23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասելով հրադադարը պահպանելուն ուղղված քայլերի անհրաժեշտության մասին՝ նկատի ունեն Բաքվին եւ նրան են հասցեագրում իրենց հայտարարությունները: Այդ տեսակետը Հայաստանի իշխանության արձագանքն է հարցերին, որ վերաբերում են համանախագահների ընդհանրական հայտարարություններին:
Դրանցից մեկն էլ հնչեց տարածաշրջան նրանց հերթական այցից հետո, այդ այցի արդյունքում, որտեղ նշվում էր սահմանին զոհի ցավալի հանգամանքը եւ կոչ արվում դադարեցնել կրակը՝ առանց մատնանշելու կոնկրետ, որ զոհը եղել է ադրբեջանական դիպուկահարի կրակոցից: Եվ առավել եւս, երբ համանախագահներին ընդունելուց նույնիսկ ժամեր անց Ալիեւը հայտարարում էր անգամ Երեւանը գրավելու մտադրության մասին, համանախագահների ընդհանրական կոչը հնչում է պարզապես քաղաքական անհամարժեքության տրամաբանությամբ:
Մյուս կողմից, սակայն, այստեղ հարց է առաջանում հայկական դիվանագիտության համարժեքության կապակցությամբ: Ստեղծվել է իրապես հետաքրքիր եւ ուշագրավ մի վիճակ: Ակնհայտ է, որ Ալիեւը որոշակի դիվանագիտական փակուղում է, եւ նրա քայլերն ու ագրեսիան ավելի շուտ հենց դրա, քան ինքնավստահության դրսեւորում են: Ալիեւն այդ վիճակում է ապրիլյան քառօրյայում տապալվելուց հետո, երբ ադրբեջանական ամբողջ ագրեսիան կարողացավ լուծել ընդամենը մի քանի դիրքի հարց:
Մյուս կողմից՝ ինչո՞վ է արտահայտվում այդ վիճակը: Ըստ էության, ստացվում է, որ փակուղում գտնվող Ալիեւը այդուհանդերձ դեռ ունի «անաղմուկ մարդասպանության» իրավունք եւ նաեւ ագրեսիվ հայտարարությունների իրավունք: Սա փակուղու գի՞նն է, այսինքն՝ մանր խուլիգանության իրավունք, երբեմն նույնիսկ թույլատրելի մահվան ելքերով: Եվ սա հայկական դիվանագիտության հաղթանա՞կ է, թե՞ պարզապես հայկական զինուժի ապրիլյան քառօրյայի ապահոված պաշտպանության շարունակվող արդյունք, որը այդպես էլ չի ստանում դիվանագիտական համարժեք թիկունք, որը պետք է արտահայտվեր ագրեսորի նկատմամբ միջնորդների ավելի բաց, թիրախային վերաբերմունքով:
Նախօրեին Սերժ Սարգսյանը Երեւանում Բուլղարիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Երեւանը պատրաստ է Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցության, բայց որեւէ կարգավորում չի լինի, քանի դեռ Բաքուն չի հրաժարվել առավելապաշտությունից եւ Երեւանը նվաճելու զառանցանքի մեջ է: Ալիեւը խոսում է Երեւանը նվաճելու մասին, Սերժ Սարգսյանը Երեւանում հայտարարում է, թե պետք չէ առավելապաշտություն: Այսինքն՝ Երեւանը խոսում է այն մասին, որ Բաքուն շատ է ուզում, եթե քիչ ուզի, Երեւանը պատրաստ է:
Սա, իհարկե, բանակցային օրակարգի տրամաբանությունն է, կամ այսպես ասած՝ Մադրիդյան սկզբունքների, որոնք կազմում են օրակարգի առանցքը: Սրան զուգահեռ՝ Երեւանն, իհարկե, առաջնորդվում է մտայնությամբ, թե Բաքուն միշտ էլ ուզելու է ամբողջը, եւ այդ ֆոնին Երեւանը նման հայտարարություններով կարող է «ուշիմ» տեսք ստանալ Բաքվի խուլիգանության ֆոնին:
Բայց խոսքը վերաբերում է մարդասպանությանը, եւ ըստ այդմ՝ հարց է առաջանում՝ ժամանակը չէ՞ արդյոք Երեւանին փոխել հռետորաբանությունը ոչ միայն պահի տակ, այլ ռազմավարական իմաստով, այսինքն՝ այլ լեզվով խոսել համանախագահների հետ եւ ոչ թե փորձել խելոք երեւալ Բաքվի ֆոնին, այլ Բաքվի ֆոնին լինել ավելի նախաձեռնող եւ 3+2 ֆորմատը՝ երեք միջնորդներն ու երկու հակամարտ կողմերը, առնվազն գաղափարական-հռետորաբանական իմաստով ենթարկել կազմի փոփոխության՝ 3 միջնորդներ եւ երկու հայկական կողմեր՝ փորձելով աստիճանաբար ղարաբաղյան գործընթաց ասվածը լցնել այդ ֆորմատը բնորոշող տեքստային բովանդակությամբ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր ուղերձում նշել է, որ Սիրիայում պատերազմը մտել է ավելի արյունալի փուլ, որին զոհ են գնում հազարավոր խաղաղ բնակիչներ: Վերջին օրերի իրադարձությունները հաստատում են այս պնդումը, եւ կարելի է արձանագրել, որ այն պահից, երբ հայտարարվեց Իսլամական պետության դեմ հաղթանակի մասին, պատերազմը ձեռք բերեց ավելի «անմիջական բնույթ»:
Այսինքն, եթե Սիրիայում խոշոր խաղացողները ԻՊ «օրոք» պատերազմում էին միջորդավորված, տարբեր խմբավորումների միջոցով, ներկայում նրանք անմիջապես դուրս են եկել իրար դեմ:
Տարին սկսվեց Սիրիայում ռուսական բազաների դեմ հարձակումներով, այսպես կոչված ապաէսկալացիոն գոտու թուրքական հատվածից, որից հետո Թուրքիան անմիջական մտավ պատերազմի մեջ, հարձակում սկսելով քրդաբնակ Աֆրինի շրջանում: Թուրքական ավիացիայի հարվածների զոհ դարձան հազարավոր քրդեր:
Ռուսները Թուրքիայի պահանջով դուրս եկան այդ շրջանից, բայց ամերիկացիները հայտարարեցին, որ իրենք դուրս չեն գալու, չնայած Անկարայի պահանջին: Իրավիճակը լարվում էր, եւ ռուսները ստացան հերթական հարվածը՝ խոցվեց ռուսական ռազմական օդանավ, նույն թուրքական հատվածից: Ռուսները հայտարարեցին, որ թուրքերը կապ չունեն դրա հետ: Իսկ ամերիկացիները հայտարարեցին, որ Մանջիբի վրա հարձակման դեպքում իրենք հակահարված են տալու թուրքերին: Խոցվեց թուրքական ուղղաթիռ, Աֆրինում ռազմական գործողությունից ի վեր առաջին անգամ:
Դրանից հետո Թուրքիան մեկ օրում կորցրեց 11 զինվոր:
Դրանից հետո փաստացի ռազմական բախում եղավ Իրանի ու Իսրայել միջեւ: Իսրայելի օդուժն ի պատասխան անօդաչունեի հարձակման՝ ռմբակոծեց Սիրիայում Իրանի հենակետերը, սակայն հարձակման ժամանակ խոցվեց իսրայելական ռմբակոծիչ:
Ավելի վաղ, ամերիկացիների ռմբակոծությանը զոհ գնացին ռուս վարձկաններ, թեեւ Մոսկվային զգուշացվել էր այդ հարձակման մասին, իսկ Մոսկվան էլ հավաստացրել էր, թե այնտեղ ռուսներ չկան:
ԱՄՆ պետքարտուղարը պատրաստվում է մեծ շրջագայության տարածաշրջանում: Իրավիճակը բարդ է ու բազմաշերտ, ակնհայտ է, որ Սիրիայում ներքաշված խոշոր խաղացողները, մասնավորապես Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան, որոնք Սիրիան բաժանել են «ապաէսկալացիոն գոտիների», շփոթության մեջ են եւ ընդունակ չեն պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Այս գործընթացներում առանցքային գործոնը քրդական հարցն է, ամերիկացիները շարունակում են զինել քրդերին, ըստ ամենայնի՝ արդեն օդուժի դեմ պայքարի միջոցներով, ինչն անկասկած բարձրացնում է դիմակայության մակարդակը:
Այս իրադարձությունների ֆոնին, Մոսկվայի մոտ կործանվեց ռուսական ինքնաթիռ, զոհվեցին անձնակազմի 6 անդամներն ու 65 ուղեւորները:
Ակնհայտ է, որ Իսլամական պետությունը Մեծ Մերձավոր Արեւելքում վերաձեւումների «նախապատրաստական փուլն» էր, որից հետո սկսվել է լարման նոր փուլը, երբ պատերազմի մեջ անմիջական ներքաշվում են խոշոր պետությունները: Հայաստանի սահմաններին շատ մոտ:
Արժե նշել, որ մեկնաբանելով արտահերթ ընտրություն անցկացնելու վերաբերյալ Ալիեւի որոշումը, նրա օգնականը հայտարարել էր, որ հնարավոր է «բացասական գործընթացները տեղափոխվեն այն տարածաշրջան, որտեղ գտնվում է Ադրբեջանը»:
Եգիպտոսում ձերբակալել են արևելյան պարով զբաղվող 31-ամյա ռուս Եկատերինա Անդրեևային։ «Գաուխարա» (Թանկարժեք) մականունով հայտնի պարուհուն մեղադրել են ելույթի ժամանակ անթույլատրելի այլասերվածության մեջ։ Նա բեմ էր դուրս եկել կիսամերկ, առանց հատուկ շորտերի։
Նրան ազատ են արձակել 300 դոլար գրավի դիմաց և նախաքննության ընթացքում արգելել են ելույթ ունենալ։
Ադրբեջանում ապրիլյան մարտերից հետո զինվորական հաշմանդամներին (հիմնականում նախկին հատուկջոկատայիններին) ակտիվորեն օգտագործում են քարոզչական նպատակներով: Հիվանդանոցներից դուրս գրվելուց հետո նրանք սկսել են «աստղային» ճանապարհ. պարբերաբար հարցազրույցներ են տալիս, այցելում են զորամասեր, մասնակցում ռազմահայրենասիրական միջոցառումներին:
Հարցազրույցներից հայտնի են դառնում լրացուցիչ մանրամասներ իրենց վիրավորվելու հանգամանքների մասին: Այդ տեղեկությունները համեմատել ու համադրել ենք հայկական և ադրբեջանական կողմերի հայտարարությունների հետ, փորձելով պարզել այդ վիրավորների և մեզ հայտնի դիվերսիաների դեպքերի կապը:
Լրացուցիչ օգտագործել ենք նաև ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցները հրադադարի խախտումների մասին, որոնցից ավելի վաղ Ռազմինֆոն բացահայտել էր Ադրբեջանի ԶՈւ մի շարք թաքցրած կորուստներ:
Սկզբի համար ներկայացնում ենք երկու դեպք: Սակայն մենք դեռ ուսումնասիրում ենք ևս մի քանի դեպք: Մեզ հետաքրքրած վիրավորները հատուկջոկատայիններ են՝ առանձին հրամանատարության տակ գործող հատուկ նշանակության բրիգադից, որը տեղակայված է Սումգայիթ քաղաքից շուրջ 12 կմ հյուսիս-արևմուտք:
Ներքոնշյալ օրինակներից յուրաքանչյուրում ադրբեջանական աղբյուրները պնդում էին, որ հատուկջոկատայինը վնասվածք է ստացել «հակառակորդի հարձակումը կանխելիս»: Փորձելով գտնել «Ի՞նչ էր անում առաջնագծի խրամատում մոտ 200 կմ հեռավորության վրա տեղակայված բրիգադի հատուկջոկատայինը հայերի անսպասելի հարձակման ժամանակ» հարցի պատասխանը, եզրակացնում ենք, որ քննարկվող դեպքերում ադրբեջանական կողմը իր դիվերսիոն հարձակումները փորձել է վերագրել հայկական կողմին:
21 ապրիլի, 2015թ., Սեյսուլան
News.milli.az կայքում հրապարակված հարցազրույցում հատուկջոկատային Նաթիգ Վելի օղլու Մեհդիևը (Natiq Veli oğlu Mehdiyev) պատմում է, թե ինչպես է «2015 թ. ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը Թարթառի շրջանի Գափանլը գյուղի շրջակայքում հակառակորդի հարձակումը կանխելիս ոտքերի և մարմնի այլ հատվածներում վնասվածք ստացել հայերի նետած նռնակի պայթյունից»:
2015թ.-ի ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը վիրավորված հատուկջոկատային Նաթիգ Մեհդիևը
2015 թ. ապրիլի 21-ին երկու կողմերի պաշտոնական աղբյուրները հայտնում են.
Ադրբեջանի ՊՆ, 21 ապրիլի, 2015 թ., «Ապրիլի 21-ին առաջնագծի Թարթառի ուղղությամբ բախում է եղել հայկական ԶՈւ ստորաբաժանումների հետ: Կարճատև մարտում մեր ԶՈւ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են ծանր հարված: Արդյունքում զոհվել է թշնամու 5 զինծառայող, վիրավորվել՝ 10-ը: Հայկական կողմը հերթական անգամ փորձում է մոլորություն ստեղծել՝ ապատեղեկատվություն տարածելով այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները առաջնագծում սադրանքների են դիմել: Շուտով հայկական կողմը կհայտնի իր վիրավորների և զոհերի մասին»:
Արցախի ՊԲ, 21 ապրիլի, 2015 թ. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և արդյունքում տվել 5 զոհ և 10 վիրավոր, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական քարոզչության տարածած տեղեկատվությունը՝ այն որակելով ոչ այլ կերպ, քան այսօր՝ ապրիլի 21-ի գիշերը իր իսկ կողմից շփման գծի հյուսիսարևելյան /Սեյսուլան/ ուղղությամբ ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում կրած սեփական կորուստները քողարկելու անհույս փորձ»:
Քանի որ Նաթիգի խոսքից հասկացվում է նաև, որ նա կարող է վիրավորված լինել ապրիլի 22-ի գիշերը, ապա նայել ենք նաև այդ օրվա հայտարարությունները: Այդ օրը և´ Արցախի ՊԲ-ն, և´ Ադրբեջանի ՊՆ-ն տարածել են հրադադարի ռեժիմի խախտման մասին ստանդարտ հայտարարություններ, չհիշատակելով որևէ դիվերսիոն գործողություններ կամ կորուստներ:
Հնարավոր է, որ Նաթիգն ուղղակի սխալ է ասել իր վիրավորվելու ամսաթիվը, այլապես անհասկանալի է, թե ինչու Ադրբեջանի ՊՆ-ն ապրիլի 21-ին հայտնել է «հայկական դիվերսիայի» մասին, իսկ ապրիլի 22-ի առավոտյան՝ ոչ:
Ցանկացած դեպքում ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցում նույնպես չի հիշատակվում 2015 թ. ապրիլի 21-ին Թարթառի ուղղությամբ որևէ կորստի՝ վիրավորի կամ սպանվածի մասին.
ՄԱԿ -ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցը 2015թ.-ի ապրիլի 21-ի վերաբերյալ Թարթառի ուղղությամբ
Նույն զեկույցում հաջորդ օրվա՝ ապրիլի 22-ի համար, նույնպես Թարթառի ուղղությամբ որևէ կորստի մասին չի նշվել.
ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցը 2015թ.-ի ապրիլի 22-ին Թարթառի ուղղությամբ
Եզրակացություն. Այսպիսով, հիմք ունենք ենթադրելու, որ հատուկջոկատային Մեհդիևը վիրավորվել է ոչ թե հայկական հարձակումից պաշտպանվելով, այլ ընդհակառակը՝ ադրբեջանցիների ձախողված հարձակման ընթացքում։ Ամենայն հավանականությամբ՝ ապրիլի 21-ին, երբ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր «հայկական հարձակման» մասին:
13 oգոստոսի, 2015թ., Գորանբոյ
Մեկ այլ հատուկջոկատայինի՝ Աբդուրահմանով Նազար Ֆիրուդդին օղլուի (Əbdürrəhmənov Nəzər Firuddin oğlu) մասին տեղեկանում ենք Moderator.az կայքում 2017 թ. նոյեմբերին հրապարակված հարցազրույցից: Նա պատմում է, որ վիրավորվել է 2015 թ. օգոստոսի 13-ին Գորանբոյի ուղղությամբ «մարտական առաջադրանք կատարելիս՝ կանգնելով ականի վրա»: Կորցրել է երկու աչքը և աջ ձեռքը»:
2015թ.-ի օգոստոսի 13-ին վիրավորված հատուկջոկատային Նազար Աբդուրահմանովը
Այս օրվա վերաբերյալ վիրավորի և ընդհանրապես դիվերսիայի մասին ինչպես Արցախի, այնպես էլ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները ոչինչ չեն հայտնել:
ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցում նույնպես չի հիշատակվում 2015 թ. օգոստոսի 13-ին Գորանբոյի ուղղությամբ որևէ կորստի՝ վիրավորի կամ սպանվածի մասին.
ՄԱԿ -ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցը 2015թ.-ի օգոստոսի 13-ի վերաբերյալ Գորանբոյի ուղղությամբ
Եզրակացություն. Կարելի է ենթադրել, որ 2015 թ. օգոստոսի 13-ին ադրբեջանական կողմից դիվերսիոն հարձակման փորձ է կատարվել, որի արդյունքում վիրավորվել է Ադրբեջանի հատուկջոկատային Նազար Աբդուրահմանովը՝ հայտնվելով միջսահմանային ականապատ տարածքում: Այս իրադարձության մասին չի հայտնել ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական կողմը:
Փաստորեն, ադրբեջանական կողմը մի դեպքում փորձել է իր դիվերսիան ներկայացնել որպես հայկական հարձակում, իսկ երկրորդ տապալված դիվերսիայի մասին ընդհանրապես լռել է։ Դրանց մասին կարողացել ենք իմանալ տարիներ անց։
Երևանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել:
«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ Նուբարաշենից տարաներով հոտած կոյուղաջուր էին բերել, որի պատճառով գարշահոտություն է տարածվում նուբարաշենի տարածքում:
«Երկիր Ծիրանի» անդամ Մարինա Խաչատրյանը տարայով ջուրը տարավ, որ տա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: ՀՀԿ-ականները վեր կացան, որ արգելեն, որի ժամանակ ջուրը թափվեց Տարոն Մարգարյանի սեղանի մոտ և նա վեր կացավ տեղից:
ՀԿ խմբակցության անդամները հարձակվեցին «Երկիր ծիրանի» անդամների վրա: Քաշքշուկի ժամանակ նրանք մի քանի ապտակ հասցրեցին Մարինա Խաչատրյանին: «Ելք» խմբակցության ներկայացուցիչները փորձում էին բաժանել կռվողներին:
«Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանը փորձեց քիմիական նյութով տարան դնել Տարոն Մարգարյանի սեղանին: Նկատելով սա` Մարգարյանը դիմեց ավագանու անդամներին: «Դեմն առեք, դեմն առեք»,- տեղից բացականչեց Մարգարյանը, ապա վեր կացավ: Ավագանու ՀՀԿ անդամներն անմիջապես շրջափակեցին Մարինա Խաչատրյանին: Նրանք հայտարարեցին, որ անվտանգության աշխատակիցներ կհրավիրեն: Խաչատրյանն ի պատասխան ասաց, թե նվեր է բերել Տարոն Մարգարյանին:
Այդ ընթացքում կոտրվեցին բաժակներ: Ներկաները հրելով, մազերը քաշելով «Երկիր ծիրանի» կուսակցության անդամներին դուրս հրավիրեցին նիստերի դահլիճից:
Այս պահին ավագանու նիստն ընդհատվել է, ոստիկաններ են եկել դահլիճ և փորձում են դուրս բերել «Երկիր Ծիրանիի» անդամներին5
https://www.youtube.com/watch?time_continue=9&v=25nUXcCJnIc
Ինչպես տեղեկացրել էինք, փետրվարի 12-ին Կիևի «Սուլուգունի» ռեստորանում ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին։ Վերջինի ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութ է հրապարակվել՝ կից մեկնաբանությամբ․ «Հարվածում էին նրա դեմքին, մինչև ինքնաթիռ ընկած ամբողջ ճանապարհին փակում էին աչքերն ու բերանը, սպառնում էին կրակել, սեղմած էին պահում միկրոավտոբուսի ու ուղղաթիռի հատակին»:
Այդ կադրերում երևում է նաև, որ նրա մազերից քաշում են, ձեռքերը՝ ոլորում։
«Համանախագահների տարածած հաղորդագրությունը բավականին հեշտ «ընթեռնելի» է: Այն ամբողջությամբ արտահայտում է ներկայումս կողմերում տիրող տրամադրությունները, քաղաքական իրավիճակը, դրությունը շփման գծում, բանակցությունների հրամայականը: Ես կարծում եմ, որ որոշ դրական նոտա կա այս հաղորդագրությունում, քանի որ համանախագահները խոսում են զոհի մասին, իրավիճակի մասին շփման գծում, սպառնալիք պարունակող հայտարարությունները դադարեցնելու մասին և ընտրական շրջանի մասին:
Իհարկե, հայտարարությունը հասցեական չէր, որը շատերը քննադատում են, իսկ շատերն էլ ռացիոնալ բանակցային գործընթաց են որակում: Այնուամենայնիվ, ես այս մոտեցումը դրական եմ գնահատում, քանի որ նույնիսկ այսպես հասցեատերերն ուղերձի ուղղությունը կընկալեն, այլ հարց է, որ այն հաշվի չի առնվի, ինչպես մյուս բոլոր հորդորները, որոնք անում են համանախագահները»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրությանը:
Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Լուկիանովն ասել է, որ այլևս դժվար է ինչ-որ բան մեկնաբանել, քանի որ ոչինչ չի կատարվում, ամենավտանգավորը, փաստորեն, հենց դա է:
«Երբ կա հակամարտություն, չլուծված խնդիրներ, և ոչինչ չի կատարվում այդ ամենի շուրջ, այն պայթում է: Պետք է հասկանալ նաև դիվանագետներին, երկար հանդիպումներից հետո ձեռք են բերվում պայմանավորվածություններ, որից հետո կողմերից մեկը որոշում է արմատապես փոխել իր դիրքորոշումը, սկսում է այլ շեշտադրումներ անել, ինչպես Երևանը գրավելն է, ինչպես անակնկալ ընտրություններն են, դժվար է այս իրավիճակում անընդհատ արդյունք արձանագրել, դա գրեթե անհնար է»,- ասել է նա:
«168 ժամ»
ՄԵԾ ՊԱՀՔ, օր առաջին
Տեր Աստված ասում է.
— Լվացվե՛ք, մաքրվե՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափե՛ք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին: Սովորեք բարի՛ք գործել, արդարությո՛ւն փնտրեցեք, փրկե՛ք զրկվածին, արդարադա՛տ եղեք որբի հանդեպ, իրավո՛ւնք տվեք այրի կնոջը:
— Եկե՛ք խոսենք իրար հետ. եթե ձեր մեղքերը արյան պես կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպես բուրդ: Եվ եթե հոժար լինեք ու լսեք ինձ, դուք կճաշակեք երկրի բարիքները, իսկ եթե չկամենաք ինձ լսել, սո՛ւրը պիտի ուտի ձեզ:
(Եսայու մարգարեություն 1:16-20)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Փետրվարի 12-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանն ու Սամվել Աբրահամյանը կուսակցության գրասենյակում հանդիպեցին Արմեն Սարգսյանի հետ` վերջինիս խնդրանքով։ Հայտնելով, որ նա քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում Հայաստանի քաղաքական ուժերի հետ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ, Արմեն Սարգսյանը Կոնգրեսի ներկայացուցիչներին խնդրեց ներկայացնել կուսակցության դիրքորոշումն այդ մասին։
Կոնգրեսի ներկայացուցիչները նշեցին.
Հայաստանը կանգնած է մի շարք ծանրագույն մարտահրավերների եւ խնդիրների առջեւ, որոնց հաղթահարումը կենսական նշանակություն ունի Հայաստանի գոյատեւման եւ զարգացման համար։ Դրանք են՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը սպառնացող չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը, աղետալի արտագաղթը, պետականության հիմքերը խարխլող վերից վար տարածված կոռուպցիան եւ տնտեսության մոնոպոլիզացիան, ժողովրդավարական մեխանիզմների, մասնավորապես՝ ազատ եւ արդար ընտրությունների ինստիտուտի վերացումը։ Ցավոք, այս գերկենսական հարցերի մասին Արմեն Սարգսյանի տեսակետները հայտնի չեն մեր հասարակությանը։
Համապետական մի շարք ընտրությունների եւ 2015 թ. Սահմանադրական հանրաքվեի կեղծմամբ Հայաստանում հաստատվել է արատավոր ավտորիտար մի քաղաքական համակարգ, որը լեգիտիմ չի կարող համարվել, օտարված է ժողովրդից, հաշվետու չէ նրա առջեւ եւ չի կարող արդյունավետ կառավարել երկիրը։ Մասնավորապես, 2017 թվականին համատարած զանգվածային կեղծիքներով ընտրված Ազգային Ժողովը նույնպես լեգիտիմ չէ։ Նրա կողմից ընտրված նախագահը, անկախ անձից, չի կարող, հետեւաբար, լեգիտիմ համարվել։ Ուստիեւ, նախագահի ընտրության գործընթացին մասնակցելը՝ թե՛ որպես թեկնածու առաջադրվելու եւ թե՛որպես որեւէ քաղաքական ուժի կողմից թեկնածու առաջադրելու միջոցով, հավասարվում է իշխող ռեժիմին օգնելու, ստեղծված ապօրինի համակարգը լեգիտիմացնելու անպատվաբեր գործին։
Հայ ազգային կոնգրեսը վստահ է, որ գալու է այն օրը, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը, եւ Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների միջոցով կհաստատվի ժողովրդավարություն, ինչը դուռ կբացի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ կայուն զարգացման համար։ Այս նպատակների իրագործումը շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի առաջնային ծրագիրը, որի իրականացման համար կուսակցությունը որեւէ ջանք չի խնայի։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.