի Քիսսինջերի հայտնի խոսքերով. «Պատմական անալոգիաները մեզ ոչինչ չեն սովորեցնում, բայց դատողության հիմք են տալիս: Համանման իրադարձությունները կարող են ծնել համապատասխան վիճակներ և լուծումներ»:
Ձգենք՝ մինչև լավ կլինի
ԱՄՆ-ի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կարող են ազդել ռուսական զենքի մատակարարումների վրա, բայց միայն երկարաժամկետ հեռանկարում, որովհետև Ռուսաստանը, ըստ երևույթին, հսկայական քանակությամբ ռազմական տեխնիկա և տեխնոլոգիաներ է պահպանել ԽՍՀՄ-ից և այժմ դրա հիմքի վրա վերսկսել է զենքի արտադրությունը:
«Լսեք, թե ինչ է այս օրերին խոսում Զյուգանովը: Տնտեսական այս պայմաններում զենքի այդպիսի առատությունը հասկանալի չէ: Ուրեմն դա մնացել է ԽՍՀՄ-ից, և ամերիկացիները դա պիտի հաշվի առնեն: Մեզ համար կարևորը ժամանակը ձգելն է՝ մինչև պատժամիջոցները դրանց կչափավորեն, և Հայաստանի դերը կմեծանա: Բայց ռուսները շտապում են, որպեսզի կարողանան լուծել իրենց հարցերը՝ մինչև ավելի վատ վիճակում հայտնվելը: Երկրորդը, Ռուսաստանը դոլարի ահռելի կարիք ունի: Ռուսներին օդի ու ջրի պես դոլար է պետք: Իսկ ավելի լավ շուկա, քան Ադրբեջանն է, որտեղի՞ց կգտնեն»,- ասում է Լևոն Շիրինյանը:
Ամբողջությամբ՝1in.am-ում
Հայաստանում հունվարի 26-28-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:
Առավել ցուրտ կլինի Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի ու Վայոձ Ձորի լեռնային շրջաններում: Եթե հունվարի 25-ին ու 26-ին գիշերվա ժամերին այնտեղ սպասվում է 3-8 աստիճան ցուրտ, ապա երկուշաբթի կլինի -9…-12
Մայրաքաղաքում հինգշաբթի ցերեկը կլինի 8-12 աստիճան տաքություն, իսկ մինչև երկուշաբթի օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Գիշերվա ժամերին կլինի -3…-5:
Ընդ որում, հունվարի 24-ին առանձին վայրերում, 25-27-ին` մարզերի մեծ մասում, ինչպես նաև հունվարի 28-ին գիշերը Տավուշում, Սյունիքում ու Արցախում պարբերաբար կլինեն թույլ տեղումներ: Հունվարի 29-ին տեղումներ չեն սպասվում:
Քամին կլինի հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում քամու ուժգնացումը կհասնի 15-20 մետր վայրկյանի:
Միացյալ Նահանգների առաջին տիկինը՝ Մելանիա Թրամփը, հրաժարվել է ամուսնու հետ պաշտոնական գործուղման մեկնել. պատճառը վերջին շրջանում քննարկվող տհաճ լուրերն են:
ԱՄՆ-ում նոր սկանդալ է հասունացել: Տեղեկատվությունը, որը Դոնալդ Թրամփն այդքան ցանկացել էր թաքցնել, բոլորին հայտնի է դարձել։ Պարզվում է՝ 2006-2010 թվականներին, երբ Թրամփն արդեն ամուսնացած էր Մելանյայի հետ, սիրային հարաբերություններ է ունեցել պոռնոաստղ Ստորմ Դենիլեսի հետ: Ինչպես հաղորդում է «The Wall Street Journal»-ը, նախագահական ընտրություններից առաջ Թրամփը 130 հազար դոլար է տվել դերասանուհուն, որպեսզի վերջինս գաղտնիքը չբացահայտի:
Չնայած դրան՝ տեղեկատվությունը հայտնի է դարձել լրատվամիջոցներին: Դրանից հետո Մելանյան հրաժարվել է Դավոսում ուղեկցել ամուսնուն: Նրանց վատ հարաբերությունների մասին է նաև վկայում այն, որ նրանք հունվարի 22-ին չեն նշել իրենց ամուսնության 13-րդ տարեդարձը:
razm.info Սիրիայի Աֆրինում Թուրքիայի ԶՈւ «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության առաջին օրերից թուրքական կողմը «թմբկահարում էր», թե «Աֆրինում ազատագրված առաջին գյուղը Շենգալն է»: Հունվարի 23-ին քրդական կողմը տեսանյութ է հրապարակել, որտեղից երևում է, որ գյուղը կրկին քրդերի վերահսկողությանն է անցել:
Նույնիսկ հունվարի 24-ին, թուրքական «Հաբեր թյուրք» առցանց հեռուստաալիքը շարունակում էր կրկնել քարոզչական ռեպորտաժը «Աֆրինում ազատագրված առաջին գյուղ Շենգալից»:
Այս գյուղը Թուրքիայի ԶՈւ-ն և Թուրքիայի օգնությամբ գործող զինյալները գործողության առաջին օրն էին գրավել: Սակայն հունվարի 23-ին հրապարակված տեսանյութից երևում է, որ քրդերը հետ են վերցրել այդ գյուղը:
Այն, որ գյուղը անցել է քրդերի վերահսկողությանը, հաստատում է նաև Աֆրին գործողությունները ակտիվորեն լուսաբանող Twitter սոցիալական ցանցի QalaatAlMudiq օգտատերը:
Աֆրին գործողությունից տարածվող տեղեկությունը հաճախ իրարամերժ են լինում: Չնայած Թուրքիան հայտարարում է, որ «գործողությունը հաջող է ընթանում», սակայն ընթացքը ցույց է տալիս, որ ռազմագործողությունը հավանաբար սպասվածից դանդաղ է և կարող է երկար ժամանակ խլել: Նշված գյուղի նման որոշ բնակավայրեր և բարձունքներ մերթընդմերթ անցնում են այս կամ այն կողմի վերահսկողությանը:
Թանկացումների խորշակը հողմ դառնալու միտումներ է դրսևորում: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ պետք է անել՝ դրան դիմակայելու համար: «Ականջալուր» լինելով «դասական» հայկական իմաստնությանը՝ պետք է ամուր ձգել գոտին ու ըմբռնողաբար մոտենալ գործընթացին: Ու մեկ էլ՝ խուճապի չմատնվել…
Հայաստանաբնակներն ամեն օր մտնում են իրենց թաղամասերի խանութները՝ հայտնաբերելու համար, թե այսօր ի՞նչն է թանկացել: Վաճառողը հավկիթը տալուց առաջ կես-տխրությամբ, կես-բարկությամբ նշում է նոր սահմանագիծը: Ամանորից հետո մարդիկ սահմանվածից ավելի հաճախ են այցելում խանութ: Նրանք այցելում են ոչ թե առևտրի, այլ առավելապես ապրանքատեսակների գների նոր սանդղակին ծանոթանալու նպատակով: Կյանքն է հարկադրում:
«Ճամփորդն» ուսումնասիրել է ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալները` պարզելու համար, թե որ ապրանքներն են ամենից շատ թանկացել, գնաճի ո՞ր չափն է հանրության կողմից ի վերջո հանդուրժելի համարվում: ԱՎԾ-ն ներկայացրել է ՀՀ-ում 2017 թվականի հունվար-նոյեմբերին ամիսներին արձանագրված սպառողական գների ինդեքսը: Սպառողական գների ինդեքսի հաշվարկն իրականացվել է ներառված 452 ապրանք-ծառայություն կտրվածքով: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է կատարվում հաշվարկը:
Պարզվում է, որ ԱՎԾ-ի աշխատակիցները ամիսը մեկ անգամ(բոլոր մարզերում, խոշոր քաղաքներում) ֆիքսում են ցանկում առկա բոլոր ապրանքների գները: Բացառություն են կազմում թարմ միրգը, բանջարեղենն ու վառելիքը (բենզին, դիզելային վառելիք), որոնց գնադիտարկումն իրականացվում է ամսական 3 անգամ: Նայելով ցանկին, միանգամից աչք է զարնում «ամենայուղոտ» տողը` կարագի գնային փոփոխություններն անցած տարում: 2017 թվականի օգոստոսին՝ 2016-ի դեկտեմբերի համեմատ կարագը թանկացել էր 13.9 տոկոսով: Կարագը շարունակել է թանկանալ սեպտեմբերին` 18.7, հոկտեմբերին` 33.3, իսկ նոյեմբերին` 40.7 %-ով:
Համանման պատկեր է նաև խոզի մսի դեպքում. նույն ժամանակահատվածում խոզի մսի գինը բարձրացել է 40.3, ոչխարի ու գառան մսինը` 26.3 տոկոսով, ձուկը թանկացել է 25, դիզվառելիքը` 16.8, բենզինը` 16.4 տոկոսով: Մյուս կողմից, գոյություն ունի գնաճի ընդունելի ցուցանիշ. Կենտրոնական բանկի համար այդ ցուցանիշը 4 տոկոսն է ( 1.5%, այսինքն՝ գնաճի ցանկալի միջակայքը կազմում է 2.5-5.5 տոկոս): Ի դեպ, ինֆլյացիայի մակարդակը կարգավորվում է Կենտրոնական Բանկի կողմից, որը պարտադիր կերպով իրականացնում է կառավարությունից անկախ գործունեություն, քանի որ դա Կառավարության գործառույթների մեջ դա չի ներառվում: Իդեալական դեպքում գնաճին զուգահեռ պետք է համապատասխանաբար բարձրանար նաև մարդկանց աշխատավարձը: Նոյեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 2.2%, այսինքն` 2.5 տոկոսից ավելի ցածր ։ Ուրեմն, ինչպե՞ս են իրար հակադրվում 2.5 տոկոսը և վերը թվարկված երկնիշ տոկոսները: «Կշռաքարերի» հարց է. որոշ ապրանքներ կամ ծառայություններ էժանացել են և միջին տվյալը մեծ չէ, բայց այն ինչ էժանացել է(օրինակ` կենցաղային տեխնիկան) հիմնականում առաջնային սպառման ապրանք չի հանդիսանում:
Պաշտոնական տվյալներով մեր երկրում մարդկանց 29.4 տոկոսն աղքատ է (նրանց ամսական սպառումը 40.000 դրամը չի գերազանցում): Սննդամթերքի թանկացումն,ըստ էության, առաջնահերթ ազդելու է հենց այս մարդկանց վրա: Հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո որոշ ապրանքատեսակներ՝ ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման հետ կապված թանկացել են: Օրինակ` 1000 լիտր բենզինի ակցիզային հարկը 25 հազարից դարձել է 40 հազար, իսկ սեղմված գազի 1000 խորանարդ մետրի դեպքում՝ 25 հազար դրամ, ինչը չկար նախկինում: Հունվարի մեկից գազալցակայաններում և բենզալցակայաններում թանկացումներ սկսվեցին, ընդ որում` որոշ տեղերում անհամաչափ: Ո՞րն է նմանատիպ իրավիճակներում պետության դերը: «168.am» կայքի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանի դիտարկմամբ,օրինակ՝ «Պետության դերը վերահսկելն է, որ խաղի կանոնները չխախտվեն, որ շուկայում գերիշխող դիրք ունեցողները չչարաշահեն այդ դիրքը, դավադիր համաձայնություններ ձեռք չբերվեն և գերշահույթներ ստանալու համար գները չհիմնավորված ձևով չբարձրացնեն »:
Արտահանման ծավալների աճի հիմնական պատճառը հանքարդյունաբերվող ապրանքների միջազգային գների աճն է,որն իր հերթին առաջացնում է ինֆլյացիա (ԱՄՆ դոլարի բարձր ստացականներ, երկրում ԱՄՆ դոլարի արտարժույթի ծավալների աճ, իջեցնում է ԱՄՆ դոլարի արժեքը, հետևաբար աճում են գները, որպեսզի կոմպենսացնեն տարբերությունը: Սա հանքարդյունաբերվող ապրանք արտահանող ցանկացած երկրի տնտեսության դասական պատասխանն է նման իրավիճակին):
Հունվարի 19-ին «Ելք» դաշինքի նախաձեռնությամբ թանկացումների դեմ երթ տեղի ունեցավ: Հավաքի մասնակիցները պահանջում էին հարկային օրենսգրքի փոփոխություն, դրույքաչափերի իջեցում, թանկացումների չեղարկում: «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ «Ոչ մի քաղաքացի չի կարող խնդիր չունենալ թանկացման հետ: Խնդիրը նրանում է, թե նա արդյո՞ք կձևակերպի դա, կբարձրաձայնի այդ մասին»: Քաղաքացիները հավաքվել էին «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց: Երթի մեկնարկից առաջ կազմակերպիչներն առաջարկեցին հրելով առաջ տանել «ВАЗ 2101» մակնիշի կանաչ մեքենան` «ջորին», որը երթի մասնակիցների համոզմամբ՝ լավագույնս է խորհրդանշում երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը։ Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկում «ջորին» աջ թեքվեց և կանգնեց: Երթը շարունակվեց կենտրոնական փողոցներով և ավարտվեց Հյուսիսային պողոտայում: Հանրությանն այլ բան, քան «եղանակային» փոփոխություններին ակնապիշ հետևելը չի մնում …
Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզական դիվերսիոն փորձը: Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել:
Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ առաքելությունը այսօր պատրաստվում է պլանային դիտարկում անցկացնել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում։
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քաղաքական հրահանգ է իջեցվել դատական համակարգին, որպեսզի «Սասնա ծռեր» խմբավորման՝ 2016թ. ամռանը ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ առանցքային դերակատարություն ունեցած անձանց նկատմամբ դատարանն ամենախիստ պատիժը կիրառի՝ նրանց դատապարտելով ցմահ ազատազրկման:
Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս գործով դատավորները պնդել են, թե իրենց որեւէ հրահանգ չի տրվել: «Իիիիիի, էս ինչ հեքիաթներ եք ասում, սա որ թիվն է, տենց բան չկա»,- Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` արձագանքել է այս գործով դատավորներից Արտուշ Գաբրիելյանը:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ասել է, թե նման բան չի կարող լինել, քանի որ որեւէ մեկը չի կարող ուղղորդել դատարանին: Նույնը պնդել է նաեւ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:
Սպասենք այս գործով դատավարությանը, որի որոշումներն արդեն իսկ կայացված են»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻՆ
Զորացե՛ք Տիրոջով և նրա ամենակարող զորությամբ։ Ձեզ վրա՛ առեք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք դեմ կանգնել Սատանայի հնարքներին, որովհետև մեր պատերազմը մարդկանց դեմ չէ, այլ երկնքի տակ գտնվող չար ոգիների, իշխանությունների ու պետությունների և այս խավար աշխարհի տիրակալների։
Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի երբ չար օրը գա, կարողանաք հետ մղել Չարի հարվածները և անեք ամեն ինչ՝ կանգուն մնալու համար։ Հետևաբար պատրա՛ստ եղեք, ամրապնդեցե՛ք ձեր մեջքը ճշմարտությամբ, հագե՛ք արդարությունը զրահի պես և խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությունը՝ կոշիկի նման։ Եվ այս բոլորի վրա՛ առեք հավատի վահանը, որպեսզի կարողանաք հանգցնել Չարի արձակած բոլոր մխացող նետերը։ Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Սուրբ Հոգու սուրը, այսինքն՝ Աստծու խոսքը։
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 6:10-17)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.