23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել չթռչել թուրքական Turkish Airlines ավիաուղիներով
ANCA-ն Twitter-յան էջում հայատարարություն է տարածվել, որում մասնավորապես ասվում է. «Թռչեք «Turkish Airlines»-ով, եթե ցանկանում եք հարստացնել նրանց գլխավոր բաժնետիրոջը՝ լրագրողների ձերբակալող, այլախոհների ոչնչացնող, եկեղեցիներ քանդող, քահանաներ առևանգող, քրիստոնյաներին ճնշող, Կիպրոսն օկուպացնող, քրդերին սպանող և հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը հերքող Էրդողանի ռեժիմին»:
ANCA-ն տեղեկացրել է նաև, որ ամերիկյան NFL-ն ու NBC հեռուստաընկերությունը թուրքական ավիաուղիներից գումարներ են ստանում և վարում է ագրեսիվ հակաամերիկյան քարոզչություն:
Ադրբեջանում ապրիլի 11-ին կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի ստորագրել է արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարելու մասին հրամանագիր, որոնք կանցկացվեն 2018 թվականի ապրիլի 11-ին»,- ասված է Ադրբեջանի նախագահի հրամանագրի տեքստում:
Հրամանագրի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է կազմակերպել արտահերթ նախագահական ընտրություններն Ընտրական օրենսգրքի համաձայն, սակայն պետք է նշել, որ Ադրբեջանում նախագահական հերթական ընտրությունները պետք է կայանային 2018 թվականի հոկտեմբերի 17-ին:
Այս թեմայի շուրջ Politik.am-ը զրուցեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ, ով արտահերթ ընտրություններ անցկացնելը կապեց երկու հանգամանքի հետ՝ Ղարաբաղյան հարց կամ ներքին քաղաքականություն.
«Եթե ընդունենք, որ արտահերթ ընտրություններ անցկացնելը ներքին քաղաքականության հետ կապված հարց է՝ կարող ենք վերցնել մի օրինակ՝ տեսականորեն պատկերացնենք Ալիևը նկատել է, որ ունի լուրջ մրցակից, և որպեսզի այդ մրցակիցը թափ չստանա, շտապում է ապրիլին անցկացնել ընտրություններ»,- նշեց Գրիգորյանը՝ սա ընդունելով տարբերակ, որը այդքան էլ հավանական չէ, քանի որ Ադրբեջանում ամեն բան կենտրոնացած է Ալիևի ձեռքում:
Անդրադառնալով հաջորդ հանգամանքին, որը արտահերթ ընտրություններ անցկացնելու ամենահավանական պատճառն է, Գրիգորյանը նշեց Ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծման՝ հնարավոր պատերազմի մասին.
«Կարծում եմ Ալիևը պատրաստվում է պատերազմի, այդ պատճառով ցանկանում է իր լեգիտիմությունը շուտափույթ ստանալ, քանի որ Սերժ Սարգսյանի ԵԽԽՎ-ում տեղի ունեցած ելույթից հետո, հասկացավ, որ վերջ՝ Հայաստանը հակված չէ բանակցել Ղարաբաղյան հարցի շուրջ Ադրբեջանի հետ՝ կարգավիճակի փոփոխման դիմաց, որը իրենից ենթադրում է տարածքների հանձնում Ադրբեջանին»,- ասաց Գրիգորյանը հավելելով, որ եթե հոկտեմբերին տեղի ունենային ընտրությունները Ալիևը չէր համարձակվի պատերազմ սկսել, քանի որ պարտվելու պարագայում նրան որպես նախագահ դժվար թե կարելի է պատկերացնել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից քրեական գործով ապացույց կեղծելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և ցուցմունք տալուն հարկադրելու առերևույթ հանցագործությունների առթիվ:
Այսպես, 12.01.2018թ.-ին` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում, վկա Հ. Մ.-ն հայտարարել է, որ նշված քրեական գործով նախաքննություն իրականացնող` ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչը կեղծել է իր ցուցմունքները` դրանցում ավելացնելով իրականությանը չհամապատասխանող տվյալներ: Բացի այդ, Հ. Մ.-ն հայտնել է, որ քննիչի մոտ հարցաքննության է ներկայացել ցերեկվա ժամերին, մինչդեռ վերջինս ցուցմունքներում այլ ժամեր է նշել:
ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու վերը նշված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Մյուս քրեական գործն էլ հարուցվել է ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի կողմից ցուցմունք տալուն հարկադրելու` ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:
Այսպես, համաձայն քրեական գործի նյութերի` ՀՀ ԱՆ Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմարկի կալանավոր Ս. Հ.-ն հաղորդում է տվել, որ իր վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննիչն իր նկատմամբ ճնշումներ և սպառնալիքներ է գործադրել, որի հետևանքով իրեն մեղսագրված ավազակության երկու դեպքերի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունքներ է տվել և հրաժարվել պաշտպան ունենալուց:
Մեկ այլ ՀՀ քաղաքացի` Թալին քաղաքի բնակիչ Հ. Ե.-ն, հայտնել է, որ 2017 թվականի հոկտեմբերին իր այգուց կատարված 650 կիլոգրամ խնձորների գողության վերաբերյալ հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Թալինի բաժնում: Այնտեղ նյութերի նախապատրաստման ընթացքում հետաքննիչը Հ. Ե.-ին ուղղորդել է լրացուցիչ բացատրությունում 650 կգ-ի փոխարեն նշել 50 կգ, որպեսզի գողություն կատարած անձը` Հ. Ե.-ի համաքաղաքացին, չդատապարտվի:
ՀՀ ոստիկանության հետաքննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Վերը նշված բոլոր քրեական գործերով կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել քառօրյա պատերազմի մասնակից Ռազմիկ Պետրոսյանի հայցը` ընդդեմ Պաշտպանության նախարարության:
Զինվորը հայց է ներկայացրել ընդդեմ ՊՆ-ի՝ պահանջելով զինգրքույկում նշել ապրիլյան պատերազմին իր մասնակցության մասին:
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ընդունվել է դատավոր Լիանա Հակոբյանի վարույթ: Ռազմիկ Պետրոսյանի ներկայացուցիչ Աշխեն Դաշյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը զինվորական կոմիսարին ցուցում տալ զինապարտ Ռազմիկ Ռուդիկի Պետրոսյանի զինգրքույկում 2016թ. ապրիլի 2-6 մարտերին մասնակցելու վերաբերյալ համապատասխան գրառում կատարելու մասին:
Բացի այդ, հայցվորի մեկ միջնորդություն ևս բավարարվել է:
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Լիանա Հակոբյան, ծանոթանալով Ռազմիկ Պետրոսյանի կողմից ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին ներկայացված հայցադիմումին ու կից փաստաթղթերին, քննարկելով պետական տուրքի վճարումը հետաձգելու հարցը, դատարանը վճռել է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման:
Դատարանը բավարարել է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը և հետաձգել պետական տուրքի վճարումը:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 4-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած կողոպուտի ահազանգի փաստով։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 47-ամյա Նատալյա Վորոբյովան Ոստիկանության Մուշի բաժին ահազանգել է, որ Գյումրի քաղաքի Անի թաղամասի 7-րդ փողոցի թիվ 3 շենքի մոտ ոլորել են իր ձեռքը և գողացել պայուսակը։
Նա հայտնել է, որ պայուսակում եղել է 15 հազար ՌԴ ռուբլի, 20 հազար դրամ, բջջային հեռախոսներ, բանկային պայմանագիր և այլ իրեր, որից հետո դիմել են փախուստի։ Վերջինս հայտնել է նաև, որ ինքը իր ընկերուհու՝ ՌԴ քաղաքացի, Գյումրի քաղաքի Անի թաղամասում հաշվառված 49-ամյա Տատյանա Եկիմովայի հետ Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գործող «ԴԱՅՄՈՆԴ» գիշերային ակումբի դիմացից նստել են իրենց անծանոթ տաքսին և պատվիրել, որպեսզի վարորդն իրենց տեղափոխի Անի թաղամաս։
Ըստ նրա հայտարարության՝ նա կողոպուտ կատարելու կասկածանքով կասկածում է տաքսու վարորդին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Վորոբյովան և Տ. Եկիմովան ենթարկվել են բժշկական փորձաքննության. պարզվել է, որ Ն. Վորոբյովայի խմածության աստիճանը եղել է 0.79 ՄԳ/Լ, իսկ Տ. Եկիմովայի խմածության աստիճանը՝ 0.36 ՄԳ/Լ աստիճան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Եկիմովան աշխատում է Հայաստանում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում։
YN.am-ի (Երևան Նյուզ լրատվական) աղբյուրների համաձայն ՍԱՍ սուպերմարկետը վերջերս գիշերային հերթափոխի աշխատողների նկատմամբ հերթական անմարդկային քայլին է դիմել, որը անթույլատրելի է իրավական և բարոյական տեսանկյունից:
Մինչ ամբողջ աշխարհում ընդունված է, որ գիշերային հերթափոխի աշխատողները պետք է ժամային առումով և վարձատրման չափով առավելություն ունենան ցերեկային աշխատողների նկատմամբ, ՍԱՍ-ում այդ ամենը կոպտորեն ոտնահարվում է: Պարզվում է, որ մինչ նախկինում սուպերմարկետի գիշերային հերթափոխի աշխատողները աշխատանքը սկսում էին գիշերվա ժամը 1:00-ին և ավարտում առավոտյան 9:00-ին, իսկ աշխատանքի վայր էլ հասնում էին սուպերմարկետի կողմից տրամադրվող տաքսիներով, ապա այսուհետ աշխատանքային ժամը սկսվելու է երեկոյան 10:30-ին և ավարտվելու է առավոտյան 8:30-ին, իսկ աշխատողները աշխատանքի վայր կհասնեն իրենց միջոցներով: Ընդ որում՝ գիշերային աշխատողների աշխատաժամի ավելացման հաշվին նվազել է ցերեկային հերթափոխի աշխատողների աշխատաժամը, իսկ վարձատրությունը երկու հերթափոխներում էլ մնացել է նույնը:
Ակնհայտ է, որ սուպերմարկետը բառացիորեն չարաշահում է աշխատակիցների աշխատանքային իրավունքները: Հետաքրքիր է, ինչ հիմունքով է «ՍԱՍ Գրուպ»-ի մարդկային(ճիշտ կլիներ ստրկական) ռեսուրսների մասնագետը կամ տնօրինությունը նման որոշումներ կայացնում: Հավանաբար անպատժելիությունը նրանց իրավունք է վերապահում այդպես վարվել: Նույն աղբյուրները նշում են, որ սրանից ոչ շատ ժամանակ առաջ աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և շտապօգնություն են կանչել՝ աշխատանքային ժամին ջուր խմելու իրավունք չունենալու պատճառով:
Հաշվի առնելով, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումներն են, պատահարների նախականխման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Ճանապարհային ոստիկանության կողմից փետրվարի 8-ից կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք:
Խնդրում ենք բոլոր վարորդներին` պահպանել երթևեկության կանոնները ճանապարհների բոլոր հատվածներում՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ հատվածները հատուկ տեխնիկական միջոցներով կամ ճանապարհապարեկային ծառայության ուժերով և միջոցներով վերահսկվում են, թե՝ ոչ:
ՀՀ ոստիկանություն
ՀՀ ՊՆ «Դիտակետ» ծրագրով հարցումների շրջանակներում զորացրված զինծառայողները որպես լուրջ խնդիր են նշել լրացուցիչ արձակուրդները: Հարցվածների 25 տոկոսի կարծիքով լրացուցիչ արձակուրդների տրամադրումը հիմնականում կամ ընդհանրապես արդար չի եղել։
ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրից հայտնի է դառնում, որ հարցումները ցույց են տվել՝ խրախուսական արձակուրդ տրվել է 50 տոկոսի դեպքում, մնացյալ դեպքերում լրացուցիչ արձակուրդ ստացել են միջնորդությամբ, գումարի կամ այլ ծառայության դիմաց:
Զորացրված զինծառայողներից մեկը նախագահի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ փայտի տրամադրվող չափաբաժինը դիրքերում քիչ է լինում: Նախարարը հայտնել է, որ առաջիկայում «Հայաստանի հատվածում» առաջիկայում կտեղադրեն հեղուկ գազ: Եվ կերակուր եփելու և ջեռուցելու համար օգտագործվելու է բնական գազ:
Վիգեն Սարգսյանը զորացրված զինծառայողներին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին խոստացել է նաև բոլոր դիրքերում լույսի խնդիրը լուծել մեկ տարվա ընթացքում:
Հարցումներն իրականացրած «Բրեվիս» ընկերության տնօրենի խոսքով՝ զորացրվածների մոտավորապես 50 տոկոսը ծառայության ընթացքում 1-4 անգամ «ստիպված է եղել» գնել ամառային համազգեստ:
Հիշեցնենք, որ վերջերս Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ 2018 թվականից հայկական բանակում զինծառայողները կրելու են նոր, ավելի որակյալ կտորից կարվող համազգեստ, որի ամրության և դիմացկունության պարամետրերն ավելի բարելավված են։
Հարցումներն իրականացվել են 47 քաղաքային և 688 գյուղական բնակավայում՝ հարցումներ 2017-ի ամռանը զորացրված և հարցումներին մասնակցելու գրավոր համաձայնություն տված բոլոր զինծառայողների շրջանում, եթե նրանք զինծառայություն են անցել 12 ամիս և ավելի։ Հարցմանը մասնակցել են հասանելի զորացրվածների 73%-ը։
Shantnews լրատվակայքը հրապարակել է հարցումների ամփոփիչ գրաֆիկներ.
«Կրկին արեւառատ եւ տաք շաբաթ. փետրվարի 5-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ին կբարձրանա 5-7 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի»,- ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Առաջիկա օրերին հանրապետության որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա ընդհուպ մինչեւ 16 աստիճան:
Վաղը՝ փետրվարի 6-ին, օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի +16: Այն սպասվում է Սյունիքի հովիտներում: +14 աստիճան տաքություն է կանխատեսվում Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորի նախալեռներում, Արցախում ու Երեւանում: Իսկ ամենացածր ջերմաստիճանը, ըստ կանխատեսումների, այդ օրը կլինի +8-ը: Այն սպասվում է Շիրակում, Կոտայքի լեռներում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց Ձորի լեռներում:
Առաջիկա օրերի համար կանխատեսված ամենաբարձր՝ +16 աստիճանը մինչեւ փետրվարի 10-ը ներառյալ հատուկ կլինի միայն Սյունիքի հովիտներին: Փետրվարի 10-ի համար կանխատեսված նվազագույն ջերմաստիճանը նույնպես անփոփոխ կլինի փետրվարի 6-ի համեմատությամբ: Այդ օրը +8 աստիճան սպասվում է Շիրակում, Կոտայքի լեռներում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց Ձորի լեռներում:
Շրջանների զգալի մասում գիշերային ժամերին կպահպանվի օդի բացասական ջերմաստիճանը՝ հասնելով մինչեւ -9-ի:
Առաջիկա օրերի համար կանխատեսված առավելագույն +16 աստիճանը նորմայից բարձր է 8-10 աստիճանով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.