23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, փետրվարի 18-ին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արշալույս Գևորգյանի), ոստիկանության Կապանի բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Կապանի քննչական բաժնի (բաժնի պետ՝ Արա Դարբինյանի) գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալները իրացնելով, Բագրատաշենի մաքսակետից Հայաստանը լքելու պահին բռնվել են Կապան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Մհեր Մանուչարյանը, 44-ամյա Սասուն Կարապետյանը և 34-ամյա Արտաշես Հակոբյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են փետրվարի 17-ին Քաջարան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 53-ամյա Վալերիկ Մանուչարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու և դին այլ տեղ տեղափոխելու մեջ:
Այդ օրը, ժամը 22:30-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժին՝ ոստիկանության Քաջարանի բաժանմունքից հաղորդում է ստացվել, որ Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ տղամարդու դի կա: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ա. Գևորգյանի, ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ Կապանի ոստիկանապետ Ա. Շմավոնյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի գլխավորությամբ:
Դեպքի վայր ժամանած դատաբժիշկը, ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ դիակի զննությամբ, դեմքի շրջանում առկա են արյունազեղումների և քթի ախտաբանական շարժունակության վնասվածքների հետքեր:
Փաստի առթիվ քննչական վարչության պետ, Վ. Դաղունցի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Ալավերդյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որպես մոդելագործ, նրա կինը՝ Ռուզաննան, աշխատում է Քաջարանի մանկապարտեզում՝ որպես տնօրեն: Իսկ կասկածյալ Ս. Կարապետյանը, կասկածյալ Մհեր Մանուչարյանի քեռին է: Վերջինս էլ մահացած Վ. Մանուչարյանի եղբոր տղան է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված անձինք Վ. Մանուչարյանին ծեծի են ենթարկել ու սպանել մեկ այլ տեղ, իսկ հետո դին տեղափոխել Շահումյան փողոց: Նշված անձինք, որպես կասկածյալ, քննիչի որոշմամբ ձերբակալվել են, և չի բացառվում, որ նախաքննության ընթացքում հոդվածը վերաորակվի ՀՀ քրօրի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
ՄԵԾ ՊԱՀՔ, օր վեցերորդ
ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ԿՈՂՄՆ Է, Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՀԱԿԱՌԱԿ ԼԻՆԵԼ: Եթե Աստված իր Որդուն իսկ չխնայեց, այլ նրան մինչև անգամ մահվան մատնեց մեզ համար, նրա հետ նաև ամեն բան չի՞ շնորհելու մեզ: Ո՞վ է , որ մեղադրելու է Աստծու ընտրյալներին: Ոչ ոք, քանի որ Աստված է, որ արդարացնում է: Կամ ո՞վ է դատապարտելու: Հիսուս Քրիստո՞ս, որ մեռավ մեզ համար, բայց մանավանդ հարություն առավ և այժմ Աստծու աջ կողմում է ու բարեխոսում է մեզ համար: Իհարկե, ո՛չ: Ուրեմն ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղությո՞ւնը, անձկությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը կամ սո՞ւրը…
Բայց այս բոլորից շատ ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով սիրեց մեզ, որովհետև վստահ եմ, որ ո՛չ մահը և ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ չար ոգիների իշխանությունները, ո՛չ ներկան և ո՛չ գալիքը, ո՛չ էլ որևէ զորություն, ո՛չ վերին և ո՛չ ներքին աշխարհները, ո՛չ էլ ուրիշ ստեղծագործություն, ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որը մենք ճանաչեցինք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի միջոցով:
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 8:31-39)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ կարգազանց հետիոտները ևս հայտնվելու են ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում։ Փետրվարի 15-ին, ՃՈ առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել: Այս անգամ ոստիկանների ուշադրության կենտրոնում էին կարգազանց հետիոտները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 17-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 18-ին, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում, փետրվարի 19-ի ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 17-ի ցերեկը, փետրվարի 18-ին, 19-ի ցերեկը, փետրվարի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 18-ին, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
ՌԴ հայությունը կոշտ արձագանքել է Արա Աբրահամյանի հասցեին հնչեցված Ռուբեն Գրիգորյանի զրպարտանքներին: Asekose.am-ը փորձեց կապվել ՌԴ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Վրդովմունքն ակնհայտ էր, արձագանքը` կոշտ:
«Ռուսաստանի Դաշնության հայությունը խիստ վրդովված է և լրջորեն տրամադրված է պատասխանատվության ենթարկել Ռուբեն Գրիգորյանին՝ Ռուստաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հասցեին հնչեցրած զրպարտանքների համար: ՌԴ հայությունը միաձայն հայտարարել է, որ թույլ չի տա ազգադավ ոմն մեկին, ով տարիներ շարունակ ապրելով ՌԴ-ում անգամ մեկ հայ ընտանիքի հոգսը չի կիսել, ընդհակառակը` հնարավորության դեպքում դրսում ապրող հայերին շահագործել է, այսօր փորձում է իր հիվանդ ամբիցիաներին տուրք տալով, զրպարտել կամ սեւացնել Արա Աբրահամյանի նման արժանապատիվ և մեծ հայի կերպարը: Արա Աբրահամյանն օրինակելի հայ է, մեր ազգի համար պարծանք, հայրենասեր մարդ, որն իր ողջ կյանքը նվիրել է Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայության կյանքը հնարավորինս կազմակերպված և բարեկեցիկ դարձնելուն: Չի եղել մի հայ, որը խնդիր ունենա և խնդրի մասին պարոն Աբրահամյանը տեղեկացված լինի ու այդ խնդիրը շուտափույթ ու դրական լուծում ստացած չլինի:
Ըստ հավաստի տեղեկությունների՝ Ռուբեն Գրիգորյանն իր ունեցած հաջողություններով եւս պարտական է Արա Աբրահամյանին: Արա Աբրահամյանը և Ռուբեն Գրիգորյանը համագործակցել են և ունեցել համատեղ բիզնես, սակայն նրանց հարաբերությունները լարվել են, երբ Արա Աբրահամյանը հայտնաբերել է, որ իր գործընկերն անազնիվ և կեղտոտ ճանապարհով փողեր է լվանում: Աբրահամյանն այդ ամենից հետո խզել է գործընկերությունը և սառեցրել հարաբերությունները Ռուբեն Գրիգորյանի հետ: Վերջինս էլ, փորձելով վրեժխնդիր լինել Արա Աբրահամյանից, սին և իրականությունից դուրս զրպարտանքներ է տարածում ՌԴ միության նախագահի հասցեին:
Ողջ հայությունը շիկացած զայրույթի մեջ է: Նրանց խոսքերով՝ Ռուբեն Գրիգորյանն ազգադավ պառակտիչ է և թուրքացած հայ, և քանի դեռ պաշտոնապես ներողություն չի խնդրել թե’ հայերի միության նախագահից և թե ողջ միության հայությունից, թող պատրաստ լինի բիրտ արձագանքների և աննախադեպ քայլերի ՌԴ-ում ապրող հայերի կողմից»:
Հեռախոսային ահաբեկիչները ահազանգել են մոտ 50 պայթուցիկ սարքի վերաբերյալ, որոնք իբր տեղադրված են եղել Պետերբուրգում, այդ թվում և այն շինություններում, ուր պետք է այցելեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ գրում է TASS-ը: Այդ ահազանգերից և ոչ մեկը, սակայն, չի հաստատվել: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դ. Պեսկովի խոսքերով՝ նախագահի այցելությունների գրաֆիկը դրանից չի տուժել:
Պեսկովը հայտնել է, որ մոտ 60 զանգ է եղել, անվտանգության աշխատակիցները ամեն ինչ պատշաճ կերպով իրականացրել են՝ աշխատելով լրացուցիչ անհարմարություններ չստեղծել քաղաքացիների համար: Նա նաև ճշտել է, որ ահաբեկիչների անձը դեռ հաստատված չէ, և զանգերի մի մասը արտերկրից է եղել:
Հայաստանի կառավարության 2017 թվականի նոյեմբերի 29-ի որոշման համաձայն՝ 2018 թվականի փետրվարի 28-ից ուժի մեջ կմտնի դեղատոմսերով դեղերի բացթողման նոր կարգը: Հիշեցնենք, որ դեղերի դեղատոմսերով վաճառքի վերահսկողության խստացումը դեռեւս 2016 թվականին ընդունված «Դեղերի մասին» օրենքի պահանջն է: Սրան համապատասխան՝ Առողջապահության նախարարությունը մշակել է 4 դեղատոմսային ձեւեր, որոնք կցվում են այս որոշմանը: Ձեւերից մեկը նշտապես դեղեր ընդունող քրոնիկական հիվանդների համար բազմակի օգտագործման դեղատոմսն է: ԱՆ կայքում հրապարակվել են նաեւ դեղերի ցուցակները, որոնք բաց կթողնվեն դեղատոմսով եւ առանց դեղատոմսի: Դեղատոմսային ցուցակում ընդգրկված է 3470 անուն դեղ, առանց դեղատոմսի դեղերի ցուցակում՝ 1060, եւս 92 դեղամիջոց վերահսկվող դեղերի ցուցակում են (թմրամիջոցային եւ հոգեմետ նյութեր):
NEWS.am Medicine-ի ոչ մեծ հարցումը ցույց է տվել, որ Երեւանի բժշկական հաստատությունները դեռեւս չեն ստացել դեղատոմսեր դուրս գրելու նոր ձեւաթղթեր, դեղատներում նույնպես անորոշություն է իշխում: Facebook-ի օգտատերերը գրառումներ են կատարում այն մասին, որ քրոնիկական հիվանդները պետք է հնարավորինս շատ դեղեր գնեն, թե չէ հետո խնդիրներ կունենան: Շատերին վրդովում է նաեւ այն, որ դեղատոմսային ցուցակում են հայտնվել այնպիսի հաճախակի օգտագործվող դեղեր, ինչպիսին է Իբուպրոֆենը (հակաբորբոքային դեղամիջոց), Կապտոպրիլը եւ Նոլիպրել-ֆորտեն (ճնշման դեմ դեղեր), Նոշպան (սպազմոլիտիկ), Լ-տորոկսինը կամ Էուտիրոկսը, որը վահանագեղձի խնդիրների պատճառով ընդունում է Հայաստանի իգական բնակչության մեծ մասը: Երբ ընդունվում էր դեղերի մասին նոր օրենքը, հիմնական շեշտը դրվում էր այն հանգամանքի վրա, որ խստացումը վերաբերում է հակաբիոտիկներին, եւ սա անհրաժեշտ միջոցառում է, քանի որ դրանց անվերահսկելի օգտագործումը լուրջ խնդիրներ է առաջացնում: Ցուցակի մեջ Իբուպրոֆենի, Նոշպայի եւ ճնշման դեղերի հայտնվելը բավական անսպասելի էր:
Ավելին Իբուպրոֆենի հետ կապված ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: 600 մգ ցածր դոզաները եւ սիրոպները հայտնվել են առանց դեղատոմսերի դեղերի ցուցակում, սակայն անհասկանալի է՝ ինչու է հնդկական RBU-200-ը (200 մգ) դեղատոմսերով ցուցակում, եթե այս բաժանումը կատարվել է ըստ դոզաների:
Այնուհետեւ բելառուսական արտադրության Աեւիտը (վիտամին А եւ Е, 55, 036 մգ) հայտնվել է դեղատոմսերով դեղերի ցուցակում, իսկ ռուսական արտադրության Աեւիտը (100 մգ + 55 մգ) եւ Աեւիտ ԱՎ-ն (100000 Մ +100 մգ), ինչպես նաեւ Անգիովիտը (ֆոլաթթու գումարած վիտամիններ)՝ առանց դեղատոմսի ցուցակում:
Մեր պոլիկլինիկաներում թերապեւտները եւ նեղ մասնագետները (օրինակ՝ էնդոկրինոլոգները) ընդամենը 3 ժամ են աշխատում, եւ նրանց մոտ ներկայիս քիչ դիմելիության պայմաններում մշտապես հերթեր են: Դժվար չէ պատկերացնել, թե սրտային հիվանդների, արյան բարձր ճնշմամբ, նաեւ հիպոտիրեոզով հիվանդների ինչպիսի հերթեր կգոյանան նոր կարգը ուժի մեջ մտնելուց հետո:
Araratnews.am-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանն առաջիկայում կապամոնտաժի մետաղական ավտոտնակները: Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքապետարանը «անձանց իրավունքների խախտման, քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող» հիմնավորումներով ապամոնտաժում է տարբեր կառույցներ: Լուրերի իսկությունը ստուգելու համար գրավոր հարցում էինք ուղարկել Երեւանի քաղաքապետարան: Պատկան կառույցը գրավոր տեղեկացնում է, որ ինքնակամ կաույցների հետագա տնօրինումը, մասնավորապես, օրինականացումը կամ քանդումը կարգավորվում է ՀՀ Կառավարության 18.05.2006թ. ընդունված N912-Ն որոշմամբ:
Ինչ վերաբերում է մետաղական ավտոտնակների ապամոնտաժմանը, քաղաքապետարանը տեղեկացնում է՝ Երևան քաղաքում փաստացի շահագործվող մետաղական ավտոտնակները համատարած ապամոնտաժելու ծրագիր ներկայումս առկա չէ, սակայն այդպիսի ավտոտնակները նախկինում ապամոնտաժվել են և կարող են հետագայում նույնպես ապամոնտաժվել՝ կախված դրանց տեղադրման վայրում իրականացվող քաղաքաշինական կամ բակային տարածքների վերակառուցման ծրագրերից:
Իսկ թե ինչպիսին են քաղաքաշինական ու վերակառուցման այդ ծրագրերը, ականատես ենք եղել բազմիցս, երբ որեւէ օլիգարխի, մեծահարուստի օբյեկտի համար տեղ բացելու համար քաղաքապետարանը «հիշում» է օրենքի, ինքնակամ կառույցների մասին ու այդ հիմնավորմամբ ապամոնտաժում ավտոտնակները: Հիշենք 2010 թվականի դեպքը, երբ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ Թումանյան 38-ի բակում մեծ շուքով տեղադրվեց ավտոտնակ, հետո ապամոնտաժվեց, քանի որ, ըստ բնակիչների, պետք է կառուցվեր հյուրանոց:
Հայաստանի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը արձագանքել է ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի կողմից հայտարարագիր չներկայացնելու վերաբերյալ հայտարարությանը։
Հանձնաժողովն իր պարզաբանման մեջ նշել է.
«Հայտարարության մեջ տեղ գտած «ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, չի ներկայացրել 2013 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, իսկ ներկայացված մյուս տարեկան հայտարարագրերում բացակայում է եկամուտների հայտարարագրումը ինչպես իր, այնպես էլ կնոջ կողմից։ Մինչդեռ ակնհայտ է, որ նա ունեցել է եկամուտ, առնվազն, դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի տեսքով» ձևակերպումների առնչությամբ հայտնում ենք.
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը 2013 թվականին Հանձնաժողով է ներկայացրել իր պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը, իսկ 2014-2016 թվականներին՝ իր տարեկան հայտարարագրերը (2017 թվականի տարեկան հայտարարագիրը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ ենթակա է ներկայացման մինչև սույն թվականի մարտի 30-ը):
Ընդ որում, Ա. Սարգսյանի կինը Հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագրերը 2013-2016 թվականների համար, որոնցում հայտարարագրման ենթակա տվյալ է նաև համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը: Այս առումով, Ա. Սարգսյանի կողմից ներկայացված հայտարարագրերում, ըստ էության, արտացոլված են գույքի, եկամուտների վերաբերյալ տվյալներ ինչպես Ա. Սարգսյանի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ (27.09.2013թ.), այնպես էլ դրանից հետո: Դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի չհայտարարագրման հարցի հետ կապված՝ Ա. Սարգսյանն, իրոք, աշխատավարձի տեսքով եկամուտ չի ստացել (աշխատում է անվճար հիմունքներով)»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տասնյակից ավելի իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ նշել էին. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք պաշտոնը ստանձնելիս և հետագայում՝ տարեկան պարբերականությամբ, պարտավոր են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի և եկամուտների հայտարարագիր: ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, չի ներկայացրել 2013 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, իսկ ներկայացված մյուս տարեկան հայտարարագրերում բացակայում է եկամուտների հայտարարագրումը ինչպես իր, այնպես էլ կնոջ կողմից։ Մինչդեռ ակնհայտ է, որ նա ունեցել է եկամուտ, առնվազն, դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի, ինչպես նաև տարբեր բիզնեսներից ստացված շահույթի տեսքով:
Գտնում ենք, որ նախագահի թեկնածուն պարտավոր է փարատել հանրության կասկածները իր ոչ օրինավոր վարքագծի հետ կապված՝ ներկայացնելով հիմնավոր և փաստարկված հերքումներ»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.