23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին առաջարկել է կրճատել 2019 թվականի ֆինանսական տարվա երկրի բյուջեի շրջանակներում Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը։
Արտաքին օգնության զգալի կրճատում նախատեսող բյուջեի համաձայն` Հայաստանը 2019 թվականին օգնություն պետք է ստանա 3,24 մլն դոլար` 2018-ին նախատեսված 4 մլն դոլարի փոխարեն։
Բացի այդ, միջազգային ռազմական կրթության ծրագրի շրջանակում ենթադրվում է, որ Վաշինգտոնը Հայաստանին ևս 600 հազար դոլար կտրամադրի, ինչպես որ այս տարի։
Հայաստանը թմրանյութերի նկատմամբ միջազգային վերահսկողություն ապահովելու համար 1,5 մլն դոլար կստանա (նույնը` 2018 թվականին)։
Սակայն 2019 թվականին մեր պետությունը ռազմական օգնություն չի ստանա, թեև անցյալ տարի 1 մլն դոլար էր հատկացվել այդ նպատակներով։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի մյուս երկրներին, ապա Վրաստանը ֆինանսական աջակցման ծրագրով 25 մլն դոլար կստանա, Ադրբեջանը` 3մլն (2018 թվականին այդ պետությունն ընդհանրապես զրկված էր օգնությունից)։
Միջազգային ռազմական կրթության ծրագրով Վրաստանը 2,2 մլն դոլար կստանա, Ադրբեջանը` 600 հազար դոլար։
Թմրանյութերի վերահսկման համար Վրաստանը 3 մլն դոլար կստանա։ Ադրբեջանն այդ ցուցակում չի ընդգրկվել։
Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են նաև, որ Կոնգրեսը կարող է չհամաձայնել Թրամփի առաջարկած ծրագրերի մի շարք կետերի հետ, ինչպես եղավ անցյալ տարի։
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստը։
Ի դեպ, գործադուլի պատճառով նիստին ներկա չէին փաստաբաններ։
Արայիկ Խանդոյանը ( Միայնակ գայլ ) դատարանի դահլիճում անդրադարձավ Երևանի ավագանու նիստում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքին. «Ես ուզում եմ, երեկվա էն աղջկա ցավը տանեմ, մեռնեմ էդ ձեռքերին…», -Խանդոյանի այս խոսքերը ներկաների կողմից ընդունվեց ծափողջյուններով:
«Իմ ազգը, իմ երկիրը էդ կեղտի մեջ թաղված՝ էդ մարդիկ վայելում են: Իմ ժողովրդին կեղտի մեջ են պահում, մինչև չեն լցնում դրանց գլխին՝ դրանք չեն հասկանում էդ կեղտի հոտն ու համը»,-նշեց Ա. Խանդոյանը։
«Մենք ունենք մի շարք սպաներ, ովքեր իրենց կամքից անկախ, ավելին՝ իրենց կամքին հակառակ գտնվում են զինվորական ծառայության մեջ, քանի որ կամարտահայտել են իրենց դիրքորոշումը զինվորական ծառայությունը չշարունակելու վերաբերյալ»։
Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց առավելապես զինվորական գործերով զբաղվող փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ այդպիսի ութ սպայի գործով միայն իրենց գրասենյակն է զբաղվում, բազմաթիվ սպաներ, այդ թվում՝ բարձրաստիճան, դիմել են զորացրման և պահեստազորում հաշվառվելու իրավունքների ոտնահարման խնդրով խորհրդատվություն ստանալու համար։ Նորայր Նորիկյանի խոսքերով՝ կան զորամիավորումների հրամանատարներ, ովքեր իրենց վերագրում են պաշտպանության նախարարի իրավասություններ և իրենք են որոշում՝ այս կամ այն սպան պետք է ծառայի, թե ոչ, ավելին՝ առանձին զորամասերի հրամանատարներ հրաժարվում են սպայի կողմից ներկայացված զեկուցագիրը մուտքագրել, պատռում են այն՝ չարաշահելով իրենց լիազորությունները։
«Ես կարծում եմ՝ եթե մենք ընդունել ենք այն նորմատիվային բազան, ինչը հնարավորություն է տալիս այս կամ այն սպային շարունակելու ծառայությունը, որևէ զորամասի կամ զորամիավորման հրամանատար իրավասու չէ կանխելու կամ արգելելու նշված սպայի իրավունքը, ավելին՝ ոտնահարելու նրա դիմելու իրավունքը։ Մենք գործ ունենք սպաների տոտալ իրավունքների խախտման հետ։ Հրավիրում եմ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուշադրությունը նշված խնդրի վրա և ուղղակի հորդորում եմ հատուկ հանձնարարություն իջեցնել իր ենթակա զորամիավորումների և զորամասերի հրամանատարներին, որպեսզի չյուրացնեն պաշտպանության նախարարի իրավասությունները։ Եթե նայում ենք Վիգեն Սարգսյանի հրապարակային հայտարարությունները՝ բոլորովին այլ են։
Վիգեն Սարգսյանը նոր ձեռագիր է ուզում բերել զինված ուժերում, բայց այդ ձեռագիրը չի իջնում ներքև, այդ հրահանգները, հրամանները չեն իջնում, ունենք այն, ինչ ունենք»,- ընդգծեց նա։
Նորայր Նորիկյանը տեղեկացրեց, որ խնդրով դիմել է նաև ՄԻՊ-ի գրասենյակ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ermenihaber.am:«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ԱՄՆ-ի գլխավորությամբ ձևավորված դաշնակցային ուժերը Սիրիայի Դեր Զոր քաղաքում հրթիռակոծել են Սիրիայի կառավարական ուժերի և «Հեզբոլլահ» խմբավորման դիրքերը:
Ըստ թուրքական «Sondakika» լրատվամիջոցի՝ հրթիռակոծման հետևանքով խոցվել են նաև ռուսական «T-72» տանկեր և այլ ռազմական տեխնիկա: Ինչպես նաև սպանվել է առնվազն 40 ռուս պայմանագրային զինծառայող :
Լուրը շրջանառվել է նաև ռուսական մամուլում: Հրապարակել են սպանված մի քանի ռուս զինվորների անունները:
(Վլադիմիր Լոգինով, Կիրիլ Անանյեվ, Իգոր Կոսոտուրով, Ստանիսլավ Մատվեյևվ, Ալեքսեյ Լադիգին):
Առայժմ պաշտոնական Մոսկվայի կողմից դեպքի առնչությամբ որևէ պաշտոնական հայտարարություն չկա:
Թուրքիան պատրաստվում է հյուրընկալել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Թուրք-ամերիկյան հարաբերությունները վերապրում են դժվար օրեր:
Անկարան կամ կվերականգնի իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ կամ վերջնականապես կխզի դրանք, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մամլո ասուլիսի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Անկարա այցելությունից առաջ:
Արտգործնախարարն ընդգծել է, որ թուրքական կողմն ակնկալում է հստակ քայլեր Միացյալ Նահանգների կողմից, որոնք կվերականգնեն փոխվստահությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև:
Հիշեցնենք, որ Սիրիայի Աֆրինի շրջանում քրդական զորամիավորումների դեմ թուրքական կողմի ձեռնարկած ռազմական գործողությունները սրել են թուրք-ամերիկյան հարաբերությունները:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին շրջանում բավականին լուրջ հայտարարություններ արեց, որին հայկական կողմն անհամարժեք պատասխան տվեց. «Առաջինը՝ ընտրությունների օրը փոխելն է, դա նշանակում է՝ ապրիլից հետո ձեռքերի ազատություն։ Եվ երկրորդը՝ այն, որ պետք է Երևանը վերցնի։ Այդ ամենի մասին ոչ ոք չի խոսում, այդ թվում՝ Արմեն Սարգսյանը։ Ծիծաղելի մեկնաբանություններ են հնչում, այնինչ պետք է ֆունդամենտալ նայել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մանուչարյանը։
Շարունակելով իր միտքը, մեր զրուցակիցն ընդգծեց. «Ալիևը հաստատում է այն ուժին, որն ուզում է հայերի ցեղասպանություն իրականացնել։ Նա ասում է, որ ինքը որպես գործիք պատրաստ է այդ միսիան կատարել։ Նա ուրախ չէ այդ միսիան կատարել՝ նա ուրիշ բան պետք է անի։ Այս ամենին Հայաստանում պատասխանում են «հա-հա, հի-հի կտրվածքով»։
Աշոտ Մանուչարյանի խոսքերով՝ զինվորներն այսօր սահմանին զոհվում են, որովհետև Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը պետք է շարունակեն հանրապետությունը թալանել ու ոչնչացնել. «Նրանք նույնիսկ մորեխ չեն՝ ինչպես Նեթանյահուն է իր շրջապատով, նրանք այնքան ոչ մի բան են, որ նրանց ոջիլի կարգավիճակ է տրված, միայն ուտեն ու գարշահոտություն տարածեն երկրով մեկ»։
Նա նշում է՝ երկիրն այսօր ոչնչացման եզրին է. «Եվ այս իրավիճակում թող հեքիաթներ չպատմեն՝ Ժիրայր Սեֆիլյանը, Շիրխանյանը ընկերներով ավոտմատ են վերցրել՝ մեզ ահաբեկել, տո դու գերանդին վերցրած ոչնչացնում ես էս ժողովրդին, ի՞նչ ավտոմատից ես խոսում»։
Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2018թ. հունվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 4 դեպք, որից մարտական՝ 3-ը:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է 3-ի մասին, ընդ որում՝ 2 դեպքում այն բանից հետո, երբ մահվան լուրը և թաղման լուսանկարները արդեն ակտիվորեն տարածվել էին համացանցում և որոշ լրատվակայքերում:
• Հունվարի 10-ին հուղարկավորել են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Շահմարով Ասիման Ֆիքրեթ օղլուին (Şahmarov Asiman Fikrət oğlu): Դատելով բաց աղբյուրների ուսումնասիրությունից՝ Շահմարովը, ամենայն հավանականությամբ, սպանվել/մահացել է Աղդամի ուղղությամբ՝ հունվարի 9-ին:
• Հունվարի 12-ի լույս գիշերը Ադրբեջանի Թարթառի շրջանի ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ենթասպա Մամմադով Սենան Հիդայաթ օղլուն (Məmmədov Sənan Hidayət oğlunu)։
• Հունվարի 19-ին սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Մանաֆով Իբրահիմ Մյոհսյում օղլուն (Mənəfov İbrahim Möhsüm oğlu):
• Հունվարի 20-ին մահացել է Ադրբեջանի բանակի գնդապետ Ալիև Ռահիմ Ահմադ օղլուն (Əliyev Rahim Əhməd oğlu)։ Ըստ բաց աղբյուրների՝ գնդապետը մահացել էր ականի պայթյունից, իսկ ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ նա մահացել է վարժանքների ժամանակ՝ չնշելով մահացածի կոչումը:
- Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, ենթասպա Մամմադով Սենան Հիդայաթ օղլուն (Məmmədov Sənan Hidayət oğlu)
- Ադրբեջանի բանակի մահացած գնդապետ Ալիև Ռահիմ Ահմադ օղլուն (Əliyev Rahim Əhməd oğlu)
- Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Շահմարով Ասիման Ֆիքրեթ օղլուի (Şahmarov Asiman Fikrət oğlu) հուղարկավորությունից. Աղբյուրը՝ Cenubpress.az / 10.01.2018
Շեշտենք, որ կորուստների իրական պատկերը կարող է իրականում շատ ավելի մեծ լինել,քանի որ, ինչպես ցույց է տվել նախորդ տարիների փորձը, Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները:
***
2018-ի հունվարի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Կորուստներից մեկը մարտական է:
Մարտական կորուստներ
• Հունվարի 7-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:
Ոչ մարտական կորուստներ
• Հունվարի 6-ին դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով՝ շմոլ գազի թունավորումից), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը:
• Հունվարի 6-ին, հոսպիտալում մահացել է հունվարի 2-ին ավտովթարում վնասվածքներ ստացած, արձակուրդում գտնվող 19-ամյա Պարգև Սարիբեկյանը։
• Հունվարի 16-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը:
• Հունվարի 27-ին, նախնական տվյալներով ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հովսեփ Կարենի Գրիգորյանը:
Վիրավորներ
• Հունվարի 7-ին հակառակորդի գործողությունների հետևանքով վիրավորվել է երկու զինծառայող՝ ավագ լեյտենանտ Մուսինյանը և պայմանագրային զինծառայող, վարորդ Վանյանը:
• Հունվարի 17-ին Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ադիբեկ Միկոյանը:
• Հունվարի 18-ին նախնական տվյալներով «ինքնախեղման փորձի հետևանքով» Արցախից ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ժամկետային զինծառայող Էռնեստ Հովհաննիսյանը։
Forbes Woman հանդեսը կազմել է այն գործողությունների ցանկը, որոնք կարելի է նաև Մոսկվայում անել, բայց գերադասելի է Երևանը:
Նշվում է, որ Երևանում կարելի է մոռանալ ղեկի մասին և ոտքով քայլել: «Երևանում չկա ոչ մի միանման փողոց կամ շենք: Կան և վարդագույն տուֆից կառուցված նեոկլասիցիզմի, և կոնստրուկտիվիզմի շինություններ, և հյուղակներ: Տների պատուհանների շրջանակը երիզող զարդաքանդակները նման են հայկական եկեղեցիների քանդակներին՝ դրանք չեն կրկնվում»:
Հոդվածի հեղինակը խորհուրդ է տալիս գնալ Կասկադ ու Մատենադարան, ջազ համերգ ունկընդրել: «Ջազ այստեղ լսում և նվագում են 1938-ից ի վեր: Malkhas Jazz Club ակումբում կարելի է վայելել Լևոն Մալխասյանի վիրտուոզ նվագը՝ նա իրավամբ համարվում է հայկական ջազի լեգենդ»:
Նշվում է, որ ավելորդ չի լինի դուրս գալ Երևանի սահմաններից և տեսնել ապշեցուցիչ լեռնային տեսարանները և կոլորիտային գյուղերը: Պարբերականը խորհուրդ է տալիս լինել Սևանում, այցելել հեթանոսական Գառնի, ինչպես նաև Երևանի կոնյակի գործարան:
Հոդվածն անդրադառնում է նաև հայկական խոհանոցի արժանիքներին: «Ավանդական հայկական խոհանոցը միայն լավաշը չէ, այնուամենայնիվ արժե փորձել հենց նոր թոնիրում թխված լավաշը՝ անպայման պանրով, թարմ կանաչիով և բանջարեղենով: Թվարկվում են նաև ամենատարբեր տեսակի պանիրները (չեչիլ, չանախ), խաշը, որը 24 ժամ է պատրաստվում, քյուֆթան, հարիսան»:
Ուշադրությունից դուրս չի մնացել նաև կոնյակը: «Գնահատելու համար, թե ինչ մանրակրկիտ և բազմափուլ գործընթաց է կոնյակի պատրաստումը՝ կարելի է էքսկուրսիայի գնալ Երևանի կոնյակի գործարան: Այնտեղ կարելի է մանրամասներ իմանալ թորման և կուպաժի մասին, և ամենակարևորը, համտեսել տարբեր աստիճանի թնդության սպիրտեր, որոնց թվում նույնիսկ 1934թ. արտադրանք կա»:
Աղբյուր՝ PanARMENIAN.Net
Ինչպես արդեն տեղեկացրել ենք երգիչ Մհերը մասնակցում է «Դեպի Եվրատելիս» երգի մրցույթին: Մրցույթի շրջանակներում Մհերը ներկայանալու է՝ Forever երգով, որի տեսահոլովակի պրեմիերան ներկայացվեց րոպեներ առաջ:
Տեսահոլովակը նկարահանել է Արեն Բայադյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.