23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՄԵԾ ՊԱՀՔ, օր ութերորդ
-Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը… Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդվում են նրանով, իսկ զգոնության սկիզբը բարի աստվածապաշտությունն է, բայց ամբարիշներն արհամարհում են իմաստությունն ու խրատը:
-Լսի՛ր, որդյակ, հորդ խրատը և մի՛ մերժիր մորդ պատվիրանը, որպեսզի շնորհի պսակ կրես քո գլխին և ոսկե մանյակ ՝ քո պարանոցին: Որդյա՛կ, թող քեզ չխաբեն ամբարիշտ մարդիկ, և հավանություն չտաս, եթե քեզ կանչեն ու ասեն. «Արի՛ մեզ հետ, մասնակի՛ց եղիր արյունահեղության, անմեղ տեղը սպանենք և հողի տակ ծածկենք արդար մարդուն, գերեզմանի պես նրան ողջ-ողջ կուլ տանք և նրա հիշատակը վերացնենք երկրից, հափշտակենք նրա տեսակ-տեսակ ունեցվածքը և մեր տները լցնենք ավարով։ Ե՛կ մեզ բաժնեկի՛ց դարձիր, բոլորս մի ընդհանուր քսակ կունենանք, և միևնույն տեղը կլինի մեր գանձարանը»։ Որդյա՛կ, ճանապարհ մի՛ գնա նրանց հետ, ոտքդ շեղի՛ր նրանց շավիղներից, քանզի նրանց ոտքերը դեպի չարիք են ընթանում, և նրանք շտապում են արյուն հեղելու։ Արդարև, իզուր թակարդ չեն լարում թռչունների համար։ Նրանք, որ սպանության մասնակից են դառնում, չարիք են գանձում իրենց անձի համար. չար է լինելու անիրավ մարդկանց կործանումը։ Դա է ճանապարհը բոլոր նրանց, որ անիրավություն են գործում, որովհետև ամբարտավանությամբ նրանք սպանում են իրենց հոգին։
Իմաստությունը գովաբանվում է ճանապարհների վրա, բարձր ձայնով հռչակվում հրապարակներում, քարոզվում պարիսպների գլխից, ազդարարվում հզորների դռների առջև և համարձակ խոսվում քաղաքների դարպասների մոտ։
(Առակաց գիրք 1:1, 7-21)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է իր նախընտրական հոլովակների համար նկարահանումներից։ Այդ մասին հայտարարել է նրա շտաբի մամլո քարտուղար Անդրեյ Կոնդրաշովը, հայտնում է Meduza-ն։
Նախընտրական քարոզչության շրջանակում պատրաստվելիք հոլովակներում կլինեն Պուտինի ելույթների ձայնագրությունները։
Ավելի վաղ Պուտինը հրաժարվել էր հեռուստադեբատների անցկացման համար անվճար եթերային ժամանակից։ Պաշտոնապես այդ որոշումը որևէ կերպ չի մեկնաբանվել։
Նախընտրական հեռուստադեբատները կսկսվեն փետրվարի 26-ին։ Նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին։
Ավելի վաղ Independent-ի թղթակից Օլիվեր Քերոլը հայտնել էր, որ նախագահ Պուտինի առողջական վիճակը կարող է բացասաբար ազդել նրա նախընտրական արշավի վրա։
Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը պրեմիերայի օրը որոշել է արգելել Ռուսաստանում արգելված «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմը վարձույթից հանելուց մեկ շաբաթ առաջ Cinema plus ադրբեջանական կինոթատրոնների ցանցի զարգացման գծով տնօրեն Զաուր Դարաբզադեն haqqın.az կայքին ասել էր, որ սկանդալային բրիտանական-ֆրանսիական կատակերգությունն այնուամենայնիվ կցուցադրվի Ադրբեջանում: Ֆիլմի անոնսն արդեն հայտնվել էր Cinema plus-ի կայքում:
Սակայն պրեմիերայից մեկ օր առաջ Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը ֆիլմի փակ դիտում էր անցկացրել և որոշել արգելել ցուցադրությունը կինոթատրոններում:
«Ֆիլմը պատմում է Երկրորդ աշխարհամարտի իրադարձությունների մասին,
և դա մեր պատմությունն է, իսկ այն, ինչ պատկերված է այդ ֆիլմում, ըստ մշակույթինախարարության,
վիրավորում է այդ պատերազմում զոհվածների հիշատակը», – ասելէ Դարաբզադեն:
«Ստալինի մահը» բրիտանացի ռեժիսոր Արմանդո Իանուչիի կատակրգությունն է, որը կատակների քաղաքական ուղղվածությամբ հիշեցնում է Սաշա Բարոն Քոենի «Բռնապետը» ֆիլմը: «Ստալինի մահը» ֆիլմը պատմում է ԽՍՀՄ-ում իշխանության համար պայքարի մասին: Ռեժիսորը զավեշտալի կերպով է ներկայացնում խորհրդային առաջնորդներին՝ Խրուշչովին, Բերիային, Ժուկովին:
Հունվարի վերջին ֆիլմն արգելել էին ցուցադրել Ռուսաստանում: Ռուսաստանի մշակույթի նախարարության Հանրային խորհուրդը ֆիլմը դիտելուց հետո որոշել էր, որ ֆիլմը ոչ պատմական, ոչ մշակութային արժեք չունի, փոխարենը դրանում ապականվում է խորհրդային խորհրդանիշները՝ հիմնը, շքանշաններն ու մեդալները: Ելնելով այդ հանգամանքից՝ նախարարությունը հետ էր կանչել ֆիլմի վարձութային վկայականը: Այդ որոշումից հետո «Վոլգա» կինոընկերությունը, որը Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների տարածքում ֆիլմի էքսկլյուզիվ դիստրիբյուտորն է, վաճառքից հանել է «Ստալինի մահը» ֆիլմը:
« ՌԴ մշակույթի նախարարության «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրության արգելքը փաստացի հանգեցրել է ողջ հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Ադրբեջանում, դրա ցուցադրության արգելքի», – գրում է haqqin.az-ը: Սակայն Վրաստանում ֆիլմն ազատ ցուցադրվում է կինոթատրոններում, և ոչ մի քննարկում արգելելու մասին նույնիսկ չի գնացել:
«Ստալինին մահը» ֆիլմի ցուցադրությունն արգելելու մասին մշակույթի նախարարության որոշումը կտրուկ բացասական արձագանք է առաջացրել Ադրբեջանի սոցցանցերում: Ֆեյսբուքյան մի քանի մեկնաբանություն նշենք:
«Մշակույթի նախարարության որոշումը նշանակում է, որ Ադրբեջանն անկախ պետություն չէ»:
«Նրանք ֆիլմը նույնիսկ չեն էլ դիտել: Ես չէի համաձայնի Բերիայի՝ «գարշահոտ է փչում, ինչպես Բաքվի զուգարանում» խոսքերի հետ, Ժուկովն, ընդհակառակը, կարծես արծիվ ներկայացված լինի: Ընդհանրապես, ֆիլմը լավն է, սակայն ծիծաղելի չէ, ավելի շատ՝ տխուր»:
«Ադրբեջանը գնալով ավելի է նմանվում Ռուսաստանին: Եվրաֆոբիա, ֆիլմերի արգելքներ… հետո ի՞նչ է լինելու՝ Գուլա՞գ, Բելոմորկանա՞լ.…»
«Մենք ի՞նչ գործ ունենք ռուսական արգելքի հետ: Մի՞թե մենք չենք հռչակել մերանկախությունը 1991թ–ին:
Մի՞թե Ստալինը մեր հերոսն է: Այդ համակարգը ոչնչացրել էմեր ինտելիգենցիան:
Երկրորդ աշխարհամարտում զոհված մեր հայրենակիցներիլուսավոր հիշատակը ոչ մի կապ չունի այս ֆիլմի հետ»:
Կեսօրից հետո տեղումները հանրապետության տարածքում աստիճանաբար կդադարեն: Այս մասին ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Փետրվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 20-ի ցերեկվանից սկսած մինչև 24-ը ներառյալ եղանակը հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ աստիճանաբար կտաքանա 5-6 աստիճանով»,- գրել է Սուրենյանը:
Քիք բռնցքամարտի «Glory» մրցաշարի շրջանակում հայաստանցի Հարութ Գրիգորյանը ռևանշ մենամարտ է անցկացրել հոլանդացի Մյուրտել Գրոենհարտի հետ, հաղորդում է armsport–ը։
Նա նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը միջին քաշային կարգում:
Գրիգորյանը հենց առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել հոլանդացուն, մենամարտը տևել է ընդամենը 1 րոպե 50 վայրկյան:
Արդեն մի քանի օր է՝ մամուլում շրջանառվում են տեղեկություններ, թե «Հայաստանի սահմանը քուրդ ահաբեկիչներ» են հատել և գտնվում են տաբեր բնակավայրերում՝ Գորիսում, Գյումրիում։
Aysor.am-ը Ազգային անվտանգության ծառայությանն ուղղված հարցմամբ փորձել է պարզել՝ արդյոք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը և արդյոք Հայաստանի սահմանը օրինական կամ ապօրինի ճանապարհով հատել են անձինք, որոնք հնարավոր կապ կարող է ունենան միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ։
Ի պատասխան մեր հարցմանը ԱԱԾ-ից պատասխանել են, որ Հայաստանում «քուրդ ահաբեկիչներ» չկան.
«Ներկայումս Ազգային անվտանգության մարմինների կողմից ՀՀ տարածքում անվտանգության խստացված կամ հատուկ միջոցառումներ չեն իրականացվում։ Գյումրիում, Գորիսում կամ ՀՀ այլ բնակավայրերում «քուրդ ահաբեկիչներ» չեն որոնվում և չեն հետապնդվում»։
Aysor.am-ը նաև փորձել էր տեղեկանալ, թե նախապատրաստական ի՞նչ աշխատանքներ են իրականացվում Հայաստանում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ։
«Ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր իրավասությունների սահմաններում իրականացնում է ամենօրյա համապատասխան միջոցառումներ, որոնց վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն», — հայտնել են ԱԱԾ-ից։
Ինչո՞ւ տղամարդիկ չեն ցանկանում հարաբերությունների մեջ լինել ոչ ծանոթության վաղ շրջանում, ոչ էլ, ասենք, տղամարդու կյանքի կեսի ճգնաժամային շրջանում, և ի՞նչ պետք է անի կինը տղամարդու ուշադրությունն իր վրա պահելու համար, եթե նա նկատում է, որ այն թափառում է:
Անկյունաքարային պահն այստեղ տղամարդու վարքագծի դրսևորումները վաղ շրջանում գիտակցելն է: Անգամ, եթե մի քանի օր նա հանգիստ է և ոչ մի սեքսուալ ցանկություն չի դրսևորում, կարելի է ասել, որ նա ձանձրանում է: Խոսեք նրա հետ ձեր խնդիրների մասին, և, եթե նա ասի՝ «Ամեն ինչ կարգին է», բայց շարունակի իրեն նույն կերպ պահել, ապա արդեն գործելու ժամանակն է:
Եվ Դուք պետք է այս փուլում նվազեցնեք Ձեր ուշադրությունն ու կապվածությունը նրա նկատմամբ: Այո, հենց այդպես, և մի մոռացեք, որ այս խորհուրդը Ձեզ տղամարդ է տալիս:
Ցավոք, կանանց մեծ մասն ուղիղ հակառակն է անում: Նրանք անհանգստանում են և սկսում նվնվալ, ինչը տղամարդուն ավելի է վանում, և նա ավելի ու ավելի հաճախ է սկսում գնալ քարանձավային ժամանցի կենտրոններ, ուր կփորձի ինչ-որ մի 18 տարեկան մատուցողուհու ուշադրությունը գրավել:
Որքան Դուք շատ ու համառորեն փորձեք նրան պահել, այնքան ավելի շատ նա կսկսի ատել Ձեզ: Սակայն, եթե Դուք նրան տաք բաժանման զգացողության հնարավորություն և ժամանակ, որ նա Ձեզ կարոտի, նա կսկսի անհանգստանալ և մտածել, որ կարող է կորցնել Ձեզ:
Եվ այսպես, կանայք: Ի՞նչ պետք է անեք Դուք: Նախ՝ դուք պետք է գործեք այնպես, ինչպես տղամարդը: Կտրվեք նրանից, մի փոքր հեռացեք: Ապրեք Ձեր կյանքով: Այժմ Դուք նրան տալիս եք այն տարածությունը, որը նրան անհրաժեշտ է, որ Դուք կարողանաք նրա կյանք մուտք գործելու երկրորդ հնարավորությունը ստանալ: Ինչո՞ւ: Որովհետև Դուք թուլացրել եք Ձեր ճնշումն ու արձակել շղթաները: Դուք ստիպել եք նրան զգալ, որ նա կրկին միայնակ է:
Այս խորհուրդը ձեզ շոկի՞ ենթարկեց: Այո, ես գիտեմ, որ վատ է, որ տղամարդիկ իսկապես այդպիսին են: Ես ինձ չեմ արդարացնում իմ սեռի համար, բայց և ներում չեմ հայցում: Սակայն փորձեք այս հնարքը, և ես ձեզ խոստանում եմ, որ, եթե նա Ձեզ սիրում է, նա երջանիկ կլինի և գիտակցելով իր ազատությունը և Ձեր քայլը` կրկին Ձերը կլինի: Դե, իսկ եթե նա Ձեզ չի սիրում, Դուք ավելի վաղ կիմանաք այդ մասին և տարիներ չեք վատնի այդ մարդու վրա: Դա կլինի Ձեր իսկական հաղթանակը:
«Քանի որ ես միշտ եղել եմ շատ իշխանամետ քաղաքացի, մեր իշխանությանն ուզում եմ տեղյակ պահել, որ շատ լավ գործ եմ արել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը՝ ընդգծելով, որ գող է բռնել։
Դանիելյանը դատի է տվել ԴԱՀԿ-ին. «ԴԱՀԿ-ի այլանդակություններից մեր նախագահն ու վարչապետը, իհարկե, տեղյակ չեն, դրա համար որոշեցի իրենց օգնել։ ԴԱՀԿ-ն ինձնից փող է գողացել՝ մոտ 30 հազար դրամ, ես դիմեցի մեր արդար դատարանին, գիտեի, որ ճշմարտությունը կհաղթի, և դատարանն ի օգուտ ինձ որոշում կայացրեց. ես շահեցի և գողից իմ փողը հետ վերցրի։ Հիմա գողը ԴԱՀԿ-ի պե՞տն է, թե՞ աշխատակիցները, չգիտեմ։ Եթե ԴԱՀԿ-ի պետն ուղղակի ոչ կոմպետենտ է և չգիտի, որ իր աշխատակիցները գող են, ուրեմն՝ նրան պետք է գործից հանել։ Եթե գիտի, որ իր աշխատակիցները գող են, հետները կիսվում է և այդ գումարը դնում իր գրպանը, ապա նրան ոչ թե պետք է գործից հանել, այլ երևի բանտ նստեցնել»։
«Գողին բռնեցինք, լավ է, բայց խնդիրն այն է, որ ես՝ որպես քաղաքացի, չեմ մուծում որևէ տուգանք, բանկային հաշիվ, ինձ սարսափելիորեն պատժում են։ Ես մոտ 10 տարի Լոս Անջելեսում մեքենա ունեմ, այնտեղ էլ եմ վարում, երբեք չեմ տուգանվել, 83 տարեկան մայրս երբեք այնտեղ չի տուգանվել, և բավական է մտնել Հայաստան՝ դու միանգամից տուգանվում ես։ Երևի ես վատ քշող եմ Հայաստանում։ Եթե ես տուգանք չեմ մուծում, ինձ պատժում են, իսկ եթե որևէ պետական մարմին ասում է, որ սխալմամբ է փողս գողացել, ես նրանց անգամ կտտցնելու կամ ականջը կծելու իրավունք չունեմ, և որպես քաղաքացի՝ նեղվում եմ։ Ինձ անարգել են, գողացել են իմ երեխայի հացը, և խնդրում եմ մեր նախագահին ու վարչապետին, որ, եթե անգամ օրենք չեն ընդունում այդ աշխատակիցներին պատժելու մասին, գոնե մեզ կտտցնելու և բլդուղ անելու հնարավորություն տան»։
Դանիելյանի փաստաբան Տիգրան Սարգսյանն ասաց, որ դիմել են Վարչական դատարան՝ իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու հայցով, հայցն ամբողջությամբ բավարարվել է. «Իմ վստահորդը որևէ խախտում թույլ չի տվել, 4 ակտ է իրեն եկել, 4-ն էլ ճանաչվել է անվավեր։ Այդ անհեթեթ ակտերը դատարանի վճռով ճանաչվել են անվավեր։ 16 հազար դրամ պետական տուրք նրանք մուծեցին պետբյուջե, ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցներն իմ վստահորդն իրավասու է անվանել «գողոն», և դրանք վերադարձրին մեր վստահորդին։ ԴԱՀԿ-ի մասով շատ գործեր կան. 3 հազարից ավելի գործ կա դատարանում։ Մարդիկ թող չվախենան դիմել դատարան։ Փաստաբանի ծառայությունները կամ անվճար են, կամ շատ մատչելի»։
Ասուլիսի բանախոս լրագրող Արման Սուլեյմանյանն էլ նշեց, որ Սերգեյ Դանիելյանի գործով ԴԱՀԿ-ն վերադարձրել է 36 հազար դրամ, 25 հազար դրամ կազմում է փաստաբանի ծառայությունները.
«16 հազար դրամ էլ ԴԱՀԿ-ն է պետտուրք մուծում։ Երբ Դանիելյանը նրանց ասում է, որ սխալվել են, կարող են խնդիրը տեղում լուծել, գործը չհասնի դատարան, բայց այդ մարդիկ ոնց որ երդում կերած լինեն, որ ցանկացած գումար, մինչև վերջին դատական ատյանը ծախսեն՝ անկախ նրանից, որ հիմարություն են անում։ Այս խնդիրը պետք է լուծվի։ Քաղաքացիները պետք է հասկանան, որ վարչապետը, կառավարությունն իրենց տուգանքներով երբեք չեն զբաղվելու։ Այս հանցավոր շղթայի դեմը հնարավոր է առնել, եթե դիմում եք համապատասխան փաստաբանների, փորձում եք հասկանալ օրենքը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Թերևս չենք սխալվի, եթե ասենք որ ամենուրեք՝ թե պարային, թե ոչ պարային շրջանակներում շատ լավ են ճանաչում նրանց։
Հովհաննես Գասպարյանի անվան Պարի Ակադեմիան կամ ինչպես ժողովուրդն է կոչում ՝ Հովիկ Ստուդիոն վայելում է մեծ հեղինակություն պարային ոլորտում և մշտապես բարձր վարկանիշով շարունակում է իր արվեստագիտական արշավը դեպի Հայաստանի տարբեր մարզեր ու քաղաքներ։ Մեկը մյուսի ետևից Երևանի մասնաճյուղի օրինակով բացվեցին Ակադեմիայի մասնաճյուղերը Արտաշատում, Ավշարում(Արարատում) և ահա փետրվարի 14-ից արդեն գործում է Աբովյանի մասնաճյուղը։ Ամենուրեք նրանց նախաձեռնությունները ընդունվում են մեծ ոգևորությամբ և վստահությամբ, քանզի Ակադեմիայի Մոսկվայի և մերձմոսկովյան մասնաճյուղերի ակտիվ գործունեությունը սկսած 2005 թվականից արդեն իսկ դրա բոլոր նախադրյալները ստեղծել են ։
Յուրօրինակ քաղաքականության շնորհիվ Ակադեմիան այսօր Ռուսաստանում և Հայաստանում ներկայացնում է 18 մասնաճյուղի անխափան և որակյալ գործունեություն, իսկ շատ մոտ ապագայում աշխարհի ամենամեծ հայկական պարի Ակադեմիայի պրոֆեսիոնալ դպրոցները կհայտնվեն նաև Վաղարշապատում, Հրազդանում և Արմավիրում։ Եվ վերջում մեր հարցին, թե ինչով է պայմանավորված Ակադեմիայի սրընթաց վերելքը պարարվեստի երկնակամարում ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը պատասխանեց.
” Երբեք չենք մտածում այն մասին, թե ինչպես կրկնապատկել մեր հաջողությունը, իսկ թե ինչպես կրկնապատկել մեր սաների սերը պարարվեստի նկատմամբ, մեզ համար միշտ առաջնայինն է, ինչի արդյունքում էլ երևի թե ձևավորում է ժովովրդի գնահատականը մեր արվեստի նկատմամբ։ Չեմ կարող չկրկնել, որ հաջողության ամենամեծ գրավականը մեր կոնսոլիդացված թիմային աշխատանքն է, կարգապահությունը և անսահման սերը կոլեկտիվի ներսում։ Միևնույն ժամանակ ձեռքբերումներն այսքան զգալի չէին կարող լինել առանց աջակիցների և հատկապես մեր գործունեության գլխավոր և մշտական աջակից՝ “Դվին” արտադրական կազմակերպությունն ի դեմս իմ լավ ընկեր Գեղամ Առաքելյանի։ Երջանիկ եմ, որ ամեն օր կարողանում եմ արթնանալ այս նուրբ ու կախարդական արվեստի աշխարհում։ ”
Մարտի 1-ից մի շարք դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսի առկայության դեպքում: Այդ օրն ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ այս պահանջը նոր չէ. այն եղել է նաև նախկինում ու երբեք չի հանվել:
«Մեր ամբողջ պատմության ընթացքում Առողջապահության նախարարության համապատասխան կառույցները երբեք չեն դադարեցրել դեղերի գրանցման ժամանակ դեղերը որակել դեղատոմսով դուրս գրվող կամ ոչ, այլ խնդիր է, որ այս պահանջը կատարվել է ոչ լիարժեք, որոշակի դեպքերում անգամ դա կատարվել է մեր կայացրած որոշումների խախտումով: Հիմա նոր կարգ ենք մշակել, դրանով այս պահանջը նորից թարմացվում է, ընդ որում՝ հիմա նաև վերահսկման մեխանիզմներ են սահմանված»,- ասաց նա:
Խաչատրյանն ընդգծեց՝ դեղատոմսերը մի գործիք են, որ հարաբերությունների մեջ են մտնում երեք կողմերի՝ բժշկական անձնակազմի-դեղատների-պացիենտների հետ, և այդ երեք մասնակիցներին ուղերձը պիտի լինի տարբեր: Նրա խոսքով՝ բժիշկի համար դեղատոմսի դուրսգրումը հստակ ապահովումն է այն բանի, որ նա կօգտագործի տվյալ հիվանդության համար ճիշտ դեղ, ճիշտ սխեմայով, ճիշտ օգտագործի, դա ապահովում է դեղատնից ճիշտ դոզայով բացթողումը և հիվանդի կողմից ճիշտ օգտագործումը: Դեղատոմսով դուրս գրելու պրոցեսն, ըստ փոխնախարարի, դեղատների համար նույնպես շահեկան է, այժմ պացիենտին դեղի նշանակման պատասխանատվություն չկա:
«Շատերը գալիս են դեղատուն, դեղատան աշխատակիցը, որ համապատասխան կրթություն չունի, դեղ է առաջարկում, այսինքն՝ վաճառում: Ցանկացած դեղ, որ դեղատոմսով բաց թողնվողների ցուցակում է, բացառապես դեղատոմսով պետք է տրվի»,- ասաց նա:
Մյուս կարևոր խումբը պացիենտներն են: Ըստ Խաչատրյանի՝ յուրաքանչյուր պացիենտի համար դեղատոմսը առաջին հերթին երաշխիք է, որ իրեն նշանակված է ճիշտ դեղ, ճիշտ դոզայով և օգտագործման պարբերականությամբ, որը նախատեսված է հենց իր հիվանդության համար:
Փոխնախարարը նշեց, որ այս կարգի արդյունքում կարող են ավելանալ հոսքերը բուժհաստատություններ, դիմեն քրոնիկ հիվանդները, որ նախկինում չեն դիմել բժիշկի: Պացիենտը, սակայն, գնում է պոլիկլինիկա ոչ թե դեղատոմս, այլ բուժում ստանալու:
Քրոնիկ հիվանդների համար, ինչպես նաև առանձին հաբերով ձեռք բերվող դեղերի համար կա որոշում, որով հաբերը կարող են ձեռք բերվել դեղատներից՝ առանձին քանակներով: Դրանք փաթեթով են տրվում, փաթեթի վրա գրվում է բաց թողնողի, ստացողի անուն-ազգանունը, ժամկետը:
Նաև հաստատված է դեղատոմսի մի ձև, որը բազմակի օգտագործման համար է՝ ինչպես քրոնիկ հիվանդի, այնպես էլ հաբով ձեռք բերողի համար, կան կտրոններ, որոնց մի մասը մնում է դեղատանը, պացիենտի շարժունակությունը ևս չի սահմանափակվում, նա կարող է ամեն անգամ տարբեր դեղատներից դեղ ձեռք բերել: Բազմակի օգտագործման համար նախատեսված դեղատոմսերն ուժի մեջ են վեց ամիս:
Մարտի 1-ից դեղատոմսի պահանջ ներկայացվում է միայն հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերի, իսկ հոկտեմբերի 1-ից՝ դեղատոմսով դուրս գրվող մնացած բոլոր դեղերի նկատմամբ: Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բաց թողնման ենթակա է 2700-ը:
Աղբյուր` Panorama.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.