23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իր նախընտրական արշավի ժամանակ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Ժիրինովսկին ասուլիսներից մեկի ընթացքում խոստովանել է, որ Սիրիայում ամերիկյան հարվածի արդյունքում զոհվել է մոտ 300 ռուսաստանցի զինծառայող:
ճիշտ է այդ զինծառայողները Սիրիայում գործող ռուսական բանակի ստորաբաժանումների հետ, որև է կապ չունեն: Իսկ թե ովքեր են և ոմ՞են ներկայացնում այդ զինծառայողները Սիրիայում, ժիրինովսկին փակագծերը չբացեց, հավանաբար փորձելով չնյարդայնացնել Կրեմլին, որից նախընտրական շրջանում ակնկալիքներ ունի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ավիահարվածների հետևանքով ավելի քան 300 ռուս զինծառայող է զոհվել Սիրիայում:
Ինչպես նշում է Bloomberg-ը, եթե դա ճիշտ լինի, այս մարտը ամենահզորը կլինի Սառը պատերազմի հակառակորդների միջև տասնամյակների ընթացքում:
Մինչդեռ Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել այս լուրը, և կողմերից և ոչ մեկը չի հաստատել տեղեկությունը, ԱՄՆ-ն և ռուսական ուժերը հակառակ կողմերում են մենամարտում Սիրիայի հակամարտության գործում:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ռուսաստանցի պայմանագրային զինծառայողները և կառավարամետ ուժերը, որոնք առաջխաղացում են գրանցել դեպի Դեր Զորի արևելքում գտնվող նավթահանքերը, հայտնվել են ամերիկյան ուժերի թիրախում:
Zham.am
«Ադրբեջանի նախագահը չի հայտարարել պատմական հողերի վերադարձի մասին, նա ասել է ադրբեջանցիներին իրենց պատմական հողեր վերադարձնելու մասին: Ելույթը թարգմանվել է և խեղաթյուրվել: Կարծում ենք, որ ինչ-որ հարցի շուրջ կարծիք հայտնելիս արտաքին գերատեսչության ներկայացուցիչ մարմինը պետք է հստակ իմանա ինչից է խոսում, հիմնվի բնագրի, այլ ոչ փոխառությունների ու թարգմանությունների վրա»,- APA գործակալության փոխանցմամբ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության ղեկավար Խիկմեթ Գաջիեւը կոշտ պատասխան է տվել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությանը՝ կապված «Ենի Ադրբեջան» կուսակցության նիստի ժամանակ Ալիեւի ելույթի հետ:
« Ալիեւի գործունեությունը միայն ի շահ տարածաշրջանում խաղաղության պահպանման է ու հավելել: Ընդհանուր առմամբ, ինչու՞ պետք է որեւէ մեկին անհանգստացնի Ադրբեջանի խաղաղ ցանկությունը՝ իր բնակչությանը վերադարձնել իր պատմական հողեր: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարթեցման լուծման առաջնահերթություններից է մեր ժողովրդին պատկանող տարածքների վերադարձը ու այն 1 միլիոն ադրբեջանցիների հողը, որոնց էթնիկ ջնջման է ենթարկել Հայաստանը»,-ասել է նա:
Այս զույգ քույրերը գրավել են ողջ համացանցի սիրտը և ուշադրությունը: Նրանք տարօրիակ գեղեցկություն ունեն: Նրանց տարօրինակ գեղեցկությունը մեծ ազդեցություն է ունեցել նորաձևության աշխարհի վրա: Աղջիկների չափազանց կապույտ աչքերը չափազանց համահունչ են մուգ մաշկի հետ:
Նրանց վայրի գեղեցկությունը չափազանց զարմացրեց և հրապուրեց շատերին:
Նրանք հետագայում ցանկանում են դառնալ հայտնի մոդելներ:
Սա շատ քիչ հանդիպող երևույթ է, երբ աֆրոամերիկացու խառնուրդից ծնվում են կապուտաչյա երեխաներ: Կարծես այս երեխաները կոտրել են բոլոր կարծրատիպերը:
Աղջիկները առողջ են և չունեն տեսողական խնդիրներ
Նորաձևության ոլորտից հայտնի մի շարք մարդիկ սկսել են հետաքրքրվել նրանցով:
Աղջիկներն արդեն սկսել են շրջագայությունը երկրով մեկ:
Ինչպե՞ս դարձան հայտնի
Քամդեյից մի երաժիշտ սկսեց իր ինստագրամյան էջում տեղադրել փոքրիկների նկարները: Այս ճանապարհով էլ դարձան հայտնի:
Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը նոր տվյալներ է հրապարակել Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքում քուրդ զինյալների կորուստների մասին։
Թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականի կայքը, հղում անելով Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի հրապարակած տվյալներին, հայտնում է, որ Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքում Սիրիայի քրդական ուժերի (YPG-PYD) զոհերի թիվը հասել է 1595-ի:
Հիշեցնենք, որ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողությունը սկսվել է հունվարի 20-ին։ Գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Գերմանիայի Պիրնա քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավոր Անդրե Պոգենբուրգը հանդես է եկել տեղի թուրքական համայնքին ուղղված քննադատությամբ՝ հիշատակելով նաև Հայոց ցեղասպանության մասին։ Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, նա թուրքերին «ուղտապաններ» է անվանել ու նշել է, որ թուրքերը որևէ բարոյական իրավունք չունեն խոսելու պատմության ու հայրենիքի մասին:
«Սրանց ուսերին 1.5 մլն-անոց ցեղասպանություն կա: Ու նրանք դեռ մեզ պատմության ու հայրենիքի մասին դասեր են ուզում տալ», — ասել է գերմանացի քաղաքական գործիչը:
Նա հայտարարել է, որ Գերմանիայի թուրքական համայնքի ներկայացուցիչները պետք է գնան «այնտեղ, որտեղից եկել են»:
Նշենք, որ օրեր առաջ էլ ծայրահեղ աջակողմյան պատգամավոր Պոգենբուրգը կոչ էր արել գերմանացիներին բոյկոտել տեղի թուրքական համայնքին պատկանող խանութներն ու արտադրական ձեռնարկությունները։
Դավթաշենի կամրջից դստեր հետ նետված կինն աշխատում էր պետական հիմնարկում։ Sputnik Արմենիային որոշ տեղեկություններ են հայտնի դարձել ողբերգական դեպքին նախորդող իրադարձությունների մասին։
Մինչ քննչական մարմինները փորձում են պարզել փետրվարի 15-ին Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված 37-ամյա կնոջ՝ Գայանե Հարությունյանի և նրա 9-ամյա դստեր՝ Անահիտի մահվան հանգամանքները, Sputnik Արմենիան որոշ տեղեկություններ է ճշտել ողբերգական միջադեպին նախորդող դեպքերի մասին։
Գայանե Հարությունյանը մինչև 2017թ-ի դեկտեմբերի 1-ը մոր հետ աշխատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում: Այս տեղեկությունը Spurtnik Արմենիային հաստատեց ԱԻՆ մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը։
Նա նաև պատմեց, որ անցյալ տարվա աշնանը պետական համակարգում կատարված կրճատումների հետևանքով Գայանեի հաստիքը կրճատվել էր, մայրն էլ անցել էր թոշակի:
Գայանեն դիմել էր արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին՝ հայտնելով, որ ինքն ամուսնալուծված է և ստիպված է միայնակ հոգալ դստեր ու ծնողների ապրուստը։ Կինը խնդրել էր ընտանիքի երկու աշխատող կանանց միաժամանակ անաշխատանք չթողնել։ Նախարարն ընդառաջել էր, և 2017 թվականի դեկտեմբերի 1-ից նրան այլ աշխատանք էին առաջարկել Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայությունում` որպես առաջատար մասնագետ։
Գնդոյանը հայտնեց նաև, որ Գայանեն երբեք չի բողոքել ո՛չ անձնական, ո՛չ սոցիալական խնդիրներից։ Իսկ փետրվարի 12-ին` աշխատանքային օրվա ավարտին, վերադասին զգուշացրել է, որ հաջորդ օրն ուշ կներկայանա աշխատանքի, քանի որ առողջական խնդիրներ ունի և պետք է գնա բժշկի։
Փետրվարի 13-ին, սակայն, նա աշխատանքի չէր ներկայացել։ Նույն օրը, ժամը 22։25-ին ոստիկանությունը մի տղամարդուց ահազանգ էր ստացել Գայանեի ու նրա դստեր անհետ կորելու մասին։
Քննչական կոմիտեն արդեն պարզել է, որ այդ օրը երեկոյան, ժամը 20-ի սահմանում նրանք այցելել են Դավթաշենում գտնվող «Տաշիր Պիցցա», պիցցա պատվիրել, վերցրել այն և դուրս եկել։
Իսկ փետրվարի 15-ի կեսօրին նրանց արդեն մահացած են գտել Դավթաշենի կամրջի տակ։
Նշենք, որ քրեական գործը հարուցվել է սպանության և սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Բանկերին մենք վստահում ենք ոչ միայն մեր ֆինանսական միջոցները, այլեւ մեր մասին անձնական զգալի տեղեկատվություն, որը չէինք ցանկանա բացահայտել կողմնակի անձանց: Հետեւաբար, հաճախորդի համար չափազանց կարեւոր է համոզված լինել, որ այդ տեղեկատվությունը պատշաճ կերպով կպահպանվի եւ երբեւէ չի օգտագործվի ի վնաս իրեն:
Banks.am-ը տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արսեն Եղիկյանի օգնությամբ ներկայացնում է՝ ի՞նչ է բանկային գաղտնիքը, որքանո՞վ է այն պահպանվում Հայաստանում եւ ի՞նչ պատիժ է սահմանված բանկային գաղտնիքի բացահայտման համար:
«Տվյալներս գաղտնի թող մնան»
Բանկային գաղտնիքը հաճախորդին սպասարկելու կապակցությամբ նրա հաշիվների վերաբերյալ բանկին հայտնի դարձած, ինչպես նաեւ բանկում առկա տեղեկատվությունն է, որը հաճախորդը մտադիր է պահել գաղտնի: Ցանկացած ֆինանսական գործարք, որն իրականացվում է բանկում (այդ թվում՝ ոչ հաշվետեր հաճախորդների միջեւ դրամական փոխանցումներն իրականացվում, կոմունալ վճարումներ եւ այլն), բանկային գաղտնիք է: Այսինքն՝ բանկային գաղտնիքը հաճախորդի հետ ունեցած հարաբերություններում բանկին հայտնի դարձած ամբողջ տեղեկատվությունն է, որի հրապարակումը երրորդ անձանց արգելված է օրենքով:
Բանկային գաղտնիքը շատ հաճախ շփոթում են առեւտրային գաղտնիքի հետ: Վերջինս ունի տնտեսական (առեւտրային) արժեք կամ դրա տիրոջը տալիս է առեւտրային որեւէ առավելություն: Չնայած այս երկու հասկացությունների տարբերությանը՝ դրանք որոշ դեպքերում կարող են համընկնել: Առեւտրային գաղտնիքը կարող է դառնալ բանկային գաղտնիք, եթե այն հայտնի դառնա բանկին՝ հաճախորդին սպասարկելու գործընթացում:
Հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը պաշտպանված է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով, որը գործում է 1996-ից: Բանկային գաղտնիքի բացահայտումն այլ անձի համարվում է խախտում եւ պատժվում է օրենքի ուժով:
Ում են վստահում բանկերը
Կենտրոնական բանկը, լինելով ոլորտի կարգավորիչ, կարող է ցանկացած անձի վերաբերյալ բանկերից պահանջել եւ ստանալ տեղեկատվություն: Սա պայմանավորված է ԿԲ դերով եւ չի համարվում բանկային գաղտնիքի հրապարակում: Սակայն կարգավորչին եւս արգելված է բանկից ստացած բանկային գաղտնիքի հրապարակումը կամ տրամադրումը այլ անձանց:
Բանկերը (ինչպես նաեւ վարկային կազմակերպությունները) իրենց գործունեության անվտանգությունը, հաճախորդների վարկունակության գնահատումն ու իրենց ռիսկերի արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով չեն համարվում երրորդ անձ միմյանց համար եւ կարող են իրար փոխանցել հաճախորդների մասին տեղեկատվությունը:
Երրորդ անձ չի համարվում նաեւ ԱՔՌԱ վարկային բյուրոն, որտեղ հավաքագրվում է բանկերի հաճախորդների պարտավորությունների մասին տեղեկատվությունը: Ուշագրավ է, որ հաճախորդների վարկային պատմության վերաբերյալ հարցում կատարելիս, օրենքի համաձայն, բանկերը պարտավոր են ստանալ հաճախորդի համաձայնությունը:
Բանկային գաղտնիքը համապատասխան մասով կարող է տրամադրվել Ֆինանսական համակարգի հաշտարարին, եթե վերջինս քննում է տվյալ բանկի դեմ ներկայացված պահանջ: Երրորդ անձ չի համարվում նաեւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, որին անհրաժեշտ է հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը՝ նրա միջոցների ապահովությունը երաշխավորելու եւ փոխհատուցում իրականացնելու նպատակով:
Գաղտնիքը բացահայտելու թույլատրելի դեպքեր
Բանկային գաղտնիքի բացահայտումը երրորդ անձանց համարվում է խախտում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Մասնավորապես, բանկը պարտավոր է բացահայտել քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիքը, եթե առկա է դատարանի համապատասխան որոշումը: Հարկային մարմիններին եւս բանկային գաղտնիքի տրամադրում կարող է իրականացվել բացառապես դատարանի որոշմամբ:
Բանկն իրավասու է բացահայտել հաճախորդի վերաբերյալ տեղեկատվությունը՝ դատարանում սեփական շահերը պաշտպանելիս, եթե ծագել է վեճ բանկի եւ հաճախորդի միջեւ:
Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կամ նման փորձի դեպքում ԿԲ-ն քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմնին ներկայացնում է հաղորդում, որը, ըստ անհրաժեշտության, կարող է պարունակել բանկային գաղտնիք համարվող տեղեկատվություն:
Հաճախորդի մահվան դեպքում եւս բանկը պարտավոր է հայտնել նրա բանկային գաղտնիքը ժառանգներին՝ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու պարագայում:
Բանկային գաղտնիքի կարեւորությունը
Բանկային գաղտնիքի պահպանումը, հաճախորդների շահերը պաշտպանելուց եւ նրան վնասներ կրելուց ազատելուց զատ, ունի խթանիչ ազդեցություն տնտեսության համար: Երբեմն մարդիկ տնօրինում են որոշակի ֆինանսական ռեսուրսներ, որոնց մասին չէին ցանկանա հայտնել որեւէ մեկին, այդ թվում՝ պետությանը: Եթե անձը վստահ չլինի, որ իր միջոցների մասին տեղեկատվությունը գաղտնի կպահվի, դրանք չի ներդնի բանկում, այլ նախընտրությունը կտա «բարձի տակ» պահելուն, իսկ դրամական փոխանցումները բանկի միջոցով իրականացնելու փոխարեն կկատարի առձեռն:
Տվյալ պարագայում կտուժեն բոլոր կողմերը. բանկը կզրկվի ազատ դրամական միջոցներից եւ միջնորդավճարներ աշխատելու հնարավորությունից, հաճախորդը չի ստանա տոկոսներ, կտուժի նաեւ պետությունը, քանի որ ֆինանսական միջոցների մի զգալի մաս դուրս կմնա տնտեսությունից: Հենց այդ նպատակներից ելնելով՝ պետական, այդ թվում՝ հարկային մարմինները բանկի համար համարվում են երրորդ անձիք եւ իրավասու չեն ստանալ բանկային գաղտնիք համարվող տեղեկատվություն:
«Ոճիր եւ պատիժ»
Բանկային գաղտնիքի հրապարակում է համարվում հաճախորդի հաշիվների մասին տեղեկատվության բանավոր կամ գրավոր հայտնումը երրորդ անձանց, ինչպես նաեւ այլ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակի ընձեռելը: Վերջինի օրինակ է, երբ բանկի աշխատակիցն իր համակարգչի էկրանը պատշաճ կերպով չի ծածկում հաճախորդից, որը կարողանում է տեսնել մեկ այլ հաճախորդի տվյալները:
Բանկային գաղտնիքի բացահայտման օրինակներ են հաճախորդի ունեցած վարկերի մնացորդը երրորդ անձանց հայտնելը կամ հաշվի շարժի մասին տեղեկատվություն տրամադրելը: Թեեւ բանկը չի առարկում այլ անձի կողմից հաճախորդի պարտավորությունների մարումը, այդուհանդերձ, իրավունք չունի նրան հայտնել տեղեկատվություն հաճախորդի վարկի գումարի եւ մնացորդի վերաբերյալ:
Բանկային գաղտնիքի բացահայտման համար օրենքով սահմանված է պատիժ նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկից մինչեւ 10 000-ապատիկի չափով, այսինքն՝ 2-10 մլն դրամ՝ կախված նաեւ այն հանգամանքից, թե ինչ ծավալի վնաս է կրել հաճախորդը բանկային գաղտնիքի բացահայտման հետեւանքով: Բացի այդ, առկա է քրեական պատասխանատվություն, ինչպես նաեւ վնասների հատուցման ինստիտուտ:
Հատկանշական է, որ բանկային գաղտնիք հասկացությունն այս կամ այն խստությամբ կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Որոշ երկրներում այն առավել շեշտադրված է եւ համարվում է նրանց «հացը»՝ գրավիչ դարձնելով այդ երկրի բանկերն ու տվյալ տնտեսությունում միջոցների ներդրումը: Օրինակ՝ շվեյցարական բանկերում տասնյակ տարիներով պահպանվում են հաճախորդների գումարները, որոնց մասին չեն իմանում անգամ նրա ժառանգները:
Հայաստանում բանկային գաղտնիքի պահպանման մշակույթում առաջընթացն անհերքելի է: Բանկերը խստորեն պահպանում են օրենքի դրույթները՝ չթույլատրելով բանկային գաղտնիքի՝ օրենքով չնախատեսված որեւէ հրապարակում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարանին առաջարկում է լրացում կատարել վերջերս ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում:
Մասնավորապես՝ առաջարկվում է օրենքում ավելացնել կետ, ըստ որի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաեւ կառավարության անդամ նշանակված քաղաքացուն՝ կառավարության անդամի լիազորությունների ողջ ժամկետով:
Հետաքրքիր է՝ ում համար է նախատեսված այս կետը, այդ ով է, որ զինվորական ծառայության չանցած՝ պետք է նշանակվի կառավարության անդամ: Կամ ի՞նչ տրամաբանությամբ պետք է զինվորական ծառայություն չանցած քաղաքացին նշանակվի Հայաստանի կառավարության անդամ: Ըստ Սահմանադրության՝ կառավարության անդամ կարող է նշանակվել 25 տարին լրացած քաղաքացին: Ստացվում է, որ 18-ից մինչեւ 25 տարեկանը նա զորակոչից պետք է տարկետում ստացած լինի այլ օրինական պատճառներով, իսկ դրանից հետո՝ վարչապետ կամ նախարար նշանակվելու ճանապարհով»:
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը «Համաշխարհային սպառնալիքների գնահատման» 2018 թ. զեկույցում գրել է, թե Ղարաբաղյան հակամարտությունը 2018 թվականին կարող է վերաճել լայնածավալ պատերազմի, որի ընթացքում Ռուսաստանը, հնարավոր է՝ կաջակցի իր դաշնակից Հայաստանին: Նշվում է, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերն ավելացնում են Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխզիջումների չգնալը, ներքին ճնշումների ուժգնացումը, Ադրբեջանի ռազմական ներուժի կայուն արդիականացումը և Հայաստանի կողմից ռուսական նոր սպառազինությունների ձեռքբերումը:
Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը ռազմական սադրանքները չի բացառում, սակայն լայնածավալ ռազմական գործողություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի կանխատեսում: Ռազմական փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե շատ բան որոշելու է ընթացիկ իրավիճակը Ադրբեջանում, բայց Ադրբեջանի ռազմական կեցվածքի վրա ոչ թե ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններն են ազդելու, այլ ներիշխանական պայքարը կլանների միջև: Եվսեևը համոզված է, որ Բաքվում այսօր ռազմական լուրջ հաջողությունների ակնկալիքներ չունեն: Ավելին, հայկական զինված ուժերը, որոնք ավելացրել են իրենց ռազմական ներուժը, պատրաստ են հակահարձակման, և լավ կլիներ, որ այս գործոնը հաշվի առնեին Ադրբեջանում:
– Պարոն Եվսեև, համաձա՞յն եք այս տեսակետի հետ: Կա՞ն արդյոք իրական հիմքեր կանխատեսելու լայնածավալ պատերազմ:
– Ես գիտեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները և մասնավորապես Միացյալ Նահանգներն ունեն նման մտահոգություն, որ իրավիճակը կարող է սրվել մինչև այս տարվա ամառ, սակայն դա առայժմ դժվար է հաստատել կամ հերքել: Պարզ է, որ երբ ավարտվեն ընտրությունները, կավարտվի նաև Իլհամ Ալիևի ստանձնած պարտավորությունների ժամկետը, բայց հետո շատ բան որոշելու է ընթացիկ իրավիճակը Ադրբեջանում և կախված է լինելու տարբեր գործոններից: Ես չէի կապի պատերազմի հավանականությունը Ադրբեջանի հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների հետ, որի ելքն ակնհայտ է: Կարծում եմ՝ ադրբեջանական կողմի գործողությունների վրա ավելի շատ ազդում են ներքաղաքական որոշ գործոններ և մասնավորապես՝ Ալիևների և Փաշաևների կլանների պայքարը իշխանության ներսում: Բայց որքան հասկանում եմ՝ ներքաղաքական այս պայքարն առայժմ կրիտիկական վիճակում չէ: Երբ կլանների դիմակայությունը սրվի, կարող է անհրաժեշտություն առաջանալ դուրս թողնելու այդ լարվածությունը այլ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուղղությամբ: Առայժմ կանխատեսում եմ, որ սադրանքներ կլինեն, բայց հակամարտության այնպիսի սրացումներ, ինչպիսին էր Ապրիլյան պատերազմը, ես չեմ սպասում:
– Զեկույցում նշված է, թե Ադրբեջանն ավելացրել է իր ռազմական ներուժը: Նմանատիպ գործոնները վստահություն հաղորդո՞ւմ են Ադրբեջանին՝ նոր պատերազմ սանձազերծելու, եթե հաշվի առնենք Ապրիլյան պատերազմի արդյունքները:
– Ապրիլյան պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի գոտում տեղի ունեցավ ուժերի որակական վերադասավորում: Ադրբեջանը քանակական առավելություն ունի, իսկ որակական՝ ոչ: Բացի այդ, ստեղծվել է ռուս-հայկական զորքերի միացյալ խմբավորում: Չեմ կարծում, թե Բաքվում այսօր ինչ-որ լուրջ հաջողությունների ակնկալիքներ ունեն: «Բլից-կրիգ» (կայծակնային պատերազմ) սկզբունքորեն չի կարող լինել: Ավելին, հայկական կողմը պատրաստ է հարձակման: Շատ կուզեի, որ այս գործոնը ևս հաշվի առնեին Ադրբեջանում, որ հարձակմանն ի պատասխան կարող է լինել հակահարձակում:
Ադրբեջանն ավելացրել է իր ռազմական ներուժը ոչ թե 2016 թ. ապրիլից հետո, այլ 2016 թ. ապրիլից առաջ: Ապրիլյան իրադարձություններից հետո որակական փոփոխություն տեղի չի ունեցել: Իսկ հայկական զինված ուժերի ռազմական ներուժը մեծացել է, այնպես որ, ուժերի հարաբերակցությունը շփման գծում քիչ թե շատ հավասարվել է: Ադրբեջանը չի ավելացնի պատերազմի ռիսկերն այն պայմաններում, երբ ակտիվորեն քարոզում է Հարավային գազային միջանցք ծրագրի իրականացումը: Համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին, ուստի պատերազմ սկսելով՝ նրանք փաստորեն կխափանեն համաձայնագրի ստորագրումը:
– Բայց չէ՞ որ պատերազմի սկսելու համար հարկավոր է ազդեցիկ պետություններից մեկի, այսպես ասած, հավանությունը:
– Ազդեցիկ խաղացողներից որևէ մեկը հավանություն չի տա պատերազմին: Միացյալ Նահանգները չի կարող հավանություն տալ, քանի որ ամերիկացիները դեմ են հակամարտությանը: Հավանություն չի տա Թուրքիան, քանի որ նա այժմ ներքաշված է սիրիական կոնֆլիկտի մեջ: Ո՞վ կարող է հավանություն տալ Ադրբեջանին՝ հարձակում ձեռնարկելու համար: Պակիստանի ասածը հիմք չէ պատերազմ սկսելու համար: Ուստի առայժմ ես չեմ տեսնում հակամարտության վերսկսման իրական նախադրյալներ: Հակամարտությունը կարող է բռնկվել պատահաբար:
– Ըստ զեկույցի հեղինակների՝ նոր հնարավոր պատերազմի ժամանակ Ռուսաստանը կպաշտպանի իր դաշնակից Հայաստանին:
– Ռուսաստանն ուղղակիորեն չի միջամտի հակամարտությանը, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան Հայաստանի սահմաններից դուրս: Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պարզապես փորձում է ամենուրեք ինչ-որ սպառնալիքներ գտնել: Ավելի լավ է՝ մտածեն իրենց սեփական անվտանգության մասին, ոչ թե խառնվեն ուրիշների գործերի մեջ:
– Իսկ ընդհանուր միջազգային լարված իրավիճակը, տարբեր տարածաշրջաններում և հատկապես Մերձավոր Արևելքում կոնֆլիկտների սրացումը կազդե՞ն Ղարաբաղյան հակամարտության վրա:
– Սիրիայում, չնայած բախումներին, այնուամենայնիվ նկատվում են որոշ դրական միտումներ: Կարծում եմ՝ վիճակը բարելավվելու է, այլապես Չինաստանը 2 միլիարդ չէր հատկացնի: Աֆղանստանում Ռուսաստանի և Իրանի համագործակցության որոշ հնարավորություններ կան: Այնտեղ գործում են Ռուսաստան-Իրան-Հնդկաստան, Ռուսաստան-Չինաստան-Պակիստան եռակողմ ձևաչափերը: Ըստ երևույթին, նրանք փորձելու են զսպել սպառնալիքները: Պատերազմ Իրանի հետ չի կանխատեսվում, ուստի ես չեմ տեսնում այնպիսի իրավիճակներ, որոնք կարող են հրահրել հակամարտություն Ղարաբաղում:
– Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռյակը, Ձեր կարծիքով, կարո՞ղ է քննարկումների ժամանակ անդրադառնալ նաև ղարաբաղյան հարցին:
– Այդ թեման կարող է քննարկվել, բայց ավելի ուշ, որովհետև այսօր Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի գլխավոր խնդիրը Ղարաբաղը չէ: Նրանց գլխավոր խնդիրը Սիրիան է: Եթե հաջողվի ինչ-որ համաձայնության գալ Սիրիայի հարցի շուրջ, այդ դեպքում կարող է քննարկվել նաև իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում: Առայժմ ղարաբաղյան հարցը չունի այն նշանակությունը, որպեսզի դրանով զբաղվեն:
«Նույնիսկ առանց Ամերիկյան հետախուզության էլ ամեն ինչ պարզ է, եթե Ադրբեջանի իշխանությունն արդեն նշում է, որ ոչ թե Ղարաբաղն է իրենը, այլ Երևանը, նա հզորանում է, զինվում: Իսկ Դուք գիտեք, չէ՞, եթե զենքը կախված է, այն անպայմանորեն կրակում է: Ադրբեջանն այնքան սպառազինություն, ռազմական միջոցներ է ձեռք բերել, որ կարող է ցանկացած պահի հարձակվել, նա պարզապես պահ է փնտրում, հարմար ակնթարթ, երբ հայկական կողմի զգոնությունը կթուլանա, երբ միջկառավարական լարված հարաբերություններ կլինեն, երբ երկրի ներսում խժդժություններ կլինեն:
Այսինքն` ցանկացած պահի նա կարող է հարված հասցնել և պատերազմ սկսել, ուստի մեր խնդիրն է՝ զգոն լինել, զբաղվել ռազմական պատրաստություններով, զինվել, փոխել համակարգի կառուցվածքը, փոխել տակտիկան, պաշտպանությունը, փոխել կրակի համակարգը, փոխել կոորդինացիոն համակարգը, կատարելագործվել պարուրաձև, ոչ թե շրջանակային, և շատ լուրջ վերաբերվել մեր երկրների անվտանգությանը»,- «168 ժամի» հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ Ազգային հետախուզության հրապարակած զեկույցին՝ ասել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Նա նշել է, որ 90-ական թվականներին Ադրբեջանի նպատակը հետևյալն էր` Ղարաբաղի գրավում, Զանգեզուրի գրավում, միացում Նախիջևանի հետ, Նախիջևանից հարձակում Երևանի վրա: «Մենք այն ժամանակ կոտրեցինք այս մտադրությունը և ազատագրեցինք մեր Արցախը, Ադրբեջանը պարտվեց, բայց այդ գաղափարն ապրում է, փաստորեն ապրում է, նա շարունակում է զինվել, քանի որ սխալ փաստաթուղթ ստորագրվեց հրադադարի մասին, հիմարություն»,- ասել է Տեր-Գրիգորյանցը»:
«168 ժամ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.