23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մոսկվայի «Սպարտակի» ծայրահեղական երկրպագուներն անկարգություններ են հրահրել Իսպանիայում «Ատլետիկի» դեմ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղից առաջ: Այս մասին գրում են իսպանական լրատվամիջոցները: Նշվում է, որ երեկ՝ փետրվարի 22-ին, հանդիպումից ժամեր առաջ «Ատլետիկի» մարզադաշտ մտնելիս ռուսներից մեկը բաժակ է նետել տանտերերի ծայրահեղական երկրպագուների ուղղությամբ, եւ դրանից կռիվը սկսվել է:
Ֆուտբոլասերները միմյանց վրա բաժակներ, տարաներ ու ֆայերներ են նետել: Այս դեպքը ողբերգությամբ է ավարտվել: Իսպանաի ոստիկաններից մեկը սրտի կաթված է ստացել: 51-ամյա ոստիկանին առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են հինադանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Իրավապահ մարմինները նշում են, որ հնարավոր է՝ նրա մահը կապ չունի անկարգությունների ընթացքում ստացած որեւէ վնասվածքի հետ: Դեռ պետք է հետաքննություն անցկացնեն պարզելու համար՝ արդյո՞ք նա որեւէ վնասվածք է ստացել կռվի ժամանակ, թե՞ ոչ:
Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ ամենաքիչը 9 մարդ ձերբակալվել է: Նրանից 5-ն իսպանացի, 3-ը՝ ռուս, 1-ը՝ լեհ: ԶԼՄ-ները նկատում են, որ ռուսների մասնակցությամբ նման դեպք է տեղի ունենում աշխարհի 2018 թ. առաջնության նախաշեմին: Մրցաշարը տեղի է ունենալու ամռանը Ռուսաստանում:
«Ատլետիկ»-«Սպարտակ» հանդիպումն ավարտվել է ռուսական թիմի 2:1 հաշվով հաղթանակով: Այս թիմերի առաջին խաղում «Ատլետիկն» առավելության էր հասել 3:1, եւ 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց դիմակայությունում հաղթելով ընդհանուր 4:3 հաշվով:
Դուբայում բնակվող, բայց ծագումով հնդիկ Սուչետա Սաթիշը 12 տարեկան է, սակայն արդեն հասցրել է Գինեսի գրքի կրկնակի ռեկորդակիր դառնալ, գրում է Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ աղջնակը 6 ժամ 15 րոպեում 102 տարբեր լեզվով երգեր է երգել:
Նա սահմանել է միանգամից 2 ռեկորդ՝ ամենաշատ քանակությամբ լեզուներով երգելու և երեխայի կողմից ամենաերկար համերգի համար:
Յոթերորդ դասարանի աշակերտուհին, որը երգում է հնդկերեն, անգլերեն, հայերեն, ուելսերեն, իսլանդերեն, ղրղզերեն, ռուսերեն և այլ լեզուներով, պատմել է, որ միշտ էլ տարված է եղել օտար լեզուներով:
Առաջին օտար լեզուն, որը Սուչետան սովորել է, ճապոներենն էր, որին հաջորդել է արաբերենը: Նրան ամենադժվար տրված լեզուներից են ֆրանսերենը, հունգարերենն ու գերմաներենը: Մինչդեռ հայերենն ու սլովակերենն ու այդ լեզուներով երգերը նրա կողմից ամենասիրվածն են:
Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում, դի կա։
Ջրասուզակները քիչ առաջ դուրս բերեցին դին, ով, պարզվեց, Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից այս տարվա հունվարի 30-ից որպես անհայտ կորած որոնվող 26-ամյա Վարդան Մնացականյանն էր, ով աշխատում էր «Ռոսիա» առևտրի կենտրոնում՝ որպես անվտանգության աշխատակից։
երիտասարդը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ է:
«Աէրոֆլոտ» ընկերությունը կտրուկ կրճատել է ձեռքի ուղեբեռում անվճար տեղափոխվող իրերի քանակը: Ընկերությունը խիստ հսկողություն է սկսել նաև ձեռքի ուղեբեռում տարվող իրերի չափսերի և քաշի հետ կապված: Այս փոփոխություններն արդեն իսկ ուղևորների մի մեծ զանգվածի մոտ դժգոհությունների ալիք է բարձրացրել, հաղորդում է Travel.ru-ն:
Ձեռքի ուղեբեռի մեջ անվճար տեղափոխվող իրերի շարքից ադեն կրճատվել են որոշ խիստ անհրաժեշտ իրեր՝ նոթբուքեր, ֆոտոապարատներ, բջջային հեռախոսներ, անձրևանոց, տեսաձայնագրիչ, թղթապանակ այլևս չեն թույլատրվի տեղափոխել ձեռքի ուղեբեռում: Բացի դրանից, Duty Free խանութներից գնումները սահմանափակված են մեկ կնքված փաթեթով: Ուսապարկերի համար ևս խիստ սահմաններ են գծվել. այն պետք է չգերազանցի 5կգ-ն ու 80սմ-ը՝ եռաչափ չափումներով: Անվճար տեղափոխել հնարավոր է որոշ իրեր, որոնք անհրաժեշտ են բժշկական ցուցման դեպքում:
«Աէրոֆլոտ» ընկերությունը չէր շտապել հրապարակել այս տեղեկությունը, ինչն առաջացրել է բամաթիվ ուղևորների դժգոհությունը: Դժոգողների բանակը գլխավորում են լուսանկարիչները, օպերատորները, աշխատանքային նոթբուքներով գործուղումների մեկնողները: Սա լրջագույն խնդիր է հատկապես նրանց համար, ովքեր նախապես են տոմսեր գնել և չեն կարող այլևս փոխել դրանք, կամ ովքեր տեսախցիկներով մեկնել են որևէ վայր և այլևս չեն կարող նույն ձևով վերադառնալ:
Ըստ առողջապահության փոխնախարարի, 2018 թվականի մարտի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի համաձայն՝ դեղատան աշխատակիցն իրավունք չունի բուժմանը վերաբերող խորհուրդներ տալու: Նա իրավունք չունի նաեւ ասելու, որ, բժշկի նշանակած դեղերից բացի, վատ չէր լինի նաեւ ուրիշ դեղեր գնել:
Այսինքն՝ ստացվում է, որ կոռուպցիան մեծանում է. բժիշկը արդեն կարող էպայմանավորվի ներկրող ընկերության հետ, տոկոս ուզի ու իրենց դեղերը ծախի հիվանդների վրա, քանի որ էլ ոչ մեկ չի կարող խորհուրդ տալ, որ դրանք անիմաստ է խմել ու այդ նույն դեղի էժան տարբերակը կա։
Հիշեցնենք՝ 2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված դեղատոմսի առկայություն` ըստ սահմանված կարգի: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Նշենք, որ սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար: Որևէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի դուրսգրումն արգելվում է։ Ինչ վերաբերում է դեղատոմսի ժամկետներին, ապա թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերն ու բազմակի դեղատոմսերը` 6 ամիս:
Միաժամանակ, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ուժի մեջ են նախկին կարգով հաստատված դեղատոմսերի ձևերը:
ՄԵԾ ՊԱՀՔ, օր տասնմեկերորդ
Տեր Աստված ասում է.
-Որդյա՛կ, մի՛ անտեսիր, այլ պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստությունը, որպեսզի ապրի քո հոգին, և դրանք լինեն զարդ պարանոցիդ վրա, բուժում` մարմնիդ համար, և դարման` ոսկորներիդ համար։ Եվ դու ապահով կգնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի։ Եթե նստես, աներկյուղ կլինես, եթե քնես, քունդ անուշ կլինի, և չես երկնչի հանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս հարձակումներից, որովհետև Տերը կլինի քո բոլոր ճանապարհների վրա և ոտքդ հաստատուն կպահի, որ չսայթաքես։
Մի՛ հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան։ Չասես թե՝ «Գնա՛, կգաս՝ վաղը կտամ», մինչդեռ կարող ես բարությունդ անել, քանի որ չգիտես, թե վաղն ինչ է բերելու քեզ։ Չարիք մի՛ նյութիր բարեկամիդ դեմ, որը քեզ վստահում է և հույս է դրել քեզ վրա։ Զուր տեղը մի՛ թշնամացիր մարդու հետ վիճելով, որպեսզի նա քեզ չարիք չպատճառի։ Զգուշացի՛ր չարագործ մարդկանց նախատինքներից և մի՛ նախանձիր նրանց ճանապարհներին, քանզի անօրենը պիղծ է Տիրոջ առջև և չի հաղորդակցվում արդարների հետ։ Տիրոջ անեծքն ամբարիշտների տներում է, մինչդեռ արդարների տներն օրհնվում են։ Տերը հակառակ է ամբարտավաններին. նա շնորհ է տալիս խոնարհներին։ Փառքը պիտի ժառանգեն իմաստունները, իսկ ամբարիշտները պիտի բազմացնեն իրենց անարգանքը։
(Առակաց գիրք 3:21-34)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» սեյսմոլոգիական ցանցը փետրվարի 15-21 ժամանակահատվածում գրանցել է 19 երկրաշարժ, որից 6-ը Հայաստանում, մեկը՝ Արցախում, մնացածը՝ այլ երկրներում:
Հայաստանում 0,5-2,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել Աշոցք, Ամասիա, Մարալիկ, Վանաձոր համայնքների մատույցներում, Արցախում՝ 1,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Մարտակերտ քաղաքից հյուսիս-արևմուտք հատվածում:
Գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ: Փետրվարի 17-ին և 19-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք: Փետրվարի 19-ին՝ Իրանում՝ Ահար քաղաքից 19 կմ հարավ-արևելք: Նույն օրը Վրաստանում՝ Ծնորի քաղաքից 20 կմ հարավ-արևելք:
Իսկ մեր տարածաշրջանից դուրս 6,0 մագնիտուդով մեկ երկրաշարժ է գրանցվել: Փետրվարի 17-ին Մեքսիկայի հարավում (Օախակա նահանգ)՝ Պինոտեպա դե Դոն-Լուիս քաղաքից 28 կմ հյուսիս-արևելք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի կենտրոնական մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Մեխիկոյում: Գերրերո, Մեխիկո, Օախակա ու Մորելոս նահանգներում: Մայրաքաղաքում խափանվել է էլեկտրամատակարարումը, փակվել են դպրոցները: Օախակա նահանգի 33 համայնքներում հայտարարվել է արտակարգ դրություն, կան ավերածություններ, զոհեր չկան:
Ռուսաստանի Ռոստովի մարզում օրեր առաջ հայտնաբերվել են «Ֆորդ» միկրոավտոբուսով տեղափոխվող 33 կապիկներ և 8 կոատիներ (երկայնառունգ), որոնց Ռուսաստան են տեղափոխել Հայաստանից: Այս դեպքը, ինչպես նշել է ռոստովյան 1rnd.ru լրատվամիջոցի՝ գործով զբաղվող անանուն աղբյուրը, բժշկական նպատակներով կատարվող մաքսանենգության ապացույց է:
Տեղափոխվող կենդանիները նախատեսված են եղել ՌԴ Պոլիոմելիտի և վիրուսային էնցեֆալիտի Չումակովի անվան պետական հետազոտական ինստիտուտում իմունակենսաբանական պատրաստուկների որակը վերահսկելու փորձարկումների համար: Ինստիտուտը պատվաստանյութեր է արտադրում, որոնք վաճառում է նաև Ռուսաստանի սահմաններից դուրս: Լրատվամիջոցի աղբյուրի խոսքով՝ իրենք փորձում են ապացուցել, որ վերջին երկու տարիներին պոլիոմելիտի պատվաստանյութի փաստաթղթերը կեղծվում են, և պատվաստանյութը չի ստուգվում:
Հիշեցնենք, որ նշված ինստիտուտը, պատրաստուկների որակը վերահսկելու փորձարկումների համար, 2015թ-ի ապրիլին լաբորատոր կենդանիներ գնելու բաց մրցույթ էր հայտարարել: Փորձարկումների համար պահանջվում էին 189 կապիկներ, որոնց համար վճարվելու էր մոտ 81 մլն ռուբլի (մոտ 729 մլն դրամ՝ նշված ամսվա փոխարժեքով):
Ավելի ուշ ինստիտուտն արձանագրել էր, որ մրցույթին ներկայացված է եղել միայն մեկ հայտ, որի հետ էլ ինստիտուտը կնքում է պայմանագիրը: Հայտը ներկայացնողը «Խաչատուրյան Էդուարդ Սերգեյի» անհատ ձեռնարկատերն էր, որը, համաձայն մրցույթի պայմանների, կենդանիները պետք է մատակարարեր ոչ ուշ, քան պայմանագրի կնքումից 200 օր հետո:
Մրցույթում հաղթելու հենց հաջորդ ամսում Հայաստանի բնապահպանության նախարարությունը «Զօօ Ֆաունա Արտ» ընկերությանը Մալիի ծագման 30 գրիվետ կապիկներ վերարտահանելու թույլտվություն էր տվել: Օգոստոսին ընկերությունը ստացել էր ևս 60 կապիկների (այս անգամ՝ Տանզանիայի ծագման վերվետների) վերարտահանման թույլտվություններ: Այս կենդանիներին անվանում են նաև «աֆրիկյան կանաչ կապիկներ»: Բնությունից վերցված այս 90 կենդանիներին «Զօօ Ֆաունա Արտ»-ն ուղարկել էր Էդուարդ Խաչատուրյանին:
1rnd.ru-ն հայտնում է, որ Խաչատուրյանն ինստիտուտին կենդանիների մի քանի խումբ մատակարարել է օրինական ճանապարհով (մոտ 150 կապիկ), սակայն 900-ից ավելին եղել են առանց ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի: Սա նշանակում է, որ կենդանիները կարող են նաև հիվանդությունների կրողներ լինել:
Ռոստովի մարզում երկրի հարավային մաքսատան աշխատակիցների կողմից հայտնաբերված կապիկները տեղավորված են եղել վանդակներում, ամեն խցում՝ մեկ կամ երկու կենդանի: Մեքենայի վարորդը վստահեցրել է, որ կենդանիներին Սոչիի բուծարանից տեղափոխելիս է եղել Մոսկվայի մասնավոր կենդանաբանական այգի, բայց չի ունեցել համապատասխան անասնաբուժական փաստաթղթեր: Նրանց ժամանակավոր պահման են հանձնել Ռոստովի կենդանաբանական այգում, որի աշխատակիցներն էլ կենդանիներին տեղավորելիս գտել են փաստաթղթեր, որոնք վկայում են նրանց՝ Հայաստանից տեղափոխված լինելու մասին:
Քրեական գործ է հարուցվել ինչպես Էդուարդ Խաչատուրյանի, այնպես էլ Չումակովի անվան ինստիտուտի դեմ՝ խոշոր խարդախության մեղադրանքով: Քրեական գործում, որը հրապարակել է լրատվամիջոցը, նշվում է, որ Խաչատուրյանի կողմից ինստիտուտին մատուցած ծառայությունների գինը գերազանցել է նմանատիպ ծառայությունների միջին շուկայական գինը 457 մլն ռուբլիով (մոտ3.9 մլրդ դրամ):
Հայաստանի բնապահպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել տեղեկությունը: Նախարարության տեղեկատվության վարչությունից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, որից հետո նախարարությունը կուսումնասիրի դեպքի մանրամասները:
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ ցանկանում է շանտաժի եւ ահաբեկման միջոցով նպատակային խոչընդոտել Ռուսաստանի եւ այլ երկրների ռազմա-տեխնիկական գործակցությունը: Նա այդ համատեքստում է գնահատել Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները հանգեցրել են նրան, որ արդեն իսկ չեղարկվել է ՌԴ հետ այդ ոլորտում 3 միլիարդի պայմանագիր:
Ռյաբկովը հայտարարել է, թե ԱՄՆ դիվանագետի այդ հայտարարությունը «քաղաքական գովազդ» է, որի նպատակը այլ երկրների հետ ՌԴ ռազմա-տեխնիկական գործակցությունը բարդացնելն է:
ԱՄՆ այդ քաղաքականության նպատակները տեղավորվում են ուկրաինական ճգնաժամից հետո ՌԴ հանդեպ միջազգային մեկուսացման քաղաքականության ընդհանուր տրամաբանության մեջ: Ռուսաստանին ցանկանում են թուլացնել եւ բերել խաղի կանոնների ընդհանուր դաշտ:
Այդ տեսանկյունից, տնտեսական հետեւանքը իր վրա զգում է նաեւ Հայաստանը, թեեւ ԱՄՆ հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Երեւանին տնտեսական հնարավոր կորուստները փոխհատուցելու ուղիների հարցում:
Օրերս սկսեց խոսակցություն այն մասին, որ Հայաստանը կարող է զգալ նաեւ ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ գործ ունեցողների հանդեպ ԱՄՆ պատժամիջոցի հետեւանքը: Հայկական մամուլում տարածվեց տեղեկություն, թե ԱՄՆ զգուշացրել է Հայաստանին այդ պատժամիջոցների վերաբերյալ: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաստատել էր, որ Երեւանին փոխանցվել է այդպիսի տեղեկություն: Միեւնույն ժամանակ, Երեւանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր նաեւ, որ այդպիսի զգուշացում ԱՄՆ փոխանցել է բազմաթիվ այլ երկրների:
Ըստ այդմ, խնդիրը դիվանագիտական պրակտիկան է, երբ Նահանգները ՌԴ հետ ռազմատեխնիկական գործակցություն իրականացնող պետություններին եւ ընկերություններին զգուշացնում է իրենց օրենսդրության մեջ կատարված փոփոխության եւ պատժամիջոցի հավանականության մասին: Դա ավելի շուտ հնարավոր է գնահատել նույնիսկ ոչ միարժեք զգուշացում, այլ գուցե իրազեկում:
Մնացյալն ակնառու է, որ ԱՄՆ որոշումը յուրաքանչյուր պետության կամ ընկերության դեպքում կախված է լինելու շատ կոնկրետ իրավիճակից, եւ պատժամիջոցները սահմանվել են հենց այդ նկատառումով, ոչ թե անվերապահ բոլորի վրա տարածելու սկզբունքով:
Ըստ այդմ, Երեւանի մասով հնարավոր հետեւանքի առնչությամբ Հայաստանում առաջացած աղմուկը թերեւս չունի պրակտիկ հիմքեր: Ավելին, բավական շոշափելի են հակառակի քաղաքական հիմքերը, նկատի ունենալով այն, որ Հայաստանը պատժամիջոցի ենթարկելու դեպքում ԱՄՆ պարզապես հարված կհասցնի Հայաստանի եւ ռեգիոնալ անվտանգությանն ու կայունությանը:
Այլ է հարցը, եթե ԱՄՆ-ն հայտնի պատրաստակամություն, որ Հայաստանին կընձեռի ռազմա-տեխնիկական գործակցության համարժեք ծավալային եւ գնային այլընտրանքի հնարավորություն: Հակառակ պարագայում, Հայաստանն ու անկասկած Ադրբեջանն էլ ներառելով պատժամիջոցի տիրույթ, ԱՄՆ Բաքվին կտա ռազմական դիվանագիտության «երկրորդ շնչառության» եւ Հայաստանի հանդեպ առավելության շանս, հաշվի առնելով Ադրբեջանի ֆինանսական օբյեկտիվ գերակայությունը:
Ներկայում, մասնավորապես ապրիլյան քառօրյայից հետո, տարածաշրջանում վերականգնված է ռազմա-տեխնիկական եւ ռազմա-քաղաքական համընդհանուր հավասարակշռությունը, որում էական քայլեր արել է թե Հայաստանի իշխանությունը, թե Ռուսաստանը, թե ԱՄՆ: Այդ քայլերի հիմքը քառօրյայի իր սխրանքով գցել է Հայաստանի զինուժ-հասարակություն դաշինքը:
Միեւնույն ժամանակ աներկբա է, որ խնդիրը օրվա ժամանակացույցը չէ, այլ, ինչպես համարժեք ձեւակերպել է նաեւ պաշտոնական Երեւանը՝ «վաղվա պատերազմին» պատրաստ լինելը: Միայն այդ ռեժիմում Երեւանը կկարողանա անհրաժեշտ արդյունավետությամբ զսպել Բաքվի ագրեսիվությունն ու հետեւաբար պատերազմի վտանգը:
Այստեղ էլ առկա են մի շարք հարցեր, եթե դիտարկենք պատժամիջոցի հիպոթետիկ բարձր հավանականությունը: Հայաստանին ռազմա-տեխնիկական ծավալային ու գնային, ֆինանսական այլընտրանք ապահովելը անկասկած կոճակ սեղմելու հարց չէ, նկատի ունենալով այն, որ հայկական բանակի զինանոցը տարիներ շարունակ օբյեկտիվորեն գերկենտրոնացել է ռուսական սպառազինության վրա, եւ այստեղ աղբյուրի փոփոխությունը պահանջում է նաեւ ամբողջական զինանոցի ադապտացիա նոր աղբյուրին, ինչը թե տեխնիկական, թե կադրային ահռելի ու ժամանակատար աշխատանք է: Անկասկած ոչ անհնար, բայց ահռելի եւ ժամանակատար: Ավելին, փաստացի պատերազմի առկայությունն ուղղակի հրամայական է դարձնում այդպիսի զարգացման դեպքում խիստ սահուն անցումը՝ վակուում թույլ չտալու համար, որից կօգտվի Ադրբեջանը:
Միեւնույն ժամանակ, Ռուսաստանից սպառազինության նշանակալի ծավալի ձեռքբերման արգելքը Հայաստանին եւ Ադրբեջանին անհավասար պայմաններում կդնի ժամանակի ընթացքում: Խնդիրն այն է, որ ներկայիս՝ հետապրիլյան ռազմա-տեխնիկական եւ ռազմա-քաղաքական բալանսը թերեւս տվել է առաջիկա մի քանի տարիների համար Ադրբեջանին զսպելու որոշակի կայուն միջակայքի հնարավորություն:
Այլ կերպ ասած, Հայաստանը ձեւավորել է այլընտրանքի սահուն որոնման եւ անցման ժամանակային, տարածական միջակայք: Տվյալ պարագայում խնդիրը այդ միջակայքը արդյունավետ օգտագործելն է, ինչը պահանջում է արդյունավետ աշխատանք ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի հետ: Ընդ որում, այդ աշխատանքը անշուշտ չպետք է կատարվի ՌԴ հետ աշխատանքի հաշվին:
Խնդիրը Հայաստանի համար հավելյալ հնարավորության ձեռքբերումն է, որը նաեւ անվտանգության ՕՕԳ բարձրացման խնդիր է: Վերջին հաշվով, ներկայիս աշխարհքաղաքական իրավիճակը, միեւնույն ժամանակ նաեւ Ռուսաստանի թույլ տված մի շարք վրիպումները՝ Հայաստանի հանդեպ քաղաքականության մասով, Երեւանին բավարար փաստարկային հիմք են տալիս Մոսկվային ասելու, որ Երեւանը չի կարող իրեն թույլ տալ դե ֆակտո պատերազմի եւ Երեւանի հանդեպ Ալիեւի հավակնության պայմաններում մնալ ամերիկա-ռուսական դիմակայությունից կախված եւ չունենալ ռազմա-տեխնիկական հուսալի այլընտրանք, գտնվելով այդ դիմակայության սրման հետեւանքների վտանգավոր ազդեցության գոտում:
Այլ կերպ ասած, խնդիրն այն չէ, որ Երեւանը կանգնած է պատժամիջոցի վտանգի առաջ: Խնդիրն այն է, որ զուտ այդ իրողությունն ինքնին Երեւանի համար ոչ միայն վտանգ է, այլեւ հնարավորություն՝ դուրս գալ ռազմա-քաղաքական առավել կենսունակ դիրք, չդառնալով ամերիկա-ռուսական դիմակայության կողմ, մյուս կողմից սակայն չմնալով որեւէ կողմի հաջողությունից կամ անհաջողությունից կախված:
Այդ իմաստով ուշագրավ է բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի նախաձեռնությունը, որ հռետորական եւ թղթաբանական մակարդակում ներկայում առկա է: Ի՞նչ դրսեւորում եւ դինամիզմ կունենա այն իրական քաղաքականության մակարդակում:
Lragir.am
armtimes.com-ը գրում է. Մեզ հայտնի դարձավ, որ նախօրեին հերթական դեպքն է տեղի ունեցել բանակում, որի մասին Արցախի ՊԲ-ն կրկին չի հայտնել:
Փետրվարի 20-ի գիշերը Արցախի ՊԲ զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող Դավիթ Քամալյանը:
Մեզ հայտնի դարձավ, որ նրա ուղղությամբ կրակել է ծառայակիցը: Պատճառը ըստ նախնական տեղեկությունների՝ եղել է այն, որ ծառայակիցը գիշերային մթության մեջ գաղտնաբառ է հարցրել եւ պատասխան չստանալուց հետո կրակել է Դավիթ Քամալյանի ուղղությամբ: Վերջինս հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում: Նա այժմ գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, վիճակը ծանր է, այդ պատճառով էլ դեռ հնարավոր չի լինում նրան տեղափոխել Երեւան՝ Մուրացանի զինվորական կլինիկական հոսպիտալ:
Տեղեկությունները մեր զրույցում հաստատեց Դավիթ Քամալյանի մայրը՝ տիկին Շուշիկը: Նա ասաց, որ որդին այժմ միացված է արհեստական շնչառության ապարատին. «Վիճակը փորձում են կայունացնել, երեխան շատ է արյուն կորցրել: Հիմա արյուն են մատակարարում քնած են պահում, որ ուժ հավաքի կարողանան տեղափոխել Երեւան: Պետք է նորից վիրահատեն կարողանան գնդակը մարմնից հանել՝ թոքը ծակել անցել է ողնաշար»,- ասաց նա: Մեր հարցին, թե ի՞նչ վարկածներ են շրջանառվում դեպքի հետ կապված, զինծառայողի մայրը պատասխանեց հետեւյալը. «6 ամսվա սերժանտ է կրակողը, նոր է դիրքեր բարձրացել: Տղաս շատ լավ ծառայող է, իր հերթափոխը հանձնելուց հետո գնացել է զուգարան, որ գա հանգստանա: Հետ գալիս, մութ է եղել, գիշերը ժամը 00:00-ի սահմաններում, սերժանտը կանգնած է եղել, շարժ է նկատել, ո՛չ գաղտնաբառ է հարցրել, ո՛չ էլ ասել է՝ ով է՝ կրակել է: Ինքը ասել է, որ դրանից առաջ կատուից վախեցել է, շարժը տեսել է, նորից վախեցել է դրա համար կրակել: Միանգամից 14 կրակոց է արձակել, բայց մեկն է կպել»: 19-ամյա զինծառայողի ծառայության ավարտին մնացել էր 4 ամիս: Մեր տեղեկություններով, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում դեռ ձերբակալված չկա:
Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից եւս փորձեցինք պաշտոնական հաստատում ստանալ դեպքի հետ կապված: Հասրաթյանը սակայն հարցը լսելուն պես ասաց, որ հետեւենք իրենց պաշոտանական կայքէջին. «Անհրաժեշտության դեպքում մենք կտեղադրենք, խնդրում եմ մեզ ճիշտ հասկացեք»: Մեր դիտարկամնը, որ պաշտոնական կայքում նման տեղեկատվություն չկա, այսինքն անհրաժեշտություն չկա՞, նա արձագանքեց. «Ես ձեզ նորմալ, հայերեն լեզվով բացատրեցի, այն տեղեկությունը, որոնք պետք է հանրությունը իմանա, մենք տեղադրում ենք, այսքանը»:
Սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ ՊՆ-ն կամ Արցախի ՊԲ-ն թաքցնում են զոհի (փետրվարի 12-ին մահացած զինծառայողի դեպքը) եւ վիրավորների մասին տեղեկատվությունը: Ըստ էության նրանք նոր մարտավարություն են մշակել՝ փորձելով որքան հնարավոր է հանրությանը չտեղեկացնել վիրավոր զինծառայողների, ինչպես նաեւ զոհերի մասին:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը մեր զրույցում նշեց, որ պաշտպանության գերատեսչությունը առանձնապես մեծ ջանք չի գործադրում զինված ուժերում մահացության դեպքերի եւ վիրավորների վերաբերյալ տվյալները հրապարակելու ուղղությամբ: «Կարծում եմ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ տեղեկությունների, գրաքննության, չհրապարկելու, կոծկելու, թաքցնելու վարքագիծը ձեւավորվեց, բայց դա ոչ թե պետք է դիտարկել ինչ-որ կարճ ժամանակային պահվածք՝ կոնկրետ իրավիճակում, այլ երբ դիտարկում ենք ընդհանուր պետությունում իշխանությունների որդեգրած քաղաքականությունը՝ մասնավորապես կառավարության նիստերի փակ անցկացնելու, արդեն նույնիսկ ավագանու նիստերի փակ անցկացնելու, լրագրողների մուտքը սահմանափակելու ուղղությամբ, տեսնում ենք, որ սա ոչ միայն հատուկ է զինված ուժերին, այլ՝ դա ընդհանուր վարքագիծ է»,- ասաց իրավապաշտպանը:
Նրա կարծիքով, սա ամենեւին պայամանվորված էլ չէ ինչ-որ կառույցի առանձնահատկությամբ, որը կարող է գործ ունենալ պետական կամ ծառայողական գաղտնիքի հետ՝ չնայած մահացության դեպքերը, վիրավորների վերաբերալ տվյալները չեն կարող որեւէ կերպ համարվել գաղտնիք: Սաքունցի խոսքով, նման մոտեցումը՝ տեղեկությունները չհրապարակելը կհանդիսանա եւ հանդիսանում է ըստ էության անհմաչափ եւ ոչ հիմնավոր, որովհետեւ քաղաքացիներից թաքցնում են իրավիճակի վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքը: «Զինված ուժերի ղեկավարությունը բավական լուրջ սխալ է գործում. թափանցիկ, հաշվետու աշխատելու փոխարեն, փորձում են փակ աշխատել»,- եզրափակեց Իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ փետրվարի 12-ին հոսպիտալում մահացել է զինծառայող Ստեփան Ստեփանյանը: Զինծառայողի մահվան մասին ՀՀ ՊՆ-ն այդպես էլ չէր հայտնել. տեղեկությունը հայտնի էր դարձել լրատվամիջոցին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.