23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

1994 թվականի փետրվարի 17-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄԻԳ-21 ինքնաթիռը կեսօրին ներխուժել էր ՀՀ օդային տարածք, ռմբակոծել էր Վարդենիսի շրջանի Սոդք ավանի մոտակայքում գտնվող ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի և ավանը սնուցող էլեկտրաենթակայանի միջև ընկած ամայի տարածքը: Մարտական առաջադրանքը, պարզ է, ոչ թե այդ ամայի տարածքի, այլ՝ ֆաբրիկայի ու ենթակայանի ռմբակոծությունն էր, որով ստրատեգիական վնաս կհասցվեր Հայաստանին:
Օդաչուն վրիպել էր: Ռմբակոծության հետևանքով զոհեր, ավերածություններ չէին եղել:
Երբ օդաչուն ռմբակոծությունն ավարտել էր, շրջադարձ էր կատարել, որ հեռանա ՀՀ օդային տարածքից, բայց նրա ինքնաթիռն արդեն հայտնվել էր հայկական հակաօդային պաշտպանության հրթիռակայանքի հսկողության տակ:
Օդաչուի համար պարզ էր, որ թակարդն է ընկել՝ միացել էր հատուկ ազդանշանային համակարգը:
Մինչ օդաչուն ճողոպրելու փորձեր էր արել, հայկական հակաօդային պաշտպանության հրթիռակայանքի հաշվարկի հրամանատար Արտավազդ Փիլիպոսյանի արձակած հրթիռը նպատակակետին էր հասել՝ շարքից հանել էր թշնամու ինքնաթիռը:
Օդաչուն հասցրել էր ինքնանետվել խոցված ինքնաթիռից: Ինքնաթիռը ջախջախվել էր մոտակա լեռան ստորոտում:
Վարդենիսի շրջանի երկրապահ ջոկատի մարտիկները հայտնաբերել ու գերել էին օդապարիկի մեջ խճճված օդաչուին:
Պարզվել էր՝ ադրբեջանցի չէ: Վարձկան է:
45 տարեկան Մարատ Իշկնեևը ազգությամբ թաթար էր, Ռուսաստանի քաղաքացի, կրթությունը՝ բարձրագույն, մասնագիտությունը՝ կործանիչ օդաչու:
Ծառայել էր ԽՍՀՄ ռազմաօդային ուժերում:
1990 թվականին առաջին կարգի օդաչու Իշկնեևը կապիտանի կոչումով անցել էր կենսաթոշակի, բնակություն էր հաստատել Ալթայի երկրամասի Նովոալթայսկ քաղաքում: Ամուսնացած էր: Խնամքին՝ երկու անչափահաս երեխա:
1993 թվականին ծանոթներից մեկից տեղեկացել էր, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար վարձկան օդաչուներ են հավաքագրում:
Մեկնել էր Բաքու, ծանոթացել էր պայմաններին:
1993 թվականի օգոստոսից նա պայմանագրով ծառայել էր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զորամասերում:
Ամսական ստացել էր 1000 դոլար, յուրաքանչյուր մարտական թռիչքի համար՝ 250 դոլար:
Ծառայել էր Շամխոր քաղաքի մոտ գտնվող՝ Դալյարի N442 զորամասում: «ՄԻԳ- 21» ինքնաթիռով մարտական առաջադրանքներ էր կատարել:
1993 թվականի հոկտեմբերի 10-ին նրան շնորհվել էր մայորի կոչում:
ՀՀ գերագույն դատարանում Իշկնեևը պնդում էր, որ մայորի կոչման իրականում չի արժանացել, ընդամենը կեղծել է սեփական փաստաթղթերը: Իշկնեևը փորձում էր ցուցադրել, թե ադրբեջանական զորամասում օրինակելի ծառայություն չի կատարել, չի խրախուսվել… Բայց նրա վարձկանական ընթացքն այլ բանի մասին էր վկայում:
1994 թվականին Մարատ Իշկնեևը նոր պայմանագիր էր կնքել ադրբեջանցիների հետ, ըստ այդ պայմանագրի՝ յուրաքանչյուր մարտական թռիչքի համար պետք է ստանար 300 դոլար…
ՀՀ գերագույն դատարանում դատական քննության ժամանակ Մարատ Իշկնեևը փորձում էր թաքցնել իր կատարած մարտական թռիչքների իրական թիվը, պնդում էր, թե ծառայության ընթացքում կատարել է ընդամենը… չորս մարտական թռիչք:
1994 թվականի փետրվարի 17-ին նա օդ էր բարձրացել, որ կատարի հերթական մարտական թռիչքը՝ ավերածություն պատճառի հայկական հողի վրա: Բայց նրա ինքնաթիռը կործանվել, իսկ ինքը խճճվել էր պարաշյուտի մեջ հենց հայկական հողի վրա…
ՀՀ գերագույն դատարանում դատական քննության ընթացքում վարձկան օդաչուն պնդում էր, թե ինքը Հայաստանի օդային տարածք չէր մտել, իր առաջադրանքը եղել էր Քելբաջարի շրջանի Մեծ ու Փոքր Յանշաղ գյուղերի ռմբակոծումը՝ ադրբեջանական մի զորամաս շրջապատումից ազատելու համար:
Այն հարցերին՝ հատկապես ո՞ւր պիտի նետեր ռումբերը, գիտե՞ր, թե որտեղ է գտնվում շրջապատման մեջ ընկած ադրբեջանական զորամասը, որպեսզի հանկարծ ադրբեջանցիներին չռմբակոծի, Իշկնեևը պատասխանում էր, թե իրեն հանձնարարել են, որ ռմբակոծի հիշյալ գյուղերի տարածքն ընդհանրապես:
Այն հարցին՝ այդպես ռմբակոծելու դեպքում կարող էր և ոչնչացնել այն զորամասը, որը փորձում էր ազատել շրջապատումից, Իշկնեևը պատասխանում էր ուսերը թոթվելով՝ իսկական վարձկանի անտարբերությամբ:
Հայկական կողմին դուր գալու համար Իշկնեևը նշում էր, թե ադրբեջանական կողմում կապը վատ է, հրաման տվողներն իրենք էլ չգիտեին ստույգ՝ որտե՞ղ է գտնվում շրջապատման մեջ ընկած զորամասը, ընդհանրապես՝ այնտեղ խելոք մարդիկ քիչ են…
Իշկնեևը ամբողջ դատական քննության ընթացքում փորձում էր համոզել, թե ինքը Հայաստանի նկատմամբ ոտնձգություն չի կատարել, իսկ որ վարձկան է՝ ի՞նչ կա որ, վարձկանությունը շատ տարածված է…
Դատաքննությանը հրավիրվել էր գնդապետ Բորիս Բաբայանը, ով մասնագիտական հարցերի միջոցով լիովին հերքեց Իշկնեևի առաջ քաշած վարկածը…
Մարատ Իշկնեևի անձը բնութագրող տվյալները հետազոտելիս դատարանը հրապարակեց մինչև թոշակի անցնելը՝ վերջին չորս տարվա նրա ծառայողական բնութագիրը՝ ԽՍՀՄ զինված ուժերում ծառայության ընթացքում:
Բնութագիրը խիստ բացասական էր՝ նա անկարգապահ էր եղել, ինքնակամ բացակայել էր ծառայությունից, խախտումներ էր թույլ տվել, «դրսևորել էր խաբեբայի հակումներ»: Ըստ բնութագրի՝ Իշկնեևը մինչև անգամ օդային խուլիգանություն էր կատարել:
Նախագահող դատավորը հարցրեց Իշկնեևին՝ ի՞նչ խուլիգանության մասին է խոսքը նրա բնութագրում:
«Ինքնաթիռով վայրի բադ էի որսում»,- ծուռ ժպտալով պատասխանեց Իշկնեևը: Այդ ինքնաթիռային «բադաորսի» համար նրան զրկել էին թռիչքի իրավունքից…
Օդային «բադաորսի» սիրահարը կարճ ժամանակ անց հայտնվել էր իրեն ոչ թշնամի երկրի տարածքում՝ որպես վարձկան կործանիչ-օդաչու, և ռմբակոծել էր հայաստանյան տարածքը՝ ադրբեջանական դոլարների դիմաց…
ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան Ալբերտ Հակոբյանի նախագահությամբ հաստատված համարեց ՀՀ դեմ ոտնձգած վարձկան օդաչուին առաջադրված մեղադրանքը՝ այն ժամանակվա քրեական օրենսգրքի 63 հոդվածով:
Մարատ Իշկնեևը դատապարտվեց 15 տարի ազատազրկման:
Դատավճռի հրապարակումից հետո Մարատ Իշկնեևը հայտարարեց, որ վարձկանության նկատմամբ կարելի էր և ավելի… ներողամիտ լինել՝ հաշվի առնելով այդ երևույթի մեծ տարածվածությունը…
Ադրբեջանի տարածքում փետրվարի 5-ի առավոտից դադարեցված են հեռուստաընկերությունների հաղորդումների հեռարձակումները:
Այս մասին սոցցանցերում գրառումներ կատարելով հայտնում են ադրբեջանցի օգտատերերը:
Որոշ օգտատերեր գրում են, որ հեռարձակումների արգելափակումը կարող է կապված լինել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևեի նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման հետ, և որ իշխանությունները հերթական անգամ ցանկանում են քաղաքացիներին կտրել ինֆորմացիայի աղբյուրներից:
Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական Ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին անդրադարձել է Իլհամ Ալիևի վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշմանը և քննադատել այն: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ընդդիմադիր գործչի հաղորդմամբ` այդ քայլով Իլհամ Ալիևը ցանկանում է 4-րդ անգամ նախագահ ընտրվել, ինչը միանգամայն անընդունելի է ընդդիմության համար:
«Փաստացի հայր և որդի Ալիևները արդեն 45 տարի ղեկավարում են երկիրը, ինչը հակասում է հանրապետության սկզբունքներին: Իլհամ Ալիևը գիտեր, որ ընդդիմությունը պատրաստվում է երկարաժամկետ քարոզարշավ իրականացնել ըհնտրակեղծիքների դեմ, և արտահերթ ընտրություններ նշանակեց, որպեսզի ընդդիմությանը զրկի բողոք արտահայտելու, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների պահանջ ձևավորելու հնարավորությունից»,-նշել է Ալի Քերիմլին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են 2018 թվականի ապրիլի 11-ին:
2018 թվականին լրանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնավարման ժամկետը: Նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին: Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածուն կրկին գործող նախագահ Ալիևն էր:
Ադրբեջանի ու Բելառուսի միջեւ «Պոլոնեզ» հրթիռային համակարգի վաճառքի գործարքը չի կայացել Հայաստանի պատճառով: Նման կարծիք Բելառուսում «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել է ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը:
Նա նշել է, որ բելառուսական կողմը ցանկանում էր Ադրբեջանին «Պոլոնեզ» համակարգեր վաճառել, սակայն դրան դեմ է եղել ՀԱՊԿ գործընկեր Հայաստանը եւ գործարքը, ըստ փորձագետի, այդ պատճառով չի կայացել: «Հավանաբար, «Պոլոնեզի» առաջին գնորդը կդառնա Ղազախստանը»,- ենթադրել է նա:
Բաց աղբյուրներում չեն հրապարակվել հստակ տեղեկություններ այն մասին, որ Բեռալուսի ու Ադրբեջանի միջեւ եղել է պաշտոնական պայմանավորվածություն «Պոլոնեզ» հրթիռային համակարգի վաճառքի վերաբերյալ: Այդ թեման սկսվեց շրջանառվել բելառուսական ու ադրբեջանական մամուլում, երբ անցյալ տարի հոկտեմբերին տեղի ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, որի ժամանակ նրանք քննարկել էին երկու երկրի ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները:
Այդ ժամանակ էլ նույն Ալեքսանդր Ալեսինը ենթադրել էր, որ Բելառուսը, հնարավոր է, առաջարկել է Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Նա նշել էր, որ Բելառուսը շատ բան է արել ադրբեջանական հակաօդային պաշտպանության համակարգերի ամրացման համար՝ արդիականացնելով ՀՕՊ համակարգերը: «Բացի այդ, բելառուսները կարող են Ադրբեջան մատակարարել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ՝ մարտագլխիկների, անօդաչու սարքերի ազդանշանները ճնշելու համար»,- ասել էր փորձագետը:
Կրակի վրա յուղ լցրեց նաեւ այն, որ Լուկաշենկոն Մինսկում Հասանովի հետ հանդիպմանը հայտարարեց, որ «Բելառուսը մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար»:
Այս ամենից հետո նույն փորձագետը հայտարարում է, որ «Պոլոնեզ» հրթիռային համակարգի վաճառքի գործարքը, որի մասին որեւէ պաշտոնական տեղեկություն չի եղել, չի կայացել, քանի որ դրան դեմ է եղել Հայաստանը: Արդյոք Բելառուսը, որը ժամանակին դեմ գնալով ՌԴ-ի ու Իսրայելի կարծիքներին՝ Բաքու արտահանձնեց հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո սերտ համագործակցում է Ադրբեջանի հետ ռազմա-տեխնիկական ոլորտում, այժմ հանկարծ հաշվի նստեց Հայաստանի դիրքորոշման հետ ու հրաժարվեց «Պոլոնեզ» համակարգերի վաճառքի «յուղալի պատառից»:
Ավելին, ըստ փորձագետի, պարզվում է, անցյալ տարվա հոկտեմբերին անգամ փորձարկումներ են կատարվել, եւ ադրբեջանցիները գոհ են մնացել, եղել է նաեւ համագործակցությունն ընդլայնելու հեռանկար: Բելառուսն ընդհանրապես ադրբեջանական սպառազինության որոշակի տեսակների համար «յուրօրինակ գարաժի» ծառայություններ է մատուցում: Ըստ տեղեկությունների, Ադրբեջանում ռազմական ծառայություն իրականացնող Սու-27 եւ Սու-25 կործանիչներն արդիականացնում են հենց Բելառուսում: Ենթադրաբար, պատճառն այն է, որ տվյալ ծառայության արժեքը Բելառուսում էականորեն զիջում է ռուսաստանյան գներին:
Հենց ինքը՝ Ալեքսանդր Ալեսինը, նաեւ նշում է, որ Ադրբեջանը Բելառուսի ռազմա-արդյունաբերական համալիրի խոշոր հաճախորդներից մեկն է, որին «վաճառում ենք ՀՕՊ համակարգեր, մասնավորապես արդիականացված զենիթահրթիռային «Բուկ-ՄԲ» համակարգեր»: Ավելին՝ նա Բելառուսի դեպի Հայաստան շրջադարձի նոր ենթադրություն է անում. «Հնարավոր է, որ շուտով սկսենք ոչ թռիչքային զենք վաճառել Հայաստանին»:
Ուստի, հաշվի առնելով Մինսկի նկատմամբ պաշտոնական Երեւանի ազդեցության լծակների գրեթե բացակայությունը, հարց է առաջանում՝ այդ ի՞նչ կարող էր առաջարկել Հայաստանը Բելառուսին, որից այդ երկրի ղեկավարությունը չկարողանար հրաժարվել: Պատասխանը, գրեթե կասկած չի հարուցում՝ ոչինչ: Հարց է ծագում նաեւ, եղել է արդյո՞ք հստակ պայմանավորվածություն Բաքվի ու Մինսկի միջեւ «Պոլոնեզ» համակարգերի վերաբերյալ, որի մասին առաջիններից մեկը բարձրաձայնել է հենց Ալեսինը:
Դատելով տեղեկատվության սակավությունից՝ դժվար է հստակ պատասխան տալ, սակայն մեկ բան պարզ է, որ եթե անգամ նման գործարք եղել է, ապա դրա խափանման պատճառը դժվար թե Հայաստանը լիներ: Հատկապես, որ «Պոլոնեզ» համակարգերն Ադրբեջանում դիտարկվում էին որպես հակակշիռ ՀՀ-ում մարտական ծառայություն իրականացնող «Իսկանդեր» համակարգերին: Իսկ ո՞վ կարող էր լինել, եթե դատենք գործարքի առկայության մասին բելառուսցի փորձագետի հիպոթեզից:
Բանն այն է, որ «Պոլոնեզ»-ը «մաքուր» բելառուսական զենք չէ եւ դրա վաճառքի հարցում Մինսկը պետք է հաշվի առնի երրորդ երկրի կարծիքը: «Այդ երրորդ երկիրը Չինաստանն է, որի հրթիռներն են օգտագործվում այդ սպառազինության տեսակի կառուցման մեջ: Բելառուսն այդ համակարգը հավաքում է իր տարածքում, սակայն հրթիռը չինական է, ուստի վաճառքի հարցում պետք է լինի Չինաստանի համաձայնությունը»,- նշում է ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը:
Դատելով Չինաստանի՝ ՀՀ-ի հետ ունեցած բավականին սերտ հարաբերություններից եւ տարածաշրջանում խաղաղության պահպանման Պեկինի խիստ հետաքրքրվածությունից՝ հարց է առաջանում՝ կհամաձայներ արդյո՞ք չինական կողմը այդ գործարքին, որը միայն հագուրդ է տալու Բաքվի ռազմական հռետորաբանությանը եւ որեւէ կերպ չի նպաստելու կայունության ամրապնդմանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանում գործող գիշերային ակումբներից մեկում սեփականատերը նպաստում է պարուհիների կողմից պոռնկությամբ զբաղվելուն։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
Փետրվարի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, որի ընթացքում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ կատարվել են խուզարկություններ, դեպքի վայրի զննություն, հարցաքննվել մի շարք անձինք:
Արդյունքում` փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների տարածքում գործող գիշերային ակումբներից մեկում գիշերային շոու-ծրագրերի ներքո 6 պարուհիները մատուցում են նաև սեքսուալ բնույթի ծառայություններ, որի համար ակումբի սեփականատերը՝ Երևանի 65-ամյա բնակչուհին, ստեղծել է անհրաժեշտ պայմանները՝ նախատեսելով հարմարավետ առանձնասենյակներ։ Նախնական տվյալներով՝ պարուհի-մարմնավաճառներն ակումբի նախասրահում վարձատրման շուրջ համաձայնության են եկել հաճախորդների հետ, ապա՝ նախապես պայմանավորված մասնաբաժինը՝ պահանջված գումարի կեսը, հատկացրել ակումբի տնօրենին, իսկ մնացած մասը պահել իրենց։
Օրենքով սահմանված կարգով ակումբում կատարված խուզարկության ընթացքում ակումբի առանձնասենյակներից մեկում հայտնաբերվել է հաճախորդը՝ պարուհու հետ։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ գիշերային ակումբի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Վերջինս իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է Սու-25ՍՄ ինքնաթիռի կորուստը Սիրիայի Իդլիբ գավառում՝ հետախուզական թռիչք կատարող ինքնաթիռը խոցվել է հրթիռով:
Խոցված Սու-25-ի օդաչու Ռոման Ֆիլիպովը կարողացել է կատապուլտայից հետո ամրանալ դիրքում և որոշ ժամանակ հեռավորության վրա պահել գրոհայիններին, իսկ երբ իրավիճակն անելանելի է դարձել, նա իրեն պայթեցրել է նռնակով: Համացանցում հայտնվել է մարտի ենթադրայալ տեսագրությունը, որի վերջում հնչում է մայորի բացականչությունը. «Սա ձեզ տղաների համար»:
Զոհված օդաչուն կներկայացվի բարձր պետական պարգևի:
Ըստ պարբերականի, Ռոման Ֆիլիպովը երկրորդ Սու-25-ի հետ հերթական մարտական առաջադրանքն էր կատարում՝ պարեկելով տարածքը: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել արդեն առաջադրանքը կատարելուց հետո: Ինքնաթիռը խոցվել է հրթիռով, որը գրոհայիններն արձակել են զենիթահրթիռային համակարգից, գրում է «Կոմերսանտը»:
Ինքնաթիռը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն մայոր Ֆիլիպովը փորձել է պահել ինքնաթիռն օդում, բայց, շուտով վիճակը կրիտիկական է դարձել. Շարժիչը խափանվել է, շարքից դուրս է եկել նաև կառավարման համակարգը, ուստի օդաչուն ստիպված կատապուլտայի է դիմել: Գրոհայինները, տեսնելով երկնքում սպիտակ պարաշյուտը, կրակ են բացել օդաչուի ուղղությամբ հրաձգային զենքից, սակայն Ֆիլիպովին այնուամենայնիվ հաջողվել է անվնաս իջնել, թաքստոց գտել և ամրանալ հենակետում՝ իր գտնվելու վայրի մասին հայտնելով Հմեյմիմի ավիաբազա, գրում է թերթը:
Ֆիլիպովը միայն Ստեչկինի ատրճանակ է ունեցել և ձեռքի նռնակ: «Շրջափակման մեջ հայտնվելով՝ նա պաշտպանվել է որքան կարողացել է, սակայն երբ վիճակն անելանելի է դարձել, մայոր Ֆիլիպովը պայթեցրել է իրեն նռնակով»,-ասվումէ հոդվածում:
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է 2 խմբավորում՝ «Հայեթ Թահրիր աշ Շամը» (նախկին «Ջեբհաթ ան Նուսրան») և «Ջեյշ ան Նասերը» («Սիրիական ազատ բանակի» կազմում):
2017 թվականի դեկտեմբերին Խմեյմին ռազմաբազան, որտեղ տեղակայված են սիրիական պատերազմին մասնակցող ռուսական խմբավորման ուժերը, հարձակման թիրախ էր դարձել։ Մի քանի ինքնաթիռ վնասվել էր։
Արդեն մտավախություններ կան, որ այս տարի գյուղատնտեսությունն ունենալու է ոռոգման ջրի խնդիր՝ ավելին, քան նախորդ տարիներին. այս տարին տեղումնաբեր չէր:
Բացի տեղումներից, Արարատյան դաշտում արդեն 10 տարի է, ինչ ստորգետնյա ջրային ավազանի կրճատման, ձկնաբուծարանների կողմից Արարատյան դաշտի ստորգետնյա ճնշումային ավազանի գերշահագործման հետևանքով հողի ջրապահանջարկն ավելացել է շուրջ 25 տոկոսով:
Դրանից զատ, Հայաստանում 1,23 աստիճանով բարձրացել է ջերմաստիճանը: Ի դեպ, Արարատյան դաշտում գոլորշիացումն ավելին է, քան տեղումների քանակը: Այս գործոններով պայմանավորված՝ Հայաստանում, հատկապես՝ Արարատյան դաշտում, ջրապահանջարկն այս տարի կտրուկ ավելանալու է:
Բացի մարդկային, բնական գործոններից, կա ևս մեկ հանգամանք, որ հատկապես Արարատյան դաշտում ստեղծելու է կատաստրոֆիկ իրավիճակ. Թուրքիան սահմանից այն կողմ ունի ջրամբարների լայն ցանց, իսկ վերջին տարիներին ջրամբարներ է կառուցում Արաքսի վտակների վրա՝ միտումնավոր պակասեցնելով դեպի Արաքս ջրի հոսքը:
Այդ ջրամբարները կկառուցվեն՝ ի լրումն արդեն գոյություն ունեցող Կագիզման (150 մլն. մ³ ), Բայբուեթ (52 մլն. մ³ ) և Սիրինկոյ (1.9 մլն. մ³ ) ջրամբարների: Նոր ջրամբարների շարքում են՝ Արաքս գետի վրա կառուցվող ջրամբարը՝ 285 մլն. մ³ նախագծային հզորությամբ, Արաքս գետի Կարս վտակի վրա՝ Կարսի ջրամբարը՝ 232 մլն. մ³ նախագծային հզորությամբ, Արաքս գետի վրա՝ Կարակուրդ ջրամբարը՝ 1 միլիարդ մ³ նախագծային հզորությամբ:
Նշված ջրամբարները կօգտագործվեն Թուրքիայի Իգդիրի և Կարսի տարածաշրջաններում՝ ոռոգման և էլեկտրաէներգիայի պահանջարկների բավարարման նպատակով:
Նշենք, որ ներկայումս Հայաստանի և Թուրքիայի սահմանին գործում է Արխուրայնի ջրամբարը՝ շուրջ 500 մլն մ³ տարողությամբ, որը հավասարաչափ օգտագործվում է երկու երկրի կողմից: Այն կառուցվել է Թուրքիայի և ԽՍՀՄ համաձայնությամբ և սկսել է շահագործվել 1980թ.:
Թուրքիայում կառուցվող ջրամբարները սահմանի հակառակ կողմում Ախուրյանից 16 կմ հեռավորության վրա են՝ շուրջ 200 մլն մ³ տարողությամբ: Իհարկե, ջուրը լցվելու ջրամբար, ոչ թե Արաքս, և արդեն Ախուրյանի տարողությունը 2018 թվականից կլինի ոչ թե 500, այլ 200-300 մլն խմ ջուր: Եվ դա էլ նորից հավասարապես կիսելու են հայերի ու թուրքերի միջև:
Ստացվում է, որ ի թիվս հարևանությամբ գտնվող ջրամբարների, Հայաստանի սահման չհասած, Արաքսի սկզբնամասում կառուցվող 4 ջրամբարները միասին հաշվարկած՝ թուրքերը կկարողանան կուտակել մոտ 1 միլիարդ 380 միլիոն խորանարդ մետր ջուր: Սա այն դեպքում, երբ Արաքս գետի ջրային պաշարը տարեկան կտրվածքով կազմում են 2 միլիարդ 500 միլիոն խորանարդ մետր ջուր: Ի դեպ, թուրքերը նույն իրականացնում են նաև նյուս հարևան երկրների դեմ:
Եփրատ, Տիգրիս գետերի հարևանությամբ ևս ջրամբարներ են կառուցել և Սիրիային, Իրաքին ջուր չէին տալիս. միայն այն ժամանակ, երբ «մուսուլման» եղբայրները դիմում էին Թուրքիային:
Թուրքիան տարածաշրջանում ոչ միայն դիվանագիտական, ռազմական միջոցներով է փորձում հսկողություն սահմանել, այլև քաղցրահամ ջրի:
Մեր տրամադրության տակ են հայտնվել մոդել, դերասանուհի Անահիտ Հարությունյանի մերկ լուսանկարները: Թե ինչ ֆոտոշարք է, որտեղ է արվել և ինչպես է հայտնվել համացանցում ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը պարզաբանում ստանալու համար զրուցեց Անիտա Հարությունյանի հետ:
Վերջինս նշեց, որ լուսանկարներն արվել են ռուսական «Թոփ մոդել» ամսագրի համար. «Օրերս գտնվում էի Մոսկվայում՝ հունվարի 22-24-ին Victoria secret-ի ցուցադրությանը մասնակցելու նպատակով: Նշեմ, որ Մոսկվայում մի քանի կազմակերպությունների հետ կնքած պայմանագրեր ունեմ և համագործակցության շրջանակներում պետք է մերկ հանդես գամ իրենց համար: «Թոփ մոդել» ամսագիրը դրանցից մեկն է, որտեղ ներկայացա բաց ֆոտոշարքով: Ամսագրի յուրաքանչյուր համարի համար ընկերության հետ պայմանագիր կնքած մոդելները լուսանկարվում են յուրաքանչյուր նոր համարի համար:
Չեմ կարող ասել ամեն անգամ կկարողանամ մասնակցել նկարահանումներին, քանի որ Հայաստանում ևս զբաղվածությունս մեծ է և պետք է հարմարեցնեմ: Իսկ այս անգամ համատեղեցի երկու աշխատանքս և ստացվեց ցուցադրությանը մասնակցելու հետ մեկտեղ նկարահանվել: Նշեմ նաև, որ պատրաստվում եմ գործունեությունս ծավալել միայն Ռուսաստանում»,- ասաց Անիտա Հարությունյանը:
Մոդելի խոսքով՝ թեև ամսագրի համար լուսանկարահանումները տեղի են ունեցել հունվարի 24-ին, սակայն ամսագրի նոր համարը պետք է լույս տեսնի փետրվարի 15-ին, իսկ թե ինչպես են լուսանկարները մինչ ամսագրի հրապարակվելը հայտնվել կայքերում մոդելը դժվարացավ ասել:
Հարցին՝ շատերին կհետաքրքրի, թե ինչո՞ւ Հայաստանում չեք իրականացնում բաց ֆոտոշարքեր, մոդելը պատասխանեց.
«Բաց ֆոտոշարքի առաջարկներ բազմիցս ստացել եմ, բայց հրաժարվել եմ նկարահանվել: Հայաստանում փոքր-ինչ սխալ են հասկացվում մերկ ֆոտոշարքերը, այդիսկ պատճառով այստեղ չեմ մասնակցում նման ոճի նկարահանումների, փոխարենն անում եմ դրսում, որտեղ նորմալ է ընկալվում: Այս ֆոտոշարքը դրանցից մեկն էր, որոնք ոչ թե ուղղակի արված նկարներ են, այլ ցույց են տալիս մոդելի մարմնի յուրաքանչյուր դետալի յուրահատկությունը»,- նշեց մոդելը:







armeniasputnik.am Վերջին ժամանակաշրջանում Հայաստանում բում է ապրում գարեջուրը։ Բացի կոնյակ, թթի օղի ու գինի պատրաստելուց, հայերը նաև շատ համեղ գարեջուր են եփում` վերածնելով գարեջրագործության ավանդույթները։
Հայկական գարեջուրը շատ քիչ է տարբերվում աշխարհում հայտնի չեխական կամ գերմանական գարեջուրներից, իսկ ամենակարևորը` չի զիջում որակի հարցում, վստահեցնում են և՛ գարեջուր արտադրողները, և՛ Հայաստան եկող զբոսաշրջիկները։
«Ես գիտեի, որ Հայաստանում կարելի է լավ կոնյակ ու գինի ըմպել, բայց գարեջուրն ինձ համար բացահայտում էր։ Հայկական գարեջուրը նուրբ ու թավշյա համար ունի, նմանը չկա աշխարհում»,- Sputnik Արմենիայի թղթակցին ասաց կանադացի Գիլբերտ Փափազյանը։
Գարեջուրը նրա սիրած ըմպելիքն է։ Այս կամ այն երկիր մեկնելիս առաջին գործը լինում է գարեջուր համտեսելը։ Երկրորդ անգամ է Հայաստան եկել և շատ է տպավորվել. հինգ տարի առաջ այստեղ դեռ չկային այնքան շատ հաստատություններ, որտեղ հնարավոր էր տեղական գարեջուր խմել։
«Գարեջրի համը տարբեր վայրերում տարբեր համ ունի։ Երևի պատճառն այն է, որ ամեն գարեջրատունն ըմպելիքը պատրաստելու իր տեխնոլոգիան ունի»,- նշեց Փափազյանը։
Գարեջուր եփելու մշակույթը, ըստ տարբեր աղբյուրների, Հայաստանում եղել է դեռ մեր թվարկությունից առաջ V դարում։ Ամեն դեպքում այն համտեսել է հույն պատմաբան Քսենոփոնը և այդ մասին գրել իր «Անաբասիս» աշխատությունում։ Այսօր Հայաստանում արդեն մի քանի հաստատություններ կան, որոնք հենց իրենք են գարեջուր եփում։
Հայկական գարեջուրն էլ են եփում գայլուկով ու ջրով
Հայ արտադրողները չեն խախտում դարերի ընթացքում ձևավորված ավանդույթներն ու գարեջուր եփելու գործընթացը։
«Օրգանական նյութերից, առանց քիմիական հավելումների պատրաստած գարեջուրը օգտակար է մարդու օրգանիզմի համար: Գարեջրի պատրաստման դասական փուլերն են` գարին աղալը, մաքրելն ու չորացնելը, գարեջրային քաղցուի խմորումը, գարեջրի զտումը, եռացնելը, սառեցնելը, խմորումը, ֆիլտրացիան և շշալցումը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց գարեջրագործ Արմեն Անդրեասյանը (անունը փոխված է):
Հայաստանում գարեջուրը եփում են նույն բաղադրիչներից, որոնք օգտագործում են այլ երկրներում` ածիկ, ջուր, գայլուկ և խմորիչ: Գարեջրերի տարբեր տեսակների համային տարբերությունը կախված է բաղադրիչներից: Եթե բաղադրիչները, այդ թվում ջուրը, Չեխիայից բերեին, ապա հայկական գարեջրի համը «չեխական ակցենտով» կլիներ, կատակում է գարեջրագործը:
Սակայն համեղ գարեջրի գաղտնիքը ճիշտ պատրաստված քաղցուն է: Այն պատրաստվում է ծեծած ածիկի և ջրի խառնուրդից: Քաղցուն եփում են մի քանի անգամ, եփելու ընթացքում խառնուրդից քայքայվում են սպիտակուցները, գլյուկոզան և շաքարի այլ տեսակները: Քաղցուն եփելուց և սառեցնելուց հետո մնում են չլուծված գարու մնացորդները:
«Գերմանիայում, օրինակ, այն օգտագործում են հաց թխելու ժամանակ, քանի որ այն հարուստ է բջջանյութով: Բացի այդ, գարու չլուծված մնացորդներն ավելացնում են անասունների կերի մեջ», — ասաց գարեջրագործը:
Քաղցուն խառնում են գայլուկի հետ և եփում 1,5-ից 2 ժամ, գայլուկը գարեջրին հաճելի դառնություն է տալիս: Եռացնելուց հետո քաղցուն սառեցնում են, մաքրում մնացորդներից, հագեցնում օդով և ուղարկում խմորման արտադրամաս: Այնուհետև գալիս է ֆիլտրման գործընթացը, և գարեջուրը պատրաստ է:
Գարեջրի պատրաստման եղանակը` կախված քանակից և գարեջրի գործարանի պայմաններից, կարող է տևել մինչև մի քանի շաբաթ:
Օքթոբերֆեսթը Երևա՞ն է գալիս
Հայաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում վերածնվում են գարեջրի արտադրության ավանդույթները: 2015 թվականից երկրում ամեն տարի գարեջրի փառատոն է անցկացվում` Yerevan Beer Fest, որին մասնակցելու համար հյուրեր են ժամանում աշխարհի տարբեր ծայրերից: Միջոցառումը սիրել են ինչպես տեղացիները, այնպես էլ զբոսաշրջիկները, նրանցից շատերը հենց այդ օրն են Երևան գալիս: Yerevan Taraz Fest-ի հետ մեկտեղ (հայկական տարազների փառատոն) գարեջրի փառատոնն ամենամեծ միջոցառումներից է, որ անցկացվում է «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակում:
Փառատոնի հյուրերին գարեջուր ըմպելու, խեցգետին համտեսելու և հաճելի երաժշտության հնչյունների ներքո մի լավ զվարճանալու հիանալի հնարավորություն է ընձեռվում: Փառատոնին արդեն շուրջ 4000 մարդ է մասնակցել:
Դարի ձմեռը. Վերջին 100 տարվա ընթացքում Մոսկվայում նման բան տեղի չի ունեցել: Ntv.ru-ի փոխանցմամբ՝ մայրաքաղաքը կաթվածահար է եղել ձնաբքի հետևանքով: Մոսկվայի ճանապարհները դժվարանցանելի են տրանսպորտային միջոցների համար: Դժվար է քայլել նաև ոտքով, քանի որ ձյան շերտի հաստություն մարդկանց ծնկներից է:
Փրկարարներն ու քաղաքային իշխանությունները բնակիչներին հորդորում են զգույշ լինել և բնակարանից դուրս գալու միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Մոսկվայի փոխքաղաքապետի տղեկացմամբ՝ միայն մեկ օրվա ընթացքում ձյան ծանրության պատճառով շուրջ 370 ծառ է տապալվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 5-ը՝ վիրավորվել:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ ճանապարհներն անցանելի դարձնելու նպատակով 15 հազար միավոր հատուկ տեխնիկա և 70 հազար մարդ է աշխատում շուրջօրյա ռեժիմով:
Մայրաքաղաքի օդանավակայաններում վատ եղանակի պատճառով հետաձգվել է շուրջ 50 չվերթ:
Օդերևութաբանների տեղեկացմամբ՝ վերջին 2 օրվա ընթացքում Մոսկվայում թափվել է մեկ ամսվա տեղում։
Միայն փետրվարի 4-ին Մոսկվաում ռեկորդային 1,2 միլիոն խորհանարդ/մետր ձյուն է մաքրվել:
Փետրվարի 3-ին սիրիական Իդլիբ նահանգի օդային տարածքում Անկարայի կողմից հովանավորվող «Ջեյշ ալ-Նասր» ահաբեկչական կազմակերպության զինյալները խոցեցին ռուսական Су-25СМ ռազմական ինքնաթիռը,իսկ ողջ մնացած օդաչուին էլ սպանեցին…Ավելորդ է հիշեցնել,որ թուրքերի կողմից հովանավորվող ահաբեկչական կազմակերպությունները շատ քիչ են սեփական նախաձեռնությամբ որևէ բան կատարում,իսկ ռուսաստանյան ռազմական ինքնաթիռ խոցելու համար պարտադիր պետք է հրահանգ ստանային Անկարայից, որն իրենց ապահովում է համապատասխան ռազմական տեխնիկայով…
Պաշտոնական Մոսկվայի արձագանքը դեռ չկա…Սակայն այս դեպքը ևս մեկ անգամ ապացուցեց,որ Անկարան Ռուսաստանին դիտում է որպես հակառակորդ Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայում ու չի վարանում նվաստացնել ռուսական կողմին և ցույց տալ,թե ով է այդտեղ «թելադրողը»…
Այսպիսով,Су-25СМ ռազմական ինքնաթիռը խոցելով և սպանելով ռուս օդաչուին` Անկարան իր մեծ շնորհակալությունը հայտնեց Պուտինին,ով հունվարի 20-ի նախօրեին,երբ Էրդողանը սիրիական Աֆրինում սկսեց «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան տեղի քրդերի դեմ,դուրս բերեց Աֆրինի տարածաշրջանում տեղակայված ռուսական զորքերը՝թույլ տալով Էրդողանին առանց խոչընդոտների ներխուժել Սիրիայի տարածք՝միևնույն ժամանակ խախտելով քրդերի և Ասադի հետ պայմանավորվածությունը, համաձայն որի` Աֆրինում տեղակայված ռուսական զորքերը պետք է հետևեին զինադադարին,որը կնքվել էր տեղի զինյալ խմբավորումների և Սիրիայի կառավարության միջև…Սակայն Մոսկվայի թրքասիրությունը իրենն արեց…Հունվարի կեսերին Մոսկվա ժամանած թուրքական բանակի Գլխավոր շտաբի ղեկավարին հաջողվեց համոզել Մոսկվային,որ Թուրքիայի նախապատրաստած «Ձիթենու ճյուղ» գործողությունը վտանգ չի պարունակում Մոսկվայի համար…
Су-25СМ ռազմական ինքնաթիռը խոցելով` Անկարան ևս մեկ անգամ մեծ ապտակ հասցրեց Պուտինին…Մեկ անգամ Պուտինը կուլ տվեց այսպիսի ապտակը…Իսկ թուրքը դրանից լկտիացավ և երկրոդը հասցրեց…
Հիշեցնեմ,որ 2015 թ-ի նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում թուրքական F-16 ինքնաթիռը կործանեց ռուսական Су-24 ռմբակոծիչը…Ողջ մնացած օդաչուն, ինչպես այս անգամ,այդպես էլ այն ժամանակ, սպանվեց թուրքամետ ահաբեկիչների կողմից…Պաշտոնական Անկարան վարչապետի և ԱԳՆ ղեկավարի մակարդակով հայտարարեց,որ ինքնաթիռի խոցման հրամանը տրվել է իշխանությունների կողմից և որ նրանք մտադրություններ չունեն ներողություն խնդրել Մոսկվայից` ինքնաթիռը խոցելու և օդաչուին սպանելու համար… Այդ ժամանակ ռուսական կործանիչի խոցումը բավական սրեց ռուս-թուրքական հարաբերությունները…Սակայն հետագայում Էրդողանին հաջողվեց համոզել Պուտինին,որ այդ ամենի հետևում կանգնած են եղել Մոսկվայի և Անկարայի թշնամիները,իսկ ինքնաթիռի խոցելու հրամանը տվել էր Էրդողանի գլխավոր թշնամին` ԱՄՆ-ում բնակվող հոգևոր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը…Իսկ Մոսկվան «հավատաց Անկարայի արցունքներին» և կարգավորեց հարաբերությունները Էրդողանի հետ…Էրդողանը դրանից ավելի ոգեշնչվեց և արեց այն,ինչին բոլորն էին սպասում և առաջնորդվելով՝»Մեկ անգամ կուլ է տվել է ,կրկին կուլ կտա…» կարգախոսով,առաջին դեպքից մոտ երեք տարի անց կրկին խոցեց ռուսական ռազմական ինքնաթիռը,սակայն այս անգամ այն արեց իրենց կողմից հովանավորվող զինյալների ձեռամբ,որ արդարանալն ավելի հեշտ լինի… Երկու տարում երկրորդ ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը Սիրիայի օդային տարածքում Էրդողանի կողմից դաս պետք է լինի Պուտինին,ով երևում է,լավ չգիտի ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունը, որի ընթացքում տեղի են ունեցել 13 պատերազմներ և թուրքերի կողմից կազմակերպված բազմաթիվ դավադրություններ ու խաբեություններ…
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.