23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պատերազմը Սիրիայում դադարել է քաղաքացիական լինելուց և վերածվել է ցածր ինտենսիվությամբ Երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս մասին հայտարարել է թուրքական Daily Sabah պարբերականի սյունակագիր Յահյա Բոստանը։ Նա նման եզրահանգման է եկել՝ գնահատելով ռազմական գործողություններին մասնակցող երկրների թիվը։
Բոստանը նյութը հրապարակել է՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները պաշտպանելու նպատակով։ Նա բազմիցս կրկնում է, որ իր երկիրը չունի այլընտրանք, քան տարածաշրջանում սպառնալից իրավիճակում իր սահմանները պաշտպանելը։
Այլևս չկա այն լարվածությունը գրոհայինների մեծ ու փոքր խմբերի և ահաբեկչական կազմակերպությունների միջև, հաստատում է նա։ Դիմակայությունը տեղի է ունենում հետաքրքրված կողմերի միջև։ Դրանցից խոշորներն են Թուրքիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Իրանը։ Հակամարտության պատճառով առաջացել է լարվածություն Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Իսրայելի և Եմենի միջև։ Նա նշել է, որ հետաքրքրված կողմերը հետագայում կորոշեն դրա ինտենսիվությունն ու զարգացումը։
«Մերձավոր Արևելքի ապագան ունի չափազանց անորոշ ուրվագծեր»,-կարծում է Բոստանը։
«Խաղը փոխվում է. մինչեւ ուր, այս պահին դժվար է ասել, սակայն գործընթացների լատենտ համադրումը արձանագրում է՝ փորձ է արվում «պոկում» ապահովել։ Խոսքը նախ եւ առաջ գեոքաղաքական զարգացումների մասին է, որին էլ իր հերթին ցանկանում է «վերահարմարվել» Հայաստանը, ուր այս պահին «օջախային» բռնկումներ են՝ քաղաքապետարանում, քաղաքապետարանի բակում՝ «կոյուղաջրերի» օրը քաղաքացիական հասարակությամբ առլեցուն, Արտաշատում «կոմֆորտի մեջ» հայտնված Հովիկ Աբրահամյանի «անհանգստություններում», Շիրակի համալսարանում տեղի ունեցողում, սոցցանցերում՝ «Սասնա ծռերի» օրերին համարժեք ակտիվացումում, «Նիկոլի բոստան՝ խմբապետ Կոստան» կոնֆիգուրացիաներում։
Ի դեպ, փոքրիկ անդրադարձ՝ կրկին լիալուսնի տակ հայտնված ՀՅԴ-ի մասով, որի «առաջնորդներից» կոալիցիոներ Արմեն Ռուստամյանն այս օրերին վերցրեց եւ ուժեղ «հաթաթա տվեց» Սերժ Սարգսյանին, թե ապագա վարչապետը պետք է իմանա, որ չունի այն իշխանությունը, ինչ ունի այսօր եւ որ՝ ոչ թե բոլորը կախված են իրենից, այլ ինքն է կախված լինելու բոլորից։ Ճիշտ է, ոզնու վրա նստելու դարավոր եւ «բարձր կուլտուրա» ունեցող ՀՅԴ-ն իրականում բազար է անում իշխանական պորտֆելների եւ ապագա փոխվարչապետի պաշտոնը «հանուն հայրենիքի» քերելու մասով, այնուհանդերձ, պետք է արձանագրել՝ ֆորս մաժորի դեպքում ՀՅԴ-ն չի երկնչի միանալ վերը նշված «օջախային» պայքարողներին։
Դառնանք Արմեն Սարգսյանին։ Այսօր այն օրը չէ, որ պետք է բացենք Արմեն Սարգսյանի վրիպումների ու կոդերի ամբողջական փաթեթը, արձանագրելու՝ բոլոր դեպքերում նա փորձում է հնարավորինս անկախ, իր խոսքերով` «պատմական առաքելությամբ» խաղացող դառնալ՝ մեկ ջուր ածելով իր բարեկամ ՀՅԴ-ի (չմոռանանք, որ Հրայր Մարուխյանը նրա հորաքրոջ ամուսինն է եղել, ինչը ինքնին կոդային է), եւ չորրորդ հանրապետության ՀՅԴ-ական թեզիսը հենց այնպես չէր Ա. Սարգսյանի կողմից օդ նետվել ու «բռնվել» ՀՀԿ-ից՝ Շարմազանովի եւ ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանի կողմից, որպես խիստ անընդունելի մոտեցում (այս մասին եւս՝ մեկ ուրիշ անգամ)։
Չենք կարող անդրադառնալ Սերժ Սարգսյանի նրբագեղ խաղին, որովհետեւ Հայաստանի շուրջ փոխվում է գեոքաղաքական խաղը. ներկայացնենք լոկ դրա քրոնոլոգիան.
ա) ԱՄՆ-ի դեսպանատունը ծանուցել է Հայաստանի կառավարությանը՝ Ռուսաստանի ռազմարդյունաբերական ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին:
բ) Ամերիկյան հետախուզական զեկույցն արձանագրել է, որ Ադրբեջան-Հայաստան լայնամասշտաբ պատերազմական գործողությունները Ղարաբաղում առաջիկայում չեն բացառվում։
գ) Իսրայելի հետ Սիրիայում չհայտարարված պատերազմի մեջ հայտնված Իրանը Հայաստանում իր դեսպանի միջոցով «ահռելի» մեսիջներ է փոխանցել Հայաստանին՝ տնտեսական ուղղվածության, որոնց խորքում խիստ քաղաքական զգուշացում-դետոնատորներ էին դրված։
դ) Եվ վերջապես. բացի նրանից, որ Աֆրինում եռում են բազում շահեր, Սիրիայում «մաստեր-կլաս» տված Ռուսաստանը հայտնվել է բավական զգայուն վիճակում՝ կորցրած 200 զինվորների պատճառով նաեւ, որի մասին հաղորդում է ԱՄՆ-ը, բացառում՝ Ռուսաստանը։ Դրան էլ գումարվում է Օրսկ թռչող ինքնաթիռի աղետը, որը, նույն ԱՄՆ-ի կարծիքով, ահաբեկչության արդյունք էր։
ե) ՈՒ թե սրան էլ գումարում ես մարտի 18-ին ընտրությունների գնացող, սակայն այս պահին տնից դուրս գալու «վիճակ» չունեցող Վլադիմիր Պուտինի հիվանդանալու հանգամանքը, ապա ունենում ենք լուրջ, «հեռուներ» գնացող վերադասավորությունների ալքիմիա, որից ստացված հավասարումն անգամ կարող է անակնկալի բերել խաղն սկսած ալքիմիկոսներին»:
«Իրատես»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հարվածած, քաշքշած, հրած ավագանու ՀՀԿ-ական անդամները, յուրաքանչյուրը, պարզվում է՝ առանձին-առանձին թաթախված է տարբեր քրեական պատմությունների մեջ։
Նշենք, որ armtimes.com-ը գրել էր, որ ծեծի հիմնական մասնակիցներից ավագանու անդամ Վասպուրակ Մարտիրոսյանը քրեական անցյալ ունի: Նրա պաշտոնական կենսագրությունում նշված է, որ աշխատել է «Մաքս կոնցեռն» ՍՊԸ-ում: ՀՔԾ-ի հաղորդագրություններից մեկում նշվում է, որ «Մաքս Կոնցեռն» ՍՊԸ խորհրդի նախագահի օգնական Վասպուրակ Մարտիրոսյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին հասցված գույքային վնասի վերաբերյալ, հիշյալ ընկերության նախկին աշխատակիցներից պարզաբանումներ եւ հատուցում ստանալու նպատակով, նրանց բոլորին ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ, 2009 թվականի նոյեմբերի 2-ից մինչեւ 7-ն ընկած ժամանակահատվածում, վերջիններիս կամքին հակառակ, պահել են ընկերության վարչական շենքում:
Նույն վայրում գործով չպարզված` անվտանգության աշխատակիցների միջոցով նրանց նկատմամբ սահմանել են հսկողություն` ապօրինաբար զրկելով տեղափոխվելու եւ գտնվելու վայրն ընտրելու ազատությունից, պահել այնքան ժամանակ, մինչեւ վերջիններս պարտադրմամբ եւ թելադրանքով գրել են «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի դրամարկղ գումարներ վճարելու վերաբերյալ պարտավորագրեր: Վասպուրակ Մարտիրոսյանը որոշ ժամանակ եղել է կալանավորված, սակայն հաջողացրել է ազատվել քրեական պատասխանատվությունից:
«Ժամանակ»-ի տրամադրության տակ հայտնված նյութերից մենք պարզում ենք, որ Վասպուրակ Մարտիրոսյանից ոչնչով հետ չի մնում միջադեպի օրը Մարինա Խաչատրյանին ավագանու նիստերի դահլիճից հեռացնելու «օպերացիային» մասնակցած ավագանու անդամ, Երեւանի Նոր Նորքի նախկին թաղապետ Մելիք Գասպարյանի եղբայր Արտակ Գասպարյանը, որին հաջողվել էր քաշելով Մարինա Խաչատրյանին հանել նախասրահ:
Մասնավորապես մեր ձեռքի տակ եղած նյութերից պարզ է դառնում, որ Արտակ Գասպարյանի դեմ անցած տարի հաղորդում է ներկայացվել հատուկ քննչական ծառայություն, որով քննություն է գնում։
Այդ տեղեկությունների համաձայն՝ դեռեւս 2007 թվականից Արտակ Գասպարյանը թաղված է պարտքերի մեջ: Իսկ 2013 թվականի սեպտեմբեր ամսին բանկերից մեկի ղեկավարությանը տվել է 10.000 ԱՄՆ դոլար կաշառք եւ ստացել 135.000 ԱՄՆ դոլար վարկ: Վարկի դիմաց գրավադրել է եղբոր՝ Մելիք Գասպարյանին պատկանող տունը: Վարկը չմարելու պատճառով եղբորը պատկանող տունը դարձել է բանկի սեփականությունը:
Դիմող կողմը իրավապահ մարմիններին ներկայացրած հաղորդման մեջ նշել է, որ պատրաստ է ապացուցել, որ Արտակ Գասպարյանի կողմից կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ (1-ին կամ 2-րդ մաս) հոդվածով նախատեսված հանցավոր արարքներ։
Ինչպես նշեցինք, այս գործով դեռ քննություն է գնում։
Նշենք, որ Արտակ Գասպարյանի պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ նա 1994թ-ից ծառայության է անցել ՀՀ ՆԳՆ Նոր Նորքի բաժնում` որպես քրեական հետախուզության օպերլիազոր:
2004 թ-ից աշխատել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ բաժնում` որպես հատկապես կարեւորագույն գործերով ավագ օպերլիազոր, որից հետո 2009թ-ից ծառայությունը շարունակել է ՀՀ ոստիկանության շտաբում: Ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար՝ ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգեւատրվել է պատվոգրերով եւ մի շարք շքանշաններով:
2012թ-ին ոստիկանության փոխգնդապետի կոչումով անցել է ծառայողական կենսաթոշակի:
Վերը թվարկված երկու դեպքերը վառ ապացույցն են, թե ովքեր են հավաքված ավագանու ՀՀԿ խմբակցությունում։ Փաստորեն նրանք ոչ միայն կին ծեծող են, այլեւ թաթախված են քրեական տարբեր հանցագործությունների մեջ։ Նրանցից բացի, ավագանու ՀՀԿ-ական խմբակցության անդամ են հայտնի քրեական դեմքեր, մականունավորներ։ Օրինակ՝ ավագանի վերջին նիստերից մեկի ժամանակ Անահիտ Բախշյանին վիրավորած Ծիտը՝ Արմեն Սահակյանը եւ ուրիշներ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
ՄԵԾ ՊԱՀՔ, օր չորրորդ
Չգիտե՞ք, թե մենք, որ մկրտվեցինք՝ միանալով Հիսուս Քրիստոսին, մկրտությամբ հաղորդակից դարձանք նրա մահվանը: Այսինքն՝ մկրտությամբ թաղվեցինք նրա հետ միասին և հաղորդ եղանք մահվանը, որպեսզի ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք ապրենք մի նոր կյանքով… Գիտենք, որ մեր միջի հին մարդը խաչակից եղավ նրան, որպեսզի մեռնի մեղանչական մարդը, որպեսզի մենք այլևս չծառայենք մեղքին: Որովհետև երբ մեկը մեռնում է, ազատվում է մեղքից: Քանի որ մենք մեռանք Քրիստոսի հետ, հավատում ենք, որ նրա հետ էլ պիտի ապրենք: Գիտենք, որ Քրիստոս հարություն առավ մեռելներից և այսուհետև չի մեռնի, և մահն այլևս չի կարող տիրել նրան: Երբ նա մեռավ, մեղքի համար մեռավ, մեկընդմիշտ, և հիմա, որ կենդանի է, կենդանի է Աստծու համար:
Նույնպես և դուք ձեզ մեռած համարեք մեղքի համար և կենդանի՝ Աստծու համար, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով:
Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմինների մեջ՝ դրանք հնազանդեցնելով իր ցանկություններին: Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծու ձեռքում:
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 6:3-14)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, ըստ որի՝ Կառավարությունը Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ որպես նվիրատվություն կընդունի 15 միլիոն դրամ արժողությամբ տրանսպորտային միջոց։
Ըստ նախագծի արձանագրության՝ տրանսպորտային միջոցն անհրաժեշտ է «Հայաստանում տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման և հարմարվողականության օգուտները ցուցադրելու նպատակով արոտավայրերի և անտառների կայուն կառավարում» պիլոտային ծրագրի իրականացման համար։ Ըստ որոշման տեքստի՝ բնապահպանության նախարարությանը տրամադրվելու է 2013-ի արտադրության Nissan X-Trail 2.5 I մակնիշի ավտոմեքենա, որի ձեռքբերման արժեքն է 15 միլիոն 777 հազար 559 դրամ։
«Տարոն Մարգարյանը պետք է հրաժարական տա», «Գոռ Վարդանյանը ճիշտ կանի Լոս Անջելես ընդհանրապես չգա», «Պետք է բոյկոտել Գոռի դպրոցը», «Նրանք պետք է հայտնվեն բերդում․․», «Պետք է Զարուհուն թեւ ու թիկունք լինենք, որ նրա գլուխը չուտեն»․․․ Այս մեջբերումները միայն ամենամեղմ ձեւակերպումներն են կապված Երեւանի ավագանու նիստում կատարվածի նկատմամբ Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցների կողմից հնչած հայտարարությունների։
Մանրամասները «30 րոպե Արթուր Սահակյանի հետ» հաղորդման մեջ
amga.tv
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործերի քննությամբ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր, այդ թվում` ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ:
Այսպես, Կարեն Պողոսյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, տարբեր հանցագործությունների կատարման մեջ մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց: Մասնավորապես, ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ Ա. Խաչատրյանին և ՀՀ ՔԿ նույն բաժնի նախկին քննիչ Հ. Պետրոսյանին մեղադրել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ նշված բաժնի մեկ այլ նախկին քննիչ Հ. Խաչատրյանին` խոշտանգում կատարելու մեջ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ վերը նշված պաշտոնատար անձինք հանիրավի են մեղադրվել տարբեր հանցագործությունների կատարման մեջ: Ըստ այդմ` որոշում է կայացվել նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Կ. Պողոսյանի կողմից հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն:
Մեկ այլ ՀՀ քաղաքացի` Հայկ Աբաղյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել, որ ՀՀ քննչական կոմիտեում սպանության դեպքի վերաբերյալ քննված քրեական գործով քննչական խմբի քննիչ Ռաֆիկ Ավագյանը 2016թ.-ի մայիսի 16-ին և 17-ին իր ցուցմունքներում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե, իբր, ինքը ականատես է եղել 15.05.2016թ.-ին Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության և խուլիգանության դեպքի ժամանակ անհայտ անձի կողմից ընկերոջն ու իրեն սուր գործիքով հարվածելու հանգամանքներին, ինչպես նաև նկարագրել է հարվածող անձին, մինչդեռ ինքը իրականում նման ցուցմունք չի տվել:
Հատուկ քննչական ծառայությունում հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` հարցաքննված անձանց և Հ. Աբաղյանի ինքնախոստովանական ցուցմունքներով հերքվել են վերջինիս պնդումները անհայտ անձի կողմից արարքը կատարված լինելու և ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից ծանր հանցագործություն կատարելու վերաբերյալ: Հ. Աբաղյանը խոստովանել է, որ սուտ մատնություն կատարելու քայլին դիմել է` դատաքննության ընթացքում ավելորդ պատասխաններից խուսափելու համար, և քննիչը քրեական գործում ներառել է իր տված իրական ցուցմունքները: Արդյունքում որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Ռ. Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով:
Ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Հայկ Աբաղյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ծառայությունում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում գողության մեջ մեղադրվող Տիգրան Գրիգորյանն ու Զոհրաբ Նասլյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներին մեղադրել են տարբեր, այդ թվում` ծանր հանցագործություների կատարման մեջ: Մասնավորապես, Տ. Գրիգորյանն ու Զ. Նասլյանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում են տվել, որ իրենց վերաբերյալ Քննչական կոմիտեում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում խոստովանական ցուցմունքներ են տվել, քանի որ նշված քրեական գործով վարույթն իրականացրած` ՀՀ ՔԿ Սպիտակի քննչական բաժնի քննիչ Աշոտ Եղիազարյանը իրենց հավաստիացրել է, թե մեղքն ընդունելու դեպքում ազատ կարձակվեն դատարանի կողմից:
Բացի այդ, Զ. Նասլյանը հայտնել է, որ քննիչ Ա. Եղիազարյանը, ցուցմունքն իր փոխարեն գրի առնելով, դրանում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինքն էլ առանց ցուցմունքը կարդալու քննիչի թելադրանքով դրա իսկության վերաբերյալ համապատասխան գրառում է կատարել և ստորագրել այն: Տ. Գրիգորյանն էլ իր հերթին հայտնել է, որ Ա. Եղիազարյանի կողմից ձերբակալվելուց հետո վերջինս իրեն որպես կասկածյալ չի հարցաքննել, փոխարենը իրեն հարցաքննել է նույն քննչական բաժնի մեկ այլ քննիչ, ում վարույթում իր վերաբերյալ քրեական գործը չի քննվել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, մասնավորապես, հարցաքննված անձանց ցուցմունքներով և քննությամբ ձեռք բերված այլ փաստական ապացույցներով հիմնավորվել է, որ Տ. Գրիգորյանն ու Զ. Նասլյանը նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի վերը նշված քննիչների կողմից ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ:
Ըստ այդմ` որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի հիշյալ պաշտոնատար անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 309-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով քրեական հետապնդում չիրականացնելու մասին` հանցադեպի բացակայության հիմքով: Զ. Նասլյանի ու Տ. Գրիգորյանի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար վերջիններիս մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 333-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերը նշված երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հոսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ամփոփելով ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները, փորձագետ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ եթե միջոցները վերածվում են դոլարի, ստացվում է, որ բոլոր պատգամավորները միասին ունեն շուրջ 61 մլն դոլարի չափ գումար: «Վեցերորդ գումարման ԱԺ բոլոր պատգամավորները միասին նախորդ տարվա մայիսի 18-ի դրությամբ, այսինքն՝ պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել են 7 մլրդ 431 մլն դրամ, 35.9 մլն դոլար, 10.5 մլն ռուբլի, 7.5 հազար շվեյցարական ֆրանկ: Մի կարևոր հանգամանք եմ ուզում նշել, եթե համեմատում ենք սա նախորդ գումարման ԱԺ պատգամավորների հետ, դրամական միջոցների ծավալը նվազել է: Փոխարենն ավելացել է փոխառությունների ծավալը: Այսինքն՝ գնալով մարդիկ իրենց գումարը հայտարարագրում են ոչ թե փողով, այլ փոխառություն ձևակերպում են տալիս»,- ասաց նա:
Ըստ Թունյանի՝ ամենաշատ դրամական միջոցներն ունի ՀՀԿ խմբակցությունը՝ 15,4 մլրդ դրամին համարժեք գումար բոլոր արժույթներով: Երկրորդ տեղում Ծառուկյան դաշինքն է՝ 13,9 մլրդ դրամ, ՀՅԴ-ն՝ 189 մլն դրամ և Ելքը՝ 35,5 մլն դրամ:
Ամենաշատ դրամական միջոցներ հայտարագրած պատգամավորներից առաջին տեղում Գագիկ Ծառուկյանն է՝ 9 մլրդ 90 մլն դրամ կամ 18.8 մլն դոլար, երկրորդ տեղում ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն է՝ 4 մլրդ 249.8 մլն դրամ կամ 8.8 մլն դոլար գումարով: Ընդհանուր առմամբ, ըստ Թունյանի, ԱԺ-ում կա թվով 11 դոլարային միլիոնատեր: Ամենաշատ եկամուտներ հայտարարագրած պատգամավորների հնգյակը հետևյալն է՝ Գագիկ Ծառուկյան, Աշոտ Արսենյան, Արկադի Համբարձումյան, Հերմինե Նաղդալյան, Արամ Հարությունյան:
Շիրակի մարզի դպրոցներում վերջին երկու օրերին խուճապ կա: Կրթական հաստատությունների ղեկավարների հետ զրուցել են ոստիկանության աշխատակիցներն ու հորդորել զգուշություն ցուցաբերել, ուշադիր լինել, թե ովքեր են մտնում դպրոց և ինքնությունը պարզելուց հետո միայն ներս թողնել նրանց:
Անհանգստություն ծնողների շրջանում ևս կա:
Ամեն օր ոստիկանությունը հարյուրավոր մարդկանց տուգանում է արագության գերազանցման համար արագաչափերի միջոցով։
Իսկ դուք գիտե՞ք, որ տուգանքից խուսափելու հնարք կա։
Ահա մի հրաշալի խորհուրդ, որ կարող եք կիրառել։
Այն ոչ միայն հանճարեղ է, այլ նաև աշխատում է աշխարհի ցանկացած երկրում։
Ահա խելամիտ միջոց տուգանքից խուսափելու համար։
- Ուշադիր նայեք արագությունը սահմանափակող ճանապարհային նշաններին։ Դրա վրա նկարված թիվն այն թիվն է, որից մեծ արագությամբ չի թույլատրվում երթևեկել + 10 արագություն։ Այն նույնն է հետիոտնի, հեծանվորդի ու վարորդի համար։
- Համեմատեք այդ թիվը ձեր մեքենայի արագության սանդղակի թվի հետ։ Սովորաբար այն լինում է հենց վարորդի առջևում։ Սլաքը ցույց է տալիս այն արագությունը, որով դուք երթևեկում եք։ Ավելի նոր մեքենաներում արագությունը ցույց է տալիս նաև թվերի միջոցով։
- Սա ամենաբարդ կետն է։ Կարգավորեք մեքենայի արագությունն այն թվի հետ, որը տեսնում եք ճանապարհային նշանի վրա։ Ոստիկանությունը երբեք չի կարողանա ձեզ տուգանել, եթե չգերազանցեք սահմանված արագությունը։
Ինչքան էլ որ տարօրինակ է, շատերը չգիտեն այս հնարքի մասին։ Եթե օգտվեք դրանից, այլևս երբեք ստիպված չեք լինի տուգանքներ վճարել արագության գերազանցման համար։
Ավելին՝ ճանապարհներն ավելի անվտանգ կդառնան բոլորի համար։
Իսկ ձեր ընկերները գիտե՞ն այս հնարքի մասին։
Աղբյուր`http://blognews.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.