23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է« Սասնա ծռերի» գործով դատական նիստը։
Նախորդ նիստին գործով պաշտպանները չէին ներկայացել, ինչից ելնելով՝ դատարանը գործում հանրային պաշտպան ներգրավելու որոշում էր կայացրել՝ հիմնավորելով, որ դա պայմանավորված է պաշտպանների վարքագծով։
Հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելիս Արայիկ Խանդոյանն ասաց, որ ինքը ոչ թե պաշտպաններ, այլ եղբայրներ ունի՝ ի դեմս հետևյալ անձանց.
«Ես պաշտպան ունեմ,փառք Աստծու,Արայիկներս,Մուշեղս,մենք մերոնցով էլի։Եթե ձեզ համար պարտադիր պայման է, որ հանրային պաշտպան ունենանք, ապա, ներեցեք,բայց մեզ պարտադիր մի հատ աղջիկ է պետք ձեր լավերից»։
Դատարանը Խանդոյանին միջամտեց։
Հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելիս Վարուժան Ավետիսյանն ասաց, որ բոլորը ռեժիմի գործիքներն են.«Հետևաբար դուք ձեր արածն արե՛ք, մենք էլ մեր անելիքի կեսն արել ենք, կեսն էլ կանենք այն ժամանակ, երբ ժողովուրդը ոտքի կանգնի»։
Ամբաստանյալ Արմեն Բիլյանն էլ իր հերթին ասաց. «Եթե երկրի նախագահը ադրբեջանցուն հրապարակային ասում է՝ դու իմ հայրենակիցն ես, դուք էլ այդ նույն նախագահի կողմից նշանակվածն եք, ես ձեզ ի՞նչ ասեմ»։
Պավել Մանուկյանը մեղադրողի հասցեին ասաց. «Ինչու՞ եք թուրքին այստեղ նստեցրել»։
Դրան ի պատասխան՝ դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց. «Թուրքը դու ես»։
Դատարանը դատախազի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար երեք անգամ դատական սանկցիա կիրառեց Պավել Մանուկյանի նկատմամբ, իսկ այնուհետև նրան դահլիճից հինգ ժամով հեռացնելու որոշում կայացրեց։
Դատարանին չենթարկվելու համար դահլիճից հեռացվեց նաև Արայիկ Խանդոյանը՝ տասը ժամով։
Դատական նիստը խոչընդոտելու համար դահլիճից տասը ժամով հեռացվեց նաև Սմբատ Բարսեղյանը։
Դատարանը հանրային պաշտպաններ ներգրավելու հարցը քննարկեց և որոշում կայացրեց երեք հանրային պաշտպանի ներգրավել որպես Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Էդուարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի հանրային պաշտպան։
Հայաստանում գրանցված 4 723 դեղից 3 632-ը մոտ ապագայում վաճառվելու է միայն դեղատոմսով: Կառավարության համապատասխան որոշումն ընդունվել է 2017թվականի նոյեմբերի 9-ին:
Միայն դեղատոմսով դեղ բաց թողնելուն անցումը, սակայն, նախատեսվում է կատարել աստիճանաբար: Առողջապահության նախարարությունում հրավիրված բրիֆինգի ժամանակ տեղեկացվել է, որ մարտի 1-ից դեղատոմսով բաց կթողնվեն հակաբիոտիկները, հորմոնալ եւ կոդեին պարունակող դեղերը, հուլիսից` ներարկումային դեղերը, իսկ հոկտեմբերից դեղատոմսով դուրս կգրվեն մնացած բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանում գրանցված են որպես դեղատոմսով դուրս գրվող:
Ցանկը հրապարակված է առողջապահության նախարարության` http://moh.am/#1/1033 պաշտոնական կայքէջում:
Կառավարության որոշմամբ, փոխվելու է նաեւ դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու կարգը: Ըստ այդմ, դեղատոմսերում գրվելու են դեղերի համընդհանուր (ջեներիկ) անվանումները: Դեղատանը դեղ ձեռք բերող անձին պարտավոր են ներկայացնելու առկա նույն բաղադրատարրը պարունակող, նույն դեղաչափով եւ դեղաձեւով փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ գների մասին:
Սահմանվում է դեղատոմսի 4 նոր ձեւաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի տրամադրվող դեղերի համար: Որեւէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի դուրսգրումն արգելվելու է։ Ինչ վերաբերում է դեղատոմսի ժամկետներին, նշենք, որ թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերն ու բազմակի դեղատոմսերը` 6 ամիս:
Առողջապահության նախարարարությունը նաեւ տեղեկացնում է, որ «Դեղերի մասին» օրենքը հստակ պատասխանատվություն եւ պատժամիջոցներ է նախատեսում սահմանված դրույթները չկատարելու եւ դրանք խախտելու դեպքերում։ Նշվում է, որ առողջապահական տեսչական մարմնի վերջնական կազմավորմամբ այս գործընթացները կլինեն պետական վերահսկողության ամենակարևոր գործառույթներից մեկը։ Գերատեսչությունը նաեւ հավելում է, որ ամբողջ աշխարհը շարժվում է այս ճանապարհով։
«Նոր կարգը միտված է ոչ միայն բացառելու ինքնաբուժումը, այլեւ բժիշկ-պացիենտ-դեղատան աշխատակից փոխհարաբերություններում պատասխանատվության ավելացմանը»,- հայտարարում է առողջապահության նախարարությունը:
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Իջևանի բնակիչ, 70-ամյա Աշոտ Ղևոնդյանի ավտոմեքենայում հայտնաբերված, մորթված մացառախոզի մասին: Տավուշի մարզի իրավապահներից տեղեկացանք, որ այդ դեպքի կապակցությամբ դեռեւս քրեական գործ հարուցված չէ, քանզի դրա համար հարկավոր է բնապահպանների եզրակացությունը ՀՀ Կարմիր գրքում գրանցված մացառախոզի արժեքի վերաբերյալ:
Իրավապահները հայտնեցին, որ կենդանու որսը եղել է ապօրինի, Ա. Ղեւոնդյանի մոտ հայտնաբերված որսորդական հրացանը եւս եղել է ապօրինի: Սպանված մացառախոզը ուղարկվել է բնապահպաններին, այն կտրվի Հայաստանի մանկատներից մեկին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
«Ձայնը» (The Vocie) նախագծի ժյուրիի բոլոր անդամները հոտնկայս էին ծափահարում հայաստանցի երգչուհի Միրիամ Բաղդասարյանին, որը Կանադա է մեկնել՝ ֆրանսերենը լավացնելու համար։ Նրա համար լուրջ պայքար էր ծավալվել։ Բոլորն այն կարծիքի էին, որ երիտասարդ հայուհու ձայնը կախարդական է, իսկ ժյուրիի որոշ անդամներն անգամ պատրաստ էին հանուն Միրիամի հայերեն սովորել։
Հայաստանցի Միրիամ Բաղդասարյանը փայլուն կերպով անցավ «Ձայնը» (La Voix) նախագծի կանադական տարբերակի կույր լսումների փուլը՝ հիացնելով ժյուրիի բոլոր անդամներին, որոնք նրան հոտնկայս էին ծափահարում։
«Այնպիսի տպավորություն է, որ մեկի փոխարեն չորս ձայն ենք լսում։ Դու իսկապես կարող ես ցանկացած ուղղությամբ գնալ։ Այս ձայնը կարող է հասնել երկիրնք ու երկիր վերադառնալ։ Դու ինձ խենթացրիր», — պարզապես բղավում էր Լարա Ֆաբիանը՝ հայտարարելով, որ աղջիկը հենց հիմա պետք է իրեն ընտրի։
Գարուն աղջկա մեջ ինչ-որ մոգական բան տեսավ։
«Սկզբում ինձ թվաց, որ շատ ակադեմիական ես երգում։ Մտածեցի՝ պետք է սահմաններից դուրս գա։ Եվ ահա՝ դուրս եկար։ Դու ասես այլմոլորակային լինես, որի միջից մի ուրիշ էակ է դուրս գալիս», — ասաց Գարուն՝ հավելելով, որ չգիտի՝ ինչ կարող է սովորեցնել Միրիամին, նրա «խենթությունը» վեր հանելուց բացի։
Իսկ հայտնի երգիչ ու կոմպոզիտոր Ալեքս Նևսկին ասաց, որ Միրիամը հրաշագործ է։
Ինձ ամենաշատը գրավեց քո՝ երգով տարված լինելը։ Երբ երգում ես, թքած ունես մնացած բաների վրա», — ասաց նա՝ մեկնաբանելով աղջկա ելույթը։
Երբ աղջիկն ասաց, որ Հայաստանից է Կանադա եկել, ժյուրիի անդամները զարմանքից բացականչեցին։ «Ահա թե բանն ինչումն է», — ասաց Լարա Ֆաբիանը, իսկ Գարուն պարզապես փայլում էր՝ գլուխը բազմանշանակ թափահարելով ու առեղծվածային ժպտալով (այո-այո, Գարուն նույնպես կիսով չափ հայ է)։
Իսկ Ալեքսը հայտարարեց, որ հայերեն կսովորի։ Էրիկը, որպեսզի համոզի աղջկան իրեն ընտել, անգլերենի անցավ՝ ասելով, որ նրանք կխոսեն մեկ լեզվով՝ երաժշտության ու կրքի։ Այստող միջամտեց Լարան։
«Լսիր, քանի որ դու ֆրանսերեն ես սիրում, ես քեզ համար կթարգմանեմ։ Նա ասաց, որ ինքը շատ լավն է, բայց դու պետք է ինձ մոտ գաս», — կատակեց Ֆաբիանը՝ մտածված աղավաղելով Ալեքսի խոսքերը, թեև Միրիամը շատ լավ հասկանում է անգլերեն։ Արդյունքում Միրիամ Բաղդասարյանն ընտրեց Լարա Ֆաբիանին։ Ակնհայտ էր, որ աղջիկը վաղուց էր երազում սովորել Լարայի պես վարպետի մոտ։
«Ես ընտրում եմ Լարա Ֆաբիանին», — ասաց Միրիամը, ու դա միակ պահն էր, երբ աղջկա ձայնը դավաճանեց նրան ու դողաց։
https://www.youtube.com/watch?time_continue=191&v=z_4ElTi87U0
Ռուսաստանը երկրի առաջատար բուհերում ուսանելու համար Հայաստանին անվճար ուսուցման 205 տեղ է հատկացրել, Sputnik Արմենիային ասաց Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին։
Նրա խոսքով, Ռուսաստանում սովորելու համար թեկնածուների ընտրությունը կմեկնարկի փետրվարի 21-ին։
«Դիմորդները կարող են հայտ ներկայացնել Ռուսաստանի 500 լավագույն բուհերից մեկը։ Սկզբում նրանք հարցազրույց կանցնեն ԳՄՌԿ-ում, այնուհետև նրանց հետ կզրուցեն բուհի ներկայացուցիչները», — ասաց Ռիբինսկին։
Նա նշեց, որ Հայաստանին այս տարի 205 քվոտա է հատկացվել, տարեցտարի այդ թիվն աճում է (անցյալ տարի 187 քվոտա է եղել և 600 հայտ)։ Առավել պահանջված են տնտեսագիտություն և իրավագիտություն մասնագիտությունները։
Այս տարի ընտրության արդյունքները կհայտարարվեն մարտի 23-ին։
Ընտրության ժամանակ հանձնաժողովն ուշադրություն է դարձնելու դիմորդի ուսման առաջադիմությանը, որը պետք է հիմնավորված լինի փաստաթղթով։
«Դա կարող է լինել դիպլոմը, ավարտական փաստաթուղթը, ատեստատը։ Եթե թեկնածուն դեռ սովորում է, ապա պետք է առաջադիմության վերաբերյալ տվյալներ ներկայացնի», — ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արկադի Պապոյանը։
Նա մի կարևոր պայման նշեց. դիմորդը բանակային ծառայության հետ կապված չլուծված խնդիրներ չպետք է ունենա։
«2017 թվականին Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենք էր ընդունվել, որի համաձայն` տարկետում չի նախատեսվում», — ասաց Պապոյանն` ավելացնելով, որ դա կարևոր գործոններից մեկն է, որը պետք է հաշվի առնել ընդունվելիս։
Մասնագիտությունների մասին խոսելիս` նա նշեց, որ Հայաստանի համար առաջատար ուղղություններից են բնական գիտությունները։ Դիմորդները կարող են ընդունվել ինչպես բակալավրիատ, այնպես էլ մագիստրատուրա, ասպիրանտուրա և օրդինատուրա։
Նրա խոսքով` թեկնածուները պետք է մասնագիտական քննություններ հանձնեն հայկական օրենսդրության համաձայն, պարտադիր է նաև ռուսաց լեզվի իմացության թեստը։
«Ինտեր-Էքսպո» ընկերության գլխավոր տնօրեն Ադելինա Քոչարյանը նշեց, որ մարտի 21-23-ը «ХХI դարի կրթություն» ավանդական ցուցահանդեսի շրջանակում ապագա դիմորդները հնարավորություն կունենան ավելի լավ ծանոթանալու ռուսական որոշ բուհերի հետ։
«Ցուցահանդեսին ավելի քան 70 բուհ է մասնակցելու, այդ թվում` Ռուսաստանի լավագույն 10 համալսարանների և ինստիտուտների ներկայացուցիչները», — ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` դա բաց դռների օրվա պես մի բան է, երբ դիմորդները և նրանց ծնողները կարող են ծանոթանալ հայկական և ռուսական բուհեր ընդունվելու կանոններին։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարկով հարսանիք, Նոր տարի և այլ տոնակատարություն իրականացնելու մասին լուրերն այլևս չեն զարմացնում:
Բայց այ, որ բանկերն արդեն վարկ են տրամադրում սաունայից, լողավազանից, սպա կենտրոնից և նմանատիպ այլ ծառայություններից օգտվելու համար, նորություն է:
«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Երևանի Խանջյան փողոցում գտնվող «MultiWellness» համալիրի ծառայություններից օգտվելու համար բանկերից մեկը արտոնյալ պայմաններով սպառողական վարկ է տրրամադրում:
«ՀԺ»-ն պարզել է, թե ինչ պայմաններով է տրամադրվում վարկը, ինչ ծառայություններ է դրա դիմաց մատուցում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «MultiWellness» համալիրը և ինչ գներով»:
Հայկական ժամանակ
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Ճվճվ Արոյի աները՝ «Տրանսգազի» Կոլյան, ինտենսիվորեն զբաղված է թոռներին ազատելու գործով: Ընդ որում, այս հարցով նախագահ Սարգսյանի մոտ միջնորդում են ինչպես տեղական, այնպես էլ ռուսաստանյան հեղինակություններ:
Վերջիններիս բանբերն էլ վարչապետ Կարեն Կարապետյանն է, ով եւս շահագրգռված է իր բիզնես գործընկերոջն աջակցելու հարցում:
Իշխանությունները, հնարավոր է, ընդառաջ գնան այդ միջնորդություններին, միայն թե ոչ այս փուլում: Ըստ պայմանավորվածության՝ Կոլյա Գաբրիելյանի թոռները ազատության մեջ կհայտնվեն միայն ապրիլին իշխանության ներսում վերադասավորումներից հետո»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
ՄԵԾ ՊԱՀՔ, օր իններորդ
Տեր Աստված ասում է.
-Որդյա՛կ, մի՛ մոռացիր իմ խրատները և իմ խոսքերը պահի՛ր քո սրտում, որպեսզի երկարեն կյանքիդ օրերն ու կենդանությանդ տարիները և խաղաղություն ավելացնեն:
-Թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզանից. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի լայն տախտակի վրա, և դու շնորհ կգտնես:
-Տիրոջ ու մարդկանց առջև խորհի՛ր բարու մասին: Ամբողջ սրտով հույսդ դի՛ր Աստծու վրա և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ: Քո բոլոր ճանապարհներին ճանաչիր նրան, որպեսզի նա ուղղի քո ճանապարհները, և ոտքդ չսայթաքի:
-Դու քո աչքին իմաստուն մի՛ թվա, այլ երկյուղի՛ր Տիրոջից և խուսափի՛ր ամենայն չարից:
(Առակաց գիրք 3:1-7)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:
Այսպես, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ. Բ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր վերաբերյալ քննված քրեական գործով առերես հարցաքննության նպատակով նշված ՔԿՀ-ից տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ պահվել է ձերբակալված անձանց համար նախատեսված խցում: Այդ ընթացքում առանց որևէ մեկի թույլտվության խուց են մտել ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի երկու աշխատակիցներ և ստիպել ընդունել իր կողմից չկատարված, ուրիշի գույքի հափշտակության դեպքը: Նրանց պահանջը մերժելուց հետո վերջիններս հարվածել են իրեն և ծեծի ենթարկել:
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված առերևույթ հանցագործության առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.