23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԵԽԽՎ-ն ընդունել է ադրբեջանական պատվիրակ Սեվինջ Ֆատալիևայի «Զինված հակամարտությունների հետևանքով տուժած երեխաների պաշտպանությունը» զեկույցը, որի տեքստից հայկական պատվիրակությանը հաջողվել է հանել բոլոր հակահայկական ձևակերպումները։
Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանը։
«Վերջապես կարող եմ փակագծեր բացել….
Հարգելի գործընկերներ,
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն ընդունեց ադրբեջանական պատվիրակ Սեվինջ Ֆատալիևայի «Զինված հակամարտությունների հետևանքով տուժած երեխաների պաշտպանությունը» զեկույցը:
Ամիսներ առաջ անդրադարձել էինք բանաձևին, սակայն առանց փակագծերը բացելու: Այլևս արդեն փաստ է, որ փաստաթուղթը չեզոք է՝ առանց որևէ հակահայկական ձևակերպումների:
Հայկական պատվիրակության հսկայածավալ աշխատանքի արդյունքում և ԵԽԽՎ գործընկերների աջակցությամբ հաջողվեց բանաձևի տեքստից հանել բոլոր ոչ հայանպաստ ձևակերպումները, որոնք տեղ էին գտել բանաձևի նախապատրաստման սկզբնական շրջանում: Մասմավորապես՝ երեխաների զոհերից հիշատակվել էր միայն Զահրա Գուլիևան, խոսվել էր միայն ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց և իհարկե, Լեռնային Ղարաբաղի և այլ շրջանների օկուպացիայի մասին և այլն:
Այսօր զեկույցի վերաբերյալ քննարկումների ընթացքում ադրբեջանցի պատվիրակներին մնում էր միայն հանդես գալ մերկապարանոց ելույթներով, ինչին հայ պատգամավորները տվեցին արժանի պատասխան»:
Երեւանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի համաձայն այսօր գործող 2 հազար 39 տրանսպորտային միջոցի փոխարեն երթուղային մեքենաների թիվը պետք է լինի ընդամենը 939: Այս թվի մեջ են մտնում ավտոբուսները, տրոլեյբուսներն ու մետրոյի գնացքները: Սա ուղղակիորեն բերելու է վարորդների թվի էական կրճատման: Եթե պարզ մաթեմատիկական հաշվարկ կատարենք եւ 2039 թվից հանենք 939-ը, ապա կստանանք 1100 եւ կստացվի, որ 1100-ով պետք է կրճատվի վարորդների թիվը:
Երեւան քաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխման նպատակով քաղաքապետարանում ձեւավորվել է աշխատանքային խումբ: Խմբի անդամներից մեկը ավագանու «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն է, որը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ կրճատվող վարորդների ճշգրիտ թիվը հաշվատկելը դժվար է:
«Ներկա պահին կան երթուղային գծեր, որտեղ աշխատանքն սկսվում է ժամը 8-ից եւ ավարտվում են 22:00-ին կամ 23:00-ին, իսկ այդ ընթացքում վարորդների հերաթափոխ է լինում: Այնպես չի, որ մի վարորդն անընդհատ աշխատում է: Նոր համակարգով երթուղիների աշխատանքային ժամանակահատվածը երկարեցվում է՝ ժամը 6:45-ից մինչեւ 24:00-ն: Սա նշանակում է, որ ժամանակահատվածը մեծանում է եւ վարորդների հերթափոխի քանակը աճում է: Հնարավոր չի, որ մի վարորդը 6:45-ից մինչեւ 24:00-ն աշխատի: Դրա համար ուղղակիորեն չենք կարող ասել, որ հենց այդ թվով (1100 խմբ. հեղ) վարորդների կրճատում է լինելու»,- ասաց Դավիթ Խաժակյանը՝ ընդգծելով, որ բոլոր դեպքում ակնհայտ է, որ վարորդների թվի կրճատում տեղի է ունենալու իր սոցիալական հետեւանքներով հանդերձ:
Հարցին՝ մոտավարոապես թիվ հնարավո՞ր է ունենալ, թե կրճատման ենթակա քանի՞ վարորդի մասին է խոսը, նա պատասխանեց. «Ինչ թիվ էլ ասեմ՝ շատ պայմանական է լինելու, բայց կարծում եմ, որ եթե մեքենաների կրկնակի կրճատում է եղել ու նախատեսվել է հերթափոխ, մի քանի հարյուր վարորդ ըստ էության կդառնա գործազուրկ: Այստեղ հարցը հետեւյալն է՝ եթե առաջնային դիտարկվի վարոդների աշխատանքի խնդիրը, ուրեմն դա կանդրադառնա սակագնի վրա: Դրա համար երկնտրանքը կա ու այո՛, դա խնդիր է: Մենք գնահատում ենք այդ իրավիճակը որպես խնդիր»:
Մյուս հարցին՝ աշխատանքային խմբում արձանագրվե՞լ է հերթափոխի կարգը, ձեւը, օրինակ՝ մեկ տրանսպորտային միջոցը մեկ օրում պետք է պարտադիր երկու վարորդի հերթափոխով վարվի՞, Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Դա դեռեւս չկա եւ կարծում եմ, որ նախագծային այս փուլում չի լինելու: Մենք խոսել ենք փոխքաղաքապետ Նիկոյանի հետ: Նա նշում է, որ երբ պարզ լինի, թե ով է շահագործող օպերատորը լինելու, օպերատորը գուցե ինչ-որ չափորոշիչների համապատախան այդ ընտրությունը կատարի: Օպերատորը պայմանագիր կնքի վարորդի հետ օրինակ՝ ժամանակային հաշվարկով կամ մեկ գծի երթուղու արդյունքով: Դրանից հետո նոր այդ հարցը պարզ կլինի»:
«ԵԼՔ» խմբակցության ղեկավարը նկատեց, որ եթե ժամանակին մեկ վարորդը միայնակ վարում էր երթուղայինը, ապա նոր մոդելով այն կարող է վարել երկու վարորդ: «Մենք պահանջելու ենք, որպեսզի նման չափորոշիչներ սահմանվեն՝ ե՛ւ աշխատավարձի մասով, ե՛ւ աշխատանքային ժամանակի մասով, ե՛ւ մեքենայի մեջ երաժշտության, ե՛ւ ղեկին չծխելու մասով: Դրանք պետք է ամրագրվեն առնվազն ավագանու որոշմամբ»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
Նշենք, որ նոր կարգի համաձայն գործող 115 երթուղիների փոխարեն կլինի ընդամենը 42 երթուղի, տրանսպորտային միջոցների թվաքանակը 2039-ից կդառնա 939: 11 հիմնական երթուղիներն սպասարկվելու են մեծ՝ միակցված ավտոբուսներով: Դրանց երկարությունը նախատեսվում է 18 մետր, տեղատարողությունը՝ 150 ուղեւորի: Որոշ երթուղիներ նախատեսվում է սպասարկել մեծ, բայց ոչ միակցված ավտոբուսներով՝ երկարությունը 12 մետր, տեղատարողությունը՝ 90-100 ուղեւորի: Մնացած բոլոր սնուցող երթուղիները նախատեսվում է սպասարկել միջին չափսի ավտոբուսներով՝ երկարությունը՝ 7.5-8 մ, տեղատարողությունը՝ 45-50 ուղեւոր: Նախատեսվում է, որ նոր երթուղային ցանցը կսկսի գործել ընթացիկ 2018-ի վերջից:
«Հայկական ժամանակ»
Համացանցում հայտնի դարձած տատիկը, որն ըմբշամարտի մրցաշարի ժամանակ հարվածել է թոռան հակառակորդին, հայուհի է։
Ռոստովի մարզում ըմբշամարտի «Գուրաշ» մրցաշարի ժամանակ թոռանը պաշտպանած տաքարյուն տատիկը հայուհի է։
Տեսանյութում լսվում է մարզչի խոսքը, որը հայերենի բարբառներից մեկով խորհուրդներ է տալիս մարզիկին` Արշակին։
Տատիկին դուր չի գալիս, թե ինչպես է մրցակիցը վայր գցում թոռանը, և նա բռունցքներով նետվում է ռինգ։ Տաքարյուն տատիկը մոտ է վազում և սկսում հարվածել մյուս մարզիկին հենց մարտի ընթացքում։
Ավելի ուշ ռուսական ԶԼՄ–ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ տատիկն իսկապես հայ է, նա անհանգստացել է թոռան համար, ուստի այդպես է վարվել։
Ինչ քաշի ու հասակի դեպքում նորակոչիկը կազատվի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:
Ըստ «Զինապարտության մասին օրենքի»՝ եթե նորակոչիկի մոտ առկա է ֆիզիկական զարգացման անբավարար մակարդակ (այսինքն՝ մկանային համակարգը և ենթամաշկային ճարպաբջջանքը թույլ են զարգացած), կրծքավանդակը նեղ է, քաշը 45 կգ է կամ առավել պակաս, հասակը 150 սմ է կամ ավելի ցածր, ապա նրան այս բնութագրիչներով զինծառայության զորակոչել չեն կարող, փոխարենը պետք է նորակոչիկին տրվի տարկետում:
Այս չափանիշները պետք է փաստարկված լինեն բժշկական փաստաթղթերով և նորակոչիկը պետք է հետազոտված լինի ոչ մեկ անգամ:
Թույլ զարգացած մկանային համակարգին բնորոշ է մկանների թուլությունը, ուռուցիկ ուրվագծերի բացակայությունը և մկանային զանգվածի անբավարարությունը, փորի կախընկածությունը (հատկապես` ստորին մասի), թիակների, անրակների ու վերին ելուստի, ինչպես նաև՝ մկանները լարելիս՝ աճուկի մասում, որովայնի պատի ցցվածությունը, թիակների ստորին անկյունների բացվածությունը և կրծքավանդակից դրանց անջատվածությունը, մկանների կծկումների ժամանակ դրանց տրամագծի աննշան ավելացումը:
Փորձաքննությունից հետո նորակոչիկը տարկետում կարող է ստանալ 3 անգամ՝ 1 տարի ժամկետով:
Եթե 3 անգամ տարկետում ստանալուց հետո նորակոչիկի մոտ քաշն ու հասակն, այնուամենայնիվ, չի հասնում նորմայի, նա ազատվում է ժամկետային պարտադիր զինծառայությունից:
Հիշեցնենք, որ եթե նորակոչիկի քաշը՝ 45 կգ-ից ավելի և հասակը` 150 սմ-ից բարձր, ապա նա պիտանի է զինծառայության:
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կարագի գնի բարձրացման հետևանքով վերջին ամիսներին կտրուկ նվազել են սպառման ծավալները՝ մոտ երեք անգամ: Արդյունքում` կարագ ներկրող ընկերությունները հայտնվել են փաստի առաջ:
Ավելին` ինչպես պնդում են մեր աղբյուրները` թանկ գնով ներկրած կարագի խմբաքանակները, որոնք ամբողջությամբ դեռ չեն սպառվել, պահեստավորված են, և ներկրողները հույս չունեն, որ առաջիկայում ներքին շուկայում այն կկարողանան իրացնել խելամիտ գնով:
Մինչ այդ, նկատենք, որ միջազգային շուկայում կարագի գները սկսել են նվազել: Բայց Հայաստանը դեռ չի շտապում արձագանքել կատարվածին: Եվ, ընդհանրապես, մեզանում շուկան րոպեական արձագանքում է գնաճին, իսկ ահա գնանկման հետևանքները զգացվում են ամիսներ անց:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Փարիսեցիները Հիսուսին փորձելու մտադրությամբ մոտեցան նրան և հարցրին.
— Մեր Օրենքով մեկն իրավունք ունի՞ որևէ պատճառով արձակելու իր կնոջը։
Հիսուսը պատասխանեց նրանց.
— Սուրբ գրքերում դուք չե՞ք կարդացել, թե Աստված սկզբից «արու և էգ ստեղծեց մարդկանց» և ասաց նրանց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն»։ Հետևաբար, այլևս երկու չեն, այլ մեկ մարմին։ Ուրեմն որևէ մեկը թող չբաժանի նրանց, ում Աստված միացրեց։
Փարիսեցիները դարձյալ հարցրին նրան.
— Հապա ինչո՞ւ Մովսեսը օրենք սահմանեց բաժանման թուղթ տալ կնոջը և արձակել նրան։
Հիսուսը պատասխանեց.
— Մովսեսը ձեր խստասրտության պատճառով թույլատրեց արձակել ձեր կանանց, բայց ստեղծագործության ժամանակ արձակելու խոսք չի եղել։ Իմացե՛ք նաև՝ ով իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի և մի ուրիշին է առնում, շնություն է անում, և ով արձակված կնոջն է առնում, նա էլ է շնություն անում։
(Մատթեոսի ավետարան 19:3-9)
Հեռո՛ւ փախեք պոռնկությունից։ Մյուս բոլոր մեղքերը, որ մարդ գործում է, կապ չունեն նրա մարմնի հետ. բայց ով պոռնկություն է անում, իր մարմնի դեմ է մեղանչում։ Չգիտե՞ք, որ ձեր մարմինները տաճարն են Սուրբ Հոգու, որը դուք Աստծուց եք առել, և այն բնակվում է ձեր մեջ։ Իմացե՛ք, որ դո՛ւք չեք ձեր անձի տերը, այլ Աստված, որ փրկագնով գնեց ձեզ համար։ Ուստի այնպե՛ս ապրեցեք, որ Աստված փառավորվի ձեր մարմիններով։
Որպեսզի պոռնկության մեջ չընկնեք, ամեն մարդ թող իր կինն ունենա, և ամեն կին՝ իր ամուսինը, որպեսզի կնոջ կարիքները ամուսինը գոհացնի, և ամուսնու կարիքները՝ կինը. որովհետև կինը չէ իր մարմնի տերը, այլ ամուսինը. ոչ էլ ամուսինն է իր մարմնի տերը, այլ կինը։…
Ոչ մի կին իր ամուսնուց թող չբաժանվի. իսկ եթե բաժանվի, կա՛մ առանց ամուսնության թող ապրի և կա՛մ դարձյալ հաշտվի իր ամուսնու հետ։ Նույնպես՝ ոչ մի տղամարդ իր կնոջը թող չթողնի։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 6:18-7:11)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Առաջին անգամ հայկական հեռուստանախագծերի պատմության մեջ լինելու է վտանգավոր և հետաքրքիր եթերաշրջան. այս ամենը՝ ATV հեռուստաընկերության «Տնից հեռու» հաղորդման շրջանակներում: Վարդան Սարգսյանը մեկնել է Աֆրիկա, որտեղ վտանգավոր պայմաններում ապրում է վայրի ցեղերի հետ: BlogNews.am-ը կապ է հաստատել Վարդանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ իր ունեցած ամենավտանգավոր նկարահանումներին է:
«Մեր նկարահանող խմբի հետ գտնվում ենք Եթովպիայում և նկարահանում ենք վայրի ցեղերին: Ապրում ենք իրենց հետ, վրաններում, և բավականին վտանգավոր է։ Մեզ հետ անվտանգության աշխատակիցներ են լինում, քանի որ ցեղերը բավականին ագրեսիվ են և անկանխատեսելի: Հաղորդման ժամանակ լինելու են բացահայտումներ, թե ինչպես են ապրում այդ ցեղերը, քանի որ նրանք բավականին տարբեր են»,- պատմում է Վարդանը:
Նկարահանման ընթացքն առանց միջադեպի չի անցել։ Ինչպես Վարդանն է նշում, կոտրել են նրանց տեսախցիկը, բայց երկրորդ տեսախցիկով շարունակել են նկարահանումները: Այդ առիթով շատացրել են նաև անվտանգության աշխատակիցներին․ երկուսի փոխարեն հիմա չորսն են։
«Ցեղերից շատերը տարօրինակ ափսեներ են դնում իրենց բերանի մեջ: Օրինակ՝ նույն այդ ցեղերին նկարահանելու ժամանակ անվտանգության աշխատակիցները զենքերով պտտվում էին իմ հետևից, և եթե չլինեին նրանք, մեզ կարող էին վնասել: Նրանք զարգացած չեն, չգիտեն` ինչ է կատարվում, և ինչ ենք նկարում: Իրենց համար կարծես մենք լինենք վայրի ցեղեր, քանի որ շատ զարմացած նայում են, թե ինչ է կատարվում»,- եզրափակեց Վարդանը։
Ստեղծագործական խումբը հունվարի 27-ին վերադառնում է, իսկ փետրվարի առաջին կեսից նոր՝ աֆրիկյան եթերաշրջանը կլինի ATV-ի եթերում:
«Ես նախ խնդրում եմ ձեզ մի քիչ հանդարտվել, ապա իմ խոսքերը չխեղաթյուրել: Ես չհայտարարեցի, որ եղել եմ պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել: Ես մասնակիցն եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին»,- հունվարի 24-ին, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամի հարցին պատասխանելով, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական պատվիրակության անդամի այն հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը չխոսեց Խոջալուի դեպքերի մասին, որոնց, նախագահի խոսքերով, չգիտես ինչու Ադրբեջանում ցեղասպանություն են ասում, Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ ցավալի իրադարձություններից հետո Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը շատ հանգամանորեն շարադրել է փաստերը և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները:
Սերժ Սարգսյանի խոսքով, ցեղասպանությունը լավ բան չէ, դա տանջանք է, իսկ Ադրբեջանը ցանկանում է անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը. «Սա անթույլատրելի է, ինչո՞ւ է պետք ձեզ մի բանն անվանել ցեղասպանություն, որը երբեք չի եղել, հատկապես հայերի կողմից»:
Սերժ Սարգսյանին հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտնի փաստաթղթի վերաբերյալ հարց ուղղեց թուրք ներկայացուցիչը: Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց, որ թուրքական կողմը փաստաթուղթը ստորագրելուց հետո նախապայմաններ է առաջ քաշել, ինչն անընդունելի է, բոլոր պայմանները քննարկվում են մինչև ստորագրում, իսկ այս դեպքում Հայաստանն ուղղակի չի պատրաստվում միակողմանի զիջումների գնալ:
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վաշինգտոնի Atlantic Council (Ատլանտյան խորհուրդ) վերլուծական կենտրոնի Դինու Պատրիսիուի անվան Եվրասիա կենտրոնի տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը:
ԱՎԵԼԻ ԽԻՍՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
– Պարոն Հերբսթ, եկեք սկսենք Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերություններում առաջացած ճգնաժամից: Ինչպե՞ս կզարգանա իրավիճակը Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում՝ նկատի ունենալով վերջին շրջանի իրադարձությունները՝ սկսած ԱՄՆ 2016 թ. նախագահական ընտրություններից և Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունից, հաշվի առնելով նախագահ Թրամփի հայացքների և մոտեցումների որոշ փոխակերպումները արտաքին քաղաքականության և մասնավորապես Ռուսաստանի հետ կապված հարցերում և, իհարկե, Թրամփի վարչակազմի կողմից հրապարակված ԱՄՆ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որում Ռուսաստանը դիտվում է որպես ամերիկյան հզորությանը, ազդեցությանն ու շահերին մարտահրավեր նետող «մրցակից ուժ»:
– ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները շատ բարդ շրջան են ապրում՝ հիմնականում Ուկրաինայում՝ Ղրիմում, Ռուսաստանի ագրեսիայի պատճառով: Բայց խնդիրը միայն Ղրիմը չէ: Ռուսաստանը նաև ռազմական միջամտություն է իրականացրել Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում և միջամտել ամերիկյան ընտրություններին: Թրամփը անհասկանալի և անբացատրելի դրական վերաբերմունք ունի Կրեմլի և նախագահ Պուտինի նկատմամբ, բայց իր բոլոր ավագ խորհրդականները դիտում են Ռուսաստանը որպես ագրեսիվ և վտանգավոր խաղացող: Ես խոսում եմ Մաքմասթերի, Քելիի, Մեթիսի, Թիլերսոնի մասին: Եվ, իհարկե, Դեմոկրատական կուսակցությունը համոզված է, որ Կրեմլը պատասխանատու է վերջին նախագահական ընտրություններում միջամտության համար: Ուստի չնայած մեր նախագահի անձնական համակրանքին Կրեմլի հանդեպ՝ Միացյալ Նահանգների քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ դարձել է շատ ավելի ուժեղ և խիստ: Նախ՝ Կոնգրեսը նախորդ տարվա ամռանը ընդունեց հավելյալ պատժամիջոցներ, և հետո նախագահն իր ձեռքով հավանություն տվեց զենքի մատակարարումներին Ուկրաինա, ինչը չէր հաստատում Օբաման: Բայց մյուս կողմից՝ Միացյալ Նահանգները պատրաստակամ է աշխատելու Ռուսաստանի հետ այն հարցերում, որտեղ մենք ունենք ընդհանուր շահեր: Եվ, իհարկե, եթե Ռուսաստանը դուրս գա Ուկրաինայից և դադարեցնի իր ագրեսիան այնտեղ, հարաբերությունները էապես կբարելավվեն:
ԹՐԱՄՓԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԿՈՇՏ ՈՒ ԻՄԱՍՏՈՒՆ Է
– Ուզում եք ասել, որ ԱՄՆ նախագահը չի՞ կարող լրջորեն ազդել ամերիկյան արտաքին քաղաքականության վրա:
– Անշուշտ, նախագահը շատ հզոր և ազդեցիկ գործիչ է, բայց պարզվեց, որ Ռուսաստանի քաղաքականությունը չափազանց բարդ է իր համար, և հենց քաղաքականության առաջացրած հետևանքների պատճառով նա իր ձեռքով առաջատար պաշտոններում նշանակեց մարդկանց, որից հետո իր քաղաքականությունը դարձավ նկատելիորեն ավելի կոշտ և ավելի իմաստուն, քան Օբամայի քաղաքականությունն էր:
– Այս քաղաքականությունը Ռուսաստանի ուղղությամբ ամերիկյան արտաքին քաղաքականության ռազմավարական շարունակությո՞ւնն է, թե՞ ավելի շատ պայմանավորված է առանձին իրադարձություններով և միջադեպերով (նախագահական ընտրությունները, ռուսական միջամտությունը և այլն), որոնք զայրացրել են ամերիկյան իսթեբլիշմենթին:
– Անշուշտ, շատ ազդեցիկ ամերիկացիներ առանձնապես երջանիկ չեն Կրեմլի միջամտության կապակցությամբ: Բայց նաև ճիշտ է այն, որ եթե նայեք ամերիկյան քաղաքական համակարգին վերջին երկու-երեք տարիներին, կտեսնեք, որ մեր վերնախավն առաջընթաց է ապրել՝ այն առումով, որ ավելի մեծ ուշադրություն է դարձնում Կրեմլի ագրեսիային: Այս խնդիրը կար, երբ Օբաման էր նախագահը: Ըստ իս՝ Օբամայի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ շատ թույլ էր, այնպես որ, խնդիրը միայն միջամտությունը չէ նախագահական ընտրություններին:
ԻՄՓԻՉՄԵՆԹ ՉԻ ԼԻՆԻ
– Ի՞նչ նորություններ կան հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունից: Ինչո՞ւ չկա առաջընթաց ռուսական միջամտության և Թրամփ-Ռուսաստան կապերի բացահայտման հարցում: Շատերն արդեն կասկածում են, որ Ռուսաստանն իսկապես միջամտել է Միացյալ Նահանգների ներքին գործերին:
– Կարծում եմ, որ կան բազմաթիվ ապացույցներ, որոնք փաստում են Ռուսաստանի միջամտությունը, բայց չկա հստակ ապացույց այն մասին, որ Թրամփը և իր ավագ խորհրդականները Կրեմլի հետ այնպիսի համաձայնության են հասել, որը կարելի էր համարել գաղտնի դավադրություն: Այստեղ են, որ չկան հստակ փաստեր:
– Բայց կարծում եք, որ Թրամփի նախընտրական թիմն իսկապե՞ս ունեցել է իրական կապեր Ռուսաստանի հետ:
– Ինձ համար ավելի անվտանգ ու ապահով պատասխանը կլինի ասել, որ ես ոչինչ չգիտեմ, բայց կավելացնեմ, որ այնքան շատ մարդիկ են ներգրավված այս հետաքննության մեջ, և այնքան լուրջ մարդիկ են հետաքննում Թրամփի հնարավոր կապերը Ռուսաստանի հետ, ընդ որում՝ բավական երկար ժամանակ, որ եթե փաստեր լինեն, մենք կիմանանք դրա մասին:
– Այսպիսով, չնայած որոշ ակնկալիքներին, որ այս պատմությունը կարող է հանգեցնել նախագահի իմփիչմենթին, այլևս չարժե նման զարգացումներ սպասել:
– Կարծում եմ՝ դա խիստ անհավանական է:
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
– Հակառուսական պատժամիջոցները, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կազդեն Ռուսաստանի դաշնակիցների և գործընկերների վրա՝ ներառյալ Հայաստանը:
– Մենք սահմանել ենք բավական լուրջ պատժամիջոցներ Կրեմլի նկատմամբ՝ Ուկրաինայում նրա ագրեսիայի համար, բայց մենք փորձում ենք խելացի օգտագործել այդ պատժամիջոցները՝ սահմանափակելով դրանց ազդեցությունը, որպեսզի դրանք չվնասեն այլ երկրների:
– «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում Դուք խոսել եք այն հարցի շուրջ, թե Ռուսաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցներն ինչպես կազդեն այլ երկրների հետ Ռուսաստանի ռազմական համագործակցության վրա: Կարծում եք՝ այդ պատժամիջոցներն իսկապե՞ս կարող են սահմանափակել ռուսական զենքի մատակարարումները Կրեմլի գործընկերներին, մասնավորապես՝ Հայաստանին, Ադրբեջանին:
– Կասկածում եմ, որ ամերիկյան պատժամիջոցները կազդեն Հայաստանին ռուսական զենք մատակարարելու վրա: Կարծում եմ, որ դրանք չեն ազդի նաև Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումների վրա:
ԿՐԵՄԼԻ ՑԻՆԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
– Բայց կարծում եք, որ այս խնդիրը՝ սահմանափակել ռուսական զենքի մատակարարումները և ռեգիոնի երկրների միլիտարիզացումը՝ հակամարտությանը վերջ տալու և խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվացնելու նպատակով, ռազմավարական իմաստով քննարկվո՞ւմ է Վաշինգտոնում: Նկատի ունեմ, որ սա իսկապես լուրջ խնդիր է, որովհետև Մոսկվան օգտագործում է զենքի վաճառքը որպես իր հիմնական ազդեցության լծակներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ:
– Հարավային Կովկասում Մոսկվայի քաղաքականության էությունն է Ռուսաստանը դարձնել կենսական և անփոխարինելի երկիր թե՛ Երևանի և թե՛ Բաքվի համար: Նա իրեն դարձնում է կենսական երկիր Հայաստանի համար՝ մատակարարելով զենք և հանդես գալով որպես անվտանգության երաշխավոր, օրինակ՝ Թուրքիայի հնարավոր հարձակման դեպքում: Ռուսաստանը փորձում է իրեն կենսական դարձնել նաև Ադրբեջանի համար՝ թույլ տալով Հայաստանին խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղում և միաժամանակ զենք վաճառելով Ադրբեջանին: Կարծում եմ, որ Կրեմլի քաղաքականությունը շատ ցինիկ է: Նա շահագրգռված չէ, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատվի: Նրանք շահագործում են լարվածությունը հակամարտության գոտում (ոչ թե պատերազմը, այլ լարվածությունը)՝ իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում առավելագույնի հասցնելու նպատակով:
Ո՛Չ ՊԱՏԵՐԱԶՄ, Ո՛Չ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
– Բայց չէ՞ որ Միացյալ Նահանգներն աջակցում է Ռուսաստանի դիվանագիտական ջանքերին Մինսկի խմբի շրջանակներում: Ինչո՞վ եք բացատրում նման մոտեցումը:
– Կարծում եմ՝ պարզապես Միացյալ Նահանգները երբեք բավարար ուշադրություն չի դարձրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, և եթե ակտիվ ջանքեր չի գործադրելու հիմնախնդիրը լուծելու ուղղությամբ, ապա զարմանալի չէ, որ Միացյալ Նահանգներն ընդունում է Ռուսաստանի ավելի լայն դերակատարությունն այս հարցում, որովհետև Ռուսաստանը միակ երկիրն է, որն իրական ազդեցություն ունի հակամարտող կողմերի նկատմամբ: Իսկ Կրեմլը իր հերթին ուզում է կառավարել իրավիճակը: Ռուսաստանը թույլ է տալիս, որ լինի լարվածություն, բայց չի ցանկանում, որպեսզի լինի պատերազմ:
– Իսկ ինչպե՞ս կարելի է կանխել հնարավոր նոր պատերազմը և հասնել առաջընթացի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
– Ինձ թվում է, որ Մոսկվան նախընտրում է, որպեսզի խնդիրը չլուծվի, բայց չլինի նաև պատերազմ:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ
– Պե՞տք է արդյոք սպասենք ակտիվ քայլերի Թրամփի վարչակազմի կողմից այս հարցում:
– Ոչ, չեմ կարծում, քանի որ նա չի կարող հաջողության հասնել այս հարցում: Երբ ես 20 տարի առաջ աշխատում էի Պետքարտուղարությունում նման հարցերի վրա, Հայաստանի նախագահը շատ լուրջ պետական գործիչ էր՝ Տեր-Պետրոսյանը, և կարծում եմ, որ նա իսկապես ուզում էր հասնել խաղաղ համաձայնության, բայց արմատական ուժերը Երևանում և նաև հայկական սփյուռքի արմատական ուժերը թույլ չտվեցին նրան գործարք կնքել Ադրբեջանի հետ և ստիպեցին հեռանալ նախագահի պաշտոնից: Կարծում եմ՝ դա շատ տխուր փաստ է:
Ես գիտեմ, որ հայերը շատ շնորհալի և տաղանդավոր ժողովուրդ են: Հայաստանը ամենաաշխույժ և բարեկեցիկ երկրներից էր Խորհրդային Միությունում: Հայերը շատ հաջողակ են նաև Ամերիկայում, բայց Ղարաբաղի հարցում այս արմատական դիրքորոշման պատճառով նրանք սահմանափակել են իրենց շատ տհաճ ներկայով և ապագայով:
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐՈՒԺԸ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԱԴՐՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
– Իսկ Ամերիկայի հայ համայնքը, լոբբիստական կազմակերպությունները որքանո՞վ կարող են ազդել Սպիտակ տան քաղաքականության կամ թեկուզ Կոնգրեսի որոշումների վրա, աջակցել Հայաստանին արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում:
– Կարծում եմ՝ նրանք ունեն որոշակի ազդեցություն, բայց իմ կարծիքով՝ հայկական սփյուռքը (ես խոսում եմ ոչ թե բոլորի, այլ սփյուռքի ակտիվ տարրերի մասին) չափից ավելի շատ ժամանակ է ծախսել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները դատապարտելու, միջազգային ճանաչման հասնելու և հայերի իրավունքները պաշտպանելու հարցերի վրա, թեև, իհարկե, ես նրանց հասկանում եմ, բայց բավարար ժամանակ և ռեսուրսներ չեն ծախսել՝ հասկանալու, թե ինչպես կարող է Հայաստանը զարգանալ և բարգավաճել որպես պետություն՝ դառնալով միջազգային հանրության լիարժեք անդամ, ոչ թե պարզապես Մոսկվայի արբանյակը: Սա շատ տխուր է: Ամերիկահայերը լավ են ապրում, որովհետև շատ տաղանդավոր են, և նրանք հասել են բարգավաճման Միացյալ Նահանգներում: Պարզապես հրաշալի կլիներ, եթե նրանք գործադրեին հայկական բարգավաճման իրենց մեծ ներուժը Հայաստանում:
Նյութի աղբյուրը՝ «Առաջին լրատվական»
Կառավարությունը հաստատեց ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ զինվորական ծառայության և զինծառայողների մասին օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը: Նախագծի զեկուցող ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ ըստ գործող օրենքի՝ Հայաստանում գտնվող մինչև 19 տարեկան երիտասարդները տարկետման իրավունք ունեն։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ երիտասարդներ իրենց ուսուցումն արտերկրում են ստանում, օրենքի փոփոխություններով առաջարկվում է տարածել այս դրույթը նաև Հայաստանի սահմաններից դուրս գտնվող երիտասարդների վրա»,-եզրափակեց նախարարը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.