23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 12:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
Դա տեղի է ունեցել Սիրիայից զորքերը հանելու մասին նախագահ Պուտինի հայտարարությունից երկու ամիս անց։
Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող մոտ 300 մարդ է սպանվել և վիրավորվել նախորդ շաբաթ Սիրիայում, հաղորդում է Reuters-ը:
Reuters-ի զրուցակիցներից մեկը ռուս զինվորական բժիշկ է: Նա պատմել է, որ այդ թվում զոհվել է մոտ 100 մարդ, որոնք համագործակցում էին Վագների մասնավոր ռազմական ընկերության հետ: Վագների ընկերության հետ անմիջական կապ ունեցող և մի քանի մարտիկի հետ ծանոթ աղբյուրը հաստատել է այդ տեղեկատվությունը:
Վագների մասնավոր ռազմական ընկերությունն, ըստ ռուսական լրատվամիջոցների, զբաղվում է Սիրիայում և Դոնբասում մարտական գործողություններին մասնակցելու համար վարձկանների հավաքագրմամբ: Ընկերությունը պատկանում է պետերբուրգցի ձեռնարկատեր Եվգենի Պրիգոժինին: Նրա հիմնական բիզնեսը ռուսական բանակին սննդամթերք մատակարարելն է:
Մոսկովյան հոսպիտալներից մեկի բժիշկը գործակալությանը հաղորդել է, որ իրենց հիվանդանոցում Սիրիայում վիրավորված ավելի քան 50 ռուսաստանցի կա: Մնացած վիրավոր վարձկանները բաշխվել են Մոսկվայի, Մերձմոսկովյան շրջանի և Սանկտ Պետերբուրգի 3 բուժհաստատությունների միջև:
Ամերիկյան լրատվամիջոցներից շատերը հաղորդել են այն մասին, որ 2018թ-ի փետրվարի 7-ին ռուսասատանցի վարձկանները Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիացիայի և հրետանու հարվածի տակ են ընկել: Պենտագոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարության գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիգիանը պատմել է, թե ինչ է այդ օրը տեղի ունեցել սիրիական Դեյր Զոր շրջանում:
Նրա խոսքով՝ շրջանը, որը զբաղեցնում են «Սիրիական դեմոկրատական ուժերը», անհայտ հակառակորդը փորձել է զբաղեցնել: Միջազգային կոալիցիան օգնել է ապստամբներին պահպանել դիրքերը: Կոալիցիայի ղեկավարությունը չի իմացել, թե եղել են արդյոք գրոհողների շրջանում ռուս զինվորականներ կամ վարձկաններ:
Գեներալը պատմել է նաև, որ հարվածը հասցնելուց առաջ ամերիկյան կողմը կապվել է Սիրիայում ռուսական հրամանատարության հետ և հաղորդել գրոհի և այն մասին, որ կոալիցիան պատրաստվում է պատասխան հարված հասցնել: Ռուսական կողմի արձագանքն այդ հաղորդումներին Հարիգիանը չի բացահայտել:
Մինչև փետրվարի 15-ը ռուսական իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել Սիրիայում զոհված ռուսաստանցի վարձկանների մասին տեղեկատվությունը: Երեկ ռուսական ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ փետրվարի 7-ին Սիրիայում ենթադրաբար 5 ռուսաստանցի է զոհվել: Զախարովան ընդգծել է, որ այդ անձանց քաղաքացիության մասին տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել, այն ստուգվում է: Այդ անձինք ըստ նրա, հաստատ ռուսաստանցի զինվորականներ չեն եղել:
Սովորել, ստանալ կրթություն, որի համար գումա՞ր ստանալ. այո, դա ոչ թե երազանք, այլ ՝ իրականություն է: Newstime.am-ը ներկայացնում է այն երկները, որտեղ երազանքն իրականություն է դառնում:
Գերազանց կրթության մակարդակ ունեցող շատ երկրներում արտասահմանցի ուսանողների համար կան ծրագրեր, որոնց շնորհիվ ուսանողներին վճարում են ոչ միայն ուսման, ուղևորափոխդրման և բնակարանների համար, այլ նաև տրամադրում են գումար` ամսական կրթաթոշակ, ինչը բավարար է անհոգ կյանք ունենալու համար:
Իհարկե, գումարը աջ ու ձախ չեն բաժանում, այլ անցկացնում են մրցույթներ, որոնցում հաղթում են լավագույնները:
Այդ երկրների շարքից են.
Մեծ Բրիտանիա
Մեծ Բրիտանիայում կրթությունը համարվում է աշխարհի լավագույններից մեկը և գրեթե ամենաթանկը: Բայց այլ երկրների ուսանողներին ասյտեղ պատրաստ են ոչ միայն վճարել ուսման համար, այլ նաև տրամադրել բավարար գումար ապրելու համար: Արտասահմանցիներին կրթաթոշակ տրամադրում են ավելի քան 40 հայտնի համալսարաններ, որոնց թվում են Օքսֆորդը և Լոնդոնյան արվեստի դպրոցը: Օրինակ, Օքսֆորդում Տնտեսագիտական մագիստրոսական ծրագրի կրթաթոշակը տարեկան կազմում է 20հզր. ֆունտ-սթեթլինգ:
Հայտնի է նաև Chevening ծրագիրը` Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից մշակված, որը բացի ամսական կրթաթոշակից և ուսման վճարներից, ներառում է նաև ճանապարհորդության և վիզայի ծախսերը: Ծրագրի միակ բացասական կողմն այն է, որ երկիրը պետք է լքել ուսման ավարտից 2 տարի անց: Ինչ է իր մեջ ներառում ծրագիրը. Մինչև 20հզր. ֆունտ-սթեթլինգ տարեկան կրթաթոշակ, այդ թվում 600-700 ֆունտ-սթեթլինգ ամսական ծախսերի համար, ուսման վարձ, երկկողմանի ավիատոմս, վիզա և այլն:
Գերմանիա
Գերմանիան շահագրգռված է որոշ ոլորտների մասնագետների ներգրավմամբ: Օրինակ, Գիտական Փոխանակումների պետական ծրագրում` DAAD-ում, կան առանձին ոլորտներ ճարտարապետություն, դիզայն և տնտեսագիտություն ուսումնասիրողների համար:
DAAD ծրագիրը հարմար է նրանց համար, ովքեր արդեն հասցրել են ստանալ դիպլոմ և ցանկանում են բարելավել հմտությունները:
Եվ շատ հաճախ նման վերապատրաստումը անվճար է կամ բավական մատչելի: Ծրագրի առավելությունն այն է, որ ուսումն ավարտելուց հետո կարելի է աշխատանքի անցնել Գերմանիայում:
Կրթաթոշակի չափը կազմում է ամսական 750 եվրո, ինչպես նաև համալսարանական այլ վճարներ` մինչև 500 եվրո մեկ կիսամյակի ընթացքում:
ԱՄՆ
Աշխարհի տարբեր երկրներում գործում է Ֆուլբրայթի ամերիկյան ծրագիրը: Այն կրթաթոշակ է տրամադրում մինչև 30 տարեկան երիտասարդներին, ովքեր արդեն ավարտել են ԲՈւՀ-ը կամ սովորում են վերջին կուրսում:
Ծրագիրը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ում անցկացնել 1-2 տարի, բայց ուսման ավարտից հետո անպայման պետք է վերադառնալ:
Կրթաթոշակը ամսական կազմում է 2500-2900 դոլար, ինչպես նաև ուսման համար նախատեսված այլ ծախսեր, երկկողմանի ուղևորափոխադրում և առողջության ապահովագրություն: Երեխաներն ու կինը/ամուսինը նույնպես կարող են մեկնել, նրանց տրամադրվում է վիզա, որով կարող են անցնել աշխատանքի:
Ֆրանսիա
Աշխարհի տարբեր երկրներում գործում է Ֆրանսիայի կառավարության կրթաթոշակային ծրագիրը, որն արտասահմանցի ուսանողներին հնարավորություն է տալիս շարունակել մագիստրատուրան Ֆրանսիայի համալսարաններում: Դիմել կարող են մինչև 35 տարեկան այն ուսանողները, ովքեր սովորում են մագիստրատուրայի 2-րդ կուրսում, կամ արդեն ավարտել են ԲՈւՀ-ը:
Ավելի մեծ հնարավորություն ունեն այն դիմորդները, ովքեր ավարտել են Գիտատեխնիկական կամ Ինժեներական մասնագիտությունները:
Կրթաթոշակը ամսական կազմում է 767 եվրո, ինչպես նաև ուսման վարձավճարը, առողջության ապահովագրությունը, վիզան և այլ ուսումնական ծախսեր:
Նիդերլանդներ
Ավելի քան 50 կրթաթոշակ է տրամադրում ուսանողներին հոլանդական կառաավարության Orange Tulip կրթաթոշակային ծրագիրը: 2016-2017թթ. ծրագրին մասնակցել են երկրի 18 ԲՈՒՀ-երը: Որոշ ԲՈւՀ-եր մասնակի են վճարում ուսման համար, մնացածը ամբողջությամբ:
ԲՈւՀ-երից առավել առատաձեռնը Դելֆտի Տեխնոլոգիական համալսարանն է, որը պատրաստ է վճարել ուսման, վիզայի և 2 տարվա հարմարավետ կյանքի համար, յուրաքանչյուրին տրամադրելով 49 200 եվրո կրթաթոշակ: Իսկ Գրոնինգենի համալսարանի Բժշկական ֆակուլտետը բացի ուսման վարձավճարից, տրամադրում է նաև ամսական 850 եվրո բնակարանի և ապրուստի համար:
Կրթաթոշակը տարեկան կազմում է մինչև 24,6 հզր. եվրո, գումարած 850 եվրո ամսական այլ ուսումնական ծախսերի համար:
Շվեդիա
Շվեդիայում գործում է Visby կրթաթոշակային ծրագիրը, որի շնորհիվ ուսանողներին ամսական տրամադրվում է կրթաթոշակ և վճարվում է երկրի լավագույն ԲՈւՀ-երում սովորելու համար: Դրամաշնորհը տրվում է 1 տարի, բայց, եթե ուսանողը լավ է սովորում, այն կարող է երկարաձգվել:
Բացի այդ, ծրագրի միջոցով կարելի է կրթաթոշակ ստանալ ևս 5 ամիսների ընթացքում, եթե հաջողվի անվճար պրակտիկայի անցնել:
Տրամադրվում է ամսական 9000 սեկ. կրթաթոշակ ապրելու համար, ապահովագրություն, ուսման վարձ և ուղևորափոխադրում:
Շաբաթներ առաջ համացանցում հայտնվեցին «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի մասնակիցների երգերը. նախագծում հաղթելու դեպքում նրանք հենց այդ երգով պետք է ներկայացնեն մեր երկիրը «Եվրատեսիլ 2018» միջազգային մրցույթում:
Հրապարակվել էր նաև Մհերի երգը, որից հետո համացանցի օգտատերերը նկատել էին, որ այն չափից շատ նման է աշխարհահռչակ Queen խմբի «Who Wants To Live Forever» երգին: Հիշեցնենք նաև, որ Մհերի երգի անունը «Forever» է, և նմանություն կա ոչ միայն մեղեդիների, այլ նաև երգի բառերի միջև:
Երկու օր առաջ հրապարակվեց նաև «Forever» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի սյուժետային լուծումներն էլ, կրկին ըստ ֆեյսբուքյան օգտատետերի, ակնհայտ նման են Դիմա Բիլանի «Belive» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակին:
Հատկանշականն այն է, որ չնայած այս «պլագիատներին»՝ շատերի համոզմամբ հենց Մհերն է Հայաստանն այս տարի ներկայացնելու «Եվրատեսիլ»-ում, և ,ըստ ասեկոսեների, նման հայտարարություններ իր շրջապատում անում է նաև հենց ինքը՝ երգիչը:
Ստորև ներկայացնում ենք տեսահոլովակներն, իսկ սյուժետային նմանության մասին դատողությունը թողնում ենք ձեզ:
asekose.am
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Դաղստանի Կիզլյար քաղաքի ուղղափառ եկեղեցու ծխականների ուղղությամբ կրակ է բացվել։ Զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ ազգությամբ հայ Նադեժդա Թերլինյանը։
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են սպանդն իրականացրած Կիդերո գյուղի 22-ամյա բնակիչ Հալիլ Հալիլովին․ կադրերում երևում է, թե ինչպես է նա հանգիստ քայլելով մտնում եկեղեցու բակ և սկսում կրակել։ Սպանելով իր առաջ պատահական դուրս եկած կանանց՝ նա ուղևորվում է եկեղեցի, սակայն չի կարողանում մուտք գործել, քանի որ ներսում գտնվողներն արդեն հասցրած են լինում դռները փակել։
Միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետ, փաստաբան Վահե Գրիգորյանի երեկվա հրապարակումից պարզվում է Հայաստանի պետականությունը վտանգի տակ դնող մի ահավոր սահմանադրական ճգնաժամ:
2015թ. փոփոխություններով սահմանադրության դրույթներից մեկի համաձայն, ՀՀ նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից, սակայն այդ դրույթը, ըստ նույն սահմանադրության մեկ այլ հոդվածի, ուժի մեջ է մտնում նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման պահից: Այսինքն` մարտի 2-ին ՀՀ նախագահն ընտրվելու է օրենքով սահմանված մի կարգով, որն ուժի մեջ է մտնելու 40 օր հետո: Ինքնըստինքյան հասկանալի է, որ մինչ այս դրույթի` ուժի մեջ մտնելը գործում է 2005թ. փոփոխություններով սահմանադրությունը, որի համաձայն, հանրապետության նախագահն ընտրվում է համաժողովրդական քվեարկության միջոցով, քանի որ պետությունը չի կարող գործել սահմանադրական վակուումում:
Հայտնի է, որ 2015թ. փոփոխություններով սահմանադրության հիմնական հեղինակը իրեն կարկառուն (ավելի ճիշտ` կառկառուն) սահմանադրագետ համարող Հրայր Թովմասյանն է: Ըստ այդմ` սահմանադրական վերը ներկայացված փակուղին կարող է ունենալ այդ տխրահռչակ անձնավորության հետ կապված երկու բացատրություն:
1. Կա՛մ դա նրա կողմից նյութված գիտակցված դավ է` ուղղված ապագա վարչապետի և նախագահի, իսկ ավելի ճիշտ՝ հայոց պետականության դեմ.
2.Կա՛մ էլ Թովմասյանի հանցավոր անպատասխանատվության կամ մասնագիտական տգիտության դրսևորում:
Դա նշանակում է, որ առնվազն անմիջապես պետք է քրեական գործ հարուցվի Թովմասյանի դեմ` պետության հեղինակությանն ու կայունությանը հասցրած վնասի մեղադրանքով, մինչդեռ գաղտնիք չէ, որ վարչակազմը մտադիր է այս խայտառակությունից հետո նրան պարգևատրել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնով:
Գևորգ Շահբազյանի Facebook-յան հրապարակումը.
Արթուր Եղիազարյանի Facebook-յան էջից
«Սա Կալաշնիկովի ավտոմատի պահեստատուփ (մագազին) չի: Սա պայթուցիկ սարք է՝ ամբողջովին նմանեցրած մեզ քաջ հայտնի պահեստատուփին:
Ինչո՞ւ եմ այս մասին հիմա գրառում անում: Որովհետև նման պայթուցիկ սարքեր հայտնվել են մեր արևելյան թշնամի հարևանի ձեռքում: Բնականաբար՝ կկիրառի մեր հանդեպ՝ նետելով մեր դիրքերի, զորամասերի ու ճանապարհների մերձակայքում:
Հարգելի հայրենակիցներ, սիրելի զինվորականներ, հատկապես՝ դիրքապահ և սահմանամերձ զորամասերի զինծառայողներ, խնդրում եմ զգոն լինեք, նման տեսքով սարք գտնելու դեպքում՝ անմիջապես չվերցնեք, ձեռք չտաք ու չբզբզեք՝ կարծելով, որ ավտոմատ հրազենի սովորական պահեստատուփ (մագազին) է: Այն անգամ վերնամասից կարող է սովորական փամփուշտներով լիցքավորված լինի: Դիտեք նկարը և կհասկանաք, թե ինչ սկզբունքով է այն կառուցված:
Յուրաքանչյուրիդ կյանքն ու առողջությունը թանկ է մեզ համար:
Եղեք տեղեկացված ու աչալուրջ:
Հ.Գ. Գրառման արդյունքում, եթե անգամ 1 մարդու առողջություն կամ կյանք հնարավոր կլինի հետագայում փրկել՝ ուրեմն գրառումս ծառայել է իր նպատակին»:
Իտալացի օպերային երգիչ Լուչիանո Պավարոտին 9 տարեկան հասակից հոր հետ երգել է Իտալիայի եկեղեցիներից մեկի փոքր երգչախմբում: Դատելով տվյալ տեսանյութից` կարելի է եզրակացնել, որ նրա թոռնուհուն ևս գրավել է պապիկի անցած ճանապարհը:
Պավարոտիի թոռնուհին երգում է «Կառուզո»:
Երևանը և Զանգեզուրը վերադարձնելու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) խոսքով, պետք է քննադատության արժանանար պետական մակարդակով և պետք է դրվեր միջազգային հարթակում քննարկման, թե ինչ իրավունք ունի նախագահը նման կերպ արտահայտվելու:
«Մեր քաղաքագետները ինչի մասին խոսում են, ջուր են ծեծում, հիմա այս հարցը բացվել է, պետք է այս մասին խոսել, բայց մյուս կողմից հնարավոր է, որ իրենք լուրջ չեն ընդունում Ալիևի ասածները: Բայց ես ուզում եմ ասել՝ Ադրբեջանը հենց այնպես չի խոսել»,-ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը
Անդրադառնալով 2018-ին Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմ սկսելու ԱՄՆ-ի ԱՀ հաշվետվությանը՝ նա նշեց, որ թվում է թե գրագետ բան են ասում, բայց իրականում այդպես չէ.«Մենք ունենք բանակ, Ադրբեջանն էլ ունի բանակ, մեր բանակը մոնոբանակ է, մենք բոլորս հասկանում ենք իրար, մենք ունենք թշնամու բանակ, որտեղ չկա համախմբում, կան տարաձայնություններ: Իրենք հատուկ ջոկատներով են կռիվ անում, իրենց բանակը բանակ չէ»,-ասաց նա:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էջմիածնում Արմավիրի դատախազի եղբայրը` Համլետ Ներսիսյանը, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ -ի մտերիմները, մասնավորապես մրգաստանցի Գևորիկը, հարձակում են գործել Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյան վրա:
ArmLur.am-ի հետ զրույցում Ռաֆայել Մխիթարյանն ասաց, որ նա ճանապարհին է եղել, երբ մի խումբ տղաներ հարձակվել են իր վրա, ու նա հազիվ է կարողացել գնալ ոստիակնություն և հաղորդում տալ հանցագործության մասին:
ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ վերոհիշյալ մարդկանց միջև վիճաբանությանը պատճառը գումարային խնդիրներն են եղել: Ռաֆայել Մխիթարյան մեզ փոխանցեց, որ ներկա պահին ոստիկանության Արմավիրի բաժնի շենքի մոտ հավաքվել են վերոհիշյալ անձիք և սպասում են, որպեսզի իրեն տանեն: Ռաֆայել Մխիթարյանից հետաքրքվեցինք, թե իրավապահները ինչ են անում իր անվտանգությունն ապահովվելու համար, նա ասաց, որ ոչ մի բան չգիտի, կարող է ընդամենն ասել, որ հազիվ է հասել ոստիկանություն և հաղորդում տվել հանցագործության մասին: