23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 40 անց միայնակ տղամարդիկ սկսում են իրենց զուգընկեր ընտրել իրենցից երիտասարդ կանանց, այն դեպքում, երբ կանայք ընտրում են իրենցից հասակակիցներին կամ տարիքով մեծերին։ Նույնը հայտնաբերվել է նաեւ 40-ից 50 տարեկանների ապահարզանների դեպքում. տղամարդիկ հաճախ երկրորդ կին են ընտրում իրենցից երիտասարդ կանանց, բացի այդ, երկարամյա ամուսնությունից հետո ավելի հաճախ են նոր ընտանիք կազմում, քան կանայք, ովքեր հայտնվում են նույն իրավիճակում։
Ինչու են տղամարդիկ բաժանվում՝ հանուն երիտասարդ կանանց.
Պատճառ 1. Կինն իրենից շուտ է ծերացել
Խոսքը, բնականաբար, ներքին տարիքի մասին է, այլ ոչ իրական։ Ընդունված է համարել, որ տղամարդիկ կանանցից շուտ են ծերանում, սակայն խոսքն արտաքինի մասին է։ Դուք կարող եք ունենալ 35 տարեկանի արտաքին. հարթ մաշկ, գեղեցիկ կազմվածք, սակայն դրա հետ մեկտեղ պառավի պես փնփնթալ նրա ցանկացած քայլի վրա։ Երբ տղամարդն իրեն տանը հարմարավետ չի զգում, երիտասարդ զուգընկերուհուն սկսում է դիտարկել որպես լավ արկած, ում հանդեպ զգալու է կիրք, ռոմանտիկա, ադրենալին։ Ընդհանուր առմամբ, ներքին ծերությունը գալիս է այն ժամանակ, երբ դուք հարաբերություններից հանում եք անսպասելիությունը. այսինքն՝ հարաբերությունները միապաղաղ են։
Պատճառ 2. Տղամարդու մոտ արթնանում է երկրորդ երիտասարդությունը
Ասում են, որ երիտասարդ զուգընկերը կամ զուգընկերուհին լավագույն երիտասարդացնող միջոցն է. տղամարդուն «երիտասարդացնում է» հենց նրան ընտրելու եւ կյանքը փոխելու հնարավորությունը։ Սա կարելի է նկարագրել որպես հարմարավետության զոնայից դուրս գալու հնարավորություն եւ այն գիտակցությունը, որ ձեր կյանքը ձեր ձեռքերում է, ինչպես, օրինակ, դա 18 տարեկանում էր։ Հաճախ զույգերից մեկը գիտակցում է, որ իր երազանքներն անկատար են մնացել, իսկ ծերությունը մոտ է։ Այդ դեպքում նրան չեն կանգնեցնում ոչ պարտքի զգացողությունը, ոչ խիղճը, իսկ նոր սիրավեպն ընդունվում է որպես փրկություն՝ գնալու երազանքների հետեւից։
Պատճառ 3. Սեքսուալ կողմ
40-ից 50 տարեկանում որոշ տղամարդկանց մոտ գալիս է եւս մի ճգնաժամ, որը հոգեբաններն անվանում են սեքսուալության կորստի վախ։ Հենց այդ տարիքում էլ գալիս է տղամարդու, այսպես ասած, կլիմաքսը եւ այն գիտակցումը, թե սեքսուալ գործառույթները կարող են ընկնել, որոշ տղամարդկանց մոտ ֆոբիայի են վերածվում։ Նրանք վախենում են անկողնում իրենց անկարողունակ դրսեւորել եւ այդ վախը հաղթահարելու համար փնտրում են հակառակում համոզվելու միջոց ամենատարբեր մեթոդներով։ Այդ մեթոդներից մեկն էլ երիտասարդ զուգընկերուհին է։
Wnews.am-ը ներկայացնում է հայտնի տղամարդկանց, ովքեր բաժանվել են իրենց տարեկից կանանցից եւ իրենց կյանքը կապել երիտասարդ կանանց հետ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ եւ Մելանիա Թրամփ
24 տարվա տարբերություն
Արմեն Ջիգարխանյան-Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայա
Դերասանը 80-ը բոլորելուն պես վերջնականապես որոշեց մաքրել անցյալը և բաժանվել ԱՄՆ-ում գտնվող իր կնոջից՝Տատյանայից, նոր կյանքը սկսելով իրենից 47 տարով երիտասարդ Վիտալինայի հետ։ Նրանց համատեղ կյանքը, սակայն, երկար չտեւեց։
Տիգրան Մնացականյան-Մարիամ Հովհաննիսյան
Դերասան Տիգրան Մնացականյանը նախորդ տարի բաժանվեց իր նախկին կնոջից՝ կյանքը կապելով իրենից 21 տարով երիտասարդ, 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանի հետ։ Իր հարցազրույցում նա նշել է, որ ամուսնալուծության պատճառն իր նոր սերն է եղել։
Հրանտ Թոխատյան-Լուիզա Ներսիսյան
Դերասանների միջեւ տարիքային տարբերությունը՝ 19 տարի է։
Լուիզա Ներսիսյանը Հրանտ Թոխատյանի երրորդ կինն է։ Նրանք համատեղ ունեն մեկ դուստր՝ Լիլին։
Վահագն Գալստյան-Լուսինե
Վերջերս հայտնի դարձավ, որ դերասան Վահագն Գալստյանն ու Շուշան Ղազարյանը շուրջ 14 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են: 40-ամյա դերասանի նոր ընտրյալը 28-ամյա Լուսինեն է:
Վահրամ Սահակյան-Զեմֆիրա Մարտիրոսյան
Հայ ժամանակակից գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը երկու տարի առաջ է օրինականացրել իր հարաբերությունները իրենից բավականին երիտասարդ Զեմֆիրա Մարտիրոսյանի հետ։
Աշոտ Սարգսյան-Լիկա Սալմայան
«Ինդիվիդում քասթինգ փրոդաքշն»-ի տնօրենը տեւական ժամանակ է հանդիպում է դերասանուհի Լիկա Սալմայանի հետ, ով իրենից փոքր է 16 տարով։
Ժամկետային զինծառայող, 1998 թվականի ծնված Արթուր Դավիթյանի հայրը օգոստոսից պետական դռներ է թակում՝ պաշտպանության նախարարությունից Վարդենիսի զորամաս, որտեղ ծառայում է որդին, այնտեղից՝ հոսպիտալներ, բուժմասեր: Նա վստահեցնում է, որ իր որդին տառապում է Ժիլբերի համախտանիշով, ժառանգական հիվանդությամբ, որն արտահայտվում է արյան մեջ բիլիռուբինի բարձրացմամբ, լյարդի, երբեմն փայծաղի մեծացմամբ:
Հայրը որդու հիվանդության մասին իմացել ե մեկ տարի առաջ, ձմեռային զորակոչի ժամանակ, երբ բժշկական փորձաքննությամբ բացահայտվեց, որ Արթուրի լյարդն ու փայծաղը մեծացած են, բիլիռուբինի պարունակությունը՝ նորմայից բարձր: Այն ժամանակ Արթուր Դավիթյանին 6 ամսվո տարկետման իրավունք տվեցին: Այսպես սկսվեց Արթուր Դավիթյանի բժշկական ոդիսականը:
Հուլիսին՝ ամառային զորակոչից առաջ, կրկին սկսվեցին հետազոտությունները՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, Կանազի հիվանդանոցում: Պատասխանները հակասական էին: «Յոլյանում բժիշկների կոնսիլիումը ասաց, որ այս անգամ ավելի վատ են անալիզների պատասխանները, որ պահանջվում է խորը հետազոտում»: Բայց ռազմաբժշկական հանձնաժողովը մի կողմ դրեց տատանումները և հուլիսի 24-ին տղային պիտանի ճանաչեց զինվորական ծառայության համար:
Զինվորի հոր բողոքները պաշտպանության նախարարություն, նախարարին կից հասարակական խորհրդին, ՄԻՊ գրասենյակ արդյուքն չտվեցին: Նրան անգամ հրաժարվում էին տրամադրել որդու բժշկական փաստաթղթերը:
Հայրը պատմում է, որ ծառայության առաջին իսկ շաբաթում որդու առողջությունը վատանում է: «Սկզբում ասում էր, լավ է: Բայց 6-րդ օրը սկսեց բողոքել որովայնի ցավերից, մեկ շաբաթից առաջին անգամ կորցրեց գիտակցությունը», — պատմում է հայրը:
Օգոստոսի 12-ին հիվանդ զինծառայողին բերում են Դադիվանքի եկեղեցի: Որոշված է լինում, որ եկեղեցին է զինվորական երդման արարողության համար ամենահարմար տեղը: Արթուրը ուշաթափվում է: «Տղաս սփրթնած, շնչակտուր էր լինում: Տարան, սիստեմա միացրեցին: Գյուղի բժիշկն անգամ եկավ, ասեց՝ երեխի փայծաղը մեծ է, ո՞նց են բերել բանակ»: Այստեղից տանում են ծառայության վայր՝ Վարդենիսի զորամասերից մեկը:
Կարճ ժամանակ անց տղան կրկին ուշաթափվում է, և օգոստոսին հետ են բերում Երևան, երեք ամսով պաrկացնում են Մուրացանի հոսպիտալում: «Իմ խնդրանքով անցկացվեց Ժիլբերի համախտանիշի անալիզ, ախտորոշումը հաստատվեց», — հիշում է հայրը: Բայց ռազմաբժշկական հանձնաժողովը նոր նիստ անցկացրեց , և Արթուրին կրկին տարան Վարդենիս:
Ըստ պաշտպանության նախարարի զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը հաստատելու մասին հրամանի, որով սահմանվում է զինվորական ծառայության հետ անհամատեղելի ֆիզիկական թերությունների և հիվանդությունների ցանկը, եթե արյան մեջ անուղղակի բիլիռուբինը կայուն 25մկ/մոլ լ.-ից ավելի է, ապա զորակոչիկներին տրվում է տարկետում մինչև մեկ տարի, որից հետո նշանակվում է կրկնակի փորձաքննություն, իսկ զինծառայողները պիտանի չեն»: Նման հիվանդներին ցուրտ և խոնավ պայնանները հակացուցված են:
«Իրեն հանել են պոստեր, ցուրտ, խոնավ տեղ, Օմարի լեռնանցքում, որը նման հիվանդներին օրենքով արգելված է: Զանգել էր, լաց էր լինում, հետո ճաշարան են տարել, « նարյադի» : Ասում է՝ աֆիցերները գիտեն, սաչոկ եմ ես, չեն սիրում ինձ, նագրուզկի տակ են դնում, կարծում են՝ ձևացնում եմ, որ հիվանդ եմ: Ինքը զինվոր է, իրեն որ ասում են՝ ստիպված ենթարկվում է: Բայց ինչո՞ւ: Սենց զինվո՞ր են տանում բանակ», — վրդովվում է հայրը: Մեզ հետ զրույցից մեկ օր առաջ որդին կրկին ուշաթափվել է:
Forrights.am-ը Արթուր Դավիթյանի հոր հետ զրույցից անմիջապես հետո կապ հաստատեց զորամասի հրամանատարության հետ: Անձնակազմի գծով հրամանատար Եղիկյանը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ Արթուր Դավիթյանը այսօր տեղափողվել է բուժմաս, իսկ առավոտյան նրան կրկին տեղափոխելու են Վարդենիսի հոսպիտալ: «Այսօր ես ինքս, կորպուսի «նաչմեդը» նրան նայել ենք: Նա երեք անգամ հետազոտություն է անցել հոսպիտալներում, Երևանում մի քանի ամիս պարկել է, հիմա նորից ուղարկում ենք Վարդենիս, հոսպիտալ : Բժիկշները որոշում են տվել, որ 15-ից 18-ը տանենք հոսպիտալ ստուգման, տանում ենք»:
Նրան « սաչոկի» պե՞ս եք վերաբերվում:
— Այդպիսի բան չկա, նա կիրթ, լավ երեխա է, գանգատվել է, որ հիվանդ է, տարել ենք ստուգման, նրան պոստ չենք հանել:
— Բայց ոնց որ հանել եք մի անգամ:
— Ես էլ 25 տարի եմ գնացել պոստեր, հետո ի՞նչ: Մի կես ժամ առաջ նրա մոտ էի: Լավ կլինի: Վաղը էլի կտանենք Վարդենիս:
— Բայց Վարդենիսում արդեն ստուգել են ու ուղարկել են նորից ծառայության:
— Եթե որոշեն, որ հիվանդ է, ուրեմն, հիվանդ է, առողջ է՝ ուրեմն, առողջ է: Դա բժիշկների գործն է: Մենք ստեղ ինչո՞ւ պետք է հիվանդ երեխա պահենք:
Ermenihaber.am: Չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վատիկանյան այցի կապակցությամբ 24 ժամով արգելվել էր հանրահավաքների կազմակերպումը, այնուամենայնիվ, մի խումբ մարդիկ կարողացել են բողոքի ցույց իրականացնել։
Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ ցուցարարները, իրենց ձեռքերում պահելով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դրոշները, բողոքել են Թուրքիայի գործողություններից Աֆրինում, որտեղ տեղի քրդական ուժերի դեմ Անկարան սկսել է «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան։
Բողոքի ցույցն ուղեկցվել է Իտալիայի ոստիկանության հետ բախումներով, որոնց ժամանակ տուժածներ են գրանցվել: Աղբյուրի տեղեկացմամբ՝ կան նույնիսկ ծանր վիրավորներ։
Ոստիկանությունը, արցունքաբեր գազ կիրառելով, փորձել է ցրել ցույցի մասնակիցներին։ Որոշ մարդիկ բերման են ենթարկվել, իսկ վիրավորները հոսպիտալացվել են։
«Дом 2» հեռուստանախագծի աստղին սպանել են, իսկ հետո՝ բռնաբարել դիահերձարանում։ Օքսանա Ապլեկաեւային սպանել էին տասը տարի առաջ։ Սակայն միայն հիմա են բացահայտվել սկանդալային համբավ ունեցող հեռուստաշոուի աստղի մահվան սարսափելի մանրամասները։
«Դնին» գրում է, որ շնչահեղձ եղած Օքսանա Ապլեկաեւայի մարմինը գտել էին Մոսկվա – Իստրա մայրուղու վրա 2008-ի սեպտեմբերի 9-ին։ Քննության վարկածով՝ աղջկան դաժանաբար սպանել էր նրա սիրեկանը, որին նա վարակել էր սեռական հիվանդությամբ։ Միայն հետո են բացահայտվել նրա մահվան սարսափելի մանրամասները։ Եվ այսպես, պարզվել է, որ բռնաբարողն ու մարդասպանը երկու տարբեր մարդիկ են։ Իսկ ամենասարսափելին այն է, որ սեռական ակտը տեղի էր ունեցել Ապլեկաեւայի մահից հետո արդեն։ Պարզվում է, որ կենսաբանական նյութի նմուշները, որոնք հայտնաբերվել են դժբախտ աղջկա մարմնի մեջ, պատկանում էին Մոսկովյան մարզի քաղաքային հիվանդանոցի Իստրայի բաժանմունքի դատաբժշկական փորձագետ Ալեքսանդր Ալուկաեւին։ Ամեն ինչ տեղի էր ունեցել Իստրայի դիահերձարանում։
Հանգամանքները երկու ամիս առաջ են բացահայտվել։ Ալեքսանդրա Ալուկաեւին տարել են քննչական մեկուսարան։ Սակայն նրան սպառնում է պատիժ ընդամենը հանգուցյալների մարմինների հանդեպ անարգանքի համար։
Նշենք, որ Օքսանա Ապլեկաեւայի մարդասպանին առայսօր չեն հայտնաբերել։ Հետաքննության ընթացքում ստուգել են տեսախցիկների ձայնագրությունները, մարդասպանի նոթատետրի ու համակարգչի տվյալները, խուզարկություն են իրականացրել Օքսանայի բնակարանում, հարցում են իրականացրել աղջկա մտերիմների շրջանում։ Եղել են նաեւ երեք կասկածյալներ, բայց բոլոր այդ տղամարդիկ կարողացել են ապացուցել իրենց անմեղությունը։
Հայաստանի Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ներման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով ներման բացառիկ իրավունքն այլևս ՀՀ նախագահի մենաշնորհը չէ:
Մասնավորապես, 2005 թվականի Սահմանադրության 55-րդ հոդվածի վերջին 17-րդ կետում ասվում է. ՀՀ նախագահը ներում է շնորհում դատապարտյալներին: Նախագահին կից գործել է Ներման հարցերի հանձնաժողով, որը քննել է ներման խնդրագրերը, և իր եզրակացությամբ այն ներկայացրել հանրապետության նախագահին, ով էլ միանձնյա որոշել է՝ բավարարե՞լ ներման միջնորդությունը, թե՞ մերժել:
Այժմ այդ կարգը ամբողջությամբ փոխվում է: Նախատեսվում է, որ պետք է լինի լայն ներկայացվածություն ունեցող հանձնաժողով, որի անդամները դատապարտյալներին ներում շնորհելու վերաբերյալ առաջարկություն են ներկայացնելու Հանրապետության նախագահին, որից հետո նախագահը կարող է կամ ներում շնորհել, կամ իր առարկություններով վերադարձնել ներկայացնող մարմին:
Հատկանշական է, որ եթե ներկայացնող մարմինը, այնուամենայնիվ, պնդի իր առաջարկությունը, ապա Հանրապետության նախագահը կամ պետք է ներում շնորհի դատապարտյալին, կամ դիմի Սահմանադրական դատարան:
Այսինքն մի կողմից սահմանադրական փոփոխություններով, որոնք ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ից, նախագահի ներում շնորհելու լիզորությունը, կարծես թե, պահպանվում է, բայց իրականում այդ որոշումը կայացվում է բոլորովին այլ գերատեսչությունում, իսկ ՀՀ նախագահին մնում է կամ համաձայնել, կամ դիմել ՍԴ:
ԱԺ ներկայացված «Ներման մասին» օրենքի նախագծից հասկանալի է դառնում, որ ներում շնորհողը վարչապետն է, և նա կարող է ներում շնորհել, անգամ այն դեպքում, երբ նախագահը համաձայն չէ վարչապետի որոշման հետ: Իհարկե, ՀՀ նախագահը կարող է նաև չստորագրել ներկայացված հրամանագրի նախագիծը, բայց դա շատ մեծ նշանակություն չունի, որովհետև այն առանց նախագահի ստորագրության էլ կարող է օրենքի ուժ ստանալ:
Օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ պետաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մի շարք պատգամավորներ հանդես եկան իրենց առարկություններրով: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ այս օրինագծով ներման իրավունքը ձեւականորեն պահպանվել է ՀՀ նախագահի իրավասությունների շրջանակներում, բայց, ըստ էության, այնպիսի ընթացակարգ է սահմանված, որ վարչապետի ցանկության բացակայության դեպքում, ՀՀ նախագահն իրավաբանորեն անգամ զրկվում է ներում շնորհելու իրավունքից:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նոր օրինագիծը բնորոշեց որպես դատապարտյալներին ներում շնորհելու իրավունքը նախագահի ձեռքից վերցնելու նախագիծ։
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է միջուկային զենքով հարձակվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նստավայրի վրա: Նման հայտարարությամբ քաղաքական գործիչը հանդես է եկել «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյեւի հետ» հաղորդման եթերում: Տեսանյութը հասանելի է YouTube- ում:
«Փոքրիկ մի ռումբ: Ոչ թե մեծ Հիրոսիմա, այլ՝ փոքրիկ: Այ այնտեղ, որտեղ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի նստավայրն է: Փոքրիկ մի փոսորակիկ, օրինակ …Աշխատում է 10 կիլոմետրի վրա: Կարո՞ղ եք հասկանալ »,- ասել է քաղաքագետը, փոխանցում է «Լենտա»-ն:
«Օրինակ, 1 լիտր օղի խմել, թե՞՝ 30 գրամ: Կա՞ տարբերություն: 30 գրամը նորմալ է գնում…Լավ, ճառագայթումը նվազագույն կլինի: Բայց կրկնում եմ, այս ամենը նվազագույն կերպով է պետք ապահովել: Չէ՞ որ կարելի է դրան հասնել», — հավելել է Ժիրինովսկին:
https://www.youtube.com/watch?v=cv8GpjpjXW0
armtimes.com- ը գրում է.ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գաղտնի է պահում, թե արդյոք Հայաստանում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեղադրանքով հետախուզվող ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Քուրքյանի ՀՀ-ում գտնվող հանցակիցները հայտնաբերվե՞լ են, թե՞ ոչ:
2017 թվականի դեկտեմբերին 14-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ Հայաստանում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեղադրանքով ԱՄՆ քաղաքացի է հետախուզվում:
Ըստ այդ նույն հաղորդագրության՝ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկվում են միջոցներ ՀՀ-ում գտնվող Ռ.Ք.-ի հանցակիցներին պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին հարցում էինք ուղարկել պարզելու, թե գործն ի՞նչ փուլում է, Ռոբերտ Քուրքյանի հանցակիցները պարզվել են արդյո՞ք եւ նրանք հայտնաբերվե՞լ են, թե՞ ոչ: Ինչպես նաեւ հետաքրքրվել էինք, թե սույն քրեական գործի շրջանակներում, բացի Ռոբերտ Քուրքյանից, այլ կասկածյալներ, կամ մեղադրյալներ կա՞ն, թե՞ ոչ:
Ի պատասխան մեր հարցման ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը մի «երկարաշունչ» եւ «ցնցող» պատասխան է գրել: «Հայտնում ենք, որ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի քննության վերաբերյալ ԱԱԾ-ն արդեն իսկ տարածել է համապատասխան հաղորդագրություն, ուստի ելնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201 հոդվածով սահմանված՝ նախնական քննության տվյալների հրապարկման անթույլատրելիության պահանջից, նախաքննական մարմինը ներկայումս ոչ նպատակահարմար է գտնում հրապարակել նախաքննությամբ ձեռք բերված այլ տվյալներ»,- մասնավորապես, պատասխանել է ԱԱԾ գնդապետը: Չի բացառվում, որ այնուամենայնիվ, «հանցակիցները» հայտնաբերված են եւ գտնվում են ԱԱԾ նկուղում (ԿԳԲ-ի պադվալ), սակայն ԱԱԾ-ն այս փուլում «անթույլատրելի» է համարում դրա մասին հայտնելը:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին: «Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Ռ.Ք.-ն Հայաստանի Հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու (…) պայթյուններ եւ հանրավտանգ այլ գործողություններ իրականացնելու համար մարդկանց հավաքագրելով փորձել է ստեղծել հանցավոր համագործակցություն՝ դրան մասնակից դարձնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ «ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ նույն անձը խորհուրդներով, ցուցումներով, ինչպես նաեւ միջոցներ տրամադրելով նախապատրաստել է հանցակիցների միջոցով ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների իրականացում»:
«Սերժ Սարգսյանի իշխանությունը փորձում է նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո պետական կառավարման ողջ լծակները կենտրոնացնել վարչապետի ձեռքում: Ու քանի որ հենց Սերժ Սարգսյանն է համարվում վարչապետի հիմնական թեկնածուն, փորձ է արվում պետական կառավարման մարմինների գործունեությանն առնչվող ողջ օրենսդրությունը հենց այդ տրամաբանությամբ գրել` օծելով նրան լայն լիազորություններ: Ու բանն այնտեղ է հասել, որ ներկայացված օրենսդրական նախագծերն իրենց բովանդակությամբ արդեն հակասությունների մեջ են մտնում Սահմանադրության հետ:
Ըստ երկրի մայր օրենքի 135 հոդվածի` նախագահը օրենքով սահմանված դեպքերում և կարգով ներում է շնորհում դատապարտյալներին: Բայց ԱԺ ներկայացված «Ներման մասին» օրինագծի համաձայն` նախագահը ներում շնորհելու է վարչապետի առաջարկությամբ:
Այսինքն` մինչև համապատասխան առաջարկը նախագահին ներկայացնելը ներման հետ կապված ողջ գործընթացը կարգավորելու է վարչապետը: Ավելին` եթե նախագահը համառի և չընդունի վարչապետի առաջարկը, այնուամենայնիվ, փաստաթուղթն ուժի մեջ է մտնելու իրավունքի ուժով: Ասել է թե՝ այս հարցում որոշողը լինելու է վարչապետը:
Օրենսդրությունն այս տրամաբանությամբ գրելը, թերևս, պատահական չէ. ինչպես հիշում եք` վերջին տարիներին համապետական բոլոր ընտրությունների նախաշեմին իշխանությունների օգտին աշխատելու դիմաց բանտերից ազատ արձակվեցին քրեական տարրերը, որոնք տեղամասերի մոտ արդյունավետ կազմակերպում էին ընտրական պրոցեսը: և հիմա Սերժ Սարգսյանն այս կարևոր գործիքը պահում է իր ձեռքում նաև հաջորդ ընտրությունների ժամանակ անարգել գործածելու նպատակով: Բացի այդ` նա ապահովագրում է իրեն, որպեսզի հանկարծ իր հրահանգով կալանավորված որևէ քաղբանտարկյալ ազատ չարձակվի»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Գիտենք, որ Աստված բարու համար գործակից է լինում նրանց, ովքեր սիրում են իրեն և կանչվել են ըստ նրա ծրագրի, որովհետև Աստված սկզբից էր ճանաչում նրանց և սկզբից էլ սահմանեց, որ նրանք լինեն իր Որդու հարազատ պատկերը, որպեսզի Հիսուսը լինի անդրանիկը բազում եղբայրների մեջ։ Ում որ սկզբից սահմանել էր, նրանց նաև կանչեց, կանչվածներին նաև արդարացրեց և արդարացվածներին էլ փառավորեց։
Ի՞նչ կարող ենք ասել այս բոլորից հետո։ Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել։ Եթե Աստված իր Որդուն իսկ չխնայեց, այլ նրան մինչև անգամ մահվան մատնեց մեզ համար, նրա հետ նաև ամեն բան չի՞ շնորհելու մեզ։ Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծու ընտրյալներին։ Ոչ ոք, քանի որ Աստված է, որ արդարացնում է։ Կամ ո՞վ է դատապարտելու։ Հիսուս Քրիստո՞սը, որ մեռավ մեզ համար, բայց մանավանդ հարություն առավ և այժմ Աստծու աջ կողմում է ու բարեխոսում է մեզ համար։ Իհարկե, ո՛չ։ Ուրեմն ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղությո՞ւնը, անձկությու՞նը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը կամ սո՞ւրը։ Ինչպես գրված է սաղմոսներում. «Քեզ համար են մարդիկ մեզ սպանում ամեն օր, ոչխարի պես սպանդանոց են տանում»։
Բայց այս բոլորից շա՜տ ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով սիրեց մեզ, որովհետև վստահ եմ, որ ո՛չ մահը և ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ չար ոգիների իշխանությունները, ո՛չ ներկան և ո՛չ գալիքը, ո՛չ էլ որևէ զորություն, ո՛չ վերին և ո՛չ ներքին աշխարհները, ո՛չ էլ ուրիշ ստեղծագործություն, ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որը մենք ճանաչեցինք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 8:28-39)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Փետրվարի 5-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղից մոտ 2 կմ դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարի մոտակայքում գտնվող ավազի հանքի տարածքում հայտնաբերվել են արկեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.