23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Համացանցում են հայտնվել ռուսական Ան-148 ինքնաթիռի կործանման պահի կադրերը, այն ֆիքսել է Մերձմոսկովյան շրջանում գտնվող սեփական տներից մեկի անվտանգության համակարգի տեսախցիկը: Կադրերում երևում է օդանավի՝ գետնին բախվելու պահին տեղի ունեցած պայթյունի պահը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում վթարի է ենթարկվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած և դեպի Օրսկ քաղաք ուղևորվող Ան-148 ինքնաթիռը:
Ինքնաթիռի կործանման պատճառը, նախնական տվյալներով, շարժիչներից մեկի խափանումն ու դրան հաջորդած բռնկումն է եղել: Կործանման հետևանքով մահացել է 71 մարդ, այդ թվում՝ երկու հայ: Զոհերի մարմինների ճանաչումը տեղի կունենա Մոսկվայի փորձաքննությունների բյուրոյում:
Զոհերի հոգեհանգստի արարողությունները կանցկացվեն Օրսկի թեմի բոլոր եկեղեցիներում 40 օրվա ընթացքում:
Մոսկվայի ժամանակով փետրվարի 11-ին, ժամը 14։21 «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս գալուց 7 րոպե անց Ան–148 ինքնաթիռը կորել է ռադարների տեսադաշտից և կործանվել։Այն Մոսկվայից մեկնում էր Օրսկ։
Ինքնաթիռում 71 մարդ է եղել, որից 65–ը`ուղևոր։
«Մաշ» տելեգրամ ալիքը հաղորդում է, որ կործանված Ան–148 ինքնաթիռի անձնակազմի անդամների ինքնությունը պարզվել է։ Անձնակազմի 6 անդամներն են.
Վալերի Գոուբանով` անձնակազմի ղեկավար,
Սերգեյ Ղամբարյան` 2–րդ օդաչու,
Անաստասիա Սլավինսկայա` բորտուղեկցորդուհի,
Վիկտորյա Կոբոլ` ուղեկցորդուհի,
Օլեգ Սերգեև` տեխնիկական աշխատող,
Անդրեյ Ռյաբինին` տեխնիկական աշխատող։
Հրապարակվել է զոհերի ամբողջական ցանկը, համաձայն որի, բացի երկրորդ օդաչուից, ազգությամբ հայ է նաեւ ուղեւորներից մեկը՝ Վարսիկ Սեւոյանը: Այսպիսով, ինքնաթիռում 2 հայ է եղել: Զոհվել են նաեւ 2 երեխաներ:
ԶԼՄ-ների փոխանցմամբ, ականատեսները հայտնել են, որ ինքնաթիռի թեւի հատվածում ինչ-որ բան է պայթել, այնուհետ օդանավն ընկել է: Որոնողական աշխատանքների վայրում սաստիկ ձյուն րէ, քամի ու վատ տեսանելիություն։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Lenta.ru»-ի աղբյուրի խոսքով՝ օդանավի անկման վայրից ոչ հեռու գտնվել են այլ օդային ապարատի բեկորներ։ Մեկ այլ աղբյուր չի բացառել, որ դա ուղղաթիռ է, որին օդում կարող էր բախվել Ան-148-ը։
Ըստ ՏԱՍՍ-ի աղբյուրի՝ օդանավի կործանման պատճառ կարող էին լինել եղանակային պայմանները, ինչպես նաև անձնակազմի սխալը։ Մեկ այլ աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռի վթարից հետո կենդանի մնացածներ չկան։
Ռուսաստանում այսօր՝ փետրվարի 12-ը ազդարարվել է սգո օր:
Հիսուսի մոտ բերեցին կույր ու համր մի դիվահարի, և Հիսուսը բժշկեց նրան, այնպես որ համր և կույր մարդն սկսեց խոսել ու տեսնել։ Բոլոր ներկաները զարմացան և հարցնում էին.
— Մի՞թե սա է Քրիստոսը՝ Դավթի Որդին։
Բայց փարիսեցիները երբ այս լսեցին, ասացին.
— Նա դևերի իշխանի՝ Բեեղզեբուղի զորությամբ է հանում դևերին։
Երբ Հիսուսն իմացավ նրանց միտքը, ասաց.
— Ամեն թագավորություն, որ ինքն իր մեջ բաժան-բաժան է լինում, կործանվում է, և ամեն քաղաք կամ ընտանիք, որ ինքն իր մեջ բաժանված է, կանգուն չի մնում։ Եթե Սատանան իր գործակալների դեմ է ելնում, ուրեմն իր մեջ բաժան-բաժան է եղած. արդ, նրա թագավորությունն ինչպե՞ս կարող է կանգուն մնալ։ Եվ եթե ես Բեեղզեբուղի զորությամբ եմ դուրս հանում դևերին, ձեր հետևորդները ո՞ւմ զորությամբ են դուրս հանում դրանց։ Ուրեմն հենց ձեր հետևորդները պիտի դատապարտեն ձեզ։ Իսկ եթե Աստծու Հոգու զորությամբ եմ հանում չար ոգիներին, նշանակում է Աստծու թագավորությունն արդեն հասել է ձեզ վրա։ Ոչ ոք չի կարող մի ուժեղ մարդու տունը մտնել և կողոպտել նրա ունեցվածքը, եթե նախապես չկապի այդ ուժեղ մարդուն։ Դրանից հետո միայն նա կկողոպտի նրա տունը։
Ով ինձ հետ չէ՝ հակառակ է ինձ, և ով ինձ հետ չի հավաքում՝ ցրում է։ Դրա համար ասում եմ ձեզ. մարդիկ ինչքան էլ մեղք գործեն կամ հայհոյություն անեն, Աստված պիտի ների նրանց այդ բոլորը, բայց նա չի ների նրան, ով հայհոյում է Սուրբ Հոգուն, այսինքն՝ նախատում է նրան։ Ով որ Մարդու Որդու դեմ խոսք ասի, Աստված պիտի ների նրան, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նա չի ների նրան ո՛չ այս աշխարհում և ո՛չ էլ հանդերձյալում։
(Մատթեոսի ավետարան 12:22-32)
Արդ, քանի որ Աստծու գործակիցներն ենք, աղաչում ենք ձեզ. մի՛ վատնեք Աստծուց ստացած ձեր շնորհը, որովհետև Աստված ասում է. «Երբ հարմար ժամանակը եկավ, լսեցի քեզ, երբ փրկության օրը հասավ, օգնեցի քեզ»։
Ահա հիմա՛ է այդ հարմար ժամանակը. հիմա՛ է փրկության օրը։
Ոչ մի բանով պատճառ մի՛ եղեք, որ Աստծու գործը խափանվի կամ վարկաբեկվի. այլ բոլոր դեպքերում էլ դուք ձեզ ցույց տվեք որպես Աստծու պաշտոնյաներ՝ մեծ համբերությամբ հանձն առնելով նեղությունը, վիշտը, չարչարանքը, ծեծը, բանտը, խռովարարների վայրագությունները, հոգնությունը, անքնությունը, անոթությունը։
Այս բոլորը տարեք մաքո՛ւր սրտով, գիտակցորեն, համբերությամբ, քաղցրությամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, ճշմարտությունը քարոզելով, Աստծու զորությամբ և արդարությամբ զինված՝ չարի դեմ հարձակվելու և ձեզ պաշտպանելու համար։ Մի՛ այլայլվեք ո՛չ փառքից և ո՛չ անարգանքից, ո՛չ գովասանքից և ո՛չ մեղադրանքից։ Մարդիկ թող մեզ ասեն մոլորվածներ. մենք գիտենք, որ չենք շեղվել ճշմարտությունից։ Թող չուզենան մեզ ճանաչել. մենք գիտենք, որ լավ են ճանաչելու մեզ։ Թող համարեն մեզ մեռած. բայց մենք ահա կենդանի ենք։ Թող համարեն մեզ պատժապարտ. մենք գիտենք, որ ազատված ենք մահվան դատապարտությունից։ Թող կարծեն, թե տխուր է մեր կյանքը. մենք միշտ ուրախ ենք։ Աղքատ թող համարեն մեզ. մենք շատերի կյանքն ենք ճոխացնում։ Այո՛, թվում է, թե ոչինչ չունենք, մինչդեռ ունենք ամեն ինչ։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 6:1-10)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ermenihaber.am:Թուրքական առաջատար վերլուծական կենտրոններից «Եվրասիական հետազոտությունները կենտրոնը» (AVİM) նախաձեռնել է հերթական գրքի հրատարակությունը Հայկական հարցի և հայ-թուրքական հարաբերությունների թեմայով:
«Հայկական քարոզչության ամերիկյան չափորոշիչները» վերտառությամբ գիրքը հեղինակել է թուրք պաշտոնաթող դիվանագետ Բիլիալ Շիմշիրը: Նախկինում նա դեսպանի կարգավիճակով դիվանագիտական առաքելությունններ է իրականացրել Ալբանիայում, Չինաստանում, Ավստրալիայում:
Հեղինակը գրքում քննության է առել հայկական քարոզչության սկզբնավորումը ԱՄՆ-ում 19-րդ դարավերջից` իր կազմավորման մեխանիզմներով, կիրառության եղանակներով ու դերակատարներով:
Ըստ «qha.com.ua» լրատվակայքի՝ պատմական անցքերի վրա կենտրոնացած այս աշխատությունը օգտակար կլինի ԱՄՆ-ում և այլ երկրներում ընթացող զարգացումները հասկանալու համար:
Իսրայելի ավիացիոն ուժերը հայտնել են, որ երկրի զգալի հատվածում փակել են օդային տարածքը: Երկրի գլխավոր օդանավակայանը, սակայն, շարունակում է աշխատել նորմալ ռեժիմով՝ չնայած իրանական անօդաչու թռչող սարքի հետ տեղի ունեցած միջադեպին և դրան հաջորդած ժամանակահատվածում Սիրիայի տարածքում իսրայելական օդուժի թռիչքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տեղի իշխանությունները հայտնել են նաև, որ փետրվարի 10-ի առավոտյան՝ դեպքերի ամենաթեժ պահին, 15-20 րոպեով հետաձգվել են Թել Ավիվի միջազգային օդանավակայանից թռիչք և վայրէջք իրականացնող մի քանի ինքնաթիռների թռիչքներ:
«Ներկայում օդանավակայանն աշխատում է նորմալ ռեժիմով: Շֆաիմից հյուսիս ողջ օդային տարածքը փակ է բոլոր տեսակի թռիչքների համար»,- ասվում է Իսրայելի օդանավակայանների ղեկավարման գերատեսչության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Իսրայելի զինված ուժերից հայտնել էին, որ վերցրել են Սիրիայից այդ երկրի տարածք ներխուժած իրանական անօդաչու թռչող սարքի կառավարումը: Դրան ի պատասխան նրանք հարձակվել են Սիրիայի տարածքում իրանական թիրախների վրա:
Դրանից հետո, Իսրայելի զինված ուժերից տեղեկացրեցին երկրի հյուսիսում Սիրիայից օդային հարվածի հետևանքով իսրայելական F-16 ռազմական կործանիչի ընկնելու մասին: Ինքնաթիռի անձնակազմը ողջ էր մնացել:
Ուշագրավ է, որ սիրիական SANA գործակալության տվյալներով՝ իսրայելական կողմը հարձակվել է երկրի կենտրոնում պետական ռազմական օբյեկտների վրա, ինչին ի պատասխան սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը հարվածներ են հասցրել իսրայելական ինքնաթիռներին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Երևանը «պատմական ադրբեջանական հող է», հետաքրքիր է ոչ միայն այն պատճառով, որ գիտական տեսակետից բացարձակ անհեթեթություն է՝ գլխավորն այն է, որ նման մարգինալ պատմագրությունը երբեմն իսկական պատերազմի է հանգեցնում: Այս մասին ասվում է ռուսական «Վզգլյադ»պարբերականի հոդվածում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալից ելույթ է ունեցել, այս անգամ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: «Եվ ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,-ասել է Ալիևը:
Թերթը նշում է, որ Երևանում Ալիևի հայտարարություններն օրինաչափ գնահատականի արժանացան:
Հայաստանում ռասիստական են որակել Ալիևի հայտարարությունները: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել էր: «Ընդամնեը 100 տարի առաջ աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնված Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ նորություն չեն. Բաքվի ռեժիմի տարբեր ներկայացուցիչներ բազմիցս են հնչեցրել նման հայտարարություններ»:
Հեղինակը նշում է, որ հայտարարությունն արված է «խոհանոցային պատմագրության» ոճով:
«Խոհանոցային պատմագրությունը»՝ սեփական պատմությունը արհեստականորեն երկարացնելու կամ տարածքներ ու ազդեցություն վերագրելու ոչ գիտական փորձերն են:
Նշելով, որ նման երևույթներ բնորոշ են նաև այլ ժողովրդներին՝ հեղինակը շեշտում է, որ միայն Բաքվում են այդ ուղղությամբ աշխատում ակադեմիական գիտնականներ ու ամբողջ գիտական ինստիտուտներ, մի ամբողջ քարողչական համակարգ, որի համար չեն խնայում ոչ միջոցներ, ոչ կապեր:
Անցնելով Աղվանքի մշակույթն ու պատմությունը յուրացնելու փուլը՝ ադրբեջանական պատմագրությունը սկսել է պատմությունն ուղղակի առաստաղից վերցնել, կամ «սրբագրել ու ուղղել», ինչպես, օրինակ, Երևանի խանության և Զանգեզուրի դեպքում, ասվում է հոդվածում:
«Եվ այն, ինչ հիմա Ալիևն ասում է ամբիոնից, մի քանի տարի անց կվերարտսդրվի «գիտական աշխատություններում, շնորհանդեսներում, ցուցահանդեսներում և ֆիլմերում», ինչպես և ասել է նա իր ելությում: Իրականում դա շատ տխուր է: Համաշխարհային պատմության մեջ դեռ չի եղել մի դեպք, երբ խոհանոցային պատմագրության նման զանգվածային կիրառումը ինչ-որ լավ բանի հանգեցներ: Այնպես որ մարգինալ պատմագրությունը բոլորովին էլ անվնաս բան չէ, ինչպես կարող են մտածել նորմալ խորհրդային դպրոցական կրթություն ունեցող մարդիկ: Ամեն ինչ շատ վատ կարող է լինել»,-ասվում է հոդվածում:
Մամուլն այսօր մի լուր է հրապարակել, որի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը մտադիր է առաջիկայում ֆուտբոլային ակումբ հիմնել: Ֆուտբոլի զարգացման առումով սա հիանալի է: Առաջանում է մրցակցության, այն էլ հին ու անհաշտ մի մրցակցություն: Խնդրի էությունը հասկանալու համար, նախ հասկանանք, թե ինչ կա այս ամենի հետևում:
Հայաստանում ամեն ինչ, այդ թվում սպորտը բաժանված է օլիագարխների միջև: Եթե Օլիմպիական սպորտաձևերը «տիրություն» է անում Գագիկ Ծառուկյանը, ապա ֆուտբոլը՝ Ռուբեն Հայրապետյանը:
Երկար տարիներ է, ինչ Հայրապետյանն ու Ծառուկյանն ունեն լարված հարաբերություններ, և Գագիկ Ծառուկյանի մուտքը ֆուտբոլ է՛լ ավելի կլարի նրանց հարաբերույթունները:
Դեռ նախորդ տարվա՝ ֆուտբոլի հավաքականի ձախողումից հետո, Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատն սկսեց խոսել, որ Հայրապետյանի «ձեռքից վերցնում են» ֆուտբոլը ու տալիս Ծառուկյանին: Դա տեղի չունեցավ: Իսկ Ծառուկյանը ֆուտբոլային ասպարեզում ցանկանում է մրցակցել Հայրապետյանի հետ՝ ապացուցելու, որ ինքն ավելի շատ հաջողությունների կարող է հասնել, քան Հայրապետյանն է հասել: Ամենայն հավանականությամբ Ծառուկյանը կհիմնի Կոտայքի «Աբովյան» ՖԱ, որի վրա կներդրվեն լուրջ գումարներ:
Ընդհանրապես Հայաստանում ֆուտբոլը կզարգանա միայն այն ժամանակ, երբ գործարարները լուրջ միջոցներ ներդնեն ֆուտբոլում, զարգացնեն ենթակառուցվածքները, նորոգեն մարզադաշտերը, լավ աշխատավարձ վճարեն տեղում խաղացող ֆուտբոլիստներին, նրանց մոտիվացնեն գեղեցիկ ֆուտբոլ խաղալու համար, որից հետո հանդիսատեսը կգնա մարզադաշտ՝ երկրպագելու իր սիրելի թիմին…
Բայց մեզ մոտ նման բան գրեթե գոյություն չունի: Միայն մի դեպքում է այսպես, այն էլ թերի: Միայն Գյումրու «Շիրակն» է, որ ունի հավատարիմ երկրպագուներ, լավ մարզադաշտ, անընդհատ գումարներ են ներդրվում, քիչ թե շատ «Շիրակը» ցուցադրում է գրավիչ խաղ: Եթե մամուլի այս հրապարակումը իրականաություն դառնա, ապա կարող ենք փաստել, որ հայկական ֆուտբոլում նոր զարգացումներ կլինեն:Մրցակցություն կսկսվի, որից կշահի միայն սպորտը: Այ թե ի՞նչ կլինի օլիգարխների հարաբերություններում, դա ֆուտբոլասերին այդքան էլ չի հուզում, չէ՞ որ նրանց հետաքրքրում է միայն զարգացած ֆուտբոլը:
ՀԳ. Հաճախ հայտարարում են, որ Հայաստանում բնակչությունը քիչ է, այդ պատճառով էլ ֆուտբոլը չի զարգանում: Սա լկտի սուտ է: Բոլորս էլ տեսել ենք 350 հազար բնակիչ ունեցող Իսլանդիայի ցուցադրած ֆանտաստիկ ֆուտբոլը: Հայաստանը ավելի շատ ռեսուրս և հնարավորություն ունի, քան գաճաճ պետություն համարվող Իսլանդիան:
Մկրտիչ Հարությունյան
Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի թունելի մեջ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 22-ամյա Արթուր Գաբրիելյանի կողմից վարած Ford Fiesta մակնիշի 30 ՏՏ 782 համարանիշի ավտոմեքենայում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները ՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջները կարողանան մարել ավտոմեքենայում առաջացած կրակն ու ավտոմեքենան դուրս բերեն թունելից:
Մանրամասները՝ այստեղ.
ՀՀ ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ, 2-րդ ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որով մասնավորապես նախատեսվում է դատական նիստերի ժամանակ փաստաբաններին մինչեւ 100 հազար դրամով տուգանելու դրույթը: Մինչ օրենքը կընդունվեր, ՀՀ փաստաբանների պալատը հանդես եկավ բողոքի ակցիաներով, ընդհուպ մինչև փաստաբանների մի ամբողջ օր գործադուլի դիմելը: Բայց «Ձայն բարբառո հանապատի»: Ոչ մի օգուտ: ՀՀԿ-ն ուզում է, ՀՀԿ-ն անում է իր գործը:
Փաստաբանների պարտության թերևս ամենակարևոր պատճառ կարելի է համարել նրանց միջև առկա խնդիրներն ու անառողջ մթնոլորտը: Տևական ժամանակ է՝ փաստաբանական համայնքում կան լուրջ խմորումներ, որոնք հասել են նաև ծեծկռտուքների:
Իշխող հանրապետականը հասկացավ, որ փաստաբաններն արդյունավետ պայքար չեն կարող մղել, քանի որ նրանք մասնատված են, նրանց մեջ միասնություն չկա:
Այս օրերին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ծառայողական մեքենան նկատվել էր ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ: Թե ինչ էր քննարկել Արա Զոհրաբյանը ՀՀԿ-ում, պարզ չէ, որովհետև այդպես էլ որևէ բացատրություն չհնչեց:
Փորձագետները համարում են, որ տուգանելով՝ փորձ է արվում ըմբոստ փաստաբաններին լռեցնել: Ընդունենք իքս պաշտպանը ըմբոստություն ցուցաբերելու համար լքում է նիստերի դահլիճը: Դատավորը դա համարում է անհարգալից վերաբերմունք և նրան տուգանում 100 հազար դրամով:
Ինչ-խոսք, Հայաստանի պայմաններում, սա կարող է ծառայել որպես փաստաբանին լռեցնելու փորձ: Այս վարկածը անտեսել չի կարելի: Ինչպես Փաստաբանները, նույն կերպ և դատախազները կարող են տուգանվել, բայց դատախազները ծայրահեղ քայլերի չեն դիմել ու չեն դիմի: Այս մասին հայտարարեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Իհարկե, դատախազությունը բացասական կարծիք է հայտնել, սակայն օրենքն ընդունվել է:
Հարց է առաջանում, եթե դատախազությունը դեմ է, ինչո՞ւ չի բողոքում: Այստեղ թաքնված է շան գլուխը: Բանն այն է, որ դատախազները գրեթե երբեք չեն ըմբոստանում, գրեթե երբեք չեն զայրանում ու չեն լքում նիստերի դահլիճը … Էլ ինչու բողոքեն: Նրանք գալիս են, անկաշկանդ կարդում իրենց մեղադրանքը, հանգիստ ասում իրենց ասելիքն ու գնում: Հասարակությունը հաճախ դատախազներին նույնացնում է դատարանների հետ: Ինչ մեղադրանք բերում են, դատարանը հիմնականում դակում է և հաստատում: Այ հենց սա է պատճառը, որ դատախազները մտահոգվելու լուրջ առիթ չունեն: Մտահոգվելու առիթ չունեն, որովհետև նախորդ տարի նվազել են արդարացման դատավճիռները: Այս մասին հայտարարեց երկրի թիվ 1 գլխավոր մեղադրողը՝ համարելով, որ դատախազությունը մոտենում է անսխալականության:
Իհարկե, եթե ըստ գլխավոր դատախազի, քիչ արդարացումներն իրենց հաղթանակն են, հասարակության մոտ կրկին արմատավորվում է այն համոզմունքը, որ դատարանները արդարադատություն իրականացնելու փոխարեն դարձել են դատախազության կարծիքին կնիք դնող մարմին:
Ի դեպ, վերը նշված աղմկահարույց օրենքին անդրադառնալով նկատենք, որ ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյլանյանը փաստաբաններին կոչ արեց դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Թե ինչ արդյունք կլինի հետագայում, կամ կլինի արդյոք, միայն ժամանակը ցույց կտա:
Մկրտիչ Հարությունյան
Հոդված 1․ ՀՀ նախագահը պետության գլուխն է: Եթե նա գլուխը կորցնի կամ լուրջ ընդունի իր «գլխությունը», ապա տե՛ս հաջորդ հոդվածները:
Հոդված 2․ Վերջին 6 (կամ մի քիչ պակաս) տարում ՀՀ-ում մշտապես բնակված անձին ուղիղ եթերում ՀՀ նախագահ է նշանակում Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ի միաձայն հավանությամբ ու նախագահի թեկնածուի՝ անսպասելի սպասված առաջարկից զարմացած աչքերի առկայությամբ (նախագահ նշանակվելուն պես տվյալ անձն իր աշխատասենյակում կախում է Սերժ Սարգսյանի, Անգլիայի թագուհու, նրա որդու և Կլոդ Մոնեի նկարները, մյուս պաշտոնյաները (ներառյալ վարչապետը)՝ միայն Սերժ Սարգսյանի նկարը):
Նախագահի կինը իրավունքի ուժով չի համարվում առաջին տիկին: Եթե դա դուր չի գալիս նախագահին, ապա նա դիմում է ՍԴ՝ հարցի պարզաբանման նպատակով: ՍԴ-ն պարզաբանում է հարցը և թեման համարում փակված, իսկ նախագահի երգը՝ երգված (ՀՀ մշակույթի նախարարությունը նպաստում է «Նե բիվայետ ստռանի բեզ պեռվոյ լեդի» երգի մասսայականացմանը):
Հոդված 3․ Եթե նախագահի թեկնածուն չեմուչում է անում, ձևեր թափում ու խաղեր տալիս՝ հայտարերելով, թե Սերժ Սարգսյանի առաջարկի շուրջ կմտածի ներգնա ու արտագնա տուրիստական այցերից հետո միայն, ապա նա նախագահ է դառնում վարչապետի հրամանագրով կամ իրավունքի ուժով:
Նախագահի թեկնածուն կարող է դիմել ՍԴ իր՝ նախագահ չդառնալու ցանկության սահմանադրականությունը պաշտպանելու հայցով: ՍԴ-ն իր անդամների 1/5-ով մերժում է թեկնածուի հայցը և վերջինս ուզած-չուզած նախագահ է դառնում ՍԴ որոշմամբ:
Հոդված 4․ ՀՀ նախագահն իրավունք ունի՝
Ա. անվերջ և անդադար պատմել իր ու Վազգեն Սարգսյանի ջերմ հարաբերությունների մասին,
Բ. անվերջ, անդադար, առիթ և անառիթ ժպտալ,
Գ. պարբերաբար ցույց տալ իր նկարները արքայազնի, թագուհու և այլ երևելի անձանց հետ,
Դ. պաշտոնավարումից առաջ, պաշտոնավարման ժամանակ և, առավել ևս, պաշտոնավարումից հետո ավելի շատ լինել արտերկրում (օրինակ՝ Լոնդոնում), քան Հայաստանում,
Ե. վարչապետի թույլտվությամբ ընդունել և ճանապարհել այլ երկրների դեսպաններին ու լուսանկարվել նրանց հետ,
Զ. ունենալ լավ վերանորոգված գրասենյակ Երևանի թանկանոց հատվածում, ասենք՝ Մատենադարանի մոտ:
Հոդված 5․ ՀՀ նախագահին արգելված է՝
Ա. օգտագործել «քաղաքականություն» բառը,
Բ. խոսել Հայաստանի առարկայական խնդիրներից ու հայտնել տեսակետ,
Գ. խաղեր տալ ԱԺ-ի հետ,
Դ. չստորագրել վարչապետի գրասենյակից եկած որևէ փաստաթուղթ,
Ե. մասնակցել ՀՀ անվտանգության խորհրդի նիստերին, ծպտուն հանել վարչապետի գործունեության մասին, գնահատական տալ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ և հետաքրքրվել պետության ներքին ու արտաքին խնդիրներով,
Զ. նյարդայնանալ իր կարգավիճակից:
Հոդված 6․ ՀՀ նախագահին ուղիղ եթերում աշխատանքից ազատում է Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ի միաձայն հավանությամբ ու նախագահի՝ իր ազատման մասին սպասելի չսպասված լուրից ծառս եղած հայացքի առկայությամբ:
Հոդված 7․ ՀՀ նախագահն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո կարող է հետապնդվել իր չունեցած լիազորություններից օգտվելու և չկատարած քայլերի համար:
. . .
Ինչպես ինքներդ եք տեսնում, բարեփոխված Սահմանադրությամբ ահագին լիազորություններ են անցել նախագահին և տեղի է ունեցել իշխանության ապակենտրոնացում: Վարչապետը ստիպված է լինելու բոլոր գործերով ինքը զբաղվել, իսկ ահա նախագահն ահագին ազատ ժամանակ է ունենալու, ինչը ժողովրդավարության դրսևորում է: Դե իսկ խորհրդարանը դառնալու է այն մարմինը, որի գլխին է ջարդվելու այս ամենը:
«7 օրի» օրենսդրական բարեփոխումների ուսումնասիրման կենտրոն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.