23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականությունը չափ ու սահման չունի։ Պաշտոնական Բաքվի կողմից վերահսկվող ԶԼՄ-ներն ամեն օր սեփական և օտար հասարակություններին կերակրում են հայատյացությամբ համեմված տեղեկատվությամբ։ Սակայն խնդիրն այն է, որ ալիևյան ԶԼՄ-ների տարրական անգրագետ տարվող տեղեկատվական պատերազմն ուղղակիորեն անհարմար, իսկ ավելի ճիշտ է ասել, հիմար վիճակի մեջ են դնում նույն Իլհամ բաբային և նրա գրպանային ԶԼՄ-ներին։
Այսպես՝ Ալիևների ընտանիքի անձնական օգտագործման սազանդար Էյնուլա Ֆաթուլաևի կայքը տեղեկություն է հրապարակել վերջերս Եվրախորհրդարանի շենքում հայտնի ազերի, ղազախ և ուկրաինացի ընդդիմադիր գործիչների կողմից կազմակերպված միջոցառման մասին, որի ժամանակ վերջիններս պահանջել են այդ կառույցի պատգամավորներից պատժամիջոցներ կիրառել ազերի և ղազախ պաշտոնյաների նկատմամբ, ինչպես նաև կազմակերպել են լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված խորհրդային բանակի վայրագություններին Արցախում։
Մի կողմ եմ դնում այն փաստը, որ Բաքվում դավաճանի պիտակավորում են ստանում նրանք, ովքեր հանդգնում են 1988-91թթ․-ին Ադրբեջանում տեղի ունեցած հայկակական ջարդերը որակել իրենց իսկական անունով։ Ալիևների գլխավոր քննադատ Լեյլա Յունուսին, ով հիմա իր ամուսնու՝ Արիֆ Յունուսի հետ ապրում է Շվեյցարիայում, պաշտոնական Բաքուն հենց այդպես էլ որակավորել է, քանի որ վերջինս ջարդեր է անվանել 1991թ․-ի գարնանը խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՈՆ-ի կողմից համատեղ կազմակերպված «Օղակ» գործողությունը, որի արդյունքում հայաթափ արվեցին 19 բնակավայրեր, այդ թվում՝ նաև Գետաշենը, որն ազերիների կողմից այժմ վերանվանվել է Չայքենդ։
Այսպես՝ հայերի դեմ տեղեկատվական պատերազմ մղող haqqin.az կայքը Գետաշենի հայաթափման մասին տեղեկություն է հարապարակել և այն համեմել 1991թ․-ի մայիսի 6-ին Հայաստանի այժմյան Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում խորհրդային 4-րդ բանակի և ադրբեջանական ՕՄՈՆ-ի համատեղ իրականացված գործողության ժամանակ արված լուսանկարով, որտեղ պատկերված են խորհրդային բանակայինների կողմից գերի վերցված 25 հայ ոստիկանները։
Զավեշտալին այն է, որ լուսանկարի ներքևում գրված է՝ «Օղակ» գործողությունը Չայքենդում։ Սակայն լուսանկարում պատկերված գյուղը, չգիտես ինչու, կոչվում է Ոսկեպար։ Գյուղի անունը գրված է նաև ռուսերենով։
Այս մակարդակով ազերիները տեղեկատվական պատերազմ են մղում մեր դեմ։ Այսպիսի անգրագետ պատրաստված հակահայ հոդվածներին կարող են հավատալ միայն հիմարները և տգետները։
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից
Սիրիայում կրկին խախտվել է զինադադարը: Կան նոր զոհեր: ՄԱԿ-ը կոչ է անում դադարեցնել ռմբակոծումները և վերականգնել զինադադարը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Սիրիայում արդեն մի քանի օր է խախտվում է զինադադարը: Կառավարական ուժերը շարունակում են ռմբակոծել Դամասկոսից ոչ հեռու գտնվող Ղութայի արևելյան շրջանը: Այս հատվածը, որի բնակչությունը կազմում է մոտ 400 հազար մարդ, ընդդիմադիր զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքներից է:
Ռմբակոծումների արդյունքում գրանցվել են բազմաթիվ զոհեր: Սիրիայի հակամարտությամբ զբաղվող մարդու իրավունքների խումբը հաղորդում է, որ զինադադարի վերջին խախտումների արդյունքում զոհվել է առնվազն 426 մարդ, որոնցից մոտ հարյուրը երեխաներ են: ՄԱԿ-ի տրամադրած տվյալների համաձայն փետրվարի 19-ից զոհերի թիվը հասնում է 300-ի:
«Ես չգիտեմ, որտեղ հուղարկավորեմ զոհված որդուս, շարունակվող ռմբակոծումների ու հրետակոծումների պատճառով: Ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են ամեն ինչ»,- ասում է որդուն կորցրած մի տղամարդ:
ՄԱԿ-ը կոչ է արել անմիջապես դադարեցնել ռմակոծումներն արևելյան Ղութայում ու վերադառնալ զինադադարի ռեժիմին, որին պետք է հաջորդի անհապաղ մարդասիրական օգնության ցուցաբերումը տուժածներին ու տեղի բնակչությանը:
«Զինադադարին պետք է հաջորդի արևելյան Ղութայում անհապաղ մարդասիրական օգնության ցուցաբերումն ու բժշկական օգնության նպատակով տարհանումը: Հատուկ բանագնացը կոչ է անում Ասթանայի գործընթացի երաշխավորներին հրավիրել հրատապ հանդիպում և վերականգնել զինադադարը: Նա զգուշացնում է, որ Հալլեպի նախադեպը չի կարող կրկնվել»,- հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Ալեսանդրա Վելուչին:
Հիշեցնենք, որ Ասթանայի գործընթացի երեք երաշխավոր պետություններն են Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը: Սիրիայում զինադադարի վերականգնումը կքննարկի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
Արմեն Բադալյանը շեշտեց՝ ապրիլին ընդառաջ ամենակարևորը վարչապետի հարցն է. «Այս պահի դրությամբ 90 տոկոսով պարզ է, թե ով է լինելու վաչապետը: Ինտրիգն 90%–ով էլ չկա, որովհետև հստակ է դառնում, թե ով է լինելու այդ պաշտոնում»: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության անդամների հրաժարականի դիմումներին ու այն հանգամանքին, որ պաշտոնից հեռանալ ցանկացողներն ու հեռացողները վարչապետ Կարեն Կարապետյանի թիմից են, Արմեն Բադալյանը նշեց. «Դժվար է ասել, որ դա թիմ է, որովհետև թիմը գաղափարական մարդկանց խումբ է, որոնք մեկ նպատակի հասնելու համար նպատակադրված են ինչ–որ գործողություններ իրականացնել: Դժվար է ասել, որ այդ մարդիկ Կարեն Կարապետյանի թիմակիցներն են: Կարող ենք ասել, որ նրա կողմնակիցներն են, որովհետև կողմնակիցը պասիվ կարգավիճակ է ենթադրում, իսկ թիմակիցը, ի վերջո, ավելի ակտիվ է: Նրանք, ի վերջո, մի նպատակի պետք է հասնեին: Նպատակը, բնականաբար, իրենց ղեկավարի՝ Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում մնալուն ուղղված գործողություններն էին, որոնք չեղան: Մենք չտեսանք, որ նրա թիմակիցներն այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ կատարեին»:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, Կարեն Կարապետյանի կողմնակիցների համար արդեն պարզ դարձավ, որ իրենց փաստացի ղեկավարը ապրիլից հետո վարչապետի պաշտոնում չի մնալու. «Անիմաստ է շարունակել աշխատանքը՝ պետք է սեփական ճակատագրի մասին որոշում կայացնել, քանի որ չի բացառվում և շատ հնարավոր է, որ նոր վարչապետը նոր նախարարներ և փոխնախարարներ նշանակի: Այս պարագայում նա արդեն իր թիմակիցներին կնշանակի, ովքեր ավելի ուժեղ են, քան Կարեն Կարապետյանի կողմնակիցները»: Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ արդեն նշմարվում է այն իրավիճակը, որը սպասվում է ապրիլից հետո: «Լճացում է սպասվում: Երբ վերջնականապես հաստատվի, որ գործող նախագահը վարչապետ է լինելու, նշանակում է՝ Հայաստանում բավականին երկար ժամանակ որևիցե առաջընթաց տեղի չի ունենա: Լճացման ժամանակաշրջան կսկսվի, որը զարգացման չի բերի»,– եզրափակեց քաղաքագետը:
«Փաստ»
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին տեսահաղորդագրություն է տարածել՝ նվիրված ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթություններին: Փաստաթուղթը նախօրեին Բրյուսելում ստորագրել են ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Սվիտալսկու քայլն ինքնին ուշագրավ է, մանավանդ, որ Հայաստանի օֆիցիոզ քարոզչությունն ավելի շատ կենտրոնացավ ոչ թե Մոգերինի-Նալբանդյան հանդիպման, այլ` Եվրախորհրդարանում վերջինիս ունեցած ելույթի վրա: Անկասկած է, որ քաղաքական իր նշանակությամբ Մոգերինի-Նալբանդյան հանդիպումը շատ ավելի կարեւոր է, մանավանդ, որ Եվրամիության եւ Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուներն, ըստ էության, արձանագրել են այն առաջնահերթությունները, հիմնասյունները, որոնց շուրջ երկխոսությունն ու համագործակցությունը կյանքի են կոչելու Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:
Եվ ահա` Սվիտալսկին որոշել է տեսահաղորդագրության միջոցով պատմել նախօրեին ստորագրված փաստաթղթի բովանդակությունը: Ըստ ամենայնի, Բրյուսելում գիտակցում են, որ թեեւ Սերժ Սարգսյանն է շրջանակային համաձայնագրի հիմնական շահառուն, Հայաստանի իրական եվրաինտեգրում հնարավոր է միայն հասարակության սուբյեկտության պարագայում:
Մյուս կողմից` Եվրամիության պաշտոնյաները հասկանում են, որ Հայաստանի իշխանություններին Բրյուսելից պետք է փող եւ լեգիտիմություն ու փորձում են Երեւանի եւ Բրյուսելի երկխոսությունն ու օրակարգը դարձնել հնարավորինս թափանցիկ` հայաստանյան քաղաքական եւ քաղաքացիական գործընկերների շրջանակն ընդլայնելու նպատակով: Արդյոք Սվիտալսկու ինֆորմացիոն տեսահաղորդագրությունը Երեւանի եւ Բրյուսելի ընդհանուր, փաթեթային համաձայնությունների մի մասն է, թե՞ Սվիտալսկին կամ Եվրամիությունն ուղղակի հաղորդակցություն են փնտրում մեր հասարակության հետ` իշխանություններին բավարար չափով չվստահելու հետեւանքով:
Անշուշտ, դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին, սակայն Սվիտալսկին երեկ, ըստ էության, ներկայացրել է Հայաստանի եւ Եվրամիության գործընկերության, երկխոսության չորս հիմնասյունները, որոնց շարքում հատկապես կարեւորել է լավ կամ արդյունավետ կառավարումը, ընտրական օրենսդրության բարելավումը, կոռուպցիայի դեմ պայքարը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, էներգետիկ անկախությունը: Սրանք թեմաներ են, որոնց «տնային առաջադրանքները» Երեւանը, որպես կանոն, լավ չի կատարում: Հատկապես ընտրությունների եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում Հայաստանի եւ ԵՄ ներկայացուցիչների հրապարակային բանավեճերը երբեմն ճգնաժամ են հարուցում Երեւանի եւ Բրյուսելի հարաբերություններում:
Սվիտալսկին երեկ խոսել է հատկապես այս խնդիրների մասին` հասկացնելով, որ դրանց շուրջ առաջընթացն է համարվելու Հայաստանի եվրաինտեգրման հիմնական ցուցիչ, ըստ այդմ` մեր երկրի ֆինանսավորման երաշխիք: Սովորաբար Սվիտալսկու նուրբ ակնարկներին հաջորդում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչների պարզաբանումները: Ըստ այդմ` սպասենք Երեւանի արձագանքին»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մինչ Հայաստանը փորձում է զբոսաշրջության ծավալների աճից ուրախանալ, պարզվում է, որ դրա հետ մեկտեղ ավելացել են զբոսաշրջիկների հանդեպ կատարվող հանցավոր գործողությունները: Հանցագործների երեւակայությունն այնքան մեծ է, որ կարողանում են մտածել բռնաբարությունից մինչեւ զբոսաշրջիկների հանդեպ կեղծ խուզարկությունների պատրվակով գումար գողանալու փորձերի մասին: Եվ մինչ նման դեպքերը կդառնային իրավապահների ուշադրության առարկա, հայտնի չէ, թե մինչ այդ քանի զբոսաշրջիկի վրա է նման հարձակում եղել եւ որն ինչ ավարտ է ունեցել:
Ամենատխուրը, սակայն, այն է, որ այս ամենը խոսում է Հայաստանի մարզերում անվտանգության ցածր մակարդակ ունենալու մասին, ինչը, համաձայնեք, մտահոգիչ իրողություն է: Ստացվում է, որ ցանկացած վայրում, օրը ցերեկով կարելի է ցանկացած տեսակի ու որակի բռնության զոհ դառնալ ու եթե դրանից հետո, անգամ, ուժային կառույցները հայտնաբերեն ու մեկուսացնեն ավազակային հարձակումներ իրականացնողներին, միեւնույն է, նման դեպքերը միանշանակ կազդեն մեր երկրի իմիջի վրա, չնայած, որ Հայաստանը միջազգային կառույցների կողմից իրականացված զեկույցներում համարվել է ամենաանվտանգ երկրներից մեկը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին մի չինուհու նկատմամբ բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի գործողություններ էին կատարվել, իսկ այս տարվա փետրվարին էլ արձանագրվել են օտարերկրյա զբոսաշրջիկներին կողոպտելու փորձեր:
ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Փաստ»-ին տեղեկացրեց, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների անվտանգությունը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է, իսկ պատմամշակութային վայրերի տարածքը մշտապես գտնվում է ոստիկանների հսկողության ներքո»:
«Փաստ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում:
Մեծ պահք, օր տասներկուերորդ
«Ահա Տերը, որ գալիս է զորությամբ և իր բազկի իշխանությամբ. ահա իր վարձն իր հետ է, և գործերն էլ իր աչքի առաջ են: Հովվի նման հովվելու է իր հոտերը, իր բազկով հավաքելու է գառներին, կրելու է նրանց իր ծոցում, մխիթարիչ է լինելու հղիներին»:
Ո՞վ կարողացավ իր ափով չափել ջրերը, թզով՝ երկինքը և քլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացավ լեռները կշռել կշեռքով և դաշտերը՝ նժույգով: Ո՞վ իմացավ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձավ նրան՝ իբրև թե նրան խելամիտ դարձնելու համար, և կամ ո՞վ նրան ցույց տվեց արդարադատությունն ու իմաստության ճանապարհը…
Արդ, ո՞ւմ նմանեցրիք Տիրոջը, ո՞ւմ նման համարեցիք նրան: Միթե կո՞ւռք է նա, որին կերտել է արհեստավորը, և կամ ոսկերիչը, ձուլելով ոսկին, պատել է նրան ոսկով՝ պատկերի նմանություն ու կերպարանք տալով նրան: Միթե չլսեցի՞ք ու չիմացա՞ք, ի սկզբանե ձեզ չպատմվե՞ց, չհասկացա՞ք, թե ով հաստատեց երկրի հիմքերը: Նա է, որ նստած է երկրի շրջածիրից վերև, և բնակիչները նրան մորեխի չափ են երևում: Նա է կանգնեցրել երկինքն իբրև կամար, ձգել՝ ինչպես վարագույր և հիմնել երկիրը՝ նրա մեջ բնակվելու համար:
Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր, որ հավիտենական Աստվածը ոչ քաղց է զգում և ոչ էլ հոգնում, նրա իմաստությունն անքննելի է… Ովքեր Տիրոջն են ապավինում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն ինչպես արծիվներ, պիտի վազեն, բայց պիտի չհոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան:
(Եսայու մարգարեություն 40:10-14, 18-19, 21-22, 28-31)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում` փետրվարի 23-ի ցերեկը, 24-25-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ին, 27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 28-ի ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝ փետրվարի 23-ի ցերեկը, 24-25-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ին, 27-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Այս շաբաթ Հայաստանում թանկարժեք մետաղների գների անկումը դանդաղել է`0.2%, նախորդ շաբաթվա`2.6%-ի փոխարեն: Դինամիկայի համեմատական բարելավումը հիմնականում պայմանավորված էր ոսկու վերընթաց դինամիկայով, ինչպես նաև արծաթի, պլատինի և պալադիումի գների անկման դանդաղումով: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության` 2018 թվականի փետրվարի 19-25-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները`մեկ գրամ ոսկու վաճառքի գինը 20694.85 դրամ է (շաբաթական անկումը`0.5%), արծաթինը` 257.30 դրամ (շաբաթական անկումը`0.6%), պլատինիումինը` 15207.32 դրամ (շաբաթական անկումը`0.4%), պալադիումինը` 15519.93 դրամ (շաբաթական անկումը`0.4%):
Սիրիայի քրդական «Ժողովուրդների պաշտպանության ջոկատներ» խմբավորումը հայտարարել է, որ երկրի կառավարամետ ուժերը տեղակայվել են Աֆրինի առաջնագծում՝ օգնելու իրենց դիմակայել թուրքական ագրեսիային, սակայն քրդերին անհրաժեշտ է հենց սիրիական բանակի աջակցությունը:
«Սիրիայի բանակին հավատարիմ ուժերը եկել են Աֆրին, բայց ոչ այն քանակությամբ ու հզորությամբ, որ կարողանան կանգնեցնել Թուրքիային»,- «Ռոյթերս» գործակալությանն ասել է «Ժողովուրդների պաշտպանության ջոկատներ» խմբավորման խոսնակը՝ հավելելով, որ սիրիական բանակը պետք է կատարի իր պարտավորությունները՝ պաշտպանելու Սիրիայի սահմանները:
Քուրդ պաշտոնյաները, նաեւ Անկարան հայտարարում են, թե Ռուսաստանն է հետ պահել իր դաշնակից Բաշար Ալ Ասադին Աֆրին զորք ուղարկելուց, այդ կերպ՝ Թուրքիայի հետ բախումից խուսափելու համար:
Նշենք, որ 2 օր առաջ Թուրքիան հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել Աֆրին ժամանած Սիրիայի կառավարամետ ուժերի ուղղությամբ, եւ վերջինները հետ են քաշվել: Թուրքիան հունվարի 20-ից է ռազմական գործողություններ սկսել Աֆրինում քրդական ուժերի դեմ՝ պնդելով, թե դրա անդամներն ահաբեկիչներ են:
«Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ում իրականացվող պետական վերահսկողության շրջանակներում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացել է, որ ընկերությունն արտադրում է «Կրեստյանկա» ապրանքանիշի միայն 200 գրամանոց բուսասերուցքային կարագ՝ ՏՊ AM 50645171.8011-2017 տեխնիկական պայմանների համաձայն, ունի նաև ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագիր: Սակայն երեկ՝ փետրվարի 22-ին, ՍԱՊԾ-ն շուկայում հայտնաբերել է 1.03 կգ փաթեթավորմամբ «Կրեստյանկա» քաղցրասերուցքային կարագ, որի վրա որպես արտադրող նշված է եղել «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ն: ՍԱՊԾ տեսուչների կողմից հայտնաբերված նմուշը արտաքին շերտի վրա ունեցել է բորբոսի հետքեր:
Տնտեսավարողը հայտարարել է, որ 1.03 կգ քաշով կարագը «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ի արտադրանքը իրենցը չէ: ՍԱՊԾ-ն իրացման ցանցերի պատասխանատուներին հորդորում են ձեռնպահ մնալ այն վաճառելուց և առկա խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել վերահսկող մարմնին: ՍԱՊԾ-ն սպառողներին էլ հորդորում է չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագը և այն իրացման ցանցում նկատելու դեպքում տեղեկացնել ՍԱՊԾ-ին՝ զանգահարելով «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.