23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մուստաֆա Քեմալի ստեղծած պետությունը հիմնվում էր այն համոզմունքի վրա, որ թուրքական ինքնությունը «պղտորված չէ ազգային փոքրամասնություններով», ինչը քեմալականներին ու նացիստներին հոգեհարազատ էր դարձնում։
Թուրքիայի քաղաքացիների զտարյունությունն ազգային անվտանգության հարցն է, այդ պատճառով բնակչության ցուցակագրությունը մինչ այժմ փակ գիրք էր, իսկ դրա մանրամասները պետական գաղտնիք էին համարվում։ Այս մասին նշված է Independent պարբերականում տպագրված` Ռոբերտ Ֆիսկի հոդվածում։ Դրանում հոդվածագիրն անդրադառնումը է թուրք քաղաքացիների ծագումնաբանությանը վերաբերող տվյալների բազայի բացահայտումից հետո հասարակության բուռն արձագանքներին։
Հրապարակման համաձայն` Մուստաֆա Քեմալի ստեղծած պետությունը հիմնվում էր այն համոզմունքի վրա, որ թուրքական ինքնությունը «պղտորված չէ ազգային փոքրամասնություններով», ինչը քեմալականներին ու նացիստներին հոգեհարազատ էր դարձնում։

Սակայն թուրքերի արձագանքը վերջերս հանրայնացված ծագումնաբանական տվյալների բազայի նկատմամբ, չափազանց բուռն էր, ինչի պատճառով մի քանի ժամվա ընթացքում էլեկտրոնային համակարգը շարքից դուրս եկավ։ «Պարզվեց` թուրքերն իրականում հայ են, կամ` մասամբ հայ, մասամբ հույն կամ հրեա։ Եվ արևելյան Անատոլիայի սարերից, Ստամբուլից, Իզմիրից, Էրզրումից, Վանից, նաև սիրիական անապատից ցեղասպանության ժամանակ սպանված ու աքսորված հայերի ուրվականները դուրս եկան դարավոր գերեզմաններից, որպեսզի հաստատեն իրենց ներկայությունը Թուրքիայի պատմության մեջ», — գրում է հեղինակը։
Մինչև «սուլթան Էրդողանի» իշխանության ամրապնդումը շատ թուրքեր չէին վախենում խոսել իրենց ծագման, տոհմի մասին։ Նրանք գիտեին, որ սպանություններից ու բռնաբարություններից խուսափելու համար շատ քրիստոնյա ընտանիքներ իսլամ են ընդունել, իսկ տասնյակ հազար երիտասարդ հայ կանայք թուրքերի կամ քրդերի հետ են ամուսնացել։
Հրապարակման մեջ նշված է, որ ցեղասպանության հետևանքով այսօր ամբողջ աշխարհում սփռված 11 միլիոն հայ կա։
Հիշեցնենք` մի քանի շաբաթ առաջ Թուրքիայի հանրային ծառայությունների կայքում նոր հարթակ է գործարկվել, որի միջոցով երկրի քաղաքացիները կարող են տեսնել իրենց տոհմածառը` համակարգում գրանցելով սեփական անունը, ազգանունն ու ծննդյան տարեթիվը։ Թուրքիայում մեծ իրարանցում էր առաջացրել, քանի որ նոր հարթակի շնորհիվ թուրքերից շատերը պարզել էին, որ իրենք հայկական ծագում ունեն։ Որոշ հասարակական գործիչներ ու լրագրողներ դեմ էին ցուցակները բացելուն, մտավախություն ունենալով, որ դա կարող է անկանխատեսելի հասարակական հետևանքներ ունենալ։
«Դեռ փետրվարի սկզբին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին, ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին (հաղորդավարուհի Դինա Ակոպովնա,– խմբ.) և Հրաչյա Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար: Ըստ մեղադրանքի՝ նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով բերել էին ԱՄՆ: Մեղադրական եզրակացությամբ նրանց առաջադրվում է մեղադրանք հանցավոր համաձայնության, մուտքի վիզաների հետ կապված խարդախության, փողերի լվացման, ծանրացուցիչ հանգամանքներով զուգորդված անձնական տվյալների գողության և արտասահմանցիներին անօրինականորեն ԱՄՆ բերելու համար:
Մարտի 1–ին հերթական ու բավականին խիստ հայտարարություն եղավ՝ այս անգամ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան կողմից:
Հաղորդագրության մեջ ԱՄՆ դեսպանատունն ընդգծել էր. «ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և ԱՄՆ պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության ծառայության համատեղ քննությամբ ազդեցիկ ուղերձ է հղվում առ այն, որ ԱՄՆ վիզաների հետ կապված չարաշահումներն ազգային անվտանգության խնդիր են և դրանք չեն կարող հանդուրժվել: Անդրազգային կազմակերպված հանցավորությունը, որը շահույթ է ստանում ճանապարհորդական փաստաթղթերի հետ կապված խարդախությունների միջոցով անհանգստացնում է մեզ, ինչպես նաև այն հանգամանքը, որ հանցավոր նպատակներով շահարկվում է հայկական մշակութային ժառանգությունը, օգտագործվում են այլ անձանց տվյալներ և որակավորումների մասին սուտ տեղեկություններ:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Բոյաջյանի, Ակոպովնայի և Աթոյանի հանցավոր գործունեության թիրախը եղել են P–3 տեսակի մուտքի վիզաները, որոնք տրվում են բացառիկ մշակութային գործիչներին: Սա վիզայի այն տեսակն է, որը սովորաբար ստանում են հայ արվեստագետները, մշակութային գործիչները, երաժիշտներն ու կատարողները, ովքեր ԱՄՆ են մեկնում ամերիկյան ժողովրդին ներկայացնելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության կարևոր կողմերը: Ցավոք, նմանատիպ դեպքերը ստիպում են, որպեսզի հայ–ամերիկյան մշակութային փոխանակման հնարավորություններից յուրաքանչյուրը մանրակրկիտ քննության առնվի»:
Հայտարարության մեջ նշվել է նաև, որ մուտքի վիզաների հետ կապված խարդախության այս սխեմայի ներքո կազմակերպիչները պահանջել ու ստացել են կեղծ տեղեկանքներ, պատրաստել բեմադրված լուսանկարներ, որտեղ դիմողները հայկական պարի տարազով են, և հրահանգավորել են դիմողներին հարցազրույցի ժամանակ կեղծ տեղեկություններ հայտնել. «Ձերբակալությունից հետո Բոյաջյանը և Աթոյանը պատշաճ դատավարական ընթացակարգերից հետո կկանգնեն ամերիկյան դատարանի առաջ: Ակոպովնան դեռևս հետախուզման մեջ է գտնվում ԱՄՆ արդարադատության համակարգի կողմից: Երևանում ԱՄՆ դեսպանատունը կաջակցի նրան պատասխանատվության ենթարկելուն ուղղված ջանքերին: Գործով քննությունը դեռ ընթացքի մեջ է»:
Հայտարարությունների ֆոնին հետաքրքրական մի հանգամանք կա: Հետախուզման մեջ գտնվող անձը, այս պարագայում հաղորդավարուհի Դինա Ակոպովնան, այդուհանդերձ Հայաստանում շարունակում է գործունեություն ծավալել: Նա շարունակում է ոչ միայն աշխատել Հայաստանում, այլև սոցիալական ցանցերում պարբերաբար «check in» է լինում իր աշխատանքի վայրում: Սա բացահայտ ուղենիշ է նրա գտնվելու վայրի մասին, ինչից հետախուզվող անձը, փաստորեն, չի խուսափում: Երևույթը, սակայն, հետախուզման մեջ գտնվող անձի դեպքում մի փոքր տարօրինակ է: Նա ակտիվորեն նաև լուսանկարներ է հրապարակում:
ԱՄՆ դեսպանատունն, ըստ էության, նախազգուշացնում է՝ այսուհետ հայ–ամերիկյան մշակութային փոխանակման հնարավորություններից յուրաքանչյուրը մանրակրկիտ քննության կառնվեն: Չի բացառվում նաև, որ իրապես նման նպատակներ ունեցող անձինք հայտնվեն դեսպանատան ուշադրության կենտրոնում ու զրկվեն մուտքի վիզաներից:
Մինչ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է, հաղորդավարուհին, անկախ ամեն ինչից, նույն օրը գարնան առաջին օրվա մասին գրառում է կատարում»:
«Փաստ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
ՄԵԾ ՊԱՀՔ, օր տասնիններորդ
Զգո՛ւյշ եղիր, չլինի թե մոռանաս քո Տեր Աստծուն, չպահես նրա պատվիրանները: Այնպես չլինի, որ ուտելուց ու կշտանալուց հետո, գեղեցիկ տներ կառուցելուց ու դրանց մեջ բնակվելուց հետո, քո ունեցած ամեն ինչի բազմանալուց հետո գոռոզամտանաս ու մոռանաս քո Տեր Աստծուն:
Մի՛ ասա քո մտքում, թե՝ «Իմ ուժով ու ձեռքի զորությամբ եմ տիրացել ես այս մեծ հարստությանը», այլ հիշի՛ր քո Տեր Աստծուն, որովհետև նա է քեզ ուժ տալիս այդ հարստությանը հասնելու համար:
Եթե պատահի, որ մոռանաք ձեր Տեր Աստծուն, գնաք օտար աստվածների հետևից, ծառայեք ու երկրպագեք դրանց, ապա անհետ կկորչեք: Եթե չլսեք ձեր Տեր Աստծու ձայնը, կկորչեք այնպես, ինչպես կորան մյուս ազգերը:
(Երկրորդումն Օրինաց 8:11-14, 17-20)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Tert.am-ը այցելել է մի քանի դեղատուն` հասկանալու համար, թե ինչ խնդիրներ է առաջացրել այսօրվանից ուժի մեջ մտած դեղերի կարգավորման մասին օրենքը, ըստ որի 4500 դեղամիջոցներից 2500-ը բաց են թողնվելու դեղատոմսերով, իսկ 2000-ը կմնան ազատ վաճառքի մեջ:
Դեղատան աշխատակիցներից մեկը նշեց, որ այսօր արդեն եղել են այցելուներ, որոնք առանց դեղատոմս են եկել դեղեր գնելու, սակայն մերժել են նրանց: «Դեղերը կան դեղատանը, սակայն իրավունք չունենք առանց դեղատոմսի վաճառել: Լինում են, որ քաղաքացիները գյուղերից եկել ու տեղյակ չեն եղել փոփոխված կարգից և շատ բժիշկներ ասել են` գնացեք կտան, բայց մենք մերժել ենք»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ նոր բլանկները, որոնց վրա պետք է դեղատոմսեր գրվեն, նախարարությունը բժիշկներին չի տրամադրել: «Այս պահին իրենք չունեն դեղատոմսի համար այդ բլանկները, հիվանդը ծայրահեղ վիճակում է, բայց մենք իրավունք չունենք առանց դեղատոմսի դեղ տանք»,-ասաց նա և նշեց, որ խոսքը վերակենդանացման բաժանմունքի հիվանդների մասին է:
Ըստ նրա`այս կարգավորումը խնդիրներ է ստեղծելու, և արդեն առաջացրել է: Նա նշեց, որ երեկվա համեմատ քաղաքացիների հոսքը գրեթե 80 տոկոսով նվազել է:
Մեկ այլ դեղատան աշխատակից Շուշան Դանիելյանը ևս ասաց, որ առանց դեղատոմս դեղ գնելու փորձեր եղել են: «Նրանց ուղղորդել ենք հիվանդանոց, որ գնան և դեղատոմսով գան»,-ասաց նա և հնարավոր համարեց, որ առանց դեղատոմս դեղեր գնել փորձողները պարզապես ստուգողներ լինեն: Նա նշեց, որ իրենց հստակ ասվել է` հիվանդանոցները ունեն բլանկների նոր և հին ձևեր, որոնցով կարող են բաց թողնել դեղերը:
«Կան երրորդ ձևի հին և նոր բլանկների խմբաքանակ, որոնք հիվանդանոցներին և պոլիկլինիկաներին տրվել են և դեռևս չեն սպառվել, եթե այդ դեղատոմսով գան, մենք կսպասարկենք, պարզապես երկու կնիք պետք է լինի»,-ասաց նա:
Մեկ այլ դեղատան աշխատակից նշեց, որ այսօր քիչ են եղել այցելուները և դա պայմանավորեց քաղաքացիների քիչ տեղեկացված լինելով: Նա ասաց, որ քաղաքացիները չգիտեն` որոնք են այն դեղերը, որ թույլատրված է առանց դեղատոմսի վաճառել: «Նույնիսկ որոշ դեղատան աշխատակիցները տեղեկացված չեն և մերժում են հիվանդներին տալ այն դեղերը, որոնք իրականում կարող են բաց թողնել առանց դեղատոմսի»,-ասաց նա` փոխանցելով այցելուների անհանգստությունը:
Մեկ ուրիշ դեղատան աշխատակից Արփինե Բաղդասարյանն ասաց, որ եղել են դեպքեր, երբ քաղաքացիները հին բլանկով են եկել, որը բժիշկը երեք օր առաջ նշանակել է և հիվանդը հիմա չորրորդ օրվա համար եկել է, որ դեղ գնի, սակայն մերժել են: «Նոր բլանկով գրված դեղատոմսերով գնումներ արդեն եղել են»,-ասաց նա և նշեց, որ դեղերի գները բարձրացել է նախքան այս փոփոխությունը, իսկ այս փոփոխություններից քաղաքացիների հոսքը կնվազի դեղատներ:
«Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Ռազմիկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ հիվանդանոցը հագեցած է դեղատոմսերով: «Ես հայտարարում եմ, որ մենք երեկվանից պատրաստ ունենք դեղատոմսի բլանկներ, և եթե նշանակվում է դեղորայք, մենք տալիս ենք այդ բլանկը, որևէ խնդիր չունենք և չենք էլ ստեղծել»,-ասաց նա:
Tert.am-ը հնչած խնդիրների վերաբերյալ պարզաբանում խնդրեց Առողջապահության նախարարությունից: Նախարարություն աշխատակազմի դեղորայքային վարչության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանը նշեց, որ կառավարության նոյեմբերի 9-ի որոշմամբ դեղատոմսերի ձևերը հաստատված են, բոլոր բուժհաստատության ղեկավարները տեղեկացված են, սակայն սահմանված կարգի փոփոխություն է կատարվել և մինչև ս.թ. դեկտեմբեր 30-ը և ուժի մեջ է նաև բոլոր հին դեղատոմսերը:
«Բոլորը բժշկական հաստատությունները հագեցած են նոր դեղատոմսերով, իսկ ովքեր հինը ունեն, գիտեն, որ կարող են դրանց վրա դուրս գրել դեղեր: Խնդիրն այն է, որ խոսքը հին դեղատոմսի մասին է, ոչ թե թղթի: Եթե բժիշկը պարզապես թուղթ է տալիս, ապա դա դեղատոմս չի համարվում և ընդունելի չէ, դրա համար դեղատները մերժում են»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե ամեն դեպքում տեղեկացվածության խնդիր կա` նախ քաղաքացիների շրջանում, հետո էլ նաև դեղատան աշխատակիցների առումով, նա ասաց, որ Առողջապահության նախարարության կողմից լայնամասշտաբ տեղեկատվություն տրամադրվում է վերջին վեց ամսվա ընթացքում, բուժհաստատություններին առանձին շրջաբերականներ են իջեցվում: Նա նշեց, որ բոլոր դեղերի վրա նշված է կարգը դեղատոմսով է, թե ոչ:
Հարցին, թե նախարարության բացթողումը չի՞ համարում գործընթացի նման ձևով կազմակերպումը, քանի որ նման խնդիրներ են առաջանում, Մարինե Հարությունյանն ասաց, որ բնակչության համար սա կարող է նորություն լինել, բայց դեղագործների, դեղագետների, բժիշկների համար նորություն չէ: «Նրանց համար նորությունը վարչական տուգանքներն են, որոնք նոր են և դրա համար դեղատները ավելի ուշադիր են: Խնդիրներ կարող են լինել և ընթացքը կդիտարկենք: Այս կարգն ամբողջ աշխարհում է գործում, եթե մենք վատ տրամադրվենք, վատ կլինի, եթե լավ` լավ»,-հավելեց նա:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` խուլիգանության դեպքի վերաբերյալ քրեական գործի նյութերով պարզվել է, որ 05.06.2017թ.-ին` Երևան քաղաքում գործող 18+ ակումբի դիմաց, ժամը 01:10-ի սահմաններում, մի խումբ անձանց և ակումբի աշխատակիցների միջև վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններ Հ. Ս.-ն ու Ա. Ա.-ն: Միջադեպի մասնակիցներ Տ. Գ.-ն և Բ. Գ.-ն հայտնել են, որ վիճաբանությունից հետո ոստիկանության վերը նշված աշխատակիցներն իրենց տեղափոխել են ակումբի առանձնասենյակ և ծեծի ենթարկել:
Բացի այդ, նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վիճաբանության ու ծեծկռտուքի մասնակիցներից միայն Տ. Գ.-ն ու Բ. Գ.-ն են բերման ենթարկվել ոստիկանություն, մինչդեռ ոստիկանների ներկայությամբ վերջիններիս բազմաթիվ հարվածներ հասցրած և մարմնական վնասվածքներ պատճառած անձանց, այդ թվում` ակումբի աշխատակիցներին, ոստիկաններ Հ. Ս.-ն ու Ա. Ա.-ն բռնել են, սակայն տեղում բաց թողնելով` ոստիկանության բաժին բերման չեն ենթարկել և միջոցներ չեն ձեռնարկել նրանց ինքնությունները պարզելու ուղղությամբ` հանցանքի մեջ կասկածվող անձանց հնարավորություն ընձեռելով հեռանալ դեպքի վայրից:
Բացի այդ, նաև տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանները միջոցներ չեն ձեռնարկել դեպքի վայրը պահպանելու ուղղությամբ, ինչի արդյունքում ակումբի աշխատակիցը միջադեպից հետո` հենց ոստիկանների ներկայությամբ և նրանց տեսադաշտում լվացել է դեպքի վայրը` այդպիսով վերացնելով հանցագործության հետքերը: Կատարվում է նախաքննություն: Ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու մեկ այլ առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ Աբովյան քաղաքի բնակիչ Ա. Դ.-ն 11.02.2018թ.-ին գնացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, սակայն ոստիկանության աշխատակիցը նշված բաժնի բակում Ա. Դ.-ի ձեռքից բռնելով` քաշել ու գցել է գետնին, ապա` քաշելով բարձրացել է ոստիկանության բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Կասեցվել է բրազիլական ծագման 40 տոննա հավի կրծքամսի ներկրումը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը: Որպես բարձր ռիսկ ունեցող՝ բեռից իրականացվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության. արդյունքում կրծքամիսը մանրէաբանական սալմոնելա ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին: Այն ենթակա է վերարտահանման կամ ոչնչացման: Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ 2018թ. փետրվար ամսվա ընթացքում հայտնաբերվել են մի շարք այլ խախտումներ: Մասնավորապես, արձանագրվել են սննդամթերքի անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի անհամապատասխանություններ կամ դրանք թերի լինելու դեպքեր. Արաբական միացյալ էմիրություններից 240 կգ սոյայի սոուս, Ռուսաստանի Դաշնությունից 77 կգ սագի միս, 5.3 տ քացախաթթու, 25.5 տ սննդամթերքի տեսականի, 6.2 տ չիպս և չորահաց, 525 կգ կաթնային խառնուրդ, 12 տ արևածաղկի ձեթ, 116 կգ ընկուզեղենի ալյուր, Ամերիկայի Միացյալ Նահանգներից 128.5 կգ «Բիգ Ռեդ» մաստակ, Ուկրաինայից 14.3 տ հրուշակեղենի տեսականի, 2.5 տ ալկոհոլային խմիչքներ, 18 տ գինու տեսականի, 20 տ տավարի տոտեր, 500 կգ կաթ պարունակող արտադրանք, Նիդերլանդների Թագավորությունից և Ռուսաստանի Դաշնությունից 1018 կգ պանրի տեսականի: ԱՄՆ-ից 12 կգ «Բիգ Ռեդ» մաստակի ներկրումը կասեցվել է բեռի ժամկետանցության հիմքով, իսկ ՌԴ-ից 23 տ սոյայի ներկրումը՝ տնետասավորղի հարկային մարմնում գրանցված չլինելու պատճառով: Ֆրանսիայի Հանրապետությունից 60 կգ սննդային հավելումների ներկրումը կասեցվել է, քանի որ բեռը պետական գրանցում չի ունեցել:ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Ինչպես Ռուբեն Հախվերդյանն էր ասում՝ «Այսքան անճաշակ ու այլանդակ երգեր երբեւէ Հայաստանում չեն հնչել։ Ոնց որ տորթը վերցնես, քսես խորովածի վրա, խորովածի հետ ձուկ դնես, ձկան հետ ուրիշ ուտելիքներ խառնես ու դառնա լափ։ Դրանք «լափի» երգեր են, որոնք դնում են հասարակության առաջ։
Իր «Գարուն եկավ» երգում էլ Շպրոտը պատմում էր կարտոլ, ծիծակ, դդում ցանած իր յարի մասին:
https://www.youtube.com/watch?v=MIzme00N-gM
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Հայաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիա» ՀԿ-ները դատապարտում են ՀՀ առողջապահության նախարարության որդեգրած վարվելակերպն առանց պատշաճ կարգի պահպանման դեղատոմսերի դուրս գրման վերաբերյալ։
Մասնավորապես, սույն թվականի փետրվարի 28-ին, ի կատարումն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի պահանջների, ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումը, որով սահմանվում են դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու և դեղերի ու դեղանյութերի հաշվառման կարգերը։ Նշենք, որ այս որոշմամբ սահմանված չեն դեղատոմսով և առանց դեղատոմս դուրս գրվող ցանկերը։
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի, մասնավորապես՝ վերջինիս 16-րդ հոդվածի 25-րդ մասի վերլուծությունից պարզ է դառնում, որ դեղատոմսով և առանց դեղատոմս դուրս գրվող ցանկերը պետք է սահմանվեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարի։ Բացի այդ, նշյալ նորմով դրված է այդ ցանկերի հրապարակայնության և նշյալ նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրման պահանջ։
Հարկ է նշել, որ թեև ՀՀ առողջապահության նախարարության կայքում հրապարակված են դեղատոմսով և առանց դեղատոմսի բաց թողնված դեղերի ցանկերը, սակայն, նշված չէ այն իրավական ակտը, այն է՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, որով նախատեսված են այդ ցանկերը։ Այս կապակցությամբ ուշագրավ է այն, որ պաշտոնական տեղեկագրի կայքում՝ arlis.am-ում առկա են ՀՀ առողջապահության նախարարի գործող երկու նույնանուն հրամաններ՝ ՀՀ-ում առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը հաստատելու մասին։ Զավեշտալին կայանում է նրանում, որ վերոնշյալ երկու հրամաններն ընդունվել են 2005 և 2007 թվականներին՝ ի կատարումն «Դեղերի» հին օրենքի, որն ուժը կորցրել է «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ՝ 2016 թվականի մայիսի 17-ին։
Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի՝ անվավեր ճանաչված իրավական ակտի կատարումն ապահովված այլ իրավական ակտերի համապատասխան դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը` վիճարկվող ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ:
Վերոնշյալը նշանակում է, որ այս պահին չկա որևէ գործող իրավական ակտ, որը կարող է հիմք հանդիսանալ դեղերը դեղատոմսով կամ առանց դեղատոմս դասելու ցանկերին, որի արդյունքում փաստացի չի կարող ապահովվել «Դեղերի մասին» օրենքով և ՀՀ կառավարության փետրվարի 28-ին ուժի մեջ մտած N 1402-Ն որոշման պահանջները։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից պարզ է դառնում որ ՀՀ օրենքներով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում ՀՀ նախարարները ընդունում են նորմատիվ հրամաններ: Տվյալ դեպքում, ինչպես վերը նշվեց, ՀՀ առողջապահության նախարարը պարտավոր էր հրաման կայացնել՝ դեղատոմսերը կամ առանց դեղատոմս դուրս գրվող ցանկերը սահմանելու վերաբերյալ։ Սակայն, ՀՀ առողջապահության նախարարի այսօրվա ասուլիսը դիտելիս պարզվեց (տեսանյութը կցված է), որ վերջինս ոչ միայն չի սահմանել նման իրավական ակտ, այլ առհասարակ տեղյակ չէ, որ ունի նման պարտավորություն։ Ավելին, վերջինս իր խոսքում նշեց, որ այդ իրավական ակտն ընդունվելու է ՀՀ կառավարության կողմից, փաստացի ընդունելով, որ նման ակտ դեռևս դե յուրե առկա չէ, այսինքն՝ բժիշկների, պացիենտների և դեղագործների վրա դրվում է ոչ իրավաչափ պահանջ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից՝ անձը պարտավոր չէ կատարել իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած իրավական ակտի պահանջները:
Անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած իրավական ակտի պահանջների խախտման համար:
Հարկ է հավելել, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի համաձայն՝ իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտը պաշտոնատար անձանց կողմից կիրառելը համարվում է պաշտոնեական լիազորությունների սահմանի անցում և առաջացնում է օրենքով նախատեսված քրեական պատասխանատվություն:
Իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտը կիրառելը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին, ազատություններին, արտոնություններին վերաբերող իրավական ակտերը սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակելը կամ դրանք չտրամադրելը կամ դրանց տրամադրմանը խոչընդոտելը, սահմանված կարգով ուժի մեջ մտած և գործող իրավական ակտի կատարմանը խոչընդոտելը կամ դրա կատարումն ապահովելու համար լիազորված պաշտոնատար անձի կողմից համապատասխան միջոցներ չիրականացնելն առաջացնում է օրենքով սահմանված վարչական, քրեական և կարգապահական պատասխանատվություն:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 14-րդ հոդվածի համաձայն՝ Պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են ․․․ բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Ամփոփելով, նշենք, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքն ունի բավականաչափ թերացումներ և բացեր, որոնք խոչընդոտ կհանդիսանան վերջինիս արդյունավետ կիրառման համար և կբերեն կոռուպցիոն ռիսկերի։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Հայաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիա» ՀԿ-ները առաջարկում են ստեղծել (ad-hoc) ձևաչափով աշխատանքային խումբ՝ նշյալ թերացումները և բացերը շտկելու ուղղությամբ և հայտնում են իրենց պատրաստակամությունը մասնակցել այդ խմբի աշխատանքներին։
Բանակն անօրինական ձևով ներգրավված է եղել 2008 թվականի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններում։ Արդյունքում անձինք են կյանքից զրկվել, հարյուրավորները՝ ծանր վիրավորումներ ստացել։ Սա վկայող փաստեր է հավաքագրել Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրած Փորձագետների փաստահավաք խումբը: 2009 թվականի հունիսի 6-ին Սերժ Սարգսյանի կարգադրությամբ լուծարվում է Փաստահավաք խումբը` գործելով ընդամենը 7 ամիս։
Չնայած կարճ կենսագրությանը, այդուհանդերձ փորձագետները գերկարևոր տեղեկություններ հավաքագրեցին։ Խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանը և Սեդա Սաֆարյանը հրապարակեցին զեկույցներ։ Բանակի անօրինական ներգրավվածությունը փաստող որոշ մանրամասներ ներկայացնում ենք ստորև։
«Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին և մարտի 1-2-ի իրադարձություններին»
Քոչարյանի հակասահմանադրական որոշումը
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ին ստորագրում է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիր։ Դա հիմք է դառնում, որ ընդդեմ խաղաղ քաղաքացիների գործի դրվի բանակը, այսինքն՝ զենք կիրառվի։ Փաստահավաք խումբը գտնում է, որ արտակարգ դրություն հայտարարելով Քոչարյանը աներկբա դուրս է եկել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներից, կատարել է ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներով իրեն չլիազորված գործողություններ։
«Ռոբերտ Քոչարյանը Երևան քաղաքում մտցրել է ռազմական դրությանը հատուկ սահմանափակումներ, բանակը ներգրավել է ներքաղաքական գործընթացներում, կատարել է իշխանազանցություն, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների՝ առնվազն 10 մարդ է սպանվել, հարյուրավորները վիրավորվել են։ Հայաստանի քաղաքացիներին, կազմակերպություններին ու պետությանը պատճառվել է միլիոնավոր դրամների վնաս, ճնշվել ու խափանվել են հազարավոր քաղաքացիների Սահմանադրական իրավունքների ու ազատությունների խաղաղ իրականացումը»,- ասվում է Փաստահավաք խմբի զեկույցում։
Արտակարգ դրության ժամանակ Երևանում արգելվել են ժողովներ, հավաքներ, ցույցեր, երթերի անցկացնել, բացառվել է զանգվածային լրատվամիջոցների ազատ գործունեությունը։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել է Ոստիկանությանն ու Պաշտպանության նախարարությանը։ Ըստ փաստահավաք խմբի՝ ՊՆ-ին նման իրավունք վերապահելով զինված ուժերն ուղղակիորեն ներգրավվել են քաղաքական գործընթացներում։ Սա այն դեպքում, երբ ըստ Սահմանադրության, բանակը կարող է գործադրվել միայն հանրապետության վրա անմիջական հարձակման ժամանակ, եթե ռազմական դրություն հայտարարվի։
Ակնհայտ է, որ «Արտակարգ դրություն» հայտարարելիս զինված ուժերի կիրառման և գործադրման բոլոր սահմանադրական-իրավական հիմքերն իսպառ բացակայել են։ Ի դեպ, 2009-ին Հայ Ազգային Կոնգրեսը փորձել է Սահմանադրական դատարանում վիճարկել Արտակարգ դրության սահմանադրականության հարցը։ Չունենալով ՍԴ դիմելու իրավունք, ՀԱԿ-ն այդ խնդրանքով դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին։ Օմբուդսմենը մերժել է ընդդիմադիր ուժին։
Վանաձորից Երևան БМП-2 մարտական մեքենաներ են բերվել
Փաստահավաք խմբի ձեռքի տակ են հայտնվել տեսանյութեր, որոնցում հստակ երևում է, թե ինչպես է բանակը զինվորական ծանր տեխնիկայով և անմիջականորեն մասնակցել 2008 թվականի հետընտրական գործընթացներին։ Տեսանյութերում ֆիքսված են ծանր զինվորական տեխնիկայի առկայությունը և մուտքը Երևան`մինչև արտակարգ դրության հայտարարումը։
Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին ներկայացված առաջին տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են մարտի 1-ին, ժամը 16։00-ին Ռազմական ոստիկանության 2 БРДМ-ներ կայանել ՀՀ կառավարության դիմաց` Հանրապետության հրապարակում։ Երկրորդ տեսանյութն արվել է «Ռոյթեր» գործակալության նկարահանող խմբի կողմից։ Մարտի 1-ին, ժամը 20։00-ին Երևան է մուտք գործում БМП-2 մարտական մեքենաների շարասյունը։ Զինվորական մասնագետների հաշվարկներով` այդ մեքենաները, իրենց մշտական տեղակայման վայրից՝ 3-րդ բանակային զորամիավորման «ԴՈՒՑ» կոչվող զորամասից (Վանաձոր), ժամը 20։00-ին Երևանի մատույցներ հասնելու համար պետք է իրենց շարժը սկսեին առնվազն 8-9 ժամ առաջ, այսինքն` մարտի 1-ի առավոտյան ժամը 11։00-12։00-ին։ БМП-2 մարտական մեքենաների համար ժամաքանակի նման հաշվարկը փաստահավաք խմբում հաստատել է նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։
«Վկայակոչված փաստերը ի չիք են դարձնում ՀՀ իշխանությունների փորձերը` հերքելու բանակային ռազմական տեխնիկայի, ավտոտրանսպորտի ու անձնակազմի կիրառումը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններում`մինչ արտակարգ դրության հայտարարումը»,- արձանագրում է Փաստահավաք խումբը։
2008 թվականի դեկտեմբերին Հայ Ազգային Կոնգրեսը Փաստահավաք խմբին տեղեկացրել է, որ մարտի 1-ին հինգ բարձրաստիճան պաշտոնյաներ և չորս պատգամավորներ ՀՀ Պաշտպանության նախարարության Թիկունքի ծառայության պահեստից 950 հատ երկու տեսակի զինվորական կոստյումներ և 140 հատ գլխարկներ են ստացել։ Ընդդիմությունը համոզված էր, որ այդ զինվորական համազգեստը այդ պաշտոնյաներն ու պատգամավորներն օգտագործել են մարտի 1-ին սադրիչ գործողություններ կազմակերպելու համար ստեղծված անօրինական զինված միավորումներին հանդերձավորելու նպատակով:
Տեղեկատվությունը ճշտելու նպատակով Փաստահավաք խումբն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի իրային պահեստ, որը կողպված է եղել։ Փաստահավաք խմբի անդամների մուտքը պահեստ արգելվել է։
0038 գաղտնի հրամանը, որով բանակը հանվեց քաղաքացիների դեմ
Փաստահավաք խումբը գտնում է, որ բանակը մարտի 1-ի իրադարձություններում կարող էր ներգրավվել բացառապես նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցանկությամբ, որը պետք է արտահայտվեր համապատասխան հրամանով։ 2008 թվականի փետրվարի 23-ին Երևանի Հաղթանակ զբոսայգում Անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ դրած ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը պնդել է․ «Բանակը չի զբաղվում քաղաքականությամբ և կատարում է իր առջև դրված խնդիրներն ու առաջադրանքները»։ Այդպիսով հերքել է ներքաղաքական հարցերում բանակը ներգրավելու մասին լուրերը։
Սակայն, հետագայում բացահայտվեց, որ ՊՆ Միքայել Հարությունյանը հենց այդ նույն օրը՝ փետրվարի 23-ին ստորագրվել է հույժ գաղտնի N0038 հրամանը։ Ըստ դրա՝ ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին, ժամը 18։00-ից տեղափոխվել է զորանոցային վիճակի։ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով։ Ինչպես գիտենք, զենք հետագայում կիրառվել է ցուցարարների դեմ։
Փաստահավաք խումբ հրավիրված ու հարցաքննված ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հայտարարել է, որ բանակի օգտագործումը ներքին կյանքին Սահմանադրությամբ կարելի է։ Բայց և համառորեն հերքել է N 0038 հրամանի գոյությունը ու պնդել, թե մինչև արտակարգ դրություն հայտարարելը Զինված ուժերը որևէ գործողության չեն մասնակցել ու որևէ դերակատարում չեն ունեցել։ Հարությունյանը փորձել է արդարանալ, թե իր գործողություններում ղեկավարվել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրով։
Այս պատասխանը հիմք է տվել ՓԽ-ին եզրակացնելու, որ Պաշտխպանության նախարարի համար երկրի օրենքներից ու Սահմանադրությունից գերակա են նախագահի կարգադրություններն ու հրամանագրերը։ Հատկանշական է այն փաստը, որ Պաշտպանության նախարարը գաղտնի N 0038 հրամանն արձակել է 2008-ի փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանի մոտ տեղի ունեցած ուժային կառույցների ղեկավարների եւ ՊՆ հրամկազմի հետ անցկացված հայտնի խորհրդակցություններից հետո։ Ինչն ուղղակիորեն հերքում է պնդումները, թե N 0038 հրամանի և ԶՈՒ ստորաբաժանումների տեղաշարժի մասին նախագահ Քոչարյանը տեղյակ չի եղել։ Առավել հավանական է, որ այդ հրամանն արձակվել է նրա բանավոր կարգադրության հիման վրա։
ՊՆ N0038 հրամանի գոյության փաստը մամուլի խոսնակի միջոցով մեկնաբանել է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա պնդել է, թե բանակը զորանոցային վիճակի է բերվել 2008 թվականի հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններով։ Սակայն փաստն այն է, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո բանակը ոչ թե ուղարկվել է սահման՝ հակառակորդի հնարավոր հարձակումը կանխելու, այլ գտնվել է Երևանի փողոցներում։ Փաստահավաք խմբի փորձագետները նշում են, որ Զինված ուժերի բազմաթիվ ստորաբաժանումներ դուրս էին բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել մայրաքաղաք ու հարակից բնակավայրեր։
Սահմանային զորամիավորումներից ստեղծվել-կազմավորվել էին առանձին ստորաբաժանումներ, որոնք տեղափոխվել ու տեղակայվել են Երևանում և նրա մերձակայքում՝ Չարբախի զորահավաքակայանում, բանակի սպորտային բազայում, Բալահովիտի զորամասում և այլն։
Զեկույցում ներկայացված փաստերը վկայում են, որ մինչև Արտակարգ դրության հայտարարումը բանակն արդեն ներգրավված էր ու մասնակցում էր ներքաղաքական գործընթացներին։ ՓԱՍՏԵՐ՝ ա. Մարտի 1-ին, ժամը 16։09-ին ՊՆ ստորաբաժանումներն իրենց տեխնիկայով տեղակայվում են Հանրապետության հրապարակում։ Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար։ բ. Մարտի 1-ին, ժամը 16։11-ին ՊՆ համազգեստներով բանակի ստորաբաժանումները Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող շուկայի դիմաց են տեղակայված։ Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար։ գ. Մարտի 1-ին, ժամը 16։27-ին Մելիք-Ադամյան փողոցում բանակի ստորաբաժանումները զինվում են ինքնաձիգներով։
Երևանի կայազորի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի ծառայողկան ավտոմեքենան նույնպես այդտեղ է։ Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար։ դ. Մարտի 1-ին, ժամը 18։14-ին Հանրապետության հրապարակ են բերվում ՊՆ նոր ստորաբաժանումներ՝ ավտոտեխնիկայով։ Վկայակոչվածը հաստատվում է տեսաժապավեններով և լուսանկարներով։
Բանակի գործողությունները Երևանում համակարգել է Պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի ենթակայությամբ ստեղծված վարչակազմը։ Նշենք, որ ռազմական այս մարմնի գոյությունը եղել է հակասահմանադրական, քանզի որպես նրա ստեղծման հիմքում հղում չի կատարվել ոչ Սահմանադրությանը, ոչ էլ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի որևէ նորմի կամ դրույթի։ Հատկանշական է, որ N 0038 ապօրինի հրամանի գոյության կամ օրինականության հարցը մարտի 1-ի քրեական գործում որևէ կերպ չի քննվել։ Գաղտնի հրամանը ի հայտ բերելու մեղադրանքով 2010 թվականի մայիսի 4-ին Պաշտպանության նախարարության երկու պաշտոնյաներ ազատազրկվել են։
Մասնավորապես, Պաշտպանության նախարարության կապիտալ շիանարարության վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանը դատապարտվեց 2 տարվա, իսկ նույն վարչության ինֆորմացիոն խմբի ղեկավար Լյուսյա Այվազյանը 1 տարվա ազատազրկման։
Եթե գոյություն չի ունեցել զորքը մարտական վիճակի բերելու մասին ՊՆ գաղտնի հրամանը, ապա ինչու են այս մարդիկ նման մեղադրանքով կանգնել դատարանի առաջ ու դատապարտվել։
«ՊՆ թիվ 0038 հրամանը բացարձակ հակասահմանադրական, հակաօրինական է, որով պաշտպանության նախարարն ինքնագլուխ իրավունք է վերապահել ինքն իրեն՝ Երևանում ձևավորել զինվորական կառավարման նոր մարմին»։ Փաստահավաք խումբը հայտարարում է, որ 2008 թվականին ներքաղաքական գործընթացներում բանակի ապօրինի ներգրավման վերաբերյալ բացահայտումներն ու ահազանգներն անարձագանք են մնացել իրավապահ մարմինների կողմից։
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանն անդրադարձավ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցի անվանափոխման առաջարկին: Նա խիստ զայրացավ այս նախաձեռնությունից՝ ասելով, թե ազգային հերոսի անունը ինչպե՞ս կարելի է փոխել:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=Fy0xT1oH5Zg
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.