։
23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՌԴ-ի Տոմսկի մարզում Ми-8Т ուղղաթիռ է վթարի ենթարկվել. անհաջող վայրէջքի հետևանքով զոհվել է 2 մարդ, կա ևս 4 վիրավոր: Այս մասին հաղորդում է izvestia.ru-ն:
Հաղորդվում է, որ ուղղաթիռը կատարելիս է եղել սանիտարական թռիչք:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալված ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչը կալանավորվել է:
Այս մասին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:
«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մասով: Դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը»,- նշել են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սպանություն պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի և սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանցից մեկն իր լիազորությունների շրջանակներում ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, իսկ մի շարք այլ պաշտոնատար անձինք, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի որոշմամբ Կամո Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից հիշյալ պաշտոնատար անձանց վերաբերող մասը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ:
«Սարատովյան ավիաուղիների» Ան–148 ինքնաթիռի կործանման ականատեսներն իրենց տեսածն ու զգացածն են պատմում։ Նրանք Ստեպանովսկոյե գյուղի բնակիչներ են, որի շրջակայքում և տեղի էր ունեցել վթարը։
«Պայթյունի էր նման, կարծես մեր տունը տեղից պոկվեց, հզոր պայթյուն էր»,–պատմում է այդ գյուղի բնակիչ Ռուբեն Խաչատրյանը։
Մյուս ականատեսը` գյուղի կանանցից մեկը, ասել է, որ ամբողջ դաշտով մեկ մարդկանց մարմինների մանր կտորներ են, այնտեղ կենդանի մնացած չկա։
Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 11–ին, Մոսկվայի ժամանակով 14։21 «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս գալուց 7 րոպե անց Ան–148 ինքնաթիռը կորել էր ռադարների տեսադաշտից և կործանվել։
Ինքնաթիռում 71 մարդ է եղել, որից 65–ը`ուղևոր։ Այն Մոսկվայից մեկնում էր Օրսկ։ Բոլոր 71 անձինք մահացել են։ Նրանց թվում 2 հայ կար։
Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունում կա տրամադրվածություն՝ Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին: Այս մասին նախ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ այսօր արդեն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Իհարկե, նրանք երկուսն էլ հայտարարում են, որ դեռ հստակ որոշում կուսակցությունում չկա, բայց թե՛ Աշոտյանը, թե՛ Բաղդասարյանը պատահական ոչինչ երբեք չեն ասել: Այս հայտարարությունները նման են սերմերի, որոնք ցանվում են, որ ապրիլին առաջադրվի Սարգսյանի՝ որպես ապագա վարչապետի թեկնածությունը:
Նման քաղաքական հայտարարությունների բերքը կհավաքենք ապրիլին, երբ գործադիր մարմինն իր որոշումը հայտարարի հանրությանը:
Իրականանում է վերլուծաբանների և քաղաքական գործիչների այն վարկածները, ըստ որի՝ Սերժ Սարգսյանն այս Սահմանադրությունը փոխեց հանուն իր ապագայի, հանուն իր հետագա կառավարման:
Ինչ խոսք, Սերժ Սարգսյանը կդառնա Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետն ու միանձնյա ղեկավարում կստանձնի: Սա արդեն կասկածից վեր փաստ է:
Ի՞նչ է անելու ընդդիմությունը: Այստեղ ամեն ինչ շատ ավելի ճահճային է, քան թվում է առաջին հայացքից: Գագիկ Ծառուկյանը և համանուն խմբակցությունը լվացել են ձեռքերը և ոչ մի իրադարձության չեն խառնվի: Այս մասին օրեր առաջ հասկացրեց անձամբ Ծառուկյանը՝ հայտարարելով, որ իրենք ոչինչ անել չեն կարող. «ՀՀԿ-ն ունի 50 տոկոս + 1 ձայն, և նրանք են որոշելու թե ով պետք է լինի վարչապետ, այ եթե մենք ունենայինք 50 տոկոս +1 ձայն, մենք կորոշեինք թե ով պետք է լինի ՀՀ վարչապետ»: Ասել կուզի, որ Գագիկ Ծառուկյանը հասկացնում է, որ ինքն ու իր քաղաքական ուժը ՀՀ վարչապետ դառնալու ճանապարհին չեն խանգարի Սերժ Սարգսյանին:
Ծառուկյանը նաև մեղքը բարդում է ընտրողների վրա, ասելով՝ում ընտրել եք, նա էլ կլինի: Գագիկ Ծառուկյանը քաղաքական ասպարեզում հավանաբար կշարունակի մնալ «գոռգոռացող» ընդդիմադիր պերսոնաժ, բայց քաղաքական առումով «Կեցցե նախագահ» ջանը:
Ընդդիմադիր մյուս՝ ԵԼՔ խմբակցությունը, որը հայտարարությունների տեսքով շարունակում է դատապարտել Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու հանգամանքը, հայտարարում է, որ իրենք ամեն ինչ անելու են, որ խանգարեն Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալուն: Բայց այ ԵԼՔ-ը չի գիտակցում, որ սպառել է իր ռեսուրսները:Փողոցային պայքարի միտք, հավանաբար ԵԼՔ-ն ունեցել է: Դա է պատճառը, որ թանկացումների դեմ բողոքի ակցիաներ եղան:
Կա քաղաքագիտական վարկած, ըստ որի՝ ԵԼՔ խմբակցությունը փողոցային երթեր էր կազմակերպում, որպեսզի տեսներ թե որքան մարդ կհավաքվի փողոցում, ըստ այդմ նոր հասկանալի կլինի, նրանց ուժը՝ վարչապետական ընտրություններից առաջ:
Քանի որ թանկացումների դեմ բողոքի ակցիաներին հավաքվում էին շատ քիչ թվով մարդիկ, արդեն պարզ է, որ ԵԼՔ-ն էլ չի կարող խանգարել Սերժ Սարգսյանին, գոնե «միտինգային» տրամաբանության մեջ: Իշխող ուժի խնդրանքով և ընդդիմության զրո ռեսուրսները տեսնելով, համադրելով ներկա ողջ իրականությունը, փաստենք, որ Սերժ Սարգսյանը անցնցում կերպով կրկին կդառնա ՀՀ հաջորդ ղեկավարը:
Մկրտիչ Հարությունյան
Բացարձակ չզարմացա, երբ ծանոթացա Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի արձագանքին պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովահաննես Խորիկյանի այսօր հայտարարած անժամկետ հացադուլին՝ կապված ռեկտորի հերթական անօրինականությունների հետ:
Սահակ Մինասյանը իր պարզաբանման մեջ բացահայտել է, որ բուհի ներկայիս կանոնադրությունը բացարձակ կապ չունի բուհի հետ: Մտադրություններ չունեմ մեկնաբանելու կրթական գործի Կոլումբոս ռեկտորի անհոդաբաշխ մտքերը, քանի որ իրեն հարգող յուրաքանչյուր ոք դա կանտեսի. Սահակ Մինասյանի այս անգրագիտությունը և տգիտությունը մեկնաբանելը ժամանակի վատնում է:
Ինձ ավելի հետաքրքրեց սույն ստախոսի այն միքտքը, որ Հ.Խորիկյանը 2016 թ-ի ամբիոնի վարիչի ընտրություններում պարտվել է: Ինչպես ասում են, սա սովորական սուտ չէ: Ես կասեի,սա Սահակ Մինասյանի հերթական լկտի «մուտիլովշչիկությունն» է: Հետաքրքիր է, ո՞վ է այս ապատեղեկատվության հեղինակը: Ո՞վ է հնարել այս թվերը, որ Սահակ Մինասյանն էլ կրկնի…Շատերը կարող են ինչ ասես հնարել և զրպարտել մարդկանց,բայց իրենց թույլ չեն տալիս: Բոլորը չեն կարող լինել Սահակ Մինասյան,որը,համոզված եմ,եթե պահանջես ապացույցներ,ապա չի էլ ներկայացնի: Կարևորը՝ այդ պահին բոլորին խաբելն ու մոլորեցնելն է: «Միամիտ» Սահակ ՄԻնասյանին տեղեկացնեմ, որ իր նախընտրելի թեկնածուին ամբիոնի 24 դասախոսներից ընդամենը մեկն է ձայն տել, բացի իրենից: Ի գիտություն հայտնի ԿԱՇԱՌԱԿԵՐ Սահակ Մինասյանի հավելեմ,որ բացարձակ զարմացած չեմ նրա մեկնաբանությունից. «Նմանը նմանին է պաշտպանում»:
Աշխատանքի ժամին Խորիկյանի հացադուլը մեկնաբանելով «մուտիլովշչիկ» Սահակ Մինասյանը իրեն ավելին է թույլ տվել,քան ինքը կարող է: Իսկ հետաքրքիր է,ուրիշի պատասխանատվության մասին բարձրաձայնող ռեկտորը կարող է ասել,թե աշխատանքային օրերին և աշխատանքային ժամին ինչու՞ է թրև գալիս Երևանյան սրճարաններում: Երևի դրա համար է 785 հազար դրամ աշխատավարձ ստանում:
Գագիկ Համբարյան
ՍԻՐԵԼԻ´ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, ՀԱՐԳԵԼԻ´ ԸՆԿԵՐՆԵՐ
Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՍԱՀԱԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ
ՀՀ նախագահին և վարչապետին ուղղված 2017 թվականի սեպտեմբերի 25-ի մեր բաց նամակից հետո ռեկտոր Սահակ Մինասյանը շարունակում է իր ինքնագործունեությունը` բուհը հասցնելով կատարյալ աղետի: Որոշ չինովնիկների և օրենսդիրների մինասյանապաշտպան գործունեությունը ցույց տվեց, որ Հանրապետության նախագահին հասցվող տեղեկատվությունը մեզ թվում է` միակողմանիորեն ուղղված է Մինասյանի շահերի պաշտպանությանը, այսինքն` նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվում է, մեղմ ասած, ոչ լիարժեք տեղեկատվություն, ինչը նախագահին թույլ չի տալիս ըստ էության ամբողջական գնահատել այն արհավիրքները, որոնք կատարեց Մինասյանը համալսարանում:
Փետրվարի 5-ին «Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ»-ի խորհրդում ես և Գագիկ Համբարյանը, ՇՊՀ կանոնադրությունը ձեռքերիս, ցույց տվեցինք, որ դեկանների և վարիչների ընտրությունները պետք է կատարվեն ֆակուլտետների խորհուրդներում, սակայն իրեն օրենքից վեր համարող ռեկտորն առաջնորդվում է սեփական կապրիզներով և անձնական մղումներով` նշված ընտրությունները կամայականորեն տեղափոխելով գիտական խորհուրդ:
Ի պատասխան ռեկտոր Մինասյանի` համալսարանի կանոնադրությունն արհամարհելու ակնհայտ որոշման` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի` հայտարարում եմ անժամկետ հացադուլ: Հարկավ, ինձ քիչ թե շատ ճանաչողները շատ լավ հասկանում են, որ նման քայլը ոչ թե հուսահատության հետևանք է, այլ բողոք, ինչի նպատակը հասարակության և պատկան մարմիների արձագանքն է Շիրակի պետական համալսարանում հերթական անգամ կատարվող անօրինականությանը:
Կոչ-պահանջս ուղղում եմ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Պարոն նախարար, կասեցրե´ք փետրվարի 12-ին համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրությունը, ինչը հակասում է համալսարանի կանոնադրության պահանջներին, այդ ընտրությունները պետք է իրականացնեն ֆակուլտետների խորհուրդները: Ռեկտորին շահավետ, ցանկալի տարբերակով ընտրություններ իրականացնելը միանշանակ անօրինական է…
Պատմության և փիլիսոփայության ամբիոնի
վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյան
Պետական եկամուտների կոմիտեն հսկողական միջոցառումների շրջանակում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել: Մասնավորապես, օրերս օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հայտնաբերել են Երևան–Երասխ մայրուղու վրա առանց պետական գրանցման գործող գիշերային ակումբ: Օպերատիվ-հետախուզական միջոցառման ժամանակ մոտ 80 քմ մակերեսով շինությունում, բացի անօրինական գործունեության կազմակերպչից, ով Երևանի բնակիչ էր, աշխատում էր ևս 6 չգրանցված աշխատակից: Ձեռք բերված նյութերի հիման վրա իրականացվում է պետությանը պատճառված վնասի հաշվարկ՝ հետագա վարույթի հարցը որոշելու նպատակով:
Ձեռնարկված միջոցառումներով բացահայտվել է հարկային դաշտը շրջանցելու ևս մեկ փորձ: «Սուրմալու» տոնավաճառում կանխվել է տարբեր տնտեսական ապրանքների, մասնավորապես լվացքի կեղծված փոշու իրացման փորձ:
«Taxstamp» ծրագրով իրականացված ստուգմամբ պարզվել է, որ դրանք իրականում նախատեսված են այլ ապրանքատեսակների համար, որոնց ներկրող ընկերությունները հայտարարել են, որ երբևէ դրոշմապիտակներ չեն օտարել և չեն տրամադրել այլ անձանց:
Ձեռնարկված միջոցառումներով Երևանի Շիրակի փողոցի բնակչի տան բակում հայտնաբերվել է շուրջ 1,5 միլիոն դրամի տնտեսական ապրանք, այդ թվում՝ անհայտ ծագմամբ լվացքի փոշի: Ըստ քաղաքացու գրավոր հայտարարության, լվացքի փոշին նա ձեռք է բերել Գեղարքունիքի մարզում, ինչպես նաև Երևանում` տարբեր խանութներից:
Մեկ այլ դեպքով էլ Բագրատաշենի մաքսակետում օպերատիվ հետախուզության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցների կողմից իրականացված զննությամբ մարդատար ավտոմեքենայի սրահի դռներից հայտնաբերվել է 21կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղորայք:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Գեղեցիկ արտաքինի մասին պատկերացումները շատ տարբեր են: Յուրաքանչյուր ոք տարբեր կերպ է փորձում ընդգծել իր անհատականությունը: Այս առումով պլաստիկ վիրահատությունը բավականին մեծ հնարավորություններ է ընձեռում: Տարբեր մասնագետներ տարբեր մոտեցումներ են առաջարկում, հատկապես՝ մեր օրերում, երբ պլաստիկ վիրաբուժության շնորհիվ կարող եք ունենալ այնպիսի արտաքին տեսք, ինչպիսին նախընտրում եք: Եվ այսպես, պլաստիկ վիրահատության առավելությունների, դրա ընձեռած հնարավորությունների, քթի պլաստիկ վիրահատության (ռինոպլաստիկա), օտոպլաստիկայի (լոշտակության շտկման վիրահատություն), դրանց հետ կապված մտավախությունների, հնարավոր բարդությունների մասին “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականը զրուցել է պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ, «Արթմեդ» բժշկա-վերականգնողական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Կարեն Մանվելյանի հետ:
-Պարոն Մանվելյան, ի՞նչ է գեղեցիկը Ձեզ համար, որո՞նք են գեղեցկության և կատարելության մասին Ձեր պատկերացումները: Արդյո՞ք պլաստիկ վիրաբուժությունը կարող է օգնել կատարյալ արտաքին տեսք ունենալ:
— Իրականում պլաստիկ վիրաբուժությունը ևս մեկ քայլ է՝ դեպի կատարելություն տանող անվերջ ճանապարհին: Գեղեցկության մասին իմ պատկերացումներն, իհարկե, սուբյեկտիվ են: Սակայն մի բան վստահ կարող եմ ասել՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Արտաքինի հարցում կատարյալի ձգտելը ևս հարաբերական է: Չեմ կարող նշել հստակ չափանիշներ, որոնց առկայության դեպքում մարդուն կհամարեմ միանշանակ գեղեցիկ: Եթե խոսքը գնում է գեղեցիկ դեմքի մասին, ապա կարող եմ ասել, որ գեղեցիկ դեմք է համարվում այն դեմքը, որի բոլոր բաղկացուցիչ մասերը հավասարապես գտնվում են ներդաշնակութան մեջ: Կան բժշկական չափորոշիչներ` արտահայտված հատուկ աղյուսակներով, ըստ որոնց որոշվում է, թե որն է համարվում իդեալական դեմք, բայց կրկնվեմ, դա շատ սուբյեկտիվ է: Ավելի հեշտ է ասել` չկա իդեալական դեմք, յուրաքանչուր դեմք որոշակի փոփոխությունների շնորհիվ կարող է ստանալ իր լավագույնը տարբերակը: Իսկ եթե պացիենտը ցանկանում է պլաստիկ վիրահատության միջոցով նմանվել ինչ որ մեկին, մենք հաշվի ենք առնում պացիենտի ցանկությունը, սակայն փորձում ենք օբյեկտիվ բացատրել իրավիճակը՝ խորհուրդ տալով վիրահատության միջոցով ոչ թե փորձել նմանվել որևէ մեկին, այլ շտկել մարմնի անհամաչափությունները՝ ընդգծելով իր սեփական գեղեցկությունը:
-Հայտնի է, որ Հայաստանում տարածված է քթի պլաստիկ վիրաբուժությունը կամ ռինոպլաստիկան. արդյո՞ք այն շարունակում է մնալ կանանց «մենաշնորհ», թե՞ տղամարդիկ ևս սկսել են դիմել քթի պլաստիկ վիրահատության:
— Ցանկանում եմ նշել, որ այժմ մի հետաքրքիր միտում է նկատվում՝ քթի էսթետիկ վիրահատության արդեն դիմում են ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ: Ամեն դեպքում հաճելի է արձանագրելը, որ հայ տղամարդիկ ևս սկսել են մտածել իրենց արտաքին տեսքի մասին:
—Իսկ ի՞նչ մեթոդներով է կատարվում ռինոպլաստիկան: Որպես վիրաբույժ՝ դուք ո՞ր մեթոդն եք նախընտրում և ինչու՞:
-Ռինոպլաստիկայի իրականացման երկու հիմնական եղանակ կա՝ բաց և փակ: Բաց եղանակով վիրահատության դեպքում կտրվածքն արվում է քթի ստորին հատվածում (կոլումելա) ՝ տեսանելի և հասանելի դարձնելով քթի ամբողջ անատոմիական բաղադրիչները: Այս եղանակը թույլ է տալիս կատարել ցանկացած բարդության վիրահատություն: Ցանկալի է, որ նման վիրահատություն կատարող վիրաբույժը նաև միկրովիրաբուժական հմտություններ ունենա:
Փակ եղանակով վիրահատության դեպքում կտրվածքն արվում է քթանցքների ներսի կողմից: Փոքրածավալ կորեկցիաների, առաջնային ռինոպլաստիկայի դեպքում և փոքր խնդիրների շտկման համար այս միջոցն ավելի նախընտրելի է: Երկու մեթոդներն էլ, իհարկե, ունեն իրենց առավելությունները և ցուցումները, ինքս երկուսն էլ կիրառում եմ՝ կախված փոփոխությունների չափից և տեսակից: Որպես վիրաբույժ՝ ես չեմ կարող նախընտրել այս կամ այն մեթոդը, դա կախված է վիրահատության բարդությունից և մի շարք այլ հանգամանքներից:
-Հայտնի է, որ շատերը խուսափում են ընդհանուր անզգայացումից կամ ընդհանուր անզգայացումը ոմանց պարզապես հակացուցված է՝ առողջական ինչ-ինչ խնդիրների պատճառով: Այս դեպքում հնարավո՞ր է տեղային անզգայացմամբ ռինոպլաստիկա կատարել:
-Տեղային անզգայացմամբ ռինոպլաստիկայի հնարավոր է իրականացնել, եթե վիրահատությունը շատ ծավալուն չէ, համեմատաբար կարճատև է, իսկ պացիենտը հոգեբանորեն պատրաստ է և ադեկվատ գնահատում է իր քայլերը: Տեղային ցավազրկմամբ չի նշանակում ցավոտ: Ճիշտ ցավազրկումը կարող է լիովին ապահովել անցավ ընթացք: Կարելի է իրականացնել ինչպես փակ եղանակով, այնպես էլ բաց եղանակով: Իսկ եթե վիրահատությունը վերականգնողական է, կրկնակի է կամ աճառների տրանսպլանտացիայի կարիք կա և կատարվելու է բաց եղանակով, միանշանակ ճիշտ է ընդհանուր անզգայացումը:
-Իսկ, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի լավ վիրահատված քիթը:
-Նախևառաջ, այն պետք է համապատասխանի արտաքինին: Հաճախ պացիենտները ցանկանում են փոքր քիթ ունենալ՝ առանց հաշվի առնելու, թե դա որքանո՞վ համահունչ կլինի իրենց դեմքի մյուս հատվածներին: Չգիտեմ ինչու շատերը կարծում են, որ միայն փոքր քթերն են գեղեցիկ, այնինչ այդ հարցում պլաստիկ վիրաբույժները միանգամայն այլ կարծիքի են: Բժիշկը նախ պետք է կարողանա ճիշտ խորհրդատվություն տալ պացինետին, անհրաժեշտության դեպքում բացատրել, որ, օրինակ, շատ փոքր քիթն այնքան էլ համադրելի չի լինի իր արտաքինին: Վիրահատության արդյունքից պետք է գոհ լինեն և՛ բժիշկը, և՛ պացիենտը: Պետք չէ վիրահատել միայն որովհետև պացիենտն է այդպես ցանկանում:
-Արդյո՞ք քթի վիրահատությունն ունի ռիսկային գործոններ և ո՞ր դեպքերում չի կարելի դիմել քթի վիրահատության: Խոսեք մի փոքր հետվիրահատական շրջանից՝ ինչպե՞ս է այն անցնում, ե՞րբ է քիթն իր վերջնական տեսքը ստանում:
-Ռինոպլաստիկայի կամ քթի վիրահատության աղջիկները կարող են դիմել 16 տարեկանից հետո, տղաները՝ մի փոքր ավելի ուշ: Իսկ վիրահատությունը կարող է խորհուրդ չտրվել, եթե պացիենտը կենսական կարևոր օրգանների հետ կապված խնդիրներ ունի կամ արյան մակարդելիությանը հետ որոշակի խնդիրներ կան և այլն: Այսինքն՝ այս պարագայում պատճառը ոչ թե վիրահատության վտանգավորությունն է, այլ անզգայացման հնարավոր կամ անհնար լինելը. որոշ խնդիրներ ունեցող մարդկանց անզգայացումը պարզապես հակացուցված կարող է լինել: Հիասթափեցնելով քթի վիրահատության «վտանգավորության» մասին տեղեկություններ տարածողներին՝ ասեմ, որ այն լիովին անվտանգ է, եթե, իհարկե, նախապես հաշվարկված են բոլոր ցուցումները և հակացուցումները: Բացի այդ, հետվիրահատական շրջանում բարդություններ չեն լինում եթե պացիենտը խիստ հետևում է բժշկի խորհուրդներին: Վիրահատությունից հետո վաղ վերականգնման շրջանում պացիենտը սեզոնային գրիպի զգացողություններ կարող է ունենալ, սակայն չորս-հինգ օր անց դրանք վերանում են: Իսկ մեկ շաբաթ անց անհետանում են գրեթե բոլոր այտուցները դեմքի շրջանում: Ֆիկսացիոն կապերը հեռացնելուց հետո քիթը այտուցված է լինում, սակայն դա ևս ժամանակի խնդիր է: Վերջնական արդյունքը կարելի է գնահատել միայն ամիսներ անց:
-Պատահում է, որ վիրահատությունից հետո պացիենտն այնքան էլ գոհ չի լինում դրա արդյունքից: Որքանո՞վ են օբյեկտիվ պացիենտի դժգոհությունները: Այս պարագայում ի՞նչ պետք է անել, կարելի՞ է դիմել կրկնակի վիրահատության:
-Իհարկե չի կարելի բացառել կրկնակի միջամտության անհրաժեշտությունը, դա կարող է փաստել ցանկացած պլաստիկ վիրաբույժ աշխարհի ցանկացած երկրում: Սակայն ճիշտ իրականացված վիրահատության դեպքում դրա հավանականությունը չնչին է: Շատ գործոններ կախված չեն վիրաբույժից և նույնիսկ անթերի իրականացված վիրահատությունից հետո նույնիսկ չեն բացառվում կորեկցիոն միջամտությունների անհրաժեշտությունը: Կրկնակի վիրահատություն կամ ինչպես մենք ենք ասում կորեկցիա ցանկալի է կատարի կրկնակի վիրահատությունների փորձ ունեցող վիրաբույժը: Իմ պրակտիկայում եղել են շատ դեպքեր, երբ վիրահատել եմ արդեն մի քանի անգամ վիրահատված քիթ և արդյունքը բարեբախտաբար դրական է ստացվել: Կրկնակի վիրահատության անհրաժեշտության դեպքերում պացիենտները հաճախ են հուսահատվում և խուճապի մատնվում: Սակայն պետք չէ ընկճվել, հիմնակում բոլոր խնդիրները շտկելի են, իսկ լավատեսական մոտեցումը վիրահատությունը շատ ավելի դյուրին է դարձնում:
Եվ բացի այդ, վիրահատության արդյունքներից գոհ կամ դժգոհ լինելը ևս հարաբերական է: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, երբ պացիենտը շնչառական խնդիրներ ունի կամ երբ ոչ այնքան լավ վիրահատված քիթը ինչ-ինչ խնդիրներ է առաջացնում: Խոսքն այն մասին է, երբ պացիենտի մոտ խնդիրը հոգեբանական է: Նա կարող է շատ գեղեցիկ արտաքին ունենալ, սակայն մի շարք պլաստիկ վիրահատությունների դիմել, որովհետև այնքան էլ բավարարված չէ իր արտաքինով: Այս դեպքում նրա քիթը կարող են նորից ու նորից վիրահատել, սակայն միևնույն է, պացիենտը վիրահատության արդյունքը բավարար չի համարելու: Ուստի, լավ բժիշկը պետք է նաև լավ հոգեբան լինի, որպեսզի հնարավորության դեպքում կարողանա պացիենտի հետ այս ուղղությամբ ևս աշխատանք տանել:
-Պարոն Մանվելյան, մի փոքր կխոսե՞ք օտոպլաստիկայի կամ լոշտակության շտկման վիրահատության մասին: Որքա՞ն տարածված է այժմ այդ խնդիրը և որքա՞ն հաճախ են դիմում նման վիրահատության:
-Օտոպլաստիկան կատարվում է լոշտակության շտկման նպատակով: Այս վիրահատությունը կարելի է նաև կատարել նախադպրոցական տարիքում, քանի որ այս դեպքում դպրոցական տարիքում երեխան կարող է զերծ մնալ հոգեբանական բարդույթից: Ինչ վերաբերում է վիրահատությանը, ապա ցանկանում եմ ընդգծել, որ այս վիրահատությունը համեմատաբար քիչ հակացուցումներ ունի, իսկ հետվիրահատական շրջանը շատ կարճ է տևում: Այն շատ հաճախ կատարվում է տեղային ցավազրկմամբ: Սպիների մասին ևս կարող եք չանհանգստանալ. դրանք ականջի հետին մասում են լինում և գրեթե աննկատ են:
-Եվ վերջում, մի փոքր Ձեր մասին:
-Ծնվել եմ բժշկի ընտանիքում: Դե, եթե բժիշկների ընտանիքում ես ծնվում, ապագա մասնագիտությունդ արդեն ինչ-որ չափով կանխորոշված է լինում: Մանկուց բժշկությունը եղել է իմ առօրյաի մի մաս և սիրել եմ օգնել մարդկանց վերադարձնել առողջությունն ու, ինչու ոչ, նաև գեղեցկությունը: Միգուցե հենց այդ պատճառով ընտրեցի ոչ միայն միկրովիրաբուժությունը, այլև պլաստիկ վիրաբուժությունը: Իսկ սկսածդ գործը պետք է լավ արդյունք տա:
-Ի՞նչ է անհրաժեշտ լավ բժիշկ լինելու համար:
-Լավ բժիշկ լինելու համար անհրաժեշտ է ոչ միայն բարձր որակավորում և շարունակական մասնագիտական փորձ ունենալ, ինչը շատ կարևոր է, այլև պատասխանատու մարդ լինել: Բացի այդ, կա մի չգրված օրենք, որը պարտադիր է և՛ բժշկի և՛ պացիենտի համար՝ դրական տրամադրվածությունը, փոխվստահությունը ու լավատեսությունը միշտ աշխատում են հօգուտ պացիենտի: Լավ բժիշկը հիվանդին պետք է օգնի ապաքինվել ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես և արտաքնապես:
Զոհված Վարսիկ Սեւոյանը (նա 47 տարեկան էր) Սանկտ Պետերբուրգից հայրենի Օրսկ էր վերադառնում: Կինը մեկ ամիս Կրասնոդարում հյուրընկալվել էր 24-ամյա որդուն՝ Արամին (նա այստեղ մենեջեր է աշխատում), այնուհետեւ որդու հետ մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ տեսակցելու 22-ամյա դստերը, հայտնում է МК-ն:
«Մենք գրեթե միաժամանակ ենք թռել: Սկզբում նա՝ Օրսկ, իսկ մինչեւ Կրասնոդար իմ օդանավը մի փոքր ավելի ուշ էր թռչելու: Ես տեղ հասա, իսկ ահա նա՝ ոչ: Հայրիկս պետք է նրան Օրսկում դիմավորեր: Սակայն ողբերգության մասին մենք նրանից չիմացանք, այլ նորություններից»,- պատմել է Արամը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վարսիկ Սեւոյանը հաշվառված էր Հայաստանի Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում, սակայն 1997 թվականից ամուսնու հետ մշտական բնակության էր տեղափոխվել ՌԴ:
«Սարատովյան ավիաուղիների» օդանավը, որը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Օրսկ չվերթ էր կատարել, փետրվարի 11-ին ցերեկը կործանվել էր Մերձմոսկվայում:
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է 2 եւ ավելի անձանց մահվան» հոդվածով:
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:
– Պարոն Բադասյան, Արցախում զորավարժություններ են սկսվել, բացի դրանից՝ Արցախի բանակում կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Ինչպե՞ս եք գնահատում սա, ինչո՞ւ որոշեցին Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումից հետո նման զորավարժություններ անել։ Դուք այստեղ կապ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ։
– Սրանք հերթական զորավարժություններ են, որոնց նպատակն է էլ ավելի բարձրացնել մարտական պատրաստականությունը։ Իհարկե, հիմա ընտրություններ են անցկացվում Ադրբեջանում, որը քաղաքական գործընթաց է, որից կարելի է անկանխատեսելի զարգացումներ սպասել, որովհետև Ալիևը միակ թեկնածուն չէ, կան էլի թեկնածուներ, ու չի իմացվի, թե ինչ զարգացումներ կարող են ընթանալ այնտեղ։ Բոլոր դեպքերում, մեր զորավարժությունները հերթական են, արտառոց ոչինչ չկա։
Միշտ եղել են զորավարժություններ, սա ուսումնական միջոցառում է, որով վեց ամիս առաջ եկած նորակոչիկները պետք է անցնեն առաջին զորավարժության փուլը, որպեսզի հմտանան իրենց մասնագիտությունների մեջ, և ամբողջ անձնակազմը կարողանա մեկ անգամ ևս ձեռք բերել հմտություն և շարունակել ծառայությունը։
– Եթե մի քանի ամիս առաջ շատ էին հնչում կարծիքներ, որ սահմանը համեմատաբար հանգիստ կլինի՝ պայմանավորված Հայաստանում և Ադրբեջանում սպասվող ընտրություններով, հիմա նշվում է, որ պետք է պատրաստվել պատերազմի՝ հաշվի առնելով, որ ապրիլն է մոտենում, իսկ ինչպես գիտենք, ապրիլին Ադրբեջանն ակտիվանում է։ Ինչպե՞ս եք գնահատում դրա հավանականությունը։
– Իհարկե, ապրիլյան պատերազմից հետո շոշափելի փոփոխություններ են կատարվել, մեր բանակը, նաև իշխանությունները որոշակի դասեր են քաղել դրանից, բայց կոնկրետ ինձ, օրինակ, չի գոհացնում կատարվածը։ Իհարկե, մեր պաշտպանունակությունը կախված չէ միայն պաշտպանության նախարարությունից, այլ նաև երկրի ընդհանուր քաղաքականությունից, որ պետք է ավելին արվեր, որպեսզի զոհերի թիվը նվազեր։ Տեսեք, երեկ էլ նոր զոհ ունեցանք։ Իհարկե, չի կարելի ասել՝ շատ կամ քիչ զոհեր, որովհետև յուրաքանչյուր զոհ ցավ է բոլորիս համար, այդ թվում՝ մարտական խնդիրներ կատարող, խաղաղությունը պահպանող անձնակազմի համար։ Կան քայլեր, միջոցառումներ, որոնք պետք է իրագործեն իշխանություններն ու բանակը, բայց չեն իրագործում։ Եթե դրանք կատարվեն, ես համոզված եմ, որ Ադրբեջանը կվախենա մեզնից, այնպես կվախենա, ինչպես վախեցել է 1993-95 թվականներին։ Իսկ եթե վախեցավ, անշուշտ կհարգի և չի կրակի մեր զինվորի վրա։ Իսկ հիմա Ադրբեջանը թե՛ չի վախենում, թե՛ չի հարգում, թե՛ հոխորտում է ու սպառնում պատերազմով։ Չի կարելի ասել, թե մենք հաղթող կողմ ենք, բայց, անշուշտ, ունենք արդյունքներ: Նախ՝ մենք թույլ չենք տվել, որ Արցախի մեծ մասի վրա Ադրբեջանը իր նկատառումները կատարի, ցավոք, հայաթափվեց միայն Շահումյանի շրջանը և Մարտակերտի մի մասը։ Բայց հակառակ դրան, ելնելով ստրատեգիական, Արցախի անվտանգության ապահովման, ազատագրման տեսանկյուններից, մենք ստիպված եղանք ազատագրել մի շարք տարածքներ, և այդ տարածքները մեր պապական տարածքներն են, որոնց նկատմամբ մենք որևէ նկրտում չունեինք 1988-91 թվականներին, սակայն երբ Ադրբեջանը մեր՝ սահմանադրորեն հռչակված անկախության դեմ ագրեսիա սկսեց, դրա արդյունքում ձևավորվեցին այս սահմանները։ Սրանք բնական սահմաններ են, նման սահմաններ պատմության ընթացքում հազարավոր անգամներ են գծվել, պարզապես Ադրբեջանը չի ուզում ճանաչել այդ սահմանները, մենք էլ չենք կարողանում ստիպել, որ ճանաչի։ Սա նկատի ունեմ, որ ասում եմ՝ դեռ մինչև վերջ չենք հաղթել։ Մենք պետք է ստիպենք Ադրբեջանին, որ նա ընդունի և ճանաչի այս գծված սահմանները։ Վաղ թե ուշ ճանաչելու է, բայց մենք պետք է ստիպենք, որ արագ ճանաչի, որպեսզի պատերազմ չլինի։ Այդ հնարավորությունը կա, ու երբ խոսում եմ անհրաժեշտ միջոցառումների մասին, խոսքը հենց դրան է վերաբերում։ Այդ միջոցառումները բոլորովին պատերազմական գործողություններ չեն, այլ մի շարք գործողություններ, որոնք պետք է կատարվեն։
– Բակո Սահակյանը 2 օր առաջ աշխատանքից ազատեց Արցախի պաշտպանության բանակի գեներալ-մայոր Միքայել Արզումանյանին։ Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը, ինչո՞վ էր դա պայմանավորված։
– Ես տեղեկություն ունեմ, որ դեռ մի քանի տարի առաջ Միքայել Արզումանյանը ցանկություն ուներ բանակից դուրս գալու։ Նա իմ լավագույն մարտական ընկերներից է և այսօրվա հայկական բանակի լավագույն գեներալներից մեկն է։ Իհարկե, ես ցավ եմ ապրում, որ նա մտադրություն ուներ բանակից դուրս գալու, սակայն ապրիլյան դեպքերը հետաձգեցին նրա ցանկությունը։ Այսինքն՝ սա նրա ցանկությունն էր, որը նախագահ Բակո Սահակյանը բավարարեց։ Բայց համոզված եմ, որ նա իր ծառայությունը շարունակելու է ի շահ բանակի և բանակի հզորացման։
– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիևը փետրվարի 7-ին հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները կշարունակվեն Հայաստանում և Ադրբեջանում նախագահի ընտրություններից հետո։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ մինչ այդ խնդրի կարգավորման ուղղությամբ ոչինչ տեղի չի ունենա, իրական քայլեր կլինեն ապրիլից հետո։
– Ինչ պետք է լինի ընտրություններից հետո։ Եթե հիշում եք, ապրիլից առաջ կար պատերազմական իրադրություն՝ անընդհատ դիվերսիոն ներթափանցումներ, անընդհատ փորձեր, իսկ մեր կողմից, ընդհակառակը, կար քնաթաթախ վիճակ, քնած վիճակ էր մեր կողմից, իսկ հիմա դա չկա։ Հիմա իրոք լարված է, այսինքն՝ նրանք ուզում են ներթափանցումներ կատարել, բայց մեր կողմը, շնորհիվ ապրիլյան դասերից հետո կատարած մի շարք գործողությունների և ինժեներական աշխատանքների, նաև զինման տեսանկյունից, հիմա մեր կողմը կարողանում է հետ շպրտել այդ փորձերը, և այդ իրավիճակում ես չեմ կարծում, որ կարող են լինել ինչ-որ գործողություններ Ադրբեջանի կողմից։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.