23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Փետրվարի 22-ին, ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից սպանվել է ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: Հարազատները ցանկություն էին հայտնել, հայրենիքի սահմանները պաշտպանելիս, թշնամու գնդակից զոհված Գրիգորի մարմինը տեղափոխել Ախուրյան համայնքի եկեղեցի՝եկեղեցում կատարելու հրաժեշտի արարողությունը, սակայն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը դեմ է եղել։ Դրանից հետո գյուղացիները ինքնակամ որոշել են երիտասրադի դին տեղափոխել եկեղեցի, վախենալով աղմուկից թեմի առաջնորդն ասել է «Ինչ ուզում եք արեք»:
«Սկզբունքային քահանայի» այս անբացատրելի և հակասություններով լի քայլը հանրության մեջ ընդունվեց սվիններով: Քաղաքացիները հիմնականում արդարացիորեն զայրացած էին: Ինչ է պատճառաբանում քահանան, որ մատղաշ հայորդին, որը ՌԴ-ից կամավոր եկել է ՀՀ սահմանները պաշտպանելու, զոհվում է, և նրա դին չեն թողնում դնել եկեղեցում:
Աջապահյանն իր այս քայլը բացատրել էր նրանով, որ զոհված Գրիգոր Կարապետյանը մկրտված չի եղել: Սա իհարկե պատճառ չէ՝ սա անբացատրելի փոքրոգություն է,չնայած, որ զոհված զինվորի մկրտված լինել-չլինելու մեջ կային հակասություններ: Հարազատների մի մասը պնդել է, որ մկրտված է եղել, մյուս մասը՝ ոչ:
Հիմա արդեն Աջապահյանը խուսանավում է ու հազար ու մի պատճառ մոգոնում, իր անձնական օգտագործման կանանց քոմենթներ գրել տալիս ՝թե՝ «Սրբազանն ինքն է առաջարկել զինվորին բերել եկեղեցի», բայց արդեն ուշ է, հանրությունը պահանջում է… մկրտված էր զոհված զինվորը, թե ոչ, մերժումն արդարացում չունի, նա զոհվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս, ուրեմն՝ և՛ մկրտվել է, և՛ սրբացել:
Հենց այստեղ է, որ իր քմահաճ քայլը իրբ բացատրելով , փորձում է սրբագրել , բայց իզուր՝ առավել տգեղ ու տհաճ դարձրեց՝ բացահայտելով իր անսկզբունք, վախկոտ ու գարշելի էությունը: Պահքի այս օրերին Աջապահյանի խոսքն առավել տհաճ ու ստոր է հնչում, ընդամենը՝ կեղծավոր փարիսեցու արդարացում:
Այո, Սրբազան, Աստված ամեն ինչ տեսնում է, իսկ գառան մորթիով անհավատներին ցույց տալիս իրենց տեղը: Նրա արարքը ոչ մարդկային արդարացում ունի, ոչ էլ քրիստոնեական: Մարդկանց զայրույթը հենց այս հարցի շուրջ է:
Միքայել եպիսկոպոս Աջապահյանի այս արարքի մեջ կարելի է նաև մեսիջ տեսնել: Ցինիկ ուղերձ այն մասին, որ զոհվելուց հետո զոհը ոչ մեկին էլ պետք չէ: Նա պետք է մինչև մատաղ լինելը: Մատաղից հետո, ամեն ինչ սուտ է:
Բանից պարզվում է, սելը ճռալուց ավելի ուժգին սելվորն է ճռում: Աջապահյանը հարցազրույց է տալիս ու իր, այսպես ասած, վրդովմունքը հայտնում մարդկանց հանդեպ, որոնք երախտամոռ են, իրեն քննադատել են իր բարի արարքի համար։ Քահանան վիրավորում է զայրացած քաղաքացիներին. «Քահանա են տեսնում, դիվահարվում են»: Հիմա նա ամեն կերպ արդարանում է՝ ասում է, որ ինքն առաջարկել է քաղաքացիական ծես անցկացնել, սակայն իրականում ծեսի մասին խոսք չի եղել, խոսքը՝ զոհվածի մարմինը եկեղեցում դնել չդնելու մասին է եղել:
Ծիծաղելի է մյուս արդարացումը, թե՝ «չափահաս մարդը կարող էր աթեիստ լինել, իրեն հարցրե՞լ են»: Փաստորեն Աջապահյանը նաև փրփուրներից է կախվում, միայն նրա պայծառ միտքը կարող էր նման բան հորինել, եթե տղան համոզված աթեիստ լիներ, տղայի ծնողները հաստատ կիմանային, ու իրենք չէին առաջարկի եկեղեցի տանել: Ի վերջո եկեղեցի տանելը մահացած տղային պետք չէր, դա մի փոքրիկ մխիթարություն էր ծնողների համար, որն իրեն սուրբ համարող, սրբապիղծը մերժել է: Ու քանի դեռ այդ անսեր, խղճուկ, եկեղեցու խամաճիկը հակասելու է ինքն իրեն, քանի դեռ ինքն իր այս մեղքի համար Աստծուց թողություն խնդրելու փոխարեն մարդկանց դիվահար է անվանում, եկեղեցին չի կարող հարգանքի հույս ունենալ:
Ի վերջո Չարք տեսնելիս նորմալ մարդիկ չեն կարող չդիվահարվել: Քահանան նշում է, որ կրքերը հանդարտեցնելու համար, ինքը հաձնարարել է, որ կատարեն եկեղեցական ծես, զուտ կրքերը հանդարտեցնելու համար: Ինքն իրեն Աստծո տեղ դրած անաստվածը մարդկանց հեռացնում է եկեղեցուց և իրավմամբ արժանանում, անեծքի, ծաղրի ու վիրավորանքների: Պատերազմող երկրում նման երևույթները թուլացնում են թե՛ բանակը, թե՛ հավատը, թե՛ սերը դեպի մարդը:
Մկրտիչ Հարությունյան
Գարնանը ցրտահարություններն անխուսափելի կլինեն: Այսպիսի մտահոգություն Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, անդրադառնալով եղանակային բացասական ազդեցությանը գյուղատնտեսության վրա. «Երկու օր առաջ ասացի, որ ցրտահարության վտանգ ունենք, սա դեռ սկիզբն է, մի քանի անգամ այդ ցրտահարությունը կլինի՝ մարտ ամսին և ապրիլին, որը հիմնականում կազդի պտղի, խաղողի վրա»:
Վտանգներ կան նաև վաղ գարնանացանի հետ կապված, քանի որ այս տարի շատ գյուղացիներ իրենց գարնանացանի բերքը, որը հիմնականում կարտոֆիլն է, վաղ սկսեցին: Փորձագետի կարծիքով` այս դեպքում ևս բերքի կորուստ կլինի. «Սխալ են անում, որ շուտ են ցանում: Մեծ ռիսկի են դիմում կարտոֆիլը շուտ դնելով, այստեղ միանշանակ բերքի կորուստ կտեսնենք: Հիմա գյուղացին ցանկանում է, որ բերքը շուտ հանի վաճառքի, շահույթ ստանա, բայց քանի որ ցրտահարություններ կլինեն… Այստեղ նաև գյուղնախարարությունն իր գործով չի զբաղվում, պետք է նախօրոք տեղեկացնեին: Կառավարությունը, որ խոսում էր այդ խորհրդատվական կազմակերպությունների մասին, մնում է փուչիկ»:
Հրաչ Բերբերյանի խոսքով՝ եթե գարունը շուտ է սկսվում, ցրտահարությունների վտանգ միշտ էլ կա, և գյուղացին դա պետք է հաշվի առնի. «Այս տարվա նման վերջին 10 տարվա մեջ չի եղել, որ գարունը շուտ գա, իսկ եթե այսպես է լինում, վտանգն ավելի է մեծանում, քան այն ժամանակ, երբ տարին բնականոն կերպով է իր հունի մեջ մտնում: Ոչ ոք բնությունից երաշխավորված չէ, այնպես որ, մենք գարնան նման ձմեռ ունեցանք, ու հիմա վտանգը կլինի հենց գարնանը»:
«Եվրատեսիլ» մրցույթով շաբաթներ շարունակ ապրող հայ հասարկությունը երեկ այս մրցույթը հորով-մորով արեց ու Եվրատեսիլի մեծ բեմ ճանապարհ դրեց երգիչ Սևակ Խանաղյանին, ով ընտրվեց որպես բացարձակ առաջատար՝ ստանալով թե հեռուստադիտողի, թե միջազգային ժյուրիի ամենաբարձր 12 միավորները:
Սա այն եզակի դեպքերից էր, երբ բացի այն, որ հեռուստադիտողի քվերակությունը լիարժեք համընկավ միջազգային ժյուրիի կարծիքին, դեռ համացանցում էլ մշտական մեղադրանքների ու կասկածամտության փոխարեն սկսեցին տարածվել դրական նոտայով շնորհավորանքներ ու գրառումներ՝ արդար քվեարկության վերաբերյալ:
Չնայած սրան, պարզվում է՝ ամեն ինչ չէ, որ հարթ է ընթացել. եղել են խարդախություններ, որոնք վրիպել են հեռուստադիտողի աչքից:
Մասնավորապես, երիտասարդ կատարող Հասմիկ Շիրոյանն, ով բավական վստահ էր, որ հենց ինքն է ներկայացնելու Հայաստանը միջազգային մրցույթում, փորձել է հանդիսատեսին «քաղաքակիրթ» տարբերակով կաշառել ու ձայներ կորզել: Եզրափակիչ փուլից ժամեր առաջ Հասմիկն ինստագրամյան իր պաշտոնական էջում լուսանակար է հրապարկել՝ կից խոստանալով Լիսաբոն ուղարկել այն երկու երջանիկներին, ովքեր կսատարեն իրեն:
Երիտասարդ արտիստը հորդորել է էջի հետևորդներին քվերակել իր օգտին, համացանցում ներբեռնել քվերակությունը հստատող լուսանկարը, և եթե, եթեեե ինքը հաղթի, պատահականության սկզբունքով կընտրի իրեն քվերակողներից մեկին ու լավության տակից դուրս կգա:
Ըստ երևույթին, այս խայտառակությունը տեսել են նաև «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպիչներն ու երևույթի դեմն առել են, ստիպեն են, որ ջնջի այս լուսանկարն ու այդ հրապարակումը: Թեպետ, նկատենք, որ եթե նույն բանն արվեր եվրոպական որևէ այլ երկրում, վստահաբար արտիստին կորակազրկեին ու դուրս կթողնեին մրցույթից՝ արդար մրցակցության կանոնները այսքան բացահայտ խախտելու համար:
Կանխելով հետագայում այսօրինակ քայլերի օգտագործումը՝ հիշեցնենք, որ Հասմիկը հեռուստադիտողի քվերակության ընթացքում 12 հնարավոր միավորից ստացավ 3-ը: Արտիստին չօգնեցին նաև իր կողմից բազմիցս շահարկվող անունները. այն, որ իր խորեգրաֆը Ռիհաննայի հետ է աշխատել, կամ որ իր երգի բառերի համար կարող է իր հետ խնդիրներ ունենալ նույնիսկ Ջեյմս Արթուրը:
Հիշեցնենք, որ Հասմիկը «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում իր ուժերը փորձում էր երկրորդ անգամ:
Hetq.am-ը գրում է. «2018 թվականի մարտի 1-ից օտարերկրյա պետությունում գրանցված տրանսպորտային միջոցի վարորդը կամ սեփականատերը Վրաստանի սահմանը հատելիս պարտավոր է ապահովագրել իրեն պատկանող տրանսպորտային միջոցի նկատմամբ քաղաքացիական պատասխանատվությունը»:
Այս բովանդակությունը պարունակող եռալեզու գրքույկը Վրաստանի սահմանապահները տրամադրում են վրաց-հայկական Նինոծմինդա-Բավրա սահմանին հայկական համարանիշերով մեքենաների վարորդներին և սահմանը հատող բոլոր օտարերկրացիներին:
Մարտի 1-ից պարտադիր ապահովագրությունից խուսափողներին սպառնում է 100-200 լարի տուգանք, որը համարժեք է 20-40 հազար դրամին:
Կախված տրանսպորտայիյն միջոցից և Վրաստանում գտնվելու օրերի քանակից` ապահովագրության համար սահմանված գումարի նվազագույն չափը 14 լարիից (2800 դրամ) կարող է հասնել առավելագույնը մինչև 610 լարի (120 հազար դրամ):
Օրինակ` մարդատար ավտոմեքենան պետք է վճարի 30 լարի (6000 դրամ) 15 օր Վրաստանի տարածքում գտնվելու համար: Իսկ 15 օրից պակաս ապահովագրություն նախատեսված չէ: Մանրամասները` աղյուսակում:
Չնայած մարտի 1-ին մնացել են հաշված օրեր, այդուհանդերձ, սահմանապահները դժվարացան պատասխանել մեր հարցին, թե որտեղ և ինչ կարգով է պետք ապահովագրել ավտոմեքենան, արդյոք հենց սահմանին` մուտք գործելիս է դա կատարվելու, թե հնարավոր է հասնել մարզկենտրոն և նոր կատարել անհրաժեշտ վճարումներ: «Մարտի 1-ից պարզ կդառնա»,- ասաց սահմանապահը:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:
Սյսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում՝ ժողովրդին հայտնի «Բաբլոյանի խաչմերուկում», բախվել են 35-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած Hyundai մակնիշի 084 ԼԼ 50 համարանիշի և 59-ամյա Սուրեն Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 35 MZ 254 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է Hyundai-ի վարորդը, ով մեծ արագությամբ մտել է նշված խաչմերուկ և բախվել Mercedes-ին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai-ը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում և սպասարկում է վարչապետ Կարեն Կարապետյանին։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարից անմիջապես հետո մինչև Երևանի ճանապարհային ոստիկանների ժամանումը, Hyundai-ի վրայից համարանիշները հանել էին։ Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արամ Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մեջ վարորդները մեղադրում են միմյանց։
Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի հայտնի փորձագետ Թոմաս դե Վաալը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր տեսլականին, բառացիորեն ասելով հետեւեյալը.
«Ես կարծում եմ, որ բոլորն էլ առավել կամ պակաս չափով հասկանում են, որ հակամարտության ցանկացած հանգուցալուծման պարագայում Լեռնային Ղարաբաղը կմնա հայերի վերահսկողության ներքո: Սակայն այստեղ նաեւ Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների հարցը կա, որոնց Լեռնային Ղարաբաղի մաս չեն կազմել, եւ եղել են Ադրբեջանի շրջանները եւ որոնք նույնպես հայկական ուժերի հսկողության ներքո են: Իհարկե Բաքուն երբեք էլ չի հաշտվի այն մտքի հետ, որ կկորցնի այդ տարածքները, որտեղ կես միլիոն ադրբեջանցի է ապրել եւ որոնք այսօր փախստական են հանդիսանում: Սակայն մյուս կողմից էլ պարզ է, որ հայկական կողմը դրանք չի տա, քանի դեռ անվտանգության հստակ երաշխիքներ չունենա: Կարծում եմ, որ 20 տարի առաջ այս հակամարտության կարգավորումն ավելի դյուրին էր քան հիմա»: Նա նաեւ ասել է, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ էլ բարձր է, թեեւ եւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատերազմ չեն ցանկանում: «Ով կհանդգնի նման ռիսկային քայլի գնալ, որը կարող է բերել մարդկային մեծաքանակ զոհերի եւ ավերածությունների: Կովկասյան «հին հակամարտությունները» այսօրվա աշխարհում դարձել են մի տեսակ կայունացնող տարրեր: Եթե ուշադիր նայենք, իհարկե պարզ կդառնա, որ դրանց շերտերում նոր խնդիրներ եւ նոր բախումներ կան թաքնված, սակայն Բրյուսելում, Վաշինգտոնում եւ մյուս մայրաքաղաքներում առաջնահերթությունները այլ են` Սիրիա, Իրան, Հյուսիսային Կորեա, իհարկե Ուկրաինա, որոնք Արեւմտյան քաղաքական գործիչների համար շատ ավելի սուր են քան Կովկասի խնդիրները»,- գեոպոլիտիկ տեսակետից իրադրությունը վերլուծել է բրիտանացի փորձագետը:
Միանգամից արձանագրենք, որ Թոմաս դե Վաալը Կովկասի խնդիրներով զբաղվող այն եզակի փորձագետներից է, որը ունի հակամարտության հոգեբանական շատ նուրբ ու դիպուկ զգացողություն, չնայած այն բանին, որ նրա կիրառած պատմական տվյալներն ու տեղեկությունները երբեմն կարող են վիճելի համարվել եւ ռուսական, եւ ադրբեջանական եւ նույնիսկ հայկական կողմերի համար: Սակայն նա հիանալիորեն կարողանում է կողմնորոշվել Մեծ Միջին Արեւելքի միջազգային հարաբերությունների համակարգում, որտեղ արեւմտյան պատմագրությունը արդեն վաղուց ներառել է նաեւ Հարավային Կովկասը: Ուստի, երբ իր դատողություններում սկսում է «տեղեկատվական ականներ» տեղադրել, այդպիսիք նրանք համարվում են միայն առաջին հայացքից:Որոշակի մի ժամանակահատված նա հեղինակել է բազմաթիվ մենագրություններ եւ կատարել կանխատեսումներ, որոնց մի մասն իրականացել են, մյուսները ստիպել մասնագետներին ելքեր որոնել բազմաթիվ պատմական եւ քարոզչական առասպելների խառնաշփոթում եւ որոնց օգնությամբ հակամարտող կողմերը հաճախ կամ գրեթե միշտ լուսաբանել եւ լուսաբանում են ՀարավայինԿովկասում զարգացող բուռն իրադարձությունները եւ հատկապես Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունը:
Դեռեւս տաս տարի առաջ նա հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության միջազգայնացմանը, որին այդքան ձգտում էր Բաքուն, այն ավելի կբարդացնի, քան թե կպարզեցնի: Այսօր արդեն պարզ է, որ նա լիովին ճիշտ էր իր կանխատեսման մեջ: Ըստ նրա, Բաքվում շատերը այն կարծիքին են եղել ԵԱՀԿ ՄԽ ձեւավորման օրերին, որ Մոսկվան դեռ երկար ժամանակ «թույլի դիրքերից հանդես կգա» եւ այդպիսով ազատ կթողնի ԱՄՆ եւ Ֆրանսիայի ձեռքերը: «Ռուսաստանում Պուտինի իշխանության գալով, ԼՂ հակամարտությունը դարձավ ավելի պահպանողական: Այդ ժամանակներում արդեն Մոսկվան հայտարարեց, որ Մոսկվան հավասարապես գնահատում է իր հարաբերությունները եւ Բաքվի, եւ Երեւանի հետ եւ չի ստանձնելու ԼՂ հակամարտության պատասխանատվությունը»:
Այսօր նույնպիսի մոտեցում ունեն նաեւ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները: Բաքուն էլ իր հերթին հրաժարվում է երկխոսության մեջ մտնել Ստեփանակերտի հետ, որպես հակամարտության կողմի եւ ամեն բան անում է, որպեսզի հակամարտությունն ընկալվի որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջու գոյություն ունեցող հակամարտություն: Դե Վաալն արձանագրում է, որ սա շատ տխուր իրողություն է եւ ցույց է տալիս, թե ինչպես 30 տարի առաջ մի պետության ներսում գտնվող մարզի կարգավիճակի հետ կապված վեճը կարող է վերաճել ու դառնալ միջազգային հարցի եւ մեկնաբանվել որպես երկու ինքնիշխան պետությունների հակամարտություն: Ընդ որում, Երեւանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, իսկ Բաքուն իրեն համարում է Անկարայի ռազմավարական դաշնակիցը:
Այս պայմաններում հասկանալի է, որ հակամարտությունը չի կարգավորվի այնքան ժամանակ,քանի դեռ
ա. Ստեփանակերտը չի վերադառնա բանակցային սեղան,
բ. Հայաստանի ԼՂ փաստացի իշխանությունների եւ Ադրբեջանի ներկայացուցիչները կամ առաջնորդները կամք ու պատրաստակամություն չեն ցուցաբերի համատեղ աշխատել բոլորի համար փոխընդունելի լուծում գտնելու համար:
Ընդ որում, բանակցային սեղանին առկա փաստաթղթերը, անկախ նրբերանգային փոփոխություններից, արձանագրում են, որ հարակից շրջանները կվերադարձվեն Ադրբեջանին, իսկ Լեռնային Ղարաբաղը կմնա հայերին: Այլ է հարցը, որ կողմերը չունեն բավարար կամք ու պատրաստակամություն, իսկ կողմերի հասարակություններում էլ չկա բավարար տրամադրվածություն քայլ առաջ կատարելու: Ու հարց է առաջնաւոմ իսկ եւս քանի տասնամյակ է Հարավային Կովկասը մնալու այս վիճակում:
Ստանիսլավ Տարասով, REGNUM
Մենք բոլորս գիտենք, որ հանգուցյալին հուղարկավորում են մահից 3 օր անց, սակայն քչերը գիտեն, թե ինչո՞ւ:
Intermedia24.ru կայքը ներկայացնում է, թե ինչու է պետք հուղարկավորել հենց մահվան 3-րդ օրը:
Ընդունված է մահացածին հուղարկավորել մահից 3 օր անց, բայց ինչու հենց 3: Քրիստոսը մահացավ ուրբաթ օրը և հարություն առավ՝ կիրակի: Այստեղից էլ գալիս է 3 թիվը: Համաձայն քրիստոնեական օրենքների մարդու հոգին 3 օր մնում է երկրի վրա, իսկ 3-րդ օրը համբարձվում է երկինք:
Եկեղեցականներն ասում են, որ 3 օր մարդու հոգին պետք է գտնվի տանը իր մարմնի և հարազատների հետ: Եթե մարդուն հուղարկավորեն 3 օրից շուտ հոգին չի կարողանա լքել երկիրը:
Բոլորն են հավատում հոգիների գոյությանը և դա է պատճառը, որ հետևում են նաև մարդուն 3-րդ օրը հուղարկավորելու ավանդույթին:
Հանրապետության տարածքում փետրվարի 26-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում փետրվարի 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +4+8,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +4+8,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` -1+1, ցերեկը` +12+14,
Գեղարքունիքում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +4+8,
Լոռիում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +7+12,
Տավուշում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +8+13,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +4+8,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +13+15,
Արարատում՝ գիշերը`+2+5, ցերեկը` +14+16,
Արմավիրում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +14+16,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +4+8,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +14+16,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +12+17,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +8+13,
Արցախում՝ գիշերը` +1+4, ցերեկը՝ +12+16:
լ Ըստ Սթիվենսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից մշակված Nukemap ծրագրի, գրում է РИА Новости-ն,National Interest-ի մասնագետները գնահատել են Հյուսիսային Կորեայի՝ Տոկիոյին ատոմային հարված հասցնելու հետևանքները։
Այնտեղ նշվում է, որ Ճապոնիան Հս․ Կորեային հետաքրքրում է, քանի որ ճապոնական կղզիներում ամերիկյան բազաներ են տեղակայված։ Փորձագետները վստահություն են հայտնում, որ Կորեական թերակղզում կոնֆլիկտ ծագելու դեպքում ԱՄՆ ռազմական այդ օբյեկտները առանցքային դեր կխաղան։ Հյուսիսկորեացիների առաջնային նպատակը հենց այդ բազաները կլինեն։
Այնուհետև նշվում է, որ անպայման հարված կհասցվի ԱՄՆ «Յոկոտա» ռազմական օբյեկտին, որը Տոկիոյից 50 կիլոմետր հեռավորության վրա է գտնում։ Այդ ժամանակ մոտ 13 հազար մարդ կզոհվի, 45 հազարն էլ կտուժեն։ Սակայն միջուկային նստվածքները, ըստ մասնագետների, Ճապոնիայի մայրաքաղաքին չեն հասնի։
Վատթարագույնը կարող է ունենալ Կասումիգասեկի շրջանի պետական կառույցներին հասցված միջուկային հարվածը։ 24 հազար զոհ ու 91 հազար վիրավոր կլինի։ Բայց ամենակործանարարը կլինի Սինդզյուկույի պաշտպանության նախարարությանը հասցված հարվածը։ Ըստ մասնագետների հաշվարկի՝ նման հարվածի զոհ կդառնա 57 հազար մարդ, 128 հազարն էլ կվիրավորվեն։ Ռադիոակտիվ նստվածքները նման հարվածի արդյունքում ամենակործանարարը կլինեն ու կընդգրկեն Տոկիոյի ամենախիտ բնակեցված շրջանները։
Վերլուծաբանները նշել են մի քանի գործոններ, որոնք կարող են ազդել զոհերի ու վիրավորների քանակի վրա։ Մի կողմից՝ Տոկիոյի տրանսպորտային համակարգը կարող է էքստրեմալ իրավիճակներում ժամանակավոր ապաստան դառնալ։ Իսկ մյուս կողմից՝ հարթավայրային տեղանքը կարող է միջուկային պայթյունի լուսային բռնկումը տեսնողների մոտ կուրություն ու տեսողության հետ կապված այլ խնդիրներ առաջացնել։
Պարբերականը նշում է, որ Ճապոնիայի մայրաքաղաքին միջուկային հարվածների արդյունքում հազարավոր մարդիկ կզոհվեն, միլիոններն էլ կվիրավորվեն։ Սա աննախադեպ հետևանքներ կունենա, ինչպիսին Տոկիոն չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր։
Ադրբեջանում նշվում է Խոջալու քաղաքում տեղի ունեցած ահավոր ողբերգության 26-րդ տարելիցը:
Այսօր ամբողջ օրը Armenia.Az-ը հրապարակում է Խոջալուի կոտորածի մասին լուրեր:
Ադրբեջանում սրտի կսկիծով են հիշում այդ ողբերգության 613 զոհերին: Սակայն, այս նյութում մենք որոշել ենք անդրադառնալ մի շատ կարևոր ասպեկտի, որը վկայում է այն մասին, որ յուրաքանչյուր ազգի մեջ կան առողջ տրամաբանություն և դատողություն ունեցող մարդիկ, որոնք պատրաստ են ընդունել իրենց սխալը և ներողություն հայցել կատարված սխալների համար:
Ուրախալի է, նման մարդիկ կան նաև հայերի մեջ: Վերջին տարիներին կարելի է նշել առնվազն մի քանի դեպք, երբ հայ փորձագետները ներողություն են խնդրել ադրբեջանական ժողովրդից: Նրանք քիչ են, բայց կան: Իսկ դա հույս է ներշնչում, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով:
Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Խոջալուի կոտորածի հետ կապված որոշ հայերի խոսքերը:
«Մենք պետք է ամեն ինչ անենք հաշտեցման գործընթացը սկսելու համար, որպեսզի մեր ժողովուրդներն ապրել խաղաղության մեջ: Խոջալուն շատ տխուր փաստ է մեր պատմության մեջ: Մենք չպետք է մոռանանք դա և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման իրադարձություններն այլևս չկրկնվեն», — ասել է իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը:
Նա նշել է, որ Հայաստանում միակ մարդն է, ով ադրբեջանական ժողովրդից ներողություն է խնդրել Խոջալուի խաղաղ բնակչության նկատմամբ կիրառված բռնությունների համար:
«Մենք պետք է ձգտենք, որպեսզի հետագայում մեր ժողովուրդների միջև նման բռնություններ չլինեն», — 2014 թվականին ասել էր Օհանջանյանը:
2015 թվականին ադրբեջանական ժողովրդից ներողություն խնդրեց նաև հայտնի հայ լրագրող և հրապարակախոս Վահե Ավետյանը:
«Վստահեցնում եմ ձեզ, եթե երբևիցե Հայաստանում օրինական ժողովրդական իշխանություն հաստատվի, ապա իմ երկիրը հնարավոր ամեն ինչ կանի այդ ոճրագործության հետաքննման համար: Իսկ ադրբեջանցիների սպանությունների բոլոր մեղավորները կկանգնեն դատարանի առջև:
Մի ժողովուրդ, որը քաջություն չունի մեղադրանքներն ընդունելու և երեկվա ցեղասպանությունը դատապարտելու, բարոյական իրավունք չունի միջազգային հանրությունից պահանջելու, որպեսզի ճանաչեն ու դատապարտեն 100-ամյա վաղեմության սպանությունները», — facebook-ի իր միկրոբլոգում գրել է Վահե Ավետյանը:
Հիշում ենք նաև «Խաղաղապահ նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» ղեկավար, հայ փորձագետ Գեորգի Վանյանի խոսքերը:
«Խոջալուն կարող էր դառնալ հումանիտար աղետի շեմքը, որի մոտ Մարդը պետք է կանգ առներ: Մենք անցանք նա. այդ շենքը և մինչ այսօր վանում ենք այն միտքը, որ կանգ առնելու ժամանակն է:
Խոջալուն՝ դա ամոթանք և խարազան է յուրաքանչյուր մարդու համար, լինի դա հայ, թե ադրբեջանցի, ով պահպանել է իր արժանապատվությունը», — ընդգծել էր Վանյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.