23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում քաղաքացիներին զգուշանալ սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող խարդախության փորձերից:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ վերջին ժամանակներս odnoklassniki.ru և Facebook.com սոցիալական ցանցերի միջոցով անհայտ անձինք իրականացնում են խարդախություններ, մասնավորապես` նրանց կողմից ընտրվում են նշված սոցցանցերի ակտիվ օգտատերեր, ուսումնասիրվում վերջիններիս կապերը, որից հետո ստեղծում են օգտատիրոջ որևէ բարեկամի կամ ծանոթի կայքէջի կրկնօրինակը:
Այնուհետև, կեղծ էջի միջոցով շփում հաստատելով օգտատիրոջ հետ ու համոզվելով, որ վերջինս չի հասկացել, որ էջը կեղծ է, հայտնում են, որ ցանկանում են անակնկալ մատուցել՝ գումարի տեսքով, և դրա համար բանկային քարտի տվյալներ են անհրաժեշտ ու խնդրում են հայտնել որևէ քարտի 16 նիշանոց հաշվեհամարը և եռանիշ /CVV/CVC/ կոդերը, որոնց միջոցով հաշիվներում առկա գումարները լրիվությամբ հափշտակում են:
«Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում համացանցի միջոցով չտրամադրել Ձեր բանկային տվյալները ուրիշներին: Վերը նշված իրավիճակում հայտնված անձանց խնդրում ենք դիմել ԱՀ ԱԱԾ, կամ զանգահարել՝ (047) 94-41-26, (047) 94-92-43 հեռախոսահամարներով»,- նշված է հայտարարության մեջ:
Շոտլանդացի 40-ամյա Ամանդա Լավելին կարծում է, որ ցանկացած փոփոխություն դրական ազդեցություն է ունենում մարդու վրա:
Ամանդան 16 տարեկանից երազում է դառնալ մոդել և գիտեր, որ իր ուզածին հասնելու է, բայց տղայի ծննդից հետո սկսեց էլ ավելի մտածել այդ ամենի մասին:
Որդու ծննդից հետո հայելու մեջ նայելիս նա տեսնում էր հիվանդոտ նիհարություն: Նա միշտ էլ կարծել է, որ մեծ և փարթամ կուրծքը գեղեցիկ է:
Մինչ վիրահատությունը նրա կուրծքը 2-րդ համարի է եղել: Նրա առաջին վիրահատությունը արժեցել է 4.5 հազար դոլար: Առաջին վիրահատության ժամանակ կուրծքը մեծացրել է մինչ 4-րդ համար: Ստացված արդյունքից կինը գոհ չէր։ Նա շարունակեց վիրահատությունները: Բայց 5-րդ համարն էլ նրան դուր չեկավ. երկրորդ վիրահատությունն արժեցավ 6 հազար դոլար: Կրծքի վիրահատության համար կինը վճարել է 20 հազար դոլար: Վիրահատություններից հետո աղջիկն ամեն ամիս այցելում է բժիշկներին, և այդ այցելություններն արժեն 2 հազար դոլար:
Կինը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս Պամելա Անդերսոնը և մոտ ժամանակներս նա պատրաստվում է հեռացնել կողոսկրերը, որպեսզի ավելի նմանվի աստղին:
Բժշկի փորձառությունն ու մասնագիտական բարձր որակները օգնում են նույնիսկ ամենաբարդ դեպքերին արդյունավետ լուծում տալ: Արամյանց ԲԿ-ի մասնագետները երբեք չեն խուսափում գործ ունենալ ոչ սովորական իրավիճակների հետ՝ վստահ լինելով, որ արդյունքը գոհացուցիչ է լինելու:
Օրերս Արամյանց ԲԿ էր դիմել 29-ամյա Ա.Ա.-ն որովայնի խոռոչում սուր ցավերով, աղիների անանցանելիության ախտանշաններով: Որովայնային առաջնային պատը տեսանելի դեֆորմացված էր: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է աղիների անանցանելիությունը, որը հետևանք էր աջ ձվարանի հսկա կիստայի ոլորման /շուրջ 30 սմ×15սմ մեծության կիստան ճնշում էր աղիները/:
Արամյանց ԲԿ ընդհանուր վիրաբույժներ Վահագն Մաթևոսյանի և Արթուր Նանյանի կողմից շտապ ցուցումով իրականացվել է որովայնահատում: Վիրահատության ընթացքում հայտնաբերվել է աջ ձվարանի հսկա կիստա, որը ոլորվել էր ոտիկի շուրջ: Կատարվել է աղիների անանցանելիության լիկվիդացիա, աջ ձվարանի նեկրոզված հսկա կիստայի հեռացումով:
Պացիենտն իրեն շատ լավ է զգում, ու արդեն իսկ դուրս է գրվել ամբուլատոր հսկողության տակ՝ աստիճանաբար վերադառնալով իր առօրյա աշխատանքին:
Այսօր՝ փետրվարի 2-ին, հերթական սրբապղծությունն ու վանդալիզմն է տեղի ունեցել Երևանում։ Վաղ առավոտյան Երևանի բնակչուհի՝ 52-ամյա Նանա Ասիկյանը, այցելելով Թոխմախում հուղարկավորված իր հարազատների շիրիմներին, հերթական անգամ մոր գերեզմանը հայտնաբերել է ոչ բարվոք վիճակում։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ն. Ասիկյանն ասում էր. «Հիվանդ մորաքույր ունենք՝ Ամալյա Ռոստոմյանը, ով պարբերաբար գալիս է գերեզմանոց ու սկսում է մորս շիրիմը փորել. շիրմաքարն է աղավաղում, նստարանը, խնկամանը, ծաղկամանը ջարդում։ Այս վերջին անգամ նա նույնիսկ խազերով վնասել էր շիրմաքարը։ Կատարվածի մասին դեռ այն ժամանակ տեղեկացրեցինք տարածքի ոստիկանությանը, որտեղից ժամանեցին ոստիկանները, սակայն բավարարվեցին միայն դեպքը արձանագրելով։ Թե՛ ես, թե՛ գերեզմանատան աշխատակիցները նշել ենք, թե ով է վանդալիզմի հեղինակը, սակայն, չգիտես ինչու, Էրեբունու ոստիկանությունն ու քննչական բաժինը մատը մատին չեն խփում։ Եթե առաջին դեպքի ժամանակ իրավական գնահատական տային խնդրին, ապա երկրորդ, երրորդ դեպքերը չէին կրկնվի։ Հիմա էլ ունեմ արդարացի մտավախություն, որ նա իրեն անպատիժ է զգում, ու չի բացառվում, որ հերթական անգամ կգա ու կպղծի մայրիկիս շիրիմը։ Մեր հույսը ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն է, ով կարող է իր հսկողության տակ պահել վանդալիզի այս դեպքը և կարճ ժամանակում խնդիրը կլուծվի։ Իսկ մեր պահանջը արդարացի է. թող այդ կինը հանգիստ թողնի հանգուցյալներին»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գերեզմանոց էին այցելել նաև մորաքրոջ՝ Ա. Ռոստոմյանի հարևանները, ովքեր տեսախցիկի առջև հրաժարվեցին խոսել, սակայն ասում էին. «Պրոսպեկտում ենք ապրում, և մեր համար նա դառել է մի իսկական պատուհաս։ Փորձանք է դարձել հարևանների գլխին։ Ում ասես, կվիրավորի, ինչ ասես, կասի։ Տարիքը հարգելով՝ փորձում ենք գլուխ չդնենք հետը, բայց համբերությունն էլ սահման ունի։ Բաժակը, որ լցվում է, չգիտես՝ ինչ անես։ Ի՞նչ սպասես մի կնոջից, ով իր հարազատների շիրիմներն է պղծում։ Նման բան միայն հոգեպես անհավասարակշիռ մարդը կաներ, մեկ էլ թուրքը»։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօրվա սրբապղծության փաստով էլ հերթական անգամ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հարազատները հուսով են, որ սա հերթականը չի լինի. այս անգամ գոնե իրավական գնահատական կտան կատարվածին և վերջ կդրվի վանդալիզմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այսօր արդեն հայտնի դարձավ, թե ինչ էր մեկ տարի առաջ Մելանիա Թրամփը նվիրել Միշել Օբամային։ Մեր այս հրապարակումն էլ առիթ հանդիսացավ՝ ուսումնասիրելու, թե ինչ նվերներ են սովորաբար ստանում առաջին տիկնայք։
Ռիտա Սարգսյան.
Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նախորդ տարի երգչուհի Իվետա Մուկուչյանից ժամացույց նվեր ստացավ։ Ժամացույցը հենց երգչուհու ապրանքանիշից է։
Երգիչ Մհերը նախորդ տարի իր հարսանիքի ժամանակ, որին ներկա էր նաեւ Ռիտա Սարգսյանը, նրան երգ նվիրեց ։
Տիկնիկավար Արմեն Հովհաննիսյանը Թբիլիսիում Հ. Թումանյանի անվան տուն-թանգարանում առաջին տիկնոջը իր կողմից պատրաստված Ախթամարի լեգենդի հերոսի պատկերով տիկնիկ նվիրեց։
Մելանիա Թրամփ.
Հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնը նախորդ տարի ԱՄՆ առաջին տիկնոջը արհեստական մորթուց վերարկու էր նվիրել՝ ի նշան կենդանիների պաշտպանության։
Ռուս երգչուհի Վիկա Ցիգանովան ԱՄՆ առաջին տիկնոջ համար քիշմիրից եւ սամույրի մորթուց վերարկու էր կարել եւ նվիրել։
Միշել Օբամա.
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Մելանիա Թրամփից նկարների շրջանակ էր նվեր ստացել։ Իհարկե, նրա ստացած նվերներն ամուսնու պաշտոնավարման ժամանակ բազմաթիվ են։ Դրանցից կարելի է առանձնացնել թերթեւ ամենատարօրինակը՝ երեք կանաչ շրթներկ բլոգեր Գլոզելա Գրինից։
Լորա Բուշ.
Մինչեւ Օբամայի պաշտոնավարումը Սպիտակ տան եւ Կրեմլի հարաբերություններն ավելի ջերմ էին, այդ պատճառով էլ երկկողմանի թանկարժեք նվերներն ավելի թույլատրելի էին։ Հայտնի է որ ժամանակին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կինը՝ Լյուդմիլա Պուտինան, այդ ժամանակվա ԱՄՆ առաջին տիկին Լորա Բուշին արծաթյա զարդատուփ էր նվիրել։ Որոշ ժամանակ անց էլ Ռուսաստանի նախկին առաջի տիկին Սվետլանա Մեդվեդեւան նրան նվիրել էր Վալենտին Յուդաշկինի թավշյա վզկապ։
Լորա Բուշն առաջին տիկնոջ կարգավիճակում նվեր է ստացել ոսկյա ապարանջան, արաբական շեյխերի կողմից սապֆիրներ եւ ադամանդներ, Ճապոնիայի վարչապետի կողմից ձեռագործ կարված բարձիկներ եւ անգամ Դալայ Լամայի վեցդոլարանոց չրեր։ Ամենաթանկարժեք նվերը, թերեւս, «Փոքրիկ իշխանը» գրքի առաջին հրատարակչությունն է հեղինակ Էքզյուպերիի ստորագրությամբ։ Այն տիկին Բուշին մատուցել է Հունգարիայի վարչապետը։
Հիլարի Քլինթոն.
Չար լեզուները նշում են, որ Հիլարի Քլինթոնն իր լավագույն նվերը ստացել է ամուսնուց՝ 1990-ականների վերջին, երբ հայտնի դարձավ նրա եւ Մոնիկա Լեւինսկու սիրային կապի մասին։ Ինքը՝ Բիլը, խոստովանել է, որ կնոջ համար նվեր ընտրելն իսկական տանջանք է։ Համատեղ կյանքի սկզբում նա կարող էր կնոջը ռոմանտիկ նվերներ մատուցել՝ երգել, լիրիկական բանաստեղծություն գրել, իսկ վերջին տարիներին նյութականն է սկսել գերակշռել. բյուրեղյա գնդակ Tiffany ապրանքանիշից. այն իհարկե շքեղ է դիտվում, սակայն առանց ֆանտազիաների։
Վերջին տարիներին ռուսները եւս սկսել են Քլինթոնին նվերներ ուղարկել։ Օրինակ՝ Ռուսաստանի բնակիչներից մեկը նրան մեղր էր ուղակել, մեկ այլ ռուս, ով ապրում է ԱՄՆ-ում, նրա համար սվիտր էր գործել ու նվիրել։
Էստոնիայի առաջին տիկին Էվելին Իլվեսը Լեհաստանի առաջին տիկին Աննա Կոմարովսկայի այցի ժամանակ նրանից ձեռագործ սփռոց է նվեր ստացել։ Իր հերթին Էստոնիայի առաջին տիկինը Լեհաստանի առաջին տիկնոջը բրոշ ու շալ է նվիրել։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդին Չինաստանի առաջին տիկնոջը կանաչ գույնի զարդատուփ է նվիրել, որը լրատվամիջոցներում «առեղծվածային» էին անվանել։
Ֆուտբոլիստ Իկեր Կասիլիասը Չիլիի առաջին տիկնոջը դարպասապահի ձեռնոցներ էր նվիրել։
Արմինֆո. Եվրոպական Միությունը շարունակում է պնդել, որ հայկական ատոմակայանը պետք է շուտափույտ փակվի, քանի որ հնարավոր չէ նույնիսկ արդիականացման միջոցով մեծացնել կայանի անվտանգությունը միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մասին հունվարի 30-ին, Երևանում, Հայաստան-ԵՄ էներգետիկակայի, տրանսպորտի, բնապահպանության, կլիմայի փոփոխության և քաղաքացիական պաշտպանության ոլորտների համագործակցության ենթակոմիտեի հինգերորդ նիստում, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, լրագրողներին հայտարարել է Արևելյան գործընկերության երկրների հետ Եվրամիության երկկողմ հարաբերությունների բաժանմունքի ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Բրյուսելը հասկանում է Հայաստանի ԱԷԿ-ի կարևորությունը Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում: Ներկայումս ԵՄ-ը հայ գործընկերների հետ աշխատում է կայանի անվտանգությունը բարելավելու ուղղությամբ: «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի վթարի ողբերգական հետևանքներից հետո ԵՄ նախաձեռնեց սթրես-թեստերի անցկացումը ԵՄ ատոմային կայաններում: Նման սթրես-թեստ է անցկացրել նաև Հայաստանը: «Այժմ կարևոր է կյանքի կոչել սթրես-թեստի արդյունքները: Կարևոր է նաև ակտիվորեն խթանել էներգաարդյունավետությունը, այլընտրանքային և վերականգնվող էներգետիկան: Եթե տնտեսվի և քիչ օգտագործվի էլեկտրաէներգիան, ապա ապագայում ավելի քիչ էներգիայի օգտագործման պահանջ կլինի», — ասել է Դիրկ Լորենցը:
Իր հերթին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի տեղեկացրել էր 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին, որտեղ հստակ նշված են այն պայմանները, որոնց հիման վրա Հայաստանը պետք է մշակի ատոմակայանի էներգաբլոկը շահագործումից հանելու «ճանապարհային քարտեզը»:
«Ոչ ոք պատրանքներ չունի, որ գործող էներգաբլոկը պետք է հավերժ աշխատի: $ 270 մլն ռուսական վարկի և $ 30 մլն դրամաշնորհի հիմնական մասն ուղղվել է հենց հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանը: Ծրագրի իրականացման արդյունքում, երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի 10 տարի ժամկետով, որից հետո նախատեսվում է դրա շահագործումից հանելը:
Պատասխանելով մինչև 2026 թվականը միջուկային էներգետիկան այլընտրանքային վերականգնվող էներգետիկայով փոխարինելու հնարավորության մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, փոխնախարար Հայկ Հարությունյանը չի բացառում նման զարգացումները: «Ներկայումս իրավիճակը վերականգնվող էներգիայի շուկայում շատ արագ է զարգանում, արագ զարգացում են ստանում նաև կուտակային տեխնոլոգիաները, և այս համատեքստում ամեն ինչ հնարավոր է», — ասել էր փոխնախարարը, հավելելով, սակայն, որ այս փուլում է միջուկային էներգետիկան այլընտրանքայինով փոխարինելու հնարավերության մասին խոսելն առայժմ անիմաստ է: Նա հիշեցրել է, որ Հայաստանի էներգետիկ ոլորտն իր ջանքերն ուղղում է երեք հիմնական նպատակներին` էլեկտրաէներգիայշուկայիազատականացմանը, այլընտրանքային և վերականգնվող էներգիայի զարգացմանը և Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը:
Հայկ Հարությունյանը նշել էր, որ ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականավում են մի շարք ծրագրեր այլընտրանքային և վերականգնվող էներգիայի ոլորտներում: Մասնավորապես, ԵՄ-ի 20 մլն եվրո դրամաշնորհի միջոցներով իրականացվում է Երևան քաղաքի լուսավորությունը, ինչը հնարավորություն կտա տնտեսել էլեկտրաէներգիայի զգալի ծավալներ և ֆինանսական ռեսուրսներ: Իրականացվում է նաև կոշտ թափոնների կառավարման ծրագիր Հայաստանի մայրաքաղաքում, ինչպես նաև Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երևանում ԵՄ դրամաշնորհների միջոցներով արդիականացվում են մանկապարտեզները, հաշվի առնելով էներգետիկ արդյունավետության տարրերը: ԵՄ-ը նաև լուրջ աջակցություն է ցուցաբերում երկրի համայնքներին: Նախագծերի իրականացմանն ակտիվորեն մասնակցում է նաև մասնավոր հատվածը: Այսպես, 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային կայանի շինարարության մրցույթին մասնակցած 10 ընկերություններից հավակնորդների շարքում են հայտնվել Եվրոպական Միությունից 5 կազմակերպություններ:
Ավելի վաղ, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը հայտարարել էր, որ Գերմանիայի կառավարությունը և հայ-գերմանական հիմնադրամը (GAF) Հայաստանին տրամադրել է 150 մլն եվրո, «Վերականգնվող էներգետիկայի աջակցության» ծրագրի աջակցմանը, որից 50 մլն եվրոն կուղղվի Որոտանի կասկադի վերականգնմանը: 64 մլն եվրո ուղղված է մասնագետների վերապատրաստմանը և սեմինարների անցկացմանը, մնացածը`էներգախնայողության զարգացմանը: Ծրագրի երրորդ փուլում ֆինանսավորումը կկազմի 97 ծրագիր, որից 86-ը`արևային տաքացուցիչներ տեղադրմանը, 11-ը` ֆոտոգալվանային կայանների կառուցմանը:
Հիշեցնենք, որ «Վերականգնվող էներգետիկայի աջակցության» ծրագրի իրականացմանը գերմանական KfW բանկը, Գերմանիայի կառավարության հետ համատեղ, 2010 թվականին ՀՀ Կենտրոնական բանկի տրամադրել են 18 մլն.եվրո և 1.5 մլն եվրոյի դրամաշնորհ: Այդ փուլի շրջանակներում տրամադրվել են 14 վարկեր, 2,9 մլրդ դրամ ընդհանուր գումարով, որից ութը`փոքր ՀԷԿ-երի շինարարությանը, վեցը` փոքր հիդրոէներգետիկայի գործող օբյեկտների արդիականացմանը: Մինչ այդ, 2004 թվականի նոյեմբերին, Կենտրոնական բանկի և KfW բանկի միջև ստորագրվել էր «Վերականգնվող էներգետիկայի աջակցության» ծրագրի մասին վարկային համաձայնագիրը, 6 մլն եվրո ծավալով, իսկ ևս 1,5 միլիոն եվրո տրամադրվել էր որպես դրամաշնորհ:
Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ռազմավարության համաձայն, մինչև 2020 թվականը Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 20% -ը հաշվարկվելու է այլընտրանքային և վերականգնվող աղբյուրների կողմից, իսկ 2026 թվականն այդ ցուցանիշը նախատեսվում է հասցնել մինչեւ 50%:
Հայաստանի հանրակրթական դպրոցներում ուսուցման պրոցեսը չպետք է ծանրաբեռնված լինի երեխաների համար։ Այս պահանջը ամրագրված է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ստորագրած հրամանով։
Իրավական ակտը ուսումնական հաստատությունների համար ներկայացնում է մեծ թվով պահանջներ՝ երեխաների առողջ, անվտանգ ուսուցման համար։
Այսպես, ըստ նախարարի հրամանի, պարապմունքների ընթացքում անհրաժեշտ է ստեղծել կարճատև դադարներ՝ երեխաների մկանային ստատիկ լարվածության վերացման և մտավոր աշխատունակության բարձրացման նպատակով, ուսումնական բեռնվածությունը աստիճանաբար ավելանալով դասաժամի կեսին պետք է հասնի առավելագույնի և իջնի դասաժամի ավարտին:
Նախարարը հրամանով պահանջել է, որ դասը պայմանականորեն կիսվի երեք մասի՝ ներածական, հիմնական և ավարտական:
Նշվում է, որ 1-ին դասարանի սովորողների համար առավել բարդ առարկաները դասացուցակում ներառվում են 2-րդ դասաժամին, 2-4-րդ դասարանի համար՝ 2-3-րդ դասաժամերին, իսկ 5-12-րդ դասարանների համար՝ 2-4-րդ դասաժամերին՝ սովորողների ամենաբարձր աշխատունակության ժամանակ։
Բարդ առարկաները (ֆիզիկա, մաթեմատիկա, օտար լեզու) պետք է զուգակցել հեշտ ընկալվող առարկաների հետ՝ պատմություն, աշխարհագրություն և այլն:
Նախարարը ուղղորդել է ուսումնական պրոցեսը կազմակերպողներին՝ սովորողների տարիքի երեխաների մտավոր աշխատունակության լավագույն կենսաբանական ռիթմը լինում է ժամը 10-12-ի սահմանում: Այս ժամերին նկատվում է նոր մատուցվող նյութի յուրացման ամենաբարձր արդյունավետությունը, օրգանիզմի հոգեբանաֆիզիոլոգիական նվազագույն ծախսի պայմաններում:
Սովորողների մտավոր աշխատունակությունը տարբեր է նաև ուսումնական շաբաթվա տարբեր օրերին: Մտավոր աշխատունակության մակարդակը բարձրանում է շաբաթվա կեսին, իսկ շաբաթվա սկզբին (երկուշաբթի) և վերջին (ուրբաթ)՝ ընկնում:
Շաբաթվա ընթացքում ուսումնական ծանրաբեռնվածության բաշխումը պետք է կազմել այնպես, որպեսզի նրա ամենամեծ ծավալը լինի երեքշաբթի և (կամ) չորեքշաբթի օրերին:
Այսինքն՝ դասացուցակում այդ օրերին նախատեսում են կամ ավելի բարդ առարկաներ, կամ միջին և թեթև ծանրության առարկաների համակցություն (աղյուսակներ 1, 2, 3), բայց ավելի շատ, քան շաբաթվա մնացած օրերին: Ստուգողական աշխատանքները կատարվում են ուսումնական շաբաթվա մեջտեղում և 2-4-րդ դասերին:
Ինչ վերաբերում է տնային աշխատանքներին, նախարարի հրամանով սահմանվում է, որ դրանք սովորողներին տրվում են ելնելով դրանք կատարելու հնարավորությունից՝ I դասարանում՝ չեն տրվում, II-ում և III-ում՝ մինչև 1,5 ժամ, IV-ում և V-ում ՝ մինչև 2 ժամ, VI-VIII դասարաններում՝ մինչև 2,5 ժամ, IX-XI-ը՝ մինչև 3,5 ժամ, XII-ում՝ մինչև 4 ժամ:
:
Tert.am: Այսօր Դամասկոսի օդանավակայանում ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից հրթիռակոծության է ենթարկվել Սոչիից վերադարձող օդանավը։ Օդանավի ուղևորները վերադառնալիս են եղել Սոչիում կայացած Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսից:
Ինչպես փոխանցում է Հալեպի հայկական պարբերականներից «Գանձասարը», պատվիրակության կազմում է եղել Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, որը պարբերականի հետ զրույցում նշել է, որ ահաբեկիչների արձակած առաջին հրթիռն ընկել է օդանավից մի քանի մետր հեռավորության վրա, դրանից հետո նրանց ուղղությամբ արձակվել է ևս երկու հրթիռ:
«Բարեբախտաբար, տուժածներ չկան, օդանավն էլ չի վնասվել», — ասել է Ռեիսյանը:
Հիվանդ զինակոչիկը սահմանին
«Իմ երեխեն դեղով գնում ա սահման պահելու, իրա ցավերո՞վ զբաղվի, թե՞ թշնամուն նայի։ Իրա հետ պոստում էդքան զինվորներ կան, թշնամին գա նրանց գլուխն էլ հե՞տը ուտի»,- 19-ամյա զինծառայող Նարեկ Սարգսյանի հայրը մտավախություն ունի, որ Կետանոլ ցավազրկող դեղամիջոցի օգտագործումը վերջնականապես կքայքայի որդու առողջությունը, դիրք պահող զինվորին կթմրեցնի ու կքնեցնի՝ բերելով ծանր հետևանքների։
Մարտակերտի զորամասում ծառայող Նարեկ Սարգսյանը, ծնողների համոզմամբ, տառապում է Պարբերական հիվանդությամբ, որը հայտնի է Երևանյան հիվանդություն անունով։ Ցավերը մեղմելու համար ուժեղ ցավազրկող է խմում։ Ռազմաբժշկական հանձնաժողովը Նարեկին ճանաչել է պիտանի շարային ծառայության համար, և 2017-ի հուլիսի 31-ին նա զորակոչվել է բանակ։
«Էդ խոխան իմ աչքի դեմն է ընկել»
Նորիկ Սարգսյանը պատմում է, որ որդին ծառայության առաջին 5 ամիսներից 2-ն անցկացրել է զորամասի բուժկետում և Ստեփանակերտի հոսպիտալում։ Առաջին նոպան գրանցվել է զորամաս մտնելուց 15 օր հետո։ Նարեկը թեև դիրքերում ինժեներական աշխատանքներ չի կատարում, բայց ծառայում է առողջ զինվորների ռեժիմով։ Նրան կցված է ծանրությամբ հայտնի գնդացիր զինատեսակը, այդպիսի ծանրություն բարձրացնելը Պարբերական հիվանդություն ունեցողներին ուղղակի հակացուցված է։ Անգամ զորամասի բուժկետի անձնակազմի հոգատար վերաբերմունքը չի կանխում Նարեկի պարբերաբար կրկնվող ուշաթափությունները, նոպաները որովայնի շրջանում։
Վերջերս՝ հերթական նոպայից հետո ծառայակիցները շտապ զանգել են ծնողներին ու հրավիրել զորամաս․ «Ասեցին Նարեկը լավ չի, երկար ժամանակ հոսպիտալում ա եղել, հիմա էլ տարել են բուժկետ պառկել ա, շուտ չաստ եկեք»։ Ահազանգով Արցախ հասած ծնողները Նարեկի առողջական խնդիրները ներկայացրել են ՊԲ-ի ղեկավարությանը․ «Վարչության պետն էր, պատասխանեց՝ ի՞նչ եք խոսում, մեր բանակում հիվանդ երեխեք չկան»։ Այստեղ խորհուրդ են տվել Նարեկի նոպաները ակտավորել, որպեսզի կարողանան խնդրով զբաղվել։ Արդեն Մարտակերտի զորամասում բուժմասի կին աշխատակիցը 4-րդ գումարտակի հրամանատարի ներկայությամբ պատմել է իր տեսածը․
«Էդ խոխան իմ աչքի դեմն է ընկել, լավա, որ գլուխը չխփեց աստիճաններին։ Լեզուն կուլ ա գնացել, ես եմ հանել ու Նարեկին տարել, սրսկել ու մի քիչ ուշքի է եկել»։ Նարեկ Սարգսյանի ուշաթափությունները զորամասի բժիշկները փաստաթղթավորել են, բայց դրանք Ռազմաբժշկական հանձնաժողովը հաշվի չի առել։ 2017-ի օգոստոսի 12-ից մինչև 24-ը ՍՇՀ ախտորոշմամբ Նարեկ Սարգսյանը ստացիոնար բուժում է ստացել բուժկետում․ «Շարքային Սարգսյանը ամբուլատոր կարգով մի քանի անգամ դիմել է զորամասի բուժկետ՝ գանգատվելով ընդհանուր թուլությունից և ուշաթափությունից»,- ասվում է զորամասի բժիշկների տրամադրած գրություններից մեկում։
Նարեկի հիվանդություն ունենալու մասին վկայում է նաև զորամասի հրամանատար Գրիգորյանի հաստատած ակտը, ըստ որի՝ Նարեկ Սարգսյանի մոտ ծառայության ընթացքում դիտվել է ուշաթափության երևույթներ, ինչը ստորագրությամբ հաստատել է երեք զինծառայող։ Հայրը հիշեցնում է, որ որդին մինչև ծառայության գնալը հետազոտվել է Բժշկակական Գենետիկայի և Առողջության Առաջնային Պահպանման Կենտրոնում։ Նարեկի մոտ հայտնաբերվել է մեկ մուտացիա հետերոզիգոտ ձևով, որի 0․8%-ով առկայությունը կրողների մոտ հանդիսանում է Պարբերական հիվանդության կլինիկական դրսևորման պատճառ։
Ծնողների խնդրանքին ընդառաջելով՝ Մարտակերտի զորամասի հրամանատարությունը Նարեկին Ստեփանակերտի հոսպիտալ է ուղարկել, որտեղ անհայտ հիմնավորմամբ զինծառայողին ստուգել է նյարդաբանը, որն ասել է, թե նա նյարդային բնույթի խնդիրներ չունի։ Նարեկի առողջությանը վերաբերող փաստաթղթերը հետազոտել է Բժշկական հանձնաժողովը, որի անդամները, Նորիկ Սարգսյանի խոսքով, իր տղայի խնդրի նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսևորել․
«Վերցրեց, նայեց Նարեկի թղթերը, իմիջիայլոց թերթեց, ասեց՝ էս ի՞նչ եք բերել, ստեղ ոչ մի բան էլ չկա։ Մի մուտացիա է Նարեկի մոտ, բայց մի մուտացիայով ոչ մեկ ծառայությունից չի ազատվում»։ Հանձնաժողովը Նարեկի առողջությանը գնահատական տալու ժամանակ չի հետազոտել զորամասի ներկայացրած ակտը, որտեղ Նարեկի ուշաթափությունները հաստատող երեք զինծառայողների վկայություններն են։ Հանձնաժողովի անդամները ծնողներին ասել են, որ հաջորդ նոպայի ժամանակ Նարեկից պետք է անալիզներ վերցնել, ինչը թույլ կտա հստակեցնել՝ արդյո՞ք զինծառայողը տառապում է Պարբերական հիվանդությամբ։
Նարեկ Սարգսյանի նոպայի հերթական դրսևորումը գրանցվել է նախորդ տարվա դեկտեմբերին, երբ նա տուն արձակուրդ է եկել։ Ծնողներն Շտապօգնություն են կանչել և Նարեկը տեղափոխվել է հոսպիտալ։ Նորիկ Սարգսյանը բժիշկներից պահանջել է նոպայի մեջ գտնվող որդուց անալիզներ վերցնել, որով կհաստատվեր Պարբերական հիվանդության առկայությունը։ Հոսպիտալի բժիշկները կտրականապես մերժել են, ասելով, թե Նարեկի մոտ հնարավոր է վիրուսային հիվանդություն է։ Հոր բացատրությունները նրանց չեն համոզել․ «Ասեցին՝ մենք 4 բժիշկներով քո վրա չենք կարում, դու եկել ես մեզ սովորեցնում ես։ Ասի՝ որովհետև նա իմ երեխեն ա, քոնը չի, դրա համար ասածս չեք ընդունում։ Պնդեցի, որ Պարբերական հիվանդությունը հաստատելու ժամանակը եկել է, անալիզ արեք, ստուգեք»։
Բժիշկներն ընդհանուր անալիզներ են վերցրել, արդյունքում՝ հոր պնդումները որդու հիվանդության մասին չեն հաստատվել։ Բժիշկները չեն հավատացել, և բուժում նշանակելու փոխարեն հունվարի 9-ին Նարեկին հետ են ուղարկել Արցախ։ Մինչ ծնողները պայքարի մեջ են, այս պահին Նարեկ Սարգսյանը ծառայում է հիվանդության բեռի տակ կքած․ «Նոպաների ժամանակ սրտի շրջանում տախիկարդիա է սկսվում՝ ճնշումը բարձրանում ա 180, իջնում ա՝ 70։ Ախորժակ բացարձակ չունի, փորկապություն ու փորլուծություն է ունենում։ Մենակ կարա ջուր խմի, ու վերջ։ Նույնիսկ քնել չի կարողանում»,- պատմում է հայրը։
ինչպես հիվանդ երիտասարդը զորակոչվեց
Մինչև բանակ զորակոչվելը Նարեկ Սարգսյանը 11 օրով Արաբկիր բժշկական կենտրոն է ընդունվել ու հետազոտվել։ Ըստ անամնեզի՝ 5 տարեկանից սկսած՝ նրա մոտ ջերմության անպատճառ բարձրացումներ են դիտվել մինչև 38 աստիճան։ Որովայնը պարբերաբար ցավում է, տարին 6-ից 8 անգամ ունենում է հոդամկանացավեր՝ 1-ից 6 օր տևողությամբ։ Որովայնացավերի ժամանակ ունենում է փորկապության և փորլուծության դրվագներ։ Բժիշկները Նարեկի մոտ Պարբերական հիվանդություն չեն հաստատել։ Խորհուրդ են տվել սրացման ժամանակ կրկնակի հետազոտվել, կատարել կալ-պրոտեկտին թեսթը։ Ծնողների պահանջով Նարեկը երկրորդ անգամ է անալիզ հանձնել։
Բժշկական հանձնաժողովը նշել է, որ Պարբերական հիվանդության հաստատման համար անհրաժեշտ է տղայի մոտ կրկնակի սրացում արձանագրել։ Նորիկ Սարգսյանը հիշում է, որ մինչ բանակ գնալը որդին պարբարաբար նոպաներ է ունեցել՝ ցավել են կողքերն ու որովայնը, չի կարողացել ծանրություն բարձրացնել։ Տարածքային զինկոմիսարիատից հայրը պահանջել է պատշաճ ուշադրություն դարձնել Նարեկի խնդրին։ Բայց որևէ բժշկական փաստաթուղթ հաշվի չի առնվել, նույնիսկ սպառնացել են՝ եթե Նարեկը չներկայանա ծառայության, Ռազմական ոստիկանությունը նրա հետևից կգա։ Հայրը պատասխանել է, որ որդին գնալու է ծառայության ու պետք չէ, որ հետևից ոստիկաններ գան․
«Ասի՝ ես ուզում եմ իմ երեխեն ծառայի, բայց ինչ գարանտիա կա, որ ինքն էս հիվանդությամբ կկարողանա ծառայությունը տանել և նոպաների ժամանակ նրան կօգնեն։ Պատասխանեց՝ ի՞նչ ես խոսում, դու գիտե՞ս մեր բանակը հիմա ինչ ձև ա»։
Հայրն իր մտահոգությունների մասին Պաշտպանության նախարարության ղեկավար կազմին է հայտնել, մասնավորապես, նախարարի աշխատակազմի ներկայացուցչին։ Պաշտոնյան ասել է, որ նոպաների՝ երկրորդ անգամ կրկնվելու դեպքում միայն իրենք կընդունեն, որ Նարեկը Պարբերական հիվանդություն ունի։ Անհրաժեշտ է ծառայության ընթացքում նոպաները փաստաթղթով արձանագրել։ ՊՆ-ն իր պատասխանը Նարեկ Սարգսյանի ծնողներին ներկայացրել է բանավոր՝ առանց որևէ հիմնավորող փաստաթղթի։
Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը Նարեկ Սարգսյանին տված փաստաթղթում նշել է ՀՀ ՊՆ N 410-13 հրամանի «29 հոդվածի Գ» կետը, որի համաձայն՝Նարեկը պիտանի է ծառայությանը։
արդարացի պահանջ
Զինծառայող Նարեկ Սարգսյանի հայրը Բանակի ղեկավարությունից պահանջում է, որպեսզի որդու առողջական վիճակը չանտեսվի․ «Բժշկական նոր հանձնաժողովը նրան ստուգի և կրկին անալիզներ վերցվեն, որոնք Պարբերական հիվանդությունը կհաստատեն։ Պրիստուպի ժամանակ ես տարել էի հոսպիտալ, բայց իրենք էդ անալիզը չարեցին։ Ստուգեցին, նորից հետ ուղարկեցին բանակ։ Թող ծառայի, բայց գոնե սահմանափակումով։ Էդքան ցավազրկող խմելով խեղճի ստամոքսն է փչանում, դեղը խփում է օրգաններին»։
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Հայարփի Սարգսյանը վստահ է, որ Նարեկ Սարգսյանի ծնողների պահանջը հիմնավոր է ու արդարացի, ուստի անհրաժեշտ է ևս մեկ բժշկական կոնսիլիում իրականացնել։ Լիարժեք բժշկական հետազոտությունը կհաստատի կամ կհերքի Բժշկական փաստաթղթերում նշված հիվանդությունը։ Փաստաբանի այս դիրքորոշման հիմք է հանդիսանում Նարեկ Սարգսյանի բժշկական փաստաթղերը․
«Դրա ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ծառայության ընթացքում մի քանի անգամ նրա ինքնազգացողությունը վատացել է և անհրաժեշտություն է առաջացել մի քանի անգամ ստացիոնար բուժում անցնելու։ Սա հիմք է, որ կրկին իրականացվի բժշկական կոնսիլիում՝ նրա ծառայությանը պիտանի լինելու հարցին լուծում տալու համար»։
Նարեկ Սարգսյանն առաջին բժշկական կոնիսլիումն անցել է մինչև զինվորական ծառայության անցնելը։ Ու քանի որ ծառայության ընթացքում նրա ինքնազգացողությունը պարբերաբար վատանում է, երկրորդ կոնսիլիումը անհրաժեշտություն է։
Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ կյանքի կոչվող Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհիկառուցման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Ավարտը նախատեսվում է 2018 թվականի տարեվերջին: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ արդեն իրականացվել են ճանապարհի հողային պաստառի, երկմակարդակ հանգույցների հենապատերի և կամուրջների կառուցման, ինչպես նաև հաղորդուղիների` կենսապահովման ենթակառուցվածքների փոխարինման աշխատանքները:
«Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին մայրաքաղաքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերով էականորեն նպաստել է կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը: 2017 թվականի ապրիլից մեկնարկած Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհն այս առումով ևս իր կարևոր նշանակությունը կունենա և մաս կկազմի մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի»,-տեղեկացրին քաղաքապետարանից:
Անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի՝ 28 մետր լայնությամբ և շուրջ 5,4 կմ երկարությամբ: Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածը շահագործման հանձնելուց հետո մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանը նոր ճանապարհով կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երևանի արևմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն։ Ճանապարհահատվածն ուղիղ կապ կհաստատի Չավուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջև և կապահովի անընդհատ երթևեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման:
Անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով կկառուցվեն երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ:
Երեւանի քաղաքապետարանից տեղեկացրին նաեւ, որ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակներում 2017 թ. մեկնարկել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի շինարարությունը։ Մինչ աշխատանքների մեկնարկը տարածքում իրականացվել են լայնածավալ պեղումներ՝ ստուգելու պատմամշակութային ժառանգություն համարվող Կարմիր բլուրի տարածքի հնագիտական շերտերը։
Շինարարական աշխատանքները ներառում են Հրազդան գետի վրայով 257մ երկարությամբ նոր մետաղական կամրջի եւ մոտ 2,7 կմ երկարությամբ երկկողմանի երթեւեկությամբ ճանապարհի կառուցում: Կամրջի տակ տեղադրվելու է ջրի եւ նավթայուղերի մշտականզտիչ՝ նավթայուղերի հոսքը դեպի գետ կանխելու համար: Նոր ճանապարհն ունենալու է մոտ 24 մ լայնությամբ երթեւեկելի հատված՝4-6 երթեւեկելի գոտիներով: Կառուցվող ճանապարհահատվածը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր արտաքին լուսավորություն՝ լուսադիոդային (LED) լուսատուներով:
Մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2020 թվականին, ինչի արդյունքում Երեւանը կունենա հյուսիսային եւ հարավային մուտքերն ու Երեւանի Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններն իրար կապող 23 կիլոմետր երկարությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր ճանապարհ, որը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթեւեկությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.