23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՄՆ նախագահը Պատրիկ Հովակիմյանին առաջադրել է արդարադատության նախարարության բարձր պաշտոնի
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունն ԱՄՆ արդարադատության նախարարության օտարերկրյա հայցադիմումների հանձնաժողովի անդամի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
Առաջարկները քննարկման համար ուղարկվել են Սենատին: Հավանության արժանանալու պարագայում Հովակիմյանը հանձնաժողովի անդամի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը:
Պատրիկ Հովակիմյանը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հարավային շրջանի դատախազի օգնականն է: Նա զբաղվում է կոռուպցիայի, ինչպես նաև գործարարների և կառավարության ներկայացուցիչների կողմից ֆինանսական շարժառիթ ունեցող հանցագործությունների քննությամբ: Իրավաբանության դոկտորի աստիճան է ստացել Սթենֆորդի իրավունքի դպրոցում:
Հայ գործարարների ցանցը որոշել է աջակցել «հայթեքի» սկսնակ նախագծերին։
Անօդաչու թռչող սարքերի ստեղծման հայկական նախագծերը կարող են հաջողակ բիզնեսի վերածվել։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց հայտնի ամերիկացի գործարար, Flagship Pioneering ներդրումային ընկերության ղեկավար Նուբար Աֆեյանը։
Աֆեյանը 38 ստարթափի հիմնադիր է, հիմնականում բիոտեխնոլոգիաների ոլորտում։ Նա հերթական անգամ ժամանել է Հայաստան Science and Technology Angels Network–ը ներկայացնելու համար։ Սա Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի նախագծերից (FAST) մեկն է, որի ղեկավարները խոշոր հայ ձեռնարկատերերն ու գիտնականներն են։
«Հայաստանում արդեն ՏՏ ոլորտի հաջողված ընկերություններ կան, սակայն կան նաև լավ նախագծեր կապված անօդաչու թռչող սարքերի և միկրոէլեկտրոնիկայի հետ։ Դրանցից որոշները տեսել եմ։ Կարծում եմ, արժե դրանց վրա շարունակել աշխատել։ Միջազգային շուկայում դրանք կարող են հաջողություն ունենալ», – հայտնեց նա։
Հայաստանում ավելի շատ աջակցության կարիք ունեն ինժեներներն ու գիտնականները, քան ծրագրավորողները։ ՏՏ–ի սարքավորումների մեջ ներդրում անել պետք չէ։ Իսկ ինժեներիայում, բիոտեխնոլոգիաներում, օպտիկայում սարքավորումների պակաս կա։ «Կանոնավոր կապեր պետք է հաստատել նաև արտերկրի գործընկերների հետ, այդ թվում սփյուռքում։ Այժմ դրանք ոչ կանոնավոր, եզակի բնույթ են կրում։ Ուզում ենք աջակցել նաև այս հարցում», – ասաց Աֆեյանը։
FAST հիմնադրամի հասցեին սկսնակ մշակողների թիմերը կարող են հայտեր ներկայացնել, դրանք կկարողանան ընտրել վենչուրային ներդրողները (բիզնես–հրեշտակներ)։ «Հրեշտակ» նրանց անվանում են ռիսկային նախագծերում ներդրում անելու պատրաստակամության համար, նախագծեր, որոնք բանկերը չեն ֆինանսավորում։
Նման 18 ներդրող կա։ Այդ թվում` հայտնի Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև Իգոր Խալաթյանը (Oracle-ի փոխնախագահ), Իգոր Ավանեսյանը («Ակ Բարս» բանկի տնօրենների խորհրդի անդամ), ռուսաստանցի գործարար Արթուր Ալավերդյանը («ՊրոֆԽոլոդ» ընկերության սեփականատեր) և այլն։
Ստարթափերի համար «օգնության դրամարկղում» այդ 18 ներդրողներն առաջին չորս տարիների ընթացքում 10 հազար դոլարի ներդրում են անելու և 20–ական հազար` հինգերորդ տարվանից սկսած։ Սակայն «թռնել կօգնեն» ոչ միայն գումարով, այլև խորհրդատվությամբ, թե ինչպես նախագծեր կազմել և արտասահմանյան հաճախորդների «բռնել»։
Աղբյուր ՝ armeniasputnik.am
Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա տվյալ դատական գործը քննած դատավորները կենթարկվեն պատասխանատվության: Ազգային ժողովում Դատական օրենսգրքի երկրորդ ընթերցմամբ քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:
«Պետական կառավարման մեջ անպատասխանատու որևէ սուբյեկտի պաշտոնավարումը վտանգավոր է: Տասը տարուց ավելի է՝ ես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն եմ ու եզրակացրել եմ՝ քանի դեռ մենք չբարձրացնենք դատավորների պատասխանատվության հարցը, մեր ակնկալած որակի արդարադատություն չենք ունենա։ Առավոտից երեկո սեմինարներ անենք դատավորների համար, գիշեր-ցերեկ կոնֆերանսներ անենք, վերապատրաստենք, չգիտեմ՝ ինչեր անենք, արդյունք չի տալիս։ Հետևաբար՝ ես սկզբունքորեն գտնում եմ, որ շատ կարևոր է, որ մենք բարձրացնենք դատավորների պատասխանատվության հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա։
Պատգամավորի խոսքով՝ Դատական օրենսգրքի նախագծով մանրամասն կարգավորվում է այդ հարցը։ Մասնավորապես, նա հստակեցրեց, որ ՄԻԵԴ վճիռների հիման վրա, երբ ճանաչվում է խախտման փաստը, դատավորը ենթարկվելու է պատասխանատվության։ Այսինքն՝ ՄԻԵԴ վճիռը կարող է հիմք հանդիսանալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նկատեց, որ ՄԻԵԴ հասնելու համար քաղաքացին պետք է սպառի հայաստանյան երեք դատական ատյանները՝ առաջին ատյանի դատարան, Վերաքննիչ դատարան, Վճռաբեկ դատարան և հետաքրքրվեց. «Ո՞ր դատավորն է ենթակա պատասխանատվության կոնվենցիայի դրույթը խախտելու համար»։
Ի պատասխան Կոստանյանն ասաց, որ բոլոր ատյանների դատավորներն էլ, ովքեր ներգրավված են եղել այդ գործում, ենթակա են պատասխանատվության։
Երեկ Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի նվեր է փոխանցել Հռոմի պապին:
Ըստ BBC-ի թուրքական ծառայության՝ Էրդողանը Պոլսի համայնապատկերով կտավ, ինչպես նաև Մևլանայի («Մևլանա» միաբանության հիմնադիր Ջալալեդդին Ռումիի պատվո անունը) մասին մի քանի գիրք է նվիրել Հռոմի պապին:
https://www.youtube.com/watch?v=78hhvldB4m4
Հայերի և քրիստոնյա այլ ազգերի արյունալի կոտորածները իրականացնելու համար «Կարմիր սուլթան» մականունով հայտնի Օսմանյան կայսրության սուլթաններից Աբդուլ Համիդ 2-րդի ծոռ Օրհան Օսմանօղլուն զուգահեռներ է անցկացրել իր պապի ու Էրդողանի ճակատագրերի միջև:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Բուրսայում հիմնված Աբդուլ Համիդի անվան մշակույթի և կրթության կենտրոնում ելույթ ունեցած Օսմանօղլուն երախտագիտություն է հայտնել Էրդողանին՝ «15 տարում Թուրքերի պատմությունն ու ազգային գաղափարախոսությունը իրենց վերադարձնելու համար»:
«11 տարեկանում եկա Թուրքիա: 13 տարեկանում ցանկացա այցելել պապիկիս դամբարան: Երբ դամբարան հասնելուն պես «պապիկ» բացականչեցի, այնտեղ ինձ սաստեցին. «Սու՛ս, ի՞նչ ես անում: Աբդուլ Համիդին հիշում ենք, որպես «Կարմիր սուլթան»: Որտեղից ու՞ր ենք հասել: Այսօր Աբդուլ Համիդի անվան կենտրոններ ենք հիմնում, նրա անունով դպրոցներ ենք բացում»,- ասել է Օսմանօղլուն:
Կարմիր սուլթանի ծոռը զուգահեռներ է անցկացրել իր պապի ու Էրդողանի ճակատագրերի միջև: Ըստ Օսմանօղլուի՝ իր պապը շատ թշնամիներ է ունեցել, ժամանակի պետական ու կրոնական գործիչները չեն հասկացել նրան, ինչի պատճառով էլ մենակ է մնացել ու գահընկեց արվել:
«Մարտի 31-ի դեպքը և նրան գահընկեց անելու ժամանակները նման են մեր ժամանակներին: Նույնն են պարոն Էրդողանի գլխին եկածները: Պետք է շատ ուշադիր լինենք ու նայենք, թե ովքեր էին այն ժամանակվա (սուլթանի-խմբ.) թշնամիները: Թշնամի երկրներ ուներ, ընտանիքի անդամներից թշնամիներ ուներ: Այսօր Էրդողանը նույն պայքարն է մղում: Պետք է ուշադիր լինենք ու դասեր քաղենք անցյալից»,- ասել է արյունարբու սուլթանի ծոռը:
Անշարժ գույքի շուկայում աշխուժություն է նկատվում, նախորդ տարեվերջին արդեն անշարժ գույքի գները բարձրացել են:
Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ անշարժ գույքի մեկ քմ գները 2017 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բարձրացել են: Թանկացել են Երևանի բոլոր վարչական շրջանների բնակարանների գների, բարձրացում կա նաև մարզերում:
Ինչո՞վ է պայմանավորված այս աշխուժությունը, հաշվի առնելով այն, որ 2017 թվականին մարդկանց սոցիալ-տնետսական պայմանների բարելավում չի եղել: Մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդկանց արդեն հետաքրքրում է անշարժ գույքը,առավել ևս դրսից եկողներն են հետաքրքրված անշարժ գույք գնելով, նրանց թվում են նաև խոպանչիները: Անշարժ գույքը վաճառողների մեծ մասը կարիքից դրդված են վաճառում, ինչը կազմում է վաճառողների 70 տոկոսը:
Կան նաև երկրից գնացողներ, ովքեր վաճառում են իրենց բնակարանը:
Փետրվարի 6-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Թուրքիա հարցում են ուղարկել՝ խնդրելով համագործակցել իրենց հետ Սիրիայում խոցված Սու-25 գրոհիչի բեկորները ստանալու հարցում: ՌԴ ՊՆ հաղոդրագրությունը փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Ռուսաստանյան կողմը հարցում է ուղարկել թուրքական կողմին՝ փետրվարի 3-ին Սիրիայի Իդլիբ նահանգի երկնքում ահաբեկիչների կողմից դյուրակիր զենիթահրթիռային համալիրով խոցված ռուսաստանյան Սու-25 գրոհիչի բեկորները ստանալու հարցում համագործակցելու համար», – նշում է ՌԴ ՊՆ-ն:
Ռուսաստանի ՊՆ-ն նաև հույս ունի Սու-25-ների բեկորների ուսումնասիրման միջոցով պարզել, թե այն խոցելու համար օգտագործված դյուրակիր ԶՀՀ-ն որտեղ էր արտադրվել և ինչ խողովակներով էր հասել ահաբեկիչներին:
Հիշեցնենք, որ ռուսաստանյան ինքնաթիռը խոցվել էր Սիրիայի Իդլիբի «ապաէսկալացման» գոտում՝ Թուրքիայի պատասխանատվության շրջանում: Թեև Ռդ աղբյուրները նշում են, որ այն խոցել են «Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման (նախկին անվանումն է, ներկայում՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ») անդամները, սակայն խոցման տեսանյութերը տարածել էր մեկ այլ խմբավորում՝ «Ջեյշ ալ Անսարը»:
Հատկանշական է, որ այս խմբավորումը, առնվազն նախորդ տարիներին, կապ է ունեցել Թուրքիայի օժանդակությամբ Սիրիայում գործող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման հետ:
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հայտարարությունների վերաբերյալ
Երեկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում «Իրավունքը մղվել է երկրորդ պլան» վերտառությամբ գրառում էր կատարել՝ նշելով, որ տեղի է ունեցել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կոպիտ խախտում:
ՀՀ արդարադատության նախարարությունն այս առնչությամբ հիշեցնում է որ 06.02.2018թ. ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված և ՀՀ ԱԺ կողմից 21.12.2017թ. առաջին ընթերցմամբ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագծի փաթեթը: Նախագծի փաթեթի քննարկման ընթացքում Կառավարության ներկայացուցիչը առաջարկել է փոփոխություններ կատարել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում՝ լրամշակելով դատական սանկցիաներին վերաբերող դրույթները, ինչպես նաև առաջարկել է նախագծերի փաթեթը լրացնել ևս երկու՝ ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերով, որոնցով նախատեսվում էր դատավարական նշված երկու օրենսգրքերում ևս կատարել փոփոխություններ դատական սանկցիաների դրույթներում: Նշված առաջարկները քվեարկվել են գլխադասային հանձնաժողովում, և նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը ԱԺ երկրորդ ընթերցմանը ներկայացնելու վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն:
Պարոն Զոհրաբյանի կարծիքով նշվածը հակասում է ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 41-րդ , 69-րդ և 81-րդ հոդվածներին, քանի որ ըստ նրա, նախագծի հեղինակը բաց է թողել նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացնելու երկշաբաթյա ժամկետը, ինչպես նաև առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի փաթեթն առաջարկել է լրացնել երկու նոր նախագծերով, որոնք առաջին ընթերցում չեն անցել: Նման դիրքորոշում հայտնել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր տեղի ունեցած ԱԺ նիստում:
Այսպիսով, ՀՀ արդարադարադատության նախարարությունը հայտարարում է.
1. Աժ առաջին ընթերցմամբ ներկայացված նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման ժամկետի մասով
«ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածը սահմանում է երկրորդ ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում օրենքի նախագծի նախնական քննարկման կարգը, նշելով (82-րդ հոդվածի 2-րդ մաս), որ հարցը հանձնաժողովում քննարկվում է Կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-5-րդ և 8-րդ մասերով սահմանված կարգով:
ԱԺ կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն հեղինակը կարող է իր զեկուցման ընթացքում կամ եզրափակիչ ելույթում նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, ինչպես նաև հայտնել սահմանված կարգով ներկայացված մյուս առաջարկների վերաբերյալ իր դիրքորոշումը:
2. ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված նախագծերի փաթեթը նոր նախագծերով համալրելու մասով
Համաձայն ՀՀ ԱԺ կանոնակարգի 65-րդ հոդվածի՝ օրենքի նախագծի համար Կանոնակարգով սահմանված դրույթները տարածվում են նաև օրենքների նախագծերի փաթեթի վրա: Այսինքն, նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու դրույթները հավասարապես վերաբերվում են ինչպես նախագծին, այնպես էլ՝ նախագծերի փաթեթին, և նախագծերի փաթեթի հեղինակը կարող է առաջարկել փաթեթից հանել որևէ նախագիծ, լրամշակլել փաթեթում առկա նախագիծը կամ փաթեթը լրամշակել նոր նախագծով: Սա տրամաբանական է, քանի որ ԱԺ կողմից նախագծերի փաթեթում ներառված նախագծերը քվեարկության են դրվում ոչ թե առանձին-առանձին, այլ՝ մեկ ամբողջական փաթեթով:
Այս տրամաբանությունն է դրված Ազգային ժողովի` 2016 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ հաստատված Աշխատակարգի հիմքում: Մասնավորապես՝ Աշխատակարգի 42-րդ կետը սահմանում է, որ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված գրավոր առաջարկները, ինչպես նաև նախագծի քննարկման ընթացքում ներկայացված առաջարկները հանձնաժողովի նիստում քվեարկության են դրվում հետևյալ հերթականությամբ.
2) նախագծերի փաթեթը համալրել նախագծով.
Աշխատակարգի VIII գլխով, որը կարգավորում է այդ թվում ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելու կարգը, սահմանում է (կետ 40), որ գրությանը կից ներկայացվում են՝ 2) լրացվող օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը, եթե օրենսդրական նախաձեռնությունը կամ օրենքների նախագծերի փաթեթն առաջարկվում է լրացնել նոր նախագծով:
Այսպիսով, նշված դրույթներն ուղղակիորեն վկայում են, որ առաջարկ կարող է ներկայացվել նախագծերի փաթեթի վերաբերյալ, ընդ որում, ներկայացված առաջարկները կարող են վերաբերել նաև նախագծերի փաթեթը նոր նախագծերով համալրելուն:
Հիմք ընդունելով վերը նշվածը, ՀՀ արդարադատության նախարարությունն արձանագրում է, որ ՀՀ կառավարության ներկայացուցչի կողմից 05.02.2018թ. պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ ներկայացված նախագծի վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում՝ նախագծերի փաթեթը նոր նախագծերով համալրելու առաջարկություններ ներկայացնելը, այդ առաջարկները գլխադասային հանձնաժողովի կողմից քննարկելը, դրանց վերաբերյալ քվեարկություն կազմակերպելը և նախագծերի լրամշակված փաթեթի վերաբերյալ դրական եզրակացություն տալը լիովին համապատասխանում է ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջներին:
Դերասանուհի Մերի Մակարյանն ԱՄՆ-ում նոր աշխատանք է գտել: Ամուսնությունից հետո Լոս Անջելես տեղափոխված դերասանուհին տեղի հայկական հեռուստաալիքներից մեկում առավոտյան հաղորդում է վարելու: Այս մասին Մերին տեղեկացրել է՝ իր Instagram-ի story հատվածում կարճ հոլովակ հրապարակելով:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Asekose.am-ի հետ զրույցի ժամանակ Մերին նշել էր, որ հեռուստադիտողներն ու իր երկրպագուները կշարունակեն իրեն տեսնել էկրաններին.«Այո, ինձ կշարունակեն տեսնել էկրաններին: Հայաստանում թե ԱՄՆ-ում ապրելը որոշակի առումով կապված է նաև իմ աշխատանքի հետ: Եթե այստեղ առաջարկ ունենամ, այստեղ կմնանք, եթե այնտեղ՝ ապա այնտեղ կապրենք այդ շրջանում»:
«Փյունիկ » ֆուտբոլային ակումբի նախկին խաղացող, այժմ բրիտանական Whitchurch Alport ֆուտբոլային ակումբում հանդես եկող Հովիկ Ներսեսյանը սարսափած է հայրենիք վերադառնալու մտքից: Բանն այն է, որ նա օրենսդրական վերջին փոփոխություններից հետո պետք է ծառայի հայոց բանակում, դրա հետևանքով նա պետք է լքի Մեծ Բրիտանիան:
«Իմ երկրում ինձ են փնտրում: Եթե ես վերադառնամ, ապա ինձ կամ բանտ կնստացնեն, կամ կուղարկեն բանակ, որտեղ իմ կյանքը վտանգի տակ է լինելու»,- Shropshirestar պարբերականին ասել է նա:
Հովիկը Մեծ Բրիտանիա է մեկնել երկու տարի առաջ, երբ բոլոր մարզիկներն օրենքով տարկետման իրավունք ունեին:
«Հիմա հաշվի չեն առնում, որ դու ֆուտբոլիստ ես: Կառավարությունը բոլորին ուղարկում է կռիվ: Ես ադրբեջանական լուրերով կարդում եմ, որ ամեն օր հայ զինվորներ են մահանում: Ես այստեղ անվտանգ եմ, ցանկանում եմ ապրել այստեղ, հույս ունեմ՝ դատարանը լավ որոշում կկայացնի»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկումների ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մանրամասնել էր, որ բանակից տարկետում կստանան միայն լավագույն մարզիկները. «3-4 տարով տարկետում կստանան միայն Օլիմպիական խաղերում, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում 1-4–րդ տեղերը զբաղեցրած մարզիկները։ Եթե այդ ժամանակահատվածում նրանք չկրկնեն իրենց արդյունքները, նրանք բանակ կզորակոչվեն։ Այդ պատճառով նրանց համար դա նոր խթան կդառնա ավելի արագ վազել եւ ավելի բարձր ցատկել»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.