23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2014 թվականի հունվարի 1-ից Երևանում արգելվեց խաղատների գործունեությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ խաղատան մեջ էր մտնում նաև մի ամբողջ համալիր՝ հյուրանոց, ռեստորան, ժամանցային այլ կենտրոններ:
Սովորական խաղատներ կարող ենք տեսնել միայն Ջերմուկում, Սևանում, Ծաղկաձորում և Մեղրիում: Բոլորս էլ լավ ենք հիշում «Փարաքարի» հայտնի ճանապարհը, որտեղ սնկի նման կողք-կողքի ծլել ու զարգանում էին այս կամ այն օլիգարխին պատկանող խաղատները: Դրանցից խոշորները մնացին՝ տեղափոխվելով վերը նշված համայքներ, մանրերը դարձան գիշերային ակումբներ կամ էլ կահույքի խանութներ:
Թվում էր, թե այս քայլով հասարակությանը հեռու են պահում խաղամոլությունից, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը: «Կազինոները» մտան մեր կյանք, մեր տներ՝ համացանցի միջոցով: «Տոտո», «Վիվառո», «Գուդվին», «Եվրոֆուտբոլ» և վերջերս էլ Հայաստանի շուկա մտած «Աջարաբեթ»-ը:
Ինչպես հայտնի երգի մեջ էր ասվում՝ «ազգովի թքեցինք սելֆիի ձողին», այս դեպքում «Ազգովի հաքանք ղումարին»: Այն, ինչ նախկինում անում էին խաղատներում, այժմ անում են իրենց տներում՝ համակարգիչների և հեռախոսների միջոցով:
Վերը նշված բոլոր ընկերությունները համացանցի միջոցով մատուցում են այն նույն ծառայությունները, ինչ խաղատներում: Էլ խաղային ապարատներ, էլ խաղադրույքներ, էլ բլոտ, էլ պոկեր….Մի խոսքով, մտքով ինչ անցնի:
Հետաքրքիրն այն է, որ Հայաստանի շուկայում ամենից շատ գովազդներ տրամադրում են հենց խաղային այս ընկերությունները: Առավոտից մինչև մյուս առավոտ նույն բանն է եթերում, անմեղ տոնով մի նախադասություն են ասում՝ «խաղացեք հաճույքի համար»:
Ինչ հաճույքի մասին է խոսքը, երբ մարդիկ պարապությունից տարվում են այդ աղբով: Նշված ընկերությունները գովազդելիս տարիքային սահմանափակում չեն նշում: Ժամ չկա հստակեցված, որ այն չափահասների համար է: Ըստ դրա, նման գովազդներ տեսնում են նաև դեռահասները, որոնք էլ տարվում են մոլախաղերով: Հայաստանը մի տեսակ դարձել է խաղամոլության կենտրոն: Աղքատություն, արտագաղթ, գործազրկություն, տնտեսական ցածր ցուցանիշներ: Մարդկանց թողել են միայն այս աղբի հույսին: Հուսալքված քաղաքացին էլ հաց չունի ուտելու, ստիպված «ղումար է խաղում»:
Մկրտիչ Հարությունյան
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ` փետրվարի 8-ին, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում հիվանդության (նախնական ախտորոշումը՝ մինինգոկոկցեմիա՝ կայծակնային ձև) պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 19-ամյա Հայկ Հակոբյանը:
Նշենք, որ մենինգոկոկցեմիան (մենինգոկոկային սեպսիսը) սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որի հարուցիչը մենինգոկոկերն են: Ինֆեկցիայի աղբյուրը հիվանդ մարդիկ և բակտերիակիր մարդիկ են: Հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, վարակվելու համար անհրաժեշտ է սերտ շփում հիվանդի կամ բակտերակրի հետ:
Հիվանդության ընթացքում առաջնային բորբոքային աղբյուրից մենինգոկոկերն անցնում են արյունատար հուն և այնտեղ արագ բազմանում: Ինֆեկցիայի տարածմանը նպաստում են բազմաթիվ գործոններ` օրգանիզմի իմունային վիճակից մինչև հարուցիչների ինֆեկցիոնությունը: Հիվանդությունն ընթանում է կայծակնային, անկանխատեսելի և միշտ շատ բարդ` հաճախ մահացու ելքով:
Araratnews.am-ը փորձեց մանրամասներ պարզել, թե ի՞նչ ախտանշաններ են զինվորի մոտ նկատվել, ինչպե՞ս է նա ձեռք բերել հիվանդությունը, և դեպքից հետո կանխարգելիչ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել հետագայում վարակի տարածումից խուսափելու համար: Մեզ հետ զրույցում ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը միայն նշեց, որ համապատասխան միջոցներ ձեռնարկվել են, իսկ մնացած հարցերին, ինչպես միշտ, պարոն Հասրաթյանն այդպես էլ չպատասխանեց. «Դեպքի հետ կապված ինչ պետք է հաղորդվեր` հաղորդված է»:
Մոսկվայում ձերբակալված ուկրաինահայ գործարար Օլեգ Մկրտչյանը գործարք է առաջարկել Ռուսաստանի քննչական կոմիտեին: Նա առաջարկել է հայտնել համախոհների անունները, եթե քննիչները մեղմեն նրան առաջադրված մեղադրանքը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Մկրտչյանը ձերբակալվել է անցած շաբաթ: Նա կալանավորվել է մինչեւ ապրիլի 5-ը: Մեղադրվում է խարդախության մեջ: Նշվում է, որ նա մոտ 100 մլն դոլար վարկ է վերցրել բանկերից մետաղամշակման գործարան կառուցելու համար, սակայն չի կատարել իր ստանձնած պարտականությունները: Ըստ լրատվամիջոցների՝ նա փողերը դուրս է բերել օֆշորային ընկերությունների միջոցով եւ յուրացրել:
Օլեգ Մկրտչյանը Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի սեփականատերերից մեկն է: Նրա անունը կապվում է նաեւ ռուսական «Արմավիր», «Կուբան», ուկրաինական «Ստալ» ակումբների հետ:
Կապված է եղել նաեւ Դոնեցկի «Մետալուրգի» հետ, որտեղ 2009-10 թթ. խաղացել է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 2013-ին, երբ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվում էր Դորտմունդի «Բորուսիա», նրա տրանսֆերային իրավունքների 50%-ը պատկանում էր Մկրտչյանին: Այն ժամանակ Հենրիխը գերմանական ակումբի պատմության ամենաթանկ գնումը դարձավ: Նրա դիմաց վճարեցին 27.5 մլն եվրո, որի կեսը բաժին հասավ հենց Մկրտչյանին:
«Բագրատունիների օրոք 961–ից 1045 թվականների ընթացքում Անին Հայոց թագավորության մայրաքաղաքն է եղել», – գրում է թուրքական պարբերականը։
Վերջերս ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող հին հայկական Անի քաղաք այցելող զբոսաշրջիկների թիվը եռապատկվել է։ Այս մասին այսօր գրել է թուրքական Hurriyet Daily News պարբերականը։ Դրա պատճառներից մեկը թերթը համարում է «Արևելյան էքսպրես» գնացքը, որը հնարավորություն է տալիս տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկներին Անկարայից հարմարավետ պայմաններում հասնել Կարսի նահանգ, որը գտնվում է երկրի հարավ–արևելքում։
Հեղինակները հիշեցնում են, որ ժամանակին Անին հայ թագավորների նստավայրն է եղել, իսկ հիմա քաղաքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում։
«Տեղակայված լինելով Կարսի Զարիշատ նահանգում`հայ–թուրքական սահմանին մոտ`Անին Բագրատունիների թագավորության օրոք 961–ից 1045 թվականների ընթացքում Հայոց թագավորության մայրաքաղաքն է եղել», – գրում է Hurriyet Daily News–ը։
Թերթում գրված է, որ Անիի տարածքում հայտնաբերված առաջին բնակավայրը ստեղծվել է մ. թ. ա. 3000 տարի առաջ։ Այդ տարածքը բազում քաղաքակրթությունների` այդ թվում սակերի, Սասանյանների, Բագրատունյաց տոհմի, բյուզանդացիների, սելջուկների, օսմանների և ռուսների օրրան է դարձել։
Աղբյուրը նշում է, որ Անին քաղաքակրթությունների խաչմերուկ է դարձել` կրելով տարբեր դարաշրջանների ու մշակույթների կնիքը։ Այստեղ է գտնվում Անատոլիայի առաջին թուրքական Էբոլ Մանուչար մզկիթը, ինչպես նաև հայկական եկեղեցիներ, օրինակ` Սուրբ Փրկիչ եկեղեցի, Անիի մայր տաճարը, Տիգրան Հոնենց եկեղեցին և այլն։
Աղբյուրի ներկայացմամբ`այդ հնագույն շինությունները Ախուրյան գետի կողմից բացվող հիանալի տեսարանների, հարթավայրերի ու հովիտների հետ մեկտեղ գրավում են զբոսաշրջիկներին։
«Անադոլու» թուրքական պետական լրատվական գործակալության համար արված մեկնաբանությունում Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթին Ալփն ասել է, որ Անիում Թուրքիայի մշակույթի նախարարության հովանու ներքո պատմական թանգարան է կառուցվում և հնագիտական ցուցահանդեսներ են կազմակերպվում։
«Այս տարի զբոսաշրջիկների հիանալի հոսք կա։ Ձմեռվա ընթացքում մարդիկ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «Արևելյան Էքսպրեսի» նկատմամբ։ Նրանք գալիս են այստեղ Կարսի պատմությանը ծանոթանալու, Չլդըր լիճը (հայերեն` Ծովակ Հյուսիսո – խմբ.), Սարիղամիշը (հայերեն` Եղեգնիկ) տեսնելու համար։ Զբոսաշրջիկները նաև պարտադիր այցելում են հին Անի քաղաքը։ Ձմեռային ամիսների զբոսաշրջիկների քանակը եռապատկվում է», – ասել է թանգարանի տնօրենը։
Նշենք, որ «Հազար ու մի եկեղեցիների» քաղաքի մասին առաջին հիշատակումները վերաբերում են հինգերորդ դարին։ 961 –ից 1045 թվականները Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն է եղել, սակայն 1064 թվականին թուրք ասպատակները թալանել են այն։ Երբ քաղաքն իր հզորության և ծաղկունքի գագաթնակետին էր, այն ավելի քան մեկ միլիոն բնակիչ ուներ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Երևանը ադրբեջանական քաղաք դարձնելու» մասին հայտարարությունները, նրա կողմից Երևանը որպես «պատմական ադրբեջանական քաղաք» ներկայացնելը դառնում է միայն քամահրանքի և ծաղրի առարկա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արևելագետ Վարդան Ոսկանյանը:
Իլհամ Ալիևը Հայաստանի վրա ճնշում գործադրելու և մի շարք այլ նմանատիպ ամպագոռգոռ հայտարարություններով հանդես է եկել Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության 6-րդ համագումարի ընթացքում:
«Սա հերթական անմիտ հայտարարությունն է Ադրբեջանի բռնապետի կողմից: Ակնհայտ է, որ «Երևան վերադառնալու», կամ «Երևանը ադրբեջանական քաղաք դարձնելու»՝ Ալիևի հորջորջանքները նպատակ ունեն Ադրբեջանի գավառական խավերին հավաստիացնելու, թե այդ երկրի նախագահը կարող է լրջագույն քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ խնդիրները ուժային մեթոդաբանությամբ կարգավորելու առումով: Ցանկացած իրեն հարգող մարդ, ով քիչ թե շատ ծանոթ է ադրբեջանցիներին և այդ երկրին, գիտի, որ Երևանը երբևիցե ադրբեջանական քաղաք չի եղել: Երևանն ունի հստակ պատմություն և այդ պատմությունը հայտնի է ամբողջ աշխարհին, և Ալիևը նման հայտարարություններով ուղղակի գավառական դիվիդենտներ է վաստակում ադրբեջանական լսարանի անտեղյակ որոշակի հատվածի կողմից: Ես չեմ կարծում, որ լուրջ լսարանը, թեկուզ հենց Ադրբեջանի ներսում, հավատում է և զավեշտալի չի համարում նման հայտարարությունները»,-նշեց Վարդան Ոսկանյանը:
Վարդան Ոսկանյանը նշեց, որ խոսելով Ադրբեջանում ժողովրդավարության առաջընթացի մասին՝ Ալիևը փորձում է «թոզ փչել» միջազգային հանրության աչքերին:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանում տեղի ունեցած՝ իբր ժողովրդավարական զարգացումների մասին Ալիևի հայտարարություններին, ապա կարող եմ ասել, որ խորհրդային հին անեկդոտի նման՝ Ադրբեջանն ու ժողովրդավարությունը միմյանց հակասող հասկացություններ են: Ադրբեջանը, որտեղ իշխում է Ալիևների կլանը և որտեղ մենք ունենք նույնիսկ ոչ թե ավտորիտար այլ բառացիորեն միջնադարյան միապետական համակարգ, որտեղ ամեն ինչ վճռվում է ներկլանային պայքարի արդյունքում, ժողովրդավարության որևէ նշույլ անգամ լինել չի կարող: Այս իմաստով ժողովրդավարությունը և Ադրբեջանը հակացուցված են միմյանց:
Նման հռետորաբանությամբ ժողովրդավարության վերաբերյալ հայտարարություններով Բաքվի բռնապետը փորձում է, ինչպես ասում են, «թոզ փչել» միջազգային հանրության աչքին, ինչն անհաջող քայլ է: Այդ քայլը նույնքանով անհաջող է, որքանով Երևանը, իբր, «գրավելու» մասին՝ նրա պարբերաբար հնչեցվող հայտարարությունները: Կարծում եմ, որ նրա այս հայտարարություններին ուղղակի չպետք է լրջորեն մոտենալ, դրանք արժանի են միայն քամահրանքի և նույնիսկ ծաղրի»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը:
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը անգրագետ, անիմաստ ու ծիծաղելի է համարում նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակը նշեց, որ Ալիևի նման հայտարարությունները համեմատելի են նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հայտարարությունների հետ:
«Ծիծաղելի է, երբ երկրի նախագահը, որի հարյուր տարին դեռ չի լրացել, պատմական հողերի մասին է խոսում: Իմաստ չունի Ալիևին որևէ բան խորհուրդ տալ, սակայն, այնուամենայնիվ, թող կարդա հին պատմաբաններին, օրինակ՝ Ստաբոնին՝ հայերի եւ Հայաստանի հնագույն ակունքների մասին գիտելիքներ ձեռք բերելու համար»,- նշեց Աժ փոխնախագահը:
Շարմազանովը նաև կոչ արեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին և ամբողջ միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել Ալիևի հայտարարությանը եւ համապատասխան եզրահանգումներ անել:
«Ների՛ր, Մուսթաֆա», – ռուսական լրատվամիջոցների կողմից տարածված այս լուսանկարը բացարձակ կեղծիք է: Ուկրաինայում կատարված այս լուսանկարի վրա իրականում ուկրաինացի աղջիկը դիմում է համաքաղաքացիներին, կոչ անելով օգնել ուկրաինացի հերոս զինվորականներին: «Ցո՞ւրտ է՝ մտածիր նրանց մասին, ովքեր խրամատներում են» իրականում գրված է ցուցանակի վրա:
Դրա փոխարեն, ռուսական լրատվամիջոցները շորթել են ուկրաինական այս լուսանկարը, փոխել ցուցանակի վրա գրված կոչը եւ կեղծ իրադարձություն հորինել: Ըստ Ռուսաստանի Դաշնության խոշոր լրատվամիջոցների՝ եվրոպացի կանայք, որոնք Արեւելքից եւ Աֆրիկայից ժամանած ներգաղթյալների կողմից իբր սեռական բռնության են ենթարկվել, իբր հենց իրենք ներողություն են խնդրում ներգաղթյալներից: Իրականում, գոյություն չունի ո՛չ նման իրադարձություն, ո՛չ ներողության որեւէ դրվագ, ո՛չ էլ՝ լուսանկար:
Ռուսաստանի քարոզչության համար կեղծ լրատվության տարածումը սովորություն է դարձել, հաղորդում է polygraph.info հետաքննող կայքը: Դեռեւս 2017-ին ՌԴ խոշորագույն լրատվամիջոցները եւ նույնիսկ ՌԴ արտգործնախարարության պաշտոնյաները կեղծ լրատվություն էին տարածել, թե Գերմանիայում բնակվող 13-տարեկան ռուս երեխայի իբր բռնաբարել էր Եվրոպա ժամանած մահմեդական ներգաղթյալ: Գերմանիայի ոստիկանությունն ու երեխայի ընտանիքը հայտնել էին, որ լրատվությունը բացարձակ կեղծիք է:
2016-ի նոյեմբերին կեղծ լրատվության տարածող դարձավ Վլադիմիր Պուտինը, ով հայտնել էր, թե Մերձավոր Արեւելքից Եվրոպա ժամանած ներգաղթյալը, ով իրոք երեխա էր բռնաբարել, իբր ազատ էր արձակվել Ավստրիայի դատարանի կողմից, որովհետեւ չէր հասկացել երեխային: Իրականում, դա նույնպես կեղծիք է եւ այդ հանցագործը շարունակում է կրել իր դատավճիռը գաղութում:
«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին մեղադրող կողմը հանդես եկավ մեղադրական ճառով։ Դատախազը հաստատված գնահատեց բոլոր առաջադրված մեղադրանքները և միջնորդեց՝ Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման։
Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:
Նշենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
«Ռոսկոնտրոլը» ստուգել է «Կրակովյան» երշիկն, որը վաճառվում է խանութներում: Փորձագետներն վերցրել են հինգ առավել հանրահայտ բրենդները՝ «Վելկոմ», «Բլիժնիե գորկի», «Մյասնոյ դոմ Բորոդինա», «Դիմով» և «Ռուբլյովսկի» (կատեգորիա Բ): Պարզվել է, որ ամբողջ երշիկեղենը անորակ է:
Պրոֆեսոր Պրեոբրաժենսկին «Շան սրտից» նախազգուշացնում էր, որ «Կրակովյան» երշիկը «թույն է մարդկային ստամոքսի համար»: Իսկ Շարիկը, երբ պրոֆեսորն անցնում էր իր կողքով այդ երշիկով, մտածեց. «Ըստ էության ինչների՞դ է պետք «Կրակովյան հատուկը», հոտած ձին»:
«Հոտած ձի» «Ռոսկոնտրոլը» ժամանակակից «Կրակովյանում» չի հայտնաբերել: Փոխարենը «Ռուբլյովսկի» բրենդի երշիկի մեջ գտելեն սպիտակաձավար, կենդանական սպիտակուց և բրնձի օսլա:
«Բրնձի օսլան և սպիտակաձավարը լավ են ձգում դեպի իրենց ջուրը, կլանում այն և այդպիսով ավելացնում մթերքի քաշը: Այդպես նվազում է ինքնարժեքը և աճում օգուտը»,- ըստ life.ru-ի, ասել է բժիշկ-դիետոլոգ Ելենա Տիխոմիրովան:
Կենդանական սպիտակուց, ըստ նրա, դրանք «մսի ինչ-որ ցլեփներ», «կենդանական երկրորդային հումք» են:
«Օրգանիզմի համար դա վնասակար չէ: Պարզապես էժան է, գնորդը կարծում է, որ գնում է թանկարժեք մթերք, իսկ այնտեղ երկրորդ սորտի սպիտակուց է», — ասել է դիետոլոգը:
««Ռուբլյովսկու» «Կրակովյան» երշիկը ներառվել է «Ռոսկոնտրոլի» սև ցուցակի մեջ՝ ԳՕՍՏ-ով չնախատեսված և պիտակում չնշված բաղադրիչների առկայության պատճառով»,- պատմել են կազմակերպությունում:
Այդ ցուցակում մթերք է, որը կազմակերպությունը հաստատ խորհուրդ չի տալիս գնել:
«Բ կատեգորիայի երշիկում, համաձայն ԳՕՍՏ-ի, պետք է լինի բավականին շատ մկանային հյուսվածք (60- 80%), այդ պատճառով էլ այն բավականին թանկ արժե՝ սկսած 437,25 ռուբլուց կիլոգրամի համար («Մյասնոյ դոմ Բորոդինա») մինչև 774,90 ռուբլի կիլոգրամ («Դիմով»),- պատմել են «Ռոսկոնտրոլում»:
Հինգից չորսի նմուշներում («Վելկոմ», «Բլիժնիե գորկի», «Մյասնոյ դոմ Բորոդինա», «Դիմով»), ինչպես նշել են «Ռոսկոնտրոլում», «մկանային հյուսվածքն առկա է բավարար քանակով»: «Ռուբլյովսկու» երշիկում մկանային հյուսվածքի քանակը միջին է՝ մոտ 50% (երևի այդ պատճառով էլ ավելացրել են օսլան սպիտակաձավարի հետ):
Բոլոր ստուգված երշիկներում խոնավության բաժինը վերազանցում էր: Այն կազմել է 48–57%, մինչդեռ ԳՕՍՏ-ը սահմանում է սահմանափակում՝ 43%-ից ոչ ավելի:
«Կիսաապխտած երշիկի մեջ խոնավության համեմատաբար բարձր պարունակությունը կարող է պայմանավորված լինել ինչպես պատրաստման տեխնոլոգիայի չպահպանմամբ, այնպես էլ խոնավություն պահող ագենտների օգտագործմամբ»,- նշել է «Ռոսկոնտրոլի» գլխավոր փորձագետ Իրինա Արկատովան:
Ըստ նրա, «վերջինս անթույլատրելի է «Կրակովյան» երշիկի համար՝ ԳՈՍՏ-ով արտադրված»:
«Եթե խոնավության զանգվածային բաժինը ավելի բարձր է, քան պետք է լինի, դա նույնպես նշանակում է խաբել գնորդին՝ քաշով: Ընդ որում, ավելի խոնավ լինելու հաշվին մթերքը կարող է ավելի արագ փչանալ՝ կարող է նեխել, լպրծուն դառնալ»,- ասել է Ելենա Տիխոմիրովան:
««Կրակովյանը» գնահատում են վառ սխտորի երանգով ու ապխտման բույրի կծու համի համար: Փորձագետները համարել են, որ ստուգված երշիկներից միայն երկուսն են լրիվ համապատասխանում համի ստանդարտին՝ «Բլիժնիե գորկի» և «Մյասնոյ դոմ Բորոդինա»: Իսկ «Դիմովի», «Ռուբլյովսկու» և «Վելկոմի» նմուշներում համեմունքների ու սխտորի բույրը բավականաչափ արտահայտված չի եղել, իսկ վերջինի նմուշում նաև բացակայել է ապխտման բույրը», — նշել են «Ռոսկոնտրոլում»:
Արդյունքում «Ռոսկոնտրոլը» «Կրակովյանի» հինգ նմուշից և ոչ մեկը խորհուրդ չի տվել գնել:
«Հետազոտությունը ցույց է տվել, որ բացարձակապես բոլոր արտադրողները խախտել են ԳՈՍՏ-ը՝ թեկուզ ինչ-որ բանում»,- ասել են կազմակերպությունում:
Ուկրաինայի ազգային ոստիկանությունում անհանգստացած են տեղի քրեական շրջանակների վրա ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (հայտնի որպես Լոտու Գուլի) աճող ազդեցությամբ, հաղորդում է «Sputnik Азербайджан»-ը։
Լրատվականի տեղեկություններով՝ 25 տարի բանտում պատիժն կրելուց հետո Նադիր Սալիֆովը բնակություն է հաստատել Թուրքիայում և սկսել է իր շուրջ հանցագործ շրջապատ հավաքել՝ զուգահեռ տարածելով իր ազդեցությունը նաև Ուկրաինայում։
«Բառացիորեն իր ազատ արձակումից անմիջապես Ուկրաինայի տարածքում բանջարեղենի շուկայում առևտրով զբաղվող տարբեր ազգության ներկայացուցիչներ էին առևանգվում (հայեր, ուկրաինացիներ)։ Նադիր Սալիֆովը շատ ժամանակակից հանցագործ է, որը փրկագինը ընդունում է բիթքոիններով»,-նշել է ուկրաինական ոստիկանության պետի առաջին տեղակալ Վյաչեսլավ Աբրոսկինը։
Ոստիկանը նշել է, որ Սալիֆովը փորձում է ԱՊՀ երկրներում վերցնել կանաչեղենի շուկաները, քանի որ դրա ետևում մեծ փողեր կան։
Աբրոսկինի խոսքով՝ Սալիֆովը գերիներին ազատ արձակելու համար պահանջում է մեկ միլիոն դոլար և բարձր։
Նրա ծրագրերում ոչ միայն սննդամթերքի շուկայում լիիրավ ազդեցություն ձեռք բերելն է, նա նաև ուզում է Ուկրաինայում իր կլանները ստեղծել, որոնց շնորհիվ իր ձեռքը կվերցնի հանցագործ աշխահի իշխանությունը։
ԱՄՆ-ի իրավապահները մեղադրանք են առաջադրել երեք հայերի՝ վիզաների հարցով խարդախություն իրականացնելու համար: Մեղադրանք առաջադրված անձանցից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի է, երկուսը՝ Հայաստանի, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Նյու Յորքի Արեւելյան շրջանում երեք անձանց առաջադրվել է մեղադրանք երկար տարիներ վիզաների հետ խարդախություն իրականացնելու համար, որի միջոցով վերջիններս անօրինական կերպով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են տեղափոխել Միացյալ Նահանգներ:
Դրա մասին են տեղեկացրել դաշնային եւ նահանգային իշխանությունների իրավապահ մարմիններն ու ԱՄՆ-ի պետքարտուղարությունը:
Վիզաների խարդախության համար Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դատարանում մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ-ի քաղաքացի 47-ամյա Ստելա Բոյաջյանին եւ ՀՀ քաղաքացիներ 30-ամյա Հրաչյա Աթոյանին ու 41-ամյա Դիանա Գրիգորյանին: Բոյաջյանին ու Գրիգորյանին է ներկայացվել նաեւ փողերի լվացման մեղադրանք , իսկ Ստելա Բոյաջյանը նաեւ մեղադրվում է ինքնության կեղծման մեջ:
Ըստ մեղադրական եզրակացության, վերջիններս կազմակերպել են ՀՀ քաղաքացինների անօրինական մուտքը Միացյալ Նահանգներ՝ մշակութային միջոցառումների մասնակցելու պատրվակով: Նրանք դիմում էին ԱՄՆ-ի հյուպատոսական բաժիններ՝ խնդրելով այդ անձանց տրամադրել P-3 տեսակի ոչ ներգաղթային վիզա, որը նախատեսված է ԱՄՆ ժամանակավոր այցելության համար՝ այստեղ մշակութային միջոցառումների մասնակցելու, այս ոլորտում ուսանելու կամ դասավանդելու համար: Այս տեսակի վիզա ստանալու համար անհրաժեշտ է ամերիկյան գործատուի կամ աջակցող կազմակերպության կողմից I-129 ձեւի ներկայացումը ԱՄՆ-ի քաղաքացիության եւ ներգաղթի հարցերով զբաղվող գերատեսչությանը:
Մեղադրվող անձինք, ըստ ԱՄՆ-ի դատախազության, կազմակերպում էին կեղծ մշակութային խմբեր, մարդկանց տրամադրում ավանդական զգեստներ, լուսանկարում նրանց ու ներկայացնում որպես մշակութային խմբի անդամներ: Խարդախության իրականացման համար, ըստ մեղադրական կողմի, Ստելլա Բոյաջյանը օգտագործել է իր հիմնած «Big Apple Music Awards Foundation» հասարակական կազմակերպությունը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում եւ Հայաստանում իր կապերը երաժշտական ոլորտի ասպարեզում:
Մեղադրական կողմը պնդում է, որ մեղադրվող խումբը ՀՀ քաղաքացիներից ստանում էր 3 հազարից 15 հազար ԱՄՆ դոլար՝ I-129 ձեւի մեջ նրանց անունները ընդգրկելու համար: Բոյաջյանն ու նրա հանցակիցները, ըստ դատախազության, պատրաստել են կեղծ վկայագրեր եւ այլ կեղծ նյութեր, ներառյալ մարդկանց բազմաթիվ լուսանկարներ ազգային տարազներով: Այնուհետեւ այդ բոլոր նյութերը ներկայացվել են ԱՄՆ-ի հյուպատոսական ծառայություն՝ վիզա ստանալու նպատակով հարցազրույցի համար: Նրանք վիզա ստացող անձանց նախապատրաստել են, թե ինչպիսի պատասխաններ պիտի տան հյուպատոսի հարցերին հարցազրույցի ընթացքում:
Հանցավոր խմբին վճարումները իրականացվել են ԱՄՆ ժամանելուց հետո: Բացի այդ, հավելյալ վճարի դիմաց խումբը օգնել է որոշ անձանց դիմել ԱՄՆ-ի իշխանություններին ՝ Միացյալ Նահանգներում վերջիններիս մնալու ժամկետները երկարաձգելու համար: Ամերիկյան իրավապահները հաղորդում են նաեւ, որ այսպիսի անօրինական ճանապարհով ԱՄՆ մուտք գործած մի շարք ՀՀ քաղաքացիներ չեն վերադարձել Հայաստան եւ անօրինական կերպով հաստատվել են ԱՄՆ-ում:
Գործը բացահայտվել է ամերիկյան դաշնային ու նահանգային մի շարք համապատասխան գերատեսչությունների համատեղ աշխատանքի արդյունքում: Այն գտնվում է Նյու Յորքի նահանգային դատախազության հսկողության ներքո:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.