23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների հարկադիր կատարողների և ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ ստացված հաղորդումների հիման վրա:
Այսպես, Ռ. Բ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ դատարանի կողմից տրված կատարողական թերթերի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնում հարուցվել են կատարողական վարույթներ` պարտապաններից 19.000 ԱՄՆ դոլար բռնագանձելու և իրեն վերադարձնելու վերաբերյալ: Սակայն նշված բաժնի հարկադիր կատարողը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ տևական ժամանակ չի կատարել դատարանի որոշման պահանջները և որոշումներ է կայացրել հիշյալ պարտապանների նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, մինչդեռ, ըստ Ռ. Բ.-ի, կատարողական գործողությունների ընթացքում պարտապանները գտնվել են տանը, քանի որ ստացել են դատարանի կողմից ուղարկված համապատասխան ծանուցումները: Արդյունքում` հիշյալ հարկադիր կատարողը ձևական որոշումներ է կայացրել, թե իբր հնարավոր չի եղել հայտնաբերել հետախուզվողներին, և այդ հիմքով ավարտել է կատարողական վարույթները:
Բացի այդ, Ռ. Բ.-ն հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները հնարավորություն են ունեցել հետախուզական գործերի շրջանակներում հայտնաբերել պարտապաններին, սակայն նրանք նույնպես չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Հարկադիր կատարողի և ոստիկանության ծառայողների գործողությունների հետևանքով դատարանի վճռով նախատեսված 19.000 ԱՄՆ դոլարի բռնագանձումը մնացել է անկատար:
Մեկ այլ ՀՀ քաղաքացի` Լ. Մ.-ն, իրեն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հաղորդում է տվել, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների նախաձեռնությամբ կատարված կատարողական գործողությունների ընթացքում Գյումրի քաղաքում տեսակցություն է կազմակերպվել իր երեխայի և նախկին ամուսնու միջև: Այնուհետև ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները կեղծ արձանագրություն են կազմել, որում նշել են, թե իբր կատարողական գործողության ընթացքում հրմշտոց է տեղի ունեցել, որին մասնակցել են նաև ոստիկաններ, մինչդեռ իրականում, ըստ Լ. Մ.-ի, նախկին ամուսինն իրեն ծեծի է ենթարկել, իսկ ոստիկանության աշխատակիցներ այնտեղ չեն եղել:
Այսպիսով, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության և ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել են քրեական գործեր:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ալժիրցի հայտնի գրող Քամել Դաուդը բաց նամակով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Huffington Post»-ում հրապարակված «Բարով չգաք մեր երկիր» բաց նամակում հեղինակն ասում է.
«Ձեր կողմից բանտարկված, սպանված և կտտանքների ենթարկված բոլոր մարդկանց անունից ասում եմ․ բարով չգաք մեր երկիր: Ոչ, Էրդողան, Դուք ցանկալի չեք մեր երկրում:
Մենք «ոչ» ենք ասում իրենց գաղափարները մեր կյանքերից ավելի կարևորողներին, մեր երեխաներին գերի վերցնողներին, մեր հոգիներն ու ապագան մեզանից խլողներին։
Դուք խորհրդանշում եք մեր ազգի բոլոր արժեքների լրիվ հակառակը։ Դուք ատում եք ազատությունը, անկախ մտածողներին, չեք սիրում ցույցերն ու երթերը, կրոնի առևտուր անելով երազում եք մեր միջոցով խալիֆայություն ձեռք բերելու մասին»:
Դաուդը նաև նշել է, որ քրդերի և իր մյուս ընդդիմադիրների շրջանում մահ սփռող Էրդողանը չի կարող իսկապես իրենց օգնելու կամ նրանց անկախությանը աջակցելու ցանկություն ունենալ։
«Դուք Մերձավոր Արևելքում տուժածների հետ լաց եք լինում, իսկ նրանց դահիճների հետ գործնական պայմանագրեր կնքում։ Պաշտպանում եք ոչ թե մեր արժանապատվությունը, այլ Ձեր խալիֆայությունը։ Մենք չենք մոռանա ձեր չարագործությունները, խորհուրդների ցանկը, անվերջ համալրվող սարսափելի բանտերը, պալատի իշխանության տակ գտնվող դատական համակարգը, ձեր նենգություններն ու ստերը»։
Ալժիրցի գրողը շեշտել է, որ Էրդողանը ջանում է կյանքի կոչել Օսմանյան կայսրության արյունոտ կրկնօրինակը։ Նա հիշեցրել է իշխանության գլուխ մնալու համար Էրդողանի կազմակերպած խարդախությունների, կեղծ հեղաշրջման փորձի, ժողովրդի դեմ իրականացվող «վհուկների որսի», սպանությունների ու բռնությունների մասին։ Իսլամը Էրդողանի համար միայն գործիք է, իսկ Աստված՝ առևտրի առարկա։
Նշենք, որ Էրդողանի այցը Ալժիր նախատեսված է մարտի 6-ին։
2008թ․ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո՝ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ, ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջով շուրջօրյա հանրահավաքներն ավարտվեցին 2008թ-ի մարտի 1-ին, երբ իշխանությունը, բռնի ուժ կիրառելով, Ազատության հրապարակից ցրեց շուրջօրյա հանրահավաքի մասնակիցներին։
2008 թ.-ի մարտի 12-ին ԿԸՀ-ի կողմից ընտրված նախագահ ճանաչված վարչապետ Սերժ Սարգսյանը՝ արտակարգ ռեժիմի պայմաններում պատասխանեց մի քանի բլոգերների հարցերի:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու՞ իշխանությունները տեսնելով քաղաքապետարանի մոտ հավաքված մարդկանց , որևէ բան չձեռնարկեցին լարումները քչացնելու և կոմպրոմիսներ գտնելու ուղղությամբ, Սարգսյանը նշեց՝ իշխանությունները շատ բան են արել, որպեսզի խուսափեն այդ բախումից.
«Ոստիկանության կոչը ՝ չդիմել անօրիանական միջոցների, մնաց օդում կախված:
Տեսել ե՞ք, դուք վավերագրական կադրերը, թե ինչպես 40-50 հոգով ծեծելով սպանում էին ոստիկանին, իսկ ընդդիմադիր պատգամավորներից 1-ն էլ դանակահարվեց միայն այն պատճառով, որ ցանկանում էր պաշտպանել անզեն ոստիկանի»,- ասել է Ս. Սարգսյանը:
Այս հայտարարության կոնտեքստում, ինչպիսինն է՝ 40-50 հոգով ծեծելով սպանել են ոստիկանի, և դիտարկելով այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի այն պնդումը, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է հարցաքննվի իր հայտարարության մասով, կարելի է վստահորեն ասել, որ Սերժ Սարգսյանը ևս պետք է հարցաքննվի, իր հայտարարությունների և ունեցած փաստերի համար:
Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Վաշինգթոնում Ադրբեջանի դեսպանատան շենքի դիմաց:
Ցուցարարների ձեռքին «Կանգնեցրեք Ալիևին», «Սումգայիթ 30» և «Արցախը
Հայաստանն է» գրությամբ պաստառներ են եղել:
Ակցիայի մասնակիցներն ադրբեջանական իշխանություններից պահանջել են ճանաչել 1988-ի իրադարձությունները: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի (Armenian National Committee of America, ANCA) ֆեյսբուքյան էջում:
Ակցիայի ավարտին հայկական Սուր Խաչ եկեղեցու վանահայր Սարգիս Ակտավուկյանը աղոթք է կարդացել Սումգայիթի զոհերի հիշատակին:
Մգեր Արմենիայի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը վստահ է, որ «Դեպի Եվրատեսիլ»-ում պրոֆեսիոնալ ժյուրին երգչին 1 է գնահատել՝ նրան վիրավորելու նպատակով: Փետրվարի 25-ին մրցույթի եզրափակչում Մգերը 6 էր ստացել հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում, սակայն միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին նրան ամենացածր գնահատականն էր տվել՝ 1: Armtimes.com-ի հետ զրույցում երգչի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը նշեց, որ, եթե ժյուրին իսկապես պրոֆեսիոնալ լիներ, այդպես չէր վարվի:
«Պրոֆեսիոնալ բառը չի սազում այդ ժյուրիին: Պրոֆեսիոնալ ժյուրին չի կարող այս մրցույթի լավագույն երգչին տալ 1 բալ, այն դեպքում, որ կիսաեզրափակչում այդ չակերտավոր պրոֆեսիոնալ ժյուրին Մհերին տվել էր 7 բալ: Մյուս երկրներում, եթե անգամ անարդար է լինում, դա գոնե ավելի գեղեցիկ են ձեւով են անում, չեն փորձում երգչին ստորացնել 1 գնահատելով: 1 գնահատելով՝ փորձեցին ստորացնել Մհերին, բայց իրենց մոտ չստացվեց: Ով որոշել էր նման բան անել, չստացվեց, որովհետեւ ժողովուրդն սկսեց ավելի շատ սիրեց Մհերին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հաղթողը՝ Սեւակ Խանաղյանը կարող էր առավելագույն՝ 12 միավոր ստանալ, բայց Մգերը 1 ստանալ չէր կարող:
Պրոդյուսերը լուրջ կասկածներ ունի ընտրության ընթացքի արդարացիության հարցում: Նա նկատել է, որ Սեւակն ու իր թիմի ներկայացուցիչները նախապես շամպայն են բերած եղել տոնելու համար: Ըստ Հարությունյանի՝ սա կարող է հուշել, որ արդյունքը կանխորոշված է եղել: Պրոդյուսերը վստահ չէ, որ միջազգային ժյուրի ընդհանրապես եղել է:
«Մեզ մարդկանց ցույց չեն տվել որպես ժյուրի: Մենք չենք տեսել ժյուրիին: Ժյուրին եղել է չգիտեմ՝ որտեղ. էկրաններով է նայել: Ամեն մրցույթից 1 օր առաջ տեսագրություն է արվել (խմբ. գլխավոր փորձը), մեզ ասել են, որ ուղարկվել է ժյուրիին, ժյուրին գնահատել է: Ընդհանրապես ժյուրին մարդ է եղել, թե ֆիկցիա է եղել, ոչ ոք չի կարող ասել»,- ասաց նա:
Գեորգի Հարությունյանը Սեւակին արժանի մասնակից է համարում: Ընդգծում է, որ նա լավ արտիստ է եւ հաջողություն է մաղթում «Եվրատեսիլ 2018»-ում: Հույս ունի, որ նա ըստ արժանվույն կներկայացնի Հայաստանը, սակայն մյուս կողմից էլ կարծում է, որ «Դեպի Եվրատեսիլ»-ում կային ավելի համապատասխան կատարողներ:
«Եվրոպական բլոգներ կան, որոնք հետեւում են «Եվրատեսիլ»-ին: Բոլորում Կամիլն առաջատար էր: Wiwibloggs-ի բլոգերը, որ հյուր էր «Դեպի Եվրատեսիլ»-ում, իր մեկնաբանություններում նշել էր, որ Մհերի երգն ամենահիշվողն է: Իմ կարծիքով՝ «Նեմրայի» երգը լավագույնն էր: Եթե հաղթեր Կամիլը կամ «Նեմրան», չեմ կարծում, որ աժիոտաժ կլիներ: Կամիլ՝ 2 միավոր, Մհեր՝ 1, Հասմիկ Շիրոյան՝ 3, նշանակում է՝ նստեք ձեր տեղը, տեսեք՝ ինչ կարող ենք անել: Ամենաուժեղ եռյակին գցել ամենավերջ…. մենք ծիծաղեցինք, չտխրեցինք: Կտխրեինք, եթե 2-րդ տեղում լինեինք»,- նշեց նա:
Պրոդյուսերն ասաց, որ տեղի ունեցածը չի տխրեցրել Մգեր Արմենիային: Նա բարձր տրամադրություն ունի: Կենտրոնացած է նոր ծրագրերի վրա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այս տարվա 56 օրերի ընթացքում հասցրել է շոկի ենթարկել ամբողջ աշխարհը իր արտասովոր կոչերով: newmag-ը մեկտեղել է Էրդողանի արտառոց հայտարարությունները, որոնք արվել են միայն այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում:
1.Ամերիկացի հրամանատարները դեռ օսմանյան ապտակ չեն ստացել:
Այս հայտարարությունից հետո Թուրքիա մեկնեց ԱՄՆ պետքարտուղարը: Թուրքիայի ԱԳ նախարարը ասաց, որ այս խոսքերը ոչ թե իրենց, այլ թուրք ժողովրդի կարծիքն են արտահայտում:
2.Մինչև Թրամփը ինձ չզանգի, ես իր հետ չեմ խոսի, առաջինը չեմ զանգելու:
Էրդողանը նեղացել էր Թրամփից, քանի որ ԱՄՆ-ը շարունակում էր աջակցել Սիրիայի քրդերին, որոնք ԻՊ ահաբեկիչների դեմ կռվող ամենակենսունակ ուժն էին Սիրիայի հյուսիսում:
3.Կեղտոտ հետույքով մարդիկ մեզ սպառնում են:
Էրդողանն այսպես է արտահայտվել Սիրիայում խաղաղ բնակիչներին պաշտպանող քրդերի և արաբների հասցեին:
4.Աբդուլլահ Գյուլը ընկել է գնացքից, ընկած տեղում էլ կմնա:
Այս արտահայտությամբ Էրդողանը արձագանքեց նախկին նախագահ Գյուլի խիստ մեղմ ու նույնիսկ անուղղակի քննադատությանը:
5.Պարո՛ն Թրամփ, Ձեր դոլարով մեր ժողովրդավարությունը չեք գնի:
Սա Թրամփին ու ԱՄՆ-ին վիրավորող շարքային արտահայտություններից մեկն էր միայն: Էրդողանին նույնիսկ հաջողվել է Վաշինգտոնի կենտրոնում ԱՄՆ հայ, քուրդ և եզդի քաղաքացիների ծեծելու հրաման տալ ու մարսել դա, չնայած ամեն ինչ ֆիքսել էին Ամերիկայի Ձայնի տեսախցիկները:
6.Ամուսնական դավաճանությունը պետք է քրեականացնել:
Ավելին, Էրդողանը բազմիցս պահանջել է, որ թուրքերը 3-ի փոխարեն 5 երեխա ունենան՝ խոստանալով օգնել այդ հարցում…
7.Եթե այս երեխան նահատակվի մարտում, մենք նրան կպատվենք մեր դրոշով:
Սա Էրդողանը ասել է անցած շաբաթ, երբ ելույթ էր ունենում հերթական հանրահավաքում: Նրա կողքին երեխա էր՝ զինվորական համազգեստով ու Թուրքիայի դրոշով:
8. Ամառը թեժ է լինելու…
Սա ասվել է Սիրիայի մասին, բայց Էրդողանի արկածախնդրությունը խոստանում է թեժ ամառ ամբողջ տարածաշրջանին:
«Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Սևակ Խանաղյանի ելույթին անդրադարձել են ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան լրատվամիջոցները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական Vanitatis կայքում նշվում է. «Սևակ Խանաղյանը հայալեզու «Քամի»երգով հաղթեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծում` հնարավորություն ստանալով Լիսաբոնում կայանալիք «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում ներկայացնել Հայաստանը: Նա 12-ական միավոր ստացավ ինչպես պրոֆեսիոնալ ժյուրիի, այնպես էլ` հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: Աղյուսակում նրան հաջորդեցին «Նեմրա» ռոք խումբը, Ամալիյա Մարգարյանը, իսկ Կամիլ շոուն իր «Պուերտո Ռիկո» երգով զբաղեցրեց չորրորդ տեղը»,-գրված է կայքում:
WIWIBLOGGS-ը գրում է, որ Սևակ Խանաղյանը ֆավորիտ համարվող «Քամի» երգով բացել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչը: Wiwi բլոգեր Դեբանը երգի մասին ասել է. «Սևակը փորձառու վոկալիստ է, որը երգեցողության բազմամյա բեմական փորձ ունի ինչպես հայրենիքում, այնպես էլ` արտասահմանում: Համարձակ քայլ է հայերեն երգելը, քանի որ ոչ բոլորը կհասկանան, թե ինչի մասին է երգը, սակայն ոչ ոք չի կարող ժխտել նրա հզոր վոկալային տվյալները»,- նշել է նա:
«Եվրատեսիլ 2018»-ի պաշտոնական կայքն արդեն հրապարակել է Սևակ Խանաղյանի Հայաստանը Լիսաբոնում ներկայացնելու մասին լուրը: Կայքում նշվում է, որ Սևակ Խանաղյանը միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծում: Երգչի մասին համառոտ ակնարկում նշվում է, որ չնայած երկարատև և բեմական փորձին` նրան լայն ճանաչում է բերել ուկրաինական X-ֆակտոր նախագիծը, որտեղ Սևակ Խանաղյանը հաղթել է:
«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիսաբոնում: Մրցույթին կմասնակցեն 42 երկրներիներկայացուցիչներ:
Ermenihaber.am:Մարտադաշտում թույլ տրված ամենաչնչին հաշվարկային սխալը ՆԱՏՕ-ի երկու անդամների՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև անմիջական պատերազմի պատճառ կարող է դառնալ։ Նման մտահոգություն է հայտնել բրիտանական «Financial Times» պարբերականը:
«Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական խմբավորումը, որի դեմ է ըստ էության ուղղված տարածաշրջանի բոլոր կողմերի պայքարը, վերջին շրջանում շատ է թուլացել։ ԻՊ-ի անկումը սիրիական տարածաշջանում նույնքան վտանգավոր կարող է լինել, որքան և դրա հզորացումը։
«Ընդհանուր թշնամու բացակայության պայմաններում պատերազմի մեջ ներքաշված տարածաշրջանային և միազգային հակամարտող ուժերը տարբեր ճակատներից միջնորդավորված ձևով պատերազմում են միմյանց դեմ՝ իրենց զարմանալիորեն բազմատեսակ ներկայացուցիչների միջոցով։ Յուրաքանչյուր բախում ավելի է հեռացնում հակադիր շահերի միջև համաձայնության ձեռքբերման հնարավորությունը՝ սաստկացնելով բացահայտ առճակատման վտանգը»,- գրում է «Financial Times»-ը։
Այս համատեքստում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած զինադադարի որոշումը թեև դրական զարգացում է, բայց դրա արդյունավետությունն անվարժ արված վիրակապից տված օգուտից ավելին չի կարող լինել։
«Քանի դեռ որևէ միջազգային ֆորումում առավել երկարատև զինադադարի որոշում չի կայացվել, այդ որոշման դերը լարվածության նվազեցման հարցում փոքր կլինի։ Սիրիական պատերազմի յոթերորդ տարում այն, ինչ մնացել է Սիրիայից, կարող է տարածաշրջանային հզոր հրդեհի աղբյուր դառնալ»։
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կրտսեր դստեր Անյա Աբրահամյանը Instagram-ում տեղադրել է իր նոր՝ համարձակ ֆոտոշարքը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.