23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը կարծես աստիճանաբար սպառում է իրեն՝ զիջելով առաջատարի դիրքերը։
«ՎիվաՍելին» վստահելով որպես հին օպերատորի՝ շատ բաժանորդներ փորձում են օգտվել ընկերության ինտերնետային ծառայություններից ու նույնքան հաճախ էլ փոշմանում իրենց ընտրության համար։
Սա այն կապն է, որից օգտվել չարժե․ արդեն որերորդ անգամ այս եզրահանգման են գալիս բաժանորդները։
Մի խոսքով՝ ընկերության և բաժանորդի միջև փոխվստահություն այլևս չկա, քանի որ ամեն օր բաժանորդներն իրենց խաբված են զգում։ Այսպես վերջերս ինտերնետ կապից օգտվող բաժանորդներից մեկը ևս դարձավ խաբեության զոհ։
Վերջինս ինտերնետ ծառայություններին ծանոթանալու համար այցելում է Հյուսիսային պողոտայում տեղակայված գրասենյակ և խնդրում իրեն տրամադրել մի կապ, որից կարող են միանալ և անխափան աշխատել ևս 4 համակարգիչ։
«ՎիվաՍելի» աշխատակցուհին բարի ու սիրալիր ժպիտով խաբում է հաճախորդին՝ նշելով, որ իրեն այս պահին առաջարկում են մի կապ, որը կարող է սպառվել 4 ամսվա ընթացքում, իսկ բաժանորդի ներկայացրած տարբերակի դեպքում, այսինքն՝ 4 համակարգչի համատեղ օգտագործման դեպքում այն կաշխատի մեկ ամիս։
Քանի որ այս տարբերակը ձեռք է տալիս բաժանորդին, ապա նա առանց վարանելու և վստահելով «ՎիվաՍելին»՝ վերցնում է մոդեմը։ Սակայն ճիշտ 14 օր անց նշված մեկամսյա գեգաբայթը սպառվում է։ Բաժանորդը նույնչափ գեգաբայթ հզորության համար՝ հավելյար վճարում է կատարում, որը սակայն ավելի շուտ է սպառվում․ 5 օր հետո ինտերնետը դարձյալ անջատվում է։
Եվ ամենացավալին նաև այն է, որ երբ բաժանորդը զանգահարել է պարզելու, թե ինչու է իր կապն անջատվել, քանի որ 5 օր առաջ էր վճարել, նրան հեռախոսի մյուս ծայրից նույն սիրալիր տոնով պատասխանել են, որ վճարում չի կատարվել։ Իսկ երբ հաճախորդը պնդել է, թե այնուամնեյնիվ վճարում եղել է, «ՎիվաՍելի» աշխատակիցը ներողություն է խնդրել և նշել, որ այո՛, կատարվել է, սակայն ոչինչ չեն կարող անել, քանի որ համապատասխան գեգաչափ հզորություն կարող են տրամադրել միայն այն ժամանկ, երբ մեկ ամիսը լրանա, իսկ դրան դեռ 10 օր կա։
Սա այն դեպքում, երբ մինչ ինտերնետային փաթեթը վերցնելը, բաժանորդը մաքուր հայերենով բացատրել է, թե ինչ նպատակով պետք է օգտագործեն ինտերնետը և որքան դրա համար մոտավորապես գեգ կծախսվի։ Բացի այդ, նշել են, որ սա գրասենյակային աշխատանքի համար է։
Այսինքն՝ այս դեպքում ստացվում է, որ «ՎիվաՍելը» խաբել է իր հաճախորդին ու նրան հրամցրել իր անորակ ծառայությունը։ Սա երևի այն պատճառով, որ օպերատորն աստիճանաբար իրեն սպառելով, այլևս ի զորու չէ պահել բաժանորդներին, և նրանց պահելու միակ միջոցը խաբեությունն է՝ մի քանի հազար դրամ ավել եկամուտ ստանալու համար։
«ՎիվաՍելին» պետք է մի բան պարզ դառնա՝ հաճախորդ ճանկելով, նրանց թիվը չես ավելացնի, հաճախորդի միակ և գլխավոր պահանջը՝ խաբված չլինելն է։
Իսկ «ՎիվաՍելի» պարագայում, փաստորեն, հաճախորդները հայտնվում են ֆինանսական ծուղակում։
«Օրենքով գողերից» որոշները այս տարի կձերբակալվեն պատվերով սպանություններ ու մարդկանց առևանգումներ կազմակերպելու համար: Այդ մասին պատմել է Ուկրաինայի ազգային ոստիկանության փոխղեկավար Վյաչեսլավ Աբրոսկինը: Ըստ նրա, այժմ աշխատանք է տարվում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հատուկ ստորաբաժանում ստեղծելու ուղղությամբ, որը պետք է փոխարինի ոչ արդյունավետ՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությանը:
Նա նշել է, գլխավոր խնդիրներից մեկն այժմ այս կամ այն «գողի», որոնց անունները հայտնի են բոլորին, մեղադրանքի ապացուցողական բազան է: Դրա համար ենթադրվում է, որ նոր գերատեսչության աշխատակիցները կներդրվեն բանդաների մեջ և այնտեղ աշխատեն քողածածկույթի ներքո:
Այդ հանգամանքն, իդեպ, հնարավորություն չի տալիս փակել Պոլտավա մականունով «օրենքով գող» Վլադիմիր Դրիբնոյի գործը, ում տանը անցյալ տարի հայտնաբերվել է «գողական օբշչակը»՝ 1 մլն դոլարից ավելի չափով: Այժմ որոշ ուժեր փորձում են ճնշել իրավապահներին՝ պահանջելով վերադարձնել փողերը, քանի որ չկան դրանց հանցավոր ծագման ապացույցներ: Նրա փաստաբանները հայտարարում են, որ նա դրանք մաս-մաս ստացել է ԱՄՆ-ից ընկերոջից:
Բացի այդ, ակտիվ աշխատանք է տարվում ԱՄՆ-ից ու Եվրոպայից գործընկերների հետ: Դրա առաջին արդյունքն է եղել ուկրաինական «օրինականների»՝ «սև ցուցակի» մեջ ընկնելը: Այժմ, ըստ Աբրոսկինի, նրանք չեն կարողանա մեկնել իրենց թանկարժեք վիլլաները Հունաստանում, Ավստրիայում, Չեխիայում: Նրանց մուտքն արգելված է Եվրամիություն: Իսկ Իսպանիայում անց են կացվում ռուսաստանյան ու վրացական «օրենքով գողերի» ձերբակալության գործողություններ:
Աբրոսկինը Ուկրաինայի համար նոր մարտահրավեր է որակել վերջերս Ադրբեջանում ազատ արձակված «օրենքով գող» Նադիր Սալիֆովին (Գուլի), նրան բնութագրելով որպես հետխորհրդային տարածքի ամենադաժան հանցագործներից մեկը: Նա նորից ընդգծել է, որ վերջին ժամանակներս Ուկրաինայում հաճախակի դարձած ադրբեջանցի, հայ, բանջարեղենային շուկաներում առևտրով զբաղվող այլ էթնիկական խմբերի գործարարների առևանգման դեպքերը տեղի են ունենում Թուրքիայում գտնվող Գուլիի հրամանով: Մարդկանց ազատման համար պահանջում են առասպելական փողեր՝ սկսած 1 մլն դոլարից և ավելի: Աբրոսկինը հավելել է, որ երկրում այդ «օրենքով գողի» գործունեությունն արդեն քննարկվել է հանցաշխարհի նաև այլ ներկայացուցիչների կողմից, սակայն բացահայտ նրան դիմակայել ոչ ոք սիրտ չի անում:
Ազգային ոստիկանության փոխղեկավարը հիշատակել է այն փաստը, որ «գողերի» մոտ չկա «հայրենիք» հասկացություն, այլ կան միայն ազդեցության ոլորտներ: Դոնեցկի մարզում զինված կոնֆլիկտի սկսվելուց հետո տեղական «գողերը» ոչ մի կերպ չէին դիմակայում արտաքին ագրեսիային, այլ պարզապես Դոնբասից տեղափոխվել էին երկրի այլ տարածաշրջաններ: Սակայն դա չի խանգարում նրանց վերահսկել վարչատարածքային կազմավորման գոտում գտնվող 19 գաղութներն ու այնտեղ իրենց «նայողներին» նշանակել: Բացի այդ, ուկրաինական «գողերից» շատերին «թագադրել են» ռուսաստանյան «օրինականների» մասնակցությամբ, իսկ որոշներին՝ նաև հենց Ռուսաստանում:
Աբրոսկինի խոստովանությամբ, հին ֆորմացիայի իսկապես հեղինակավոր «գողեր», որոնց հանդեպ անգամ որոշակի հարգանք կա, այնքան էլ շատ չեն: Նրանց թվում է նա դասում Լերա Սումսկիին, Պոլտավային, Անտիմոսին: Նրանց հակապատկերն են այսպես կոչված «նարինջները»՝ գողեր, որոնք գնել են իրենց այդ կոչումը: Ըստ ոստիկանի, դա Անդրեյ Նեդզելսկին է (Նեդելյա) և Սերգեյ Օլեյնիկը (Ումկա), որոնք քրեական պատասխանատվության են ենթարկվել միայն փաստաթղթեր կեղծելու համար:
Ընդհանուր առմամբ ուկրաինական «գողերի» թվում Աբրոսկինը դասել է ութ մարդու՝ Անտիմոսին, Լերա Սումսկիին, Նեդելյային, Վասյա Ուշատիին, Արմեն Խոխլին, Ումկային, Պոլտավային ու Խմելոյին: Նրանց հետաքրքրությունների ոլորտում ոչ միայն մարմնավաճառության, թմրանյութերի ու զենքի վաճառքի, գողությունների ու ավազակության, անլեգալ միգրացիայի ավանդական «տանիքավորումն» է, այլև սաթի արդյունահանման, անտառահատման, ինչպես նաև շինարարական բիզնեսի, հողային հարցերի ու պետգնումների վերահսկողությունն է:
Հայտնի պարուհի, pol-danc-ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյանը) հանդես է եկել հիասքանչ Մոնիկա Բելուչիի կերպարով։
Վարդան ֆոտոսեսիայի տեսանյութը տեղադրել է Instagram-ի իր էջում։
«Սիրում եմ ֆոտոսեսիաներ և փորձեր։ Նախկինում ես շատ պահպանողական էի հագուստի, դիմահարդարման, սանրվածքի ընտրության հարցում… Բայց հիմա իմ ներքին ազատությունը և վստահությունը թույլ են տալիս համաձայնել տարաբնույթ բյութի-ռիսկերի։ Գիտեմ, որ քչերին դուր կգա իմ ճակատի մազափունջը, բայց ես ուզում էի փոխվել… Եվ մենք մտածեցինք, որ մազափնջով ես նման չեմ լինի Մոնիկային։ Դե լավ, կարծում եմ, որ Մոնիկա Բելուչին այնպիսի կոմպլիմենտ է, որն իտալերենից թարգմանաբար նշանակում է «գեղեցիկ կին»։ Ամենից շատ կնեղանա իմ մայրը, քանի որ ես նրա պատճենն եմ և ուրիշ ոչ մեկի», — գրել է Վարդան տեսանյութի մեկնաբանություններում։
Բաժանորդները հիացական մեկնաբանություններ են գրել։
«Ոչ, Ձեր մայրը հպարտ է, ես վստահ եմ։ Գեղեցիկ, խելացի դուստր. յուրաքանչյուր մայր երազում է, որ իր երեխան երջանիկ լինի», — գրել է danilina.nataliia օգտատերը։
«Ինչ-որ բանով նման եք Մոնիկա Բելուչիին։ Ավելի ճիշտ` գեղեցկությամբ», — նշել է _svetlana_02.11-ը։
Վարդան ծնվել է 1985թ.-ի մարտի 3-ին բազմազավակ ընտանիքում։ Աղջիկը 2 բարձրագույն կրթություն ունի` մասսայական միջոցառումների ռեժիսորի և ֆիզկուլտուրայի ուսուցչի, մարզչի։ Կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է շատ տիտղոսներ և մրցանակներ շահել` ելույթ ունենալով «Սև հրեշտակ» բեմական անունով։
Մոսկվայում ձերբակալվել է հայ հայտնի բիզնեսմեն Օլեգ Մկրտչյանը, ով Դոնբասում սեփականություն ունի: Այս մասին գրում է «Московский Комсомолец»-ը:
Լրատվամիջոցի աղբյուրները, որոնք մոտ են կանգնած «Դոնբասի արդյունաբերական միության» ուկրաինական ղեկավարությանը, շատ կարճ մեկնաբանել են նրա ձերբակալությունը Մոսկվայում: «Մեր տեսանկյունից՝ Մոսկվայում ձերբակալությունը կարող է կապված լինել «Դոնբասի արդյունաբերական միության» ծրագրերի, Օլեգ Մկրտչյանի այլ ծրագրերի իրականացման համար նախատեսված միջոցների ծախսման հետ»:
Օլեգ Մկրտչյանը կապ ունի 3 տարբեր երկրներում՝ ՀՀ-ում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում, 3 տարբեր ֆուտբոլային ակումբների ղեկավարման հետ: Մեծ դեր է ունեցել ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարիերայում:
Ուկրաինայում, օրինակ, նրա անունը կապվել է Դոնեցկի «Մետալուրգի» հետ, որտեղ 2009-10 թթ. Մխիթարյանը խաղացել է: Նշվում է, որ թեեւ ակումբի նախագահը եղել է Սերգեյ Տարուտան, ակումբում բոլոր հարցերը լուծել է Մկրտչյանը: Մեկ անգամ չէ, որ նրան տեսել են թիմի մարզումների ժամանակ: ՀՀ-ում նա եղել է «Բանանցի» սեփականատերը: Ռուսաստանում մտերիմ է եղել Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչյովի հետ եւ օգնել է տեղի Կուբանին:
Ուկրաինայում Օլեգ Մկրտչյանը եղել է ԴԻՄ բաժնետոմսերի 25%-ի սեփականատերը: Նաեւ կապ է ունեցել Ալչեւսկում եւ Կամենկայում մետաղագործական գործարանների ղեկավարման հետ: Գործարանները համագործակցել են որպես տեխնոլոգիական 1 շղթա, որը, սակայն, 2017 թ. մարտին խափանվել է:
2016 թվականի տեղական «Forbes»-ի տվյալներով՝ Օլեգ Մկրտչյանը հայտնվել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարների ցանկում: Նա 127 միլիոն դոլար ունեցվածքով հայտնվել էր 33-րդ հորիզոնականում:
Քրդական Mezopotamyaajansi.com լրատվական գործակալությունն անդրադարձ է կատարել սիրիական Աֆրինում բնակվող վերջին հային` մասնագիտությամբ երկաթագործ Հարութ Գևորգին:
Արմենպրեսի փոխանցմամբ՝ 61-ամյա Հարութ Գևորգը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Էզազ, Հալեպ ապա Աֆրին տեղափոխված Այնթափցի հայերի հետնորդներից է:
«Մենք 1915 թվականին Թուրքիայից աքսորվել ենք այստեղ: Ցեղասպանության ժամանակ եկել ենք Էզազ, ապա՝ Հալեպ, դրանից հետո` Աֆրին: Այստեղ ինձնից բացի բազմաթիվ հայ ընտանիքներ կային, բայց հիմա մենակ ես եմ մնացել: Այդ հայերի մի մասը պատերազմի պատճառով արտագաղթել են, մեծ մասն էլ զոհվել: Թուրքիան, ինչպես ցեղասպանության ժամանակ, այնպես էլ հիմա սպանում է կանանց և երեխաներին: Արդեն 100 տարի է՝ Թուրքիան շարունակում է իր հարձակումները»,- գործակալության հետ զրույցում նշել է Հարութ Գևորգը:
Աֆրինում մնացած վերջին հայը նշել է, որ Աֆրինը Սիրիայի այն եզակի շրջաններից է, որ պատերազմ չէր տեսել: Նա Թուրքիայից պահանջել է դադարեցնել սկսած արյունահեղությունը, այնուհետև մայրենի լեզվով դիմել միջազգային հանրությանը:
«Բավական է, արյուն մի թափեք, մի հարձակվեք մարդկանց վրա, Սիրիայում պատերազմ չտեսած միակ վայրն էր, ինչո՞ւ եք փորձում մարդկանց համար ապաստարան դարձած այս քաղաքը ոչնչացնել: Մենք Թուրքիայում մեր հայրենի տներից արտաքսվեցինք և այստեղ եկանք: Հիմա փորձում են մեզ այստեղից էլ հանել: Մենք պահանջում ենք, որ այս հարձակումներն ու պատերազմը դադարեցվեն: Թող բոլորը լսեն մեր ձայնը, մեր կոչն ուղղված է բոլոր ժողովուրդներին»,-խոսքը եզրափակել է Հարութ Գևորգը:
Թուրք-սիրիական սահմանին գտնվող Աֆրին շրջանը արդեն 19 օր է գտնվում է Թուրքական զորքի հարձակումների տակ:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:
Անգլիայում գործող Մարդու իրավունքների հետազոտման սիրիական կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայի գործողությունների հետևանքով մահացել է քաղաքացիական 68 անձ, այդ թվում և 21 երեխա:
Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:
«Երեկ հայտնի դարձավ, որ նախօրեին երեկոյան ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանը: Մեր տեղեկություններով վերջինիս ձերբակալումը կապ ունի ալավերդցի քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագի՝ Վահագն Աբգարյանի գործի հետ, քանի որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է նաեւ պաշտոնատար անձին կաշառք տալու մեջ։ Իրադարձությունների նման ընթացքը կանխորոշվեց նույն օրը, երբ Թաթուլ Շուշանյանը Աղվան Հովսեփյանի հրամանով ազատվել է աշխատանքից:
Այստեղ խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արել եւ, ըստ էության, արդարադատությանն է հանձնել մի մարդու, ում տարեվերջին պարգեւատրել է «Հավատարմության համար» մեդալով` պարտականությունները բարեխղճորեն կատարելու, մասնագիտական բարձր պատրաստվածության համար:
Սակայն այսքանով այս պատմությունը չի ավարտվում, որովհետեւ կրիմինալի վիրուսը խժռում է ոչ միայն Քննչական կոմիտեն կամ նրա մարզային կառույցը, այլ` ամբողջ պետական համակարգը: Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանն ու նրա ենթակաները գործել են Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանի հորդորով, ով ոչ միայն Ալավերդցի Վահագի` Քննչականի պետին փոխանցված կաշառքի, այլ նաեւ` նրա բանդայի եւ տարիներ շարունակ գործած որոշ հանցագործությունների«քավորն» է:
Դժվար է ասել, թե մինչեւ ուր կհասնի ՀՔԾ-ում հարուցված քրգործի հետքերը, արդյո՞ք իշխանությունները թույլ կտան, որպեսզի արդարադատության ձեռքերը հասնեն Նալբանդյանին կամ գոնե պաշտոնանկ կարվի՞ մարզպետը, թե՞ հերթական անգամ գործը կսահմանափակվի «մանր ձկներով»:
Տեղի ունեցածի մեջ ամենամտահոգիչը պետության եւ կրիմինալի վտանգավոր սերտաճման հերթական դրսեւորումն է: Հայաստանում այլեւս սահման գոյություն չունի իշխանության եւ կրիմինալի միջեւ եւ պատահական չէ, որ հանցագործ աշխարհի ներկայացուցիչները մտածում են նույնիսկ պաշտոններ, պետական կարգավիճակներ ու արտոնություններ ունենալու մասին: Ու բանը հասել է այնտեղ, պետությունն այնքան է նվաստացել, որ իշխանությունն ինքն է շատ հարցերի համար դիմում հանցագործ աշխարհի օգնությանը` դրա դիմաց «ինդուլգենցիաներ» շնորհելով, այսպես կոչված, «լավ տղերքին»:
Ալավերդցի Վահագն ու նրա բանդան հենց այս միջավայրի, պետության քրեականացման ծնունդ են: Ու մինչ հարեւան Վրաստանի կառավարությունը նախապատրաստում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը խստացնում է պատասխանատվությունն «օրենքով գողերի», նրանց հետ համագործակցող անձանց համար, Հայաստանում գզվռտոց է, թե ապրիլից հետո պետական որ պաշտոնյան պետք է օժտված լինի դատապարտյալին ներելու օրենսդրական բացառիկ իրավունքով:
Ներման ինստիտուտը Հայաստանում բացարձակապես կապ չունի հումանիզմի հետ եւ կոռուպցիոն գործիք է, որի շնորհիվ հարստանում են կոնկրետ մարդիկ, ինչպես նաեւ` հնարավորություն են ստանում «բարի» գտնվել հանցագործ աշխարհի տարբեր տրամաչափի հեղինակությունների հանդեպ, ովքեր հայտնվելով ազատության մեջ «սրբորեն» կատարում են իշխանությունների բոլոր հրահանգները: Հենց այս մեխանիզմով են ծնվում Ալավերդցի Վահագը եւ մյուս «լավերը»:
Պատահական չէ, որ իշխանության վերնախավում գզվռտոց է, թե ով է վերահսկելու համակարգի հիմնական սեգմենտներից մեկին` քրեական աշխարհը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Քալանթարյանի սպանության դեպքի առթիվ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։
2018 թվականի փետրվարի 07-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ ժամը 19:10-ին մահացել է:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
Անոթային խնդիրների դեպքում այսօր աշխարհում ավելի ու ավելի առաջադեմ բժշկական միջամտություններ են կիրառվում: Դրանցից մեկն էլ հիբրիդ զարկերակային վիրահատություններն են:
Այս դեպքում վիրահատության մի փուլն արվում է բաց, մյուսը՝ փակ ներանոթային եղանակով: Կիրառվում է, օրինակ, երբ մեկ զարկերակը պետք է պրոթեզավորվի, մյուսին արվի ստենտավորում կամ բալոնային դիլատացիա: Այսօրինակ վիրահատական միջամտությունները Հայաստանում կատարվում են միայն Վլ. Ավագյանի անվան Անոթային և լազերային վիրաբուժության կենտրոնում, աշխարհում՝ սակավաթիվ կլինիկաներում:
Կենտրոնի անոթային վիրաբույժների բարձր պրոֆեսիոնալիզմը թույլ է տալիս հասնել առավելագույն լավ արդյունքի: Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի անոթային վիրաբույժ, անոթային եւ լազերային վիրաբուժության կենտրոնի բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը բացատրում է՝ հիբրիդային վիրահատության հիմնական առավելություններն են` արյան քիչ կորուստը, անհամեմատ ավելի քիչ տրավմատիկ կտրվածքներն ու ապաքինման շատ արագ գործընթացը:
Երակային եւ զարկերակային համակարգին առնչվող պրակտիկապես բոլոր վիրահատությունները կատարվում են Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնում: Առողջական ամեն խնդիր այստեղ գտնում է պրոֆեսիոնալ մոտեցում բարձրակարգ մասնագետի կողմից՝ ժամանակակից մեթոդներով: Եթե կա զարկերակների նեղացում, ոչ շատ տարածուն խցանումներ կամ խցանման բարձր ռիսկ, մեծ արդյունավետությամբ կատարվում է դրանց բալոնային դիլատացիա և ստենտավորում:
Իսկ եթե զարկերակները փակ են մեծ տարածության վրա, կիրառվում են շունտավորման բոլոր տեսակները կամ հիբրիդ վիրահատություններ: Իրականացվում են նաեւ բաց վիրահատություններ քնային զարկերակների վրա, քանի որ դրանց նշանակալի նեղացումը կարող է բերել ինսուլտի զարգացման: Կենտրոնը ՀՀ-ում բացառիկ է իր մի շարք մեթոդներով, որոնք ոչ միայն բարելավում են հիվանդի կյանքի որակը, այլեւ փրկում են կյանքեր:
Հիսուսը դարձյալ իր խոսքն ուղղեց ժողովրդին՝ ասելով.
-Ես եմ աշխարհի լույսը։ Ով որ ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք։
Փարիսեցիներն ասացին.
-Դու ինքդ ես վկայություն տալիս քո անձի մասին, հետևաբար քո վկայությունն
ընդունելի չէ։
Հիսուսը պատասխանեց.
-Հակառակ նրան, որ ես եմ վկայություն տալիս իմ մասին, այսուհանդերձ այդ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ, թե որտեղի՛ց եկա և ո՛ւր եմ գնում։ Բայց դուք չգիտեք, թե ես որտեղից եմ գալիս և ուր եմ գնում։ Դուք արտաքին երևույթներից եք դատում. ես ոչ ոքի չեմ դատում։ Իսկ եթե դատելու լինեմ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետև ես առանձին չեմ, այլ ինձ հետ է նաև իմ Հայրը, որ ինձ ուղարկեց։ Ձեր Օրենքում իսկ գրված է, որ երբ երկու հոգու վկայությունները համաձայն են լինում միմյանց, ուրեմն այդ վկայությունը ճշմարիտ է։ Ես եմ վկայում իմ մասին, և Հայրը, որ ինձ ուղարկեց, նա էլ է վկայում իմ մասին։
Նրանք հարցրին նրան.
-Որտե՞ղ է քո Հայրը։
Հիսուսը պատասխանեց.
-Դուք ո՛չ ինձ եք ճանաչում և ո՛չ էլ իմ Հորը, որովհետև եթե ինձ ճանաչեիք, ճանաչած կլինեիք նաև իմ Հորը։
Հիսուսն այս խոսքերն ասաց տաճարի գանձատանը, երբ ուսուցանում էր։ Ոչ ոք չձերբակալեց նրան, որովհետև նրա ժամանակը դեռ չէր հասել։
(Հովհաննեսի ավետարան 8:12-20)
Խղճմտանքով մաքուր մարդու համար ամեն բան մաքուր է, մինչդեռ պիղծ և անհավատ մարդկանց համար ոչ մի մաքուր բան չկա, որովհետև նրանց միտքն ու խղճմտանքը ապականված են։ Հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են նրան, քանի որ պիղծ են, անհնազանդ և որևէ բարի գործի համար՝ անպիտան։
Սակայն դու պատվիրի՛ր այն, ինչ պահանջում է հավատի առողջ ուսմունքը։
Ծերերին պատվիրի՛ր, որ լինեն զգաստ, պարկեշտ ու զուսպ և օրինակ լինեն թե՛ հավատի, թե՛ սիրո, թե՛ համբերության և թե՛ ժուժկալության մեջ։ Պառավ կանանց նույնպես պատվիրի՛ր, որ լինեն զգաստ և մաքրակենցաղ. չլինեն բանսարկու, ոչ էլ գինեմոլ, այլ բարեխրատ։ Թող անձնական օրինակով դեռատի կանանց սովորեցնեն սիրել իրենց ամուսիններին և զավակներին, լինել համեստ, անբիծ, տնարար, բարի, հնազանդ իրենց ամուսիններին, որպեսզի պատճառ չդառնան, որ անարգվի Աստծու խոսքը։
Նույնպես հորդորի՛ր երիտասարդներին, որ ամեն ինչում զուսպ լինեն։ Քո անձով բարի գործերի օրինա՛կ եղիր բոլորին, իսկ քո ուսուցումներով օրինա՛կ տուր անկեղծության, մաքրության և պարկեշտության։ Մի՛շտ խոսիր ողջամտությամբ՝ տեղիք չտալու համար պարսավանքի, որպեսզի հակառակորդն ամոթով մնա և մեր մասին չարախոսելու բան չունենա։
(Պողոս առաքյալի նամակը Տիտոսին 1:15-2:8)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Փաստաբանների հանդեպ դատական տուգանք կիրառելու իրավակարգավորման նախագծի դեմ Փաստաբանների պալատի շենքում այսօր անցկացված հավաքում քննարկումների արդյունքում որոշվել է վաղը՝ հինգշաբթի, շարունակել բողոքի ակցիան՝ գործադուլը:
Բողոքի ակցիայի արդյունքներով Փաստաբանների պալատը հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողը տեղեկացավ ՓՊ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից:
Նշենք, որ սպասվում է, որ վաղը Ազգային ժողովում պետք է քննարկվի ՀՀ վարչական դատավարության ու Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծերը՝ հիշյալ իրավակարգավորման ներառմամբ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.