23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՆՏՎ ալիքի «Դաչնի օտվետ» ծրագրի խոհարարական խորագրի հաղորդավար Ստալիկ Խանկիշիևը վստահ է, որ Facebook սոցիալական կայքում նրան արգելափակել են հայ խոհարար Սեդրակ Մամուլյանի ու նրա ընկերների պատճառով։
ՆՏՎ ալիքի «Դաչնի օտվետ» ծրագրի խոհարարական խորագրի հաղորդավար Ստալիկ Խանկիշիևը որոշել է խոհարարական մարտի հրավիրել «Խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանին։
Օրերս Facebook սոցիալական կայքի ադմինիստրացիան 30 օրով արգելափակել է ադրբեջանական ծագում ունեցող ռուսաստանցի խոհարար բլոգեր Ստալիկ Խանկիշիևին։ Պատճառը սոցիալական կայքի մի խումբ օգտատետերի դիմումն է եղել։ Նրանց զայրացրել է Խանկիշիևի «Թյուրքա–հայկական խոհանոցի որոշ հարցերը» հոդվածի դրույթները։ Խանկիշիևը վստահ է, որ Մամուլյանի ընկերները կապ ունեն նրա արգելափակման հետ։
«Ես ու իմ ընկերները զբաղված ենք խոհարարությամբ, ոչ թե քաղաքականությամբ։ Մենք նույնիսկ սոցիալական կայքերում վիճաբանելու ժամանակ չունենք, այնպես որ թող Խանկիշիևն ուրիշ մեղավորներ փնտրի։ Ես իմ հերթին դատապարտում եմ արգելափակման քաղաքականությունը։ Եթե մարդ ասելու բան ունի` թող խոսի ու գրի», – ասաց Մամուլյանը Sputnik Արմենիայի թղթակցին ։
Նրա խոսքով` Խանկիշիևն իրեն տոլմայի ծագման վերաբերյալ վիճաբանության է հրավիրել։ Մամուլյանը հրաժարվել է մի պարզ պատճառով. նա մտադիր չէ կասկածի տակ դնել հայկական խոհարարական ժառանգությունը, նույնիսկ, եթե դա ՅՈՒՆԵՍԿՕ–ն է ասում։
«Քամիների դեմ միայն Դոն Կիխոտն էր պայքարում։ Ադրբեջանում պետք է հասկանան, որ չեն կարող մեզ հետ, մեր ներուժի, մեր պատմության հետ մրցել», – ասաց Մամուլյանը։
Նա համոզված է` Խանկիշեևի անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ վերջերս իր` Մամուլյանի ղեկավարած կազմակերպության շնորհիվ աշխարհում ավելի շատ են իմանում Հայաստանի խոհարարական ժառանգության մասին։
«Ես զբաղվում են խոհարարությամբ, ոչ թե քաղաքականությամբ։ Խոհարարությունը ստիպում է զբաղվել գործով, այլ ոչ թե դատարկ քննարկումներով։ Ինչի մասին կարող եմ խոսել մի մարդու հետ, որը իտալական ռիզոտտոն ուզբեկական է համարում», – ասաց Մամուլյանը։
Հայ խոհարարն իրավիճակը ծիծաղելի է համարում, քանի որ Խանկիշիևը փորձում է նույնիսկ Ամերիկայի բացահայտման մեջ ադրբեջանական հետք տեսնել։ Մամուլյանը պատրաստ է պատասխանել ադրբեջանցու մարտահրավերին, եթե այն դուրս չի գա խոհարարական մարտի սահմաններից ու քաղաքականության չի վերածվի։
Մամուլյանն ու նրա թիմն այս տարի պատրաստվում են աշխարհի մի քանի երկրներում տոլմայի մեծ փառատոն կազմակերպել։ Փառատոնը տեղի կունենա Վրաստանում, Ռուսաստանում, Չեխիայում, Գերմանիայում ու մի շարք այլ երկրներում։
Բաքվի հեռուստաաշտարակի շրջանում սողանքների սպառնալիքն այն աստիճանի է հասել, որ որոշում է կայացվել տարհանել շրջակա գոտու բանակիչներին:
Ինչպես հայտնում են haqqin.az-ը, Սաբալինի շրջանի գործադիր իշխանություններն անցկացրել են հատոոկ շտաբի արտակարգ նիստ, որի նպատակն է եղել քննարկել ստեղծված իրավիճակը: Հատուկ շտաբը որոշում է կայացրել տարհանել սողանքի տարածքում ապրող մարդկանց:
Ոստիկանության աշխատակիցները հանդիպել են վտանգավոր գոտու բնակիչների հետ, առաջարկել ժամանակավորապես թողնել իրենց բնակարաններն ու տեղափոխվել ազգականների մոտ ապրելու: Ստեղծվել են նաեւ ժամանակավոր կացարաններ: Տարածքը վերցվել է ոստիկանության հսկողության տակ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սողանքներն ակտիվացել էին շինարարական աշխատանքների պատճառով: Տեղանքում գետնի մակերեսին առաջացել են 1,5 մետրանոց ճեղքեր, որոնց խորությունը հասնում է 7 մետրի:
Ձեզ ենք ներկայացնում կրկին հակառակորդի ճամբարում2017թ, փետրվարի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը,
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հակառակորդի ճամբարում փետրվարի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նկարագրվում է իրավիճակը ադրբեջանական կողմում:
Ձայնագրությունում կանացի ձայնը, մասնավորապես, ասվում է.
«Ալո, ես Գյունայի հետ եմ խոսել, նա ասաց, որ շատ վիրավորներ կան: Դիրքերում իրադրությունը վատ է: Նրա տղային չեն թողել գա նշանադրության: Պատերազմ է ընթանում, նրանց հավաքել են եւ տարել Աղդամ:
Հրամանատարը չի թույլատրել: Ասել է, որ իրադրությունը շատ վատ է: Այն, ինչ ապրիլին է եղել, այսօր էլ սկսվում է:
Բայց ես որտեղից իմանամ, թե ինչու են սկսել: Ասել են, որ հիվանդանոցը լցված է վիրավորներով: Ամբողջ հողը թողում է պայթյուններից:
Սուտ է խոսում, մենակ չի եղել,շատ են եղել, թաքցնում են»:
«Այս ամենը մեկ անգամ եւս փաստում է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից՝ արցախյան զինուժի հարձակման մասին տարածված տեղեկությունը ոչ այլ ինչ է, քան սեփական հերթական ձախողումը պարտակելու անհաջող փորձ»,-ասված է Արցախի ՊՆ տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Աննա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ։
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր:
Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի»,-ասված է Արցախի ՊԲ մամուլի հաղորդագրությունում:
Մի հրեա իշխանավոր հարցրեց Հիսուսին.
-Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ հավիտենական կյանքը ժառանգելու համար:
Հիսուսն ասաց նրան.
-Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. միայն Աստված է բարի: Պատվիրանները գիտես. «Մի՛ շնանա, մի՛ սպանիր, մի՛ գողանա, սուտ վկայություն մի՛ տուր, պատվիր քո հորը և մորը»:
Նա ասաց.
-Այդ բոլորը իմ պատանեկությունից ի վեր պահել եմ:
Հիսուս երբ լսեց, ասաց իշխանավորին.
-Մի բան էլ դեռ պետք է անես: Ինչ որ ունես, վաճառի՛ր և տո՛ւր աղքատներին. այդպիսով երկնքում գանձ կունենաս, ապա արի՛ և հետևի՛ր ինձ:
Իշխանավորը երբ լսեց, տրտմեց, որովհետև շատ հարուստ էր: Հիսուս, նրան տրտմած տեսնելով, ասաց.
-Որքա~ն դժվար է հարստություն ունեցողների համար Աստծու արքայություն մտնելը: Շատ ավելի հեշտ է, որ պարանը մտնի ասեղի ծակից, քան հարուստը՝ Աստծու արքայությունը:
(Ղուկասի ավետարան 18:18-25)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների քաղաքական թևը՝ PYD-ը, կոչ է արել Սիրիայի իշխանություններին ապահովել Աֆրինի և երկրի սահմանի անվտանգությունն ու պաշտպանել տարածքը թուրքական օկուպացիայից, այս մասին հայտնում է բրիտանական Reuters գործակալությունը:
Քրդական ուժերը խնդրել են պաշտոնական Դամասկոսին միջամտել իրավիճակին և Աֆրինում տեղակայել սիրիական բանակի ուժեր՝ տեղի բնակչությանը թուրքական հարձակումից պաշտպանելու նպատակով:
Թուրքական մամուլը PYD-ի այս հայտարարությունը որակել է «ուշագրավ»՝ նշելով Սիրիայի քրդական խմբավորումների և երկրի իշխանությունների միջև երկար տարիներ առկա լարվածությունը, քրդերի՝ ընդդիմադիր դիրքերից հանդես գալն ու ամերիկյան աջակցություն ստանալու պատճառով Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմից որպես «դավաճաններ» որակվելը:
Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Մաքդադը հայտարարել էր, որ սիրիական օդուժը պատրաստ է արժանի հակահարված տալ Թուրքիային, որն իր գործողություններով խախտում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը:
Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ, որը Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացրել է օտարերկրյա քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, ապա՝ Թուրքիայի Հանրապետություն:
Մասնավորապես, 2017 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից բացահայտվել է հայ-իրանական սահմանի Մեղրիի հատվածում Իրաքի 1, Ուզբեկստանի 1 և Իրանի 4 քաղաքացիների ապօրինի սահմանահատման 5 դեպք։
Անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու, դեպքերի հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու արդյունքում պարզվել է, որ դրանք կազմակերպել են ԻԻՀ-ում և ԹՀ-ում բնակվող նույն անձինք։ Վերջիններիս ուղղորդմամբ օտարերկրյա քաղաքացիները ժամանել են Հայաստան, այնուհետև տաքսի ծառայություններ մատուցող ազգությամբ հայ վարորդները, հիմնականում գիշերային ուշ ժամերին, նրանց տեղափոխել են անմիջապես հայ-իրանական սահմանագծի մոտ՝ կազմակերպիչների կողմից նախապես մատնանշված վայր։ Այնուհետև հանցավոր խմբի անդամներից մեկը, կտրելով պետական սահմանի ինժեներատեխնիկական կառույցների փշալարերը, սահմանախախտներին ուղեկցել է Իրանի տարածք՝ Թուրքիա տեղափոխելու համար։
Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական գործով 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանցից 3-ի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 3-ի նկատմամբ` հայտարարվել հետախուզում։
Հակաօրինական գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը բացահայտելու, միաժամանակ Հայաստանի տարածքն անդրազգային հանցավոր խմբավորումների կողմից որպես տարանցիկ ուղի օգտագործելու հնարավորությունը բացառելու նպատակով օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումները շարունակվել են, որոնց շնորհիվ 2017 թվականի դեկտեմբերին Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Թուրքիայից արտաքսված և անօրինական ճանապարհով նույն երկիր վերադառնալու ցանկություն ունեցող Ուզբեկստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Եմենի քաղաքացիների նոր խմբերի` Հայաստան ժամանելու մասին:
Անհապաղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2017 թվականի դեկտեմբերի 22-ին և 26-ին, 2018 թվականի հունվարի 15-ին և 19-ին հիշյալ օտարերկրացիների կողմից հայ-իրանական սահմանը հատելու փորձերը կանխվել են։
Տվյալ դեպքերով նույնպես փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ օտարերկրացիների տարանցման կազմակերպիչները Թուրքիայի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության վերը նշված նույն քաղաքացիներն են։
Վերջիններիս ինքնությունը պարզելու և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անձեռնմխելիության նկատմամբ հետագա հանցավոր ոտնձգությունները կանխելու նպատակով Ազգային անվտանգության ծառայության կողմից մշակվել է հատուկ միջոցառումների ծրագիր. տեղեկանալով կազմակերպիչների կողմից հերթական օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող և Ինտերպոլի գծով հետախուզվող ԻԻՀ քաղաքացու ապօրինի սահմանահատման նախապատրաստական գործողությունների և պետական սահմանի ապօրինի հատման նախանշված վայրի մասին, իրանական կողմից սահմանախախտին դիմավորող անձին հենց հանցանքի կատարման վայրում բռնելու նպատակով դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները և ձերբակալել իրանական կողմից պետական սահմանն ապօրինի հատած՝ անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող ԻԻՀ քաղաքացուն։
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում վերը նշված դեպքի առթիվ քննվող քրեական գործով արդեն իսկ 7 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանցից 4-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Անօրինական միգրացիայի կազմակերպիչների ու նրանց հանցակիցների ամբողջական շրջանակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու հնարավոր այլ ուղիները պարզելու ուղղությամբ քննչական գործողությունները շարունակվում են, ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
2017 թվականի ընթացքում ձեռնարկված հետևողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է նաև հայ-վրացական սահմանով ապօրինի սահմանահատումների կազմակերպման դեպք։ Պարզվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, ապօրինի եղանակով գումար վաստակելու շահադիտական նպատակով, մի խումբ անձանց օժանդակությամբ, 2016-2017 թվականների ընթացքում 8 դեպքով կազմակերպել են իրավական կամ փաստաթղթային խնդիրներ ունեցող Վրաստանի 1 և ՀՀ 2 քաղաքացիների մեկնումը Հայաստանից Վրաստան կամ հակառակ ուղղությամբ՝ ՀՀ Լոռու մարզի անտառածածկ տարածքներով։
Հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 13 անձ, որոնցից 1-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրա մահվան հիմքով, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 10 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Ապօրինի սահմանահատումների, ինչպես նաև միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների կողմից Հայաստանի Հանրապետություն ներթափանցելու կամ ՀՀ տարածքը որպես տարանցիկ ճանապարհ օգտագործելու հնարավոր դեպքերի դեմ մղվող հետևողական պայքարի արդյունքում 2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել և ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում այդօրինակ դեպքերի առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 45 քրեական գործ, որոնցով 47 անձ (22-ը Հայաստանի Հանրապետության, իսկ 25-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ) ներգրավվել են որպես մեղադրյալ։ Նրանցից 40-ի վերաբերյալ 21 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 7 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Ապօրինի սահմանահատումների բոլոր դեպքերով Ազգային անվտանգության ծառայությունը գործուն համագործակցություն է հաստատել օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ, քրեական գործերով կատարված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության շնորհիվ վերհանվել են առկա միտումները, ապօրինի սահմանահատումների առումով առավել խոցելի վայրերը և սահմանային պահպանության ու վերահսկողության գործընթացում տեղ գտած բացթողումները։ Կատարված վերլուծությունների հիման վրա միջնորդագրեր և գրավոր առաջարկություններ են ներկայացվել իրավասու մարմիններ, արդյունքում՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի, ՀՀ-ում՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ համագործակցված՝ գործուն միջոցներ են ձեռնարկվել ի հայտ բերված թերացումները վերացնելու և նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվական կենտրոնում երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը խոսել է դիրքապահների համար առավել անվտանգ ծառայության պայմանների, զինծառայողների պատրաստության մակարդակի բարձրացման, զինվորական կարգապահության և բանակում բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման ուղղությամբ տարված աշխատանքների, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ներդրման և այլ կարևոր հարցերի մասին…
Նույն գիշերը, դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձի միջոցով թշնամին փորձել է հակառակն ապացուցել՝ սակայն թշնամու առաջխաղացումը կասեցվել է նորագույն տեխնոլոգիաների և մեր զինծառայողների զգոնության շնորհիվ։
Ռազմաճակատի անհաջողությունից հետո թշնամին որոշել է «գրոհի անցնել» տեղեկատվության միջոցով։ Առավոտից տարբեր կայքէջերի միջոցով ապատեղեկատվություններ են տարածվում՝
— թե իբր Հադրութի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում արցախաբնակ և հայաստանաբնակ զինծառայողների միջև մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա մեկ զոհ։
— թե իբր հրետանային մարտկոցներից մեկում զինծառայողներից մեկը կրակել է ծառայակցի վրա
— թե իբր սպան ծեծի է ենթարկել զինծառայողներից մեկին և այլն
Հ.Գ…. Չմոռանաք, որ երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարն և Ալիևի ռազմական հարցերով ու իրավապահ մարմինների հետ աշխատանքի գծով օգնական Ֆուադ Ալեսկերովը շտապ գործուղվել էին առաջնագիծ։
Թե ինչ գին է վճարում ադրբեջանական բանակը, Հասանովի ամեն մի գործուղման համար՝ մենք համոզվել ենք 2017-ի փետրվարին։
Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից
Հունվարի վերջին Հայաստանում ձմեռ կսկսվի:
Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, հունվարի 26-29-ին օդի ջերմաստիճանը ամբողջ հանրապետության տարածքում կնվազի 4-5 աստիճանով:
Ամենից ցուրտ կլինի Շիրակում և Գեղարքունիքում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում. շաբաթ գիշեր այնտեղ սպասվում է 5-10 աստիճան ցուրտ, իսկ մինչև ամսվա վերջ ջերմաստիճանը կնվազի մինչև -7…-12:
Ցրտերը չեն շրջանցի նաև մայրաքաղաքը: Մոտակա 5 օրերի ընթացքում ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 1-6 աստիճանի սահմաններում, իսկ գիշերվա ժամերին սպասվում է մինչև -3…-5:
Ընդ որում, հունվարի 26-ի ցերեկը, 27-ին շրջանների զգալի մասում, 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Հայաստանի կառավարությունը հունվարի 25-ի նիստում սահմանեց 2018թ. ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը:
Պետբյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը:
- Ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության uահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր
- ընտանեկան նպաuտի բազային մաuը` 18000 դրամ.
- 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ, չորu և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ, բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ, բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
- 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների` յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ, բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ, բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ, բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
- 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների` յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ, բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ, բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ, բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:
Միանվագ հրատապ oգնության չափերն են
- երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,
- երեխայի` առաջին դաuարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,
- ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.
- եռամսյակային հրատապ oգնության ամսական չափը` 18000 դրամ:
- մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրա:
Լրագրի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը
-Պարոն Բադասյան, հունվարի 19-ին Ադրբեջանը Ռուսաստանից ԲՏՌ-ների հերթական խմբաքանակն է ստացել։ Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի այս քայլը, որ որևէ արձագանք չստացավ Հայաստանում։
-Ռուսաստանն այս քաղաքականությունն առաջին անգամ չէ, որ վարում է։ Նա այդ քաղաքականությունը վարում է 200 տարուց ավելի։ Նա ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր վերաբերմունքը ընդհանրապես միջազգային ասպարեզում քաղաքական պոռնկություն է։ Ռուսաստանը համարվում է Հայաստանի գործընկերը, ավելի ճիշտ Հայաստանը Ռուսաստանի միակ գործընկերն է Հարավային Կովկասում, իսկ Հարավային Կովկասը Ռուսաստանին շատ է անհրաժեշտ։ Մյուս կողմից, Ռուսաստանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահողներից մեկն է։ Ուստի եթե Ռուսաստանը, լինելով միջնորդ ու Հայաստանի ռազմավարական գործընկեր, զենք է տալիս իր գործընկերոջ հակառակորդին, զենք է տալիս հակամարտող կողմերից մեկին, դա այլ կերպ չի կարելի որակել, քան հանցագործություն և միջազգային կարգի քաղաքական պոռնկություն։ Երբ Լենինն ասում էր, որ քաղաքականությունը պոռնկություն է, հենց այս դեպքերի համար է ասել, որովհետև ինքն էլ, լինելով ռուսական կայսրության ներկայացուցիչներից, նույնպես քաղաքական պոռնկություն կատարողներից մեկն էր, խոսքը վերաբերում է Ղարսին, քեմալական Թուրքիայի հետ կնքած դաշնագրերին և այլն։
Ես արդեն ասացի, որ Հարավային Կովկասը շատ է պետք ռուսներին, ու փոխանակ նրանք ընկնեն հայերի հետևից, հակառակն է տեղի ունենում։ Ցավոք, Հայաստանի իշխանությունները տառապում են կույր ռուսապաշտությամբ, և դա է պատճառը, որ Ռուսաստանն ինչ ուզում անում է, ինչպես ուզում վարվում է Հայաստանի հետ։ Այստեղ մի բայց կա, ի ուրախություն բոլորիս՝ պետք է ասեմ, որ հայ ժողովուրդը և հայաստանաբնակ քաղաքացիները այլևս նախկինը չեն։ Այսօր շատ մարդիկ կան ինձ նման մտածող, որ ոչ թե հակառուսականությամբ են տառապում, այլ օբյեկտիվ ու ճիշտ են գնահատում իրականությունը։ Սա շատ կարևոր է, որովհետև հենց ժողովուրդը պետք է հստակ դիրքորոշում ունենա և կարողանա զսպել իշխանություններին։ Դա է եղել պատճառը, որ Հայաստանի բոլոր նախագահները հերթով Ռուսաստանին են հանձնել Հայաստանի տնտեսական լծակները։ Իսկ այդ տնտեսական լծակները կարժենան այնքան մեծ գումարներ, որ կարելի է թե անգլիական, թե ֆրանսիական, թե ամերիկյան արսենալից մեծ քանակությամբ զենք գնել ու զսպել Ադրբեջանին, քան ռուսական արսենալով։ Իսկ մեր տնտեսական լծակները էլեկտրական հոսանքն է, որը տվել ենք ռուսներին, և նա մեզ վաճառում է 49 դրամով, իսկ մեր հարևան երկրներին վաճառում է 22 դրամով։ Հաջորդը իրանական գազն է, որի կառավարումը մեր իշխանությունները հանձնել են Ռուսաստանին, և վերջինս 320 դոլարով վաճառում է մեզ։ Հաջորդը կապն է, որ օրական հարյուր միլիոնավոր դրամներ են տանում մեր քաղաքացիներից։ Մյուսը ԱՊՊԱ-ն է, որը տարեկան մոտ 100 մլն դոլար է տանում ՀՀ քաղաքացիների գրպանից։ Էլ չեմ ասում ջրի, օգտակար հանածոների, մոլիբդենի, պղնձի, ոսկու մասին, որոնք հոսում են դեպի Ռուսաստան։ Այսինքն մենք բախտավոր երկիր ենք, որ նավթ չունենք, որովհետև բոլորը կհարձակվեին մեզ վրա, և բախտավոր երկիր ենք, որ ունենք ներքին այլ հարստություններ, բայց այդ բոլորը հիմա Ռուսաստանի ձեռքին են։ Ու Ռուսաստանը մեզ հետ վարվում է այնպես, ինչպես ուզում է։
-ԽԽՎ-ում հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան ադրբեջանցի պատվիրակի հարցի, Սերժ Սարգսյանը նշեց. «Բանակցային գործընթացում դուք անհնարինն եք ուզում։ Ցավոք, այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն դուք բացահայտ հայտարարել եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի։ Անհնար է դա, դա երբեք չի լինելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի էությունը շատ պարզ է, դա պայքար է ազատության ու ինքնորոշման համար, որը չի կարող դրական ելք չունենալ»։ Ինչպե՞ ս եք գնահատում այս պատասխանը։
-Ես նորմալ եմ համարում այդ հայտարարությունը։ Կամաց-կամաց Ադրբեջանը պետք է հասկանա, որ Արցախը երբեք իր կազմում չի եղել, միայն Խորհրդային տարիներին է եղել, բայց ԽՍՀՄ-ը վերացել է։ ԽՍՀՄ փլուզումից հետո այդ երկրի Սահմանադրության համաձայն Արցախը Ադրբեջանի պես ինքնորոշվել է և հռչակել անկախություն։ Ադրբեջանը դրանից հետո ագրեսիա սկսեց և պատերազմի արդյունքում կորցրեց նաև այն տարածքները, որոնք պատմականորեն իրենը չէին։ Այսինքն պատմականորեն Ադրբեջանն ի հայտ է եկել 1918 թվականին, բայց այդ տարածքները պատմականորեն մերն էին ու դա մենք ապացուցում ենք։ Ու ապացուցում ենք ոչ թե խաչքարերով, այլ հայկական գերեզմաններով, պատմական հայկական բնակավայրերով։ Այդ տարածքները մերն են և չեն հանձնվելու, ինչքան էլ խոսեն։ Հարցի լուծման ձևն է, որ պետք է պարտադրվի համանախագահներին, որ նրանք դրանով առաջնորդվեն։
-Ձեր կարծիքով, Հայաստանը զենք ձեռք բերելու այլընտրանքային ուղինե՞ր պետք է որոնի, որպեսզի չապավինի միայն Ռուսաստանին։
-Այո, ես կարծում եմ՝ պետք է դեն շպրտել ռուսական զենքերը և զինվել այլ երկրների զենքերով, օրինակ Ամերիկայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի։ Նաև պետք է -սեփական արտադրության մասին մտածել, բայց դրա համար պետք է ունենալ հայրենասերներից կազմված իշխանություն։ Երկիրը չպետք է թալանվի, չպետք է օտարին տրվի։
-ՀՀ նախագահի թեկնածուն պետք է այցելի նաև Լեռնային Ղարաբաղ և հանդիպումներ ունենա։Ինչո՞ւ է նա որոշել այցելել Ղարաբաղ։
-Ես չեմ կարծում, թե Արմեն Սարգսյանը նախագահի թեկնածու է, նա մարզպանի թեկնածու է։ Մարզպան եմ ասում, որովհետև նախագահ նշանակում է լինել ժողովրդի ընտրյալ, իսկ նա ժողովրդի ընտրյալը չէ, նա մի քանի հոգու կողմից նշանակված անձ է, որին թեկնածու ասել էլ չի կարելի։ Ես նրան համարում եմ մարզպան, ինչպես նախկինում Պարսից շահը Հայաստանում և Վրաստանում մարզպան էր նշանակում։ Ինչպես Շապուհը մարզպան էր նշանակել Վասակ Սյունուն։ Նախագահը խորհրդանիշ է, քանի որ ընտրվում է ժողովրդի կողմից, բայց հիմա նա նշանակվում է, ու այդ դեպքում ի՞նչ տարբերություն՝ նշանակվողը նախագահ է, թե մարզպան։
-Այդ դեպքում ինչո՞ւ է գալիս Արցախ, ի՞նչ ակնկալիքով։
-Դե մարդ է, իր իրավունքն է գալ Արցախ։ Նորմալ է, որ նշանակովի մարզպանը գալիս է Արցախ։ ԼՂ բանակցություններին մասնակցելու լիազորություն նա չպետք է ունենա թե օրենքով սահմանված, թե ընդհանրապես։ Նման լիազորություն նա օրենքով չունի էլ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.