23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Պատերազմը հաղթել է հայ ժողովուրդը, թող ոչ ոք դա իրեն չվերագրի։ Մենք ընդամենը մասնակից ենք եղել։ Այն ժամանակ ավելի վատ սոցիալ-տնտեսական իրավիճակ էր երկրում, բայց ավելի համախմբված էինք։ Այդ ժամանակահատվածում հայ ժողովուրդն ուժ գտավ, համախմբվեց, իսկ այս մասնատվածությունը շատ սխալ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։
Մեր զրուցակիցը նշում է՝ անհրաժեշտ է համախմբվել ու ամեն րոպե պատրաստ լինել պատերազմի. «Բոլորս էլ հասկանում ենք, որ Ադրբեջանը իր նոր ու ժամանակակից սպառազինությամբ հզոր է, բայց դա չպետք է մեզ վախեցնի, մենք պատրաստ ենք Ալիևի մարտահրավերներին»,- ընդգծեց Միքայելյանը։
Ինչ վերաբերում է հնարավոր պատերազմի դեպքում Ռուսաստանի աջակցությանը, Սասուն Միքայելյանն ասաց. «Ռուս ազգը կամ միշտ ուշացել է, կամ էլ իր շահերից ելնելով քաղաքականություն է վարել։ 1915 թվականին Ռուսաստանը չէ՞ր, որ թողեց հայ ժողովրդին, զենքը տվեց թուրքին, հետ քաշվեց ու թողեց, որ հայ ժողովրդին կոտորեն։ Ես այսօր իրենց որպես դաշնակից չեմ տեսնում, կարող է շահերի զուգադիպություն լինել, բայց մենք պետք է կարողանանք ինքներս դիմակայել այս ամեն ինչին»։
Սասուն Միքայելյանը հավելում է. «Ի՞նչ բանակցություն կարող է լինել, երբ ասում են՝ Երևանը մերն է։ Ես համոզված եմ, որ այն ժամանակ պետք է ոչ թե զինադադարի պայմանագիր ստորագրեինք, այլ Ադրբեջանի կապիտուլյացիայի։ Ուրիշ հարց պետք է դրվեր ու ուրիշ ձև լուծվեր այս հարցը։ Հիմա ունենք ազատագրված Արցախ, թող որևէ մեկը չպատկերացնի, որ առանց Արցախ, Հայաստան կարող է լինել»,-եզրափակեց Սասուն Միքայելյանը։
Երեկ`փետրվարի 22-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող: Բերդ քաղաքում գտնվող զինվորական հոսպիտալում կատարված վիրահատությամբ զինվորի աջ թոքի կեսը հեռացվել է: Զինծառայողը եղել է գիտակցության մեջ: Նա փետրվարի 22-ին տեղափոխվել է Երեւան, կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Մեր տեղեկություններով`զինվորը ծննդով Կապանից է: Նախնական տեղեկություններով` կրակոցի պատճառը ծառայակցի հետ անհաջող կատակն է եղել: Դեպքի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար զանգահարեցինք ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին: Նա ասաց` կարեւորն այն է , որ զինվորի կյանքին վտանգ չի սպառնում, զինվորի ծնողները կատարվածի վերաբերյալ իրազեկված են, ինքը հավելյալ ոչինչ չի կարող հայտնել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Արցախի Դադիվանք գյուղում ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկ` փետրվարի 22-ի առավոտյան, 9։30-ին։
Արցախի Դադիվանք գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել. տանը բռնկված հրդեհի հետևանքով այրվել են 7 ամսական զույգ երեխաները, հրդեհի պահին 4 երեխաները տանը մենակ են եղել:
Արցախի Դադիվանք գյուղում ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկ` փետրվարի 22-ի առավոտյան, 9։30-ին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Արցախի Շահումյանի շրջանի ԱԻ վարչությունից։
Բացի 7 ամսական զույգերից, տանը նաև ընտանիքի մյուս երկու երեխաներն են եղել` 3 տարեկան տղան և 5 տարեկան աղջիկը։
«Մայրը քնած փոքրիկներին ու արթուն 2 երեխաներին թողել է տանը, ինքը դուրս եկել` հարևանի տուն սուրճ խմելու, թե ինչ-որ այլ գործերով։ Հենց այդ ժամանակ էլ հրդեհը բռնկել է»,- ասաց Խաչիկյանը։
Նա նաև նշեց, որ նախնական վարկածով, տանը ցուրտ է եղել, 3 տարեկան տղան փորձել է կրակայրիչով վառել վառարանը, ինչն էլ հրդեհի բռնկման պատճառ է դարձել։
«2 ավագ երեխաները հրդեհի պահին եղել են նախասրահում։ Նրանց կարողացել են արագ դուրս բերել, իսկ փոքրիկները քնած են եղել ներսի սենյակում, այդ պատճառով չի հաջողվել նրանց փրկել»,- ասաց ԱԻ փոխգնդապետը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ընթանում է նախաքննություն։
Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում, հղում անելով լրատվական կայքերից մեկի հոդվածին, գրել է.
«ՌԴ նախկին քաղաքացին «վերլուծելով» իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները գալիս է էն մտքին, որ դե իհարկե, ամեն ինչում մեղավոր են ջհուդամասոնները»։
Այնուհետև Վահագնը մեջբերել է հոդվածագրի հետևել միտքը.
«Իսրայելական հակատանկային համակարգերը և անօդաչու թռչող զորքերը մեր զորքերին ցավալի կորուստներ հասցրեցին Ապրիլյան պատերազմի ընթացքում»:
Ալեքսանյանը հավելել է.
«Չեմ ժխտի, հասցրեցին, բայց , գրողն ինձ տանի, թե էդ ցավալի կորուստներից ինչ որ մեկը ճիշտ էնքան ցավոտ էր, ինչքան TOC1 բուռատինոյի կրակահերթից հետո երկնքից թափվող կրակը մեր տղերքի վրա, ՏՈՍ-ն էլ դե ոնց հասկացաք՝ մատակարարել էր հոդվածագրի հայրենիքը՝ Ռուսաստանի Դաշնությունը»:
Ինչպես ասում են, խոսքից խոսք է բացվում և ֆեյսբուքյան ստատուսի մեկնաբանություններում որոշում է գրառում կատարել նաև բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ մասնավորապես ասելով. «Վահագն, հոդվածի մեջ չխորանալով ուղղակի ասեմ, որ ապրիլյան պատերազմի ընթացքում ТОС-1 չի կիրառվել առհասարակ»:
Մի կողմ թողնելով ստատուսի բոլոր մյուս մեկնաբանությունները, փաստենք.
razm.info-ում 2017 թվականի ապրիլի 2-ին հրապարակված «Ապրիլյան պատերազմի ժամանակագրությունը» հոդվածում մանրամասն ներկայացված է, թե ինչ է կատարվել Ապրիլյան պատերազմի օրերին, ինչ զինատեսակներ են կիրառվել:
Մասնավորապես նշվում է, որ ապրիլի 4-ի կեսօրին ԼՂ ՊԲ-ն հայտնում է, որ 11:20-ի շրջակայքում հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինուժն առաջին անգամ կիրառել է ՏՕՍ-1Ա ծանր հրանետ:
Նույնը փաստել է նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ում ֆեյսբուքյան էջը դարձել էր պատերազմական իրավիճակից տեղյակ լինելու պաշտոնական աղբյուրներից մեկը, համենայն դեպս նման կոչով հանդես էին գալիս ՊՆ պաշտոնյաները՝ հորդորելով հետևել բացառապես այս էջերում տեղադրվող տեղեկատվությանը:
Նշենք նաև, որ ՏՕՍ 1-ի կիրառման մասին գրել են նաև ադրբեջանական աղբյուրները:
«Հայաստան 24»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այսօր շատ դժվար է ասել՝ արդյոք Ապրիլյան պատերազմի տարիներին կիրառվե՞լ է ՏՕՍ 1 հրանետ, թե՞ ոչ:
«Մեր նախնական տեղեկություններով՝ կիրառվել է, բայց հետագայում ավելի դժվար է փաստական հաստատել՝ ՏՕՍ 1 է, թե՞ Սմերչ է: Իրականում պայթյունից հետո բավականին դժվար է հաստատել իրենց, քանի որ արձակման փուլում իրենք նման են ֆիքսվում. բոլորը համազարկային կայաններ են: Հեռվից հետախուզական միջոցը ֆիքսում է իրեն, բայց ինդենտիֆիկացնելը նմանեցնում է իրար, իրանք շատ նման են իրար: Դժվար է ասել՝ դա եղել է ՏՕՍ 1, թե ուղղակի տեռմոպարիկ արկը տռապի վրա դրած կրակել են: Հստակ ապացույցներ տալը դժվար է: Մի ամբողջ մասնագիտական քննություն, հանձնաժողով պետք է արվի»:
Հետաքրքիր է՝ ի վերջո Ապրիլյան պատերազմի ժամանակ կիրառվե՞լ է ՏՕՍ 1, թե՞ ոչ:
Ամեն տարի հունական փոքր Տիրնավոս քաղաքում անցկացվում է առնանդամի փառատոն (Bourani)։ Այդ օրը մարդիկ հավաքվում են հրապարակում՝ խորհրդանիշներով, որպեսզի տոնեն գարնան գալն ինչպես բնության մեջ, այնպես էլ մարդու օրգանիզմում, և պտղաբերություն խնդրեն։
Այնտեղ այցելում են հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից։
Փառատոնը սկիզբ է առնում 1898 թվականից։ Այն ավարտվում է, երբ յուրաքանչյուր բնակիչ սպանախից պատրաստված ապուր է ուտում հսկա առնանդամ հիշեցնող գդալից։ Այդ օրը սեռական օրգանի տեսքով են թխվում նաև հացերը։
Հունական ուղղափառ եկեղեցին բազմիցս փորձել է արգելել փառատոնը՝ հեթանոսական արմատների պատճառով։
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը դեմ է արտահայտվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորմանը: Նա այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է գան համաձայնության եւ զիջման, որը կլինի իրատեսական, եւ ամենակարեւորը, արդար:
«Ես բազմիցս ասել եմ, որ արդարությունը պահանջում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ: Ես վերջերս նույնիսկ խոսել եմ այն մասին, որ իրականում Խորհրդային միության փլուզումից հետո Ադրբեջանը հռչակվեց որպես անկախ պետություն, եւ ոչ ոք պատշաճ ուշադրություն կդարձրեց այն փաստին, որ այդ ժամանակ, փաստացիորեն, Լեռնային Ղարաբաղի տարածքն իր վերահսկողության տակ չէր, այսինքն՝ դե ֆակտո չէր ղեկավարվում Բաքվից:
Դա ուշադրության չարժանացավ Բաքվում, ինչը թույլ է տալիս այժմ հայտարարելու, որ այդ տարածքը իրենցն է, սակայն Լեռնային Ղարաբաղը անկախ Ադրբեջանի կազմում անգամ մեկ օր չի եղել: Եվ այն հիմնավորումները, ըստ որոնց՝ Ադրբեջանը պահանջում է տարածքները, խոցելի են եւ անիրական հենց իրական քաղաքականության տեսանկյունից»,-ասաց Կոնստանտին Զատուլինը:
Փետրվարի 19-ին Բաքվում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը չէր բացառել պատերազմի վերսկսումը ցանկացած պահի: Հարցին, թե արդյոք միջազգային հանրության կողմից անհրաժեշտ հակազդող արձագանքի բացակայությունը Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին չի խրախուսում նոր պատերազմի բռնկում, ռուս քաղաքական գործիչը պատասխանեց.
«Ինձ թվում է, որ միգուցե միջազգային հանրությունը մեղավոր է, որ մատների արանքով է նայում Ադրբեջանի անվերջ հայտարարություններին, եւ շատ հայտարարություններում արժեզրկում է իր ասածը, այնուամենայնիվ, կարծում եմ՝ 2016 թվականի իրադարձությունները ստացան պատշաճ գնահատական ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:
Այլ հարց է, որ չկար հստակ հրապարակային դատապարտում, դա փաստ է, բայց կարծում եմ՝ համանախագահները մտածել են, որ նման կերպ վարվելով՝ կհայտնվեն բավականին դժվար իրավիճակում հետագա բանակցային գործընթացում: Ինձ թվում է՝ սրանով են առաջնորդվել, երբ ավելի հավասարեցված արձագանք են տվել, հենց ուղղակիորեն չեն մեղադրել Ադրբեջանին ռազմական գործողությունների վերսկսման համար: Սակայն փաստն այն է, որ նման հստակ հայտարարություն չկար համանախագահների կողմից, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանի»,-ընդգծեց նա:
Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ հայտարարությունները հիմնականում սահմանափակվում էին ուժի չկիրառման մասին հորդորով, որը փաստացիորեն կարելի էր դիտարկել որպես դատապարտում Ադրբեջանի գործողություններին:
«Հայտարարությունները այն մասին էին, որ հակամարտությունը երկար տարիներ չի կարգավորվել, անընդունելի է ուժի կիրառումը: Այո, Ադրբեջանին անարգանքի սյունին չգամեցին, այդ թվում՝ որովհետեւ մինչ այժմ շարունակվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ քննարկումները:
Գիտենք, որ Ադրբեջանը մասնակցում է բանակցային գործընթացին՝ դրան զուգահեռ ամենուր հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է: Եվ հավանաբար, հաշվի առնելով այսքան տարվա բանակցությունների ընթացքում կուտակված նման դժվար հանգամանքները՝ կարելի է եզրակացնել, որ հենց դա հետ պահեց պաշտոնական շրջանակներին հասցեական գնահատականից: Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, այն անկախ մարդկանց կարծիքներին, ովքեր կապված չեն միջնորդական պարտավորվածությունների հետ, ապա դրանք Ռուսաստանում շատ հստակ էին:
Մեզ համար հասկանալի էր, թե ով է սկսել այդ ռազմական գործողությունները: Մենք նույնիսկ վերջերս հետաքրքրությամբ իմացանք նախագահ Ալիեւի պատմական հայացքների մասին»,-ասաց Կոնստանտին Զատուլինը՝ հավելելով, որ բազմիցս հնչեցրել է իր կարծիքը որպես պատգամավոր, ով կախված չէ ինչ-ինչ միջնորդական գործունեությունից, եւ ինչը նրան թույլ է տալիս իրերն իրենց անուններով կոչել:
Ֆիլիպ Կիրկորովին նվիրել են թագ, որը զարդարված է Svarowski քարերով, հայտնում է «ԿՊ»-ն։
Երգչի երկրպագուները Սուրգուտայում նրան թագավորական նվեր են մատուցել՝ կիսաթանկարժեք ու թանկարժեք քարերով զարդարված թագ։ Երգիչը հայտնել է այդ նվերի մասին իր Instagram-ում։
Svarowski քարերով զարդարված էքսկլյուզիվ թագի հեղինակը ռուս դիզայներ Տատյանա Մելնիկն է։ Աղջիկը, լինելով պրեմիում կարգի գեղեցկության հայտնի ստուդիայի աշխատակցուհի, ստեղծել է այն իր սեփական ձեռքերով ու հատուկ իր կուռքի համար։
«Համերգ, երաժշտություն, բառեր․․․ Ֆիլիպն ու բարձրակարգ շոու, այս մասին կարելի է անվերջ գրել ու խոսել։ Ռուսական էստրադայի արքա՛, մեր քաղաքը սիրում է Ձեզ, ու մենք միշտ ուրախ ենք հանդիպման համար։ Երջանիկ եմ, որ հրավիրված էի, միշտ կհիանամ Ձեր տաղանդով ու կսիրեմ Ձեր երգերը»,- նշել է թագի հեղինակը։
Կիրկորովն ինքը պատմել է, որ «Մոնոմախի գլխարկը» ծանր է, սակայն թագը «բացառիկ գեղեցիկ է».
«Մոնոմախի գլխարկը ծանր է, բայց դրանով իսկ ավելի հաճելի է իմ առաքելությունն իմ անվան այս փոքր թատրոնում, որն ամեն օր ընդլայնում է իմ ստեղծագործական սահմանները, ու հուսով եմ՝ ուրախացնում է իմ հանդիսականին։ Ու անգամ եթե այդ կոչումները թագավորական են ու ատրիբուտները՝ զուտ պայմանական ու դեկորատիվ, եթե դա որևէ մեկին անտարբեր չի թողնում, ուրեմն այս ամենն իզուր չէր։ Շնորհակալություն, իմ սիրելի երկրպագուներ ու հանդիսատես»,- գրել է Կիրկորովը։
«Աշխարհով մեկ իրավապաշտպանները հալածանքների են ենթարկվում»,- ներկայացնելով Amnesty International-ի «Մարդու իրավունքների իրավիճակը» 2018 թվականի զեկույցը, կազմակերպության ներկայացուցիչ Մարգարեթ Հուանգը ահազանգում է՝ չնայած որոշ առաջխաղացմանը, մարդու իրավունքների սահմանափակումներն աշխարհում ավելանում են:
Ինչպես գրում է Ամերիկայի ձայնը, զեկույցի համաձայն, Հայաստանում հիմնական խնդիրները կապված են եղել ընտրական գործընթացի խախտումների եւ ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժի կիրառման հետ: Հարեւան Ադրբեջանում զեկույցը գրանցել է սեռական փոքրամասնությունների դեմ բռնությունների դեպքեր, ինչպես նաեւ Ադրբեջանի իշխանությունների կողմից քրեական հետապնդումներ իշխանական կոռուպցիան բացահայտած քաղաքացիների նկատմամբ.
«Կառավարությունները վախենում են իրենց քննադատող քաղաքացիներից, վախենում են, երբ բացահայտում են իրենց կոռուպցիոն գործարքները, վախենում են, երբ քաղաքացիները պահանջում են հարգել իրենց իրավունքները, ձերբակալում հրապարակայնորեն ելույթ ունեցողներին»:
Նույն իրավիճակն է նաեւ Ռուսաստանում, նշում է Մարգարեթ Հուանգը: Նրա խոսքով, Մոսկվան նաեւ շարունակում է ավելացնել քաղաքացիների ազատ կամաարտահայտման սահմանափակումներ մտցնել:
«Սա պայմանավորված է քաղաքացիական շարժման ակտիվացմամբ տարբեր երկրներում, ինչը եւ հանգեցնում է նման ճնշումների»:
Amnesty International-ը բավականին քննադատաբար է մոտենում նաեւ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող զարգացումներին: Հուանգի խոսքով, նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ում լուրջ հետընթաց է արձանագրվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Սակայն, թվարկելով ամենավատ վիճակում գտնվող երկրները, Մարգարեթ Հուանգն առաջին հերթին նշում է Հյուսիսային Կորեան, աֆրիկյան մի շարք բռնապետություններ, Իրանը եւ Թուրքիան.
«Թուրքիան անշուշտ ամենամտահոգիչ դեպքերից մեկն է: Թուրքիայում վերջին տարվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 50,000 մարդ, այդ թվում՝ մեր կազմակերպության տեղական ղեկավարությունը»:
Հատկանշական է, որ Մարգարեթ Հուանգի խոսքով, երբ Ռեջեփ Էրդողանին անցյալում բանտարկել էին Թուրքիայի նախկին իշխանությունները, նրա ազատության համար պայքարում էր հենց Amnesty International-ը: Իշխանության ղեկին կանգնելուց հետո սակայն, Էրդողանը, այլեւս չգնահատեց իրավապաշտպանների աշխատանքը:
Թուրքական ոստիկանությունը դուրս է եկել «օրենքով գող» Դավիդ Ալխանաշվիլիին (ով քրեական միջավայրում առավել հայտնի է որպես Դաթո Պանկիսսկի) սպանողների հետքի վրա: Նա սպանվել է անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին Ստամբուլում:
Ինչպես հայտնի է դարձել «Փրայմ Քրայմ» լրատվական գործակալությանը, հաստատվել է, որ տվյալ հանցագործության կատարողները Հայաստանի քաղաքացիներ են: Որպես Ալխանաշվիլիի գնդակահարության ենթադրյալ կազմակերպիչ նշում են հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին, ով առավել հայտնի է որպես Զապ Լենինականսկի, ով գործել է Շաքրո Մոլոդոյի զարմիկ, «օրենքով գող» Դաթո Օզմանովի «պատվերով»: Վերջինիս 2011թ. Բելգիայում մի քանի գործող ու ապագա «օրենքով գողեր»՝ ներառյալ Պանկիսսկին, քիչ էր մնում սպանեին Օնիանիի «պռոգոնի» տակ ստորագրելու համար:
Հայտնի է, որ Օնիանիի ու Ջանգվելաձեի կողմնակիցներին, որոնց թվում է Պանկիսսկին, Զապի հետ կոնֆլիկտից հետո հարել են հայկական «օրենքով գողերը». Ալոն, Սամոն, Աֆոն ու Կոնչոն, ովքեր Հայաստանի իշխանությունների կողմից արտաքսվել են Թուրքիա ոստիկանության Էրեբունու բաժնի շենքը գրաված ֆիդայիների նկատմամբ պաշտոնական Երևանի կամքը կատարելուց հրաժարվելու համար:
Զապը և նրա շրջապատը, որոնք պաշտպանել են վարչակազմի ոչ հրապարակային պահանջը, ծեծի էին ենթարկվել վերոհիշյալ գողերի կողմից և նրանց կողմից զրկվել գողական տիտղոսներից:
Այն հիմնավորմամբ, որ զոհված Ալխանաշվիլին էթնիկ չեչենցի-կիստինցի էր, սկսել էին լուրեր տարածվել նրա գնդակահարությանը Գուլիի՝ ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի, մասնակցության մասին, ում մոտ հենց այդ ժամանակ տարաձայնություններ էին ծագել չեչենցիների, մասնավորապես, «օրենքով գող» Ազիզ Բատուկաևի հետ: Սակայն Գուլին՝ ի տարբերություն Օզմանովի, ոչ դրդապատճառ ուներ սպանելու Պանկիսսկուն, ոչ էլ պատճառ դա անել Ստամբուլում, քանի դեռ միակ վայրը, որտեղ միջազգային հետախուզման մեջ գտնվող Գուլին իրեն անվտանգ է զգում: Գաղտնիք չէ, որ Գուլիին առանց այդ էլ բևեռված է թուրքական ոստիկանության ուշադրությունը, ով համարյա ամեն շաբաթ անանուն հաղորդումներ է ստանում նրա տանն իբրև զինապահեստ պահելու, առևանգված պատանդներ պահելու համար սարքավորումներով հագեցած զնդանների ու այլնի մասին:
Նրա դեմ սպանության փորձ նախապատրաստող ադրբեջանցիների դեմ ցուցմունք տալուց Գուլիի հրաժարվելու պատճառով բոլոր նրանք՝ ներառյալ Ռովշանի հարազատ եղբայր, մաքսային ծառայության նախկին գնդապետ Նամիկ Ջանիևը և «օրենքով գող» Հաջի Բեյլագանսկին ազատ էին արձակվել: Ձերբակալվածների մոտ Գուլիի նստավայրի մանրամասն գծագրի առկայությունը նրանք բացատրել են այդ տունը գնելու ցանկությամբ, որն անգամ վաճառքի հանված չէր:
Ինչպես սպասվում էր, Նամիկի ազատ արձակվելուց հետո Գուլիին վերացնելու ջանքերը միայն ակտիվացել են: Ըստ աղբյուրի, անցյալ շաբաթ Օզմանովի աջակցությամբ տեղի են ունեցել Զապի բանակցությունները Ռովշանի զարմիկ Զաուր Ահմեդովի հետ, ով նրանից ժառանգել է նրա բիզնեսը և երդվել Գուլիի հանդեպ լուծել արյան վրեժը: Չի բացառվում, որ Պանկիսսկու հաջող լիկվիդացիան թույլ է տվել Զապին ստանալ «պատվեր» Գուլիի հետ կապված:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Մարտի 1-ի վերաբերյալ հայտարարություն ընդունելու մասին «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումներին հայտարարեց, որ 10 տարի է անցել, բայց «Մարտի 1»-ի իրավական գնահատականը մինչև այժմ տրված չէ, ինչն անպատժելիության համակարգի մասին է խոսում։
Սաքունցն ասաց, որ գլխավոր դատախազության ներկայացուցիչը այսօր էլ լսումներում ներկայացրեց այն նույն տվյալները, որոնք հայտնի էին մինչ այժմ, այնպես որ՝ մչ մի նոր բան։
«Մարտի 1-ի գործողությունների հիմնական պատասխանատուն հանդիսանում է այդ ժամանակների իշխանությունը։ Ո՞ւմ հայտնի չէ, որ Փաստահավաք խմբի կողմից հայտնաբերված զինված ուժերի գաղտնի ներգրավման մասին հրամանը, ո՞ւմ հայտնի չէ Երևանում առանց արտակարգ դրության մասին հայտնի արտակարգ դրության մասին հրամանը։ Զանգվածային անկարգություններ տեղի չեն ունեցել, և այդ ձևակերպումը սիրում է կրկնել դատախազությունը։ Տեղի է ունեցել պետական ահաբեկչություն՝ իշխանության մարմինների կողմից՝ պետական ռեսուրսների օգտագործմամբ, համատարած զանգվածային բռնությունների կիրառում քաղաքական ընդդիմության և ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որի համար կան բավարար փաստեր՝ պատասխանատվության ենթարկելու Ռոբերտ Քոչարյանին, այդ ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին, ՌՈ պետ Վլադիմիր Գասպարյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանապետ Հայկ Հարությունյանին։ Նրանք մարդիկ են, ովքեր անմիջականորեն հրամայել են ու նրանց հրամանով է ամեն ինչ կատարվել», — հայտարարեց Սաքունցը։
«Տեղի է ունեցել զանգվածային ոճրագործություն քաղաքական ընդդիմության նկատմամբ»,-ասաց նա և հիշեցրեց, թե այս իրադարձությունների վերաբերյալ չկա մի միջազգային կազմակերպություն, որի անդամն է Հայաստանը, որում այս մասին զեկույցներ ու փաստաթղթեր ներկայացված չլինեն:
«Դատախազությունն առանձնացնում է առանձին սպանվածների գործերը, ուսումնասիրություններ ներկայացնում, կարծես թե դրանով ամեն ինչ ավարտվելու է: Չի ավարտվում, սխալվում եք: Չկա քաղաքական կամք, ցանկություն իշխանության կողմից՝ քաղաքական ընդդիմության նկատմամբ կատարված հետապնդումներին, ահաբեկչությանն իրավական գնահատական տալու: Սա կոչվում է պետական ահաբեկչություն»,- ասաց Սաքունցը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.