23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով ազատված Արթուր Օսիկյանը, ըստ ամենայնի, առաջին փուլում կզբաղեցնի ՀՀ ոստիկանապետի տեղակալի աթոռը: Այս տեղեկությունը փաստում են լավատեղյակ աղբյուրները եւ իրադարձությունները: Մոտ 5 օր առաջ ՀՀ նախագահի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվեց Արթուր Օսիկյանը, իսկ 3 օր հետո, հունվարի 31-ին, նույնպես նախագահի հրամանագրով, աշխատանքային աթոռը լքեց փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը:
Եթե ավելի խորքային վերլուծություն անենք, հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծի պահանջները, ըստ որի, ոստիկանությունը դառնում է վարչապետին առընթեր կառույց, եւ սրան էլ հավելենք այն փաստը, որ ուժային կառույցներում տարիներ շարունակ գործող առաջին դեմքերի փոփոխություն է տեղի ունենում, ապա չի բացառվում, որ երկրորդ փուլում, վերը նշված օրինագիծը ուժի մեջ մտնելուց հետո Արթուր Օսիկյանը զբաղեցնի ոստիկանապետի աթոռը:
Թե որքանով է մեր այս ենթադրությունը հավանական, փորձեցինք ճշտել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից: «Հնարավորությունների շրջանակներում խոսելը նույնն է, ինչ սուրճի բաժակ նայել կամ կանխատեսելը, ինչը իմ սկզբունքներին դեմ է»,- ասաց նախարարը: Գուցե կանխատեսելը անշնորհակալ գործ է, սակայն երբ մենք խոսում ենք հնարավոր տարբերակներից, նկատի ունենք, որ այդ հարցը գուցե եւ քննարկվում է: «Ես այդ հարցին կարող եմ պատասխանել զուտ օրենսդրական տեսանկյունից. օրենսդրական արգելքներ չկան»,- ասաց նախարարը»:
«Իրատես»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հիսուսը, տեսնելով ժողովրդի բազմությունը, բարձրացավ լեռան վրա և նստեց այնտեղ. նրա աշակերտները հավաքվեցին նրա շուրջը, և նա սկսեց ուսուցանել նրանց՝ ասելով.
— Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք Աստծուց մխիթարություն պիտի գտնեն։
Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։
Երանի՜ նրանց, որոնք արդարության քաղցն ու ծարավն ունեն, որովհետև նրանք պիտի հագենան։
Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք Աստծուց ողորմություն պիտի գտնեն։
Երանի՜ նրանց, որոնք սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի
տեսնեն։
Երանի՜ նրանց, որոնք խաղաղության հաստատման համար են աշխատում,
որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։
Երանի՜ նրանց, որոնք հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ նախատեն ու հալածեն, կամ ստելով՝ ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն իմ հետևորդը լինելու համար։ Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձատրությունը երկնքում։ Հիշեցե՛ք, որ նույն ձևով հալածանքի ենթարկվեցին նաև ձեզնից առաջ ապրած մարգարեները։
(Մատթեոսի ավետարան 5:1-12)
Բայց դու կառչա՛ծ մնա իմ ուսուցմանը, իմ կյանքի օրինակին, իմ հոժարությանը, հավատին, համբերատարությանը, սիրուն և հարատևությանը, որ ցուցաբերեցի նույնիսկ իմ հալածանքների և չարչարանքների մեջ։ Գիտես, թե ի՛նչ պատահեց ինձ հետ Անտիոքում, Իկոնիոնում և Լյուստրայում։ Ինչպիսի՜ հալածանքների ենթարկվեցի, և այդ բոլորից Տերն ինձ ազատեց։ Նույնպես բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Հիսուս Քրիստոսին միացած, անպայման կենթարկվեն հալածանքների։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 3:10-12)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության պետի պաշտոնում Սամվել Հովհաննիսյանի նշանակումից հետո քրեակատարողական երկու հիմնարկներում պետերի փոխատեղումներ են եղել։
ԱՆ ՔԿՎ պետի հրամանով, «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Վահան Մարգարյանը ազատվել է պաշտոնից և նշանակվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի պաշտոնում։
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանն էլ ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու նշանակվել «Հրազդան» ՔԿՀ-ի պետի պաշտոնում։
Հայաստանի պաշտոնաթող վարչապետներին նախատեսվում է անձնական ցմահ պետական պահպանություն տրամադրել: Համապատասխան օրենքի նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Պաշտոնաթող վարչապետները կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով լիազոր մարմնի ղեկավարին:
Նախագծով պետական պահպանություն է տրամադրվում Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին:
Հանրապետության նախագահը, վարչապետը և Ազգային ժողովի նախագահը՝ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իսկ վարչապետի թեկնածուն՝ մինչև վարչապետ նշանակման հարցի լուծումը, իրավասու չեն հրաժարվելու պետական պահպանությունից:
Լեհաստանի Սենատը հավանություն է տվել օրինագծին, որով յուրաքանյուր ոք, ով կպնդի, թե լեհերը մեղսակից են Հոլոքոսթին, կպատժվի տուգանքով կամ մինչև երեք տարվա ազատազրկմամբ:
Վիճահարույց օրինագիծն ընդունվել է ձայների 57 կողմ, 23 դեմ հարաբերակցությամբ, չնայած Միացյալ Նահանգներն ու Իսրայելը զգուշացրել էին՝ դա կսահմանափակի խոսքի ազատությունն ու գիտական հետազոտությունները:
Օրինագիծը, որը, ըստ աջակիցների, նպատակ ունի պաշտպանել Լեհաստանի հեղինակությունը, դեռ պետք է վավերացվի նախագահի կողմից. վերջինս ավելի վաղ հավանություն էր տվել փաստաթղթին:
Հնարավոր է ստանալ մահացած հոր/մոր, պապի/տատի, ամուսնու/կնոջ անունով ներդրված ավանդը, թե ոչ:
Նախ նշենք, որ Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն այն անձիք, ովքեր
-Ծնվել են մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ
-Մասնակցել են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին
-Ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձիք:
Ցավոք, այստեղ թվարկված չափորոշիչներին համապատասխանող շատ ավանդատուներ, մահացել են՝ չհասցնելով ետ ստանալով իրենց ավանդների փոխհատուցումը: Մահացած ավանդատուի ներդրած դրամական միջոցների հարցը օրենքը կարգավորում է հետևյալ կերպ.
Ըստ Կառավարության համապատասխան որոշման՝ եթե վերևում նշված չափորոշիչներին համապատասխանող ավանադատուն մահացել է, ապա նրա անունով ներդրված ավանդը, որը ներդրվել է համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, կարող է ստանալ նրա կողակիցը: Բայց նշենք, որ այս դեպքում հնարավոր է ստանալ ավանդը ոչ թե ամբողջությամբ, այլ 50 տոկոսի չափով: Այսինքն՝ օրենքը համատեղ կյանքի ընթացքում դրված ավանդը համարում է ամուսինների համատեղ ձեռք բերած սեփականություն:
Ավանդի փոխհատուցումը ստանալու համար անհրաժեշտ է, որ ավանդատուները հաշվառվեն սոցիալական աջակցության տարածքային կենտրոններում:
Մյուս բոլոր դեպքերում՝ ավանդի փոխհատուցում ստանալու իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, որը չի կարող անցնել այլ անձի, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության կազմի մեջ: Ստացվում է, որ հոր/մոր կամ տատի/պապի անվամբ ներդրված ավանդի դիմաց տրվող փոխհատուցման գումարը չի կարող ստանալ նրա որդին կամ ասենք՝ թոռը:
Դիվերսանտ-ահաբեկիչ ադրբեջանցի սպան տեսանյութի միջոցով փորձում է աջակցել թուրք զինվորներին:
2015 թվականին Թալիշի շրջանում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու ժամանակ ադրբեջանցի սպա Քյամիլ Մուսավին կորցրեց մեկ աչքը և մեկ ոտքը: Հայկական բանակի զինծառայողները չներեցին թշնամու ահաբեկիչ սպայի հարձակումը և որպես պատիժ զրկեցին նրան մեկ աչքից, որպեսզի ամբողջ կյանքում, հայելու մեջ նայելուց, նա հիշի, որ չի կարելի հարձակվել խաղաղ ծառայություն իրականացնող զինվորների վրա: Սպան ադրբեջանական բանակի ոչ ավել ոչ պակաս հետախույզ էր՝ ավագ-լեյտենանտ զինվորական կոչումով:
Իրեն վստահված առաջադրանքը տարիներ առաջ ձախողելուց հետո Քյամիլը դարձավ ազգային հերոս: Ռամիլ Սաֆարովից հետո մենք իհարկե չենք զարմանում նման դեպքերից, սակայն մարտական գործողությունը ձախողած հերոս սպա ունենալ մեկ քայլ առաջ էր Ադրբեջանի համար:
Ավագ-լեյտենանտին այնքան են հերոսացրել, որ վերջինս մտածում է, թե ինքը նույնիսկ կարող է այլ զինվորների ոգեշնչման աղբյուր դառնալ: Տեսանյութի մեջ մեկ աչքանի «հերոսը» կոչ է անում թուրք զինվորներին կռվել հանուն հայրենիքի ու չխնայել կյանքը, սա ավելացնում է, որ ինքը պատրաստ է նաև իր մարմնի մյուս մասերը կորցնել հանուն թուրք ժողովրդի:
Հիմա երևի թուրք զինվորները նստած մտածում են՝ արդյո՞ք իրենք ցանկանում են մեկ աչքով ապրել:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից
«Նոթբուքիս վրա հեղուկ է թափվել, վարսահարդարիչով չորացրել եմ, որոշ ժամանակ աշխատեց, բայց հիմա նորից չի աշխատում»,
«Համակարգիչս հաճախ է խափանվում, ի՞նչ անեմ»:
Այս և նման հարցերով ամեն օր մեծաթիվ մարդիկ են այցելում «Սահակ սերվիս ՍՊԸ»-ի գրասենյակ։ Մշտական հաճախորդները գիտեն, որ ընկերության բարձրակարգ մասնագետները կարող են լուծում տալ սարքավորումների հետ կապված կամ ծրագրային ցանկացած խնդրի։ Այստեղ կատարում են համակարգիչների և սմարթֆոնների նորոգում, ծրագրային ապահովումների տեղադրում, տպիչների նորոգում և լիցքավորում, քարթրիջների լիցքավորում, անվտանգության համակարգերի, լոկալ ցանցերի տեղադրում ու վերանորոգում, ինչպես նաև մի շարք այլ ծառայություններ: Ընկերության մասնագետները օգնում են բոլոր նրանց, ովքեր օգնության կարիք ունեն։ Անգամ հեռախոսով են խորհրդատվություն տալիս:
«Վերջերս մեզ զանգահարեց մի տատիկ և ասաց, որ համակարգչի աշխատանքը հաճախ խափանվում է և չի կարողանում տեսազանգով կապնվել արտերկրում գտնվող հարազատների հետ: Որքան փորձեցինք պարզել պատճառը՝ հարցնելով, թե ինչ է արել համակարգչով, արդյոք հոսանքն անջատվել է, երբ համակարգիչը միացած է եղել հոսանքին, չստացվեց: Բայց տատիկին անօգնական թողնել չէինք կարող: Մեր աշխատակիցը շուրջ երկու ժամ հեռախոսով նրան բացատրեց, թե ինչպես ներբեռնել Team Veiwer ծրագիրը, որի միջոցով մենք կարող ենք հեռահար օգնել: Բարեբախտաբար, տատիկը կարողացավ ներբեռնել այն, մեզ տրամադրել անհրաժեշտ ծածկագրերը, իսկ մեր աշխատակիցը օգնեց կարգավորել համակարգիչը»,-հաճախորդների մասին խոսելիս պատմեց Հակոբ Սահակյանը:
Ընկերությունն իր օգնություն է առաջարկում ոչ միայն անհատներին, այլև բազմաթիվ պետական ու մասնավոր հիմնարկների։
«Այնպես է ստացվել, որ մենք շատ ենք համագործակցում ենք շատ մշակութային ոլորտի հետ՝ Մատենադարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Ազգային պատկերասրահի, մի շարք թանգարանների, Զանգակ 97 հրատարակչության, «Հովիկ» պարային ստուդիայի և մի շարք այլ պետական ու մասնավոր հիմնարկների հետ»,-նշեց Հակոբ Սահակյանը՝ հաճախորդներին շնորհակալություն հայտնելով վստահության համար:
Հակոբ Սահակյանն ընդգծեց, որ Հայաստանում մեծանում է անվտանգության համակարգերի պահանջարկը:
«Մարդկանց համար կարևորն ու առաջնայինն իրենց անվտանգությունն է, և ժամանակի ընթացքում այդ համակարգերն ավելի պահանջված են դառնում»։
Սահակ ՍՊԸ-ն սիրում է մանուկներին: Այսպես, ընկերությունը բարեկամացել է Արցախի Նոր Այգեստան գյուղի դպրոցի սաների և առհասարակ գյուղի հետ: Այժմ նրանք առիթը բաց չեն թողնում այդ գյուղ այցելելու համար:
Իսկ Բերդավան գյուղի մշակույթի տանը իր տասնամյակի կապակցությամբ «Սահակ Սերվիս ՍՊԸ»-ն համակարգիչներ, տպիչներ ու բարձրախոսներ նվիրեց՝ կարևորելով սահմանամերձ շրջանների զարգացումը։
Եվ այսպես, ոչ միայն հացիվ…աշխատանքում լինել ազնիվ ու պատասխանատու, չմոռանալ նրանց մասին, ովքեր օգնության կարիք ունեն և անել հնարավոր ամեն ինչ՝ մարդկանց օգնելու համար։ Այս սկզբունքներով է առաջնորդվում «Սահակ Սերվիս ՍՊԸ»-ն։
Հունվարի 31-ին երկրագնդի տարբեր կետերում մարդիկ հետևել են 2018-ի լուսնի առաջին խավարմանը. NASA-ն երևույթն անվանել է Super Blue Blood Moon (Կապույտ արյունոտ գերլուսին):
Անվանումը բացատրվում է նրանով, որ հունվարի 31-ին համընկնում են տիեզերական երեք երևույթներ՝ «արյունոտ» լուսնի խավարում, գերլուսին և «կապույտ լուսին»:
Նորվեգիա
Նյու Յորք
Թուրքիա
Կալիֆոռնիա
Բանգկոկ
Սան Ֆրանցիսկո
Թաիլանդ
Լոնդոն
Լոնդոն
Ռուսաստան
Հունաստան
Լոս Անջելես
Լաս Վեգաս
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգը կատարելագործելու և ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների (ընտանեկան, սոցիալական նպաստներ և հրատապ օգնություն) ծրագրերի արդյունավետությունը և հասցեականությունը մեծացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Այդ նպատակով առաջարկվում է կիրառել ընտանիքի եկամուտը ճշտելու և ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանները հնարավորինս ճիշտ բնորոշելու վերաբերյալ այլընտրանքային տարբերակներ` ընտանիքի անդամների վարկային պատմության և խնայողական միջոցների մասին տեղեկատվություն ստանալու միջոցով:
Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել էր ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը և ներկայացնել համապատասխան առաջարկություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.