23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 12:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հովսեփ Կարենի Գրիգորյանը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ մամուլի ծառայությունից:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
ՏՈՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ
Զորացե՛ք Տիրոջով և նրա ամենակարող զորությամբ։ Ձեզ վրա՛ առեք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք դեմ կանգնել Սատանայի հնարքներին, որովհետև մեր պատերազմը մարդկանց դեմ չէ, այլ երկնքի տակ գտնվող չար ոգիների, իշխանությունների ու պետությունների և այս խավար աշխարհի տիրակալների։ Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի երբ չար օրը գա, կարողանաք հետ մղել Չարի հարվածները և անեք ամեն ինչ՝ կանգուն մնալու համար։ Հետևաբար պատրա՛ստ եղեք, ամրապնդեցե՛ք ձեր մեջքը ճշմարտությամբ, հագե՛ք արդարությունը զրահի պես և խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությունը՝ կոշիկի նման։ Եվ այս բոլորի վրա՛ առեք հավատի վահանը, որպեսզի կարողանաք հանգցնել Չարի արձակած բոլոր մխացող նետերը։ Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Սուրբ Հոգու սուրը, այսինքն՝ Աստծու խոսքը։
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 6:10-17)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հունվարի 22-26-ը բանակի բոլոր գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնք նպատակ ունեին բարձրացնել մասնակիցների հրամանատարական ունակություններն ու մասնագիտական գիտելիքները, կատարելագործել մեթոդական պատրաստության աստիճանը, դաշտային վարժվածության մակարդակը: Հավաքների շրջանակում, որոնք անց են կացվել ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերի և միավորումների ուսումնանյութական բազայի հիմքի վրա, կազմակերպվել են ինչպես կենտրոնացված և ընդհանուր, այնպես էլ նեղ մասնագիտական պարապմունքներ:
Կարևորելով մարտավարական տվյալ օղակի դերն ու նշանակությունյը զորքերի ամենօրյա կենսագործունեության կազմակերպման գործում, հավաքների մասնակիցներին հանդիպել և անհրաժեշտ մեթոդական ցուցումներ է տվել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Ներգրավված սպայակազմի հետ համապատասխան պարապմունքներ են անցկացրել նաև ՊԲ-ի և միավորումների բարձրաստիճան հրամանատարության ներկայացուցիչները:
Բացի գիտելիքներն ու գործնական ունակությունները զարգացնելուց, հավաքները գումարտակ օղակի սպայակազմի համար լավ հնարավորություն էր նաև փորձի փոխանակում իրականացնելու առումով:
Հրամանատարական պատասխանատու պաշտոններ զբաղեցնող սպաները հավաքների ընթացքում տեսական պարապմունքներին զուգահեռ մասնակցել են նաև գործնական և ցուցադրական պարապմունքների, որոնք ավելի են ամրապնդել ուսուցանվողների մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները:
Հավաքների ավարտին մասնակիցները հանձնել են ստուգարքներ ու քննություններ, որոնց արդյունքները հաշվի առնելով, վերադաս հրամանատարությունը նախանշել է այն հիմնական ուղղությունները, որոնք գումարտակների հրամանատարության ներկայացուցիչները պետք է պահեն ուշադրության կենտրոնում՝ առաջիկա ուսումնաշրջանի ընթացքում:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Վերջին օրերին ու հատկապես թրքական ուժերի կողմից սիրիական Աֆրին քաղաք ներխուժման փորձից հետո ուշադրության կենտրոն դարձավ հայերով բնակեցված Գամիշլի քաղաքը:
Թեմային անդրադառնալու համար «Շանթ» հեռուստաընկերությունը դիմեց Գամիշլիի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Տեր Անդրանիկ վարդապետ Այվազյանին, որ օրերս գտնվում էր Երևանում:
Մեր զրուցակիցը մանրամասնորեն պատմում է, թե ներկայումս ինչ իրավիճակ է տիրում Գամիշլիի հայկական շրջանակների մոտ՝ հիշեցնելով, որ քրդերը վերջին օրերին փորձում են հայերին ճնշել ու ստիպել ստորագրել ինչ-որ համաձայնագրի տակ:
Վարդապետը այդ մասին ասում է. «Քրդերը բոլոր քրիստոնյա եկեղեցիներին ժողովի հրավիրեցին ու մեզ ստիպեցին ստորագրել ինչ-որ համաձայնագրի տակ, ու մենք մերժեցինք՝ ասելով, որ մենք կրում ենք սիրիական հպատակություն ու մենք չենք կարող ձեզ հետ համաձայնություն կնքել»:
Հայր Անդրանիկը նաև պատմում է, թե քրդերը փորձել են զինվորագրել Գամիշլիի հայ երիտասարդներին մասնակցելու համար այդ շրջաններում մղվող մարտերին:
Հայր Անդրանիկի հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունվարի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Գոռ Առաքելյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Կայքի տեղեկություններով՝ Գ. Առաքելյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի փեսան է, ով տարիներ առաջ դատապարտվել էր ազատազրկման՝ Վերնիսաժում կրակոցներ արձակելու և մի քանի հոգու հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։
Կայքի փոխանցմամբ՝ նշված հյուրանոցային համալիրը պատկանում է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին։
Սիրիայի տարածք թուրքական բանակի ներխուժումից եւ ընթացող մարտերից հետո Թուրքիան պաշտոնապես հայտարարեց զոհված մի քանի զինվորականի մասին, տեղեկացնում է regnum.ru գործակալությունը:
Իսկ ընդդիմադիր խմբավորումների ներկայացուցիչները հայտնել են, որ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության 7 օրերի ընթացքում սպանվել է 59 խաղաղ բնակիչ եւ 43 զինյալ, այդ թվում 8 կին: Վիրավորվել է ավելի քան 140 մարդ:
Քրդական խմբավորումների զինյալներն իրենց հերթին հայտնում են թուրքական զինվորականների շրջանում առկա բազմաթիվ զոհերի մասին: Աֆրինի քրդերը տեսանյութ են հրապարակել, որտեղ ներկայացվում է սպանված թուրք զինծառայողների դիակները, նրանց անձնագրերը եւ թողած զենք-զինամթերքը:
Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք ստիպված են դիմում այս քայլին, որպեսզի թուրք ժողովուրդը տեսնի, թե ինչպես է իրենց ղեկավարությունը թաքցնում զոհերին եւ նրանց իրական թիվը։
https://www.youtube.com/watch?time_continue=7&v=2EVxQpmN8ME
Բրազիլիայի Կամասարիում նրանց տան հետնամասի բակում հայտնաբերվել է 44-ամյա Քրիստինա Ամարալի մարմինը՝ քայքայված, ոչ խորը գերեզմանում՝ նրա ամուսնու՝ Յուվենալի, դիակի հետ միասին:
Փորձագետ-քրեագետները պարզել են, որ 57-ամյա տղամարդուն դաժանորեն ծեծել են ու հասցրել դանակի մի քանի վնասվածքներ՝ ստիպելով նրան նայել, թե ինչպես են բռնաբարում նրա կնոջը, հաղորդում է The Sun-ը:
Բանդիտները ամուսիններին պատանդ են պահել առնվազն 24 ժամ, մինչև որ որոշել են դաժան խոշտանգումների անցնել այն պատճառով, որ նրանց այդպես էլ չի հաջողվել տանը փող գտնել:
Սպանությունների բաժնի պետ, դետեկտիվ Մարիա Թերեզա Սանթոսը պատմել է, որ հարձակվողները կիրառել են մարդակերություն: Դեռևս ուսումնասիրվում է վարկածն առ այն, որ հանցագործները կերել են իրենց զոհերից, երբ նրանք դեռևս ողջ են եղել:
«Ներքին օրգանները՝ ներառյալ ձվարաններն ու ֆալլոպիական խողովակները, պոկած-հանված է կնոջ մարմնից, իսկ մարմնի մյուս մասերը բացակայում են: Ոչ մի կառչելու բան չկա, որը ցույց կտար, թե որտեղ են այդ օրգանները: Փափուկ հյուսվածքները դիտավորյալ կտրվել ու առանձնացվել են զոհերի ոսկրերից»,- ասել է դետեկտիվը:
Ամուսինները դաժանորեն սպանվել են այն բանից հետո, երբ հարձակվածներից մեկի տատը, որը նրանց մոտ որպես հավաքարար էր աշխատում, պատմել է, որ նրանք փոխհատուցում են ստացել 15 հազար ֆունտի չափով: Սպանության կասկածանքով կալանավորվել էին 29-ամյա Դանիել Սանթոս Նեվեսը, 25-ամյա Կարլոս Ալբերտո Ներեսը և ևս երեք անչափահասներ՝ 13, 14 և 16 տարեկան:
Ձերբակալության ժամանակ նրանց մոտ գտել են 12-րդ կալիբրի կոտորքացան հրացան, ատրճանակ և զոհվածներին պատկանող ավտոմեքենան:
Հայտնի իսրայելցի բլոգեր ու ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը հարցազրույց է տվել ադրբեջանական «Տուրան ՏՎ» հեռուստաալիքին, որի ժամանակ պատմել է, թե ինչպես են նրա հետ վարվել Բաքվի բժիշկները, մասնավորապես, ատամնաբույժները, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»։
«Ընդհանուր առմամբ, բուժսպասարկումը տանելի էր, փառք աստծո, բանտում որևէ լուրջ հիվանդություն ձեռք չեմ բերել։ Ատամների հետ կապված խնդիր ունեի, հավանաբար, վատ սնունդն էր պատճառը, ատամներս սկսեցին ճաքել և կոտրվել։ Ինձ բժիշկի տարան», – պատմում է նա։
Բլոգերի խոսքով` ատամները նրա բուժում էին առանց անզգայացման, իսկ բժիշկը ծիծաղելով բացատրեց, որ «հայ լրտեսներին անզգայացում չի հասնում»։
«Շատ ցավոտ էր ու տհաճ, առավել ևս, որ ես հայ լրտես չեմ, և նման թեմաներով կատակելն անտեղին եմ համարում», — ավելացրել է Լապշինը։
Բլոգերը նշել է նաև, որ բացի վերջին օրից, երբ նրան ուզում էին սպանել, նրան խոշտանգումների չեն ենթարկել։
«Սակայն միջանցքներում լսվում էին մյուս բանտարկյալների ճիչերը, որոնք ինձ սպառնում էին ու «հայ մարմնավաճառ» անվանում», – ասել է նա։
NEWSPRESS.am-ի աղբյուրի համաձայն՝ Ճվճվ Արոյի կրտսեր որդին՝ Սերժ Վարդանյանը, ով հայտնի է Սերժուլիկ մականվամբ, շուտով ազատ կարձակվի:
«Գիտե՞ս՝ ինչ փողեր ա թափել Կոլյան»,-նշեց մեր զրուցակիցը՝ նկատի ունենալով Սերժուլիկի պապին՝ Նիկոլայ Գաբրիելյանին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Գազի Կոլյան» այս անգամ էլ դժբախտության մեջ չի թողել թոռանը, և ըստ որոշ լուրերի՝ արդեն եկող շաբաթ նա ազատ կազատվի:
Հիշեցնենք, որ Սերժ Վարդանյանն այն երիտասարդն է, ում ոստիկանները բազմիցս ձերբակալել են և հարուցել քրեական գործ, բայց երբ այդ գործը փոխանցվել է Քննչականին, հանցանք գործած երիտասարդներն անմիջապես ստորագրությամբ ազատ են արձակվել։
Այս անգամ նրան հայտնաբերել և ձերբակալել էին Արղության փողոցում գտնվող «Բաստիլ» հյուրանոցային համալիրից:
Նա հետախուզման մեջ էր ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Արդեն մի քանի օր է, ինչ Փարիզով հոսող Սենա գետի վարարումն իսկական աղետի է վերածվել։ Կանխատեսվում է, որ հանգստյան օրերին մեկ ևս մետրով կբարձրանա ջրի մակարդակը: Ինչպես փոխանցում է Armlife.am-ի Փարիզի թղթակից Աննա Իգնաթևոսյանը` Սենան ջրի նման բարձր մակարդակ ունեցել է 1910 թվականին. «Այս պահին Փարզի հարակից շրջաններից տարհանվել է ավելի քան 400 ընտանիք, փակ են մի շարք դպրոցներ, խաթարված է էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումը: Միաժամանակ փակ են Լուվրն ու Օրսեյի թանգարանը, ներքևի հարկերից տարհանվել են թանգարանային նմուշներ։ Չի աշխատում քաղաքամերձ երկաթգիծը: Ափամերձ տները հայտնվել են ջրի մեջ: Վտանգի տակ է նաև Ֆրանսիայի արտգործնախարարության շենքը, որ գտնվում գետի ափին: Փարիզի իշխանությունները ստիպված են եղել փակել Էֆելյան աշտարակի և Գրան Պալեի մոտ գտնվող թունելը »,- փոխանցում է փարիզյան մեր թղթակիցը։