«Ալիևի՝ Երևանը վերադարձնելու վերաբերյալ հայտարարությանը, եթե ամեն 1000-ից մեկն էլ հավատա, արդեն իսկ կստացվի, որ նա իր երկրի համար օգտական բան է ասել:
Նման հայտարարությունների ներքո թուրքերը մարզում են շուրջ 4000 «դեսանտնիկ» ադրբեջանցիներ Նախիջևանում , որոնք կայծակնային հարձակումների մասնագետներ են, որոնց միջոցով կարող են Հյուսիս-հարավ ճանապարհը փակել ՝ Զանգեզուրի ուղղությամբ, և միջազգային հանրության ականջին այդ ամենը խորդ չի թվա, իսկ 2-րդ հարվածի ուղղությունը կլինի դեպի Երևան »,- Politik.am-ի հետ զրույցում, ասաց ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, միաժամանակ նշելով, որ նման հայտարարությունների միջոցով՝ Ադրբեջանը տեղեկատվական նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, հետագայում իրենց գործողությունները արդարացնելու համար:
Եղիազարյանի խոսքով, այս ամենը լրջագույն ուսումնասիրության կարիք է զգում, քանի որ պետք է հասկանանք, որ 102 ռազմաբազան է պահում, թուրքական կողմից հնարավոր հարձակումը, իսկ հակառակ պարագայում 2 կողմից՝ արևելքից և արևմուտքից հարվածի տակ կհայտնվենք, բայց այս ամենի առկայության պարագայում, նախագահական մակարդակով հայտարարում ենք, որ մինչև օրս զինված ենք 1980 թ.-ի զենքերով:
ԱԱԾ նախկին փոխնախարարը նկատեց, որ ժամանակին հնարավոր էր նաև հաշվարկել ապրիլի 2-ին տեղի ունեցած ադրբեջանական հարձակումը, քանի որ դեռևս կես տարի առաջ նախազգուշացնող քայլեր տեղի էին ունենում.
« Ապրիլի 2-ից կես տարի առաջ, ադրբեջանցիները սկսեցին պարբերաբար կիրառել անօդաչու թռչող սարքեր, Արցախի ամբողջ սահմանով մեկ, իսկ համապատասխան մարմինները իրենց անգործության էին մատնել , հակառակ դեպքում նրանք ի զորու կլինեին հաշվել անգամ հարվածի ուղղությունը:
Այս ամենի ներքո պաշտոնական մակարդակով հնչում էին արդարացումներ առ այն , որ զինվորներին հնարավոր չէր զենք մատակակարել, քանի որ ճանապարհները ռմբակոծվում էին, զինվորներն էլ ճարահատյալ բահերով էին կռվում:
Պարզ չէ՞ր որ, պատերազմի ժամանակ թշնամին պետք է ռմբակոծեր ճանապարհը, որպեսզի մատակարարումը ընդհատի , չէ՞ որ, եթե մատակարարում չկա, կա հաղթանակ»,- ասաց Գ. Եղիազարյանը:
Զրույցի վերջում ամփոփելով Ալիևի հայտարարությունները, և առաջիկա նախագահական ընտրությունների ժամկետի փոփոխումը, Եղիազարյանը նշեց.
«Նախագահական ընտրությունների առաջ Ալիևը չի համարձակվի գնալ պատերազմական գործողությունների, քանի որ անգամ թեթև անհաջողության պարագայում՝ կգա Ալիևի վերջը: Այդ իսկ պատճառով նա պետք է ամրագրի իր դիրքերը, որպես նախագահ, դրանից հետո կլինի հարված Ղարաբաղի ուղղությամբ, որպեսզի ամրագրվի մադրիդյան սկզբունքերը, քանի որ այդ սկզբուքները Մինսկ-ի խմբի միջնորդությամբ՝ դեռ երկար կտևի, իսկ պատերազմական գործողություններով այդ ամենը մի քանի անգամ կարագացնի գործընթացը. ահա և վերջիններիս նպատակը»: