23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի նախագծի փոփոխություններով կառավարությունն առաջարկում է խոշոր չափի տուգանք սահմանել սահմանված կարգի խախտմամբ հրավառություն իրականացնելու դեպքերում։
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր տեղեկացրեց, որ կանոնների, պահանջների խախտմամբ առաջին անգամ հրավառության իրականացումը տուգանվում է նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, այսինքն՝ 1 մլն դրամով։Նույն արարքը առաջին տուգանքի նշանակման օրվանից հաշված մեկ տարվա ընթացքում կրկնելը հանգեցնում է տուգանքի նշանակում՝ 2000-ապատիկի չափով, այսինքն՝ 2 միլիոն դրամով։ Երրորդ անգամ խախտում թույլ տվողին կասեցնում կամ զրկում են այդ գործունեությունը իրականացնելու թույլտվությունից։
Նախատեսվում է նաև տուգանք գիշերային ժամերին լռության խախտման դեպքում. Տուգանքը կլինի նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով։
«Եթե 23:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն նա խախտում է լռությունը հրագործական առարկաների օգտագործմամբ, ապա այդ դեպքում առաջին անգամ տուգանքը սահմանվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ երկրորդ դեպքում՝ երկուհարյուրապատիկի չափով», – ներկայացրեց Կամո Արեյանը։
Նա հավելեց, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է օրինագիծը, որը ընդունելուց հետո կընդունվեն կառավարության որոշումներ, որոնցով կսահմանվեն չափորոշիչները։
Ադրբեջանի սուլթանիկ Իլհամ բաբան Բաքվում այսօր կայացած հարազատ “Յենի Ազերբայջան” կուսակցության VI համագումարում կրկին հիշել է Ադրբեջանի “պատմական” հողերի մասին…
“Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանում մեր պատմական հողերի մասին…
Դա պետք է լինի մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպես և մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ… Մեր պատմական հողերն են հանդիսանում Երևանի խանությունը, Զանգեզուր-Գեյչան…
Երևանը՝մեր պատմական հողն է և մենք՝ ադրբեջանցիներս պետք է հետ վերադարձնենք այդ հողերը…Դա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է և մենք դրան պետք է մոտենանք փուլ առ փուլ…”,-բարբաջել է մազութոտված սուլթանը…
Ադրբեջանի բռնապետը,ում նախնիները Հարավային Կովկասում և Փոքր Ասիայում հայտնվել են 11-12-րդ դարերում,առաջին անգամը չէ,որ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին և բազմապատկում հայատյացությունը սեփական հասարակության մոտ…Ալիևն իր ելույթում հատուկ հայտարարել է,որ այդ հողերի մասին պետք է գիտենան երիտասարդները…
Զավեշտալի է,երբ 100-ամյակը այս տարի տոնող ադրբեջանցի ազգը,որի ներկայացուցիչն է Իլհամ բաբան հավակնություններ է ցուցաբերում Հռոմից ավելի հին Երևանի նկատմամբ…Շատ նորմալ է,եթե խոսքը վերաբերվում է քոչվոր և ավերող թուրքին…
Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը ևս մեկ ապացույց է,որ Իլհամ Ալիևը ոչ միայն մտադրություններ չունի փոխզիջումային տարբերակով լուծել Արցախյան հիմնախնդիրը,այլև հավակնում է կործանել ամբողջ Հայաստանը…Հաշվի առնելով այդ հանգամանքը,մենք էլ Բաքվի նման պետք է ընդամենը մասնակցենք այդ բանակցություններին և բավական բարձր մակարդակով հայտարարենք,որ ի տարբերություն ներկայիս Ադրբեջանի,որը ոչ մի կապ չունի պատմական Ադրբեջան-Ատրպատականի հետ, Հայաստանը պետք է հետ վերադարձնի պատմական հայկական հողերը՝Փայտակարանը,Արցախի մեծ մասը,Ուտիքը,որոնք ժամանակավորապես գնտվում են քոչվոր թուրքերի վերահսկողության տակ…
Փորձը ցույց է տալիս,երբ մենք չենք պատասխանում Ալիևի հայտարարություններին,վերջինս ավելի է լկտիանում…
Գագիկ Համբարյան‚ Ֆեյսբուք
Փետրվարի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում հիվանդության (նախնական ախտորոշումը՝ մինինգոկոկցեմիա՝ կայծակնային ձև) պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
«Կարագի գները միջազգային շուկայում կրկին բարձրացել են: Թերթը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում փետրվարի 6-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 5.2 դոլարով:
Իսկ Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ նոր զելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 4580 դրամով, իսկ «Անքոր» տեսակի կարագը` 4600 դրամով:
Ստացվում է, որ Հայաստանում կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 9.5 դոլարը, միջազգային շուկայում սահմանված գնից 4.3 դոլարով ավելի: Հուսանք, որ կարագի միջազգային գներին րոպեական չի արձագանքի հայկական շուկան եւ էլ ավելի չի թանկացնի այն: Առավել եւս, երբ ներքին շուկան չարձագանքեց մոտ երկու շաբաթ առաջ կարագի շուկայում գնանկմանը եւ չնվազեցրեց գները: Իսկ բարձր գնի պատճառով Հայաստանում շարունակում են նվազել կարագի սպառման ծավալները»:
«Ժողովուրդ»
Ամբողջությամբ ՝ թերթի այսօրվա համարում:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների կողմից դատավարական օրենսգրքերի նախագծերում դատական տուգանքի վերաբերյալ դրույթները հանելու պահանջով իրականացված երկօրյա բողոքի ակցիային զուգահեռ՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը, ինչպես նաև նախաձեռնող խմբի ներկայացուցիչները հանդիպել են Ազգային Ժողովի խմբակցությունների պատգամավորներին՝ վերջիններիս ներկայացրել փաստաբանների պահանջները, և, այդ կապակցությամբ հիմնավորված դիրքորոշումները:
Պետք է նշել, որ այսօր՝ դատավարական օրենսգրքերի նախագծերի քննարկման ժամանակ, իրենց ելույթներում փաստաբանների կողմից ներկայացված խնդրի մասին ամբիոնից իրենց մտահոգությունները հայտնել են «Ծառուկյան», «Ելք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»խմբակցությունների պատգամավորները, մասնավորապես.
- Արտակ Զեյնալյանը նշել է, որ գործող ՀՀ դատական օրենսգրքում էլ կա նման դրույթ, սակայն վերապահումով՝ պատասխանատվության ենթակա չէին փաստաբանները՝ նկատելով, որ չի եղել դեպք, որ այդ դրույթը կիրառվի դատախազների կամ քննիչների նկատմամբ: Պատգամավորը դա համարել է զսպաշապիկ փաստաբանների համար՝ շեշտելով, որ ընդունման պարագայում Հայաստանի՝ ՄԻԵԴ-ում պարտվելու գործերն ավելի են շատանալու։
- Նաիրա Զոհրաբյանը համակարծիք է եղել Արտակ Զեյնալյանի հետ, ինչպես նաև նշել է, որ այս փոփոխությունները ՄԻԵԴ-ում դառնալու են լրջագույն վիճարկման առարկա: Պատգամավորը ներկաներին տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Փաստաբանների պալատից Ազգային Ժողով նիստին ներկա լինելու առաջարկ է ստացվել, ինչը չի բավարարվել, քանի որ ԱԺ կանոնակարգով դա նախատեսված չէ: Նաիրա Զոհրաբյանը նաև հորդորել է կառավարությանը հանդիպել փաստաբաններին, ընդգծելով որ. «Ի վերջո որևէ մեկն իրավունք չունի խախտել
- Ազգային Ժողովի կանոնակարգը և առաջինից երկրորդ ընթերցում բերել երկու նոր
- նախագիծ, որոնց դրույթները առաջին ռեժիմով չեն անցել»:
- Պատգամավորը կոչ է արել փոփոխությունը չդարձնել «պրինցիպի հարց» և, նորից քննարկումներ կազմակերպել շահագրգիռ կողմերի հետ:
- Շաքե Իսայանը նկատել է, որ դատական տուգանքի մասին դրույթը Դատական օրենսգրքի նախագծից հանվել և բերվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծ, որն արդեն առաջին ընթերցմամբ քննարկվել է, և, փաստորեն, այդ պատճառով որոշ իրավական ակտեր, այս դահլիճում անցնելու են ընդամենը մեկ ընթեցում:
Պատգամավորը բարձրացրել է նաև հրատապ պայմաններում կազմակերպված հարցի քննարկման անհրաժեշտության բացակայությունը, այն դեպքում, որ նույն դատական տուգանքի նորմերը ուժի մեջ են մտնելու 2019 թվականի հունվարի 1-ից միայն:
Շաքե Իսայանը նաև վիճակագրական տվյալներ է ներկայացրել, որոնց համաձայն՝ 2016թ. քննվել է մոտ 130.000 քաղաքացիական գործ, միայն 4 փաստաբանի նկատմամբ է Փաստաբանների պալատում սանկցիա կիրառելու վերաբերյալ որոշում կայացվել, իսկ 2017թ., երբ ավելի շատ գործեր են քննվել, միայն այդպիսի 2 դեպք է արձանագրվել: Պատգամավորն առաջարկել է լրացուցիչ մեխանիզմներ ներդնել Փաստաբանների պալատի սանկցիա կիրառելու գործառույթն առավել օբյեկտիվ դաշտ բերելու համար, ինչ-որ տեղ Պալատից այս գործիքը խլելու, սրանով իսկ Փաստաբանների պալատի դերակատարությունը նվազագույնի հասցնելու փոխարեն: Նա նաև նշել է, որ ի տարբերություն գործադիրի, փաստաբանները բավական կառուցողական են տրամադրված:
- Էդմոն Մարուքյանը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ նույնիսկ ուսումնասիրություններ չեն ներկայացվել, թե ինչու են անհրաժեշտ նման կարգավորումները, չի ներկայացվել տուգանքի չափը, կամ ինչպես կարող են բողոքարկել այդ որոշումը։
Պատգամավորը ընդգծել է նաև,
որ «Մեր դատարանները պատրաստ չեն նման իշխանություն ստանալուն,
չարաշահվելու է, իսկ իմաստը փաստաբանությանը հարված հասցնելն է։ Մենք
դատավոր ունենք, որը փաստաբանին ասում է՝ շատ չե՞ս արդեն միջնորդություն
անում, կարող է ասի՝ շատ ես միջնորդություններ կայացնում, արի քեզ մի հատ տուգանեմ»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր խոսքում նշել է. «Լուծումը, որը հիմա առաջարկվում է, անհասկանալի է, անաչառության սկզբունքը խախտվելու է», ասել է նա՝ հավելելով, որ ընդունման դեպքում միջազգային ատյաններում հերթական անգամ Հայաստանն է պարտվելու.
- «Ես կարծում եմ տեղի չէ առանցհամաձայնեցնելու այս հարցը բերել այստեղ, արագ քննարկել ու անցկացնել:
- Կարծում եմ, որ այնքան էլհրատապ չէ, որ այս հարցը հենց հիմա լուծվի: Ես
- կարծում եմ պետք չէ ավելորդ լարվածություն առաջացնել, որևէ խանգարող հանգամանք չկա, որ
- այս հարցը հանգիստ քննարկենք»,
- նշել է Ռուստամյանը:
Փաստաբանների պալատը բարձր է գնահատում գործընկեր պատգամավորների ցուցաբերած օբյեկտիվ և կառուցողական մոտեցումը՝ փաստաբանական համայնքին առնչվող խնդրահարույց հարցը հետևողականորեն բարձրաձայնելու համար:
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
մամուլի խոսնակ
ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ
Հիսուսը, իր աչքերը հառելով աշակերտներին, ասաց.
-Երանի՜ աղքատներիդ, որովհետև ձերն է Աստծու արքայությունը։
Երանի՜ ձեզ, որ այժմ քաղցած եք, որովհետև կհագենաք։
Երանի՜ ձեզ, որ այժմ լաց եք լինում, որովհետև կծիծաղեք։
Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ ատեն, մերժեն ձեզ ընդունել, նախատեն և վարկաբեկեն ձեզ՝ Մարդու Որդուն հետևելու պատճառով։ Ուրախացե՛ք և ցնծացե՛ք այդ օրը, որովհետև մեծ պիտի լինի ձեր վարձատրությունը երկնքում։ Նրանց նախահայրերը նույն վերաբերմունքն ունեցան մարգարեների հանդեպ։
Բայց վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետև դուք ձեր հանգիստն ու վարձն արդեն իսկ ստացել եք։
Վա՜յ ձեզ, որ այժմ հագեցած եք, որովհետև քաղցելու եք։
Վա՜յ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք ու լաց լինեք։
Վա՜յ ձեզ, երբ որ մարդիկ գովաբանեն ձեզ, որովհետև նրանց հայրերը նույն վերաբերմունքն ունեցան սուտ մարգարեների հանդեպ։
(Ղուկասի ավետարան 6:20-26)
Ուրեմն մենք էլ, որ այսքան բազմաթիվ վկաներով ենք շրջապատված, դե՛ն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ է պաշարում մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ։ Մեր աչքերն ուղղենք Հիսուսին՝ մեր հավատի հիմնադրին, այն կատարելագործողին, որը իմանալով, թե ինչ ուրախություն է սպասում իրեն, արհամարհեց ամոթը, հանձն առավ խաչի վրա մեռնել և նստեց Աստծու աթոռի աջ կողմում։
Եվ որպեսզի երբեք չհուսալքվեք ու չտկարանաք, մտաբերե՛ք, թե Հիսուսն ինչպիսի՛ համբերությամբ կրեց մեղավորների հակառակությունները։ Դուք դեռ ձեր արյունը թափելու չափ դիմադրություն ցույց չտվեցիք մեղքի դեմ պայքարում։
Դուք նաև մոռացել եք այն հորդորը, որ ուղղված է ձեզ՝ իբրև որդիների.
«Որդյա՛կ իմ, մի՛ արհամարհիր Տիրոջ խրատը և մի՛ վհատվիր, երբ նա հանդիմանի քեզ, որովհետև երբ Տերը խրատում է, նշանակում է, թե սիրում է քեզ, և երբ պատժում է, նշանակում է, թե քեզ ընդունում է իբրև որդու»։
Ուստի համբերությա՛մբ ընդունեցեք Աստծու խրատը՝ իմանալով, որ նա ձեզ հետ վարվում է հոր նման։ Կա՞ մի որդի, որ իր հորից հանդիմանություն ստացած չլինի։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 12:1-7)
Ռուբեն աբեղա Զարգարյան
The Straits Times պարբերականի փոխանցմամբ՝ նախօրեին Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, առնվազն 265 մարդ վիրավորվել է: Գրում է Russian.rt.com-ը: Ինչպես հայտնում է թերթը, առնվազն 63 մարդ անհայտ կորած է համարվում: Ավելի վաղ հաղորդվել էր վեց զոհի և 256 տուժածների մասին: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի երեկոյան Խուալյան շրջանից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում 6.5 մագնիտուտով երկրաշարժ էր գրանցվել:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:
Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 8-ից ճանապարհներին վարորդների կողմից թույլ տված խախտումները կֆիքսեն նաև շարժական լուսանկարահանող արագաչափ սարքերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շարժական լուսանկարահանող արագաչափ սարքերը կկիրառվեն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես` այն տարածքներում, որտեղ ծանր հետևանքներով ավտովթարների առաջացման ռիսկեր կան:
Դրանց գտնվելու վայրի մասին զգուշացնող որևէ նշան չի լինի, քանի որ փորձը ցույց է տվել, որ օրինախախտ վարորդները արագաչափի մոտ չեն գերազանցում արագությունը, իսկ սարքի տեսադաշտից դուրս գալու պահից հետո շարունակում են վարել թույլատրվածից բարձր արագությամբ` ինչն էլ հաճախ հանգեցնում է անդառնալի հետևանքների:
«Բոլոր վարորդներին կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, մասնավորապես` արագության սահմանված ռեժիմը: Ճանապարհային երթևեկության կանոնները պահպանել բոլոր վայրերում անկախ այն հանգամանքից, թե տվյալ վայրի ճանապարհահատվածները վերահսկվում են տեսախցիկներով կամ ճանապարհապարեկային ծառայության ուժերով»,- նշել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
Շարժական արագաչափեր կիրառելու նպատակը ոչ միայն իրավախախտներ հայտնաբերելն ու վարչական պատասխանատվության ենթարկելն է, այլև վարորդների զգոնությունը կրկնապատկելը:
2018 թվականի հունվարին հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 254 պատահար, զոհվել է 36, մարմնական վնասվածքներ ստացել 363 քաղաքացի: Ճանապարհային ոստիկանությունը այս մտահոգիչ պատկերների պատճառները գտնելու համար կատարել է մի շարք վերլուծություններ: Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ ծանր հետևանքներով ՃՏՊ-ների հիմնական պատճառներն են ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելն ու արագության գերազանցումը: Հունվարի առաջին օրերից սկսած ճանապարհային ոստիկանության կարգախմբերը գրեթե ամեն օր ուժեղացված ծառայություն են իրականացնում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներ հայտնաբերելու ուղղությամբ:
Այսօր տեղեկատվություն է տարածվել, որ Ռուսաստանի իրավապահները ձերբակալել են ազգությամբ հայ, Ուկրաինայում բիզնես գործունեություն ծավալող Օլեգ Մկրտչյանին: Օլեգ Մկրտչյանի ձերբակալման մասին Armversion.am-ն արդեն հայտնել է:Անդրադառնանք նրա և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կապի մասին:
Օլեգ Մկրտչյանի մասին հասարակությունը սկսեց խոսել 2013 թվականին, երբ Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում էր ձեռք բերել հայ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանին: Մի պահ հայ ֆուտբոլիստի տրանսֆերը չէր ստացվում, և թե՛ միջազգային, թե՛ տեղական մամուլը գրեցին, որ Մխիթարյանի տրանսֆերի ձախողման հետևում կանգնած է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Օլեգ Մկրտչյանը միանգամից սատարեց Հայրապետյանին՝ հայտարարելով, որ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի 50 տոկոսն իրեն է պատկանում, և Ռուբեն Հայրապտեյանը ոչ մի առնչություն այդ ամենում չունի:Հենց այդ տարի, Մխիթարյանի տեղափոխության շնորհիվ Օլեգ Մկրտչյանը վաստակեց մի քանի միլիոն դոլար:
Մամուլն այս օրերին գրում է նաև, որ Օլեգ Մկրտչյանի շնորհիվ է, որ Մխիթարյանն այսօր համաշխարհային աստղ է դարձել:
Ինչ խոսք, այդ ամենում ճշմարտություն կա: Տարիներ առաջ, Մխիթարյանը Հայրապետյանի ակումբից՝ «Փյունիկից», տեղափոխվեց ուկրաինական «Մետալուրգ», որը պատկանում էր Մկրտչյանին: «Մետալուրգում» փայլուն խաղ ցուցադրելուց հետո նրան նկատեց նախ« Շախտյորը», հետագայում էլ եվրոպական գրանտ ակումբները:
Օլեգ Մկրտչյանին պատկանում են մի քանի ֆուտբոլային ակումբներ, այդ թվում Հայաստանի առաջատար ակումբներից մեկը՝ «Բանանցը»:
Մկրտչյանի ձերբակալությունը և նրա գործերի վատ ընթացքը վատ կանդրադառնա նաև հայկական ֆուտբոլի վրա:
Մկրտիչ Հարությունյան
Հայաստանում սկսվել է քաղաքական թերևս ամենակարևոր շրջաններից մեկը: Տեղի են ունենալու լուրջ վերադասավորումներ: Մեկ ամիս անց ՀՀ ԱԺ-ն ընտրելու է երկրի ապագա նախագահին, իսկ ապրիլին ընտրվելու է վարչապետ: Իշխող ՀՀԿ-ն նախագահի թեկնածու է առաջադրել Արմեն Սարգսյանին, իսկ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, հավատարիմ մնալով «Հին ընկերները չեն դավաճանում» սկզբունքին, արդեն հավանություն է տվել ՀՀԿ-ի թեկնածուին:
Մինչ օրս իրեն ընդդիմադիր հռչակած «Ծառուկյան» խմբակցությունը լռում է: Ծառուկյանի ամբողջ թիմը մեկ մարդու նման ծպտուն չի հանում, այդ կերպ անորոշության մեջ թողնելով այն ընտրողներին, որոնք իրենց քվեն տվել են հենց «Ծառուկյան» դաշինքին: Գագիկ Ծառուկյանն ու իր թիմը հավանաբար չեն գիտակցում, որ այս օրերի իրենց լռությունն անարգանք է իրենց վստահած քաղաքացիների հանդեպ: Նոր փուլում ընդդիմադիր, թե այլ հարթություն կընտրի Ծառուկյանը, դեռ որոշակի չէ, բայց արդեն իսկ պարզ է, որ նա սպասում է «Նախագահ ջան»-ի հրահանգին:
Ինչպես կասի Սերժ Սարգսյանը, այդպես էլ «կորոշի» Գագիկ Ծառուկյանը, նրա թիմակիցներն էլ կոկորդ կպատռեն, որ այդ ամենը իրենք են որոշել՝ թիմով:
Դեռ 2017 թվականի վերջին, մյուս ընդդիմադիր ուժի՝ «ԵԼՔ»-ի առաջարկը մերժվեց Ծառուկյանի կողմից:
Հիշեցնեմ, որ «ԵԼՔ»-ն առաջարկում էր Ծառուկյան խմբակցությանը համատեղ առաջադրել նախագահի թեկնածու: ԵԼՔ-ի թեկնածուն իրավապաշտպան, ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանն էր: Քանի որ մերժվեց «ԵԼՔ»-ի առաջարկը, հավանական տարբերակ է, որ Ծառուկյանը հայտարարի, թե իրենք ձեռնպահ են Նախագահի ընտրության հարցում, այդ կերպ մի քանի ընդդիմադիր «ծառուկյանական», Արմեն Սարգսյանին կողմ կքվեարկեն՝ ՀՀԿ-ին հնարավորություն տալով փաստելու, որ Արմեն Սարգսյանին ընտրել է նաև ընդդիմությունը: Կստեղծվի համերաշխության ֆոն:
Ինչ խոսք, Նախագահի ընտրությունն այդքան էլ մեծ նշանակություն չունի, և այն հետաքրքրությունը չի առաջացնում, ինչ վարչապետական ընտրությունները:
Վարչապետի ընտրության ժամանակ, քաղաքացիները, մամուլը, հասարակական լայն զանգվածները Գագիկ Ծառուկյանից հստակ պատասխանի կսպասեն:
Եթե Գագիկ Ծառուկյանն աջակցի ՀՀԿ-ի թեկնածուին (ամենայն հավանականությամբ հենց Սերժ Սարգսյանին), հօդս կցնդի Ծառուկյանի ընդդիմադիր փուչիկը:
Հավանական տարբերակ է, որ հենց ապրիլին ու հենց հանուն Սերժ Սարգսյանի կձևավորվի «Համազգային վստահության կառավարություն», որին մաս կկազմեն ինչպես ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, այնպես էլ ընդդիմադիր Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Ծառուկյան» դաշինքը:
Այդ պարագայում ԵԼՔ-ը կմնա իր երազած «միակ ընդդիմություն» կարգավիճակում: Իսկ թե ինչ կարգի ընդիմություն է Ելք-ը ՝բոլորին է պարզ:
Ինչևէ, մինչև նախագահական և վարչապետական ընտրություններ դեռ ժամանակ կա և մեծ ցնցումներ, գոնե այս ընթացքում, չի նշմարվում: Ամեն ինչ պարզ կդառնա առաջիկա շաբաթներին:
Մկրտիչ Հարությունյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.